23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իմ տպավորությամբ, հնարավոր է Հայաստանն ընդհանրապես արեւմտյան հարթակներից հրաժարվի, որովհետեւ ես հիասթափություն եմ տեսնում Նիկոլ Փաշինյանի մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Նա կատարեց այն, ինչ պահանջում էին իրենից, բայց չստացավ փոխարենը ըմբռնում: Ընդհակառակը, ստացավ նոր, ավելի խայտառակ պահանջներ Ադրբեջանի կողմից: Այս տեսակետից նա կարող է հիասթափվել եւ անցում կատարել ռուսական կողմ:
Այն, որ Ալիեւը ապտակում է եւ չի գնում Գրանադայի հանդիպմանը, սա նշանակում է, որ Արեւմուտքը ազդեցության լծակ թուրք-ադրբեջանական տանդեմի վրա կամ չունի, կամ էլ իսկապես, այս ամենը թատրոն է, չի ուզում այդ լծակները կիրառել: Արեւմուտքի համար հետաքրքիր են այն երկրները, որոնք հակամարտության մեջ են մտնում Ռուսաստանի դեմ, հակառուսական քաղաքականություն են վարում:
Իմ կարծիքով արեւմտյան հարթակները եւ անընդհատ քաշել տանելը բանակցությունները դեպի Բրյուսել ու Վաշինգտոն, մի նպատակ ուներ՝ սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ զրկել Մոսկվային հարավկովկասյան իր հենարանից»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, եթե Ալիեւը գնար Գրանադա եւ ստորագրեր խաղաղության պայմանագիրը, Հայաստանը ամբողջությամբ կընկղմվեր արեւմտյան ազդեցության մեջ, բայց Ալիեւը չգնաց եւ նորանոր պահանջներ առաջադրեց, միաժամանակ ազդարարելով, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը խորացնում են ռազմավարական համագործակցությունը: «Հավանաբար, Փաշինյանը զգաց դրա վտանգը, հավանաբար, հասկանալով, որ Արեւմուտքից կարող են լինել խոստումներ, բայց ոչ իրական քայլեր, եւ այս պահին փորձում է հավասարակշռել արեւմտյան եւ ռուսական ազդեցությունները՝ ինչ-որ տեղ անվտանգության երաշխիքներ ստանալով»,-ընդգծեց նա:
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սուտ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Արծվաշենը և մի քանի հայկական գյուղերի տարածքներ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն
Երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը վերահսկում է Հայկական ԽՍՀ-ի կազմում գտնվող տարածքները, մասնավորապես՝ Արծվաշեն գյուղը, ինչպես նաև Բերքաբեր, Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի հողատարածքները։
Փաստենք, որ Հայաստանի Հանրապետության Ճամբարակի շրջանի Արծվաշեն գյուղը 1991 թ. ուներ 4500 բնակիչ։ 1992թ.-ի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Ադրբեջանի տարածքում անկլավի վերածված Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվել էր ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում՜ Ճամբարակում:
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում «Ֆրանսիայի կողմից ԵԽ անդամակցության պարտավորությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ:
«Հարգելի՛ գործընկերներ,
Անցած տասնամյակների ընթացքում շատ անդամ պետություններ՝ ներառյալ իմ երկիրը, Ֆրանսիան համարել են լավ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության եւ մասնակցային ժողովրդավարական գործընթացի լավագույն փորձի աղբյուր: Բայց թույլ տվեք կենտրոնանալ մեկ այլ հարցի վրա, այն է՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքների հարթությունը:
1990-ականների վերջից Ֆրանսիան համանախագահող երկիր է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը երկու տասնամյակ շարունակ փորձում է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ֆրանսիական միջնորդությունը հետեւողական դիրքորոշում է դրսեւորել հօգուտ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության իրավունքների աջակցության՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը: Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Ֆրանսիայի դիրքորոշումն անսասան է մնացել՝ չնայած համաշխարհային քաղաքականության վերջին երկու տասնամյակների փոփոխություններին, որոնց արդյունքում նավթն ու գազը գերակա են դարձել մարդու իրավունքների եւ լիբերալ արժեքների նկատմամբ:
Թույլ տվեք նաեւ շեշտել, որ Ֆրանսիան, որը 2001 թվականին օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, առանձնահատուկ պատասխանատվություն է կրում մեր օրերում Ադրբեջանի կառավարության կողմից ուժի կիրառման դեմ պայքարի հարցում՝ որպես հայ ժողովրդի դեմ երկրորդ ցեղասպանության մտադրության հստակ արտահայտում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում այս քաղաքականությունը:
Գործընկերնե’ր, մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն հռետորաբանության, այլեւ՝ գործնական քաղաքականության մակարդակով բոլորովին այլ պատկեր կստեղծեր այս վեհաժողովում եւ ընդհանրապես Եվրոպայում: Մարդու իրավունքների եւ արժանապատվության իդեալների իրական աջակցությունը կարող է դրսեւորվել միայն ճգնաժամերի ժամանակ, ինչպիսին հիմա է, երբ տեսնում ենք, որ շատ պետություններ շրջվում են դեպի ուժային քաղաքականություն:
Տարածաշրջանային անվտանգության հարցում Ֆրանսիայի դերի վերաբերյալ հայկական տեսակետը, ըստ իս, կարելի է ամփոփել երեք հիմնական կետերում.
Առաջին` չնայած ժամանակակից բոլոր հայտնի մարտահրավերներին` մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան կնպաստի բոլոր միջազգային շահագրգիռ կողմերի միջեւ կառուցողական երկխոսությանը` աջակցելու այն ըմբռնմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծված համարվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի եւ կարգի կոպիտ ոտնահարումների մասշտաբները:
Երկրորդ` մենք կոչ ենք անում Ֆրանսիային նպաստել երկարաժամկետ եւ արդար խաղաղությանը մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով բոլոր պատմական եւ օբյեկտիվ իրողությունները, չկանգնեցնելով Հայաստանին «կամ…կամ» ընտրության առաջ, ինչպես նաեւ՝ զսպել թյուրքական կոալիցիայի, մասնավորապես, Թուրքիայի եւ Ադրբեջանի նոր ագրեսիվ գործողությունները:
Եվ վերջապես, մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան հետամուտ կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, ներառյալ այս կազմակերպությունում, որպեսզի չլինի մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելիության զգացում, եւ Բաքվում գտնվող բոլոր հայ բանտարկյալներն ազատ կարձակվեն»,- ասել է Արմեն Գեւորգյանը:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և Երևանի տարբեր բժշկական կոնտրոններում բուժում ստացող պացիենտներից 37-ը մահացել են։
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-ից Հայաստան տեղափոխված պացիենտներից 234-ը մինչ այս պահը դեռ բուժում են ստանում Երևանի տարբեր բժշկական կենտրոններում, նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
«Մենք ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվածների և պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացածների վիճակագրությունը համառեղ ենք վարում, բայց պետք է նշեմ, որ մեծ մասը հենց այրվածքների հետ է կապված, այսինքն, և մահացողների, և բուժում ստացողների մեծ մասը բենզալցակայանի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացողներ են եղել; Պետք է նշեմ, նաև, որ ծանրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակագրությունն էլ ամեն ժամ փոխվում է, կարող է ծանր վիճակում գտնվող պացիենտը հայտնվի ծայրահեղ ծանր վիճակում և հակառակը»։
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը բացառիկ ունակություն ունի դաշտ նետել արհեստական խնդիրներ ու հետո իմիտացնել դրանց լուծումները: Այդ խնդիրներից մեկն էլ ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելն էր:
Հիշեցնեմ, որ դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական ուժերը ներթափանցեցին ՀՀ սուվերեն տարածք, մենք ունեցանք դատապարտող հայտարարություններ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, նաև այլ երկրներից: Կար իրական հնարավորություն այդ թեման տանել ՄԱԿ-ի ԱԽ, լավ աշխատելու դեպքում ստանալ բանաձև ու կանխել ադրբեջանական հետագա ներթափանցումները:
Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Հայտարարեց, որ պատրաստ է զորքերը «հայելային հետքաշել»: Այդ հայտարարության մեջ չկար որևէ տրամաբանություն, հակառակորդը մտնում է քո տարածք, օկուպացնում ու ի պատասխան դու որևէ միջազգային գործիքակազմ չես կիրառում, այլ ասում ես, որ պատրաստ ես հետ քաշվել: Դրանով Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքի այդ հատվածը դարձրեց «վիճելի տարածք»: Ադրբեջանն էլ օգտվելով այդ հանգամանքից գնաց հետագա հարձակումների: Հիշենք 2021 թվականի նոյեմբերը ու 2022 թվականի սեպտեմբերը: Սեպտեմբերին մենք ունեցանք 200 զոհ ու օկուպացված տարածքներ:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց շրջանառել այն անհեթեթ թեզը, որ մենք «կադաստրի թուղթ» չունենք, այսինքն՝ Ադրբեջանից պետք է թուղթ ստանանք, որ կարողանանք պետություն ունենալ: Իհարկե, սա ևս դարձավ գործիք ադրբեջանական ղեկավարության ու քարոզչադաշտի ձեռքին: Տեսե՞լ եք երբևէ որևէ պետության ղեկավար սեփական պետության գոյությունը դնի հարցականի տակ ու հետո հակառակորդից «կադաստրի թուղթ» խնդրի սեփական պետության գոյության համար: Իհարկե, չեք տեսել: Մենք բացառիկ ենք այդ առումով:
Դրանից հետո արդեն սկսեց ակտիվորեն քննարկվել թվեր, ըստ որի` որպեսզի մենք ունենանք 29,800 քառ կմ տարածք, պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ վտանգելով ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ն Վրաստանին ու ՀՀ-ն Իրանին կապող ճանապարհների վրա գտնվող ստրատեգիական տարածքները: Արցախի թեման արագորեն «փակեցին», առնվազն այս փուլում: Ադրբեջանն էլ արդեն քարոզչական հենք է նախապատրաստում հետագա քայլերի համար: Փոխարենը, մենք շարունակում ենք ունենալ օկուպացված տարածքներ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով, իսկ Ալիևի վարչակազմը որևէ կերպ չի պատրաստվում դուրս գալ ՀՀ տարածքներից:
Բայց դա մի կողմ: Փաստացի, ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ են դրել Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ-ն (նրանք առաջարկում էին հասկանալ այդ խնդիրը սահմանային դեմարկացիայից հետո) ու ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հետագայում արևմտյան հարթակներում ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումն էլ ներկայացնում է որպես «ձեռքբերում»: Մինչդեռ իրողությունն այն է, որ Արևմուտքը երբեք էլ հարցականի տակ չի դրել մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դա Նիկոլ Փաշինյանի ստեղծած կեղծ թեման է, որի հետևանքով մենք ունեցանք Արցախի հայաթափում և նոր ագրեսիայի իրական վտանգ: Հիմա արդեն դուք որոշեք, թե ում է ծառայում «արևմտամետ» Փաշինյանը և ինչքանով է նա պաշտպանում ՀՀ տարածքային ամբողջականությունը»:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Հայաստանը գործնականում դադարեցրել է իր մասնակցությունը, այսպես կոչված, եվրասիական հարթակներին:
Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ԱՊՀ գագաթաժողովին:
Ռուսաստանից ու նրա ստեղծած ինտեգրացիոն հարթակներից Փաշինյանը սկսեց սահմանազատվել 2022-ի գարնանից, իմ կարծիքով՝ ոչ թե ռեալ հաշվարկների, այլ ավելի շատ պատրանքների հիման վրա:
Մի կողմից, հայ- ռուսական հարաբերություններում անտագոնիզմի բաղադրիչն ավելացավ, մյուս կողմից՝ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանը չստացավ անվտանգության այլընտրանքային կայուն առաջարկություններ:
Այս ամենից ստացվեց Ռուսաստանի հետ բաց հակադրություն՝ առանց արտաքին աջակցության:
Հետևանքը հստակ է՝ Հայաստանն այլևս օտարված է ռուսական ինտեգրացիոն նախագծերից(ֆորմալ ներկայությունն այլևս ոչինչ չի տալիս), մյուս կողմից՝ նրան առանձնապես չեն սպասում արևմտյան հարթակներում, մանավանդ, որ իսրայելա- պաղեստինյան պատերազմը, լրացնելով ուկրաինականին, ամբողջապես կլանում է արևմտյան կենտրոնների ռեսուրսները՝ մեզ ու մեր խնդիրները թողնելով լուսանցքում:
Հայաստանի շուրջ ձևավորվում է անվտանգային վակուում, որի առաջացրած ռիսկերը, կարծում եմ, ակնհայտ են»:
Ադրբեջանը նաև հուսալի տարանցիկ երկիր է, և մեր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր երկրների համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Հաշվի առնելով Արևելք-Արևմուտք ճանապարհով բեռնափոխադրումների աճող պահանջարկը՝ մենք նպատակ ունենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվող բեռների ծավալը 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի։ Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարողությունների հետագա ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին է ահազանգել Ռուսաստանի Դաշնության զորքերի սահմանապահը և հայտնել է, որ ժամը 22:50-ի սահմաններում 6 հոգի դանակով վնասել են Երասխ գյուղի Կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները, ապա կարմիր գույնի չինական արտադրության ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ դեպի Երևանի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվել է, որ վնասել են Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ պաստառը:
Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն պահվող անձանց նկատմամբ։ Մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա, մեր կարծիքով, այս պայմանների համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի այս հարցի հաջող լուծման համար։
Ինչ վերաբերում է գերիների, առևանգված անձանց վերադարձի հարցում ՌԴ-ի աջակցությանը՝ Զախարովա նշել է, որ խոսքը ոչ թե Ռուսաստանի քաղաքացիների, այլ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված բնակիչների մասին է»։
«Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքացիների մասին, անկախ նրանից, թե որտեղ է նրանց գցել ողբերգական ճակատագիրը, իհարկե, մենք նրանց օգնություն կտրամադրենք»,- ասել է Զախարովան։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կասկած էր հայտնել, որ Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ ադրբեջանցիները շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիա սանձազերծելուց հետո, որի ժամանակ թիրախավորել էին խաղաղ բնակիչները, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար, համաձայնվել էին կրակը դադարեցնել միայն Արցախի ՊԲ-ն լուծարելու պայմանով՝ պարտադրելով ընդունել ինտեգրացիայի պահանջը ու ներկայացրել Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանց ցուցակը։ Բաքուն պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։
Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյա առևանգված է ու գտնվում է Բաքվում, նրացն թվում ՌԴ քաղաքացիությունից հրաժարված ռուբեն Վարդանյանը։
Քանի որ լրագրող գործընկերներից բանավոր հարցումներ եմ ստացել, տեղեկացնում եմ հետևյալը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, ապա շարունակել․ «2023թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։
Հաջորդ օրը, առավոտյան նկատել է, որ անհայտ անձը կոտրել է ավտոմեքենայի ապակին և սրահից գողացել է նշված գումարը և ոսկյա զարդերը։ Հաղորդման հիման վրա հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով գողությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ հաղորդմամբ ներկայացված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու և հանգամանքները պարզելու նպատակով»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.