23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ դաշնային դատախազությունը հանել է մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 անվտանգության աշխատակիցների 11-ից, որոնք մեղադրվում էին հայ և քուրդ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար, ովքեր 2017թ. մայիսին Վաշինգտոնում անցկացրել են խաղաղ ցույց, ընդդեմ Էրդողանի Միացյալ Նահանգների այցի:
«15 զինվորների վերաբերյալ ԱՄՆ որոշումը լարվածություն է ստեղծel ԱՄՆ-ի 7 Թուրքիայի հարաբերություննրում, ում հետ Թրամփը փորձում է վերականգնել հարաբերությունները որպես իսլամական պետության դեմ պայքարի առանցքային դաշնակից: Նրանց մեծամասնության դեմ մեղադրանքները հանելը ուղղված է Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածության մակարդակի նվազեցմանը»,- գրում է The Wall Street Journal- ը:
Նշվում է, որ 2018 թ. փետրվարին դատախազությունը հրաժարվել է մեղադրել խաղաղ ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվող յոթ մարդու: Այնուամենայնիվ, դատախազության կողմից արված մեղադրանքների փաստի մասին համապատասխան հայտարարությունը չի արվել:
Դատախազությունը նաև ասել է, որ Էրդողանի չորս անվտանգության աշխատակիցների և Կանադայի երկու քաղաքացիների դեմ մեղադրանքները մնում են ուժի մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 20 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
1997թ. փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում արձակված կրակոցների հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է նույն քաղաքի բնակիչ Վ.Զուլալյանը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ., նախկինում աշխատել է N զորամասում, կոչումով՝ լեյտենանտ։
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ լեյտենանտը լարված, վատ հարաբերություններ է ունեցել համաքաղաքացի Վ.Զուլալյանի հետ՝ իրեն ու ընտանիքի անդամներին անհանգստացնելու կապակցությամբ: Պարզվել է, որ դեպքի օրը՝ 1997թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ծառայությունը շարունակելու համար զորամաս վերադառնալու ճանապարհին 1971թ. ծնված տղամարդը պատահաբար հանդիպել է Վ.Զուլալյանին և վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ իր կողմից շահագործվող «ՎԱԶ» 2121 մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ինքնաձիգը և կրակահերթով կրակոցներ արձակել Վ.Զուլալյանի ուղղությամբ, ով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Սպանության մեղադրանքով վերջինիս նկատմամբ 1997թ. հայտարարվել էր հետախուզում։
Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ հետախուզվողը, ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրային տվյալներն օգտագործելով, ստացել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու անձնագիր և 2014թ. հունիսի 19-ին եկել է Հայաստան, ապա՝ կրկին դուրս եկել ՀՀ-ից:
Հետախուզվողը հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլին՝ Բագրատաշենի սահմանային անցակետում։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Մարտի 22-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:
Տատիկի մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր նե նախապատրաստվում:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր երեսունիններորդ
Այս բաները գրում եմ քեզ, որպեսզի…իմանաս, թե ինչպե՛ս պետք է շարժվես Աստծու ընտանիքում, այսինքն՝ Աստծու եկեղեցում, որ սյունն ու խարիսխն է ճշմարտության: Եվ անհերքելիորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որովհետև
Աստված երևաց մարմնով
և արդարացավ հոգով,
հայտնվեց հրեշտակներին,
քարոզվեց ազգերի մեջ,
աշխարհը հավատաց,
փառքով բարձրացվեց երկինք:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 3:14-16)
Ռուբեն աբեղա զարգարյան
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի պետ Արա Ջավադյանը, ձերբակալված անձի մոտ արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս պահելն արգելելու փոխարեն, ինքն է ձերբակալվածին փոխանցել հեռախոսը: Վերջինն էլ զանգահարել եւ իր վերաբերյալ քրեական գործով տուժողին հարկադրել է իր օգտին սուտ ցուցմունքներ տալ:
Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում՝ բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված Ք.Կ.-ն կարճաժամկետ արգելանքի տակ պահվելու համար ուղարկվել է ոստիկանության Սիսիանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր (ՁՊՎ): Այնտեղ Արա Ջավադյանը, ձերբակալվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսն ու մյուս իրերը վերցնելով իր մոտ, 16.10.2017թ.-ին վերջինին ընդունել է ՁՊՎ։
Նույն օրը ձերբակալված Ք. Կ.-ին «լավություն» անելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ անտեսել է ձերբակալված անձանց մոտ բջջային հեռախոս պահելու` օրենսդրությամբ սահմանված արգելքը, ձերբակալվածին է հանձնել բջջային հեռախոսը: Վերջինը, օգտնվելով Արա Ջավադյանի կողմից իր համար ստեղծված արտոնյալ պայմաններից, զանգահարել է քրեական գործով տուժողին եւ շանտաժի սպառնալիքով վերջինին հարկադրել հրաժարվել իր վերաբերյալ նախկինում տված հաղորդումից ու ցուցմունքներից եւ սուտ ցուցմունքներ տալ հիշյալ քրեական գործով:
Ավելին, Ք. Կ.-ի կողմից բջջային հեռախոսից անարգել օգտվելն ապահովելու համար Արա Ջավադյանը նույն բաժնի ոստիկան Տ.Դ.-ին արգելել է կատարել իր ծառայողական պարտականությունը` ձերբակալվածի խուզարկության ժամանակ առգրավման ենթակա առարկաներ հայտնաբերելու վերաբերյալ արձանագրություն կազմել, իսկ հերթափոխն ընդունած մյուս ոստիկանին էլ արգելել է ինչպես ձերբակալվածի, այնպես էլ խցի խուզարկություն կատարել:
Արա Ջավադյանի արարքների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվող Ք.Կ.-ն առանց օրինական հիմքերի կատարել եւ ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, շանտաժի սպառնալիքով տուժողին հարկադրել է սուտ ցուցմունքներ տալ իր օգտին, որի հետեւանքով խոչընդոտներ են ստեղծվել քրեական գործով օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու օրենսդրական պահանջն ապահովելու համար:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Արա Ջավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Ալլա Պուգաչովան պատմել է իր ծերության մասին։ 68-ամյա երգչուհին իր Instagram-ում որոշել է դիմել իր բաժանորդներին, չնայած հետո ջնջել է լուսանկարը, բայց «ԿՊ»-ն արդեն արխիվում սքրինշոթ ուներ։
«Բարի մարդիկ։ Ես ծերանում եմ ու բավականին կտրուկ։ Օրգանիզմն իրեն անում է։ Ինձ համար դժվարացել է շնչելը, քայլելը, բայց ես դեռ ողջ եմ ու պետք է ապրեմ հանուն իմ փոքր երեխաների,- բլոգերների հետ անկեղծացել է Ալլա Պուգաչովան,- Ձեզ մաղթում եմ երջանկություն ու երկար տարիների կյանք։ Հնարավորինս երկար մի ծերացեք ոչ հոգով, ոչ մարմնով։
Ձեր թույնն ու բարկությունը ուղղեք կյանքում ավելի կարևոր խնդիրների դեմ պայքարին, քան իմ ծերությունն ու անօգնականությունն է։
Ես միևնույն է իմ կյանքի վերջին օրերին էլ մտածելու եմ իմ երեխաների ու ձեր մասին, որ ձեր ծափահարություններով իմ կյանքը դարձրել եք հագեցած ու հիասքանչ։ Ես այլևս ոչինչ չեմ մեկնաբանելու։ Լսեք ու միանգամից հասկացեք ինձ։ Կյանքը շարունակվում է»,- գրել է Ալլան։
Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը (AZTV)։
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Խոջալուի դեպքերին, ղարաբաղյան հակամարտությանը և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։
Խոջալուի մասին մասնավորապես ասել է.
«ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և բոլոր միջազգային կազմակերպությունները ընդունել են Հայաստանի կողմից իրականացված մեծ կոտորածը։ Ցանկացած պայմաններում մենք Ադրբեջանի կողքին ենք լինելու։ Ադրբեջանի ինքնիշխանության բոլոր իրավունքները պիտի ապահովվեն»։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ թուրքական կառավարության ղեկավարն ասել է.
«Կարգավորման գործընթացում պետք է ճնշում գործադրվի։ Ի վերջո, այդ սխալը պիտք է շտկվի։ Կա Ադրբեջանի տարածքի օկուպացում։ Այս հարցը չի լուծվի, քանի դեռ մարդիկ չեն վերադարձել իրենց տներ։ Այնտեղ, որտեղ Ադրբեջանի համար կա սպառնալիք, մեզ համար էլ կա սպառնալիք»։
Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները հայկական համայնքի ջանքերի շնորհիվ չեղարկել են «1915. Օսմանյան Կայսրության ամենաերկար տարին» խորագիրը կրող ժխտողական համաժողովի անցկացումը: Համաժողովը պետք է անցկացվեր Անկարայի համալսարանի հետ համատեղ:
Արգենտինայի Հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ համաժողովի մասին հայտարարելուց հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով, որ անընդունելի է նման բնույթ կրող միջոցառումների անցկացնելու թույլատրումը ակադեմիական միջավայրում, հատկապես մարդու իրավունքների ոլորտի առաջամարտիկ և Հայոց ցեղասպանությունն առաջին ճանաչած երկրում՝ Արգենտինայում:
Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նիկոլյա Սաբունկույանը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկել համաժողովի կազմակերպիչներին. «Համաժողովի վերնագրում հղում է արվում տարեթվի, երբ մեկնարկել է Հայոց ցեղասպանությունը և կայսրության, որը իրականացրել է այդ Ցեղասպանությունը, բայց մարդկության դեմ այս հանցագործության մասին որևէ հիշատակում չկա: Համաժողովը նախատեսվում է անցկացնել Անկարայի համալսարանի հետ, որը համարվում է թուրքակայն ուսումնական համակարգի մի մասը և որպես այդպիսին մաս է կազմում այդ երկրի ժխտողական քաղաքականության»:
Սաբունկույանը հիշեցրել է, որ համաժողովներ են անցկացվել Չիլիի, Կոլումբիայի, Պարագվայի. Էկվադորի և Դոմինիկյան Հանրապետության համալսարաններում՝ ընդգծելով, որ անցկացված բոլոր համաժողովները կրել են ժխտողական բնույթ:
Երկու համալսարանների կողմից համաժողովի անցկացումը չեղարկելուց հետո Անկարայի համալսարանի ներկայացուցիչները որոշել են այն անցկացնել Արգենտինայի Հանրապետության Իսլամական կենտրոնում:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ, կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը` խափանելով ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգության առավել վտանգավորություն ներկայացնող կայուն ուղի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին և հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի և Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ: Փաթեթները վերցնելով՝ ՀՀ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են դրանք տեղափոխել, սակայն բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգություն») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով»), նշված ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են:
Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» տեսակի թմրամիջոցի արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 70 մլն դրամ։
Ընթանում է նախաքննություն։
Որակյալ բուժման հիմքում ախտորոշման վստահելի տվյալներն են: Յուրաքանչյուր բժիշկ բուժման արդյունավետ ռազմավարություն մշակելիս պետք է առավել քան համոզված լինի, որ ձեռքի տակ գտնվող հետազոտությունների տվյալները ճշգրիտ են: Հետազոտությունների որակի նկատմամբ հետևողականությունն ու սրտացավությունը “Հիստոջեն” պաթոլոգիայի հայ-գերմանական կենտրոնի առաջատար մասնագետներին հնարավորություն տվեց ախտորոշման որակի նոր չափանիշներ սահմանել ՀՀ-ում ու գործունեության կարճ ժամանահատվածում շահել ևˊ պացիենտների ևˊ բժիշկների վստահությունը: Կենտրոնի գործունեության մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականին պատմում է Հիստոջենի համահիմնադիր, ՀՀ գլխավոր ախտաբան, բ.գ.թ Փառանձեմ Խաչատրյանը:
-Տիկին Խաչատրյան, հետազոտությունների ի՞նչ սպեկտր է առաջարկում “Հիստոջեն” պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը: Ո՞ր դեպքում պետք է պացիենտը դիմի Ձեզ:
-Հիստոջենը պաթոլոգիայի կենտրոն է, ուստի պացիենտը մեզ դիմում է, երբ կա ձևաբանական հետազոտությունների կարիք՝ բջջաբանական, հյուսվածաբանական, իմունոհիստոքիմիկան և մոլեկուլային: Հիմնականում մեզ այցելում են արդեն իսկ կատարված վիրահատական կամ ախտորոշիչ պրոցեդուրայից հետո, սակայն որոշ դեպքերում հետազոտության նյութը ստացվում է հենց մեզ մոտ, օրինակ վահանագեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կամ արգանդի վզիկի քսուքների ստացումը:
-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշման համար ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ ու ի՞նչ կարևորություն ունեն հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններն այս հարցում:
-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը պահանջում է համալիր մոտեցում մի շարք մասնագետների կողմից, և այդ շարքում հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններնն ունեն իրենց ուրույն դերը: Մասնավորապես առանց այս մեթոդների անհնար է ճշտել ուռուցքի հյուսվածքային տեսակը, ենթատեսակը, մոլեկուլային դիմագիծը, ինչը խիստ անհրաժեշտ է բուժման գործընթացը թիրախային և ճիշտ կազմակերպելու համար: Բացի այդ գնահատվում է ուռուցքի հեռացման արմատականությունը, մետաստազների առկայությունը հարակից ավշահանգույցներում և այլն: Հիստոջենը բոլոր ուռուցքային հիվանդությունների ախտորոշման գործում առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխան մոտեցումներ` ըստ որակի, ճշգրտության, ախտորոշման տրման ժամանակի և այլն: Դա տարբերվում է ներկայումս մեր երկրում գործող որոշ կենտրոնների մոտեցումներից, բայց այն է, ինչ անհրաժեշտ է բժշկագիտության արդի ռիթմի համար:
-Ի՞նչն է ամենակարևորը հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունների ճշգրտությունը ապահովելու հարցում:
-Կան մի շարք կարևոր հանգամանքներ, սկսած դեռ վիրահատարանից կամ միջամտության սենյակից, երբ օրգանիզմից վերցրած հյուսվածքային նմուշը պետք է անհապաղ դրվի ֆիքսող համապատասխան լուծույթի մեջ: Այնուհետև հյուսվածքի մշակման յուրաքանչյուր փուլ պետք է կատարվի հստակ սահմանված կարգով` ըստ միջազգային ուղեցույցերի և գործելակարգերի: Կարևորագույն հանգամանք է նաև հենց հյուսվածաբանական հետազոտություների համար նախատեսված քիմիկատների ընտրությունը: Եվ իհարկե, արդյունքները վերլուծող մասնագետների կոմպետենտությունը, քանի որ այս հետազոտությունների պարագայում միայն ժամանակակից սարքավորումները և նյութերը բավական չեն, առանցքային են հենց ախտաբաններն իրենց գիտելիքներով:
-Տեխնիկական ի՞նչ հագեցվածություն ունի կենտրոնը:
-Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտական կենտրոնը հագեցված է վերջին սերնդի ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ ձևաբանական հետազոտությունների բոլոր փուլերը լիարժեք և որակյալ կատարելու համար, ընդհուպ մինչև ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտությունների համակարգը: Իրականացնում ենք ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտություններ ճշգրիտ արդյունքներով, թիմային հստակ կանոնակարգված աշխատանքով յուրաքանչյուր փուլում՝ որակի ապահովման համար:
-Դուք տեսնո՞ւմ եք Հիստոջեն կենտրոնի առաքելությունը քաղցկեղի կանխարգելման ո ւ պայքարի դաշտում:
Քաղցկեղի կանխարգելման ու պայքարի դաշտում Հիստոջենի դերակատարումն առանցքային է այնքանով, որ հենց մեր կենտրոնում և միասին են աշխատում Հանրապետության և Երևան քաղաքի գլխավոր ախտաբանները, ովքեր ընդգրկված են Առողջապահության Նախարարության ՛՛Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության՛՛ ստեղծման թիմի կազմում: Բացի այդ Հիստոջենի գործունեությունը սերտորեն առնչվում է նաև ՛՛Ախտաբանների և բջջաբանների՛՛ հայկական ասոցիացիայի հետ՝ ուղեցույցերի, գործելակարգերի մշակման և ներդրման, միջմասնագիտական քննարկումների կազմակերպման և այլ առումներով:
-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում Ձեր աշխատանքում:
Բժշկագիտության մեջ ընդունված ամենակարևոր սկզբունքով՝ Noli nocere – Մի՛ վնասիր: Օգնիր, եթե կարող ես, եթե ոչ, գոնե ավելի մի բարդացրու:
-Նոր ծրագրեր սպասվու՞մ են:
Միանշանակ այո, սակայն ամեն ինչ իր ժամանակին: Ամեն դեպքում բոլոր նոր զարգացումներն ունեն մեկ միտում՝ ճշգրիտ ախտորոշում սեղմ ժամկետներում:
Առողջապահական համակարգ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.