23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալից Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ կատարել են սահմանային գոտու ռեժիմի խախտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչներ, 26-ամյա Հարություն Կարապետյանը, 32-ամյա Հակոբ Բաղդասարյանը և 19-ամյա Սամվել Հովսեփյանը, խախտելով սահմանային գոտու կանոնները, առանց թույլտվության, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնտեղ Հ. Կարապետյանը իր մոտ ապօրինի պահվող, համագյուղացի 36-ամյա Արտեմ Ավետիսյանին պատկանող «ՍԿՍ» տիպի որսորդական ակոսափող հրազենով որս կատարելու նպատակով սահմանային գոտում կրակոցներ է կատարել: Ոստիկանները Հ. Կարապետյանի մոտ հայտնաբերել են նաև 7.62 մմ տրամափաչի 2 փամփուշտ:
Երեկ՝ մարտի 13-ին, Հ. Կարապետյանը, Հ. Բաղդասարյանը և Ս. Հովսեփյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություններ են տվել, որից հետո հետաքննիչի կողմից բաց են թողնվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսունմեկերորդ
Մովսեսը դիմեց Աստծուն. «Եթե ինձ չհավատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թե՝ Աստված քեզ չի երևացել), ես ի՞նչ ասեմ նրանց»։ Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Մովսեսը պատասխանեց. «Գավազան»։ Տերն ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսեսը գետին գցեց գավազանը, այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ դրանից։ Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր դրա պոչից»։ Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գավազան դարձավ իր ձեռքում։ «Այդպես կանես, որպեսզի քեզ հավատան, որ քեզ երևացել է նրանց հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Տերը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն ծոցից, և ձեռքը ձյան նման սպիտակեց, ինչպես բորոտների մոտ է լինում։ Աստված ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը ծոցը դրեց, ապա հանեց այն իր ծոցից, և ձեռքը վերստին ստացավ իր մարմնի նախկին գույնը։ Աստված ասաց. «Եթե չհավատան քեզ և չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան քո երկրորդ նշանին։ Եթե պատահի, որ չհավատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կվերցնես, կթափես գետին, և գետից վերցված ջուրը գետնի վրա արյուն կդառնա»։
Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մինչև օրս ես պերճախոս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ, որովհետև անվարժ եմ խոսում, ծանրախոս եմ»։ Տէրն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին։ Մի՞թե ոչ ես՝ Աստվածս։ Արդ, գնա՛, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պետք է ասել»։ Մովսեսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մեկ ուրիշ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»։ Տերը խիստ բարկացավ Մովսեսի վրա. «Մի՞թե ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարեն փայլուն կխոսի։ Նա քեզ ընդառաջ կգա և քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կուրախանա։ Կխոսես նրա հետ և իմ պատգամները կը դնես նրա շրթներին։ Ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կսովորեցնեմ այն, ինչ պետք է անեք։ Ժողովրդի հետ քո փոխարեն նա կխոսի, նա կլինի քո խոսափողը, իսկ դու նրա համար կլինես ներշնչող Աստված։ Այն գավազանը, որ օձ դարձավ, կառնես ձեռքդ և դրանով նշաններ կգործես»։
(Գիրք Ելից 4:1-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվել է ոչ թե այն քաղաքացին, ով 2018թ. մարտի 11-ին ներկայացել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, այլ՝ մեկ այլ երիտասարդ՝ ծնված 1992թ։Քննչական գործողությունների արդյունքում վերջինս մարտի 13-ին ներկայացել է քննչական վարչություն և հարցաքննվել։ Նույն օրը նա ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:եւ վրաերթի իրական հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտե
«Պատերազմը չի ավարտվել, որ նորից սկսվի: Այն պարզապես մեկ թեժանում է, մեկ հանդարտանում: Ես ուղղակի ցանկանում եմ, որ մեր իշխանությունները ավելի լուրջ վերաբերվեն այս հարցին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
Վազգեն Սիսլյանը նշում է, որ Ալիևի հայտարարությունները լուրջ չեն, սակայն մենք պետք է ցավոտ պատասխան տանք.«Ես սա ասում եմ որպես զինվոր: Առիթը պետք է օգտագործենք ու մեր պատասխաններով ցավացնենք թուրքերին»,-եզրափակեց Վազգեն Սիսլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=mBH6IxWfCvM
Հավաքագրողներին ձերբակալելիս գտել են հայկական անձնագիր, ընդ որում` ոչ թե հին նմուշի, այլ նոր` կենսաչափական։
Մոսկվայում և Մոսկվայի մարզում Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների իրավապահ ուժերի համատեղ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետության» ավելի քան 60 կողմնակիցներ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը կադրեր է հրապարակել մեղադրյալներին ձերբակալելու օպերատիվ նկարահանումից, որը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի շրջանի 17 հասցեներում։
Ձերբակալվածները զբաղվել են Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանած անօրինական ներգաղթյալների հարցերով, կազմակերպել են նրանց անօրինական ներգաղթը Սիրիա և Իրաք, որտեղ նրանց հաճախորդներն ընդգրկվել են ահաբեկչական խմբավորումների շարքեր (մասնավորապես ԻՊ, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում)։
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում աշխույժ քննարկվում է ղարաբաղյան պատերազմի մասնակից ` չեչեն նախկին գրոհային Ալի Համզատովի խոստովանությունը և գնահատումները պատերազմի, հայերի ու ադրբեջանցիների մասին: Այդ տեքստը համացանցում առաջին անգամ հայտնվել է 2010 թվականին, պարզվել է նաև հեղինակի ինքնությունը, որը ներկայում բնակվում է Աբու Դաբիում:
Ալի Համզատովը Ղարաբաղի մասին
Ես ակկ եմ (ակկ, ակկիացի — չեչենական ցեղախումբ, տոհմ — Անդին): Ծնվել եմ 1970 թվականին Գրոզնիում: 1991 թվականից մասնակցել եմ իմ ժողովրդի ազատագրական պայքարին: 1993 թվականին գրեթե երկու ամիս ուղղահավատների խմբի հետ Ղարաբաղում կռվել եմ հայերի դեմ: Ադրբեջանցի-թյուրք ՙեղբայրների՚ հետ կռվում էինք ՙանհավատների՚ դեմ: Մեր ամիրի հետ պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց կստանանք 200 դոլար:
1993 թվականի հունիսին մեզ (մոտ 120 շահիդների) ուղարկեցին հայկական Ագդերա (Մարտակերտ) գյուղի շրջան, ուր ամրացանք թիվ 203 բարձունքում, անտառապատ լեռնալանջերի մոտ: Ճիշտն ասած, հայերին մենք «Բազարներ» («առևտրական» արհամարհական — Անդին) էինք ասում, ես հայեր մի քանի անգամ տեսել եմ Գրոզնիում, շուկայում: Ճիշտն ասած, ատում էի նրանց, ինչպես ռուսներին:
Իմացանք, որ մեզնից ոչ հեռու Մարտակերտի ուղղությամբ տեղակայված են եղբայր թալիշները: Նրանք շատ էին, մի քանի հարյուր հոգի: Թյուրք-ազերինեը կանգնած էին Լենինավանի մոտ: Հուլիսի 24 կամ 26-ին ազերիները թալիշների հետ գրոհի գնացին, հայերին մղեցին դեպի ջրամբար: Ինչպես հետագայում իմացա, նրանք (հայերը — Անդին) 60-70 հոգի էին:
Մենք նրանց հետ առաջին անգամ ընդհարվեցինք հաջորդ գիշեր, երբ նրանք փորձեցին թիկունքից մտնել մեր ու թալիշների միջև: Մենք ճնշեցինք թշնամու կրակը: Ես մարտերի ժամանակագրության մեջ չեմ խորանա, սակայն կասեմ մի բան. այդպիսի տոկունություն և արիություն չէինք սպասում նրանցից: Հայերն սկզբունքորեն գերի չէին հանձնվում, սովորաբար հարձակվում էին գիշերները, առանց անկանոն կրակոցների: Մենք այդ գրոհները իսկույն կնքեցինք «տարօրինակ», քանի որ ֆիդայինները, ինչպես իրենք էին իրենց կոչում, բարոյական բարձր պատրաստվածություն ունեին, հմտորեն քողարկվում էին, սիրում էին գրոհել անսպասելի, հանպատրաստից: Դա սարսափի էր մատնում թյուրք «եղբայրներին», որոնք մի քանի զոհից հետո անկանոն փախչում էին: Ազերական երկու զորամաս փոխարինվեց դասալքության և իրար վրա կրակելու պատճառով:
Օգոստոսի սկզբին ինձ վիճակվեց լսել թալիշներին ուղղված կոչ, ուր հայերն ասում էին խոսքեր, որոնք մինչև հիմա հիշում եմ. «Թալիշ եղբայրներ, կովկասցիներ, պատերազմը մեր միջև ավարտվել է դեռ 1000 տարի առաջ, այն պահին, երբ թյուրք քոչվորները ներխուժեցին Կովկաս: Եկել է միավորվելու ժամանակը: Մենք միասին պիտի թյուրքերին դուրս մղենք Կովկասից: Մենք առաջ ենք շարժվելու մինչև մեր պատմական սահմանները, ապա կանգ կառնենք, կսպասենք ձեզ»: Առաջարկում էին հանձնվել: Եվ շատերը հանձնվեցին, իսկ մյուսները հետագայում զենքը շրջեցին թյուրքերի դեմ:
Հայերը ճշմարիտ էին ասում, ամիր Ասլանբեկը վստահ էր, որ նրանք վաղ թե ուշ քշելու են ազերիներին և մինչև վերջ գնալու են նրանց ետևից: Ապշեցուցիչ է: Մենք, թալիշներն ու այլ կովկասցիներ կռվում էինք Կովկասի մեկ այլ ժողովրդի դեմ, երբ թյուրքերը փախչում ու չէին մասնակցում ընդհարումներին:
Հայերը ուժեղ ու համարձակ ռազմիկներ են, ոչ այնպիսին, ինչպիսին ռուսներն ու ազերիները: Հիշում եմ, լեզգիները նրանց (ադրբեջանցիներին — Անդին) կոչում էին ազերոչխարներ՝ կեղծավորության ու վախկոտության համար:
Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք ճիշտ ընտրություն չենք կատարել՝ կովկասցին կովկասցու դեմ չպիտի կռվի, անկախ այն բանից, թե ինչ կրոնի է նա դավանում: Կարևորը նրա ազգային-հոգևոր նկարագիրն է: Հայերը չէին թալանում, այնինչ թյուրքերը կռվում էին միայն դրա համար, հայերը կռվում էին խիզախորեն և հուժկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել և օրերով սպասում էին օդուժի հարվածներին:
Նրանք գիտեին, որ իրենց դիմաց կանգնած ենք մենք՝ նախչիներս (չեչենների ինքնանվանումներից — Անդին), և հարգում էին մեզ, ինչպես մենք էինք հարգում նրանց:
Նրանք կշարունակեն պատերազմը, կանգ չեն առնի, մինչև թյուրքերին չվռնդեն նաև Գյանջայից:
ԻնշաԱլլահ:
Իսկ դուք՝ լեզգիներ, ավարներ և թալիշներ, պետք է վճռեք. կամ ոչնչանալու եք, կամ ձեր հողի վրա ապրելու արժանապատիվ կյանք վաստակեք: Կովկասցիների դեմ պատերազմում, ինչպիսին էլ այն լինի, դուք ոչնչի չեք հասնի… Մենք դա հասկացանք Խասավյուրտից հետո:
Իմիջիայլոց, կուզենայի ևս մի պատմություն անել հայերի մասին:
Օգոստոսի կեսերին մեր ջոկատը ազերիների հետ տեղակայված էր Ասկերանի մերձակայքում, անմիջապես լեռների ստորոտում:
Երեկոյան կողմ մարտ սկսվեց, և չեզոք գոտում խասավյուրտցի Վահիդը գնդացրի կրակից վիրավորվեց ուսից: Նախկին դիրքեր նահանջելուց անմիջապես հետո ամիր Ասլանբեկը մեզ առաջարկեց վիրավոր եղբորը դուրս բերել չեզոք գոտուց: Այն պահին, երբ որոշել էինք ձայն տալ հայերին, որպեսզի դուրս բերենք մեր վիրավոր եղբորը, ազերիները հանկարծ հայտարարեցին, իբր դա չի թույլատրվում, արգելված է: Վահիդը բղավում էր, բարձր խոսում չեչեներեն: Հայերին նրան մոտենալ թույլ չէին տալիս ազերիները՝ կրակում էին, իսկ մեզ ասում էին, թե հայերը գազան են, կսպանեն նրան: Կես ժամ անց մեր եղբայրներից մեկը՝ դուբայուրտցի, այնուամենայնիվ որոշեց խիզախել ու հասնել մեր եղբոր մոտ: Մենք ձայն տվեցին «խաչերին», թե գնում ենք վիրավորին տանելու, նրանք թե՝ եկեք: Ազերիները փորձեցին զենքի սպառնալիքով արգելել մեզ, բայց Իսրան չենթարկվեց: Մեր եղբորը հասնելուց հետո տեսնում է՝ ցածրահասակ հայ սանիտարը պառկած է նրա կողքին, փորձում է Վահիդի ոտքն ազատել պայթյունից առաջացած փլուզումի տակից: Ի վերջո Իսրան կարողանում է հանել եղբորը, շալակել, հայն իր հերթին նրան է տալիս լի ջրամանը: Իսկ կես րոպե անց ազերիներից ինչ-որ մեկը խփեց հային: Նրանք պատասխանեցին հուժկու, համատարած կրակով, սակայն վիրավորի և Իսրայի վրա չկրակեցին:
Վերջում, երբ գնում էինք Ղարաբաղից, ազերիները ոչ մեկիս փող չտվեցին, իբր դուք վատ եք կռվել, հետո ինչ, որ այդքան անհավատների եք փռել: Մենք զայրացանք, սակայն ամիրը, իմաստուն մարդ, հանգստացրեց մեզ: Հետո Իչկերիա գալով իմացանք, որ գերագույն հրամանատար ամիր Բասաևը նույնպես կռվել է Ղարաբաղում: Ղարաբաղից հետո լիովին փոխվել էր բոլորիս վերաբերմունքը ոչ միայն հայերի, այլև թյուրք-ազերիների նկատմամբ:
Հայերը խիզախ և ուժեղ ժողովուրդ են, իրենց նպատակին կհասնեն: Նրանք իսկական լեռնցիներ են, նամուս ունեցող, ջիգիթի օրենքները հարգող: Մեզ նման ուժեղ չեն, իհարկե, բայց արժանի թշնամիներ էին: Կարծում եմ՝ կարող են լինել նաև արժանի բարեկամներ:
Մենք կորցրեցինք 38 շահիդի, նրանք հիմա Ալլահի գրկում են:
Սա է իմ պատմությունը հայերի և ադրբեջանցիների մասին:
Ցավոք, ռուսները գրավել են մեր երկիրը, և ես ստիպված եմ հայրենիքից հեռու գտնվել, սակայն կգա օրը, և ես կվերադառնամ, կհավաքեմ եղբայրներիս, որոնց հետ կռվել եմ Ղարաբաղում, ու կփորձեմ գտնել հայ ֆիդայիններին, որոնց դեմ կռվել եմ Ղարաբաղում: Մեկին կոչում էին Մարդ/տ/իրոս Ս/Կ/ամսարյան, դասակի հրամանատար էր, Աբխազիայի հայ: Գուցե մեկն ու մեկը գիտի՞ նրա մասին, ո՞ղջ է, թե՞ զոհվել է:
Իմիջիայլոց, աբխազների հետ վրացիների դեմ կռված եղբայրները Իչկերիայում նույնպես պատմում էին հայերի մասին: Նույնպես մեծ հարգանքով ու ջերմությամբ: Մենք չէինք հիշում, որ նրանք անհավատներ են: Եվ մի՞թե կարելի է այն ամենից հետո, ինչ ես տեսել եմ, ազերիներին մահմեդական համարել, իհարկե՝ ոչ:
Խոզությունը ադրբեջանցիների կողմից համատարած էր: Սկզբից խլեցին զենքերը, որ մեզ հետ տարել էինք կռվելու, հետո ուզում էին բաժան-բաժան անել մեզ և առաջ գցելով՝ օգտագործել իբրև վահան իրենց հիմնական ուժերի համար, մեր վիրավորներին թողնում էին, այնինչ իրենց դիակները տանում էին: Ստիպում էին իրենց համար խրամատներ փորել այն ժամանակ, երբ իրենք լափում էին խոզի նման: Մի խոսքով, ամիր Ասլանբեկը որոշեց մեզ դուրս բերել Ղարաբաղից:
Իմ խորհուրդը ձեզ. մի հավատացեք ազերիների պանիսլամիստական կոչերին: Դա ես եմ ասում, մարդ, որը մոտիկից է տեսել ազերիների ՙուղղափառությունը՚:
…
Ղարաբաղում իսլամի զինվորները 300-350 հոգի էին: Նրանց 30 տոկոսը զոհվեց հերոսաբար:
…
Հայերը գերիներին ձեռք չէին տալիս, ի տարբերություն ազերիների, որոնց ՙխիզախությունը՚ ի հայտ էր գալիս անզենների նկատմամբ միայն:
Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորումների պարտությանից հետ իսլամիստները սկսել են վերադառնալ իրենց երկրներ: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ նրանց հանձնարարված է տեղերում ձևավորել «քնած բջիջներ»՝ ներգրավելով նոր անդամներ, ընդլայնելով ռեսուրսները՝ անհրաժեշտության դեպքում ակտիվ գործողության անցնելու համար: Սա նշանակում է, որ իսլամական ծայրահեղականության վտանգն ավելի իրական է այն երկրների համար, որոնց քաղաքացիները Սիրիայում և Իրաքում կռվում էին ծայրահեղականների շարքերում: Նշենք, որ այդ երկրների թվում է նաև հարևան Ադրբեջանը, որի մոտ հազար քաղաքացի է հաշվվում Սիրիայում և Իրաքում կռվող ահաբեկիչների շարքերում: Վերադարձող ահաբեկիչների խնդրի լրջության մասին է խոսում նաև այն հանգամանք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նշանակման պատճառների շարքում նշվում էր նաև Մերձավոր Արևելքից վերադարձող իսլամիստների գործոնը:
Նշենք, որ չնայած Ադրբեջանի աշխարհիկ բնույթին՝ վերջին տարիներին ադրբեջանական հասարակության շրջանում բավականին մեծացել է իսլամական գործոնի ազդեցությունը: Այս մասին վկայում ինչպես տարաբնույթ սոցհարցումների արդյունքներն, այնպես էլ վերջին շրջանում իսլամիստների նկատմամբ հաճախակիացած դատական գործընթացները:
Ադրբեջանական հասարակության շրջանում իսլամական տրամադրությունների տարածումը պայմանավորված է մի շարք գործոններով: Այսպես, Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Ադրբեջանում ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն ստացան Իրանի, Թուրքիայի և Ծոցի միապետությունների կողմից ֆինանսավորվող իսլամական տարբեր կազմակերպություններ՝ այդ թվում նաև սալաֆիական և վահաբիստական ուղղության: Ադրբեջանում տիրող սոցիալական անհավասարության, բռնաճնշումների պայմաններում ադրբեջանցիների մոտ սոցիալական արդարություն քարոզող իսլամական գաղափարախոսությունները սկսեցին շատ արագ տարածում ստանալ:
Միևնույն ժամանակ անկախանալուց ի վեր ադրբեջանական հասարակությունն ազգային ինքնության ակտիվ փնտրտուքների մեջ է: Այս հարցում չունենալով հստակ պատասխան՝ ադրբեջանական հասարակությունը սկսել է կրոնն ընկալել որպես ազգային ինքնության մաս: Վերջին շրջանում նման ընկալման տարածմանը նպաստում է նաև Ալիևի՝ Ադրբեջանն իսլամական աշխարհի մաս ներկայացնելու ակտիվ քաղաքականությունը:
Թեև ադրբեջանական իշխանությունները կրոնի հանդեպ բավականին զգուշավոր քաղաքականություն են վարում՝ պարբերաբար ճնշումներ գործադրելով իսլամական կազմակերպությունների վրա՝ արգելելով դրանց գործունեությունը, սակայն վերոնշյալ գործոնները շարունակում են պարարտ հող ապահովել իսլամիստական տրամադրությունների տարածման համար: Քաղաքական ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների պայմաններում շատ ադրբեջանցիներ որպես գործող իշխանություններին ընդդիմադիր ուժ սկսել են ընկալել հենց սոցիալական արդարություն քարզող իսլամական կազմակերպությունները:
Նման պայմաններում Սիրիայից և Իրաքից վերադարձող իսլամիստներն իրենց գաղափարախոսությունը տարածելու և մեծաթիվ համախոհներ ձեռք բերելու իրական հնարավորություն ունեն: Սա լուրջ վտանգներ է պարունակում Ալիևի ռեժիմի համար, քանի որ սոցիալական արդարության մասին իսլամական գաղափարները հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան երկրների օրինակով արդեն իսկ ապացուցել են, որ կարող են ժողովրդական մեծ ալիք բարձրացնել և հանգեցնել տասնամյակներ շարունակ գործող ռեժիմների տապալման:
Ադրբեջանում երիտասարդ ուսուցիչ Ռովշան Ազիզովը աշխատանքից հեռացվել է հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու կոչեր հնչեցնելու պատճառով: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ազիզովը հայտնել է, որ 2004 թ. որպես անգլերենի ուսուցիչ սկսել է աշխատել Բաքվի Նիզամիի շրջանի թիվ 220 դպրոցում: Նրա փոխանցմամբ` ինքը մշտապես նախընտրել է դասավանդման ոչ ավանդական մեթոդները, դասերն անց է կացրել դերասանական խաղերի կազմակերպմամբ, որպեսզի բարձրացնի երեխաների հետաքրքրությունը:
Ազիզովը դասերի ժամանակ նկարահանել է երեխաների մասնակցությամբ հայերի և ադրբեջանցիների բարեկամության վերաբերյալ մի քանի տեսանյութեր:
«Ես, որպես ուսուցիչ, ցանկանում եմ, որ հայ և ադրբեջանցի երեխաներն ապրեն խաղաղ և անվտանգ: Ոչ ոք չի կարող երեխաների միջև ատելություն առաջացնել: Ծնողները պետք է երեխաներին մեծացնեն բարեկամության և սիրո ոգով»,-ասել է Ազիզովը:
Տեսանյութում երեխաները խաղացել են հայ և ադրբեջանցի երեխաների դերեր, ովքեր սկզբում թշնամաբար են վերաբերվել միմյանց, սակայն հետո հասկացել են, որ թշնամանքը չի կարող հավերժ շարունակվել և բարեկամացել են:
Ազիզովի այս գաղափարն առաջ է բերել Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների դժգոհությունը:
«Դեկտեմբերի 20-ին նրանք ներխուժեցին դպրոց և սկսեցին բոլորի աչքի առաջ սպառնալ ինձ, նրանք ինձ անվանեցին դավաճան, «հայկական լրտես» և պահանջեցին ինձ ազատել աշխատանքից»,-հավելել է Ազիզովը:
Դրանից 4 օր անց Ազիզովն աշխատանքային կարգապահության խախտման և աշխատանքից պարբերաբար ուշանալու կեղծ հիմնավորումներով ազատվել է աշխատանքից:
Երիտասարդ ուսուցիչն իրեն անհիմն ազատ արձակելու մեղադրանքով դեկտեմբերին դպրոցի տնօրենի դեմ բողոք է ներկայացրել Նիզամիի շրջանի դատարան և սպասվում է, որ դատարանը գործի վերաբերյալ մարտի 14-ին վերջնական վճիռ կկայացնի:
«Ամեն դեպքում տնօրենը դատավարության ժամանակ խոստովանել է, որ ինձ աշխատանքից հեռացրել է առանց իր թույլտվության դասերի ժամանակ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման մասին խոսելու և այդ թեմայով տեսանյութեր նկարահանելու պատճառով: Երբ ես տնօրենին հիշեցրեցի, որ այդ դասերին մասնակցել է նաև նրա աղջիկը, նա ասաց, որ սկզբում մտածելով, որ ժողովուրդների բարեկամության մասին տեսանյութ է լինելու, թույլատրել է, սակայն երբ իմացել է, որ խոսքը գնում է հայ ադրբեջանական բարեկամության մասին է փոշմանել»,-նշել է Ազիզովը:
Ազիզովը հայտնել է, որ այդ ամենի հետ կապված երեխաների ծնողներից և ոչ մեկը դժգոհություն չի հայտնել և մինչ օրս երեխաները և նրանց ծնողները կապ են պահում իր հետ:
Թուրքիայի Կայսերի քաղաքում ոստիկանները ձերբակալել են հայերի թացրած «գանձերը» փնտրողներին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Կայսերիի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ որոշ անձիք քաղաքի հասցեներից մեկում գաղտնի հորատում են անում գանձեր գտնելու հույսով։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել են 3 քաղաքացու, ովքեր խոստովանել են, որ գանձ են ցանկացել գտնել, քանի որ լսել են, որ այդ վայրում հնից պահված մեծ թվով գանձեր կան։
Դատարան տանելու ճանապարհին լրագրողներից մեկի հարցրել է, թե գտե՞լ են գանձերը, գանձ փնտրողներից մեկը պատասխանել է. «Թագավորի թագն էինք փնտրում, սակայն ոսկորի կտորներ գտանք»։
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ընդգծում է, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը: Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշեց, որ Ռուսաստանը իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:
«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կոնստանտին Կոսաչովը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ նախագահը Չինաստան կատարած այցելության ընթացքում, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, անընդունելի էր համարել հակամարտող երկրին զենք վաճառելը, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, Կոսաչևն ասաց. «Վլադիմիր Պուտինը խոսել է այն երկրների մասին, որտեղ հակամարտությունը թեժ փուլում է, որտեղ իսկապես կրակում են, իսկ Ուկրանիայում իսկապես կրակում են: Լեռնային Ղարաբաղում, բարեբախտաբար, այս պահին այդպիսի իրավիճակ չկա»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.