23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը տարածաշրջանում զինաթափվելու են, լքելու են իրենց դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան, ծանր տեխնիկան կփոխանցվի ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համակարգմամբ:
Այս մասին ասել է Ադրեբջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ արտասահմանյան երկրների դիվանագետների և լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում:
Նա հավելել է, որ Բաքուն պատրաստել է Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագիրը:
Այսօր հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
— դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
— լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
— դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:
Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Արցախում իրականացվող տեղային «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am, ռազմական գործողություններ) կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հավելել է, որ Բաքուն մշտական կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ և նրանց համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում իրենց պարտականությունները կատարելու համար:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում ասել էր, որ հայկական զինված ուժերի կողմից զենքերը վայր դնելու և զինաթափվելու դեպքում «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am, ռազմական գործողություններ) կդադարեցվեն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին շփման գծի ողջ երկայնքով զանգվածային ռազմական գործողությունն է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, ռազմական գործողություններ) մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ:
Ալիևի ցեղասպան ռեժիմը շարունակում է իր լայնածավալ հարձակումն ու արյունահեղությունը Արցախում՝ օգտագործելով իր զինանոցում եղած բոլոր զենքերը պաշարված, հյուծված ու փոքր ազգի դեմ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ցավոք սրտի, ունենք տասնյակ զոհեր և 200-ից ավելի վիրավորներ, սակայն թիվը շարունակում է աճել։ Մյուս կողմից, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի ցեղասպան բանակը նույնպես մեծ կորուստներ է կրել, ըստ երևույթին ավելի շատ, քան մենք։ Դա նրանից է, որ մեր հերոս տղաները կատաղի դիմադրել և դիմադրում են ցեղասպան բանակին՝ պաշտպանելով իրենց հայրենիքը, ընտանիքն ու արժանապատվությունը։
Ինձ համար վաղուց պարզ էր, որ Ալիևի ռեժիմի համար նշանակություն չունի ոչ միայն հայի, այլև ադրբեջանցիների կյանքը, և այդ պատճառով նա պարբերաբար մսաղացի մեջ է գցում իր հայրենակիցներին։
Ի վերջո, իզուր չէ, որ ադրբեջանական հասարակությունը դժգոհում է և պահանջում, որ իրենց պաշտոնյաների զավակներին ուղարկեն մարտի դաշտ, որից հետո նրանք չեն համարձակվի խաղալ մարդկային կյանքերի հետ»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անտեսել է ԱՄՆ պետքարտուղար Անթոնի Բլինքենի կոչը՝ անհապաղ դադարեցնել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիեւի մամուլի ծառայությունը, նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Բլինքենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել, որ «ԱՄՆ-ն աջակցում է Բաքվի և Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությանը»։
Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին ասել է, որ «հայկական ուժերի կողմից զենքի հանձնումը պայման է Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ հակաահաբեկչական գործողության դադարեցման համար»։
Ընդգծենք, որ Ալիևը Բլինքենի հետ զրույցում նույնիսկ չի խոստացել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի «զինաթափման» ենթակա ռազմական գործողությունները, այլ միայն «դադարեցնել»։ Միևնույն ժամանակ Ալիևը բացահայտ ստում էր՝ ասելով, որ հրետակոծվում են միայն «ռազմական թիրախներ»։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, զոհվածների թվում կա մեկ երեխա, տասից ավելի երեխաներ վիրավորվել են։
Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը:
«Պարոնայք իշխանություններ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին, հերիք է վախենաք որոշումներ կայացնելուց:
Գնացեք և բանակցեք Ադրբեջանի հետ»,- հավելել է նա:
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման:
Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու» կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է:
Վերոհիշյալ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանի Հանրապետությունը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: Անհասկանալի է, թե ինչ առաջարկների մասին է խոսում Ադրբեջանը, և օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տվյալ հարցը պարզաբանված չէ: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:
Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն: Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է երկարատև դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հույս ունի, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Լաչինի միջանցքի 9 ամիս շարունակվող արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է:
Չէին լինի Հայաստանի, միջազգային գործընկերների, անգամ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, եթե ինքը՝ Ադրբեջանը, իր ապօրինի գործողություններով չստեղծեր հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում և չխոչընդոտեր ՄԱԿ կառույցների և այլ միջազգային գործընկերների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքի արգելափակմանը զուգահեռ Ադրբեջանը խափանել է գազի և Էլեկտրականության մատակարարումները դեպի ԼՂ, ինչն ակնհայտ է դարձնում, որ միջանցքի արգելափակման ադրբեջանական խոսույթը կեղծ է. եթե Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացատրում է միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ զենք և ռազմամթերք տեղափոխելու մասին կեղծ լուրերով, անհասկանալի է թե էլեկտրագծերով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի էլեկտրական էներգիայից և գազամուղով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի բնական գազից: Ինչ վերաբերվում է ԼՂ-ում ՀՀ բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի որոշումով:
Հարկ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին: Մտահոգությամբ ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը մասնավորապես 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է:
Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:
Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար:
MediaHub-ի տեղեկություններով, Ադրբեջանի՝ Ասկերանի շրջանում ականանետեր ու հրաձգային զենք կիրառելուց հետո Ստեփանակերտում փակել են դպրոցները, մանկապարտեզները, բոլոր ուսումնական հաստատությունները։
MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուսումնական հաստատություները փակվել են պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով։
«Շարժ կա, կուտակումներ կան, ժողովրդին տանջում են։ Ամեն օր նույնն է։ Ոչ մի լավ բանի չենք սպասում, քանի ռուսը ստեղ ա, օդային տագնապ է հայտարարվել»,-ասաց նա։
Աղբյուրը նշեց, որ երեկ անցած բեռներից հետո ոչ մի օգնություն չի մտել Արցախ։
Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարություն էր տարածել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը ։ Ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։
Հայաստանի հավաքականի նախկին շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ Նա մասնավորապես գրել է.
Սիրելի բարեկամներ.
Ես գրում եմ ձեզ հարգանքով, ցնցված և իմ զգացմունքները ձեզ հետ կիսելու ցանկությամբ:
Ես գրում եմ ձեզ այն մասին, ինչ մտածում եմ ամեն օր, և գրում եմ իմ մայրենի լեզվով` ռուսերենով, քանի որ հուսով եմ, որ դա ինձ թույլ կտա հստակ արտահայտվել:
Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ մերձավոր մարդիկ, և ամբողջ Արցախն ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ է։ Սա նշանակում է, որ այնտեղ գործնականում չի մատակարարվում սննդամթերք, այդ թվում՝ երեխաների բնականոն զարգացման համար անհրաժեշտ սննդամթերք. դեղամիջոցներ, ներառյալ նրանք, որոնք անհրաժեշտ են սրտի հիվանդության հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների համար:
Աշխարհն արդեն սկսում է արտասանել «ցեղասպանություն» բառը։ Եվ սա 21-րդ դարում։
Շրջափակումը պայմանավորված չէ անհրաժեշտությամբ, ռազմավարական նշանակությամբ կամ որևէ այլ պատճառով։ Ընդհանրապես, դժվար է նշել, թե որն է պատճառը, երբ հասարակ մարդիկ զրկված են ամենաանհրաժեշտ բաներից։ Առաջին հերթին սնունդ. Եվ նաև գազ և էլեկտրականություն։
Ես կարծում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին այս շրջափակումը պետք չէ։ Սա ընդամենը մի մասն է այն մարդու վարքագծի, ով իրեն վեր է դասում Աստծո օրենքից և համընդհանուր բարոյականությունից: Այն մարդը, ով իմ ժողովրդի անդամներին շներ է անվանում։ Այս մարդու անունը Իլհամ Ալիև է։
Ես չեմ հավատում, որ մարդկային որակները որոշվում են ազգությամբ։ Բոլոր ազգերում կան վատ մարդիկ և կան լավ մարդիկ, սա մանրուք է:
Բայց կան լավ մարդիկ, ովքեր լռում են, քանի որ վախենում են վատերից։ Ես հոգնել եմ լռելուց, և կարծում եմ, որ մարդիկ, ովքեր կարեկցում են և չեն կարողանում դիտել, թե ինչպես են սովամահ լինում 120 հազար մարդ:
Դիմում եմ իմ ընկեր գրոսմայստերներին. Մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել տեղի ունեցողը։ Ես վստահ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներին ամենևին էլ հետաքրքրված են այն անմարդկային իրավիճակով, որը Իլհամ Ալիևը ստեղծում է Ղարաբաղի ժողովրդի համար։
Արթնանանք, ժողովուրդ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ տեղի ունենա մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք մեր ժառանգներին պատմել հետագայում կատարվածի մասին և փորձել բացատրել իրավիճակը նրանց, ովքեր կարող են փոխել այս ամոթալի իրավիճակը»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը դանդաղ է ընթանում: Զելենսկի նկատել է, որ ռուսական կողմին հանգստանալու հնարավորություն չպետք է տրվի:
«Իրավիճակը բարդ է, ձեզ հետ կլինեմ լրիվ անկեղծ: Նախաձեռնությունը մերն է, սա առավելություն է: Մենք կանգնեցրել ենք ռուսական ներխուժումը և անցել ենք հակահարձակման, որը, սակայն, դանդաղ է ընթանում»,- նշել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ կարևոր է, որ իրենք առաջ են ընթանում և տարածքներ են ազատագրում:
«Մեզ անհրաժեշտ է հնարավորինս շատ մեր տարածքներից ազատագրել և առաջ շարժվել: Պուտինին «շնչելու ժամանակ» չպետք է տրվի»,- СBS-ի եթերում ասել է Վլադիմիր Զելենսկին:
Վերջինս ընդգծել է, որ արևմտյան զինամթերքն ուկրաինացի զինվորականներն օգտագործում են միայն Ուկրաինայի տարածքում: Զելենսկու խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է կոտրել ուկրաինացիներին, դրա պատճառով է, որ Ռուսաստանի Դաշնության բանակը կրակում է ոչ ռազմական օբյեկտների վրա և սպանում է քաղաքացիական բնակչությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.