23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ Նևադայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են բացառիկ ադամանդ, որի ներսում պահպանվել է սառույցի գերկարծր շերտ, որ հայտնի է VII-սառույց անվամբ: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:
Սառույցի գերկարծր տեսակը սովորաբար վերերկրային ծագում ունի: Այդ նյութի մոլեկուլները, ի տարբերությունը սովորական սառույցի, քառակուսու տեսք ունեն: Երկրագնդի վրա նման կառուցվածք ստանում են միայն լաբորատոր պայմաններում:
Քարը պատահաբար գտնվել է երկրակեղևից արդյունահանվող նմուշներում: Այս երևույթը առաջին անգամ է արձանագրվում Երկիր մոլորակի բնական պայմաններում:
2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է:
Մարտական կորուստներ
• Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
• Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Փետրվարի 8-ին Ստեփանակերտի զինհոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:
• Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում առողջական խնդիրների պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը:
Վիրավորներ
• Փետրվարի 22-ին Տավուշի մարզի ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հրազենից վիրավորվել է ժամկետային զինծառայող:
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր |
Հունվար | 1 | 4 | 4 |
Փետրվար | 2 | 2 | 1 |
Ադրբեջանական բանակի կորուստները՝ այստեղ:
Աղբյուրը՝ razm.info
Աստծո գերեզմանի տաճարում հայ և ղպտի հոգևորականների միջև վեճ է սկսվել «բարեբեր կրակի» մասին ռեպորտաժի նկարահանումների ժամանակ, հայտնում է «Новости Израиля» կայքը։
Սուրբ Զատկի նախաշեմին Աստծո գերեզմանի տաճարում հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել Աղոյանը, ով կրակը վառելիս երեք անգամ եղել է Կուվուկլիայում, իսրայելցի լրագրողին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունենում բարեբեր կրակի` երկնքից իջնելու արարողությունը։ Նրա խոսքերով՝ բարեբեր կրակի մեջ ոչ մի առեղծվածային բան չկա. պատրիարքները մոմերի խրձերը վառում են կանթեղից ։ «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց զվարճացնելու համար», — ասել է նա։
Աղոյանի անկեղծությունը վրդովել է ղպտիական եկեղեցու ներկայացուցչին։ Նա պահանջել է դադարեցնել նկարահանումը և հայտարարել է, թե հայը ստում է։ Աղոյանն առարկել է, որ ղպտիները, ի տարբերություն հայերի, կրակի վառելու արարողությանը չեն մասնակցում։
Բարեբեր կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ առաքյալ Պետրոսը, և այն սրբություն է համարվում հավատացյալների համար։
Այսօր՝ մարտի 12-ին, ժամը 11:00-ի հատվածներում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հայտնեց, որ մեկնարկել է «խոշորամասշտաբ» զորավարժությունը: Այն կշարունակվի մինչև մարտի 17-ը:
Համաձայն հաղորագրության՝զորավարժությանը ներգրավվել է մինչև 25 հազար անձնակազմ, մինչև 250 միավոր տանկ և այլ զարահատեխնիկա, մինչև 1000 միավոր տարբեր տրամաչափի հրթիռային, հրետանայաին կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիա:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը գրում է, որ Ադրբեջանը զորավարժությունն անցկացնում է խախտումներով՝ առանց նախօրոք զգուշացնելու ԵԱՀԿ անդամ երկրներին:
Զորավարժությունների անցկացման մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էրմարտի 9-ին: Այդ ժամանակ նշվում էր, որ այն անցկացվելու է հակահարձակողական սցենարով: Ըստ որում, 2016-17 թթ. անցկացված 6 զորավարժություններից ոչ մեկի դեպքում հայտարարություններում չկար «պաշտպանության նպաստավոր բնագծերը վերականգնելու» մասին հաղորդագրություն:
Հիշեցնենք, որ 2017 թ. Ադրբեջնն անցկացրել է 15 հազար և ավել անձնակազմի ներգրավմամբ 4, իսկ 2016-ին՝ 2 զորավարժություն:
Աղբյուրը՝ razm.info
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը)՝ առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- գրել է նա:
Հայ-թուրքական հարաբերությունները կվերականգնվեն և կկարգավորվեն, եթե և երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Սակայն դա երբեք չի լինի կամ էլ առնվազն տեղի չի ունենա մոտակա տասնամյակների ընթացքում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ, Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ խոսելով Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին:
Արևելագետ Սատանովսկին չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարող է քննարկվել ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակներում, թեև Ռուսաստանն ու Թուրքիան այսօր շատ լավ հարաբերություններ ունեն:
«Ռուսաստանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան՝ ոչ»,- շատ կարճ ձևակերպեց մեր զրուցակիցը:
Այսպիսով, Եվգենի Սատանովսկին չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ հեռանկար:
«Եթե Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին հիշողությունից, կդադարի լինել Հայաստան: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ստիպված կլինի վերափոխել վերջին 100 տարիների իր ողջ պատմությունը: Այդ դեպքում հարց է առաջանում Պոնտոսի հույների ցեղասպանության, հույներին և ընդհանրապես քրիստոնյաներին Թուրքիայի տարածքից վտարելու մասին, այն մասին, որ ոչնչացվել է քրիստոնեական պատմական ժառանգությունը ոչ միայն Թուրքիայում, այլև Թուրքիայի օրինակով և Թուրքիայի ճնշման ներքո հետխորհրդային տարիներին Ադրբեջանում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Ես խոսում եմ հայկական խաչքարերի ոչնչացման, Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին, թե Երևանը ադրբեջանական տարածք է: Անկախ նրանից՝ Խորհրդային միությունը լավն էր, թե վատ, բայց խորհրդային իշխանության օրոք նման բան չկար: Ադրբեջանն ու Հայաստանը իրար ավելի շատ չէին սիրում, քան այսօր, բայց այն իրավիճակը, որը բերեց պայթյունի Լեռնային Ղարաբաղում, պահվում էր վերահսկողության տակ: Եվ այն հայտարարությունները, որ մենք լսել ենք Էրդողանից և, ցավոք սրտի, Իլհամ Ալիևից, այն ժամանակ անհնար էին, իսկ հիմա դարձել են սովորական երևույթ: Այնպես որ, ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը: Կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը հայերի ցեղասպանությունն է Օսմանյան կայսրությունում և Օսմանյան կայսրության փլուզումից հետո, բայց սա մի խնդիր է, որի հետ կապված են մի շարք այլ խնդիրներ, և ես չեմ տեսնում խնդիրների այդ ժայռը հարթելու որևէ հնարավորություն: Ցեղասպանության հարցը Էրդողանի օրոք Թուրքիայում ոչ ոք չի էլ քննարկելու: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ ավելի ագրեսիվ և անհաշտ մարդ է, քան իր նախորդները, առավել ևս Թուրքիայում իսլամական գաղափարախոսության վերածննդի պարագայում: Այո, Թուրքիայում կա մտավորականության մի զգալի հատված, որը կարծում է, որ ցեղասպանությունը Թուրքիայի ազգային խայտառակությունն է, և, իհարկե, պետք է ճանաչել ցեղասպանությունը և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Բայց ի՞նչ կարող է անել մտավորականությունը ավտորիտար պետությունում՝ ոչի՛նչ: Իսկ եթե այդ մարդկանց չսպանեն՝ ինչպես Հրանտ Դինքին սպանեցին, ապա առնվազն բանտ կնստեցնեն և բռնաճնշումների կենթարկեն բոլոր անհրաժեշտ միջոցներով»,- նշեց Սատանովսկին:
ՀՀ քաղաքացիներ Ռաֆիկ Պապոյանն ու Կարինե Ղումաշյանը դատապարտվել են համապատասխանաբար 14 եւ 12 տարվա ազատազրկման պետական դավաճանության համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացել նրանց հետ:
Կարինե Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Առաջին ատյանի դատարանը Ռաֆիկ Պապոյանինը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի (պետական դավաճանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտվել 14 տարվա ազատազրկման:
Կարինե Ղումաշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտվել 12 տարվա ազատազրկման:
Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
Նույն օրը նշված հասցեում հայտնաբերվեց տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, ժամեր անց Վարդաշենի 9-րդ փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը:
Պարզվել է, որ մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Շվեյցարիայի Ժնև քաղաքում Mercedes-Benz գերմանական ավտոընկերությունը ներկայացրել է S-կլասի կուպեն և կաբրիոլետը՝ ադամանդներով զարդարված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուպեն կառաջարկվի հատուկ գույնով` Aragonite Silver և Rubelite Red, իսկ կաբրիոլետը` մուգ կարմիր կամ բեժ գույններով ծալովի տանիքով:
Ստանդարտ տարբերակում ավտոմեքենաները համալրված են R19 սկավառակներով, սակայն մոդիֆիկացված տարբերակում հասանելի կլինեն ավելի խոշոր` R20 սկավառակներ:
«Մենք պետք է հետամուտ լինենք, հետախուզական տվյալներով նաև հասկանանք, թե զորավարժություններով Ադրբեջանը ինչ նպատակ է հետապնդում, դա ռազմաստրատեգիական նշանակության զորավարժություն է ՝ օպերատիվ ստրատեգիական կարևորագույն ուղղությունների վրա՝ որտեղ վարվելու է հարձակվողական մարտեր և հակագրոհների տակտիկա»։
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Ըստ նրա ՝ պատերազմի օրենքներով ռազմական գործողություններին նախորդում են ուսումնավարժությունները։
«Ուսումնավարժությունների, զորավարժությունների քող տակ կենտրոնացնում են ուժերը և ուսումնավարժությունների քողի տակ կամաց-կամաց անցնում են 2-րդ էտապի, մոդելավորում են պատերազմը։ Չի բացսռվում, պիտի պատրաստ լինենք, չարհամարենք ցանկացած կարծիք »,-շեշտեց նա։
Գեներալը միևնույն ժամանակ նշեց, որ սովորաբար, երբ հակառակորդը զորավարժություն է կատարում մեր զորքերը բերվում է բարձր պատրաստավածության վիճակի։
Մանրամասները՝ տեսանյութում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.