23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորման զինյալները մահափորձ են նախապատրաստելիս եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի դեմ, այս մասին գրում է sanalbasin.com կայքը:
Թուրքական ոստիկանությունը հակաահաբեկչական հատուկ գործողության շրջանակում ձերբակալել է խմբավորման երեք զինյալի՝ Զոզամ Քութումին, Մեհմեթ Էմին Թորենին և Գյուլշեն Բահադիրին:
Հետաքննության շրջանակում զինյալների վարձած տանն իրականացված խուզարկության արդյունքում պարզ է դարձել, որ վերջիններս ծրագրել էին մահափորձ իրականացնել Էրդողանի ու նրա հարազատների դեմ:
Նշվում է, որ քուրդ զինյալների թիրախում են եղել հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա որդի Բիլալ Էրդողանն ու երկու փեսաները՝ Բերաաթ Ալբայրաքն ու Սելջուկ Բայրաքթարը:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ավիաչվերթերի սպասարկումն ավելի հեշտ և մատչելի կդառնա։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Կառավարությունն այսօր որոշում է կայացրել օդանավակայանում գործող երկու մասնավոր ընկերությունները` «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›» պետական ձեռնարկությունները միացնել իրար։
Այսինքն՝ վերացվելու է հավելյալ վճարների հարցը, և ստեղծվելու է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող կառույց:
Կազմակերպությունն այսօր մեկ ուղևորի հաշվարկով 30 հազար դրամ է վճարում օդերևութաբանական կանխատեսման համար։ Տոմսի գնի մեջ այդ գումարը կարող է կազմել մինչև 30-35%։ Այժմ արդեն դրա համար առանձին չեն վճարի։
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անհեթեթ է որակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե միջազգային հանրությունը պետք է սանկցիաներ կիրառի Հայաստանի նկատմամբ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի բացառապես Ադրբեջանի նկատմամբ այդ երկրի հանցագործ քաղաքականության պատճառով:
«Ադրբեջանը դեռևս 1988թ. հանցագործ քաղաքականություն իրականացրեց՝ կոտորելով Սումգայիթի հայ անմեղ ու անզեն բնակչությանը, իսկ երկու տարի անց նման կոտորած կազմակերպեց Բաքվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ եթե այն ժամանակ քաղաքակիրթ աշխարհը պատժամիջոցներ մտցներ, գուցե, նման բան չլիներ: «Էլ չեմ ասում, որ 1991-1994 թվականների ընթացքում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը իրականացրեց ահաբեկչական պատերազմ Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ: Նույնը կրկնվեց նաև 2016թ. ապրիլին, և եթե միջազգային հանրությունը որևէ պետության նկատմամբ պետք է կիրառի պատժամիջոցներ, ապա դա, նախևառաջ Ադրբեջանն է»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա վստահեցնում է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները անհանգստանալու որևէ առիթ չեն տալիս, քանի որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Արցախի հիմնահարցում հիմնված է բացառապես ստի վրա:
« Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ու այս պարագայում է, որ ԱՄՆ-ն այդպիսի մակարդակով ընդունեց Բակո Սահակյանին, պատասխան տալով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը»,-ասաց, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գիրգորյանը, Ազատություն ռադիոկայանի եթերում, խոսելով Բակո Սահակյանի այցի կարևորությունից և հնարավոր պատերազմի նախանշաններից:
Գրիգորյանը նշեց, որ առկա են բոլոր չափորոշիչները, որոնք հիմք են տալիս ասելու, որ պատերազմ լինելու է, և դրանք երեքն են՝ քաղաքական պատրաստվածություն, ռազմական, ինֆորմացիոն պատերազմ.
«Առաջին անգամն է, որ Ալիևը հայտարարում է՝ մեր պետական քաղաքականության մեջ մենք ամրագրում ենք այն հանգամանքը, որ մենք պետք է մտնենք և գրավենք Երևանը, Զանգեզուրը:
Ադրբեջանում շարունակվում են մեծամասշտաբ զորավարժություններ՝ մոտավորապես 25 000 զինվոր, ռազմատեխնիկա՝ 1000 տանկեր և БТР-ներ, բավական մոտ Ղարաբաղի սահմանին, և այս ամենը պատահականություն չէ:
Նաև առկա է ինֆորմացիոն պատերազմ, որից պարզ երևում է , որ Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանին:
Այս բոլորը հիմք են, որոնք ցույց են տալիս, որ ապրիլից հետո՝ Ալիևի իշխանության ամրապնդումից հետո, վերջինս կսկսի կտրուկ քայլեր անել»,-ասաց Ս. Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե արդյո՞ք 2018թ.-ի ապրիլին կլինի այն, ինչ եղավ 2016թ.-ի ապրիլին, քաղաքագետը նշեց, որ իր համոզմամբ՝ դա կտարբերվի քառօրյա պատերազմից, կունենա երկարաժամկետ բնույթ.
«Կլինի երկարաժամկետ պատերազմ, քանի որ Ադրբեջանը ցանկանում է այդ հարցը վերջնական լուծել:
Հավանական պատերազմը՝ ըստ երևույթին տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ պետք է անպայման կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:
«Ժողովուրդ» թերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին ուսումնասիրել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցը:
Երեկ թերթի հետ զրույցում այդ զեկույցի հեղինակներից Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով դատախազության հանձնարարականին, ասաց.
«Միանշանակ դա առաջընթաց է: Սա նշանակում է, որ անպայման պետք է հարցաքննության կանչեն այն ժամանակ իշխանության մեջ եղած մարդկանց:
Միքայել Հարությունյանից հետո անպայման պետք է հարցաքննության կանչեն նաև Ռոբերտ Քոչարյանին: Ինչ որոշում էլ կայացնի ՀՔԾ-ն, այս մարդիկ պետք է հարցաքննվեն»:
Իսկ Սեդա Սաֆարյանն էլ տեսակետ է հայտնել. «Չեմ կարծում, որ մեզ մոտ գործում է անկախ և անկաշկանդ վարույթ իրականացնող մարմին: Ես կարծում եմ, որ նմանատիպ գործերով պետք է լինի, այսպես ասած, վերևների կամքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Մարտի 18-19-ին հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով: Այս մասին ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Արդյունքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում արդեն կհասնի +20․․․+25, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+22, Տավուշում +17․․․+20 աստիճանի։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։
Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ ուղղված տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու առկա մեծ ներուժի իրացմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ծրագրի իրականացման շուրջ:
Հանդիպման ավարտին դեսպան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:
Ռասիստական տրամադրություններով հայտնի «Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա»կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիմ Ուղուրլուն հերթական սկանդալին գրառումն է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում։
Գրառման մեջ մասնավորապես ասվել է. «Քուրդ կանանց բռնաբարելը հոգու պարտք է։ Ոչ ոք չպետք է դրանից հրաժարվի»։
Թուրքական կազմակերպության գլխավոր քարտուղարի գրառումը մեծ աղմուկ է առաջացրել սոցմեդիայում և բողոքների առիթ դարձել։
Թուրք գործիչը այնուհետև իր էջում պնդել էր, որ այդ գրառումները ինքը չի կատարել և իր էջը կոտրել են։ Այս պահին նրա էջը դարձյալ արգելափակված է։
Թուրքական աղբյուրը նշում է, որ նախկինում ևս Ուղուրլուն քրդերի մասին սկանդալային գրառումներ է կատարել, ինչի պատճառով նրա էջն արգելափակվել է։
Նախկինում էլ Ուղուրլուն աչքի է ընկել քրդերի դեմ ուղղված ազգայնական բովանդակությամբ գրառումներով։ Դրանցից մեկը եղել է հետևյալը.
«Առաջ ինչպես Նուսայբինում էր, այնպես էլ հիմա քրդերին մեկ առ մեկ սպանելու ենք ու հետո՝ վառելու»:
Աղբյուրը՝ ermenihaber.am
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018թ. մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Մատաղիսից-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել ճանապարհի աջ կողմի ձորը:
Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գևորգի Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսուներկուերորդ
Եթե մենք քարոզում ենք, թե Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինչպե՞ս են ձեր միջից ոմանք վեր կենում և ասում, թե՝ «Մեռելների հարություն չկա»: Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել. և եթե Քրիստոսն էլ հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է նաև ձեր հավատը: Այդ դեպքում Աստծու մասին մենք սուտ վկայություն տված կլինենք, քանի որ վկայեցինք, թե Աստված հարություն տվեց Քրիստոսին…
Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատը ինքնախաբերություն է , որ նշանակում է, թե տակավին ձեր մեղքերի մեջ եք: Ուրեմն ի՞նչ. նրանք, ովքեր հավատացին Քրիստոսին ու մեռան, կորա՞ծ են ընդմիշտ: Եթե այդպես է, և եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, մարդկանց մեջ ամենից խղճալին ենք:
Բայց ո՛չ, Քրիստոս մեռելներից հարություն է առել որպես առաջին օրինակ մեռելների հարության: Ինչպես մի մարդով սկիզբ առավ մահը, այնպես էլ մի մարդով սկիզբ է առնում մեռելների հարությունը: Ինչպես Ադամից ծնվածները բոլորն էլ մեռնում են, այնպես էլ Քրիստոսից ծնվածները բոլորն էլ կենդանանալու են:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 15:12-22)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.