23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թութքը (հեմորոյ) կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռըպրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40 %: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան ու կատարելագործվեն թութքի բուժման եղանակները, ստեղծվեն վիրահատական նոր մեթոդներ: Ինչպե՞ս է բուժվում թութքը և դրա ժամանակակից բուժման ի՞նչ մեթոդներ են ներդվել հայկական բժշկությունում․ պարզաբանում է «Էրեբունի» բկ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում։
— Որո՞նք են թութքի առաջացման պատճառները։
— Թութքի առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց առաջին ու հիմնական պատճառը քրոնիկական փորկապությունն է, դժվարացած կղման ժամանակ գործադրվող ճիգերը, զուգարանակոնքին երկար նստելը, նաև ծանրություն բարձրացնելը: Պրոկտոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են աշխատունակ տարիքում՝ 20-60 տարեկանների շրջանում: Թութքը առավելապես լինում է տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված ծանր ու անկանոն սննդակարգով, ոգելից խմիչքի օգտագործումով, նստակյաց կյանքով, ծանրություն բարձրացնելով, փորկապությամբ: Կանայք այս հիվանդությունը ձեռք են բերում հիմնականում ծննդաբերություններից հետո:
—Իսկ ինչպիսի՞ն է դիմելիությունը։ Սա այն հիվանդությունն է, որի մասին մարդիկ չեն սիրում բարձրաձայնել, անգամ բժշկի ամաչում են դիմել։ Սա ինչպե՞ս է անդրադառնում հիվանդության ընթացքի և բուժման վրա։
-Այսօր ամբողջ աշխարհում թութքի վիրահատական բուժումը կազմում է 30%: Իսկ մնացած 70 % դեպքերում թութքի բուժումն իրականացվում է մինիմալ ինվազիվ մեթոդներով, որովհետև մարդիկ վաղ են դիմում, հենց առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես։ Այնինչ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է. այս հիվանդությունն ունեցող պացիենտների 70-80 %-ը մեզ մոտ բուժվում է վիրահատական մեթոդներով, որովհետև մարդիկ դիմում են, երբ խնդիրն արդեն շատ խորացած է: Ուշ դիմելու պատճառները մի քանիսն են՝ մարդիկ լուրջ չեն վերաբերում առողջական խնդիրներին, քանի դեռ դրանք չեն սկսում շատ լուրջ անհանգստացնել, ֆինանսական դժվարություններն էլ երբեմն խանգարում են, թութքի պարագայում գումարվում է նաև ամաչելու գործոնը:
Բայց մարդիկ պետք է հասկանան, որ վաղ դիմելով նրանք շատ ավելի են խնայում իրենց ժամանակը ու ռեսուրսները, ու կարող են ավելի արագ ու հեշտ վերագտնել առողջությունը:Որովհետև կոնկրետ մեր բաժանմունքում այսօր իրականացվում են թութքի բուժման մինինալ ինվազիվ այնպիսի միջամտություններ, որոնք անգամ հոսպիտալացում չեն պահանջում ու հետվիրահատական ռեաբիլիտացիան շատ կարճ է տևում:
— Խնդրում եմ մանրամասնել՝ ինչպիսի՞ միջամտությունների մասին է խոսքը։
— Թութքը զարգանում է 4 փուլով: Թութքի առաջացման վաղ, սկզբնավորման փուլում հնարավոր է դեղորայքային բուժում կիրառել: Իսկ առաջին փուլի ուշ և բոլոր մյուս փուլերում թութքի բուժումը պահանջում է վիրահատական միջամտություն: Թութքի զարգացման առաջին և երկրորդ փուլերում մենք կիրառում ենք հեմորոիդալ հանգույցների լիգավորում լատեքսային օղակներով: Բուժման այս մեթոդն ունի արդյունավետության 80-85 % գործակից, որը ժամանակակից բժշկությունում բավական բարձր ցուցանիշ է համարվում: Այն հեմորոդիալ հանգույցներից ազատվելու ամենապարզ ու անցավ մեթոդն է՝ հիվանդության կրկնության ամենաքիչ հավանականությամբ: Լիգավորումը կատարվում է ամբուլատոր պայմաններում, տևում է 10-15 րոպե, առանց ընդհանուր կամ տեղային անզգայացման: Լատեքսային փոքր դիամետրով էլաստիկ օղակներն անցկացվում են հեմորոիդալ հանգույցի արմատներին։ Այդպես փակվում են հանգույցի սնուցման ուղիները, որի արդյունքում տեղի է ունենում հանգույցի մեռուկացում: Գործողությունն ամեն անգամ իրականացվում է մեկ հանգույցի վրա՝ շաբաթը մեկ: Քանի որ կա երեք հեմորոդիալ հանգույց, բժշկին պետք է այցելել 3 անգամ, յուրաքանչյուր շաբաթը մեկ: Լատեքսային օղակի տեղադրումից հետո 7-8 օրվա ընթացքում հեմորոդիալ հանգույցն ընկնում է: Այսինքն՝ պացիենտը բուժման ընթացքում ընդամենը 3 անգամ 10-15 րոպեով պիտի այցելի իր բժշկին, առանց կտրվելու իր աշխատանքային առօրյայից ու կենսակերպից: Այս մեթոդը իր առավելությունների շնորհիվ ցուցվում է նաև քրոնիկ, ծանր սոմատիկ տարբեր հիվանդություններ, սիրտանոթային խնդիրներ ունեցող անձանց:
-Իսկ եթե պացիենտն ավելի ուշ է դիմել, ասենք երրորդ փուլում, ուրեմն պետք է բաց վիրահատական միջամտությա՞ն ենթարկվի։
-Ո՛չ, բաց վիրահատական միջամտության դիմում ենք միայն 4-րդ՝ վերջին փուլում։ Երրորդ փուլում, ի դեպ միայն Էրեբունի բժշկական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում, իրականցնում ենք հեմորոդիալ հանգույցների տրանսանալ դեարտերիզացիա (THD)։ Այս մեթոդը կատարման տեխնիկայով հավասարազոր է էնդոսկոպիկ վիրահատական մեթոդներին և համարվում է թութքի վիրահատական բուժման ամենաանցավ մեթոդը: Ուղնուղեղային (սպինալ) անզգայացումից հետո դոպլեր հստկողությամբ հատուկ սարքով՝ անասկոպով գտնում ենք ու ուղիղ աղիքում կապում հեմորոդիալ հանգույցները սնուցող զարկերակները: Վիրահատությունը տևում է 35-40 րոպե: Սա սկզբունքորեն թութքի բուժում է մեկ օրում: Պացիենտը մեկ օրից գնում է տուն ու բավականին արագ վերադառնում է իր առօրյա կյանքին: THD-ի ժամանակ գործածվող գործիքները միանգամյա օգտագործման են, ինչը բացառում է վերքերի ինֆեկցման հնարավորությունը: Այս մեթոդը ես սկսեցի կիրառել 2010 թ. Իտալիայում վերապատրաստվելուց և համապատասխան հավաստագիր ստանալուց հետո, ու այս ընթացքում այս մեթոդով արդեն իրականացրել եմ շուրջ 440 տրանսանալ դեարտերիզացիա շատ լավ արդյունքով: Այս վիրահատության առավելությունները բաց վիրահատության համեմատ շատ են․հետվիրահատական վերականգնման ավելի կարճ ժամկետ, ցավերի փոքր տոկոս, հնարավոր բարդությունների շատ ցածր հավանականություն: Զարգացած երկրներում թութքի բուժման ժամանակ նախապատվությունը տրվում է հեմորոդիալ հանգույցների տրանսանալ դեարտերիզացիային (THD), որովհետև այն իր կատարման տեխնիկայով և հետվիրահատական շրջանի առավելություններով ամենաքիչ տրավմատիկ ու արդյունավետ տարբերակն է:
— Մենք խոսեցինք միայն թութքի մասին, որովհետև այն ամենատարածված պրոկտոլոգիական հիվանդությունն է, և Ձեր բաժանմունքն առանձնանում է թութքի բուժման իր մինինալ ինվազիվ վիրաբուժական մեթոդներով։ Բայց Ձեր ղեկավարած բաժանմունքը հաջողությամբ զբաղվում է այլ հիվանդությունների բուժմամբ ևս։
Ընդհանուր առմամբ կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների աճ նկատվու՞մ է։
— Այո՛, նկատվում է և՛ աճ, և երիտասարդացում։ Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունները բավականին տարածված են։ Ամենատարածվածներն են թութքն ու հետանցքի ճաքը: Ցավոք, վերջին շրջանում նկատվում է նաև հաստ և ուղիղ աղիների ուռուցքների հաճախության աճ և երիտասարդացում։ Ու պիտի նորի կրկնեմ, որ ցանկացած հիվանդության դեպքում ամենակարևորը այն է, որ մարդիկ վաղ դիմեն բժշկին, հենց առաջին ախտանշանների դեպքում։ Այդ դեպքում մեր բաժանմունքում ներդրված նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք մինինալ ինվազիվ միջամտություններով արդյունավետ բուժում կազմակերպել:
yerevaklur
Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, այսինքն՝ եթե այն ընդգրկվի Ադրբեջանի կազմում, եթե իրենց սկզբունքն այդպիսին է՝ կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչվող, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ:Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, որ օգոստոսի 5-ին իր հնչեցրած այդ հայտարարությունը մեծ քննարկումների առիթ է դարձել:
Փաշինյանը մինչ այդ նշեց, որ Ստեփանակերտում իր արած հայտարարությունը մեծ ու բուռն քննարկումների առիթ տվեց, բայց օգոստոսի 5-ի հայտարարությանը նախորդել էր Ստեփանակերտում մարտի 12-ի հայտարարությանը, որտեղ ասել էր, որ հայկական կողմը պետք է պարզաբանումներ ստանա, թե ինչ են նշանակում Մադրիդյան սկզբունքները, ինչն է Մադրիդյան սկզբունքների ընձեռնած հնարավորությունների ամպլիտուդը, մասնավորապես՝ Ղարաբաղի կարգավիճակի առումով, որից հետո կարող են ասել՝ սկզբունքներն ընդունելի են, թե ոչ:
«Հաջորդ հարցն այն է եղել, որ ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, ՀՀ-ի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես եղել եմ առաջին ՀՀ ղեկավարը, ով հայտարարություն է արել նաև խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լինելու մասին, ինչի համար քննադատվել եմ: Եվ ես նաև ուղիղ ասել եմ, որ համանման հայտարարություն ակնկալում եմ նաև Ադրբեջանից: Անցել է մեկ տարի, Ադրբեջանի ղեկավարությունը համանման հայտարարություն չի արել, փոխարենն ասել է՝ խնդիրը պետք է լուծել մեկ սկզբունքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասաց նա:
Փաշինյանն, անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարությանը, նշեց, որ եթե այդքան հեշտ էր հիմնախնդիրը լուծելը, պարոն Բրայզան համանախագահ եղած ժամանակ կլուծեր:
Նշենք, որ Մեթյու Բրայզան Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին, մասնավորապես, պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ: Բաքուն շատ է ուզում առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։
Փաշինյանն ասաց. «Բրայզայի ասելով չի: Իմիջիայլոց, Բրայզան ի՞նչ է աշխատում, այնքան նախկին դեսպաններ կան, ճշտենք ինչ է աշխատում Բրայզան, գուցե իր համար ավելի հարմար զբաղմունք կա, որովհետև երբ ինքը համանախագահ էր, դրանից շատ ջրեր են հոսել: Ինքը համոզվա՞ծ է, որ ամեն ինչին բավարար չափով տիրապետում է: Ես, օրինակ, համոզված չեմ»:
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր նման որոշում կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը, որը, ըստ էության, հիմք չընդունեց ՍԴ-ի սեպտեմբերի 4-ին ընդունած որոշումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել Քոչարյանի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը` հիմք ընդունելով ՍԴ որոշումը: Մինչդեռ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշման դեմ` ասելով, որ ՍԴ որոշումը Քոչարյանին ազատ արձակելու հիմք չէ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաև խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Մասնագիտությամբ բժշկուհի Կարինե Հովեյանը ուներ սիրելի հոբի. պատրաստում էր դոնդողյա տորթեր՝ հիացնելով այն փորձողներին: Աստիճանաբար այդ հոբին վերածվեց բրենդի, որը չնայած դեռ մեկ տարի է, ինչ շուկայում է, բայց արդեն հասցրել է շատերի կողմից սիրելի դառնալ: Մեր հյուրն այսօր «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանն է: Շատ համեղ ու քաղցր զրույց ունեցանք Կարինե Հովեյանի հետ իր աշխատանքային միջավայրում, որտեղ նա և՛ պատրաստում էր տորթերը, և՛ պատասխանում մեր հարցերին:
-Ողջո՜ւյն, Կարինե, «Փարիզյանս ժելե»-ն նոր է շուկա մտել, որպես բրենդ, և մեզ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ստեղծվեց միտքը, ո՞վ էր այս գաղափարի հեղինակը:
—Դա այնքա՜ն հետաքրիր պատմություն է: Ես էլ բոլոր տնային տնտեսուհիների նման մեծացնում էի իմ երեխաներին, զբաղած էի առօրյայի գործերով: Այդ գործերի մեջ ինձ ամենաշատը դուր էր գալիս դոնդողյա տորթերի պատրաստումը: Ընտանիքիս անդամները հաճույքով էին ուտում ու միշտ գովաբանում ինձ: Անգամ երբ մեր ընտանիքի հյուրերն ու բարեկամներն էին գալիս, ինձ ասում էին՝ էն քո համով տորթից պատրաստել ես, չէ՞: Սա հոբի էր ինձ համար: Ես ոգևորվում էի իրենց խոսքերից ու նոր դիզայններ մտածում, միշտ նոր ու ավելի հետաքրքիր լուծում էի գտնում ինքս ինձ համար: Այս ամենը բիզնես դարձնելու գաղափարը երեխաներինս ու ամուսնունս էր: Նրանք ինձ այս հարցում շատ-շատ են օգնել ու աջակցել: Սա խենթ ու հետաքրքիր գաղափար էր, որին ես համաձայնեցի առանց վայրկյան մտածելու: Հիմա ես ունեմ իմ փոքրիկ, բայց շատ սիրելի բիզնեսը:
—Ասացիք, որ միշտ նոր դիզայներական լուծումներ էիք գտնում տանը, իսկ այդ լուծումներն ավելացե՞լ են հիմա՝ բիզնեսում:Դուք ունե՞ք տարբեր մարդկանց համար լուծումներ:
-Գիտե՞ք, մարդիկ միշտ սիրում են տարբերվել, լինել ինքնատիպ ու ցույց տալ իրենց անհատականությունը: Մեր դոնդողյա տորթերն էլ հենց այդպիսինն են՝ կարծես մի անհատականություն լինի ամեն տորթը: Ինձ համար տորթ պատրաստելն իսկական արվեստ է: Յուրաքանչյուր դոնդողյա տորթ պատրաստելիս փորձում եմ ստեղծագործաբար մոտենալ: Երևի հենց դա է պատճառը, որ մենք մեր սպառողին առաջարկում ենք այդքան շատ տեսականի: Ունենք ամենատարբեր միջուկներով դոնդողյա տորթեր՝ սերուցքային, կաթնաշոռային, վելյուր, շոկոլադե, ընդեղենով: Բացի միջուկների բազմազանությունից մենք ունենք թեմաների բազմազանություն: Այստեղ է, որ ես կամ մեր պատվիրատուն գործի ենք դնում մեր երևակայությունը և ստանում հիանալի տարբերակներ: Ահա՛, տեսնո՞ւմ եք՝ մանկական դոնդողյա հավաքածուներ են բաժակների մեջ, իսկ կողքին էլ տորթը: Շատ գեղեցիկ տեսք ունեն նաև ընդեղենով դոնդողյա տորթերը, սա էլ սիրելի է դարձել: Ցանկանում եմ նաև առանձանցնել մեզ համար շատ կարևոր եռաչափ մոդելավորման տորթերը, Հայաստանում միայն մենք ենք կիրառում այս ձևաչափը:
-Շատերը դոնդողներից չեն օգտվում, քանի որ տեղյակ չեն դրանց առավելությունների մասին: Դուք ի՞նչ տեսակի դոնդող եք օգտագործում Ձեր տորթերը պատրաստելիս:
-Դոնողը շատ սպիտակուցներ ունի, նաև՝ ածխաջրեր: Մեր դոնդողյա տորթերը «փրկություն» են նաև այն աղջիկների համար, ովքեր չեն կարող հրաժարվել քաղցրից, բայց նաև ուզում են գեղեցիկ կազմվածք ունենալ. դոնդողը դիետիկ մթերք է համարվում: Այն ոչ միայն կարգավորում է լյարդի աշխատանքը, ամրացնում եղունգներն ու մազերը, այլև երիտաարդացնում և կարգավորում է քունը: Իսկ երբ բարձր որակի հումքով ես աշխատում և՛ համն է լավը լինում, և՛ տեսքը: Մենք ֆրանսիական դոնդողը գնում ենք արտերկրից՝ ճանաչում և վստահություն ունեցող ընկերություններից: Ընդհանրապես, մենք աշխատում ենք բարձր հումքով: Բացի ֆրանսիականից, մենք նաև օգտագործում ենք իտալական սերուցք և իտալական շոկոլադ: Այս դոնդողյա տորթերը փոխարինում են ավանդական տորթերին: Բացի այդ մեր արտադրանք լիցենզավորված է, և սպառողը կարող է վստահ լինել իր ընտրության հարցում:
—Տիկին Հովեյան,խոսեցիք ավանդական տորթերին փոխարինելու մասին: Արդյոք փոխվե՞լ է, արդյոք մարդիկ նախընտրո՞ւմ են նորարական լուծումները:
—Իհարկե՛ ինչպես արդեն նշել էի մի քիչ առաջ յուրաքանչյուր մարդ սիրում է տարբերվել, իսկ մեր դոնդողյա տորթերը տալիս են այդ հնարավորությունը:Ինչպես տեսնում եք մենք այստեղ ունենք ամենատարբեր դիզայնով տորթերը: Տեսե՛ք, սա էլ Ձեր գալուց մի քանի րոպե առաջ եմ ավարտել, (հեղ. ցույց է տալիս ատամիկ տորթը) ատամհատիկի համար է:Այս գործում շատ կարևոր է նաև այն ոգևորությունը և բարձր տրամադրությունը: Վստահ կարող եմ ասել, դա տորթի թե՛ տեսքից, թե՛ համից զգացվում է: Կարող են և՛ ծննդյան տոներին պատվիրել, և՛ առանց հատուկ առիթի՝ուղղակի որևէ հաճելի քաղցրություն ուտելու ցանկության դեպքում: Պատրաստում ենք նաև հարսանեկան ու նշանադրության համար նախատեսված դոնդողը բաժակներում: Դրանք ավելի շատ ֆուրշետային տարբերակներ են: Օգտագործելու տեսանկյունից չափազանց հարմար են, ամեն մարդ վերցնում է իր բաժակը: (հեղ. ցույց է տալիս բաժակները): Մենք ունենք նաև մրգային տարբերակներ, այստեղ ցանկանում եմ շեշտել, որ միայն թարմ մրգերից ենք պատրաստում ու սեզոնային մրգեր ենք օգտագործում: Նշեմ նաև, որ քաղցրի ֆուրշետի սեղանը կարող է պատրաստված լինել միայն մեր դոնդողյա հավաքածուներով: Մարդիկ կարող են այցելել մեր խանութ, կամ էլ օնլայն պատվիրել: Երբ նոր էինք սկսել գործը պատվերները միայն օնլայն էինք վերցնում, այժմ ունենք նաև մեր մասնագիտացված խանութը:
-Հատկապես ի՞նչն է Ձեզ ոգևորում Ձեր աշխատանքում:
—Դե, իմ գործը նաև տարբեր մարդկանց հետ շփվելն է: Շատ թոռնիկներ են մեզ գրում, իրենց տատիկ-պապիկների համար տորթ պատվիրում: Հետն էլ պարտադիր շեշտում են՝Ձեր այն թիվ դոնդողյա տորթերից կպատրաստեք: Մեզ այնքա՜ն են դիմում սիրահար զույգերը: Հաճախ եմ զգում նրանց ոգևորությունը՝ լավը անելու, անակնկալ մատուցելու համար, ու գիտե՞ք, դա ինձ անչափ ուրախացնում է: Ես էլ իմ հերթին փորձում եմ շատ-շատ սեր դնել այդ իմ գործի մեջ: Իսկ երբ մայրիկների համար են ինչ-որ բան պատվիրում, խնդրում են տորթի վրա անպայման գրել «Մամ ջան»: Միթե սա հիասքանչ չէ:
-Տիկին Հովեյան, իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր նույնպես ցանկանում են սկսել իրենց բիզնեսը:
-Պետք է շատ մեծ ցանկություն, մարդիկ, ովքեր միշտ քեզ հետ են, քո կողքին, վստահում ենք քեզ ու քո արած գործին: Ես այս ամենը բիզնես չեմ համարում, հիմա էլ պատրաստում եմ այնպես, ինչպես կպատրաստեմ իմ ընտանիքի համար: Պետք է դժվարություններից չընկճվել, միշտ առաջ գնալ ու նոր լուծումներ փնտրել: Իհարկե՛, երբեմն դժվարություններ լինում են, բայց երբ սիրում ես գործդ, ամեն ինչ լավ կլինի:
Մեր զրույցը ավարտվեց, իսկ տիկին Հովեյանը այդ ընթացքում հասցրեց մի համեղ կաթնաշոռային դոնդողյա տորթ պատրաստել մեզ համար:
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր քննարկել է 2 հարց: Այս մասին քիչ առաջ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Առաջինը քննարկվել է ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկը քննիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ, ինչը տարածքային հանձնաժողովի պատգամավորների կողմից կքննարկվի, ապա «Իմ քայլի» պատգամավորները կմիանան այդ նախաձեռնությանը:
Լիլիթ Մակունցը հայտնեց նաև, որ քննարկվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ Սահմանադրական դատարանի իրավիճակի շուրջ: «Խմբակցությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու» վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,-ասաց Մակունցը:
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է, և ԱԺ խմբակցությունը կարող է նախաձեռնել այս գործընթացը, ապա ԱԺ-ն քննում է այս հարցը, վերջնական որոշումը կայացնում է ՍԴ-ն: Ըստ նրա՝ չեն քննվել Վահե Գրիգորյանի դիմումները՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված: «Մյուս հիմքը կողմի ներկայացուցչի հետ որոշակի սերտ կապերի առկայությունն է»,-նկատեց նա:
Չի եղել մի դեպք, երբ պարոն Վանեցյանն ասի որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չի եղել մեկ դեպք, առաջին անգամ եմ լսում»,-ասաց նա՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրեն հայտնի է հրաժարականի պատճառը։
«Չուզեցի ավելի սուր արտահայտվեմ, ասացի՝ փոխադարձ համաձայնությամբ է եղել։ Ես զրուցել եմ նրա հետ, որի արդյունքում ինքը դիմում է գրել»,-նշեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ասաց նաև, որ ազգային անվտանգությունն այն ոլորտը չէ, որի մասին ամեն ինչ պետք է հրապարակվի։
Հիշեցնենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում է կայացրել։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,
Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:
Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։
Պատիվ ունեմ»:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միշտ հավատարիմ եմ այն սկզբունքին, երբ ոլորտի մեջ մասնագիտացված չեմ կարծիք չեմ հայտնում, այս անգամ խախտում եմ սկզբունքը, այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴՈ – 1476 որոշման մասին, ով ասես խոսում է մասնագետ, ոչ մասնագետ ու շատերի մեկնաբանությունը լսելիս տպավորություն է, որ ծանոթ չեն ՀՀ սահմանդրության 75 հոդվածին և որ ամենակարևորն է, նախկին դատական պրակտիկան մեկնաբանելիս մոռանում են, որ սույն կարգավորումը չի եղել նախկին 2005թ ի սհամանդրությունում, ինչը թույլ էր տալիս իրավակիրառ պրակտիկայում հիմնական իրավունքները և ազատությունները իրականացնել առանց օրենքներով սհամանված կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի։
Հոդված 75.
Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը
Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Ամեն ինչ այնքան պարզ է, սույն նորմով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրի կողմից սհամանած չլինելը մասնավորապես քր․ դատ․ օր 35 հոդվածում, հանգեցրել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահմանադրությանբ նախատեսված հիմնական իրավունքի, այն է գոռծառնական անձռնմխելիության իրավունքի իրականացման անհնարինությանը, ինչով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահամանդրության 27 հոդվածով սհամանված անձնական ազատության իրավունքը»:
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր նախորդ հեղինակային հոդվածում անդրադարձել էր անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծին, ինչին հետևել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի արձագանքը։ Tert.am–ը ներկայացնում է թեմայի վերաբերւյալ Արմեն Գևորգյանի նոր հոդվածը։
ԱԺ-ում քննարկվող մի օրինագծի վերաբերյալ իմ՝ փաստարկված մտահոգություններին ու նախազգուշացումներին պատասխանեց Կադաստրի պետը։
Ցավում եմ, որ փաստարկված խոսքին այսօրվա Հայաստանի անփորձ պաշտոնյան արձագանքում է նման կերպ՝ ոչ սոլիդ։ Սա այն դեպքն է, երբ բացակայում են ռացիոնալ հակափաստարկները, ավելի լավ է լռել։
Այնուհանդերձ, հանուն մեր պետության շահի և իսկապես իրական վտանգներից խուսափելու համար, ես պատրաստ եմ նորից համբերատար կերպով ներկայացնել ռիսկերը։
Բայց մինչ այդ, նախկիններին ուղղված ակնարկներին պատասխանեմ այսպես. այն, ինչը մենք արել ենք, և այն, ինչը կառուցել ենք, հենց այն է, ինչը Դուք այսօր փորձում եք հարկել անհասկանալի սկզբունքներով։
Ես ուրախ եմ, որ իմ նշած մտահոգություններն ինչ-որ չափով օգնեցին, քանի որ Դուք փաստում եք, որ չեն բարձրանալու անշարժ գույքի հարկի դրույքաչափերը։ Սա կարևոր հայտարարություն է և պետք է ի գիտություն ընդունել։ Բայց այս օրենքը ճանապարհ է բացում դրույքաչափերի հետագա բարձրացման համար։
Հաջորդը. տեղեկացնեմ, որ առաջարկվող համակարգի մասին ես գրել էի հունիսին՝ իմ առաջին հրապարակումներում։ Եթե ծանոթ չեք, կարող եմ խնդրել՝ նորից հրապարակեն։ Միասնական հարկի գաղափարախոսությունը, որի հիմնական բաղադրիչն է գույքի գնահատման նոր մոտեցումները, մշակվել է իմ ղեկավարությամբ, երբ ես տարածքային կառավարման նախարարն էի։ Չընդունվի որպես կշտամբանք, բայց նույնիսկ այս հարցում Դուք օգտվում եք այն բանից, ինչը թողել են «նախկինները», տվյալ դեպքում՝ ես։ Կյանքի բերումով ես չհասցրի հասնել դրա իրականացմանը օրենքների տեսքով, քանի որ, ի տարբերություն շատ շատերի, սկզբունքային խնդիրների պատճառով 2014թ. հրաժարական տվեցի։ Երբ իմ գլխավորությամբ մասնագետների թիմը մշակում էր այս կոնցեպցիան, մենք հասկանում էինք բոլոր ռիսկերը և ունեինք հստակ ճանապարհային քարտեզ՝ ինչպես չեզոքացնել այդ ռիսկերը անշարժ գույքի շուկայի համար։ Ի դեպ, Ձեր կառավարությունն ի սկզբանե այս թեման բացել է ոչ թե հարկման համակարգի փոփոխության և գույքի գնահատման նոր համակարգի ներդրման, այլ՝ հենց գույքահարկի բարձրացման համատեքստում։ Մեկ անգամ ևս ասեմ, որ ցանկացած պետական համակարգի էֆեկտիվության գրավականներից է հաղորդակցության հմտությունը։ Ես, օրինակ, այս կոնցեպցիան մշակելիս մանրակրկիտ քննարկել եմ այն՝ համայնքների ղեկավարների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ։ Այն մի քանի անգամ քննարկվել էր երկրի ղեկավարների մասնակցությամբ: Արդյո՞ք Դուք անցել եք այդ նույն ճանապարհը։
Հատուկ իրազեկների համար ասեմ, որ 2007-ին Հայաստանում ոչինչ չի պայթել և չի փլուզվել։ Դուք կրկին ճիշտ դասը չեք սերտել։ Անշարժ գույքի շուկան 2008-ին փլուզվել է ԱՄՆ-ում՝ առաջացնելով հայտնի ճգնաժամը։ Պատճառների մասին կարող եմ մեկ այլ առիթով հանգամանալից խոսել Հարվարդի բիզնես դպրոցում այդ թեմայով անցած հատուկ դասընթացների նյութերի հիման վրա։ Ի դեպ, հիշեք, թե 2008-ից ի վեր ինչ գին վճարեց Միացյալ Նահանգները՝ իրավիճակը շտկելու համար։ Մեզ համար նման ճգնաժամը լինելու է կործանարար, հատկապես եթե սրան գումարենք նաև բանկային համակարգի հնարավոր ճգնաժամը՝ բանկային գաղտնիքի վերացման և արդեն իսկ նշմարվող սպառողական վարկավորման ռիսկայնության համատեքստում։ Ինչպես նաև՝ երկրում օտարերկրյա ուղիղ ներդրումների սրընթաց անկման պարագայում։ Դուք այս խնդրին նայում եք նեղ, կադաստրային հայացքով, ինչը նորմալ է կոնկրետ ոլորտային պաշտոնյայի համար։ Ես սովորել եմ նայել ավելի լայն՝ ամենատարբեր գործոններ հաշվի առնելով։ Մի վիրավորվեք, երբ Ձեզ խորհուրդ են տալիս կամ նախազգուշացնում են։ Նույնիսկ Ձեր մեկ տարվա պաշտոնավարումը կադաստրի պետի պաշտոնում չի երաշխավորում մեր անշարժ գույքի շուկայի երկարատև կայունությունն ու բարգավաճումը։
Հաջորդը. կադաստրը հանդիսանում է սովորական պետական մարմին, որը գրանցում է սեփականության հանդեպ իրավունքը։ Ժամանակին այս մարմնի բարեփոխումը նույնպես, ցավոք, մնաց անկատար։ Եթե խոսում ենք հռոմեական կամ այլ մոտեցումներից, ապա անտեղյակների համար ասեմ, որ ընդհանրապես աշխարհում շատ քիչ են դեպքերը, երբ այդ մարմինը կառավարությանը կից է։ Այն սովորաբար լինում է ռեգիստրի կարգավիճակում՝ որևէ նախարարության կազմում, օրինակ՝ արդարադատության, էկոնոմիկայի կամ ֆինանսների։ Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որը ստեղծվել է 2000-ականներին. միջազգային կազմակերպությունների կողմից մեր փորձը համարվել էր առավել հաջողված, և ներկայացվում էր որպես օրինակ՝ այլ երկրների համար։ Բայց Դուք ունեք հնարավորություն՝ այն համապատասխանեցնել ձևավորված միջազգային պրակտիկային, եթե այն Ձեզ ավելի է դուր գալիս, և Կադաստրը Կառավարության կից մարմնից տեղափոխել որևէ նախարարության կազմ։
Եվ վերջում. ցավոք, իմ անհանգստություններն էլ ավելի խորացան: Ես ակնկալում էի մասնագիտական խոսակցություն՝ հասարակության լայն շերտերին ուղիղ կերպով առնչվող այս թեմայի շուրջ։ Հուսով եմ՝ քննարկումները Հայաստանում երբևէ հենց այդ հունով կսկսեն ընթանալ։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
Խաչատուրյան քույրերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, հայտարարել է, որ 2018-ին իր դստրերի կողմից սպանված 57-ամյա ամուսինը գազան էր, և ինքը չի ափսոսում նրա մահվան համար: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է NTV-ն:
Նրա խոսքով՝ հնարավորություն կա, քանի որ քննությամբ հաստատվել է հոր կողմից քույրերի նկատմամբ խոշտանգումների և սեռական ոտնձգության փաստերը:
«Նրանք իրենց կյանքն են փրկել: Հուսով եմ, որ գործը կկարճվի»,- ասել է Դունդուկը:
Նա հավելել է, որ նրանք, ովքեր լավն են խոսում սպանվածի մասին, չեն կարողանում հավատալ, որ նա իսկական չարիք էր:
Արվեստի աշխարհը կախարդանք է, և այնտեղ մտնողը հազիվ թե դուրս գա այնտեղից: Երևանում սեպտեմբերի 14- ին ժամը 15:00 –ին իր դռները կբացի կախարդանքի նոր աշխարհ՝ Saryan Art World անունով, որի հիմնադիրը մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն է: Saryan Art World –ը արվեստի և մշակույթի ժամանակակից կրթական կենտրոն է ՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Դասավանդելու է Արթուր Սարյանը, ով տարբեր երկրներում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները կփոխանցի արվեստի կենտրոնի սաներին, ինչպես նաև, կդասավանդեն միջազգային կատեգորիայի արվեստագետ-վարպետներ:
Կենտրոնի հիմնադիր Արթուր Սարյանի խոսքով՝ այն շատ է տարբերվելու արվեսի մյուս կենտրոններից, սակայն փակագծերը մինչ բացումը չցանկացավ հայտնել: Գեղանկարչի խոսքով՝ նկարել կարող են բոլորը, պարզապես պետք է նրանց բացահայտել ու ճիշտ ուղու վրա դնել: Ապագա արվեստագետների բացահայտելու նպատակով՝ Արթուր Սարյանը Մոսկվայի օրվա միջոցառման շրջանակներում անվճար մաստեր կլաս անցկացրեց Հյուսիսային պողոտայում: Մաստեր կլասին մասնակցելու համար ոչինչ պետք չէր,միայն ցանկություն, մնացած ամեն ինչի մասին գեղանկարիչը հոգ էր տարել:
Գեղանկարչի նախաձեռնած մաստեր կլասին մասնակցելու համար հերթեր էին գոյացել, ինչը վկայում է, որ նկարչությունն իր տեղը չի զիջել տեղեկատվական տեխնոլոգիաներին: Ամենատարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, երեխաներ, տեղացի ու արտասահմանցի ապագա արվեստագետները բացահայտեցին իրենց աշխարհը, իսկ աշխատանքը վերցրին իրենց հետ: Սարյանի հավանությանն արժանացան հատկապես երեխաների նկարած նկարները: Մաստեր կլաս անցկացրեց ոչ միայն գեղանկարիչը, այլև նկարիչ,դիզայներ Անուշիկ Հովհաննիսյանը,ով ևս դասավանդելու է Saryan Art World –ում:
«Իմ նպատակն է՝ստեղծել նոր ուղղություն նկարչության ոլորտում, որն իրենից ներկայացնում է ձերբազատում կաղապարներից: Այն նկարչին ստեղծագործական ազատություն է ներշնչում՝ կտավին հանձնելու պահի զգացողությունները ՝զատ բոլոր տեսակի՝ արվեստագետի մտահորիզոնը սահմանափակող շրջանակներից: Նկարչի առաջարկած ազատությունը չի նշանակում հեռացում դասական արժեքներից, այլ դրանց խոր ուսումնասիրությունից ստացած սինթեզը»,-շեշտեց Արթուր Սարյանը: Մեր թղթակցի հետ զրույցում գեղանկարիչը պատմեց մանկության իր երազանքի մասին.
«Վաղ հասակում երազել եմ ընդունվել նկարչության կենտրոն և դասեր քաղել մեծ վարպետներից, որոնցից մեկն էլ Հենրիկ Իգիթյանն էր: 1989 թվականին, երբ վեց տարեկան էի, ծնողներս ինձ տարել են Հենրիկ Իգիթյանի անվան էսթետիկ կենտրոն : Ընդունելության քննության ժամանակ նկարեցի մեծ ծառ, որի վրա էին բարձրանում անթիվ մարդիկ,որոնցից մեկն էլ ես էի: Հետ հայացք նետելով՝ կարծում եմ՝ ծառն անցկացվող քննությունն էր, իսկ նրա բարձունքները հաղթահարող մարդիկ՝ ընդունելության մասնակից երեխաները»: Սարյանը վստահ է՝ իր սաների մեջ բացահայտելու է արվեստագետների, ովքեր իրենց ուրույտն տեղն են ունենալու արվեստի աշխարհում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.