23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: Հանրապետության Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի’ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` Ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին: Հայաստանին և Ռուսաստանին միավորում է եղբայրական ժողովուրդների` ժամանակի փորձություն անցած բարեկամությունը: Բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքական կոորդինացման, անվտանգության ոլորտում արգասաբեր համագործակցության, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի համատեղ իրականացման շնորհիվ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին էլ ավելի են ամրապնդվել:
ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությունն էապես հարստացնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ողջ համալիրը: Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Մենք հետագայում ևս հաստատակամորեն մտադիր ենք համակողմանի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից՝ տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովման նպատակներից»:
ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը եւ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը չեղարկել Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը:
Հայտարարության մեջ ասվում է.
«Ս.թ. մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ պ.գ.թ., դոցենտ, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը։
Հայտնի է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ներբուհական որոշակի խնդիրների շուրջ դասախոսները արտահայտում են իրենց դժգոհությունն ու անկեղծ մտահոգությունը եւ երբեմն էլ դրա համար ընտրում առավել հրապարակային մեթոդներ (ընդհուպ մինչեւ հացադուլ):
Հաշվի առնելով նաեւ գիտության եւ կրթության ապակենտրոնացման կարեւորությունը` կարծում ենք, որ մարզերում, եւ տվյալ պարագայում Գյումրիում, ավելի բարձր կրթական մակարդակ ապահովող համալսարան ունենալը առաջնահերթություն է:
Բազմակարծությունը եւ առողջ բանավեճը կարեւոր են հասարակական կյանքի բոլոր բնագավառների կենսունակության համար, սակայն ակադեմիական միջավայրում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: Ուստի, այլակարծության համար Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը որեւէ կերպ ընդունելի չէ եւ հակասում է ակադեմիական բազմակարծության սկզբունքին:
Կարեւոր ենք համարում շեշտել, որ վերոնշյալ դասախոսները, միեւնույն ժամանակ, ակտիվ գիտական գործունեություն են ծավալում. Հովհաննես Խորիկյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ արտերկրյա հեղինակավոր գիտական պարբերականներում:
Գագիկ Համբարյանը, գիտական գործունեությանը զուգահեռ, յուրահատուկ տեղ ունի հայաստանյան վերլուծական դաշտում եւ հարկ է հատուկ առանձնացնել, որ բացի տարածաշրջանային վերլուծություններից` նա կարողանում է փորձագիտական կարծիք հայտնել Շիրակում ու Գյումրիում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների մասին` համադրելով այնտեղի իրողությունների լավ իմացությունը եւ վերլուծական հմտությունները:
Ավելորդ չենք համարում ընդգծել, որ Հ. Խորիկյանը եւ Գ. Համբարյանը կարողանում են իրենց գիտելիքները փոխանցել ուսանողներին, ինչի շնորհիվ վայելում են նրանց սերն ու հարգանքը: Ներկայումս գերակայող միտումը` ունենալ ուսանողակենտրոն համալսարաններ, նույնպես պահանջում է, որպեսզի նման կադրերը ոչ թե հեռացվեն դասախոսական աշխատանքից, այլ ընդհակառակը` խրախուսվի նրանց գործունեությունը, որից մեծապես օգտվում են առաջին հերթին ուսանողները:
Ուստի, կարեւորելով գիտության եւ կրթության ապակենտրոնացումը եւ մարզերում գիտական կյանքի աշխուժացումը, մտահոգ լինելով Հայաստանի երկրորդ քաղաքում գործող Շիրակի պետական համալսարանի հեղինակությամբ, ծանոթ լինելով երկու դասախոսների գիտական գործունեությանը եւ ներուժին` կոչ ենք անում պատասխանատուներին չեղարկել Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը:
Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում նորմալ ակադեմիական միջավայրին հարիր մեթոդներով քննարկել առկա խնդիրները եւ փորձել գտնել դրանց լուծման ճանապարհները: Մենք էլ, մեր հերթին, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր նպաստը ներդնել ինչպես Հայաստանի երկրորդ քաղաքի ԲՈՒՀ-ի խնդիրները լուծելու, այնպես էլ այդ կրթօջախի զարգացման հարցում»:
Վահրամ Համազասպի Տեր-Մաթեւոսյան պատմական գիտությունների դոկտոր,դոցենտ
Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքում՝ Դեբեդ գետում՝ Քարե կամրջի տակ կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ոստիկաններն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ գետից դուրս են բերել Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակչուհի , 70-ամյա Մարգարիտա Գ.-ի դին:
Ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Էլ չեմ դիմանում, ձեզ էլ սպանեցի: Կարողա մի 10 տարվա կյանք ունենամ, էդքան էլ պետք է տանջվեմ՝ մեռնելով ապրեմ: Խնդրում եմ Մարգարիտային ինձ ցույց չտաք: Գնում եմ խեղդվեմ, որ չապրեմ էս ցավերով»:
Մարգարիտա Գ.-ն ունեցել է հոգեկան խնդիրներ և հաշվառված է եղել հոգեբանական կենտրոնում:
Այսօր ՝ կյանքի 53-րդ տարում իր մահկանացուն է կնքել «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր, համանուն կայքի պատասխանատու ,«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանը: Կարեն Թումանյանը վերջին տարիներին հանդես էր գալիս հրապարակախոսությամբ, նա անդամակցել է նաև ՕԵԿ-ին՝ զբաղվելով կուսակցական գործունեությամբ:
Հայկական վարկածի խմբագրակազմը ցավակցում է Կարեն Թումանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին՝ նրա անժամանակ կորստի կապակցությամբ:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսունչորսերորդ
Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր
Անզգամ մարդիկ այսպես խորհեցին. «Մեր կյանքը կարճ է և ցավերով լի: Երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկություն չկա, և չկա մեկը, որ վերադարձած լինի մահվան գերեզմանից։ Մենք պատահաբար ենք ծնվել և սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու… Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի հիշելու մեր գործերը։ Եվ ինչպես ամպի հետք, պիտի անցնի մեր կյանքը և պիտի ցրվի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածված ու քշված նրա տապից։ Արդարև, մեր կյանքը սահող ստվեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքվի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել։ Արդ, եկե՛ք վայելենք այն բարիքները, որ գոյություն ունեն, և ինչպես մանկության օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծված է։ Եկե՛ք հագենանք պես-պես գինիներով և անուշ յուղերով, և թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով… Եկե՛ք անիրավությամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբևայրուն, չխորշենք ծերի բազմամյա ալեհերությունից։ Թող մեր ուժը դառնա արդարության օրենքը, որովհետև տկարությունը որևէ բանի պիտանի չէ: Դարանակալ լինենք արդարին, որովհետև դժկամ է նա մեր հանդեպ և հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրենքների դեմ մեղանչելու համար, և պարսավում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար։ Նախ խոստովանում է, թէ աստվածգիտություն ունի, և իր անձը Տիրոջ որդի է անվանում… Նա մեզ գարշանք է համարում և խորշում է մեր ճանապարհներից, ինչպես պղծությունից. երանի է տալիս արդարների վախճանին և հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ Տեսնենք արդյոք ճշմարի՞տ են նրա խոսքերը և փորձենք իմանալ, թե ի՛նչ է լինելու նրա վախճանը։ Եթե, արդարև, Աստծու որդի է, ապա թող Աստված պաշտպանի և ազատի նրան հակառակորդների ձեռքից։ Թշնամանքով և ծեծով խոշտանգենք նրան, որպեսզի տեսնենք նրա հեզության չափը և խելամուտ լինենք նրա համբերատարությանը։ Խայտառակ մահվան դատապարտենք նրան. արդյոք Աստված օգնական կլինի՞ նրան»։ Այսպես խորհեցին և խաբվեցին ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ Չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբության վարձը և ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։
(Գիրք Սողոմոնի իմաստության 2:1-22)
Հիսուս ասում է.
-Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն: Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև նա ի՞նչ փրկագին պիտի տա իր կյանքը հետ վերցնելու համար:
Արդարև, Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին, և այն ժամանակ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իր գործերի:
(Մատթեոսի ավետարան 16:24-27)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հերթական ԱՄՆ գործուղվածն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսն է: Այս օրերին նա Լոս Անջելեսում հանդիպումներ է ունենում՝ «Հայրենիքին օգնություն է պետք» խորագրով: Հանուն հայրենիքի, պետական բյուջեն թալանվում է, ամենուր կոռուպցիա և հովանավորչություն է, մենաշնորհները խեղդում են երկիրը, բանակում գեներալների ունեցվածքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով, բայց մեկ է, հայրենիքին փող է պետք:
Պարգև սրբազանը ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ արդեն տեղի հայերերից օգնություն է խնդրել՝ բանակի և Արցախում ջերմոցային տնտեսությունները զարգացնելու համար: Իսկ մոտ օրերս նա Գլենդելի քաղաքային այգում հանդիպում կունենա բնակչության հետ: Ուր նստում վեր են կենում, փող են խնդրում: Մի տեսակ նմանվել ենք «Լացկանյանները» հայտնի սիթքոմին, երբ հերոսն ամեն անգամ իր քրոջից գումար էր խնդրում ու դա անում լացելով:
Հարց է առաջանում, ինչու են բանակի բյուջեն թալանող գեներալները, համակարգից հեռանալուց հետո մնում անպատիժ՝ վայելելով թալանած միլիոնները: Դժվա՞ր է թալանվածը հետ բերելու համար քայլեր ձեռնարկել։ Դժվար չէ, ուղղակի մի չգրված կանոն կա՝ չես բռնվել՝ գող չես, ինչ թալանել ես՝ հալալ է, չափն անցար՝ գնում ես անվերադարձ: Միայն բանակում դրանց թիվը զգալի է, մյուս պաշտոնների մասին՝ այլ թեմա է:
Ուղղակի զավեշտ է՝ ամենուր հարստացող պետական պաշտոնյաներ ու մուրացկանություն: Ինչու է թույլատրվում այդպես անխնա մղսել բյուջեն, որ եկեղեցու ներկայացուցչին նվաստացնեն ու ուղարկեն փող մուրալու: Սրանք շատ կնճռոտ հարցեր են:
«Սփյուռքը հոգնել է» պատեհ ու անպատեհ առիթով գումարներ է տրամադրել հայրենիքի շենացման համար. գումարները հասել են տեղ և ծառայել մի քանի մարդու նեղ անձնական շահերին:
Ինչու պետք է ԱՄՆ-ում բնակվող հայը գումար տա Արցախում ջերմոցային տնտեսության համար, երբ Արցախի վարչապետը երկրի ամենահարուստ մարդն է ու ամբողջ գյուղատնտեսության մոնոպոլիստը: Ինչու պետք է ԱՄՆ-ում բնակվող, այնտեղ հարկեր վճարող մարդը գումարներ տա մեր բանակին, երբ մեր երկրի հարկերից հավաքված հարկերով պահվող բանակում գեներալները օրեցօր հարստանում են, իսկ բանակի խնդիրները օր օրի շատանում են: Ի վերջո, այս համահայկական մուրացկանությանը վերջ տալու ժամանակն է: Մենք մի օր պետք է գիտակցենք, որ մեր պետությանը ոչ ոք պարտավորություն չունի օգնելու, բավական չէ, որ երկիրը գոյատևում է հարազատ — բարեկամի դրսից ուղղակած գումարներով, դեռ պետական ռեկետն էլ չի դադարում: Սրբազանը լավ կանի կոչ անի, որ երկրի ներսում օլիգարխներն ու գեներալները չխանգարեն մարդկանց, որպեսզի բոլորն էլ ապրել կարողանան:
Քանի դեռ անխնա վերացվում է մանր ու միջին բիզնեսը ու գումարը կուտակվում է օլիգարխների մոտ, երկիրը չի կարող նորմալ ապրել: Վերջապես ԱՄՆ արտագաղթած հայերն էլ լավ օրից չեն գնացել: Նրանցից շատերը երկրի՝ այս մթնոլորտից հիասթափված են գնացել: Քանի դեռ մենք հույսներս դրել են մուրացկանության վրա, երբեք ոչ հզորանալու ենք, ոչ զարգանալու: Ուշքի գալու և առաջ նայելու ժամանակն է:
Մկրտիչ Հարությունյան
Հայաստանը կարող է գրավիչ դառնալ Վրաստանից «օրենքով գողերի» համար: Ըստ crimerussia.com-ի, այդպիսի եզրակացության է եկել իրավունքի դոկտոր, վրացի իրավաբան Գեորգի Կոյավան: Ըստ նրա, Հայաստանի քրեական օրենսգրքում չկա հոդված, որն արգելում է ինքնին «գողական աշխարհին» մասնակցությունը: Մինչդեռ Վրաստանում դու գո՞ղ ես հարցին միայն մեկ դրական պատասխանի համար մարդը կարող է դատապարտվել մինչև 10-ը տարվա, իսկ «գողական աշխարհին» պատկանելության համար՝ 5- 8 տարվա բանտարկության:
Այժմ քրեական առաջնորդները, որոնց մեծ մասը վրացիներ են, վախենում են Թբիլիսի ժամանել: Գեորգի Կոյավան նշել է, որ ինքը Հայաստանի իշխանություններին կոչ չի անում վերանայել երկրի քրեական օրենսգիրքը, սակայն առաջարկում է զգոն լինել: «Ի դեպ, «օրենքով գողերի» թվում շատ են հայկական ծագում ունեցող Վրաստանի քաղաքացիները»,- ասել է Կոյավան:
Նրա դիրքորոշումը պաշտպանում է նաև քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան, նշելով, որ 2017թ. Թբիլիսիի քաղաքային դատարանը 20 քրեական գործ է քննել գողական աշխարհին պատկանելության հատկանիշներով, վեց դեպքում մեղադրյալներն արդարացվել են:
Աղբյուր` Փաստինֆո
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տարիներ առաջ արգելված խթանիչներ օգտագործելու մեխանիզմ է ունեցել: Երեւույթի վերաբերյալ հետաքննություն է արել hetq.am-ը: Դրա մասին խոստովանել են մարզիկները: Նրանց մի մասը խոսել է բացեիբաց, ոմանք էլ նախընտրել են չնշել իրենց անունները:
«Ըստ մարզիկների՝ դոպինգ ձեռք բերելու համար երբեմն իրենք են վճարել, երբեմն էլ անվճար տրամադրել է ֆեդերացիան։ Մրցումներից առաջ պարտադիր ստուգել են, որպեսզի ֆեդերացիան վստահ լինի, որ ոչ ոք չի բռնվելու:
Ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանը պատմում է. «Մրցումից առաջ մեր նմուշներն ուղարկում էինք, տեսնում էինք Աղասյան Աղասը մաքրվել է, գնաց մրցումների, իսկ, օրինակ, Պողոսյան Պողոսը չի մաքրվել, չի գնա: Այսինքն՝ մաքսիմում այնպես էին անում, որ մարդ չբռնվի: Չեմ կարող ասել՝ ով էր կոնկրետ ուղարկում անալիզները, բայց ֆեդերացիան հետեւում էր, որ մարզիկ չբռնվի»։
Աղբյուրներից մեկը, գաղտնի մնալու պայմանով, ասաց, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում նույնիսկ անալիզների ստուգման գներն էին հայտարարում. «Մեզ ասում էին, որ փորձանմուշի ստուգումն արժեր 120 եվրո` Մոսկվայի անալիզինը: Ասում էին՝ եթե պետք եղավ երկրորդը տալու, դուք կվճարեք: Առաջինի ստուգման ժամանակ, եթե կեղտոտ էիր, մի հատ էլ պետք է ստուգվեիր, շատերն այդպես էին անում, երկու անգամ էին ստուգվում, որ իմանան՝ երբ են մաքրվում»,-պատմում է անունը բացահայտել չցանկացող ծանրորդը:
Գաղտնի աղբյուրը մեզ պատմում է. «Ուկրաինայից դոպինգն էժանով բերում էին այստեղ, թանկով վաճառում: Օլիմպիական հավաքականում չէին վաճառում, ձրի տալիս էին: Պրեպարատները թանկանոց չէին՝ մոտ 100 հատը 20 000 դրամ»:
Եղել են դեպքեր, երբ մարզիկներն իրենք են գնել: «Իմ դեպքում ֆինանսը չի հերիքել, որ վիտամին առնեմ, բայց հերիքել է, որ 1000 դրամ տրամադրեմ դոպինգի: Էժան է, դեղատներում վաճառում են, ես էլ երեխա, առել օգտագործել եմ»- ասում է Ա. Աղասյանը»,- գրված է նյութում:
2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերում հայ մարզիկների կողմից դոպինգ ընդունելու հանգամանքը բացահայտվել էր մոտ 2 տար առաջ: 2 օլիմպիական խաղերում 3-ից ավելի դրական դոպինգ թեստ հանձնելու պատճառով ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան 2017-ին մոտ 1 տարով զրկվել էր միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: 2008-ին արգելված խթանիչներ են օգտագործած եղել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, 2012-ին՝ նույն Խուրշուդյանը եւ Նորայր Վարդանյանը:
ՀՀ ֆեդերացիան այս տարվա մայիսից կրկին կարող է մարզիկներ ուղարկել միջազգային մրցաշարեր: Մայիսից կրկին պայքարի մեջ կարող է մտել նաեւ որակազրկված Հռիփսիմե Խուրշուդյանը: Տիգրան Մարտիրոսյանը որոշել է ավարտել կարիերան:
Հանրապետությունում ցրտահարության վտանգ կա, եւ դրան նպաստում են եղանակային տատանումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով`տարին բավական անհանգիստ էր գյուղատնտեսության համար: «Մենք գյուղացիներին նախապես զգուշացրել ենք, որ պատրաստեն ծխակույտերը: Կարծում եմ, որ կխուսափենք ցրտահարությունից եւ կունենանք բերք»,-ասաց նա:
Բերբերյանի խոսքով` վտանգը մեծ է հատկապես ծիրանենու դեպքում: «Փորձը ցույց է տալիս, որ ծիրանի բերքն ամեն չորս-հինգ տարին մեկ լուրջ անկում է ունենում»,-հավելեց նա:
Անդրադառնալով երաշտին՝ Բերբերյանը նշեց, որ այսօրվա ձնածածկույթը բավարար է ջրամբարները լցնելու համար: «Խնդիրը հիմնականում ոռոգման համակարգի հետ կապված է: Շեշտակի տաքացումը բերելու է ձնհալի, ուղղակի պետք է ջրատարները մաքուր պահել, եւ ջրամբարները կլցվեն»,-ասաց նա:
Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, այնուհետև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ն, նույն ժամանակահատվածում ընդգրկված լինելով նաև ՀՀ ՊՆ կարիքների համար նշված ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահ, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, իրենից պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-ից 7%-ը, որի արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Խ.-ն 2008թ. քննությամբ չպարզված օրը ներկայացել է «Ա.Ա» ՍՊԸ արտադրամաս և հայտնել, որ այսուհետ ինքն է զբաղվելու ՊՆ-ին կահույքի մատակարարման հարցերով և իրենց հետ աշխատելու համար պահանջել է պայմանագրով նախատեսված ընդհանուր գումարի 7%-ը: Ա. Ա.-ն համաձայնել է, որից հետո, մինչև 2013թ., պայմանագրով վճարման ժամանակացույցով ընկերությանը փոխանցված գումարը ստանալուց հետո հանդիպել է Մ.Խ.-ին և տվել գումարը՝ ըստ պայմանավորվածության:
Դրա դիմաց որպես հանձնման-ընդունման հանձնաժողովի նախագահ, Մ.Խ.-ն իր լիազորությունների շրջանակներում պայմանագրով նախատեսված ապրանքներն ընդունելու ժամանակ անձամբ կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերելով, որ մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում պայմանագրի տեխնիկական բնութագրերին, հայտնաբերված թերությունները վերացնելու համար արտադրանքը մատակարարին հետ հանձնելու փոխարեն ընդունել է այն և փոխանցել տնօրինման:
2018թ. փետրվարի 16-ին Մ.Խ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:
Նույն օրը վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2018թ. փետրվարի 20-ին նշված որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018թ. մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, բեկանվել է ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը և Մ.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.