23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունը երբեք կոչ չեն արել, թե հասարակական կազմակերպությունները կամ հանրությունն ինչ նախաձեռնություններ ցուցաբերի։ Դրանք տարբեր կազմակերպությունների նախաձեռնություններ են, որոնց առնչությամբ մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաեւ Զատիկ, այս տարի նշվելու է ապրիլի 1-ին:
Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Qahana.am-ի փոխանցմամբ, այն նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագթաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», եւ ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը վերաբերում է Զատկի տոնին հաջորդող օրը՝ 2018 թվականի ապրիլի 2-ը, ոչ աշխատանքային հայտարարելուն եւ փոխարենը ապրիլի 7-ը (շաբաթ) աշխատանքային դարձնելուն: Պարզաբանվում է, որ նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Այսպիսով, կառավարությունը աստիճանաբար հրաժարվում է տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային՝ ազատ օր հայտարարելուց, բայց մեռելոցներից չի հրաժարվում ընդհանրապես՝ ընդամենը տեղափոխելով ոչ աշխատանքայինն ու աշխատանքային օրերը:
Ռոստովի բնակչուհի Աննա Զագորսկայա-Վիները պատմել է քաղաքի ցանցային խանութներից մեկում հայկական պանրի հետ կապված միջադեպի մասին:
«Խանութի երեք աշխատակիցներ ինձնից խլեցին հայկական տնական պանրի կտորը: Տնականը տեսքից էլ երևում է: Ինձ գործընկերս օրերս հյուրասիրել էր: Դրամարկղի մոտ անվտանգության աշխատակիցը խնդրեց ինձ ցույց տալ պայուսակիս պարունակությունը: Տեսնելով պանրի կտորը՝ նա կապով կանչեց ինչ-որ մեկի: Մի կին մոտեցավ՝ երկու օգնականների հետ և հրամայեց անվտանգության աշխատակցին մի կողմ գնալ, իսկ ինձ՝ հանել պանրի կտորը, այնուհետև ուղղակի խլեց ձեռքիցս այն՝ ասելով՝ դա մերն է»,- VKontakte-ի «Գլխավոր Ռոստով» խմբում հրապարակման մեջ նշում է բնակչուհին:
Աննան ոստիկանություն չի կանչել և աղմուկ չի բարձրացրել պանրի կտորի համար, սակայն հիպերմարկետի աշխատակիցների հետ տեղի ունեցած միջադեպն անվանել է ավազակություն:
Հայկական պանրի հետ կապված միջադեպը սոցցանցերում դարձել է բուռն քննարկումների առիթ. Ռոստովի բնակիչներն Աննա Զագորսկայա-Վիների գրառման ներքո խորհուրդ են տվել վերջինիս դիմել ոստիկանություն կամ խանութի աշխատակիցների նկատմամբ բողոք գրել:
Ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը «վայրենություն» է անվանել ադրբեջանական դպրոցի տեսանյութը, որում փոքր երեխաներին բառացիորեն սովորեցնում են ատել հայերին։
«Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ մի քանի երկրներում` Ռուսաստանում, Իսրայելում, Ուկրաինայում, Վրաստանում։ Այդ երկրներից յուրաքանչյուրը տարաձայնություններ ու տարածքային վեճեր ունի իր հարևանների հետ։ Բայց Իսրայելում երբեք չեն սովորեցրել, որ «բոլոր արաբները թշնամիներ» են, ուկրաինական դպրոցներում չեն սովորեցնում, որ «բոլոր ռուսները զավթիչներ և թշնամիներ են», վրացական դպրոցներում, չնայած Աբխազիայի և Օսեթիայի խնդիրներին, իրենց երեխաներին չեն սովորեցնում, որ իրենց թշնամին ռուս ժողովուրդն է։ Կամ ահա Մոլդովան, որտեղ ես հիմա գտնվում եմ, այստեղ մոլդովացի երեխաներին չեն սովորեցնում, որ իբր բոլոր ռուսները վատն են և բռնազավթել են Մերձդնեստրը», — գրել է Լապշինը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նրա խոսքով` «նման վայրենությունը» ապշեցնում է հատկապես Բաքվի դպրոցի պայմաններում, ինչի մասին կարելի է դատել տեսանյութից։
Ինչպես կարծում է բլոգերը, դպրոցը կարելի է նույնիսկ էլիտար անվանել, քանի որ դասը վարում են ռուսաց լեզվով։
«Ինչու՞ են նրանք դա անում», — հարց է տալիս Լապշինը։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել և համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով ՀՀ-ում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։
Բացի այդ, նույն եղանակով կեղծվել և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների մի շարք քաղաքացիներին իրացվել են ՀՀ վարորդական վկայականներ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող՝ ծննդյան, ամուսնության, կրթության, բնակության վայրի և ավտոմեքենայի հաշվառման, ինչպես նաև այլ նմուշների կեղծ փաստաթղթեր, որոնք այնուհետև օգտագործվել են ՀՀ ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար։
Քրեական գործով կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները և ձևաթղթերը, ինչպես նաև տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ ՀՀ և օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ։
(տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին և 2-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օտարերկրյա պետությունների փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվելու և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Բացահայտվել է ստվերում գործող փայտամշակման արտադրամաս
Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև կասկածելի ծագումով 103 շիշ կոնյակ, դատարկ շշեր, տուփեր, խցաններ, չօգտագործված ակցիզային դրոշմանիշեր, կոնյակի սպիրտ և սննդային այլ հավելումներ: Պարզվել է նաև, որ կեղծված կոնյակներն իրացվել են ԱՁ Կարինե Միքայելյանի վարձակալած տարբեր տաղավարներում, ով, ի դեպ, Ասատուր Ասատրյանի կինն է: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարանների թողարկած արտադրանքների հայտնի ապրանքանիշերի կեղծված տարբերակներ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Օրինախախտ քաղաքացին ներկայացրել է հայտարարություն և բացատրություն, ինչպես նաև տրամադրել է կեղծված պատրաստի արտադրանքը, հումք-նյութերը՝ դրանց հետագա հետազոտման նպատակով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ իրականացված ապօրինի գործունեության այլ հանգամանքները պարզելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել է ստվերային գործունեության ևս մեկ դեպք. օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երևանում հայտնաբերվել է առանց պետական գրանցման փայտյա դռների արտարդամաս: Մոտ 50 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև պատրաստի արտադրանք: Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 220000 դրամ ընդհանուր արժեքով փայտյա դռներ:
Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ: Ձեռք բերված նյութերով՝ հարկային իրավախախտման փաստով քաղաքացու նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կասեցվել է ապօրինի գործունեությունը:
Բոլոր դեպքերով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
«Ժողովուրդ» թերթի աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա ամիսներին Մարտի 1-ի գործի հետ կապած հետաքրքիր զարգացումների ականատես լինենք: Միգուցե ստեղծվի նոր փաստահավաք խումբ` իհարկե, նոր կազմով, նոր լիազորություններով, կամ, միգուցե, ՀՔԾ-ն նախկին փաստահավաք խմբի զեկույցների հիման վրա կոնկրետ քայլեր անի:
«Ակնհայտ է, որ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության ո՛չ ԱԺ լսումները կանցկացվեին, ո՛չ էլ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումներին ՀՀԿ-ն համաձայնություն կտար: Եվ ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է կրկին անդրադառնալ այս թեմային, նշանակում է՝ առաջիկայում որոշակի տեղաշարժի կարելի է ականատես լինել:
Նախկին փաստահավաք խմբի անդամներից Անդրանիկ Քոչարյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, թե քաղաքական դաշտում փոփոխություններ են տեղի ունենում. նոր պաշտոնյաներ են նշանակվում, հույս ունի, որ դա ինչ-որ կերպ կնպաստի գործի տեղաշարժին»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Դեղերի բացթողման նոր կարգն իսկապես գլխացավանք է դարձել բոլորի համար. նախ՝ պարզվում է` այս գործընթացն ապօրինի է. ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ իրավական ակտը, որով նախատեսված են այդ ցանկերը. նշված չէ, որովհետև նման իրավական ակտ պարզապես չկա: Կառավարությունը դեռ նոր պետք է որոշում ընդունի:
Սա, իհարկե, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավիճակ է՝ գոնե երկու դրվագներով. ինքնիրավչություն, պաշտոնեական դիրքի չարաշահում: Ինչո՞ւ, որովհետև առանց իրավական ակտի նախարարությունը դեղատներին և բժիշկներին պարտադրում է դեղատոմսով դեղ բաց թողնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանին, սակայն նա պատասխանեց, թե հարցի պատասխանատուն առողջապահության նախարարությունն է: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռքերը լվանում է նախարարության իրականացրած այս դեպքում ապօրինի գործողություններից:
Ու այդ ընթացքում մարդիկ պարզապես հայտնվել են անելանելի վիճակում. ոչ աշխատանքային ժամին, շաբաթ, կիրակի օրերին պարզապես իրավունք չունեն հիվանդանալ ու դեղ խմելու անհրաժեշտություն ունենալ, քանի որ պոլիկլինիկաներում աշխատակիցներ չկան, իսկ հիվանդանոցներում հերթեր են. դեղատոմսի համար մարդ հետազոտելու ժամանակ չունեն: Քաղաքացին էլ շատ դեպքում հիվանդանոց գնալու փող չունի: Ահա վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նորամուծության հերթական դրսևորումը»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Shamshyan.com կայքը գրում է.
Այսօր՝ մարտի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կնոջ դի կա կախված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Գառնիկ Սիմոնյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ խաղողի թարմայից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 79-ամյա Հասմիկ Դ.-ի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև նամակ, որտեղ Հասմիկ Դ.-ն գրել է. «Խնդրում եմ, ինձ ներեք իմ արարքի համար, էլ չեմ կարող դիմանալ, քանի որ ամուսինս ամիսներ առաջ է մահացել»։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Սեդա Բադալյանի գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման
ՀՀ առողջապահության նախարարություն/ Ministry of Health of Armenia խնդրում եմ հարցին անհապաղ լուծում տալ, ինձ դեղ է հարկավոր ու շտապ:
Երբ հիվանդ ես ու անելանելի վիճակում.
Նոր օրենքի վատ ու ավելի վատ կողմերը.
Գնացել էի բժշկի, համապատասխան բժիշկն ստուգեց ու դեղատոմս գրեց (սովորական դեղատոմս, էն մեր իմացածից), դեղատոմսը ձեռքիս մտա մոտ մեկ տասնյակ դեղատուն, ոչ մի դեղ չտվեցին, հետ եկա հիվանդանոց այստեղ ասացին, որ այլ տարբերակ չկա, հարկավոր է պարկել, համապատասխան բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում՝ հետագա բժումը տանը ստանալու պայմանով՝ այլ տարբերակ չունենալով՝ համաձայնեցի (ՎՃԱՐՈՎԻ):
Ասացին, որ ըստ նոր օրենքի հետազոտության էպիկրիզը հաջորդ օրը պետք է տանել տեղամասային պոլիկլինիկա, որովհետև միայն իրենք են ստանում համապատասխան բլանկ-թերթիկները՝ էպիկրիզի մեջ գրված-նշանակված դեղերը գրեն այդ թերթրկի վրա, կնիքեն, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի դեղատնից գնել դեղերը:
Այսօր գնացել եմ հիվանդանոց, վերցրել էպիկրիզը տարել պոլիկլինիկա, որտեղ ինձ մեկ տասնյակ դուռ ծեծել տվեցին, մոտ 4 ժամ հերթ եմ կանգնել միայն ու պարզվեց ոչ ոք իրավասու չի թերթիկը տալու, վերջը հասցրեցին տնօրենի (ԹԵՐԵԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ) մոտ, ով էլ ինձ այս պատասխանը տվեց. «ԱՂՋԻԿ ջան կարող ա գիտես մեր բժիշկները քո համար գրագիր են, արի մեր բժիշկների մոտ հետազոտվի բժիշկն էլ դեղատոմսը կգրի, կգնաս կառնես»: Էպիկրիզը ձեռքիս, ցավից ու նեռվայնությունից լացելով նորից գնացել եմ հիվանդանոց՝ ասացին՝ գնա բողոքի, զանգի թեժ գիծ, մենք էլ ոչինչ չենք կարող անել:
Քանի անգամ զանգել եմ թեժ գիծ՝ չեն պատասխանում:
Լրատվամիջոցներին ևս կոչ եմ անում արձագանքել:
Շնորհակալություն եմ հայտնում գրառման սկզբում նշածս բժշկին, որի անուն ազգանունը այդպես էլ չիմացա, ով սրտացավորեն ու պատրաստակամ ամեն ինչ արեց հարցը լուծելու համար, բայց բոլոր ջանքերն ապարդյուն անցան:
Հ.Գ Հիվանդանոց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, պոլիկլինիկա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.