23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «մայր» բառի օգտագործումը` ամերիկյան հզորագույն ավիառումբը նկարագրելիս:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, այս մասին քահանայապետը հայտարարել է Վատիկանում Խաղաղության և մարդու իրավունքների համակարգման ազգային միության կազմակերպած միջոցառմանն ունեցած ելույթի ընթացքում, որի ունկնդիրների մեծամասնությունն ուսանողներ են եղել:
«Ես ամաչեցի` լսելով այդ անվանումը: Մայրը կյանք է տալիս, իսկ այդ սարքը մահ է բերում, մինչդեռ մենք այն մայր ենք անվանում: Ինչ է կատարվում»,– ասել է Ֆրանցիսկոս պապը` խոսելով ԱՄՆ Զինուժի սպառազինման կազմում ընդգրկված ավիառումբի մասին, որը «բոլոր ռումբերի մայր» են անվանում:
Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը չափեց «Ուոթֆորդի» հետ:
Խաղն ավարտվեց Արսեն Վենգերի գլխավորած թիմի հաղթանակով` 3:0: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Շկոդրան Մուստաֆին: 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Պյեր-Էմերիկ Օբամեյանգը շրջանցեց դարպասապահ Օրեստիս Կարնեզիսին և գրավեց մրցակցի անպաշտպան դարպասը:
Րոպեներ անց «Ուոթֆորդը» չկարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. նշանակված 11 մետրանոցից վրիպեց Տրոյ Դինին: 77-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Գոլից հետո Մխիթարյանն անմիջապես փոխարինվեց:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակած 48 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Ուոթֆորդը» 36 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ Ազատության հրապարակում անցկացրեց իր առաջին համահայկական հանրահավաքը: Հանրահավաքն ամբողջությամբ կարող եք դիտել Factor.am-ի տեսանյութում:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր քսանյոթերորդ
Հիսուս ասում է.
— Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կփայլեն արեգակի նման։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
— Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն
գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր
ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։
— Դարձյալ, երկնքի արքայությունը նման է այն վաճառականին, որը գեղեցիկ
մարգարիտներ է որոնում։ Երբ շատ թանկարժեք մի մարգարիտ է գտնում, գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում այդ մարգարիտը։
— Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձուկ է բռնվում։ Երբ ուռկանը լցվում է, ձկնորսները ցամաք են քաշում այն և նստելով՝ առանձնացնում են ձկները. լավերը հավաքում են ամանների մեջ, իսկ անպետքները՝ թափում։ Ահա այդպես է լինելու աշխարհի վախճանին։ Հրեշտակները պիտի ելնեն, չարերին զատեն արդարների միջից և նետեն բոցավառ հնոցի մեջ, որտեղ նրանք լաց պիտի լինեն ու կրճտեն իրենց ատամները:
(Մատթեոսի ավետարան 13:43-50)
Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ։ Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար: Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը: Այս բոլորի հետ մեկտեղ աղոթեցե՛ք, թախանձագին աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:10-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ամերիկացի հեղինակներ Մայքլ Իսիքոֆը,Դևիդ Քորնը և Մաթեր Ջոնսը «Ռուսական ռուլետկա. ԱՄՆ-ի դեմ Պուտինի հայտարարած պատերազմի և Դոնալդ Թրամփի ընտրվելու մասին պատմությունը» վերնագրով գրքում մի շարք ուշագրավ դրվագներ են բացահատել 2013 թվականին Մոսկվայում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած «Միսս տիեզերք» մրցույթի և դրան հաջորդած երեկույթի վերաբերյալ: Այս մասին գրում է Yahoo News-ը:
Գրքում նկարագրվում է, թե ինչպես է երեկույթի ընթացքում հայազգի 26-ամյա դերասանուհի Էդիտա Շահումյանը գրավել այն ժամանակ դեռևս գործարար Թրամփի ուշադրությունը: Թրամփը մոտեցել է Շահումյանին և, ցույց տալով ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատիին, հարցրել է, թե արդյո՞ք վերջինս դերասանուհու ընկերն է, իսկ Շահումյանը բացասական պատասախան է տվել՝ ասելով, որ Տիմատիի ընկերուհին չէ:
Այդ ժամանակ Թրամփին է մոտեցել նրա հետ լուսանկարվել ցանկացող մի կին. նա այդ պահին բռնել է հայ դերասանուհու ձեռքը՝ չթողնելով նրան հեռանալ: Դրանից հետո Շահումյանը Թրամփի հետ մի քանի սելֆի է արել: «Դուք շատ գեղեցիկ եք, հատակապես Ձեր աչքերը»,- հաճոյախոսություններ է շռայլել Թրամփը Շահումյանին՝ առաջարկելով նրան գնալ իր հետ ԱՄՆ: Շահումյանն էլ հակադարձել է, թե ինքը հայուհի է, և հայուհիները շատ ավանդապաշտ են: «Դուք պետք է հանդիպեք իմ մայրիկի հետ»,- ասել է նա:
Նշվում է, որ հանդիպումից հետո Թրամփն ինչ-որ մեկի միջոցով իր այցեքարտն է փոխանցել դերասանուհուն, սակայն, ըստ գրքի, վերջինս այդպես էլ չի զանգահարել:
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից 1-ը մարտական կորուստ է, 1-ը՝ ոչ մարտական, մյուսի մահվան հանգամանքները հայտնի չեն:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 3 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել:
• Փետրվարի 10-ին Զաքաթալայի շրջանում հուղարկավորել են Աղդամի շրջանում անհայտ պատճառներով մահացած զինծառայող, 1999 թ․ ծնված Մեմմեդով Ղարիբ Թուրան օղլուին (Turan Qərib oglu Məmmədov)։ Կա վարկած, որ նա ինքնասպան է եղել:
• Փետրվարի 10-ին սոցիալական ցանցերից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող Մեհդիև Ֆահմին Դաշգըն օղլուի (Mehdiyev Fəhmin Daşqın oğlu) մահվան մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը մահացել է էպիլեպսիայից:
• Փետրվարի 26-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 1999թ. ծնված, շարքային Ջաֆարով Գուրբան Խանլար օղլուն (Cəfərov Qurban Xanlar oğlu): Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը սպանվել է առաջնագծում հրաձգության ժամանակ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լիբանանահայերի խոհանոցը տարբերվում է օտարների և բուն հայկական խոհանոցի միաձուլմամբ։ Նման եզրակացության է հանգել իտալացի լրագրող Էմմա Գատենը Բեյրութ այցելելուց հետո։
Լիբանանի հայերը պահպանել են իրենց լեզուն և մշակույթը, իհարկե, նաև խոհանոցը։ Դա տեսել է (իսկ ամենակարևորը` համտեսել) իտալացի Էմմա Գատենը, որը Բեյրութ կատարած ուղևորության մասին գրել է Munchies խոհարարական պարբերականում։
Ժամանակին արաբները հայերին ընդունեցին որպես յուրայիններ։ Իսկ հայերն այստեղ ստեղծեցին արհեստանոցների, խանութների և ռեստորանների աշխույժ կենտրոն։
Բուրջ Համուդ հայկական թաղամասի պատերին կարելի է Թուրքիայի մասին ամենատարբեր գրություններ տեսնել։
«Թուրքիա, գնա…»,- նաև այսպիսի գրություն կա։ Մեկ այլ պատի վրա պատկերված է նախկին Օսմանյան կայսրությունը, իսկ արևելյան հատվածում ավելացված է «Արևմտյան Հայաստան» գրությունը։
Խորտկարաններում իսկական հերթեր են գոյանում բաստուրմայով բուտերբրոդների համար։ Իտալացիներն այն անվանում են «հայկական բրեզաոլո». նման ապխտած միս պատրաստում են նաև Իտալիայի հյուսիսում գտնվող ալպիական հովիտներում։
Լիբանանահայերը բաստուրմայով բուտերբրոդների մեջ դնում են թարմ լոլիկ և վարունգ` կծվությունը մեղմելու համար։
Միջերկրածովյան և բուն հայկական խոհանոցի միաձուլմամբ էլ հենց տարբերվում է Լիբանանի հայերի խոհանոցը։ Երկու ճյուղերը միաձուլվելով` հիանալի ուտեստներ են դառնում, որոնց ավելի ախորժելի են դարձնում հայկական համեմունքները, մածնով, ինչպես նաև նռան հյութով պատրաստած սոուսները։
Թերևս ամենամեծ պահանջարկն ունի «Մայրիկ» ռեստորանը, որը բացել է Ալիս Կամակյանը, իսկ որպես հիմք վերցրել է տեղի հայերի բաղադրատոմսերը։ Այսօր այնտեղ 40 մարդ է աշխատում, իսկ տերերը նման ռեստորան են բացել նաև Դուբայում։
Լավ հասկանալու համար, թե որտեղից են ծագել այդ ուտեստները, մի քանի տարի առաջ նա մեկնել է Թուրքիայի արևելյան հատված։ Հայերին ոչ միայն ուզում էին սպանել, այլև բնաջնջել` չթողնելով ոչ մի հիշատակում նրանց մասին, ասում է նա։ Լեզուն, որով նրանք խոսում էին, վանքերը, ուր հաճախում էին, հացը, որ ուտում էին։ Նա այդ ժամանակ իմացավ, որ թուրք սուլթանների խոհարարները հայեր են եղել։
Այսօր նրանց ժառանգների և հետնորդների վարպետությունը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համտեսել հայկական խոհանոցի ուտեստները կամ պարզապես քաղցած են։
Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Միացյալ Նահանգները կարող են Ռուսաստանը ոչնչացնել սուզանավերի միջոցով, 2019 թվականի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը: Լսումների հեռարձակվումը ներկայացված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեի կայքում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
«Նրանք չգիտեն, թե որտեղ են մեր սուզանավերը, իսկ դրանք կարող են ոչնչացնել իրենց երկիրը, եթե մենք գնանք այդ ճանապարհով»,- ասել է Հայթենը՝ մեկնաբանելով զենքի նոր ռազմավարական տեսակների մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ ռազմավարական ուժերը պատրաստ են բոլոր հնարավոր սպառնալիքներին:
2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը համաձայն չլինելու պատճառով զինծառայության չմեկնած զորակոչիկ Տ. Մ.-ի գործով:
Նախկինում երկու անգամ տարկետում ստացած զորակոչիկին առողջական նույն խնդիրներով ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախ 2016 թ. հուլիսի 28-ին, ապա 2017 թ. հունվարի 30-ին զինծառայությանը պիտանի է ճանաչել: Սակայն զորակոչիկը համաձայն չի եղել որոշումների հետ և զինծառայության չի մեկնել:
Տ. Մ.-ն և նրա ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը Վարչական դատարանում վիճարկում են նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշումները:
Զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թ. սեպտեմբերի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Տ. Մ.-ի ունեցած առողջական խնդիրների ուղղությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննություններով հիվանդության վաղեմությունը որոշել հնարավոր չի եղել, բայց և փաստվել է, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա զորակոչիկը նախկինում տարկետում է ստացել, շարունակում են առկա լինել, և առողջության բարելավում չի նկատվել:
Չնայած դրան՝ վարույթն իրականացնող մարմինը, առանց դատաբժշկական եզրակացության հիման վրա ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու, Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրել և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Ընդ որում՝ մեղադրական եզրակացության հիմքում այն նույն բժշկի ցուցմունքներն են, որը զորակոչիկին զինծառայությանը պիտանի է ճանաչել, և որի կայացրած որոշմանը համաձայն չի եղել զորակոչիկը:
Իր ցուցմունքներում ԿԲՀ սրտաբան-փորձագետ Հայկ Հովսեփյանը նշել է, որ հետազտության արդյունքների հիման վրա Տ. Մ.-ն ենթակա է զորակոչման: Ակնհայտ է, որ բժիշկը չէր կարող ցուցմունքներում հակասել իր կայացրած որոշմանը և հակառակը պնդել:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում Տ. Մ.-ի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը 2018 թ. փետրվարի 15-ին միջնորդեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել: Միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ «նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար չեն, թերի են և չեն հիմնավորում այն հանգամանքը որ Տ. Մ.-ն զորակոչից խուսափել է՝ առանց օրինական հիմքերի»:
Չնայած մեղադրող դատախազ Ս. Առաքելյանի առարկությանը՝ դատարանը բավարարեց միջնորդությունը և իր որոշմամբ ընդգծեց, որ «փորձաքննության նշանակումը կարող է գործի արդարացի լուծման համար կարևոր նշանակություն ունենալ»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.