23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամուլսարի հանքի բացման օպերացիան, իսկ ավելի ճիշտ բնապահպանների նկատմամբ ուժ կիրառելու գործը և դրա պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն ժամանակավոր պաշտոնակատարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:
Սա վկայում է 2 բանի մասին.
1. Ամուլսարի հանքի բացման օպերացիան, իսկ ավելի ճիշտ բնապահպանների նկատմամբ ուժ կիրառելու գործը և դրա պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն ժամանակավոր պաշտոնակատարները:
Ուժի կիրառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի Հայաստանից բացակայելու օրերին՝ պատասխանատվությունից խուսափելու և երրորդական պաշտոնյաներին հետևանքների համար պատասխանատու կարգելու համար;
2. Փաշինյանը ԱԱԾ տնօրեն և ՀՀ ոտիկանապետ կնշանակվեն «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից նախաձեռնված հայտնի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ բացարձակ ազատության և հայեցողության պայմաններում:
Ահա այն ծրագիրը, որ պլանավորել են իրագործել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու «ժողովրդի սրտի» ընդդիմությունը:
«ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը:
Հ.Գ. Ամուլսարի պաշտպանների նկատմամբ ուժի կիրառումը համարում եմ անթույլատրելի, իսկ անհարկի և անհամաչափ ուժի կիրառման ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը»:
Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դատական հայց չի ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարության դեմ սպառազինում մատակարարելու մրցույթի խափանման պատճառով:
«Հայաստանի ՊՀ հայտարարած մրցույթից «Պրոմտեխնոլոգիա» ԲԲԸ-ի՝ առանց հիմնավորման դուրս մնալու, ինչպես նաև «Պրոմտեխնոլոգիա» ԲԲԸ-ի՝ մատակարարների սև ցուցակում հայտնվելու մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկության առնչությամբ՝ հայտնում ենք, որ որ ներկա պահին հետաքննություն է ընթանում քրեական գործի շրջանակում նշված փաստերով»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընկերությունը դատի չի տվել ՀՀ ՊՆ-ին: Ընկերությունից հույս են հայտնել գործընկերական և արդյունավետ հարաբերությունների վերադառնալու համար:
Հայաստանի Քննչական կոմիտեն օգոստոսի 26-ին տեղեկացրել էր սպառազինում ձեռք բերելու մրցույթի խափանման պատճառով քրեական գործ հարուցելու մասին: ORSIS ընկերության («Պրոմտեխնոլոգիա» խմբի մի մասը, որը տարիներ շարունակ զենք է մատակարարել Հայաստանին) ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր, որ իրենց մասնակցության հայտը մրցույթին մերժվել է գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ փաստարկների հիման վրա: Տվյալ հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» մասին հոդվածով:
Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել։ Այս մաիսն հաղորդում է «Փաստինֆո»-ն:
2019 թվականի հուլիսի 16-ին Գ.Ջհանիգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը:
Սա այս գործով երկրորդ վճռաբեկ բողոքն է, որը ներկայացվել էր Ջհանգիրյանի կողմից։ Առաջին անգամ այն վերին դատական ատյան բողոքարկվել էր նույն 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր։
Երեկ երեկոյան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանին:
Այսօր դատարանը կբավարարի քննչական կոմիտեի՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: «Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրենը մեղադրվում է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքում բազմամիլիարդանոց չարաշահումների մեջ:
Ավելի վաղ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի իրականացման ընթացքում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքերի վերաբերյալ:
Մասնավորապես պարզվել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ թվով 2 պայմանագրերի կնքումը:
Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու պատրվակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի կազմակերպմամբ, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրվել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:
«Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերության և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, նշված պայմանագրի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահի հետ 2017թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանն իբրև թե մատուցված ծառայությունների համար դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ և դրանց հիման վրա ստանալով գումարներ, ընկերության ղեկավարության հանձնարարությամբ, իրենց են պահել վճարվելիք հարկերի գումարը և որպես աշխատավարձ հասանելիք ընդհանուր 20 մլն ՀՀ դրամը, իսկ մնացած գումարները փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:
«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից «Սթսնս» ՍՊ ընկերությանը դուրս գրված վերը նշված հարկային հաշիվները հիմք են հանդիսացել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից իր հերթին, իբրև թե, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հարկային հաշիվներ դուրս գրելու համար, որոնց հիմքով ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, 2016 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2018թ. հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Սթոնս» ՍՊ ընկերության տնօրենների անվամբ կազմել է իբրև թե պայմանագրերի կատարումից բխող հանձնման-ընդունման ակտեր և դրանց հիմքով նշված պայմանագրերի շրջանակներում, իբրև թե, մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ հարկային հաշիվներ և ներկայացրել «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հաստատմանը, որոնք «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից, դրանց հիմքով ընկերության ֆինանսական միջոցներից «Սթոնս» ՍՊ ընկերությանը անհիմն կատարվել են 1.167.409.328,31 ՀՀ դրամի փոխանցումներ և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված գործարքների, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր կազմում է 2.733.171.489 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, Սուրեն Ավագյանին, Գուրգեն Սարգսյանին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրեններին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին և առաջադրվել են մեղադրանքներ:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
Վանեցյանի հրաժարականի պատճառների և վարկածների ամենավստահելի աղբյուրը Վանեցյանի հայտարարությունն է։ Այս մասին ասաց «Այլընտրանքային նախգծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին ու հայտարարության բովանդակությանը:
«Մենք, բոլորս՝ հասարակությունը, քաղաքական, հանրային շրջանակները, մամուլը, պետք է սովորենք հավատալ մեր աչքերին։ Հրաժարականի մասին ավելի պարզ և ավելի մատչելի որևէ այլ տեղ գրված չէ։ ԱԱԾ նախկին պետը խորը անհանգստություններ է ձևակերպում երկրի մթնոլորտի, հեռանկարի, որոշումներ կայացնելու մեխանիզմների մասին։ Ես շեշտում եմ՝ սա անում է ոչ այլ ոք, քան երկրի ԱԱԾ ղեկավարը՝ ամենաիրազեկ մարդը։ Հետևաբար, մենք բոլորս՝ հասարակությունը և քաղաքական հանրային շրջանակները պետք է շատ ուշադիր լինենք այս ձևակերպումների նկատմամբ։
Ըստ Հովհաննիսյանի՝ ենթադրելի է, որ իշխանությունը ամեն կերպ պետք է փորձի կենցաղայնացնել Վանեցյանի հրաժարականը, տարածել լեգենդեր և մեղադրանքներ. «Դա արվում է նաև սեփական թիմում խլրտումներ թույլ չտալու, համար, ասել է թե՝ սեփական թիմում ճնշելու ինքնուրույն մտածելու և ինքնուրույն հետևություններ անելու փորձերը։ Հրաժարականի խորքային պատճառների մեջ նշվում է մի քանի հարց, որոնք, ըստ իս, շատ մոտ են իրականությանը։ Կարծում եմ՝ իսկապես խոսքը գնում է որոշ հանձնարարությունների մասին, որոնք, մեղմ ասած, օրենքի հետ խնդիրներ ունեին, և արդեն դառնում էր ընտրության հարց՝ գնալ այդ ճանապարհո՞վ, թե՞ հեռանալ։ Ընտրությունը մեր աչքի առաջ է։ Մյուս հարցը, իմ համոզմամբ, ավելի ռիսկային է և վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորի վերանայմանը։ Գաղտնիք չէ, որ Վանեցյանը համարվում էր Ռուսասատանի հետ ամենաէֆեկտիվ աշխատանքային խողովակներից մեկը»։
Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Վանեցյանի հրաժարականի խոսքում կան հարցեր, որոնք դետալայնացման, լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն ունեն։ «Բայց դրա բացառիկ իրավունքը պատկանում է հայտարարության հեղինակին։ Շատ անշնորհակալ գործ է ուրիշի փոխարեն անել դա։ Իրեն հարգող հրապարակային գործիչը դա չի անի։ Կարծում եմ՝ Վանեցյանը որոշ ժամանակ հետո կվերադառնա իր տեքստին, կտա պարզաբանումներ։ Չի բացառվում, որ նոր հայտարարությամբ հանդես գա ու այդպես փորձի բացել փակագծերը։ Կյանքը ցույց կտա։ Այստեղ նույնպես գործելու է քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու բանաձևը։ Եթե Վանեցյանը ինքը չբացեց փակագծերը, ապա դա իր փոխարեն կանեն իր հակառակորդները, բնականաբար՝ իրենց շահի համատեքստում»,–նշեց Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 19-ին, Կառավարության շենքի մոտ կհավաքվեն Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ։
168.am-ի հետ զրույցում «Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ հոգաբարձուների խորհուրդը, որը ստեղծվել է 2017 թվականին, բազմիցս բարձրաձայնել է զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները։
«Հոգաբարձուների խորհրդի ընդհանուր դրույթների կանոնադրության համաձայն՝ գումարը տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք ընկել են հակառակորդի գնդակից, հաշվի չեն նստում պոլիգոններում, ավտովթարից և այլ պայմաններում զոհված ընտանիքների հետ։ Բազմիցս ասել ենք, որ մեր երեխաները գին չունեն, նրանք մեզ համար անգին են, միշտ աշխատել եմ զոհվածների մայրերին, զոհվածների ընտանիքներին հանդարտեցնել ու ասել, որ մեր որդիներն իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի, ուստի երբեք ֆինանսական ակնկալիք չենք ունենա։ Բայց եկավ այն պահը, որ մեր մայրերը վրդովվեցին և ասացին, որ համակարգող խորհուրդը պետք է հայտարարություն անի, քանի որ խորհուրդը չի աշխատում, որովհետև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և Կառավարությունը չեն աջակցում»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։
Վերջերս պաշտոնանկ արված Սոցապծառայության սկանդալային պաշտոնյան վերադարձվել է պետական համակարգ և դարձյալ բարձր պաշտոն է զբաղեցնում: Այս մասին հայտնում է 168.am-ը:
Սակայն Արսեն Օհանյանը, հիշեցնենք, հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում հրապարակումից հետո, որում տեղ էին գտել պետական պաշտոնյայի կողմից այդ մեկ տարվա ընթացքում արված սեռաքաղց գրառումներն ու ցենզուրայից դուրս բնորոշումներով ձևակերպումները՝ հայկական բանակի մասին:
Այս հրապարակումից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնյան ազատվեց աշխատանքից:
Եվ ուշագրավ է այն, որ խայտառակ գրառումներով հայտնի դարձած երիտասարդին վարչապետի որոշումից հետո իր մոտ է կանչել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և օրեր անց նրան նշանակել պատասխանատու օղակում:
Օգոստոսի 8-ից հեղափոխական երիտասարդը Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավարի տեղակալն է։ Սա մի կառույց է, որն իր իրավասությունների շրջանակով և իրականացվող ծրագրերի քանակով, ֆինանսական շարժի ծավալով ոլորտում ունի ազդեցիկ դերակատարում, և, կարելի է ասել, ընկալվում է՝ որպես երկրորդ նախարարություն:
Հիշեցնենք, ՍԱՊԾ-ում Արսեն Օհանյանը մեկ այլ հեղափոխական ղեկավարի տեղակալ էր նշանակվել դեռ անցած տարի և պարբերաբար հայտնվում էր ներքին կոնֆլիկտների կենտրոնում: Պատճառը, ըստ աշխատակիցների, Արսեն Օհանյանի՝ ակտիվիստի հոգեբանությունից դուրս չգալն էր, նա այդպես էլ չի համակերպվել պետական կառավարման համակարգի կարգ ու կանոնին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ. Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝մինչև 2011թ. նոյեմբերը՝ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:
Ավելին՝Վ. Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ՝Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:
Արդյունքում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Դեռ չեն հանդարտվել կրքերը, կապված կառավարության որոշմամբ մայիսին Ազգային Ժողովի գործուղումների համար հատկացված 300 մլն դրամ լրացուցիչ գումարի սկանդալային պատմության հետ, եկավ հաջորդ «ուրախալի» լուրը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա գրել է. «Պարզվում է, կառավարության մոտակա նիստում պետական բյուջեի հաշվին անադյունավետ, բայց շռայլ ծախսերի սիրահարները իրենք իրենց գործուղումների համար լրացուցիչ կհատկացնեն 250 մլն դրամ։
Հիմնավորման մեջ ասված է, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի «11002. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառումների գծով նախատեսված գումարները, եկեք տեսեք, որ. բավարար չեն՝ հաշվի առած ՀՀ վարչապետի որոշումների և նախագծերի պարտավորությունները:
Այսինքն, տարեսկզբից ցայսօր պետական բյուջեից քպ-ական վերնախավի շրջագայությունների համար ԼՐԱՑՈՒՑԻՉ հատկացվում է մոտ 550 մլն դրամ, կամ 1 մլն եվրո։
Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես։
Փաստորեն, Նիկոլի ձեռքից գլոբուսը վերցնելը քիչ էր, նրանց կաբելայինից անջատեք նաեւ Discovery Channel-ը ու Кухня ТВ-ին»։
Երեկ Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց մամուլում տարածված այն տեղեկատվությունը (ինչը, սակայն, իշխանությունները հերքում էին), որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
Ըստ վարչապետի, հրաժարականը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնության ու քննարկումների արդյունքում, և այս պահին Արթուր Վանեցյանի հետագա գործունեության հետ կապված մի քանի սցենարներ կան, սակայն գլխավոր սցենարն այն է, որ նա պետք է կենտրոնանա Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքների վրա։
Վարչապետի հայտարարությունից րոպեներ անց Արթուր Վանեցյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով. «Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։
Պատիվ ունեմ»։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով Ա. Վանեցյանի հրաժարականին, նկատեց, որ վերջին շրջանում դրա մասին շատ էր խոսվում, ինչն ավելի շատ դիտարկվում էր նրա բարձր վարկանիշի ներքո։
«Կարծում եմ՝ Վանեցյանի հրաժարականը, որը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդում, թե փոխադարձ համաձայնության արդյունք է, այդքան էլ այդպես չէ։ Ըստ իս, ամեն ինչ տեղի է ունեցել իշխանական ներքին պայքարի արդյունքում։ Ինչպես հայտնի է՝ այնտեղ մի քանի թևեր կան՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, հասարակական հատված, և այլն։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը գերադասեց հասարակական սեկտորը՝ քաղաքացիական հասարակությունը՝ ավելի շատ տուրք տալով նրա ցանկություններին։ Այն, որ այս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իշխանության մեջ արդեն երկար ժամանակ պահանջում էին, որպեսզի Արթուր Վանեցյանն ու ուժային որոշ կառույցների ղեկավարներ հրաժարական տան, սա բացահայտ էր արվում»,- ասաց քաղտեխնոլոգը։
Ըստ նրա, այս շրջանում, երբ Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, Ռոբերտ Քոչարյանի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակների վերաբերյալ թեմաներն ակտուալ են, և վարչապետը զգալով, որ իր դիրքերն այդքան էլ ամուր չեն, այսպես ասած՝ տուրք է տալիս իշխանության այդ թևի ճնշումներին։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Արթուր Վանեցյանին ոչ թե պաշտոնանկ են արել, այլ ինքն է հրաժարական տվել։
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ վարչապետի կողմից Վանեցյանին այնպիսի առաջարկ է արվել, որին ինքը չէր կարող համաձայնել, ուստի հրաժարական է ներկայացրել։ Վանեցյանի հայտարարությունն ակնհայտորեն քաղաքական է, և չեմ բացառում, որ սա հայտ է քաղաքականություն մտնելու։ Նա ամեն ինչ բաց ասաց, թե՛ գնահատական տվեց իշխանությունների գործելաոճին, թե՛ նպատակներին։ Եվ ամենակարևորը՝ նա արդեն հանդես է գալիս այլընտրանքի տեսակետից՝ ըստ էության «Քայլ արա»-ի գաղափարախոսությանը հակադարձում է «Կանգ առ» գաղափարախոսությամբ, ինչը, այսպես ասած, սթափվելու կոչ է։
Ըստ իս, նա է վաղուց սպասված այն քաղաքական այլընտրանքը, որը դուրս կլինի նախկին երեք նախագահների եռանկյունուց»,- շեշտեց նա։
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ Արթուր Վանեցյանի դիմումն ուղղված է իր գործընկերներին՝ ԱԱԾ-ի աշխատակազմին, քանի որ, ըստ նրա հայտարարության՝ առաջիկայում ինչ-որ բաներ են սպասվում, որի պայմաններում ինքն իրեն այդ թիմում չի տեսնում։
«Մենք տեսանք, թե որքան նյարդային արձագանք ստացավ Վանեցյանի հրաժարականն իշխանության կողմից։ Որքան էլ վարչապետը պնդի, որ հրաժարականը փոխադարձ համաձայնությամբ է եղել, այդուհանդերձ սա անսպասելի քայլ էր, ինչն այդքան էլ փոխադարձ չէր։ Կարծում եմ՝ օրվա իշխանությունները՝ ի դեմս Վանեցյանի, տեսնում է որոշակի սպառնալիքներ»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.