23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Իվանյան քաղաքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովի հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
Հանդիպման ավարտից հետո Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.
«Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը համաձայնություն է հայտնվել սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում քննարկված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ, մասնավորապես՝ հումանիտար օգնության հնարավորինս արագ տրամադրման, վառելիքի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնման վերաբերյալ»։
Բացի այդ, հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման աշխատանքային խմբի անդամների հանդիպումը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, Ղարաբաղի համապատասխան ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են կոմունալ, բժշկական ծառայությունների և այլ քաղաքացիական գործունեության մեջ՝ ընթացիկ գործունեության ուղղությունները որոշելու և համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով։
«Առաջարկվել է համատեղ կազմակերպել ադրբեջանական և հայկական ծագում ունեցող բուժաշխատողների բժշկական ծառայությունները դաշտային հիվանդանոցում, որն առաջարկվել է ստեղծել Ստեփանակերտ (Խանքենդի) քաղաքի մոտ կամ Իվանյան (Խոջալու) ուղղությամբ։ Բացի այդ, առաջարկվել է ադրբեջանական և հայ սպասարկող անձնակազմի կողմից ստեղծել սննդի մատակարարման շարժական ծառայություն:
Հանդիպմանը ադրբեջանական կողմն ընդգծել է «ադրբեջանական և հայազգի բուժաշխատողներից բաղկացած համատեղ բժշկական խմբերի ձևավորման կարևորությունը, որոնք ծառայություններ են մատուցում հեռավոր գյուղերում ապրող և բժշկական օգնության կարիք ունեցող միայնակ անձանց։ Առաջարկվել է կազմակերպել Ղարաբաղի հայերի հասարակական ակտիվիստների ուղևորությունները Բաքու կամ Ադրբեջանի այլ քաղաքներ։ Նշվել է, որ նման նախաձեռնությունները կարեւոր են քաղաքացիական հասարակության երկխոսության հարթակ ստեղծելու, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման տեսանկյունից»։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել հաջորդ հանդիպումը՝ կատարված աշխատանքների արդյունքները քննարկելու և հետագա քայլերը նախանշելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) դիմել է Ղարաբաղի հայ բնակչությանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում չձեռնարկել գործողություններ, որոնք վտանգ են ներկայացնում Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը, ինչպես նաև հայ բնակչության բարեկեցությանը, վերաինտեգրմանը Ադրբեջանին խաղաղ հասարակությանը, սոցիալական և հումանիտար խնդիրների լուծմանը, օրինականության, կայունության և հանրային անվտանգության պաշտպանությանը, կոչ ենք անում չոչնչացնել գույքը, փաստաթղթերը, հանձնել առկա զենքերը։
Ամբողջովին երաշխիք է տրվում զենքը հանձնած և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան օրենսդրության պահանջները կատարած ազգությամբ հայ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի եւ քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք: Այս մասին ԱԱԾ-ից։
«Այսպես.
Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաեւ Ա.Բ-ն, եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:
Արդյունքում, հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ:
Միեւնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում եւ հասարակական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, զենք, ռազմամթերք, օդաճնշիչ ատրճանակներ, զրահաբաճկոններ, հեռահաղորդակցության սարքեր, համակարգիչներ, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր եւ այլն։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:
Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:
Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել եւ համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ եւ/կամ միջոցով»,- գրել է նա։
Ավելի վաղ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Փաստորեն սենց… ва банк… շտապեցնում են…
-Էրդողանը և Ալիևը ասեցին, որ նա տեղյակ էր Արցախի վրա մի քանի օր առաջվա հարձակումից (ի դեպ ՀՀ-ում էլի ֆիգուրանտ կար, որ տեղյակ էր): Դա նշանակում է, որ Անկարային ու Բաքվին սա այլևս ձեռնտու չէ: Սա էլ հասկացավ, որ միակ թեման մնաց հակառուսականության դոզայի բարձրացումը ու թափով է սկսել: Վախեցած է ու գիտի որ գալու են հետևից:
Ամեն դեպքում որևէ մեկին ձեռնտու չէ, որ սա կենդանի մնա, ի դեպ թե՛ ներսում, թե՛ դրսում:
Արդեն վաղուց պոպուլիստական, հանրային ականջահաճո տեքստերը ՀՀ սուվերենիտետի մասով, որ զգայական կերպով արտացոլվում են կայքերում, հոլովակներում, դավադիր ու գումարով խոսք ասող իբր մասնագետների մոտ, այս ամենի, ինչի տեղի է ունենալու հող էին/են նախապատրաստում:
Չբացառեք քաղաքացիական բախումները ինչպես հանրահավաքների ժկ, այպես էլ տեղերում: Դրա համար պատրաստ եղեք նաև նման զարգացումների:
Մեծագույն հավանականությամբ խաղի մեջ կմտցնեն կիսառազմականացված կառույցներին, ու «սուվերենիտետի» վերաբերյալ կուտ տալով կտանեն քաղաքացիական բախումների, իսկ գիտե՞ք ովքեր են դրանց կուռատորները արդեն տևական ժկ.՝ Սորոսենք, մեկը Արցախցի իբր քաղաքագետ, մյուսը նախկին կուսկացական:
Ի դեպ, էդ կառույցերի անդամների մի զգալիագույն մասը ազնիվ, միամիտ, արդար ու քաղաքականապես ոչ էդքան գրագետ, մանիպուլյացիայի ենթարկվող քաղաքացիներ են:
Չմոռանամ ասել, որ գործի է անցնելու նաև «Հաղթելու ենք»-ի թիմը, իր նոր կազմով, որ այսքնա ժկ զգայակի հողի վրա պոստերի, զինվորների ու նման թեմաներով մեծ լսարան են ձեռք բերել ու հանրային վստահություն: Ի դեպ, մենք դիտենք, թե դու ում անվան տակ ես պոստեր գրում.:
Հակառուսական պրոպագանդան դառնալու է բացարձակ, այն շատերի մոտ արդեն վերածվել է աղանդի:
Ընդդիմության մի մասը բացահայտ, մի մասը՝ լատենտ մտնելու են հակառուսականության թեմայի տակ: Անուններով կարող եմ ասել, բայց դա հետո: Անգամ կարող եմ ասել, ո՞վ ու՞մ որքա՞ն փող է տվել էդ գործի համար վեչջին առնվազն 8 ամսվա մեջ: Անհատական մակարդակում դուք ձեր շուրջը նման շատ մարդիկ եք տեսնելու: Մի մասը մոլորյալ, մյուսը դավադիր, մի մասը ուղղակի իրավիճակը չհասկացող:
Բոլոր այլ մոտեցում ունեցողները հռչակվելու են «դավաճան» օրինակ՝ ինչպես ես և ևս մի շարք այլ մարդիկ:
Ցանցերում այս մասին դեռ շատ վաղուց եմ գրել:
Բացառապես մի քանի օր առաջ եմ ասել իմ՝ մի շարք ընկեր գործընկերների այս մասին:
Սադրանքներ են լինելու ՌԴ-ի 102 ռազմաբազայի նկատմամբ, չեմ բացառում նաև էստեղ ապրող ՌԴ ռուս քաղաքացիների, զինվորականների, ՌԴ դեսպանության նկատմամբ սադրիչ քայլեր:
Սադրանքերն են լինելու Արցախում, որ կազմակերպվելու են Երևանից, նիկոլոսի խորհրդատուների աջակցությամբ:
Տեղի է ունենալու հակառուսականության ու ռուսների նկատմամբ ատելության գեներացիա, որ որոշ դեպքերում տեղերում դուրս է գալու որևէ վերահսկողությունից, անպատժելի է լինելու, քանի որ արժանանալու է նիկոլոսի հովանավորությանը:
Հակառուսական պլանավարված ցանցային կառույցները մասնագիտորեն բարձ որակով են աշխատում, քանի որ տասնամյակներ էդ գործին են. նրանք կան ամենուր: Ավելին հակառուս լինելը դարձել է թրենդային: Իսկ նրանց հակադիր որևէ կառույց առհասարակ գոյություն չունի:
Այս ամենը ճակատագրական է լինելու մեզ ու պետություն համար:
Սակայն դեռ՝ առնվազն երկու օր կա հասկանալու համար արտաքին/ներքաղաքական ռասկլադների ֆորմատը ու միտումները:
Ամեն դեպքում քո հետևից գալու են, ինձ թվում է նման որոշում արդեն կայացվել է:
Ինձ թվում է, քեզ էլ է դա թվում, դրա համար ես խառնվել:
Նայիր Սաքո, ինչ լավ եղավ, էն Դվինի հրավառությունը եղավ:
դեռևս էս ա:
սպասենք»,- գրում է Ղևոնդյանը։
Արցախում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի լրագրող, Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ-ի համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը։
«Ապոկալիպսիս բաց երկնքի տակ:
Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել: Հրավիրում ենք տուն, որ վերքերն ու այրվածքները մշակենք, չեն գալիս, ասում են` մեր վիճակը մյուսների համեմատ գերազանց է», — գրել է նա։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով տղամարդիկ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր ու տուժածներ կան։ Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ՝ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետեւություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իր հերթական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում, եւ ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական է ապագայի համար։ Վերջին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից։ Սա երեւաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022-ի սեպտեմբերին, եւ ցանկը դեռ կարելի է շարունակել։
2020 թվականի դեկտեմբերին ԼՂ-ի Խծաբերդի եւ Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ-ի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների եւ մոտիվների մասին։ Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ի հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում. «եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ-ի հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։
Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ-ի մեր քույրերին եւ եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետություն։ Սրանով, սակայն վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլեւ ավելի կսրվեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել եւ իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։
Ընդ որում, նման քաղաքականությունը ամենևին էլ կապ չունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ։ Այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում։ Այդ քաղաքականության արտահայտություն էր նաև 2016 թվականի 4-օրյա պատերազմը, 2015,2014 թվականներին տեղի ունեցած սահմանային լարումները և այլն»։
Նրա խոսքով՝ իրենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձեւակերպումներին երբեք չեն համաձայնվել. «Բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ եւ ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում։ Հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլեւ ներքին անվտանգությունն ու կայությունը, այս ընթացքում խախտելով, դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Այս քայլերին ի պատասխան՝ մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքիշխանությունը եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը»։
Փաշինյանն իր խոսքում կոչ արեց նաեւ միջազգային հանրությանը՝ անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը. «Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար։ Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգության գործիքները, համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։ Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի եւ անվտագության ուժերի խորը եւ համապարփակ բարեփոխումները, այլեւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի եւ 2023 թվականի մայիսի 14-ի Բյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձեւակերպում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահման։ Մենք այս շարքում ենք դիտում նաեւ Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաեւ միջազգային քրեական դատարանի հնարավորություններից»։
Փաշինյանն ասաց, որ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը իրենք կայացրել են 2022 թվականի դեկտեմբերին, երբ իրենց համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար.
«Այդ որոշումը որեւէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից եւ նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է։
Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ եւ ժողովրդավարական պետություն, բայց այս ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ եւ ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը եւ մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայց եւ նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքիշխանության, մեր ազատության նկատմամբ։ Վերջին տարիներին եւ այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է։ Հայաստանը լինելու ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն, թե՞ վախվորած ծայրագավառ։ Արդեն գրեթե բաց եւ թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, եւ ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքը անկախության պաշտպանության շարժման մասնակի՞ց է, թե՞ ծայրագավառային հնազանդության։ Ես ՀՀ վարչապետն եմ, հետեւաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը, եթե չլինեի վարչապետ, ապա որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանությունը առաջնորդող վարչապետի հետեւից, իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետեւ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ ՀՀ քաղաքացին չի կորցրել եւ չի կորցնի իր հպարտությունն ու հաստատակամությունը եւ ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ինքիշխանության, ժողովրդավարության, երջանկության եւ ազատության համար մղվող այս պայքարում։
Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության տեքստում ասվել է․
« – Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ այս հարձակումն իրականություն է դառնում միջազգային հանրության լուռ ուղեկցությամբ և Թուրքիայի ու Իսրայելի բացահայտ աջակցությամբ։- Առկա է բացահայտ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ։
– Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղը լրիվ վերահսկողության տակ վերցնելն ու հայ ժողովրդին իրենց՝ դարեր ի վեր ապրած հողերից քշելն է, իսկ եթե դիմադրեն՝ նրանց գոյությանը վերջ տալն է։
– Բաքուն այժմ ցանկանում է ոչնչացնել հայկական ներկայությունը Ղարաբաղում՝ Արցախում, այնպես, ինչպես ոչ մի քար չթողեց Նախիջանի Ջուլֆայի հայակական գերեզմանոցում։
– Ներքոստորագրյալ թուրքիացիներս տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավարար զգայունությամբ չի գործում զարգացումների նկատմամբ և անհանգստությամբ ենք հետևում իրավիճակին։ Կրկնում ենք, ցեղասպանությունները կանխելը չի նշանակում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։
– Կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ և միջազգային հանրությանը՝ որդեգրել ակտիվ դիրքորոշում։
– Շրջանում արգելափակման մեջ գտնվող քաղաքացիների անվտանգ վայրեր տեղափոխման համար շտապ մարդասիրական օգնություն պետք է սկսվի։ Հրադադարը պետք է վերածվի տևական հրադադարի։ Պետք է երաշխավորվեն Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու պայմանները, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրի քաղաքացի»։
Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ջենեսիս-Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը․
«Զախարովան ու Սիմոնյանը չպետք է մեզ ասեն՝ ինչ անենք, նրանց ասածը հակառակ էֆեկտ է ունենում։ Շատ քաղաքացիներ այդ կոչերը լսելով, կարող են մտածել, որ ակցիաների կազմակերպման մեջ Ռուսաստանը դեր ունի և չգան։
Հայաստանը ինքն է որոշում իր ազգային դատի վրա ձեռք բարձրացրածին իշխանազրկել, թե ոչ, այլ ոչ թե Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան կամ մեկ այլ երկիր։ Հավատում եմ, որ 1-2 շաբաթում Հայաստանում իշխանափոխության խնդիրը կլուծվի։ Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, աթոռը սասանված է, 13-14 տոկոս աջակից ունի, որի 6-7 տոկոսն էլ վարչական ռեսուրսն է։ Սակայն պետական ապարատում էլ՝ ուժայիններից մինչև միջին բյուրոկրատիա, օձիք են թափ տալիս»,-նշել է Գասպարյանը։
Նրա կարծիքով Արցախի վրա Բաքվի վերջին հարձակումը Երևան-Բաքու պայմանավորվածության հետևանք էր։ Քաղաքագետը համոզված է, եթե չլինի Փաշինյանը, չի լինի սպասվող «խաղաղության» նվաստացուցիչ պայմանագիրը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստի շուրջ, քանի որ Հունգարիան և մի շարք այլ երկրներ ներկայացրել են իրենց առաջարկները: Այդ պատճառով էլ ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել իր անունից: «ՌԻԱ նովոոստին» գրում է, որ այդ մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարարը։ Արտաքին հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտող ԵՄ համատեղ հռչակագիրը իբր արգելափակվել է Բուդապեշտի կողմից։
«Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին՝ կապված Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ԵՄ հայտարարության հետ, ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի շարք այլ անդամ երկրներ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն կոնսենսուս չհաջողվեց ձեռք բերել, ուստի ԵՄ-ն Բարձր ներկայացուցճի անունից տարածեծ հայտարարությունը»,- գրել է Սիյարտոն սոցցանցում։
Նա ասել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է անցկացնում, որի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը «մանրամասն խոսել է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին»։
«Այստեղ Հունգարիայի դիրքորոշումը նույնպես հստակ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է պետք, երկար տարիներ և տասնամյակներ անց եկել է ժամանակը վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին, միակողմանի հայտարարությունները դրան չեն օգնում, բայց ՄԱԿ-ը տալիս է դրանք անձամբ քննարկելու հիանալի հնարավորություն»,-գրել է Սիյարտոն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.