23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։
Ըստ հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենք վայր դրած զինծառայողների՝ Լաչինի միջանցքով սեփական գույքով տրանսպորտային միջոցներով ազատ, կամավոր և անխոչընդոտ տեղաշարժի ապահովման վերաբերյալ և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով՝ որոշում է կայացվել.
- Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով:
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի դեմ հետագա ռազմական գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրությունը։
Բլինքենը նաև Ալիևին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրամադրել երաշխիքներ առ այն, որ նրանք կարող են ապահով ապրել իրենց տներում, և որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն։
«Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին լայն համաներում կատարել և թույլ տալ միջազգային դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նշել է նախագահի՝ հրապարակայնորեն հայտարարած հանձնառությունները՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող բոլորին օգնելու կառուցել ապագա՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա», — նշված է հաղորդագրությունում։
Ավելի ուշ Միլլերը թեմային անդրադարձել է նաև ճեպազրույցի ընթացքում։
«Պետքարտուղարն այսօր (խմբ.՝ սեպտեմբերի 26-ին) կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և շեշտել հետագա ռազմական գործողություններ չթույլատրելու հրատապությունը, ընդգծել, որ քաղաքացիական անձանց համար պետք է ապահովվի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ, և որ դեպի Լեռնային Ղարաբաղ պետք է անարգել հումանիտար հասանելիություն լինի», — նշել է պաշտոնյան։
Ըստ Միլլերի՝ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հայտնել է, որ հետագա ռազմական գործողություններ չեն լինի։
«Մենք ակնկալում ենք, որ նա այդպես կվարվի։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա այդպես կվարվի», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Մեթյու Միլլերը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելության ուղարկման հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ։
Կրեմլում հայտարարել են, որ ԱՄՆ-ն չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ և տնտեսական անվտանգության ապահովման հարցում։ «Եթե խոսում են էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա դժվար թե ինչ-որ բան համադրվի ինտեգրման այն խորության հետ, որը կա ռուսական տնտեսության հետ։ Դժվար թե դա կրկին համեմատվի Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որում նա հավաստիացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ցանկանում է զարգացնել համագործակցությունը անվտանգության և էներգետիկայի ոլորտում:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տարբեր բնական պաշարներ է մատակարարում արտոնյալ գներով։
«Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնությունը շատ նշանակալի ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և կշարունակի անել»,- նշել է Պեսկովը։«Հետևաբար, դժվար թե հնարավոր լինի մեր փոխգործակցության մակարդակը և մեր ներգրավվածությունն այս փոխգործակցության մեջ համեմատել ամերիկացիների ներգրավվածության հետ։ Նույնը կարելի է ասել մեր ներգրավվածության մասին ոչ թե բանավոր միջամտության մեջ՝ օգնելու հանգուցալուծմանը, այլ դե ֆակտո ներգրավվածությանը կարգավորման գործընթացում։ Կրկին այստեղ համեմատություն չկա»,- հավելել է Կրեմլի խոսնակը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացումը երկու պետությունների ինքնիշխան իրավունքն է։ «Ինչ վերաբերում է հրապարակված նամակներին (Բայդենը Փաշինյանին), ապա, իհարկե, դրանք ինքնիշխան երկրներ են։ Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ունեն իրենց ուղղությունները, որոնցում զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Մենք զարգանում ենք մեր սեփական ուղղություններով»,- ասել է Պեսկովը։
Արևելագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Մեկնարկել է տարածաշրջանային քաղաքականության նոր վճռորոշ պարտիան
Էրդողանի այցը Նախիջևան և այսօր հրապարակված ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին բարձրաձայնում.
Ամեն դեպքում միջանցքը պետք է լինի. Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն…
Այնուհետև, այսօր կայացած Պուտին֊Ռայիսի հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակված տեքստում Մոսկվայի հնչեցված թեզերն էլ հետևյալ բովանդակությունն ունեն.
Ամեն դեպքում միջանցք լինելու է, և Իրանն իր տարածքով միջանցք տվողը չէ։
Եթե հիմա միասին չպայմանավորվենք, 3+3 բանաձևով էս հարցերը չլուծենք, տարածաշրջան են գալու արևմտյան երկրները` Ռուսաստանի և Իրանի հակառակորդները…
Թուրքական իշխանամերձ լրատվամիջոցում «Հայաստանը այժմ քաշված է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում » վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հղում է արվում իրենց «հավաստի աղբյուրներին» և նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «փոխհատուցման հարցը»։
Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ ներկայացնելով Արցախում կրած նյութական կորուստները։ Հոդվածում ասվում է․
«Ընդհանուր նյութական կորուստները խիստ նախնական գնահատումներով կազմում է շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլար։
Բերեմ որոշ թվային չոր փաստեր։
Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը 20 տարի շարունակ Արցախի Հանրապետության տնտեսությունը տարեկան միջինը գրանցել է երկնիշ աճ։
Այսպիսով, 2019 թվականին ՀՆԱ-ն կազմել է շուրջ 343 միլիարդ դրամ, ներկա փոխարժեքով ավելի, քան 900 միլիոն ԱՄՆ դոլար, պետական բյուջեն՝ շուրջ 145 միլիարդ դրամ, ներկա փոխարժեքով ավելի, քան 380 միլիոն ԱՄՆ դոլար։
Արցախում գործել են շուրջ 300 հանքավայրեր, որից 83-ը մետաղական, 197-ը՝ ոչ մետաղական, 5-ը՝ վառելանյութի։ Գործել են 36 հիդրոէլեկտրակայաններ։
Տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է շուրջ 16 000, որից 11 600-ը՝ անհատ ձեռնարկատերեր։
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 149 000 մարդ։
Տնտեսության տարբեր ոլորտներում զբաղված է եղել շուրջ 60 000 մարդ, որից շուրջ 45 000-ը եղել են վարձու աշխատողներ։
Արցախում գործել են 92 հյուրանոցներ։ 2019 թվականին Արցախ այցելել են ավելի, քան 42 000 միջազգային զբոսաշրջիկներ։
Գյուղատնտեսական նշանակության տարածքները կազմել են 580 000 հեկտար։ Մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքը կազմում էր 80 000 հեկտար, որտեղից տարեկան ստացվում էր շուրջ 140 000 տոննա բերք։ Արցախը հացահատիկային մշակաբույսերի մասով ինքնաբավ էր ու բերքի մոտ 25 տոկոսն էլ արտահանում էր Հայաստան:
Տեխնիկական մշակաբույսերը զբաղեցնում էին 5300 հեկտար, որից ստացվում էր տարեկան շուրջ 8 000 տոննա բերք, պտղատու այգիները՝ 4400 հեկտար, որի տարեկան բերքը՝ 8600 տոննա։
Խոշոր եղջրավոր անասունների թիվը կազմում էր շուրջ 50 000 գլուխ։
Առկա էր շուրջ 5300 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ տրակտորները՝ շուրջ 1250, բեռնատարներ՝ շուրջ 1500։
Արցախում գործել է 51 նախադպրոցական հիմնարկ, որտեղ հաճախել են շուրջ 4 000 երեխաներ, 2606 հանրակրթական դպրոցներ՝ շուրջ 24 000 աշակերտներով, 20 երաշտական և արվեստի դպրոցներ՝ 7 000 սաներով, 10 գրադարան՝ 400 000 միավոր գրքային ֆոնդով։
Շարունակելի ․․․»
«Ֆուտբոլի դաշտի չափ մեծ տարածք է եղել, որի ներքևի մաս աստիճաններ էին տանում․ մարդիկ հերթով իջնում էին ու տարաները լցնում։ Վերևում էլ մարդիկ հորից դույլով բենզին էին բարձրացնում, ինձ շատ պետք չէր, դրա համար վերևում էի հերթ բռնել, համ էլ չէի ուզում իջնել ու շնչել այդ ամենը։ Ով ծխում էր, տղաները միանգամից ուղարկում էին փշալարի մյուս կողմ։ Մի պահ տեսա, որ փշալարի մյուս կողմում մի երեք հոգի ծխում են, բայց դե նրանք հեռու էին»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Խաչատուր Հայրիյանը, որը երեկ Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի ականատեսն է դարձել։ Այս օրերին Արցախից Հայաստան տեղահանվող քաղաքացիները փորձում են վառելիքի հարց լուծել։
Խաչատուրը ասում է, որ ռեզերվուարի վերևում երկու անցք կար՝ մեկը օդափոխանակման համար, մյուսը՝ հորի․ «Հերթը արդեն ինձ էր հասնում և մի պահ օդափոխանակման անցքը օդը ներս քաշեց, հետո հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր, միանգամից պայթեց ու մարդկանց շպրտեց տարբեր ուղղություններով»։
Ըստ ականատեսի՝ դրանից հետո բռնկում տեղի ունեցավ․ «Երբ սկսեց բոլորին նետել, մեկին գրկեցի, որ շատ հեռու չշպրտի։ Պայթյունների դադարից հետո տղաներից մեկը սկսեց գոռալ՝ հեռո՛ւ անցեք, ամեն ինչ պայթում է։ Մեջտեղում կրակ էր և մտածեցինք, որ եթե բոլոր հորերից կրակ դուրս գա, մնալու ենք այստեղ։ Թե ոնց անցանք փշալարերի արանքով՝ ես էլ չեմ հասկանում։ Արդեն կրակ կար, բայց պայթյուններ չկային»։
Խաչատուրը ասում է, որ դրանից հետո տեսան վառված մարդկանց, որոնց վրա նույնիսկ ներքնազգեստ չկար․ «Այրվածքներով մարդիկ էին, որոնք գոռում էին՝ տարե՛ք մեզ հիվանդանոց։ Շորերի վառվող մասերը պոկում էինք նրանցից։ Ճանապարհն էլ փակ էր՝ ռեզերվուրաից մինչև հիմնական՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհ։ Սկսեցին խցանում ստեղծած մեքենաները հանել, նույնիսկ այրված մարդիկ էին օգնում։ Երբ հասանք հիմնական ճանապարհ, սկզբում տեսանք փրկարարներին, «Շտապ օգնության» մեքենաները, հետո՝ հրշեջներին։ Ճիշտն ասած, ծայրահեղ վիճակում գնտվող մարդկանց չեմ տեսել, իմ տեսածները իրենց ոտքով էին քայլում, ճիշտ է, բողոքում էին, որ մարմինը ցավում է»։
Դեպքի վկան վառելիքի պահեստի պայթյունի երկու պատճառ է նշում։ Նախ՝ այդ օրը կայծակը շատ ցածր էր խփում, սակայն պահեստի մոտ հակակայծակնային սարքեր կային։ Երկրորդը՝ փշալարից այն կողմ ծխողների պատճառով կամ էլ ռեզերվուարի ներսում ինչ-որ մեկը մի բան արել է։
Արցախի առողջապահության նախարարությունը երեկ հայտնեց, որ բժշկական հաստատություններում ընդունել են 290 հիվանդ։ 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանց մահացել են։ Պայթյունից տուժած տաստնյակ հիվանդներ գտնվում են ծայայեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին ուղարկվել է «Դատաբժշկական փորձաքննություն» բյուրո։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում։
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմ է մեկնել Ստեփանակերտ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության մասին ուղերձը պարունակում է անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում։ Փորձ է արվում ազատվել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Ն.Վ.Փաշինյանի վերջին հայտարարությունները հաստատում են մեր նախկին եզրակացությունները, որ Արևմուտքից ոգեշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված, մեր երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային են։
Հայաստանի ղեկավարը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջվելու գործընթացին։ Քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, ոչ համոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ, մոռացության է մատնվում, որ մեր պետությունները բազմաթիվ նմանատիպ շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ երկրների նպատակն է ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածությունը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։
Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ։ Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն՝ սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, ինչի մասին Փաշինյանը նախընտրեց լռել»։
Ռուս խաղաղապահները երկուշաբթի օրը հրադադարի խախտումներ չեն արձանագրել Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ավելի քան 670 տարհանված խաղաղ բնակիչներ շարունակում են մնալ ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում։ «Ռուսական խաղաղապահ զորախումբն ունի 675 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա։ Կազմակերպվել է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը»,- նշվում է տեղեկագրում։
Ավելի քան 3200 միավոր հրետանային զինատեսակներ, հակատանկային զինատեսակներ և շարժակն զինեթահրթիռային համալիրներ, մոտ 435 հազար զինամթերք է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի կազմավորումներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նախիջեւան՝ նկատի ունենալով այցի համար ընտրված ժամանակը, սադրանք էր, գրել է Al-Monitor-ը։
Այցը կապված էր Բաքվի պահանջի հետ, որպեսզի Հայաստանը թույլ տա ստեղծել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը, որը Նախիջեւանը կկապի Ադրբեջանի հետ եւ կապահովի անխոչընդոտ հասանելիություն, այլ խոսքով՝ կողմերից ոչ մեկը սահմանային որեւէ վերահսկողություն չի ունենա։ Հայաստանը մերժել է այդ պայմանները՝ հայտարարելով, որ դա հավասարազոր կլինի Հայաստանի տարածքի փաստացի օկուպացիային, որը երկիրը կբաժանի Իրանի՝ տարածաշրջանում նրա միակ դաշնակցի հետ սահմանից։
Իրանը քանիցս նման ցանկացած ջանք «կարմիր գիծ» է անվանել եւ զորավարժություններ է անցկացրել սահմանի երկայնքով։ Իսրայելը, Թուրքիայի հետ միասին, Ադրբեջանին զենք եւ ռազմական խորհրդականներ է տրամադրել 2020թ. պատերազմի ժամանակ, իսկ Իրանը կարծում է, որ հրեական պետությունն օգտագործում է Ադրբեջանը որպես պլացդարմ իսլամական հանրապետությունն ապակայունացնելու համար։
Իրանը Ադրբեջանի կողմից Արցախի վերադարձը դիտարկում է որպես ամենալուրջ քայլ Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում, նշել է Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության գերմանական ինստիտուտի ավագ գիտաշխատող Համիդռեզա Ազիզին։ «Այդ միջանցքը, ինչպես այն ընկալում են Իրանում, Իրանին կզրկի լուրջ աշխարհաքաղաքական գերազանցությունից՝ դեպի Հայաստան ուղիղ ցամաքային կապից, ինչպես նաեւ ազդեցության լծակներից, որոնք նա ուներ Ադրբեջանի վրա Նախիջեւանի հասանելիության առումով»,- ասել է Ազիզին Al-Monitor-ին։
USAID տնօրեն Սամանթա Փաուերը ժամանել է Երեւան պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմի հետ։
Այցը հաջորդել է ԱՄՆ եւ Հայաստանի 10-օրյա համատեղ զորավարժություններին։ Փաշինյանի իշխանության գալու պահից Հայաստանը մոտեցել է Վաշինգտոնին եւ հրաժարվում է աջակցել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը։ Միեւնույն ժամանակ, Փաշինյանը փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ այն հույսով, որ դա կկանխի Ադրբեջանի հետագա ագրեսիան, բայց առայժմ առանձնակի էֆեկտ չկա։ Անցել է ավելի քան մեկուկես տարի կարգավորման մասին բանակցությունների սկսվելուց հետո, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանը մնում է փակ, իսկ դիվանագիտական հարաբերություններ մինչեւ այժմ հաստատված չեն, քանի որ Անկարան Փաշինյանից պահանջում է էլ ավելի շատ զիջումներ Ադրբեջանին, ինչպես եւ, ակնհայտ է, Կրեմլը։
Միավորված ծառայությունների թագավորական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սեմյուել Ռամանիի կարծիքով՝ չմիջամտելու ռուսական դիրքորոշումը կապված է երկու հիմնական գործոնի հետ։ Դրանցից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներքին թշնամանքն է գունավոր հեղափոխությունների հանդեպ, մյուսը՝ Պուտինի ներկայիս կախվածությունն Ադրբեջանից, որի միջոցով Ռուսաստանը Եվրոպային է վաճառում իր նավթը ադրբեջանականի անվան տակ։
Ռամանին, որն ուշադիր հետեւում է Կրեմլի կողմից կառավարվող Թելեգրամ-ալիքներին, նշել է, որ նրանք ակնհայտորեն ձգտում էին չափազանցել Փաշինյանի դեմ շարունակվող բողոքների մասշտաբները՝ այն հույսով, որ դա նրան տապալե;ու ազդակ կհանդիսանա։ «Նրանք նաեւ փորձում են զգացողություն հրահրել, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է վաճառել Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է Ռամանին Al-Monitor-ին։
Բայց նրա արեւմտյան բարեկամներն ի վերջո քիչ բան կանեն, որպեսզի օգնեն նրան կամքի, այլ ոչ թե միջոցների բացակայության պատճառով։
Չնայած խաղաղ դիտորդների ներկայությանը հրադադարի գծի երկայնքով, Եվրամիությունը զգուշություն է ցուցաբերում ադրբեջանական նավթի աճող պահանջմունքի պատճառով՝ կապված ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցների հետ, Բաքվին դատապարտելով ռազմական գորողության համար, բայց ուղիղ գործողություններ նրա դեմ չնախաձեռնելով։
Նույն կերպ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է «Հայաստանի իննքիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը ԱՄՆ աջակցությունը»։
Բլինքենը Ադրբեջանին կոչ էր անում «պաշտպանել խաղաղ բնակչությանը եւ կատարել իր պարտավորությունները, հարգել Արցախի բնակիչների իրավունքները եւ հիմնական ազատությունները, ինչպես նաեւ ապահովել միջազգային հումանիտար իրավունքի պահպանումը»։ Բայց նա եւս չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, հավանաբար, այն դերի պատճառով, որը երկիրը խաղում է Իրանին զսպելու գործում։
Այս մռայլ պատկերին ավելանում են այն խնդիրները, որոնց բախվել է ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի ամենահավատարիմ դաշնակիցը՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Դեմոկրատը Նյու Ջերսիից ստիպված էր հեռանալ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ դաշնային դատախազները նրան կաշառակերության մեղադրանք են ներկայացրել կնոջ՝ Նադինի (էթնիկ հայ) եւ երեք գործարարների մասնակցությամբ՝ ի շահ Եգիպտոսի կառավարության։ Նրա տեղի ընտրողներից շատերը էթնիկ հայեր են։
ԱՄՆ-ում հայ դոկտորանտ Սայմոն Մաղաքյանը, որը փաստագրել է հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանում, ասել է. «Գրողի ծոցը Մենենդեսն ու նրա բարբաջանքը։ Գրողի ծոցը Սամանթա Փաուերն ու նրա կոկորդիլոսի արցունքները… ԱՄՆ-ն գիտեր ամեն ինչ այդ մասին ամենասկզբից։ Նա կարծում է, թե քշում է Ռուսաստանին տարածաշրջանից երկրորդ Հայոց ցեղասպանությամբ։ Առաջին անգամ դա չաշխատեց։ Հիմա էլ չի աշխատի»,- ասել է Մաղաքյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.