23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:
«2023 թվականի սեպտեմբերի 7-ին թելեգրամյան ալիքներից մեկում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Տեսանյութը հստակ արձանագրում է, որ ոչնչացված և գետնին է տապալված Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, ջարդուփշուր են արված հուշարձանի առանձին մասերը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, դեռևս 2021 թվականին, ադրբեջանական վանդալիզմի արդյունքում ոչնչացվել էր նույն մշակութային համալիրի մաս կազմող խաչքարը։ Այս շարունակական և միասնական շղթայի մաս կազմող գործողություններն ապացուցում են այն, որ մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից հստակ մշակված ռազմավարություն է։
Մեր արձագանքը
Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մշակութային ժառանգությունը համարվում է մարդու ստեղծագործ մտքի բացառիկ արտահայտություն, որի ոչնչացումը կամ վնասումը ուղղակիորեն խախտում է մարդու/համայնքի անդամների մշակութային իրավունքները թեˊ պատերազմի ժամանակ, թեˊ պատերազմից հետո։
Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»:
Զինված բախումների ժամանակ և դրանից հետո՝ օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումն արգելված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագրով»։
Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով նույնպես արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։
Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Արցախից Հայաստան ճանապարհին մահվան դեպքեր են գրանցվել։
«Ցավոք սրտի, նման դեպքեր էլ կան», — նշեց նա։
«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ: Հիմա գիտեք, որ Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում: Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով՝ ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին՝ խցանման մեջ, և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը:
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա. Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունում նշել են, որ Երևանը հաշվի չի առել Հռոմի ստատուտի վերաբերյալ Մոսկվայի պատասխան առաջարկները։
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը հանրապետություն, ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել էր, որ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը:
«Հայաստանը լավ գիտի, որ մենք (Հռոմի ստատուտի) մասնակից չենք, և Հայաստանը քաջատեղյակ է (Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու) ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երևանում սա շատ լավ գիտեն։ Սա այն չէ, ինչ մենք ողջունում ենք: Իհարկե, Հայաստանն ինքնիշխան պետություն է և մենք հույս ունենք, որ նման որոշումները բացասական անդրադարձ չեն ունենա երկկողմ հարաբերություններին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանի համապատասխան քայլերի մասին։
Պեսկովի խոսքով՝ նման որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ։ Նա նաև հայտարարել է, որ ծանոթ չէ Հռոմի ստատուտի իրավական լուծման Հայաստանի առաջարկած համաձայնագրի մանրամասներին։ Պեսկովը հավելել է, որ Պուտինն առաջիկայում չի նախատեսում Հայաստան այցելել։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը, այն ներառվել է ԱԺ քառօրյայի օրակարգ: Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ Բաքուն ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապ ապահովել Նախիջևանի հետ ՀՀ Սյունիքի մարզով, սակայն այդ նպատակով այնտեղ զորք չի ուղարկի։
«Ադրբեջանն ասում է, որ ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապեր հաստատել էքսկլավի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) հետ, բայց «այնտեղ զորքեր չի ուղարկի», — հաղորդում է Reuters-ը Սուլեյմանովի հետ հարցազրույցից հետո:
Նրա խոսքով, գաղափարը բանակցությունների միջոցով տրանսպորտային միջանցքների բացման շուրջ համաձայնության գալն է, մինչդեռ «ոչ ոք չի պատրաստվում ուժով ոչինչ բացել»։ «Դա հակասում է նպատակին: Ոչ ոք չի պատրաստվում այնտեղ զորքեր տեղակայել, մենք չենք պատրաստվում ներխուժել Հայաստան»,- հավելել է դիվանագետը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել։
«Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին: Ակնհայտ է, որ կառավարող մեծամասնությունը մտադիր է այն շուտափույթ վավերացնել: Նախկինում (ս. թ. մարտի 28-ին) Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել է Հռոմի կանոնադրության` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամաքին և այն փաստին, որ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն վերազանցել է իր լիազորությունները` այն ճանաչելով սահմանադրական:
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես նկատի ունենալով Միջազգային Քրեական Դատարանի վերջին որոշումը Ռուսաստանի Դաշնության նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ, հղի է անկախատեսելի հետևանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում:
Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Իշխող մեծամասնության այն փաստարկը, որ Հռոմի կանոնադրության վավերացման հարցը օրակարգ բերելով՝ Հայաստանը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնելու համար, ամբողջությամբ սին է: Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ագրեսիա իրականացնելու հարցով Հայաստանի դիմումը Միջազգային Քրեական Դատարանին` ադրբեջանական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցով, գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանցագործություն կատարած անձանց պետությունը համագործակցի ՄՔԴ հետ: Քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հռոմի կանոնադրությունը նույնիսկ չեն էլ ստորագրել, առավել քան ակնհայտ է, որ նրանք որևէ համագործակցություն ՄՔԴ հետ չեն իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը գնա Ադրբեջանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու մասին: Ուստի ՄՔԴ-ին միանալը Հայաստանի շահերի պաշտպանության համար գործնականում չի կարող ծառայել Հայաստանի շահերին:
Միաժամանակ Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին: Կառավարության մանիպուլյատիվ պնդումները, որ Հռոմի կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը իբր հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել Ռուսաստանի Դաշնության նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից, քանի որ այդ հոդվածը ընդհանրապես չի առնչվում ձերբակալման օրդերի հետ հապված հարցերին:
Ձերբակալման հարցի հետ կապված անդամ պետությունն ընդամենը իրավունք ունի դրա կատարման բարդությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել Միջազգային Քրեական Դատարանի հետ: Երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունը այս տարի դիմեց այդ դատարանին` Ռուսաստանի Դաշնության նախագահին ձերբակալելու բարդությունների հետ կապված, Միջազգային Քրեական Դատարանը որոշեց, որ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը և ցանկացած այլ պետություն, որը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, պարտավոր է ձերբակալել Վ. Պուտինին, եթե Վ. Պուտինը գտնվում է իրենց երկրի տարածքում: Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր կերպում գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքների կարող է ուենալ Հայաստանի համար»,- ասվում է հայտարարությունում։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ամագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին եւ ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը․
«Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ Ստեփանակերտում, միջազգային իրավունքի նորմերին եւ ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, ընդունվել եւ ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը՝ ձեւավորելով իրենց անկախությունը հռչակող մյուս հանրապետություններին իրավահավասար պետություն, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։
Սակայն դրան ադրբեջանական իշխանությունները պատասխանել են պատերազմով, պարտությունից հետո՝ սադրանքներով, իսկ 2020-ին վերսկսելով ռազմական լայնածավալ գործողությունները եւ բռնազավթելով հայկական Արցախի բնակավայրերը՝ շարունակել էթնիկ զտումների, 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո՝ ցեղասպանության, բռնի տեղահանման քաղաքականությունը` Արցախում ապրող հայ ժողովրդի նկատմամբ, ինչը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի, նյութական ահռելի կորուստների։ Եվ այսօր դեռ փորձում են ապօրինի ձերբակալել Արցախի Հանրապետության պետական գործիչներին:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից բարեգործ, հասարակական- աղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելը բացահայտ անօրինականություն է, հանցավոր արարք եւ պետք է արժանանա իրավական խստագույն գնահատականի։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ամագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին եւ ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով:
Սակայն ինչպես տեսնում ենք, նրանց սատելիտներն ու քաղաքական դերակատարում ունեցող կերպարներն իրենց պոռոտախոս, արկածախնդիր հայտարարություններով ավելի սրում, բարդացնում են իրավիճակը։ Իսկ ամենամեծ սրիկայությունն այն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով եւ անմիջապես իրենից հետո «ականապատում» այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց, ովքեր, նույն դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով, պետք է անցնեն այդ ճանապարհով։
Մեր հազարավոր հայրենակիցներ դեռեւս գտնվում են Արցախում, եւ եթե Հայաստանի օրվա իշխանությունները հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իրենց օրինական, բարոյական պարտականությունից, ապա պարտավոր են գոնե թույլ չտալ անգրագետ, սադրիչ մեկնաբանությունների տարածումը, որով կարող են թիրախավորել նրանց»,- գրել է նա։
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հորդորում են.
«Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։
Կարևոր է`
Այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»։
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն 2023 թվականի առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կապիտալ ծախսերի ընդհանուր կատարողականը կազմել է 47 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանով նախատեսված է 411 միլիարդ դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է ընդամենը 194 միլիարդ դրամ։ Այս մասին գրել է Թադևոս Ավետիսյանը։
Ստորև ամփոփ ներկայացնեմ նաև պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի հիմնական ուղղություններով տրված սուտ խոստումները և համատարած ձախողումներն արձանագրող թվային փաստեր։
Պադավատապետության դեմ նախկինում ինքնամոռաց պայքարող վարչապետի աշխատակազմում տրանսպորտային միջոցներով համալրումը կատարվել է 100 տոկոսով, նրա վերահսկողական ծառայության տեխնիկական բարելավման ծախսերը կատարված են գրեթե 100 տոկոսով։
Ոստիկանապետության հենասյուներից հանդիսացող ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավման ծրագիրը ևս ունի 100 տոկոսանոց կատարողական։
«Դուխով վարչապետի» պաշտպանությունն ապահովող ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերը կատարվել են 75 տոկոսով՝ միջին կատարողականից շուրջ երկու անգամ բարձր չափով։
Կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի իմիտացիա անող այս իշխանությունը 2023 թվականին կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման համար նախատեսել էր 358 միլիոն դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 0։
Համատարած ձախողված են նաև պաշտպանության ոլորտի, գյուղատնտեսական, առողջապահական, սոցիալական, մշակութային և այլ ենթակառուցվածքների զարգացման, դպրոցաշինության, ճանապարհաշինության և կարևոր մյուս ոլորտների կապիտալ ծախսերը։
Այս տարվա առաջին ութ ամիսների համար պաշտպանության ոլորտում խոստացված ծախսերի միայն 55 տոկոսն է փաստացի կատարված, իսկ ազգային անվտանգության ոլորտում՝ 36 տոկոսը։ Եվ նաև այդ պատճառով է, որ 44-օրյա պատերազմից ուղիղ երեք տարի անց մեղմ ասած լուծված չեն առաջնագծի ամրապնդման և կահավորման խնդիրները։
Բարձր տնտեսական աճը բացառապես իրենց վերագրող այս կառավարության՝ տնտեսական հարաբերությունների ոլորտում խոստացած կապիտալ ծախսերի ընդհանուր կատարողականը կազմում է ընդամենը 36 տոկոս։ Մասնավորապես՝ զրոյին մոտ կատարողականներ են արձանագրված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների կապիտալ ծախսերի գծով։ Օրինակ՝ այս տարվա առաջին ութ ամիսներին ներդրումների և արտահանման խթանման ծրագրով նախատեսված էր 4 միլիարդ դրամ, որի փաստացի ծախսը՝ 0, ոռոգման համակարգի առողջացման ծրագրով ընդհանուր նախատեսված էր 16,3 միլիարդ դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 27 տոկոս, իսկ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման համակարգերի զարգացման դրամաշնորհային ծրագրի կատարողականը 0 է, գործազուրկներին զբաղվածության աջակցության ծրագրի կատարողականը՝ 0։
Ճանապարհաշինությամբ հպարտացող այս կառավարությունը խոստացել էր ճանապարհային ցանցի բարելավման նպատակով այս տարվա առաջին ութ ամիսներին ծախսել 64 միլիարդ դրամ, սակայն փաստացի ծախսել է դրա 38 տոկոսը։ Բնականաբար, միջինից երկու անգամ բարձր՝ 81 տոկոս, կատարողական ունեն Երևան քաղաքում ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքները՝ Երևանի ավագանու ընտրություններով պայմանավորված։
Սոցիալակա բնակարանաշինության ոլորտում խոստացված 1 միլիարդ 14 միլիոն դրամից փաստացի ծախսվել է հինգ անգամ պակաս։
Առողջապահության ոլորտում խոստացված ընդհանուր կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը կեսից պակաս է։
Սակայն առավել հատկանշական է, որ ռազմաբժշկական ծառայությունների բարելավման ոլորտում 2023 թվականի ութ ամիսների համար նախատեսված էր 1 միլիարդ 137 միլիոն դրամ կապիտալ ծախս, որից փաստացի ծախսվել է շուրջ 8 անգամ պակաս գումար։
Մշակութային ծառայությունների (գրադարան, թանգարան, պատկերասրահ, ցուցահանդես, մշակութային ժառանգության վերականգնում և պահպանություն և այլն) բարելավման ոլորտում խոստացված կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը կազմել է ընդամենը 11,5 տոկոս։
Կրթության ոլորտում խոստացված ընդհանուր կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը կազմել է 42 տոկոս։ Սուտ խոստումների տեսանկյունից առավել հատկանշական է հանրակրթության ոլորտը, (այդ թվում՝ դպրոցների, մանկապարտեզների շենքային պայմանների բարելավում), որի փաստացի կատարված կապիտալ ծախսերը կազմել են խոստացածից ավելի, քան 5 անգամ պակաս։
Արցախից անխոչընդոտ Հայաստան տեղափոխվելու մասին Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել Արցախում գտնվող մյուս մարդկանց, հատկապես նրանց, որոնք հավանական ադրբեջանական սև ցուցակում էին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը։
«Պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան տարբեր մարդկանց մեքենաները շատ ավելի խիստ և մի քանի անգամ ստուգելու մասին, նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների նկատմամբ կա առանձնահատուկ ուշադրություն»,- նշեց նա՝ զերծ մնալով մանրամասներ հայտնելուց, քանի որ վտանգավոր է։
«Երեկվանից ադրբեջանական կողմը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, և դա չի սահմանափակվում Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,- նշեց նա»
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա Աբրահամյանը նշեց, որ, բնականաբար, ցանկացած հայի համար, անկախ քաղաքական դիրքորոշումից, մեկ այլ հայի ձերբակալությունը Ադրբեջանի կողմից ոչ միայն խիստ մտահոգիչ է, այլև պետք է բոլորիս մղի շատ ավելի ակտիվ գործողությունների՝ միջազգային կառույցների, տարբեր հիմնական դերակատարների հետ։
«Եթե սա չկանխվի, եթե Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ չլինեն, սա բերելու է նոր ձերբակալությունների»,- ընդգծեց Աբրահամյանը։
Դատապարտում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը. ՀՀ ԱԳՆ-ից (եթե մնացել է այդպիսի կառույց) էլ ոչ մի պահանջ չունեմ. նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը:
Ֆեյսբուքյան էջում գրել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը․
«Ռ. Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց․
ադրբեջանցին…ԴԱ մի բան է, որ կարող է մի ձեռքով բաց թողնել Սամվել Բաբայանին, որպեսզի Երևանում վերահսկի «ռևանշիստ» ղարաբաղցիներին՝ թե՛ ծառայություն մատուցելով բաքվին, թե՛ պահելով նփ-ի իշխանությունը, մյուս ձեռքով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին (կամ թույլ չտալ նրա ու մնացած հակաթյուրք ղեկավարների հեռացումը), հետո տելեգրամյան անկապ մի ալիքով շա՜տ պատահական արտահոսք ապահովել, թե ինչ են պայմանավորվել Իժոյի հետ…մնացածը թողնում եմ ձեր ֆանտազիային…:
Տեղեկատվական արտահոսքն էլ, հավանաբար, ապահովեն ռուսակա՛ն ալիքներով, որպեսզի Հայաստանում հավելյալ սրեն հակառուսականությունը: Սա պրիմիտիվ քաղտեխնոլոգիա է, որն, ի դեպ, նիկոլին ծառայող 3 մանետանոց պրոպագանդիստները հաճախ օգտագործում են՝ իրենց տերերի թելադրանքով:
Չմոռանանք նաև փաստը, որ ռուսական կողմը, ավանդույթի ուժով, կարող է օգտվել երկու հակամարտող կողմերի սայթաքումներից ու տաքգլուխ որոշումներից, Հայաստանում իրեն սպասարկող ու ծառայող հականիկոլական մեդիայի միջոցով՝ որոշի բացահայտել Իժո-ադրբեջանցիներ շփումների ամբողջական հետախուզական դոսյեն…:
Դե ռուսաստանցի պաշտոնյաներին էլ Աստված տվել, չի խնայել…որքան ուժ ունեն, ցինիկանում են, իրենք իրենց էժանացնում ու հեղինակազրկում: Եթե Դ. Պեսկովը կամ Մ. Զախարովան այնքան են մանրանում, որ երեսով են տալիս Ռ. Վարդանյանի՝ Ռուսաստանի քաղաքացի չլինելու փաստը, արդեն իսկ ծիծաղելի է…և այդ գործին լծվել են այն նույն պաշտոնյաները, որոնք նիկոլ հողատուին «խիզախ ղեկավար» էին համարում նոյեմբերի 9-ից հետո…թարգե՛ք, ամոթ է…
Գուբեռնիստ, բրիտանական կոլոնիալիստ, գլոբալիստ, կամ՝ Արևմուտքի ու Մոսկվայի կոնսենսուսային թեկնածու, չգիտեմ ինչ…Վերացե՛ք անձից, իր նկատմամբ ունեցած համակրանքից կամ հակակրանքից. ձերբակալվել է և ի լուր աշխարհի «ահաբեկչի» պիտակավորմամբ մեդիայի խոշորացույցի տակ է Արցախի նախկին Պետնախարարը: Անձամբ դատապարտում եմ Վարդանյանի ձերբակալման փաստը. ՀՀ ԱԳՆ-ից (եթե մնացել է այդպիսի կառույց) էլ ոչ մի պահանջ չունեմ. նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը:
Իսկ վերջում կոնկրետ հարց Սամվել Բաբայանին. դու ադրբեջանի պահանջվածների ցուցակում ինչո՞ւ չկաս…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.