23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բացառված չէ, որ Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները կապ ունեն մարտի 19-ին Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում սկսված մանևրների հետ: Այս մասին «Кавказский узел»-ի հետ զրույցում ասել է «Новая газета»-ի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:
Փորձագետը նշել է, որ զորավարժությունները պլանային են, սակայն «պետք չէ բացառել Արցախում ռազմական հակամարտության սկիզբը, որը կարող է պատերազմի վերածվել»:
«Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ հակամարտությանը: Նրանք բոլորն (արտաքին ուժերը) ուշադրություն չեն դարձնում: Ադրբեջանի զորավարժությունները մարտական գործողությունների նախապատրաստություն են»,- ասել է Ֆելգենհաուերը:
Ֆելգենհաուերի խոսքով՝ կա հավանականություն, որ Բաքուն պատրաստվում է զորքերի լայնածավալ տեղակայմանը՝ հայ զինծառայողների դիրքերի ուղղությամբ առաջին հարվածը հասցնելու համար:
«Կա միտում մոռանալ ԼՂ հակամարտության մասին, քանի որ գերտերություններն այդ հակամարտության կարգավորմանը չեն մասնակցում, և գերտերությունների ուղիղ բախման հավանականությունը ցածր է»,- նկատել է փորձագետը:
Իր հերթին, աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի զորավարժությունները «նախապատրաստող քայլ են Լեռնային Ղարաբաղի տարածք զորքեր մտցնելու համար»: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մշտապես ռուսական տանկեր, հրետանի և զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերում, սակայն զենք է մատակարարվում նաև դեպի Հայաստան: «Եթե Երևանը ժամանակին միջոցներ ձեռնարկի իր ռազմական ուժերն ընդլայնելու ուղղությամբ, ապա Բաքուն ստիպված կլինի հրաժարվել հարձակումից»,- կարծիք է հայտնել ռազմական փորձագետը:
1in.am: ՀՀ զինված ուժերում ձևավորվելու է պարտադիր և պայմանագրային ծառայության փոխկապակցված համակարգ: Այս դրույթը ներառված է «Հայաստանի Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրում»: Նոր համակարգով կառաջարկվի պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ և կապահովվի պայմանագրային հիմունքներով զինված ուժերի համալրումը արհեստավարժ կադրերով:
Դա կարվի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի կարճաժամկետ հեռանկարում նախնական ծավալով, իսկ միջնաժամկետ հեռանկարում` ամբողջ ծավալով իրականացման միջոցով:
Զուգահեռաբար նախատեսվում է զինվորական ծառայության մեջ կամավորության սկզբունքի վրա կին զինծառայողների ներգրավումն աստիճանաբար ավելացնել`սկզբում նյութատեխնիկական ապահովման, այնուհետև մյուս ոլորտներում:
Կներդրվի ակտիվ պահեստազորային ծառայություն, որի համար կձևավորվեն նորմատիվ իրավական բազա և պահեստազորի հաշվառման էլեկտրոնային համակարգ: Նշված ծառայության ներդրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել պահեստազորի մասնագիտական ներուժը` պարբերական վարժանքների և զինված ուժերի խնդիրների կատարմանը նպատակային ներգրավման միջոցով:
Արդիականացման ծրագրով նախատեսված համալիր ջանքերի շնորհիվ կապահովվի զինված ուժերի վստահ մուտքը կայացման չորրորդ տասնամյակ` որպես Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր երաշխիք:
Այդ երաշխիքը ծառայելու է որպես հավանական հակառակորդներին զսպող գործոն, «Ազգ-բանակ» հայեցակարգի իրագործման հուսալի աղբյուր և միջազգային արդյունավետ գործընկերության ծավալման հարթակ:
Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների մոտ 60 ներկայացուցիչներ, որոնց շարքում հինգ ադրբեջանական կազմակերպություն կա, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային կոչ են անում Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու ներկայացնել Իզաբելլա Օսիպովային։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Զաուր Խալիլովը։
Օսիպովան չորրորդ անգամ է առաջադրվում Վրաստանի Հանրային հեռարձակողի անդամի պաշտոնին, և ամեն անգամ ազգային փոքրամասնությունների համար անհասկանալի պատճառներով նրա թեկնածությունը չի հաստատվում։ Օմբուդսմենին ուղղված ուղերձի հեղինակների կարծիքով` ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն Վրաստանի բոլոր հասարակական կառույցներում, այդ թվում` ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում։
«Մենք ուշադրությունը չենք կենտրոնացնում Բելլա Օսիպովայի ազգության վրա։ Մեզ համար նա առաջին հերթին պրոֆեսիոնալ է, որին մենք` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք տեսնել ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում», — ասել է Խալիլովը։
Նրա խոսքով` բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ընտրել են Օսիպովային, քանի որ նա երկար տարիներ լրագրող է աշխատել ՎՀՀ-ում, քաջածանոթ է թեմային, զբաղվում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներով։ Բելլան օմբուդսմենի աշխատակազմի աշխատող է և այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն, բացատրել է Խալիլովը։
Նրան չի անհանգստացնում այն փաստը, որ Օսիպովան էթնիկ հայ է, և կողմ է, որ Օսիպովայի թեկնածությունն առաջադրվի Վրաստանի ադրբեջանցիների համայնքի անունից։ Խալիլովը կարծում է, որ հայերի և ադրբեջանցիների համախմբված համագործակցության նման նախադեպերը, հատկապես այս տարածաշրջանում, պետք է շատ լինեն։
Օսիպովան զերծ է մնում մեկնաբանություններից, քանի որ դեռ վերջնական արդյունքներ չկան։ Եթե Վրաստանի խորհրդարանը հաստատի նրա թեկնածությունը, խոստանում է ընդլայնված քաղաքականություն վարել` վրացական հասարակությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների տեղեկատվական ինտեգրացման համար։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը քիչ առաջ հայտարարեց ՍԴ նախագահի քվեարկության արդյունքները։ Նա հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր, բայց քվեատուփում եղել է 93 քվեաթերթիկ։ ԱՆվավաեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։
Մելիքյանի հյատարարությամբ՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր։ Դեմ քվեարկողներն էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Թեպետ, չի բացառվում, որ ՀՀԿ-ականներից էլ դեմ քվաերակած լինեին։ Այդպիսով Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ։
Sputnik: Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը երեկ առավոտյան` ժամը 8։40–ին վթարի է ենթարկվել Պավլովյան շրջանում, Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին։ Այն բախվել է Վորոնեժից եկող բեռնատարին։ 8 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և՛ ավտոբուսի, և՛ բեռնատարի վարորդները մահացել են, հայտնում են Վորոնեժի տրանսպորտի վարչությունից։
ՀՀ ԱԻՆ տվյալներով` Հայաստան եկողը «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսն է:
«Մոսկվայից Հայաստան ուղևորվող ավտոբուսը ավտոճանապարհին վազանցել է կայանած ավտոմեքենային, դուրս եկել հանդիպակաց երթուղի, որտեղ բախվել է դիմացից եկող բեռնատարին։ Վարորդները տեղում մահացել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավտոբուսում 50 ուղևոր է եղել, բոլորը ՀՀ քաղաքացիներ։ Նրանցից 8–ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
Բեռնատարը, որի վարորդը մահացել է, ունեցել է Սանկտ Պետերբուրգի գրանցում։
«Ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանի ղեկավար», Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ երեկ կայացված դատավճիռը՝ 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, քաղաքական պատվեր էր:
Նրա կողմնակիցներից «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իշխանությունները Սէֆիլյանին չեն ներել ապրիլյան պատերազմի մասին բացահայտումները, երբ հայտարարել էր 800 հեկտար կորցնելու մասին: Ենիգոմշյանը նաեւ հիշեցրել է, որ միայն Սէֆիլյանի հայտարարությունից հետո իշխանությունները, հանձին Սերժ Սարգսյանի, հաստատեցին տարածքային կորուստների փաստը: «Այս կերպ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ինչ է լինում այնպիսի մարդկանց հետ, ովքեր փորձում են պայքարել հանուն ժողովրդի: Սէֆիլյանի նկատմամբ այս «պատիժը» նաեւ օրինակ ծառայելու նպատակ է հետապնդում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Սէֆիլյանը 1.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաեւ 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսունյոթերորդ
Այսպես՝ Սուրբ Հոգին մեկին տալիս է իմաստությամբ հորդորելու կարողություն, մյուսին նույն Հոգին տալիս է հոգևոր գիտության հասնելու և ուսուցանելու կարողություն։ Նույն Հոգին մի երրորդի տալիս է հավատ, մեկ ուրիշին՝ բժշկելու զորություն, մեկ ուրիշին՝ հրաշագործության կարողություն, մեկ ուրիշին՝ մարգարեական պատգամախոսություն, ուրիշ մեկին՝ Հոգուց տրված պարգևները ճանաչելու կարողություն, ուրիշ մեկին՝ հափշտակության մեջ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, իսկ մեկ ուրիշին էլ՝ այդ լեզուներով խոսվածը մեկնաբանելու կարողություն։ Միևնույն Հոգին է, որ կատարում է այս բոլորը՝ յուրաքանչյուրին տալով մի պարգև, ինչպես ինքն է կամենում։ Ինչպես որ մարմինն իր զանազան անդամներով մեկ ամբողջություն է, այսինքն՝ բոլոր անդամները միասին մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը, որովհետև մենք ամենքս՝ նույն Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար…
Աստված ինքն է այդպես կազմել մարմինը՝ նվազ պատվավորին առավել պատիվ տալով, որպեսզի մարմնի մեջ պառակտումներ չլինեն, այլ որպեսզի անդամները նույն հոգածությունն ունենան միմյանց նկատմամբ: Եթե մարմնի մեկ անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամ պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները:
Արդ, դուք թեև առանձին-առանձին անդամներ եք, բայց միասնաբար կազմում եք Քրիստոսի մարմինը:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:8-13, 24-27)
?yuefh gef=g Bg’dg’vgh
Ապրիլին տեղի ունենալիք վարչապետի ընտրություններից առաջ հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում: Մեր ունեցած տեղեկություններով՝ քաղաքական հերարխիան նոր ծրագիր է մշակել որով էլ առաջնորդվելուն են ապրիլին: Ըստ այդ ծրագրի՝ ՀՀ վարչապետ և երկրի ղեկավար կդառնա ՀՀԿ նախագահ, ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչը ի դեպ նա հաստատեց իր հարցազրույցի ընթացքում: Առաջին փոխվարչապետի պաշտոնը կստանա ընդդիմադիր անվան տակ հանդես եկող «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Մեր իրականության մեջ կարծես արդեն ավանդույթ է դառնում ազգովի խնդրած -բերած ղեկավար ունենալու պրակտիկան: Ազգովի գնացին Ծառուկյանի դուռը՝ մարդը հրաժարման ուխտից դուրս եկավ, ու քաղաքական դաշտը գունավորվեց: Այժմ էլ վարչապետացուների մշուշոտ ակնարկներից է պարզ դառնում , որ ժողովուրդը դարձյալ խնդրողի դերում է՝ անորոշ իրավիճակում երկիրը անտեր չթողնել, ապակայունացնող զանազան վտանգավոր տարրերի ձեռքից իրեն ազատել:
Դեռ մեկ հավելումով ՝ երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործը, քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցը համարել չափազանց կարևոր գերխնդիր։ Թե ուր են ուղղված մեսիջները երկու կարծիք լինել չի կարող։Ապագա վարչապետը կպաշտոնավարի այնքան ժամանակ մինչև իր աճեցրած ձեռնասունների նոր թիմը կսովորի ղեկավարել:
Իսկ թե ովքեր են նրանք և ում գլխավորությամբ են իջնելու ասպարեզ՝ հանրությունը լավ գիտի: Արդյո՞ք փոխվարչապետ կդառնա նաև Անդավաճան «հին ընկերներից» մեկը, ցույց կտա ժամանակը, բայց որ ՀՅԴ-ն մառան մտած կատվի պես այս խաղում սպասում է իր բաժնին դա փաստ է:
Չի բացառվում, որ փոխվարչապետի պաշտոն կվստահվի ոսկե երիտասարդությանը: ՀՀԿ-ն միավորելով նաև ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությանը կհայտարարի դարակազմիկ՝ «համազգային վստահության» կառավարության մասին, որի նմանը անկախության շրջանում դեռ չէր եղել:
Արդյո՞ք խաղից դուրս կմնա գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և իր ողջ թիմը, կերևա իր ժամանակին: Այս ընթացքում պայքարի միակ մարտիկը կմնան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, թե՝ նրանց համար նոր ձևաչափ կընտրվի, դարձյալ կերևա առաջիկայում, բայց որ նրանց օժանդակող ոչ մի քաղական ուժ չի հայտնվի, իսկ հասարակությունը անհաղորդ կմնա «միտինգային» պայքարին, այսօր էլ պարզ է:
Սակայն ԵԼՔ դաշինքը չի կազմալուծվի: Բանն այն է, որ ԵԼՔը ձեռընտու է իշխանություններին հենց այս տեսքով: Նիկոլ Փաշինյանին կմնա իր երազած՝ «Միակ ընդդիմություն» կոչումը: Վարչապետի ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ պակաս: Մեզ մնում է հետևել իրադարձություներին:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի խոսքով՝ Աստված լսեց իրենց՝ Հանրապետակների ձայնը, որի արդյունքը եղավ այն, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի վարչապետի պաշտոնում. «Տեսա՞ք, Աստված մեր ձայնը լսեց, էլ չեք ընկնի գադալկաների հետևից»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալը:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Սերժ Սարգսյանը միայն հիմա է որոշում կրթել երիտասարդներին և փնտրել լիդերներ, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Էն ժամանակ ժամանակ չուներ»:
Հիշեցնենք, որ Tert.am–ի հետ զրույցում նախագահ Սարգսյանն անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիոն Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Նախագահը նաև նշում է, որ իր հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են, և ինքը չգիտի՝ այս քննարկումները երբ կավարտեն։ Սակայն եթե ի վերջո որոշեն, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով։
իրակի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն դադարում: Այս անգամ, ի պատասխան դասախոսներ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատելու բուհի ռեկտորի որոշման բողոքում են ուսանողները: Սկսվել է ստորագրահավաք ռեկտորի հրամանի դեմ։ Ուսանողները պահանջում են բեկանել մարտի 15-ի որոշումն ու աշխատանքի վերադարձնել դասախոսներին:
Ուսանողները պահանջագիր ներկայացրել են բուհի վարչական մաս, նույն պահանջով բաց նամակ են ուղարկել նաև ՀՀ Նախագահին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դասախոսներին աշխատանքից ազատելու որոշման հաջորդ օրը Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյան տարածել էր հայտարարություն որում ասված էր. «Բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ: Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից:
Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ պատասխանատու կերպով հայտարարում եմ. Համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»:
Մարտի 19-ին դասախոսներին աշխատանքի վերադարձնելու, ինչպես նաև մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի եւ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի ներկայությունն ապահովվելու դիմում-նամակին միացել էին բուհի ուսանողներից շատերը: Ուսանողները պահանջում են նաև ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունն ու հաշվետվությունը ներկայացնել համալսարանի պաշտոնական կայքում:
«Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որպես ուսխորհրդի նախագահ, գիտական խորհրդի անդամ ու նաեւ զուտ որպես խղճի առաջ մաքուր մարդ. շարունակելու ենք պայքարը Շիրակի մայր բուհում արդարությունը վերականգնելու համար»,-նշում է Արմեն Մելքոնյանը՝ փաստելով, որ թեև ինքը ևս կողմ է քվեարկել գիտխորհրդի՝ դասախոսներին անվստահություն հայտնելու միջնորդությանը, հետագայում հրապարակավ հրաժարվել է այդ որոշումից:
«Գիտական խորհրդի որոշմանը կողմ կամ դեմ քվեարկելը բնականոն գործընթաց է․ սկզբում մարդն ունի համոզմունքներ, որոնք թյուրիմացաբար են ձեւավորվել, արտահայտում է այդ կերպ: Երեկ հրապարակայնորեն նշեցի, որ, չտրվելով սադրանքներին, ոչ մեկին չեմ պատասխանում ֆեյսբուքում եւ նշեցի, որ հրաժարվում եմ գիտխորհրդի բոլոր իմ ստորագրություններից եւ ետ եմ կանչում դրանք»,- նշեց Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ իրեն չեն ստիպել որոշմանն ու միջնորդությանը կողմ քվեարկել, ապա փոխել իր կարծիքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.