23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այն բանից հետո, երբ թուրքական զորքերը մտան Աֆրին, Սիրիայի պատերազմում նոր փուլ կսկսվի։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով քրդական կողմի ներկայացուցչին։
Աֆրինցի պաշտոնյա Օթման Շեյխ Իսայի խոսքերով՝ քաղաքի վրա գրոհը նպատակ ունի մաքրել այն քրդական բնակչությունից։ Նրա խոսքերով՝ զորքը մտցնելուց հետո, ուղիղ առճակատումը կվերաճի պարտիզանական պատերազմի։ «Մեր զորքերը նրանց համար իսկական մղձավանջ կդառնան»,– խոստացել է նա։
Քուրդ պաշտոնյաների և զինվորականների խոսքերով՝ Աֆրինում դեռևս կա դիմադրության մի քանի օջախ։
Ավելի վաղ, մարտի 18-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի Աֆրին քաղաքն ամբողջությամբ ազատագրված է քրդական զինված կազմավորումներից։
«Գազպրոմ» Արմենիայի Կոտայքի մարզի Հրազդանի մասնաճյուղի տնօրենի փոփոխությունից հետո, Հրազդանի և հատկապես Չարենցավանի քաղաքացիները, անընդատ խնդիրների առաջ են կանգնում: Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանի եղբայրը՝ Բորիս Բաղմանյանը, իսկական գլխացավանք է դարձել բնակիչների գլխին:
Hayacq.com-ի տեղեկություններով, մինչ նրա Կոտայքի մարզի ԳԳՄ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրեն նշանակվելը, Չարենցավանի բնակիչները, «Գազպրոմ»-ի հետ կապված բոլոր գործարքները կատարում էին ԳԳՄ-ի Չարենցավանի տեղամասում, սակայն Բորիս Բաղմանյանի պահանջով, նրանք գործարքներ կատարելու համար պետք է պարտադիր հասնեն Հրազդան քաղաք՝ Հրազդանի մասնաճյուղ, այն դեպքում, որ Չարենցավանի տեղամասը ունի 40-ից ավել աշխատակիցներ: Այս հարցը Չարենցավանի և հարակից տարածքի գյուղերի բնակիչների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, քանի որ ավելորդ ֆինանսական և ժամանակային խնդիրներ է հարուցում:
Նշենք, որ «Գազպրոմ» Արմենիայում, նրա նշանակումից հետո, որևէ կառուցվածքային և ընթացակարգային փոփոխություն տեղի չի ունեցել: Հետաքրքիր է եղբոր հովանավորչությամբ, թե «Գազպրոմ» Արմենիայի բարձր ղեկավարության թույլատրությամբ է Բորիս Բաղմանյանը զբաղվում ինքնագործունեությամբ:
Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր փողոցում պատահաբար հանդիպելով Երևանի հայտնի ճարտարապետներից մեկին՝ հետաքրքրվեցի, թե ոչ անհայտ Լևոն Իգիթյանը ի՞նչ է արել, որ անընդհատ շեշտում է իր անցած ճանապարհը: Ասաց, որ ընդամենը Առնո Բաբաջանյանի արձանի պատվանդանն է նախագծել:
Փաստորեն, այդ մարդը պատվանդանից այն կողմ չի անցել: Հիմա էլ իրեն ճղելով, հանդես է գալիս որպես Տարոն Մարգարյանի պատվանդան՝ վիրավորելով Երևանի Ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամներին»:
Հիշեցնենք, որ այսօրվա ավագանու նիստում՝ ՀՀԿ-ական Լևոն Իգիթյանը դիմելով Զարուհի Փոստանջյանին նշել է. «Ես որ իմ արածները՝ երկրի համար, վզիդ դնեմ` գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»:
Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից ագրեսիվ Ռուսաստանի դեմ կիրառվող միջոցներից մեկը կլինի Պուտինի վարչակարգի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը: Նման հավաստիացումով խոսեց Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
Լոնդոնը մտադիր է շատ հզոր հարված հասցնել Կրեմլին, որը համարձակվել է օգտագործել քիմիական զենք Միացյալ Թագավորությունում: Բացի ռուս դիվանագետների արտաքսումից, ակտիվների սառեցումը, Մագնիտսկու ցուցակը և այլք, Լոնդոնը նաև նախատեսում է հարվածել հիմք ընդունելով ռեժիմի կոռուպցիան: Դա կլինի պատժամիջոց, Բրիտանական հետախուզության Սերգեյ Սկրիպալի և Սալիսբերի քաղաքի ավելի քան 20 բնակիչների թունավորման համար:
Արտակարգ նիստում բրիտանացի պատգամավորներից մեկը նշել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, իր իշխանության 18 տարիների ընթացքում, «իր ժողովրդից գողացել է ավելի քան 300 միլիարդ դոլար»: Պատասխան այն հարցին, թե արդյոք Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է «մասնակցել իր հարստությունը բացահայտելու համար»: Վարչապետը դրական պատասխանեց. «Այո, մենք մտադիր ենք օգտագործել այդ գործիքները», — ասաց Մեյը՝ նշելով, որ այս գործընթացը կկարգավորվի օրենքի գերակայությունը: Նա նաև ավելացրեց, որ քննությունը կանդրադառնա ոչ միայն Պուտինին, այլև նրա անմիջական շրջապատին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Կոնգրեսի ընտրություններում հանրապետական Դենի Թարքայանի առաջադրումը:
«Նևադայի Հանրապետական կուսակցության համար հիանալի կլինի, եթե լավ տղա Դենի Թարքանյանն ընտրվի Կոնգրես», — գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Թարքանյանը կամրապնդի կոնգրեսական Դեն Հելերի դիրքերը:
Հիշեցնենք, որ բացի Դենի Թարքանյանից, ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում առաջադրվել է ևս մեկ հայի՝ Ջոն Բոյաջյանի (Նյու Յորք) թեկնածությունը:
Հրազդանի Միկրոշրջան թաղամասում բնակվող 12-ամյա Արթուր Միքայելյանն օժտված է արտասովոր ունակություններով, որի համար վերջերս գրանցվել է ՀՀ Դյուցազնագրքում:
Իր յուրահատկություններից մեկն այն է, որ ցանկացած պահի կարողանում է գուշակել օրվա ժամերը առանց ժամացույցին նայելու, ինչպես նաեւ տարեթվի, ամսաթվի, օրվա համընկնումը շաբաթվա օրերի հետ:
Արթուրի մայրը՝ Արմինեն, NEWS.am-ի հետ զրույցում պատնեց, որ Արթուրի տարօրինակ պահվածքին առաջին անգամ ականատես են եղել, երբ նա դեռ 2 տարեկան էր. «Երեք տարեկանից ինքնուրույն անգլերեն, ռուսերեն ու հայերեն էր սովորում, զարմանում էինք, որովհետեւ կոնկրետ անգլերենին տանը ոչ ոք չէր տիրապետում: Ու էլի շատ երեւույթներ, որոնք արդեն հիմա ենք վերլուծում ու տեսնում, որ շատ բաներ են համընկնում: Բայց իր այս առանձնահատկությունների մասին հասկացանք մոտ երկու տարի առաջ, երբ արդեն խոսքը զարգացած էր ու կարողանում էինք հաղորդակցվել: Նա կարող էր մի պահ գալ ու ասել ժամը 15-ն է: Նայում էի, տեսնում՝ ճիշտ է: Չէի հավատում ու փորձում էի տարբեր ձեւերով ստուգել: Նույնիսկ քնած տեղից եմ արթնացրել ու հարցրել ժամը, ճիշտ ասել է: Հետո դպրոցի ուսուցիչներն էլ հաստատեցին, որ հենց Արթուրը մոտենում է դասարանի դռանը, որ դուրս գա, ուրեմն զանգի ժամն է»,-պատմեց Արթուրի մայրը:
Տղայի տատիկը՝ Գայանե Միքայելյանը, շարունակելով Արթուրի առանձնահատկությունների թվարկումը, նշեց, որ երեխայի հետ շփման ընթացքում հասկացան, որ նա ոչ միայն հստակ օրվա ժամերն է ասում առանց ժամացույցին նայելու, այլեւ տարեթվերը, ամսաթվերն ու ամսվա կոնկրետ օրվա համընկնումը շաբաթվա օրվա հետ. «Մի քանի անգամ լսեցինք Արթուրից, որ ասում է տարեթիվ, ամսաթիվ, ամսվա օր ու ասում շաբաթվա օրվա համընկնումը: Սկսեցինք հարցել տալ ու զարմացանք, որ գիտի: Օրինակ, ես ասում եմ, իմ ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, օրը, նա ասում է, թե ես շաբաթվա որ օրն եմ ծնվել:
Նա կարող է մոտենալ ուսուցչին ու ասել, որ նա մայիսի 30-ին ծաղիկներ է ստանալու: Հետո պարզվեց, որ այդ օրը ուսուցչի ծննդյան օրն է: Ասածներիս դժվարությամբ կարելի է հավատալ, բայց դուք ինքներդ հարցեր տվեցիք ու համոզվեցիք»:
Արթուրի տատի խոսքով, իրենք երկար ժամանակ փնտրել են մասնագետների, որոնք կարող են բացատրել ու նաեւ զարգացնել Արթուրի տաղանդը ու այդ ճանապարհին հանդիպել են Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին. «Նա մի քանի հարց տալուց հետո արձանագրեց, որ Արթուրն իսկապես արտասովոր ունակությունների տեր մարդ է, հետո հանձաժողովը հաստատեց նրա արտասովոր լինելը ու գրանցեցին Դյուցազնագրքում»:
Արթուրի ծնողների հավաստմամբ, Արթուրի ողջ կյանքը կարծես պլանավորած լինի: Նա ստիպում է ընտանիքի անդամներին հարմարվել էր ռեժիմին, ամեն ինչ անում է ժամանակին՝ առանց խախտելու ինչ-որ բան: Նրա համար հստակ է եւ դասապատրաստման ժամը, եւ ուտելու, եւ խաղալու:
«Արթուրը մեծ քանակությամբ ինֆորմացիա ունի իր մեջ, նա ամեն օր հետեւում է օրվա լրահոսին, իրադարձություններին, շատ ծանր է տանում պատերազմները, զարմանալի չէ, որ զենք խաղալիքներով բացարձակ չի խաղացել: Մի անգամ մանկապարտեզում խաղալիք ատրճանակ են նվիրել, բերել ու շպրտել է: Ես շատ երջանիկ մայր եմ, որ բացառիկ երեխա ունեմ, որ նա տարբերվում է բոլորից, բայց շատ եմ երազում, որ նրան տեսնեն ու նրա հետ հանդիպեն համապատասխան մասնագետներ, ովքեր գուցե բացատրեն, բացահայտեն նրա ունակությունները ու եթե հարկն է, նույնիսկ զարգացնեն: Գուցե նրա ներուժը ի նպաստ մեր հասարակության ծառայի: Մեր ընտանիքի միակ երազանքն այն է, որ Արթուրով համապատասխան մասնագետներ զբաղվեն»,-նշեց Արմինեն:
Առաջիկա օրերին կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է Նովրուզի տոներով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սպասվում է, որ Նովրուզին`մարտի 21-ին, մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրանցի զբոսաշրջիկների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար ձեռնարկվում են մի շարք քայլեր:
«Նախորդ տարի Զբոսաշրջության պետական կոմիտեն Իրանի չորս քաղաքներում կազմակերպել է միջոցառումներ, իսկ դեկտեմբերին Իրանում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել են հայկական 6 տուրօպերատորներ՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները: Այսինքն՝ մշտապես աշխատում ենք, որպեսզի ներկայացնենք Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը»,- ասաց նա:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը նշեց նաև, որ Նովրուզի օրերին Հայաստանի տարբեր վայրերում շնորհավորական գրառումներ պարունակող պաստառներ են փակցնելու: Պաստառների վրա նշված են լինելու նաև ճանապարհին մոտ գտնվող տեսարժան վայրերի մասին տեղեկություններ, ուր զբոսաշրջիկները կարող են այցելել:
Զարմիեն Զեյթունցյանը հայտնեց, որ 2017 թվականին Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 2016թ-ի համեմատ 16 տոկոսով ավելի է: Այս տարի ևս, ըստ նրա, քայլեր են արվում իրանցի զբոսաշրջիկների աճ ապահովելու համար:
Ռուսաստանի Տամբովի մարզում մի ադրբեջանցի բենզին է լցրել իր հայ կնոջ վրա ու այրել: Կինը շնչուղիների, գլխի, ձեռքերի ու ոտքերի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հետաքննությունը պետք է պարզի` հանցագործության կենցաղայի՞ն է, թե՞ այլ պատճառներ կան:
Ոստիկանները մտահոգություն ունեն, որ դեպքը կարող է ազգամիջյան բախում առաջացնել, դեպքի վայր է ուղարկվել տեղի ոստիկանության ամբողջ կազմը:
Ներկայումս որոշվում է «Սպանության փորձ» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:
ՌԴ-ն Ղարաբաղյան ապրիլյան պատերազմից հետո որոշել է փոփոխել Ադրբեջանին զինելու իր քաղաքականությունը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն օրերս Երևանում անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքներին՝ ընդգծել է, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը:
ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոսաչովը նշել է, որ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:
«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն, իմ ունեցած տեղեկատվությամբ՝ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել է Կոնստանտին Կոսաչովը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ նախագահը Չինաստան կատարած այցելության ընթացքում, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, անընդունելի էր համարել հակամարտող երկրին զենք վաճառելը, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, Կոսաչովն ասել է. «Վլադիմիր Պուտինը խոսել է այն երկրների մասին, որտեղ հակամարտությունը թեժ փուլում է, որտեղ իսկապես կրակում են, իսկ Ուկրաինայում իսկապես կրակում են: Լեռնային Ղարաբաղում, բարեբախտաբար, այս պահին այդպիսի իրավիճակ չկա»:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս անդրադարձել են ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին՝ նշելով, որ հայկական կողմը ոգևորված չէ այն փաստից, որ հայ զինծառայողին կրակում են ռուսական զենքից: Սակայն այս զգուշացումներից հետո ևս զենքի գործարքները շարունակվել են:
«168 Ժամի» հետ զրույցում եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանն ասաց, որ 1990-ական թվականներից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում թեժ պատերազմի վերսկսման վտանգը եղել է միշտ, քանի որ կողմերը երբեք չեն կարողացել հասնել փոխզիջումների պատրաստակամության այն մակարդակին, որը թույլ կտար վերջնականապես լուծել այդ հակամարտությունը: Այդ դրությունը, նրա գնահատմամբ, ֆիքսել են ոչ միայն արևմտյան, այլև ռուսական դիտորդները:
Ըստ Թրեյսի Ջերմանի, Ղարաբաղյան մեծ պատերազմից հետո կողմերը շարունակել են զինվել նորագույն տիպի սպառազինությամբ, դրանով իսկ պատրաստվել են պատերազմի, ավելի վստահ դարձել պատերազմական գործողությունների վերսկսման համար:
Չնայած բացառություններին, միջազգային պրակտիկայում անընդունելի է զենք մատակարարել հակամարտության մեջ գտնվող երկրի, որովհետև նա դա կարող է օգտագործել ցանկացած պահի: Եվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս զենքերը միշտ կիրառվում են, ցավոք սրտի:
Կարևոր հանգամանքը, ըստ Ջերմանի, այն է, որ Ռուսաստանն այլևս չի կարողանալու իրականացնել ԼՂ հակամարտության գոտում իր սպառազինության բիզնեսը, քանի որ ամերիկյան կողմը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք ռուսական ընկերություններից զենք կգնեն, և խոսքը հենց Հայաստանի ու Ադրբեջանի մասին է:
Ռուսաստանը նաև հասկանում է, որ Ադրբեջանի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս նրան վերջին երկու տարիներին և թույլ չեն տալու նաև առաջիկա տարիներին մեծ թափով սպառազինություն ձեռք բերել ոչ միայն՝ Ռուսաստանից, այլև՝ մնացած մատակարարներից, ինչը թույլ է տալիս ռուս գործիչներին պնդել, որ 2016 թվականի ապրիլից հետո կրճատվել են զենքի գործարքները:
Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում նշեց, որ ապրիլյան պատերազմը Ղարաբաղում իսկապես կարևոր հանգրվան էր ռուսական կողմի համար՝ հասկանալու համար մի շատ կարևոր բան, որ զենք վաճառելով հակամարտող կողմերին՝ հնարավոր չէ լիովին վերահսկել դրա օգտագործումը շփման գծում:
Ամբողջությամբ՝ 168.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.