23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեծ Բրիտանիան սպառնացել է խիստ պատասխանով հանդես գալ, եթե պարզվի, որ ռուս երկակի գործակալի սպանության փորձի հետեւում կանգնած է Ռուսաստանը։ Խոսքը Սերգեյ Սկրիպալի մասին է, ում նրա դստեր հետ անգիտակից վիճակում էին գտել Անգլիայի հարավում գտնվող մի քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը կիրակի օրն Անգլիայում հայտնաբերել էին անգիտակից վիճակում՝ թունավորման ախտանիշներով։ Նրանք այժմ պահվում են հիվանդանոցային պայմաններում անվտանգության ուժեղ վերահսկողության ներքո։ Սկրիպալին Ռուսաստանում ձերբակալել էին Մեծ Բրիտանիային պետական գաղտնիքներ փոխանցելու մեղադրանքով ու 2006 թվականին դատապարտել 13 տարվա ազատազրկման։ Սակայն ԱՄՆ-ի հետ լրտեսների փոխանակման արդյունքում նա հանձնվել էր ԱՄՆ-ին ու բնակություն հաստատել Անգլիայում։
Այժմ ահաբեկչության դեմ գործող ոստիկանությունն անցկացնում է հետաքննություն, եւ փակել է այն բոլոր տեղանքները, որտեղ այցելել են հայր եւ դուստր։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին։ Իսկ զարգացումներն աստիճանաբար սկսում են խոսել նրանց թունավորման գործում Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին։
Այդ կապակցությամբ արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Եթե հայտնաբերվեն փաստեր, որոնք ապացուցեն պետական ներգրավվածությունը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կտա պատշաճ ու խիստ պատասխան»։
Այս դեպքը կարծես լինի 2006 թվականին նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության արձագանքը, որին սպանել էին ռադիոակտիվ պոլոնիումով թունավորված թեյով։ Մեծ Բրիտանիայի հետաքննիչների վերջնական եզրակացությունում ասված է, որ Լիտվինենկոյին սպանելու հրահանգն արձակվել է նախագահ Պուտինի կողմից։
Ինչպես Հենրի Ջեքսոնի անվան վերլուծական կենտրոնի փորձագետներից Էնդրու Ֆոքսալն է ասում, Մեծ Բրիտանիան այժմ պիտի մտածի դիվանագիտական պատժամիջոցները Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ համակարգելու մասին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե Պուտինի քանի մերձավորներ ունեն ներդրումներ Լոնդոնում, քանի տներ ունեն նրանք այստեղ, քանիսի կանայք ու ընկերուհիներն են բնակվում այստեղ, քանիսի երեխաներն են հաճախում ուսումնական հաստատություններ այստեղ, կարելի է ենթադրել, թե միակողմանի ինչ քայլերի կարող է դիմել Մեծ Բրիտանիան»։
Ռուսաստանը հերքում է նախկին գործակալի թունավորման հարցում ներգրավվածության մասին լուրերը եւ հայտարարել է հետաքննությանը մասնակցելու պատրաստակամության մասին։
Իսկ Անգլիայի հետաքննիչներն այս պահին զբաղված են թունավոր նյութի բաղադրությունը պարզելու աշխատանքներով։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հանդիպումից:
Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ով ընդգծել է, որ հանդիպման ընթացքում շատ հետաքրքիր զրույց են ունեցել տարբեր թեմաների, հարկային ոլորտում համագործակցության, Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրի շուրջ: «Մենք խոսել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին, որի միջոցով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը փորձում է բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները և օգնել Հայաստանին և Արցախին»,- ասել է Փալոնը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Ջեքի Սփիերը մեկնաբանել է հայկական խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսիի հետ: «Ես նրան ասացի, որ սա նոր Հայաստանն է, Հայաստան, որն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի և ցանկանում է ամրապնդել ժողովրդավարությունը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը նոր հաջողությունների հասնի 21-րդ դարում»,- նշել է Սփիերը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Դեյվ Թրոտը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառելու անհրաժեշտության մասին: «Այնպիսի բարեկամի հետ, ինչպիսին Հայաստանն է, մենք պետք է ունենանք ամուր հարաբերություններ: Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ վարչակազմը և Պետքարտուղարությունը հասկանում են, թե որքան կարևոր են այս հարաբերությունները և ամեն ինչ անելու ենք դա իրականություն դարձնելու համար»,- ընդգծել է Թրոտը:
Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Փոլ Տոնկոն ընդգծել է հայկական համայնքի կարևոր դերակատարումը իր տարածքում` նկարագրելով վերջերս հայկական համայնքի կազմակերպած միջոցառումներից մեկը, որին մասնակցել է: «Ես ականատես եղա, թե ինչպես են հայ երեխաները երգում հայերեն, և նրանք այնքան հպարտ էին: Նրանք իրենց ժառանգությունը շատ լավ են պահպանում և ներկայացնում: Սա շատ կարևոր է, քանի որ ես ներգաղթյալի թոռ եմ և կարծում եմ, որ մենք բոլորս հրավիրվել ենք մի սեղանի շուրջ նստել այստեղ` ԱՄՆ-ում: Կարծում եմ, որ մենք այդ սեղանին մոտենում ենք տարբեր մշակույթներով, ավանդույթներով և հավատքներով: Մենք դա անում ենք այնպես, որպեսզի կիսվենք միմյանց հետ մեր ժառանգությամբ` որպես նվեր»,- նշել է Փոլ Տոնկոն:
Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում նշված տան բնակչուհի՝ 63-ամյա Հասմիկ Պ.-ից, ով հայտնում է, որ եղբայրը սպառնացել է իրեն եւ այրել է տունը։
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։
Հասմիկ Պ.-ն իրավապահներին հայտնել է, որ եղբայրը տան բակում դիտավորությամբ այրել է իր հագուստներն ու իրերը։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ կասկածյալ, 61-ամյա Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
«Թեև ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի օրերս արտահայտած տեսակետին, թե՝ Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը և անգամ՝ ազգային անվտանգությանը, պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ դա ԱՄՆ պաշտոնական տեսակետը չէ, հերթական անգամ ալեկոծել է հասարակությանը։ Նա նաև ասել էր, որ կոռուպցիայից խոսող ցանկացած այլ երկրի պաշտոնյա առաջին հերթին պետք է իր երկրի կոռուպցիայից խոսի, նոր ուրիշի:
Համաձայնեք, որ ավելի սրամիտ հայտարարություն սպասել հնարավոր չէր և մնում է Վահրամ Բաղդասարյանին հարցնել, որ եթե երկրի դեսպանը տվյալ երկրի պաշտոնական տեսակետը չի հնչեցնում, ապա ո՞ւմ կարծիքն է հնչեցնում: Եվ երկրորդ՝ եվրոպական ո՞ր երկրի կոռուպցիոն ռիսկերն են այդքան սասանում պետականությանը, որքան Հայաստանինը, կամ ո՞ր երկիրն է դռները բացել տարբեր հանքարդյունահանողների առջև ու ասել՝ եկեք, հանքը թալանեք տարեք, աղբն էլ թողեք մեր ժողովրդին նվեր:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով, զարգացած երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող բոլոր մեխանիզմները նորմալ աշխատում են և եթե մենք էլ մեզ մոտ կարողանանք նման մեխանիզմներ աշխատեցնել և տեսնել, թե վերջին հաշվով այս կամ այն պաշտոնյան ինչ պատժի արժանացավ և ինչպես այն կրեց, որևէ մեկը Հայաստանին չի կարողանա ասել, որ երկրի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը կոռուպցիան է: «ԱՄՆ դեսպանի խոսքի գլխավոր շեշտը նա էր, որ պետք է անկախ դատական համակարգ ունենալ և աշխատող իրավապահ համակարգ:
Բացի այդ, եթե մեզ մոտ 1000 դեպքից միայն մեկի մասին է հանրությունն իմանում, ապա օրինակ՝ ԱՄՆ–ում կամ ժողովրդավարական շատ ու շատ երկրներում 10 դեպքից առնվազն 9–ի մասին հայտարարվում է: Շատ ու շատ երկրներ հասել են այն մակարդակի, որ օրինակ կարող են երկրի կոնգրեսմենին, նախկին կամ գործող նախագահին, վարչապետին կանչել հարցաքննության և մեղքը հաստատվելու դեպքում նրանք կրեն իրենց պատիժը: Դրանով են տարբերվում զարգացած, ժողովրդավարական երկրներն այն երկրներից, որտեղ թեկուզև թղթի վրա ամեն ինչ գրված է, բայց՝ չի գործում»,– ասաց Թ. Պողոսյանը: Նախկին պատգամավորի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելն է, այլև իր վերջնական քննությունը` պատժի կրումը: Եվ այն օրը, երբ կկարողանանք նման հետևողական աշխատանք իրականացնել ու այդ մասին հասարակությանը իրազեկել, այդ ժամանակ այլևս Հայաստանի մասին չեն ասի, որ կոռուպցիան հասել է նման մակարդակի: «Որպես ուղենիշ մենք այս ճանապարհը պետք է վերցնենք և գնանք մինչև վերջ, եթե ցանկանում ենք, որ որևէ մեկը մեզ չասի, որ կոռուպցիան է մեր երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը: Հարկատուները որպես պահանջատեր իրավունք ունեն իմանալու, թե այս կամ այն պաշտոնյան, որը ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կամ պետական գումարները յուրացնելու համար, հետագայում ինչ ճակատագրի արժանացավ: Այս մասին իրազեկելն իշխանությունների պարտականությունն է:
Պատահում են դեպքեր, որ դատապարտվում են, բայց շատ արագ դուրս են գալիս բանտից կամ վերջնական պատիժն այլ ձևով են կրում: Այս ամենը բացառելու համար պետք է հետևողական լինել, որի խնդիրը կա»,– ասաց Թ. Պողոսյանը: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահի կարծիքով քանի դեռ հասարակությունը չի ստիպում իշխանություններին լիարժեք աշխատել, պետական որևէ ինստիտուտ չի ցանկանալու ինքնուրույն դա անել: Բացի այդ, շատ ու շատ ֆունկցիաներ տեղափոխվում են դեպի գործադիր իշխանություն, և պետք է հաշվի առնել, որ ԱԺ–ն գործադիրի հանդեպ ունի վերահսկողություն իրականացնելու իրավունքներ: Այսինքն, օրենսդիր մարմինը ձեռք է բերում բոլոր հնարավորությունները գործադիրին հաշվետվության կանչելու: «Եթե նախկինում շատ խնդիրներ նախագահի լիազորությունների տիրույթում էր և ԱԺ–ն վերահսկողության մեխանիզմներ չուներ, ապա հիմա վարչապետից մինչև կառավարության բոլոր անդամները, պատգամավորները կարող են և՛ վերահսկողություն իրականացնել, և պարզաբանումներ պահանջել: Պարզ է, որ ավելի լավ է, երբ այդ լիազորությունները կան, բայց հարց է ծագում, թե ինչպես է դա իրականացվելու: Եվ եթե պատգամավորները չկարողանան բոլոր մեխանիզմներից լիարժեք օգտվել, ապա դա կլինի նրանց թուլությունը»,– ասաց Թ. Պողոսյանը:
«Փաստ»
Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է հավելյալ «թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նաև,ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ քաղաքացիները կարող են բարձրաձայնել խնդիրների մասին և թողնել առաջարկները:
Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վեր է ածել տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակի: Այս մասին ր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Նկատի ունեմ, որ 2016 թվականին պարզվեց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով, և փոխանակ բանակը ժամանակակից սպառազինությամբ համալրելու՝ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անհեթեթ պայմանագրերով էր ապահովել Հայաստանի անվտանգությունը, և թե ինչպես դա գործեց, գործնականում տեսանք բոլորս»,- շարունակեց Փաշինյանը։
Թուրքիայում նորաստեղծ ընդդիմադիր «Iyi partisi» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել:
Աքշեները թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ պետական քաղաքականության մեջ գոյություն չունի կանանց և տղամարդկանց իրավահավասարություն:
Դիմելով Էրդողանին` թուրք կին քաղաքական գործիչն ասել է.
«Այ ընկեր, մի քիչ լռիր։ Մի քիչ էլ ընտանիքիդ ժամանակ հատկացրու։
Ի՞նչ պարտադիր է ամեն ինչի մասին խոսես։
Պետք չէ ամեն անգամ մատ թափ տալ։ Միքիչ էլ տանդ նստիր, թող մենք էլ շունչ քաշենք, Թուրքիան էլ:
Դու բղավում էիր, թեօսմանյան ապտակ ենք տալու։
Մինչդեռ երբ ԱՄՆպետքարտուղար Թիլլերսոնը եկավ Թուրքիա, գողեգող
խոսեցիք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի հրամանատարը հայտարարել էր, որ եթե Սիրիայում թուրքական զինուժը հարվածի իրենց, ապա համարժեք պատասխան կստանա: նախագահ Էրդողանը, մեկնաբանելով ամերիկացի զինվորականի այդ հայտարարությունը, ասել էր «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չենկերել»:
«Մեր տեղեկություններով` առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում քննարկվելու է նաեւ հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը:
Հիշեցնենք` զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկեղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգեւոր, այլ քաղաքացիական ծիսակարգով` մկրտված չլինելու պատճառով:
Ըստ մեր աղբյուրի` եկեղեցու քահանան, որը մեծ փորձառություն չունի, փորձել է զգուշավոր լինել, եւ քանի որ Գրիգորը երկար տարիներ Հայաստանում չի ապրել (Ռուսաստանում է եղել), տեղյակ պահել Շիրակի թեմի առաջնորդին։ Վերջինս ասել է` ի՞նչ եք խորացել, զինվոր է, քաղաքացիական կարգ կատարեք:
Հոգեւոր խորհրդում քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել: Բանն այն է, որ հայր Զաքարիայի «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում գրվում է, որ մարդն անգամ կարող է մկրտվել մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ մինչև ապրիլի վերջ ՀՀԿ-ում վարչապետի հարց չի քննարկվի:
Շարմազանովն այս կերպ փորձ է անում այրել այն կրակը, որը այս օրերին թիվ մեկն է: Ով է լինելու ՀՀ հաջորդ ղեկավարը: Հարցը ոմանց համար փակված և լուծված է, իսկ որոշ շրջանակներ այն շարունակում են քննարկել: Շարմազանովի այս հայտարարությունը նման է բոցկլտացող կրակի վրա ջուր լցնելուն, մինչդեռ կրակն այնքան է տարածվել, որ այս հայտարարությունը այն չի մարելու:
«Իմ եղբայրը ինքնասպան չի եղել։ Նրան սպանել են։ Դա փաստ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի քույրը՝ Մերի Մնացականյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Մնացականյանը, որպես անհետ կորած, փնտրվում էր դեռևս հունվարի 30-ից։ Միայն 23 օր անց Հրազդան գետից մահացած դուրս բերվեց նրա դին։ Նախնական վարկածով նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները պնդում են, որ Վարդանը ոչ մի պարագայում ինքնասպան չէր լինի։ Այն փաստը, որ իր Վարդանին սպանել են, նրա քույրը և մայրը պատրաստվում են պնդել նաև նախաքննական մարմնին, եթե առաջիկայում իրենց հրավիրեն հարցաքննության։ «Եթե ինքնասպանություն է, թող ապացուցեն, իսկ եթե ոչ, թող հակառակը ապացուցեն։ Բայց ակնհայտ է, որ կատարվածը ինքնասպանություն չէ, քանի որ, նախ ամբողջ կամուրջը կամերաներով հսկվում է, ոստիկաններ կան, և հետո ինքը էն տղան չէր, որ ինքնասպան լիներ։ Ասեմ ավելին՝ հնարավոր չի նաև այն, որ Վարդանը ինքնասպան լիներ, ապա նրա դիակը հայտնվեր գետում։ Ուղղակի սպանել, տարել գցել են։ Էդքան բան»,- ասաց Վարդանի քույրը։
Թե ով կարող էր դա անել և ինչու, Մերին չգիտի։ «Ինքը փակ մարդ էր, երբեք իր գործնական, անձնական հարցերը չէր բարձրաձայնում, տուն չէր բերում իր խնդիրները։ Բացի այդ, շատ քիչ էր տանը լինում՝ առավոտյան գնում էր, կամ շատ ուշ էր գալիս, կամ չէր գալիս։ Իր ամբողջ ժամանակը անց էր կացնում աշխատավայրում՝ «Ռոսիա» տոնավաճառում։ Իր գործը պատասխանատու գործ էր, ամբողջը ինքն էր վերահսկում»,- ասաց քույրը։
Նշենք՝ երբ «Առաջին լրատվական»-ը վերջերս գրեց, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում և դեպքին նախորդած օրը կոնֆլիկտ էր ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներից մեկի հետ, որից հետո այլևս գործի չէր գնացել, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը հաղորդագրություն էր տարածել, նշելով. «Սիլ» կոնցեռնի կազմակերպություններում աշխատում է երեք հազարից ավելի մարդ։ Վարդան Մնացականյանը արդեն տևական ժամանակ է՝ չի աշխատում կոնցեռնի որևէ կազմակերպությունում։ Հույս ունենք, որ իրավապահ մարմիները կպարզեն կատարվածի իսկությունը»։
Վարդանի քույրը, սակայն, հերքում է այս հայտարարությունը. «Ոնց չէր աշխատում։ Վարդանը երկար տարիներ է՝ այդտեղ է աշխատում։ Ինքը մաքրության գծով պատասխանատուն էր, տնտեսվար էր։ Մտեք «Ռոսիա» ու ցանկացածին հարցրեք, թե ով էր Վարդանը։ Ոչ թե ախրանային, այլ ցանկացած աշխատողի հարցրեք, թե Վարդանը ում հանդեպ ինչպես է եղել։ Հավաքարարներից հարցրեք՝ ով է եղել Վարդանը։ Բոլորը այդտեղ իրեն շատ սիրում էին և շատ տեղ էին տալիս, շատ հարգանքով էին վերաբերվում, քանի որ ինքն էլ շատ չափված-ձևված, դաստիարակված տղա էր։ Ես կարծում եմ, որ գրանցման հետ կապված գուցե ինչ-որ խնդիր է եղել, դրա համար են ասում, որ չի աշխատել իրենց մոտ (նկատի ունի, որ գրանցված աշխատող չի եղել, դրա համար էլ հերքում են Վարդանի՝ «Ռոսիա» տոնավաճառում աշխատելու փաստը)»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.