23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի հրեա իշխանավոր հարցրեց Հիսուսին.
-Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ հավիտենական կյանքը ժառանգելու համար:
Հիսուսն ասաց նրան.
-Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. միայն Աստված է բարի: Պատվիրանները գիտես. «Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, պատվիր քո հորը և մորը»:
Նա ասաց.
-Այդ բոլորը իմ պատանեկությունից ի վեր պահել եմ:
Հիսուս երբ լսեց, ասաց իշխանավորին.
-Մի բան էլ դեռ պետք է անես: Ինչ որ ունես, վաճառի՛ր և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում գանձ կունենաս, ապա արի՛ և հետևի՛ր ինձ:
Իշխանավորը երբ լսեց, տրտմեց, որովհետև շատ հարուստ էր: Հիսուս, նրան տրտմած տեսնելով, ասաց.
-Որքա~ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայություն մտնելը: Շատ ավելի հեշտ է, որ պարանը մտնի ասեղի ծակից, քան հարուստը՝ Աստծու արքայությունը:
(Ղուկասի ավետարան 18:18-25)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Թուրքիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում Ադանայում ձերբակալել է 13 անձի, ովքեր ենթադրվում է, որ հարձակում են նախապատրաստել քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա, փոխանցում է «Արմենպրեսը»:
Ձերբակալվածները հարցաքննության համար տարվել են ոստիկանական բաժանմունք:
ԻՊ հարձակման վերաբերյալ հետախուզական տվյալների առկայությամբ պայմանավորված՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը մարտի 5-ից երկու օրով դադարեցրել էր աշխատանքները: Միաժամանակ դեսպանությունը Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել էր զգուշանալ հնարավոր հարձակումներից, հեռու մնալ մարդաշատ վայրերից, ինչպես նաև դեսպանության հարակից տարածքներից:
Մարտի 7-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Մոսկվայի կենտրոնում հայ տաքսիստ Հրանտ Ալթունյանի և ռուս ռեփեր Տիմատիի թիկնապահների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Ռեփերի մեքենան ամբողջովին այրվել է:
«Տաքսիստին անմիջապես մոտեցել են Mercedes-ի վարորդին ուղեկցող մարդիկ և մոտ 10 միլիոն ռուբլու չափով գումար պահանջել: Կողմերը փոխանակվել են հեռախոսահամարներով, իսկ արդեն հաջորդ օրը Մարտիրոսյանները (տաքսիի սեփականատերերը) մի քանի զանգ են ստացել վնասը փոխհատուցելու առաջարկով: Զանգահարողներից մեկը ներկայացել է որպես Տիմատիի թիկնապահների պետ: Գումարը, որը նրանք պահանջել են, տատանվել է 5-10 միլիոն ռուբլու միջև»,- գրում է «Московский Комсомолец»-ը:
Հաղորդվում է նաև, որ Հրանտ Ալթունյանը տուգանվել է 500 ռուբլու չափով, սակայն այդ որոշումը բողոքարկվել է Ալթունյանի ներկայացուցչի կողմից: Պարբերականը նշում է, որ եթե տաքսիստը մեղավոր ճանաչվի, ապա ռեփերը, ով հանդիսանում է Mercedes-ի սեփականատերը, կարող է դատարան դիմել այրված ամենագնացի վնասը փոխհատուցելու պահանջով (Mercedes-ի գինը գնահատվում է մոտ 8 միլիոն ռուբլի):
https://www.youtube.com/watch?v=G3KOVJ3zjvs
Հայաստանը ներկայում բանակցում է Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն այս ծրագրի անկյունաքարերից է։ Այն միտված է բեռների միջազգային փոխադրման և տարանցման դյուրացմանը, դրանց կառավարող ընթացակարգերի պարզեցմանը, մոտարկմանը և ստանդարտացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, ճանապարհային անվտանգության պայմանների բարելավմանը և այլ երկրներից բեռների տարանցման ներգրավմանը։ «Ծրագիրը կնպաստի ՀՀ փոխադրողների համար ցամաքային և ծովային փոխադրումներն օգտագործելու միջոցով դեպի միջազգային շուկաներ պարզեցված ընթացակարգով մուտք գործելուն։ Ծրագիրը հնարավորություն կտա նաև արագացնել և դյուրացնել արագ փչացող բեռների տարանցումը համապատասխան համաձայնագրի պայմանավորող կողմ հանդիսացող պետությունների սահմանները հատելիս»,-հավելեց Սամվել Ամիրխանյանը։
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ծրագրով նախատեսվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված տուրքեր և վճարներ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ նշեց, որ Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ: Այս ծրագրի մասին Հայաստանում հայտարարեց նաև Բուլղարիայի նախագահը:
Ըստ Գագիկ Սուրենյանի՝ «Մարտը, ինչպես եւ կանխատեսվել էր, հանրապետության տարածքում կրկին սկսվեց տաք։ Վերջին 6 օրերին միջին օրական ջերմաստիճանը շարունակում է նորմայից բարձր մնալ մոտ 6-8 աստիճանով։ Արդեն մեկ շաբաթ է, որ հանրապետության հովտային գոտիներում գիշերային ժամերին բացասական ջերմաստիճաններ չեն գրանցվում, ինչի արդյունքում Արարատյան դաշտում ծիրանենին աստիճանաբար ծաղկում է»։
Առաջիկա 5 օրերին՝ փետրվարի 8-12-ը ընկած ժամանակահատվածում, մեր երկիր ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում, այլ հակառակը: Ըստ Գագիկ Սուրենյանի, Միջերկրական ծովից մարտի 8-ին Հայաստան ներթափանցող ցիկլոնը իր հետ կբերի ջերմաստիճանի բարձրացում եւս 3-4 աստիճանով։
Մարտի 8-ի ցերեկը Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +22․․․+25, Արարատյան դաշտում ու Երեւանում +19․․․+21 աստիճանի։ «Չնայած տաք եղանակին՝ մարտի 8-ին՝ կեսօրից հետո եւ 9-ին, ցիկլոնի անցմամբ պայմանավորված, շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում քամին կուժգնանա 20-25մ/վրկ»,- նշեց նա։
Մարտի 10-ի առավոտյան տեղումները բոլոր մարզերում կդադարեն, եւ մինչեւ մարտի 12-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Նշեմ նաեւ, որ դիտվող անձրեւները միայն ունեն դրական ազդեցություն բոլոր առումներով, քանի որ սակավաձյուն ձմռանից հետո մենք այս պահին ունենք տեղումների կարիք»,- հավելեց օդերեւութաբանության կենտրոնի պետը:
Գագիկ Սուրենյանը նաեւ տեղեկացրեց, որ այժմ ձյան ծածկ կա միայն Աշոցքում, Ամասիայում եւ ջերմուկում՝ 20-30 սմ, ինչպես նաեւ շատ բարձր լեռնային գոտիներում՝ 70-100 սմ բարձրությամբ: Հանրապետության մյուս շրջաններում ձյան շերտը բացակայում է:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական անձանագրությունների չեղարկմանը, ասել է.
«Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումը Թուրքիայի կողմից դրական կամ բացասական որևէ հակազդեցություն չի առաջացնի: Արձանագրություններն առանց այդ էլ չէին գործում ու սպասելիքներ էլ չկային: Այդ պատճառով չպետք է սպասել, որ Թուրքիան որևէ դիվանագիտական պատասխան կտա այս քայլին: Մյուս կողմից չենք էլ կարող ասել, որ այս քայլը բացասական հետևանքներ կունենա»:
Ermenihaber.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված թուրքական պաշտոնական շրջանակների կողմից արձագանքի իսպառ բացակայությունը, Մահչուփյանը պատասխանեց, որ պատճառը ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ առաջնային լինելն է Թուրքիայի համար:
«Արձագանքի բացակայության պաճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարևորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին: Պիտի նկատել, որ ներքաղաքական դաշտում ԱԶԿ-ն («Արդարություն և զարգացում կուսակցություն»-AKP) և ԱՇԿ—ն (Ազգայնական շարժում կուսակցություն-MHP) ազգայնականության վրա հիմնված կոալիցիա են կազմել: Եվ նման պայմաններում Հայաստանի հետ հարաբերություններում դրական մոտեցում ցուցաբերելու հնարավորություններն ի չիք են դառնում»:
Հարցին, թե հնարավոր է արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիան ավելի կոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը, պոլսահայ լրագրողը բացասական պատասխան տվեց:
«Չեմ կարծում, թե քաղաքականության կոշտացում կլինի: Հիմնական հետևանքը կլինի Թուրքիայի կողմից անտարբերությունն ու հետաքրքրության բացակայությունը»,- եզրափակել է Մահչուփյանը:
Դատողություններ անելով, թե որքան մարդը կարող է ողորմելի ու զզվելի լինել, Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը փորձում է հասկանալ, թե որքան երկար են շարունակելու անդունդը գահավիժել ադրբեջանական քարոզչամեքենան և դրա վարպետները։
Այն, որ Հայաստանից արևելք ընկած պետության կրթական համակարգում հայերի մասին ցանկացած հիշատակում ատամները կրճտացնելու չափ ատելություն է առաջացնում, նորություն չէ և արդեն վաղուց ձանձրալի թեմա է դարձել։ Ընդ որում` ձանձրացրել է բոլորին, բացի ողորմելի քարոզչության ապշերոնյան վարպետներից։ Ինչու՞ «ողորմելի»…։
Անցած տարվա ամռանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով առաջին անգամ ցուցադրվեց «Անիտա» ծածկագրով» վավերագրական ֆիլմը` նվիրված Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հոբելյանին։ Ֆիլմի գլխավոր հերոսը 91-ամյա լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի կինն է` Գոհար Վարդանյանը։
Վավերագրական ֆիլմը նկարահանվել և ներկայացվել է Գոհար Վարդանյանի ու Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի երկխոսության տեսքով։ Սերգեյ Եվգենևիչը և Գոհար Լևոնովնան ֆիլմում զրուցում են պատմության, ընդհատակյա հետախուզության ներկայի և ապագայի, մասնագիտական պարտքի մասին։ Ֆիլմում առանձին թեմայով անդրադարձել են 1943թ.-ին Թեհրանի համաժողովի ժամանակ անվտանգության ապահովման գործում Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու մասնակցությանը։
Եվ հարևան քարոզիչները` ի դեմս Էլհան Ալեսքերովի, որը նեղ ապշերոնյան շրջանակում հայտնի է որպես ինչ-որ Baku Network փորձագիտական խորհրդի ղեկավար և անգամ փիլիսոփայության դոկտոր, դիմակազերծել են հերթական հայկական նենգափոխությունը։ Այդտեղի հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է «Անիտա» ծածկագրով». հայկական հետախուզության «աստղերի» պատմական կեղծիքները» պերճախոս անվանումով ֆիլմը։ Չեն զլացել, և նման ֆիլմ են նկարել…
Պետք է խոստովանել, որ այդ դատարկաբանությունը նայելու ոչ մի ցանկություն չունեի։ Առավել ևս, որ ադրբեջանական ԶԼՄ-ները լիովին մատչելի ձևակերպել են թեմաները, որոնց անդրադարձել է դոկտոր Ալեսքերովը։ Ահա մեջբերումներից մեկը` «Ռուսական ֆիլմում հորինվածքը և անարդարությունը վերածվել են պնդման, որ Վարդանյան ամուսնական զույգի գործունեության արդյունքներն իրենց ծավալով գերազանցում են Ռիխարդ Զորգեի խորհրդային հետախուզության և նույնիսկ, այսպես կոչված, Քեմբրիջյան հնգյակի անդամների արժանիքները»։

Եվս մեկը` «Փորձագետ Էլհան Ալեսքերովը CBC հեռուստաալիքով մանրամասն բացահայտել է Վարդանյան զույգի «արժանիքների և արտասահմանյան արկածների» բոլոր հորինվածքները և հիմար պատմությունները, որոնք ներկայացված են «Անիտա» ծածկագրով» ռուսական ֆիլմում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am
Երեւանի քաղաքապետարանը լրագրողական որոշ շրջանակների քննարկմանն է առաջադրել իր վարչական շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանության այս նախաձեռնության դրդապատճառը ոչ թե առօրյա գործունեության ընթացքում առաջացած անհրաժեշտությունն է, այլ փետրվարի 19-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։
Այդ օրը «Ա1+» հեռուստաընկերության եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ նկարահանում իրականացնելիս բախվել են բիրտ խոչընդոտման։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նախ թույլ չի տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին շարունակել շփվել ընդդիմադիր գործչի հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է նրանց անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է լքել շենքը։
Հանրային քննադատությանն արժանացած այս միջադեպից հետո քաղաքային իշխանությունը մտադրություն հայտնեց կանոնակարգել լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում, սակայն իրականում, ինչպես երեւում է առաջարկված փաստաթղթից, փորձում է իր գործունեությունը լուսաբանելու անհիմն սահմանափակումներ կիրառել։
Այս մոտեցման ջատագովները ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերությունների նոր պայմանների անհրաժեշտությունը հիմնավորում են քաղաքապետարանի շենքը հատուկ պահպանվող օբյեկտների ցանկում ներառված լինելու հանգամանքով: Մինչդեռ ներկայացված առաջարկներն ուղղված են բուն ավագանու աշխատանքները ոչ թափանցիկ դարձնելուն:
Լրագրողների քննարկմանը ներկայացված փաստաթուղթն, ըստ էության, հավատարմագրման նոր կարգ է, որն իր տրամաբանությամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների չափանիշներին եւ հակասում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների մի շարք դրույթների։
Հաշվի առնելով այս ամենը, մենք՝ ներքոստորագրյալներս, պատրաստակամություն ենք հայտնում երկշաբաթյա ժամկետում քաղաքապետարանում եւ ավագանիում լրագրողների աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստել եւ ներկայացնել խնդրով զբաղվող պատասխանատուներին, իսկ մինչ այդ Երեւանի քաղաքապետարանից պահանջում ենք.
- կասեցնել վերոհիշյալ փաստաթղթի ընդունման գործընթացը,
- անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները՝ բացառելով որեւէ խտրականության եւ անհիմն սահմանափակումների դրսեւորումները եւ հարգելով խոսքի ու տեղեկատվության ազատությունները, լրագրողի անկաշկանդ գործելու, ինչպես նաեւ հանրության՝ իշխանությունների
- նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքները։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ — ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԱՄԲՐԵԼԼԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՑԱՆՑ» ՀԿ
«ԱԶԱՏ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹ
«Ա1+»ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹ
FACTOR.amԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ILUR.amԱՌՑԱՆՑՕՐԱԹԵՐԹ
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ
«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ
«ՎԵԼԵՍ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԿ
«ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԿ
ՀՅՈՒՄԱՆ ՌԱՅԹՍ ՀԱՈՒՍ—ԵՐԵՎԱՆ
«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ»ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՊՐՈՄԵԴԻԱ-ԳԵՆԴԵՐ» ՀԿ
«ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
ՍԱՌԱ ԽՈՋՈՅԱՆ, ԲԼՈՒՄԲԵՐԳԻ հայաստանյան թղթակից
ԱՆՆԱ ՊԱՊԻԿՅԱՆ, լրագրող («Հրապարակ» օրաթերթ)
ՏԱԹԵՎ ԱՅՎԱԶՅԱՆ, լրագրող (armday.am)
ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ֆոտոլրագրող
ՆԱՆԵ ՄԱԿՈՒՉՅԱՆ, անկախ լրագրող
Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, և անհետ կորել է:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների և նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել:
Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Միշա Մ.-ն, որն էլ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Միշա Մ.-ն ձերբակալված է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.