23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախում շարունակում է թեժ քննարկումների թեմա մնալ Արցախի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչը՝ «Արցախը Հայաստան է, ու վերջ»: Քաղաքական որոշ շրջանակներում այս կոչի հասցեատիրոջը ներսում են փնտրում, որոշ վերլուծաբաններ համարում են, որ խախտվել է անկախ Արցախի սուվերենության իրավունքը:
Ի դեպ, այս հայտարարությանն արձագանքել է Ադբեջանը, մինչդեռ համանախագահող երկրները լուռ են:
Կարծիք կա, որ Փաշինյանը շտապողական քայլերով ստրատեգիական սխալներ է թույլ տալիս, որը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը, մասնավորաբար ակնարկվում է Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ միասնական հանրապետություն հռչակելու մոտալուտ իրագործելի ծրագրի մասին: Նկատենք, Արցախի Վերածննդի հրապարակում այսքան վիճարկվող կոչից հետո անցել է շուրջ մեկ ամիս, և մինչ օրս վարչապետի կողմից կամ իշխանական թևից պարզաբանում չի հնչել:
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն այս կոչի տակ մեծ վտանգներ է տեսնում. համարում է, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, այս հայտարարությամբ Հայաստանն ի լուր աշխարհի օկուպանտ է ճանաչել, և համանախագահները լռում են, որովհետև իրենց ձեռնտու հայտարարություն է հնչել, դրանով նրանք դիվիդենտներ են շահել, որպեսզի հարմար առիթով այն օգտագործեն բանակցային գործընթացում:
«Սա մեր ինքնիշխանության դեմ հայտարարություն է, և դա հնչել է երկրի բարձրագույն ղեկավարից: Հայաստանը երբևիցե հակամարտող կողմ չի եղել, Արցախն է պատերազմի պարտադրված կողմ եղել, ուստի Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է համարվում, չի կարող Արցախը Հայաստան համարվել: Հակառակը, ՀՀ իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի րոպե շուտ դուրս գան հակամարտող կողմ դիտարկվելու սահմանից, բայց տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները չգիտեն՝ ինչի մասին են խոսում:
Մի պահ պատկերացրեք, Արցախի ձեռքում հայտնվում է մասսայական ոչնչացման մի զենք, և սա չենք բացառում, և մենք ուժի սպառնալիքով խոսենք Ադրբեջանի հետ, այս դեպքում ո՞վ է դառնում պատասխանատուն:
Մենք ներքուստ այդպես ենք ընկալում, որ համայն հայության համար Հայաստանն Արցախն է, ու նաև՝ հակառակը, մենք երկու հայկական պետությունները միասնական ենք ընկալում: Բայց երբ անկախ պետություններին միասնական միավոր համարելով՝ հայտարարություն է հնչեցնում երկրի բարձրագույն ղեկավարությունը, ընդ որում՝ Արցախի հարցը դեռ լուծված չէ, և զուգահեռաբար ջանքեր են թափվում Արցախը որպես առանձին միավոր բանակցային կողմ ներգրավելու համար, ինչ-որ հակասական պատկեր է ստացվում:
Նման իրավիճակում այսպիսի հայտարարություն միայն քաղաքականապես տկար մարդը կարող էր թույլ տալ իրեն: Հակառակ դեպքում հեղինակը պիտի պարզաբաներ, թե տողատակերում ի՞նչ է ցանկացել ասել: Ի դեպ, արցախահայությունն էլ շատ վատ է ընդունել այս արտահայտությունը, պարզապես իր վրդովմունքն արտահայտելու ձևեր չկան, որ տեսանելի լինի համայն հայերին:
Արցախը եղել է և կմնա երկրորդ հայկական հանրապետությունը, մինչև որ Արցախի հարցի միջազգային լուծումը կլինի: Դրանից հետո միայն համայն հայությունը քվորումով որոշում կկայացնի՝ ունենալ մեծ Հայրենիք մեկ հայկական պետությունո՞վ, թե՞ երկու հայրենիք՝ երկու հանրապետությունով»:
Վիտալի Բալասանյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի տեսլականն առհասարակ հայտնի չէ:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է մատուցվել Փաշինյանի կողմից՝ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտայի միջև վերջերս կայացած հանդիպումներին, որտեղ վարչապետը, իր խոսքով՝ ղարաբաղյան հարցի կարգավորման իր ծրագիրն է ներկայացրել, ու այն ընդունվել է բոլորի կողմից:
Հիշեցնենք, այն ժամանակ գեներալ- լեյտենանտ Վիտալի Բալասանյանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն էր ի պաշտոնե, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից աննախադեպ որակված ռազմաքաղաքական թևերի հանդիպումներին ասվում էր, թե բոլոր ներկաների համաձայնությունն է ստացել:
Վիտալի Բալասանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կամ ներկա չի գտնվել այդ հանդիպմանը, կամ չի լսել վարչապետի ծրագիրը:
«Ճիշտը խոստովանենք՝ չկա այդպիսի ծրագիր, չի կարելի քաղաքական վարկանիշը բարձր պահելու համար նման միջոցների դիմել, իսկ եթե այդուհանդերձ գտնում են, որ կա տեսլական, լավ կլիներ, որ այն հրապարակվեր հանրության համար՝ այնքանով, որքանով թույլատրելի կլիներ դիվանագիտական տեսանկյունից, կամ վարչապետը գոնե մի ֆեյսբուքյան լայվով պատմեր այդ մասին»:
Նշենք, այդ հանդիպումները կայացել էին այն լարված ժամանակաշրջանում, երբ խոսվում էր հեղափոխական իշխանության կողմից հող հանձնելու միտումների մասին, և պարբերաբար Հայաստանի իշխանության կողմից թիրախավորվում էին ղարաբաղյան ազատամարտի որոշ հերոսներ, գեներալներ, երբ ընդհուպ ճնշումներով պաշտոնանկություններ եղան:
Հիշեցնենք, Արցախի ռազմաքաղաքական վերնախավի հետ առաջին հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր։
168.am-ն այդ օրերին Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ ՀՀԿ-ի իշխանության օրոք Արցախի իշխանություններին տեղյակ չեն պահել բանակցային գործընթացի վերաբերյալ, նա հակադարձել էր.
«Մենք պետք է սովորած լինենք, որ, ցավոք, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ոչ ադեկվատ հայտարարություններ է անում ընդհանրապես, Արցախի հարցով՝ հատկապես։ Դեռևս նախորդ տարի ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց, որ միայն մենք ենք հող հանձնելու վերաբերյալ բանակցել, հետո պարզվեց, որ նման բան չկա։ Հետո Արցախում դավադիր ուժեր էր փնտրում, պատերազմ հրահրող, բայց ինչպես հասկացա ԱԱԾ-ի և ԱԳՆ-ի դիպլոմատիկ հայտարարություններից՝ նման բան չկա։
Հիմա էլ ասում է, որ Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել բանակցություններից։Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն աշխատում է կարճ հիշողություն ունեցող մարդկանց վրա, որովհետև, երբ Սերժ Սարգսյանը նախագահ եղած ժամանակ գնում էր Արցախ և օրերով մնում էր այնտեղ, լրատվամիջոցները մանրամասներ էին գրում, թե Սերժ Սարգսյանն ինչպես է համոզում Արցախի իշխանություններին գնալ փոխզիջումների։ Այս ամենը հիշեցրեք Նիկոլ Փաշինյանին, երբ նա նման սենսացիոն հայտարարություններ է անում»: Աշոտյանը վստահեցրել էր, որ բանակցային գործընթացի վերաբերյալ չկա որևէ փաստաթուղթ, որից Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել։
Նախարար Արսեն Թորոսյան այդպես էլ համարձակություն չունեցավ ինձ հետ դեմ առ դեմ հանդիպել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով խորհրդականի պաշտոնից ազատված, Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:
«Առողջապահության նախարարին հարիր չէ անկյուն մտնելը, մանավանդ այն մարդուն, որը կամերաների առաջ առյուծ է կտրում և թուր է ճոճում: Իրականում տեսանք, թե ինչ ավարտ է ունենում այս ամենը: Հեռանալուց պարոն նախարարն ինձ ասաց՝ Ձեր հորդորով այստեղից հեռացավ նաև Ձեր նախկին տնօրենը՝ Արմեն Տանանյանը: Այո, իմ հորդորով, ես եղել եմ լրիվ բաց, իմ ֆեյսբուքյան գրառումները պահպանված են, որևէ բան չի փոխվել՝ ի տարբերություն իր թիմի որոշ անդամների, որոնք հեղափոխությունից հետո դարձան խիստ կառուցողական ՝մոռանալով իրենց անցյալը»,- ասաց նա:
«Պարոն Թորոսյան, ինչե՞ս եք Ձեզ զգում, երբ ապրիլ ամսին հորդորել էիք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քաղցկեղով հիվանդներին հերթագրել: Այս մասին նաև հայտարարեց նախկին տնօրեն պրոֆեսոր Տանանյանը: Պարոն նախարար, ընդհանարապես տեղյա՞կ եք, թե ինչ է քաղցկեղը, տեղյա՞կ եք, որ քաղցկեղը տարածվելու ունակություն ունի, և խլում էիք տարբեր մարդկանց ապրելու վերջին շանսը: Այս ամենը Տանանյանը ցույց տվեց նաև թղթերով»,- նշեց Թամամյանը:
Վերջինս հիշեցրեց Ռ. Հ. Յոլյանի անվ արյունաբանական կենտրոնի տնօրեն Արմեն տանանյանի աշխատանքից ազատելու Թորոսյանի մեկնաբանությունը, թե Տանանյանը խոչընդոտել է օտարերկրյա ներդրողին, և եղել են բողոքեր:
«ԱԱԾ-ի կողմից 11 ամսվա տևած հետաքննության արդյունքները ցույց տվեցին, որ պաշտոնական դիրքի որևէ չարաշահում չի եղել»,- ընդգծեց նա:
https://www.facebook.com/officialparatv/videos/893843804330824/
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու հ/կ-ներ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ)։
«Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Վիտալի Բալասանյանը:
Շարունակելով խնդրի քաղաքական ասպեկտը և անդրադառնալով այն կազմակերպություններին, որոնց տրամադրվել է գումարը` Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար, նա նշել է. «Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են: Դա դրսից ներդրված ծրագիր է: ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը, և կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ: Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, և բոլորը պատասխան կտան: ՀՀ պետականությունը հիմա կասկածի տակ է, ինչը փորձում են տեղափոխել Արցախի Հանրապետություն, բայց դա թույլ չի տրվելու, քանի որ յուրաքանչյուր անհատ Արցախում իր վրա տարել է պետականություն կերտելու ծանրությունը»:
Թեմայի առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից: Մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ու ձևակերպումները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը», թե՝ «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են» և «ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական», Վլադիմիր Կարապետյանը գրավոր պատասխանեց.
«Նախ հայաստանյան կազմակերպությունների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ինքն է շահագրգիռ, որ իր մոտ տեղի ունեցող ընտրություններին հնարավորինս շատ դիտորդներ մասնակցեն, որովհետև դա մեծացնում է ոչ միայն ընտրությունների վստահելիությունը, այլև տվյալ երկրի միջազգային հեղինակությունը, և հույս ունենք, որ Արցախում կայանալիք ՏԻՄ և համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի իշխանությունները կհրավիրեն միջազգային դիտորդների:
Բացի դա, ՀՀ վարչապետը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդի առաջ պարտավորվել է լինել նրանց ազատ կամարտահայտման երաշխավորը, ինչը ցնծությամբ է ընդունվել հավաքի բազմահազար մասնակիցների կողմից: Եվ վերը նշված որոշումն այդ պարտավորության կատարմանն ուղղված քայլերից է:
Ինչ վերաբերում է նրան, որ Վիտալի Բալասանյանը վարչապետ Փաշինյանին մեղադրում է իշխանությունը բռնազավթելու մեջ, դա ըստ էության նշանակում է, որ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ, որովհետև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Իսկ ժողովրդին իշխանություն բռնազավթելու մեջ կարող է մեղադրել միայն կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի միջոցով իշխանությունը նախկինում բռնազավթած և ներկայումս իր դատին սպասող մարգինալ խմբակի կողմից ոգեշնչված անձը»:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Անի Մինասյանը ձերբակալվել է ու հարցաքննվել: Այս մասին հայտնում է tsayg.am-ը` անդրադառնալով Գյումրիում 1-ամյա երեխայի սպանության դեպքին:
Քննիչ Գոռ Դավթյանի խոսքով, Անի Մինասյանը գտնվել է ադեկվատ վիճակում, իսկ կատարվածի համար զղջում է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ԼՂՀ պետական արխիվում հույժ գաղտնի փաստաթղթեր չեն պահպանվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը:
«Մեր արխիվը գոյություն ունի 1930 թվականից, մեր արխիվում հույժ գաղտնի փաստաթղթեր չեն պահվում: Մինչ այստեղ գալս լսել եմ, որ արխիվում պահվել են բավականին արժեքավոր փաստաթղթեր, սակայն արցախյան շարժման սկզբից Բաքվից եկել են այդ փաստաթղթերը տարել են: Ներկայումս գտնվում են տնտեսական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական, անձնական բնույթի փաստաթղթեր»,-ասաց նա:
Արխիվի տնօրենն ասաց, որ իրենց են դիմում ԱՊՀ երկրներից, տարբեր քաղաքացիներ իրենց համար անձնական բնույթի տեղեկատվություն ստանալու համար:
Արխիվում են պահվում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի անձնական արխիվները:
Լեռնիկ Հակոբյանը նաեւ հավելեց, որ արխիվում իրականացվում է թվայնացում եւ գործընթացից հետո տվյալները կտեղադրվեն համացանցում:
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանինկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ինֆոքոմ»տեղեկատվական հարթակի հետաքննությունը պարզել էր, որ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապ կա, նրանք հորեղբոր որդիներ են:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իրենց հաջողվեց իշխանության գալ մեծամասամբ սոցիալական ցանցերի և, մասնավորապես, Facebook-ի շնորհիվ:
Եվ իրոք, 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջը ավելի քան 1 միլիոն հետևորդ ունեցավ, նրա գրառումները հաշված րոպեների ընթացքում տասնյակ հազարավոր հավանումներ ու տարածումներ էին ստանում:
Մինչդեռ պատկերը սկսեց փոխվել 2019թ.-ի սկզբին և հիմա ունենք իրավիճակ, երբ Facebook-ի երբեմնի «աստղ» համարվող Փաշինյանի գրառումները հազիվ 1000 հավանում են ստանում:
Սա պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ՝ մարդիկ օբյեկտիվորեն հոգնել են Նիկոլ Փաշինյանի՝ Facebook-ում անընդհատ և հաճախ անիմաստ ակտիվությունից: Երկրորդ՝ Facebook-ի ալգորիթմի փոփոխության հետևանքով հավանած էջի թարմացումները ստանալու համար օգտատերերը պետք է նշեն, որ ցանկանում են ստանալ նոր հրապարակումները, կամ պարերաբար այցելեն էջ՝ թարմացումներին ծանոթանալու համար: Երրորդ, օգտատիրոջ կողմից էջի աննպատակ և անընդհատ թարմացումները հանգեցնում են նրան, որ նոր հրապարկումները ավելի քիչ մարդկանց է հասանելի դառնում:
Այն որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այլևս չի կարողանում կամ դժվարությամբ է կարողանում տեղեկատվական հոսքերը ուղղորդել ցանկալի հունով, ապացուցվեց վերջին իրադարձությունների ֆոնին:
Մասնավորապես, Ամուլսարի հանքի շահագործման օգտին իր հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջն իսկական «հարձակման» ենթարկվեց բնապահպանների, շարքային քաղաքացիների կողմից: Որքան էլ Փաշինյանը ջանաց այլ, հիմնական դրական լուրերով շեղել մարդկանց ուշադրությունը հանքի թեմային, նրան դա չհաջողվեց, քանի որ անկախ թեմայից, յուրքանչյուր գրառման մեկնաբանություններում օգտատերերը զանգվածաբար բարձրաձայնում էին հանքի շահագործման օգտին նրա արած դիրքորոշմանը դեմ լինելու մասին:
Մենք ուսումնասիրել ենք այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ վարչապետի էջում իր կողմից արված առանց բացառության բոլոր գրառումների հավանումները, մեկնաբանությունները և տարածումները: Օրինակ՝ 5 ժամվա ընթացքում Փաշինյանի հրապարակումը ունի ընդամենը 1000 հավանում, 62 մեկնաբանություն, 26 տարածում:
Իսկ 6 ժամ առաջ Փաշինյանի արած մեկ այլ հրապարակումն ունի ընդամենը 864 հավանում, 55 մեկնաբանություն, 20 տարածում:
Փաշինյանի՝ 9 ժամ առաջ հրապարակած մեկ այլ տեսանյութ ունի 2600 դիտում, 436 մեկնաբանություն, 89 տարածում:
Համեմատության համար նշենք, որ ամիսներ առաջ Փաշինյանի հրապարակումները ընդամենը հաշված րոպեների ընթացքում 2000-3000 հավանում ու տարածում էին ստանում: Հետևությունները թողնում ենք ընթերցողներին:
Մեդիա Պաշտպան
Ամուլսարի շահագործման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը կհայտնի սեպտեմբերի 4-ից հետո, քանի որ տեսակոնֆերանսի ժամանակ վարչապետի համար հնչել են շատ նորություններ։ Այս մասին ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Փաշինյանը մի անգամ ֆեյսբուքում գրառում է կատարել և նշել, որ պետք է զրույցը շարունակել ու իսկապես, եթե տեսանյութը նայած լինեք, նկատած կլինեք, որ որոշ բաներ նորություն էր անգամ իր համար»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին արդյո՞ք «Էլարդ»-ի հետ Skype կոնֆերանսից հետո Փաշինյանի մոտ տեսակետի փոփոխություն է եղել, քանի որ մինչ այդ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի շահագործումը կառավարության, պետության, ժողովրդի, երկրի շահերից է բխում, իսկ կոնֆերանսի ժամանակ արդեն խոսվում է նոր ՇՄԱԳ-ի մասին։
Հիշեցնենք, որ իր ուղիղ եթերներից մեկում Փաշինյանն ասել էր. «Մեր կառավարության, պետության, ժողովրդի, երկրի շահերից է, որ մենք մեր կողմից առաջադրված պայմանը և ժողովրդի վստահության քվեն ստացած պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի։ Հիմա ես խոսում եմ այս պահի դրությամբ ինձ մոտ առկա տեղեկատվությամբ, եթե տեսականորեն ի հայտ կգա տեղեկատվություն, որն իմ գնահատականը գլխի վայր կշրջի, ես ոչնչով կաշկանդված չեմ, բայց դա պետք է տրամաբանորեն լինի»։
Կարապետյանը նշեց, որ «Էլարդ»-ի հետ Skype կոնֆերանսն եզրափակվել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ երկխոսությամբ, և ինքը կարծում է, որ հենց նախարարության տված եզրակացությունը շատ կարևոր կլինի զրույցը շարունակելու՝ հետագա քայլերի համար։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 4 զինծառայող: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարականյության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
«ժամկետային զինծառայողները ձերբակալվել են խմբով սպային ծեծելու կասկածանքով: ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զնծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի, և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, ևս երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է», — նշել է նա ֆեյսբուքում:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ Գյումրիի աղբանոց կենդանի վիճակում երեխային նետած մայրը օգոստոսի 15-ին մոտեցել է Շիրակի մարզպետարանի կանանց, երեխաների պաշտպանության բաժին ու ասել, որ ինքը խնդիրներ ունի և երեխային ցանկանում է հանձնել մանկատուն։
Ըստ մարզպետի՝ բաժնի աշխատակիցները մի քանի օր շարունակ նրա հետ հետևողական աշխատանք են տարել, հրավիրել են ոստիկանության անչափահասների բաժնի պատասխանատուներին, սոցիալական ծառայությունների աշխատակիցներին, խնդրի մասին տեղյակ պահել ու փորձել հասկանալ, թե կինն այդ քայլին ինչու է դիմում։
Կինը պատմել է, որ պատճառը սոցիալական է, ինչին ի պատասխան, համապատասխան կառույցների պատասխանատուները խոստացել են աջակցել, որ սոցիալական խնդիրները վերանան։
Ըստ մարզպետի՝ աշխատանք է տարվել նաև կնոջ հարազատների, նախկին ամուսնու հետ, որից հետո կինը մտափոխվել է, տեղեկացրել, որ ամուսիններով իրենց հարցերը կլուծեն, «այլևս չեն ուզում պետական կառույցների դռները գալ»։
Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ մարզպետարանի կանանց ու երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցները մի քանի ճշգրտող զանգերից հետո պարզել են, որ խնդրով դրական տեղաշարժ կա, իսկ այն, ինչ կատարվել է երեկ, ըստ մարզպետի, շոկի մեջ է գցել բաժնի աշխատակիցներին։
Նա նշեց, որ կնոջ հետ խոսակցություններից հետո սոցիալական պատճառը կարծես դուրս էր եկել քննարկումներից ու ավելի շատ խնդիրը ընտանիքի միջանձնային հարաբերություններն էին, որն էլ մարզպետարանին ներկայացվել է, թե հարթվել է։
Մարզպետի կարծիքով՝ բազմաթիվ հարցերի պատասխանը կտան դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննությունները, որոնք տարվում են։
Հիշեցնենք, որ 1999 թվականին ծնված կինը, որը Գյումրու Մուշ թաղամասի ամուսնալուծված բնակչուհի է, երեխային նետել էր Գյումրիի Շիրակացի փողոցի Ճերմակ հիվանդանոցի հարևանությամբ տեղադրված աղբամանը՝ կենդանի վիճակում: Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։
Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։ Հետագայում հայտնաբերել էին մորը, որը խոստովանել էր, թե ինքն է երեխային նետել աղբանոց։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.