23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Առաջին լրատվական»-ի տեսանյութը՝ ստորև.
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում հանդիպեց քաղաքացիական ակտիվիստների հետ և պատասխանեց նրանց հարցերին:
Փաշինյանը նշեց, որ իր արած հայտարարությունների պարզաբանման կարիք կա, և մեծ սիրով ընդունել է այն առաջարկը, որ անհրաժեշտ է քննարկումներ ունենալ:
Միայն մեկ պարագայում «Հանրապետական» կուսակցությունը չի առաջադրի Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, եթե լինի հանրային ճնշում, քանի որ դրան խանգարող ուրիշ գործոն չկա:
Փաշինյանն ասաց, որ «Ելք» դաշինքում քննարկումները շարունակվում են, և մեկ շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, և պարզ կլինի, թե ինչ հայտարարի են գալիս:
22 տարվա պաշտոնավարումից հետո, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Գագիկ Հարությունյանի լիազորությունները կավարտվել մարտի 23-ից:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանը անպաշտոն չի մնա: Նա կղեկավարի նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդը, որի անդամ է ընտրվել մի քանի օր առաջ:
Ավելացնենք նաև, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը սահմանադրության պահանջ է: ՍԴ դատարանի նախագահը մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, որի պատճառով էլ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մարտի 5-ին, ժամը 06:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի 17 CR 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել թիվ 21 շենքի պատին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 06:45-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. տուժածներ չկան:
***
Մարտի 5-ին, ժամը 06:08-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 22-րդ կմ-ին այրվում է «ՎԱԶ-21011» մակնիշի 34 VR 147 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել՝ 06:47-ին:
Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ և սրահն՝ ամբողջությամբ:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր քսաներկուերորդ
Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի։ Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաև մինչև այժմ՝ Իսրայելում ու ողջ աշխարհի մարդկանց մեջ, քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կա առ այսօր: Իսրայելի քո ժողովրդին դու դուրս հանեցիր Եգիպտացիների երկրից հրաշքներով ու սքանչելիքներով, հզոր ձեռքով ու հաղթական բազկով և մեծամեծ տեսիլքներով։ Նրանց տվեցիր այս երկիրը, ինչպես երդվել էիր իրենց հայրերին՝ տալ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրին քո ձայնին և չընթացան քո հրամանների համաձայն, և այն ամենը, ինչ պատվիրեցիր նրանց գործադնել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։ Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Եղավ այնպես, ինչպես ասել էիր. դու ինքդ էլ տեսնում ես։
Իսկ դու, Տե՛ր, ասում ես ինձ, թե՝ «Արծաթով քեզ համար ագարակ գնիր»։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի և վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնվեց քաղդեացիների ձեռքը»։
Եվ Տերը խոսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ահա ես բոլոր մարմնավորների Տեր Աստվածն եմ. մի՞թե որևէ բան ինձնից կարող է թաքուն մնալ»։ Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Այդ քաղաքը պիտի մատնվի քաղդեացիների ձեռքը և բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրավի դա։ Պիտի գան քաղդեացիները պատերազմելու այդ քաղաքի դեմ եւ հրով այրելու: Պիտի կրակի մատնվեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստվածներին, որպեսզի ինձ դառնություն պատճառեին։ Իսրայելացիներն ու Հուդայի երկրի մարդիկ իրենց մանկությունից ի վեր աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Իսրայելացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ, — ասում է Տէրը։ -Այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչև այսօր այն գոյություն ունեցավ ինձ բարկացնելու և զայրացնելու համար. իմ աչքի առաջ պետք է ջնջել դա բոլոր չարիքների համար, որոնք կատարեցին իսրայելացիներն ու Հուդայի երկրի մարդիկ ինձ դառնացնելու նպատակով, իրենք, իրենց թագավորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները, Հուդայի երկրի տղամարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ Նրանք իրենց թիկունքնե՛րը դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Սկզբից ևեթ ես սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։ Իրենց պղծութիւնները դրեցին այն Տան մեջ, որը կրում է իմ անունը։ Իրենց աղտեղությունների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին ու աղջիկներին նվիրաբերեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր կատարել տալ նրանց այդ պղծութունը՝ Հուդայի երկիրը հանցանքի մեջ մեղադրելու համար»։
Արդ, այսպես է ասում Տեր Աստված Իսրայելի այդ քաղաքի վերաբերյալ, որի մասին դու ասացիր, թե մատնվեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերության։ «Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրիվ տվեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրերը, հույսով կբնակեցնեմ նրանց, նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված։ Եվ ես կտամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ՝ մշտապես երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության։ Նրանց հետ կկնքեմ հավիտենական ուխտ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։ Բարություն անելու համար այցի կգնամ նրանց, հավատով, իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց կհաստատեմ այս երկրում»։
(Երեմիայի մարգարեություն 32:19-41)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մարտի 5-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981 թ. ծնված Գ. Վ.-ին:
Պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 21.30-ին, նշված շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Գ. Վ.-ին խոհանոցում խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է կինը:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Կոլորադոյի համալսարանի մաթեմատիկոս Աարոն Քլաուզեթը վերլուծել է պետությունների միջև զինված բախումների մասին բաց տեղեկությունները XIX դարից սկսած: Դրանց հիման վրա նա նշել է, թե երբ կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը: Այս մասին գրում է Science Advances ամսագիրը:
Ըստ մաթեմատիկոսի՝ պատմության մեջ զինադադարների եւ հակամարտությունների շրջանները հերթագայություն ունեն:
Նա նշել է, որ իր ուսումնասիրության ընթացքում վերլուծել է 1823-2003 թթ. պատմական հատվածը: Այդ ընթացքում, մաթեմատիկոսի հաշվարկով, եղել է 95 խոշոր հակամարտություն աշխարհի երկրների միջև:
Հատուկ մշակված համակարգչային ծրագրի շնորհիվ, որը հաշվարկել է զինված հակամարտությունների բոլոր ժամանակավոր հատվածները և դրանց միջև դադարները՝ գիտնականը եզրակացրել է, որ խոշոր հակամարտություն կարող է տեղի ունենալ մոտավորապես մինչև 2150 թ.: Եթե իր կանխատեսումը սխալ լինի, նշանակում է՝ հետազոտողի կարծիքով՝ մարդկությունը հասել է «նոր մտածողության» և կարող է խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել:
Worldlifeexpectancy կայքը ներկայացնում է աշխարհում քաղցկեղից մահացությունների վիճակագրությունը՝ ըստ երկրների:
Համաձայն այդ վիճակագրության, աշխարհի 172 երկրների շարքում Հայաստանն առաջինն է քաղկեղից մահացության ցուցանիշներով: Հայաստանն անգամ գերազանցում է Զիմբաբվեին:
Աշխարհում ամենաբարձր՝ 229,8 տոկոս դեպքերը հենց մեր երկրում են: Երկրորդ տեղում Զիմբաբվեն է՝ 209,9 տոկոսով, երրորդ տեղում՝ Հունգարին:
Իսկ քաղցկեղից ամենից քիչ մարդիկ մահանում են Գամբիայում, Նիգերիայում ու Գաբոնում, համապատասխանաբար՝ 56,3, 53,0 եւ 51,1տոկոսով:
Ռուսաստանը 15-րդ տեղում է՝ մահացությունների 155,3 տոկոս ցուցանիշով, Թուրքիան՝ 40-րդ, Ադրբեջանը՝ 72-րդ տեղում:
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է մարդ, որն իրեն համարում է «Աստծու տեղակալ»: Այս մասին հաղորդում է Meduza-ն:
«Ես ինքնավստահության վնասի մասին նախազգուշացրել էի և Պուտինին: Երբ ես նրան ասացի, որ ինքն իրեն համարում է Աստծու տեղակալ, իհարկե՝ դա զայրացրեց նրան. նա էլ ասել է, թե պետք է Գորբաչովի լեզուն կարճացնել: Նախագահի: Լեզուն կարճացնել»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ հավանո՞ւմ է արդյոք Պուտինին, Գորբաչովը նշել է՝ «նա իր տեղում է»:
ա նաև պատմել է Պուտինի հետ իր հանդիպումների մասին:
Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով 2014-ին Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի թեկնածությանը։
«Եթե կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն, և դա հիմնավոր կլինի, ապա մենք կքննարկենք»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում, մինչդեռ ընդդիմության պնդմամբ հիմա կա որոշում` վարչապետի թեկնածու առաջադրել ապրիլի 16-ին, իսկ ընտրություններն ԱԺ-ում կազմակերպել ապրիլի 17-ին, Բաղդասարյանն ասաց, որ նման որոշում իրենք չունեն:
«Կանոնակարգի կամ օրենսդրության խախտում թույլ չենք տվել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, կտանք դրանց բացատրությունները, իսկ վարչապետի ընտրությունը կկազմակերպվի կանոնակարգի համաձայն։ Որևէ խախտում չի լինի»,- նշեց նա։
Հարցին, թե արդյոք «Ելքին» կհաջողվի՞ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքել, որոնք դեմ կլինեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Բաղդասարյանը նշեց. «Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ընդդիմության կազմակերպած ցույցերին ու անել հետևություններ»։
Վահրամ Բաղդասարյանը նաև նկատեց, որ այնպիսի տպավորություն է, թե ՀՀԿ-ն արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մինչդեռ ՀՀԿ-ն որևէ քննարկում դեռ չի ունեցել։
«Անակնկալների մի՛ սպասեք։ Մենք որոշում չունենք, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ամեն օր փոխվում են բաներ։ Մենք կքննարկենք, ձեզ տեղյակ կպահենք»,- հավելեց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.