23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման հետ կապված շատերը դիմում են մեկնաբանության համար։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ կարծիքս։
Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում փողն ու արժեթղթերը շատ են էժանացել։ Այսպես, ԵԿԲ-ի (եվրո) և ԴՊՀ-ի (դոլար) տոկոսադրույքները տատանվում եմ 0-1 միջակայքում։ ԱՄՆ-ում 10 կամ 30 տարվա արժեթղթերի համար վճարում են 1,3 – 1,5 տոկոս (ավելի քիչ, քան 3 տարվա արժեթղթերը): Եվրոպական առնվազմ 3 երկրի (Շվեյցարիա, Հոլանդիա, Դանիա) ԿԲ անցել է բացասական տոկոսադրուքների։ Նույնն է իենի պարագայում։ Նման արտառոց պայմաններում, ինչպես նշել էի ավելի վաղ, ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր, ինչպես նաև վերակառուցի յուր վարկային պորտֆելը։ Այս առումով պետական պարտքի վերակառուման հետ կապված նոր, ավելի էժան պարտքի ներգրավումը ճիշտ քայլ է։ Սակայն կան բայցեր։
1. Չինաստանն առաջակում է 2,5 անգամ ավելի էժան փող պարտքերի և 3 անգամ էժան փող ներդրումների համար։ Չօգտվել նման հնարավորությունից նշանակում է տվյալ դեպքում 45-90 մլն դոլարի վնաս հասցնել պետությանը։
2. ԵՄ-ն, ԱՄՆ-ն ՀՀ կառավարությանը կոչ են անում զերծ մնալ ՉԺՀ հետ համագործակցելուց։ Այդ երկրներում հետագա զարգացման էներգիան հիմնականում մարել է։ Չինաստանը նման բան չի անում։ Բացի սովորական առևտրից ու փող վաճառելուց այս երկիրը պատրաստ է նաև գործատու դառնալ ՀՀ համար։
3. Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՌԴ հետ խնդիրներ չի առաջացնում։
4. ՉԺՀ-ն ուզում է և կարող է ՀՀ սպառազինության մակարդակը շեշտակիորեն բարձրացնել»։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող և Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, հիշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից: Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը:
29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավոր անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանը պաշտոնավարման 1 տարի 4 ամսվա ընթացքում դարձել է 3 բնակարանի և 1 թանկարժեք ավտոմեքենայի սեփականատեր և Ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից բնակության է տեղափոխվել Կենտրոն համայնք։
Tert.am-ի տեղեկություններով՝ Վալերիյ Օսիպյանը սերտ կապեր ունի մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի (հայտնի որպես «Մոնարխի Արմեն») հետ, որը Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուն պես նրան սպիտակ «Lexus GX470» է նվիրել։
Սա դեռ ամենը չէ։ Նախ, Երևանի Թումանյան փողոցում Վալերիյ Օսիպյանի համար տուն է վարձվել, որպեսզի ոստիկանապետը Նուբարաշենից չգա աշխատանքի։ Այնուհետև մասնակի վճարումով և Արմեն Գինոսյանի նվիրատվությամբ այդ բնակարանը դարձել է Վալերիյ Օսիպյանի սեփականությունը, այն գնել է հայաստանյան գործարարներից մեկից։
Մասնակի վճարման վերաբերյալ Tert.am-ը հարցում է ուղարկել համապատասխան կառույց:
Բացի այդ, Վալերիյ Օսիպյանը 2 թանկարժեք նվեր է ստացել կրկին Մոնարխի Արմենից՝ 1 բնակարան և 1 առանձնատուն։
Նախ, Մոնարխի Արմենը Երևանի Բուզանդի փողոցում (Սարյան փոստի դիմաց) իր կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում Վալերիյ Օսիպյանին բնակարան է նվիրել։ Բացի այդ, Մոնարխի Արմենը Վալերիյ Օսիպյանին նվիրել է մեկ հողատարածք՝ Դավթաշենում, որի վրա էլ հետագայում իր միջոցներով առանձնատուն է կառուցել Վալերիյ Օսիպյանի համար:
Ի՞նչ է արել Վալերիյ Օսիպյանն այս ամենի դիմաց
ՀՀ նախկին ոստիկանապետը Մոնարխի Արմենի ցանկությամբ «մանր-մունր» քրեական հեղինակություններին ու գործարարների մերձավորներին «փռել է ասֆալտին», իսկ Մոնարխի Արմենի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների նշանակել պաշտոնների։ Դրանցից մեկը Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդեն նախկին բաժնի պետ Միհրան Դավթյանի նշանակումն էր, որը Մոնարխի Արմենի հովանավորյալն է ու մտերիմը։
Իր պաշտոնավարման վերջին օրը Վալերիյ Օսիպյանը Միհրան Դավթյանին նշանակել էր ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ։ Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նա չէր հասցրել մեկնել աշխատանքի, քանի որ Միհրան Դավթյանին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը երկու օր անց՝ սեպտեմբերի 20-ին ազատեց աշխատանքից։
Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր դեռ չի ներկայացրել։
Նշենք, որ Մոնարխի Արմենն իրավապահ այլ կառույցներում ևս ընկերներ ունի, որոնք այդ պաշտոններում նշանակվել են նրա շնորհիվ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արվել և խնամի–ծանոթ–բարեկամ հարաբերությունները տեղ չունեն կառավարման համակարգում։ Փաստացի Վալերիյ Օսիպյանն այսօր վարչապետի գլխավոր խորհրդականն է։
Դատախազության կոլեգիայի նիստում քննարկված և համաձայնեցված սկզբունքներից, նպատակներից և խնդիրներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համապատասխան հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների և դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքում նախկին 9 վարչությունների փոխարեն ստեղծվել է 12-ը, որոնց մի մասը, ինչպես մինչև այս, մասնագիտացված է ըստ դատախազության սահմանադրական գործառույթների, մյուս մասը՝ ըստ հանցագործությունների տեսակների:
Ըստ այդմ՝ ՀՀ գխավոր դատախազությունում կգործեն հետևյալ մասնագիտական վարչությունները՝
1. Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն
2. Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն
3. Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
4. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
5. Հասարակական անվտանգության դեմ ուղղված հացնագործությունների գործերով վարչություն,
6. Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
7. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
8. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
9․ Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
10․ Պետական շահերի պաշտպանության վարչություն,
11․ Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչություն,
12․ Միջազգային-իրավական համագործակցության վարչություն:
Նման կառուցվածքային մոդելի ընտրությունը պայմանավորված է դատախազության լիազորությունների առավելագույնս արդյունավետ իրականացման, դատախազության ստորաբաժանումներին վերապահված գործառույթների առավել հստակեցման, ըստ հանցատեսակների դատախազության ստորաբաժանումների մասնագիտացումը խորացնելու և դատախազական հսկողության որակն առավել բարձրացնելու անհրաժեշտությամբ: Խնդիր է դրվել կառուցվածքային նման մոդելը լավագույնս ծառայեցնել հանցավորության դեմ պայքարի միասնական քրեական քաղաքակության իրականացմանը, ինչը պայմանավորված է այս ոլորտում Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերներին դիմակայելու հրամայականով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նաև հրամաններ է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազության նոր ստեղծված մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում նշանակումներ կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ՝
1․ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Սիմոնյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
2․ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Չախոյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
3․ Արդարադատության առաջին դասի խորհդրական Արտակ Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
4․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
5․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
6․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հացնագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
7․ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում,
8․Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախաձեռնությամբ հրավիրվել և անցկացվել է Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են կատարված կառուցվածքային և կադրային փոփոխություններից հետո դատախազության բնականոն աշխատանքները կազմակերպելու, համակարգը հնարավորինս արագ այդ փոփոխություններին համապատասխանեցնելուհետ կապված հարցեր:
Գլխավոր դատախազը շնորհավորել է վարչությունների նորանշանակ պետերին՝ նշելով, որ փոփոխությունները նախանշում են համակարգային բարեփոխումների նոր մեկնարկ, որոնք միտված են Հայաստանում իրավակարգի ամրապնդմանը, մինչդատական և դատական վարույթների ընթացքում դատախազական գործառույթների առավել արդյունավետ և միասնական սկզբունքներով իրականացմանը, քրեական դատավարության մասնակիցների իրավունքների, ինչպես նաև պետական, հանրային և մասնավոր շահերի ներդաշնակության ապահովմանը:
Գլխավոր դատախազը հանձնարարել է հնարավորինս շուտ և առանց վարույթների համար խնդիրներ հարուցելու իրականացնել հսկողության տակ գտնվող քրեական գործերի վերաբաշխման գործընթացը: Առաջնային է համարվել նաև ըստ հանցատեսակների դատախազների մասնագիտացումը, ինչպես նաև ըստ հանցագործության տեսակների և դատախազական գործառույթների՝ հանցավորության շարժընթացի տենդենցների բացահայտմանը, օրինաչափությունների վերհանմանն ուղղված կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունների զարգացումը:
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրգործին առնչվող հրապարակումը։
«Հաշվի առնելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցումները և, մասնավորապես, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի 27.09.2019թ.-ի հրապարակմանը` հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում քննված քրեական գործով 2017թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին: Որոշման մեջ քննիչի կողմից նշվել է, որ քրեական գործի շրջանակներում Շվեյցարիայի Համադաշնություն ուղարկվել է քննչական պահանջ, սակայն ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի կողմից օֆշորային գոտում գրանցված ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Նման եզրահանգում է կատարվել՝ նկատի ունենալով, որ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային գրասենյակից ստացվել է գրություն այն մասին, որ «դժբախտաբար իրենք չեն կարող բավարարել մեր խնդրանքը և թույլատրել գրասենյակին դատական հետաքննություն կատարել նշված գործի վերաբերյալ, քանի որ չկան բավարար պայմաններ քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու համար, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայում»:
Կայացված որոշման մեջ Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել, այնպես որ այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվածն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե ՀՔԾ-ում Միհրան Պողոսյանի վերաբերյալ նշված ժամանակահատվածում փողերի լվացման դեպքով քրեական գործ է հարուցված եղել, նույնպես ապատեղեկատվություն է:
Մ. Պողոսյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու /փողերի լվացում/ վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք է բերվել միայն 2019թ. հունվարի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից` նոր երևան եկած հանգամանքների ի հայտ գալու հիմքով վերոհիշյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց հետո կատարված նախաքննության ընթացքում: Հիշյալ քրեական գործով, ինչպես արդեն տեղեկացվել է, Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Միաժամանակ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց»,– ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում։
Ազգային ժողովի նակին փոխնախագահ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպություն հիմնադիր նախագահ Արփինե Հովհաննիսյանը NEW.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած օրինագծին, եւ այդ խմբակցության դիրքորոշմանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը միանալուն:
Սեպտեմբերի 16-ին խորհրդարանը ընդունեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագիծ, ըստ որի Ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարների համար հանվեցին համակարգի ներսում մասնագիտական որոշակի ստաժ ունենալու պահանջը եւ նրանց ներկայացվում են նույն պահանջները ինչ պատգամավորներին։ Փաստացի կարելի է ասել այդ պաշտոնները դառնում են քաղաքական, ի՞նչ կարծիք եք նախագծի մասին, այն ի՞նչ վտանգներ է պարունակում։
Իրականում ես այս նախագիծը այս տեսքով, այս լուծումներով համարում եմ չափազանց խնդրահարույց։ «Լուսավոր Հայաստանում» նշում են, որ փաթեթը, որով իրենք առաջարկում էին ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դուրս բերել վարչապետի ենթակայությունից, մերժվեց, սակայն այս մի առաջարկը, այսինքն այդ մարմինների ղեկավարների պաշտոնները դարձնել քաղաքական՝ իշխող մեծամասնության կողմից ընդունվեց։ Այսինքն՝ ստացվում է իրավիճակ, որ այն լուծումը, որ ի սկզբանե դրական էր, մերժվել է Կառավարության կողմից, սակայն արդյունքում մնացել է խիստ վտանգավոր լուծումը։
Ընդհանարապես ոստիկանության, ԱԱԾ ղեկավարներին ներկայացվող պահանջները տարբերվում են ողջ միջազգային պրակտիկայում, սակայն կա մի ընդհանուր գիծ,որը որպես կանոն միավորում է տարբեր երկրներին։ Այն երկրներում, որտեղ նման մարմինների համակարգումը իրականացնող պաշտոնը համարվում է քաղաքական պաշտոն, առկա է ներքին գործերի նախարարություն կամ մեկ այլ անվանմամբ նախարարություն, որը համակարգում է իրավապահ համակարգի գործունեությունը եւ հենց նախարարն է այդ քաղաքական պաշտոնյան։ Դա է պատճառը, որ աշխարհի երկրներից շատերում, մոտ 120 երկրում առկա է ներքին գործերի նախարարությունը։ Ավելին Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից 43-ում առկա են ներքին գործերի նախարարություններ։ Ընդ որում, օրենքներում հստակ նշվում է, որ Ոստիկանությունը գործում է օրինակ Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո(օրինակ՝ Չեխիայում), կամ նախարարության մաս է (օրինակ՝ Սլովենիա) կամ օրենքներում նշվում է ներքին գործերի նախարարի գործառույթները՝ սկսած պաշտոնների նշանակումից մինչեւ գնահատում (օրինակ՝ Էստոնիա)։ Այդ օրենքներով ոստիկանական մարմինների ղեկավարներին ներկայացվում են ավելի մասնագիտական պահանջներ։
Իսկ ինչ ունենք մենք, «Լուսավոր Հայաստան»ը, հրաժարվելով իր սկզբնական լուծումներից, բերում է մի լուծում, որը ոչ միայն չի իրագործելու իրենց սկզբնական նպատակը՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դուրս բերել վարչապետի ենթակայությունից, այլ ընդհակառակը էլ ավելի է ուժեղացնելու այդ մարմինների կախվածություն իշխող քաղաքական ղեկավարությունից, միաժամանակ վերացնելով քաղաքական պատասխանատվությունը։ Շատ հետաքրքիր իրավիճակ է, երբ «Լուսավոր Հայաստան»-ը ստանում է իրենց նախնական գաղափարի իրականացման մերժումը, սակայն արդյունքում համաձայնության է գալիս մի այլասերված կարգավորման շուրջ, որը նպատակահարմար է գործող իշխանության համար։
Ակնհայտ է, որ դա նույնիկ կիսալուծում չի կարող համարվել, որովհետեւ ի տարբերություն նախնական, այդ թվում նախընտրական շրջանում քննարկումների, որ պետք է լինի մեխանիզմ, որ ուժային կառույցները գան խորհրդարան հարց-պատասխանին մասնակցելու, նույնիսկ դա չկա։
Այսինքն՝ մարդիկ կարճ ճանապարհ են գտել, բայց որը որեւէ լուծում չի տալիս։ Եթե նպատակը քաղաքական պաշտոն սարքելն էր, անհրաժեշտ էին սահմանադրական փոփոխություններն էին, որով այդ մարմինները հաշվետու կլինեին խորհրդարանին չունենալով նախարարի կարգավիճակ կամ կստեղծվեին համապատասխան նախարարություններ։ Սակայն այս տարբերակով, խորհրդարանական փոքրամասնությունը կերտում է քաղաքական պաշտոն, որը որեւէ կերպ նույն խորհրդարանին հաշվետու չէ։
Իրականում, եթե նախագիծը չընդունվեր այս ժամանակահատվածում, ես այդքան մտահոգություններ չէի ունենա, սակայն, եթե խոսքը գնում է օրենսդրական գործընթացի մասին, երբեք չես կարող վերացարկվել այն հանգամանքներից ու այն ժամանակաշրջանից, որը ուղեկցում է նախագծի ընդունմանը։ Բերել նախագիծ, երբ երկիրը հեկտիկ փուլ է ապրում, երբ ամեն նոր օր բերում է անկայության իր չափաբաժինը, երբ ուժային կառույցներին առավել քան երբեւէ պետք է կայունություն, ապա մեղմ ասած սա եւ’ քաղաքական, եւ’ իրավական առումով կարճատեսություն է։
Երբ ընդդիմադիր խմբակցության կողմից բերվում են այսպիսի չոր եւ կտրուկ լուծումներ, որոնք ընդհանարապես հաշվի չեն առնում մասնագիտական կառույցի յուրահատկությունները եւ գործող իշխանության համար նախատեսում են առանց որեւէ սահմանափակումների եւ հակակշիռների գործելու հնարավորություն, «Լուսավոր Հայաստան»-ի վրա է մնալու այն պիտակը, որ իշխանությունը իր համար ամենահարմար պահին հենց «Լուսավոր Հայաստան»-ի ձեռքերով է շագանակներ հանում կրակից։ Ի դեպ, անկախ նրանից թե այդ կուսակցության ներկայացուցիչները օրը քանի անգամ հեգնական թե կիսահեգնական տոնով, կրեատիվ կամ ոչ այնքան
Շարունակելով Լուսավոր Հայաստանի թեման՝ խմբակցությունը հայտարարել է, որ իրենք կողմ են քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն։ Ի՞նչ եք կարծում Լուսավոր Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ։
Եթե ես ուժային կառույցների նախագծում որոշակի չափով կարող եմ տեսնել իրենց ուժի քաղաքական հետագծի շարունակությունը՝ ի վերջո խմբակցությունը միշտ իր տեսլական է առաջ քաշել ուժային կառույցների վերաբերյալ ու հիմա փորձում է լուծում ներկայացնել՝ լինի դա վատ, թե լավ։ Ապա, ես չեմ հասկանում նրանց մոտեցումը այս հարցի կապակցությամբ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ես ունեցել եմ, ունեմ ու հույս ունեմ, որ շարունակելու եմ ունենալ լավ ընկերներ, ում հետ որոշակի ճանապարհ եմ անցել ու սա է պատճառը, որ ես անկեղծորեն անհանգստացած եմ այն որոշումներով, որ այնտեղ կայացվում են։ Չեմ հավատում իրենց վրա ճնշումների կամ քաղաքական շանտաժի բանեցման թեզին, չեմ ուզում հավատալ իշխանությունից ինչ որ բան պոկելու թեզին: Այո, հնարավոր է, օրինակ, Էդմոն Մարուքյանը անձնապես չի ընդունել և չի ընդունում Հրայր Թովմասյանի գործունեությունը, սակայն իրավիճակն այնպիսին է, որ պետք է նայել անձերից վեր, այն կտրվածքով, թե կայացվող որոշումները ինչպիսի ազդեցություն են ունենալու երկրի սահմանադրական կայունության վրա։ «Լուսավոր Հայաստան»-ը որպես ընդդիմություն հիմա հանձնում է թեստ, թե արդյոք որպես խորհրդարանական ընդդիմություն կարող է պահել հավասարակշռությունը, լինել զսպող մեխանիզմ իշխանության ցանկացած քմահաճույքի համար, թե ոչ։ Այս պահի դրությամբ, ցավոք, նա տապալում է այդ տեստը։ Անկախ անձնական նախապատվություններից՝չի կարելի հաշվի չառնել ՍԴ-ի նկատմամբ ամիսներ շարունակվող ճնշումները, անտեսել այն հանգամանքը, որ ՍԴ-ի ցանկացած գործունեություն ծանր հակազդեցության է արժանանում իշխանության կողմից ու այս հանգամանքներում մասնակից դառնալ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը՝ որոշելով երկու ամսով կալանավորել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։
Նա դատարանից կտեղափոխվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։
ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քննվող քրեական գործի շրջանակներում կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված առևերույթ հանցավոր արարքներ կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարություն է տարածել նախկինո ստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ իր և Գևորգ Մհերյանի անունները հիշատակելուն և իրենց ուղղված մեղադրանքներին։
«Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ առկա են նաև իմ և իմ հանգուցյալ ընկեր Գևորգ Մհերյանի անունները, և փորձ է արված ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ մեղադրել մեզ: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես և Գևորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչն, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք:
Ակնհայտ է դառնում, որ Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ՀՀ «նոր» իրավապահ համակարգը մեղադրանք առաջադրի և կալանավորի 2008-2018 թվականներին որևէ պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց, միևնույնն է դրանով չի մոռացվելու այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են Մարտի 1-ի տաս զոհերի և հարյուրավոր վիրավորների համար իրական պատասխանատուները:
Այդ կապակցությամբ կարծում եմ, որ քրեական իրավունքի դասագրքերը մեր երկում այլևս արժեք չունեն և ենթակա են փոփոխման, քանի որ մերօրյա «իրավաբանների» իրականացված քրեական արդարադատությունն ուղղակի հակասության մեջ է անգամ դասագրքային ճշմարտությունների հետ: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար:
Մյուս կողմից ցանկանում եմ հիշեցնել մեր ողջ իրավապահ համակարգին, որ նրանք, ովքեր իրենց գործունեության ընթացքում թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են անձնական քրեական և բարոյական պատասխանատվություն իրենց գործողությունների համար` օրենքի տառին համապատասխան:
Մամուլում առկա տեղեկատվության հիման վրա այս պահին այսքանը: Մեղսագրվող արարքների մասին ընդհանրապես և հանցակազմի հատկանիշների մասին` մասնավորապես, հանգամանորեն կխոսեմ ավելի ուշ»:
Այս զորավարժություններից հետո հակառակորդը խուճապի մեջ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը՝ անդրադառնալով Հայաստանում սեպտեմբերի 24–ին մեկնարկած ռազմավարական զորավարժությանը։
Նրա խոսքով՝ զորավարժությանը մասնակցելու համար զինկոմիսարիատների մոտ գրանցման մեծ հերթեր են գոյացել, ինչը նաեւ ոգեւորիչ է. «Հիմնական պայմանը եղել է ստուգել զինվորականների եւ ՏԻՄ–երի համագործակցությունը կոնկրետ ժամկետներում՝ ներգրավելով նաեւ պահեստազորայիններին։ Թվաքանակը շատ մեծ է եղել. քաղաքացիները ոգեւորված հավաքվել են՝ առաջացնելով մեծ հերթեր զինապարտների նախնական ընդունման կետերում։ Հակառակորդը ուշիուշով հետեւում է զորավարժությանը եւ համոզվում, որ ԶՈւ–ն եւ պահեստազորայինները միշտ, նշված ժամկետներում պատրաստ են կանգնել խրամատում՝ մեր զինվորի կողքին»։
Ավթանդիլյանը նշեց, որ ռազմավարական զորավարժության շրջանակում հայտարարված զորահավաքից հետո զինվորական կոմիսարիատներ ներկայացած զինապարտների 7-10%-ը 5-10 օրով մեկնել է վարժական հավաքների։
Հանրապետության զինվորական կոմիսարի պաշտոնակատարը նշեց, որ ծանուցում ստանալուց հետո զինվորական կոմիսարիատներ ներկայացած զինապարտների թիվը շատ մեծ է եղել, իսկ չներկայացածներին նախատեսում են ենթարկել վարչական պատասխանատվության:
«Թվաքանակի հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Մեր քաղաքացիները, պահեստազորում կցագրված մեր զինապարտները, բոլորը ժամանակին ներկայացել են, տրամադրվածությունները եղել է բարձր: Մեր քաղաքացիները պատրաստ են ցանկացած պահի նշված ժամկետներում ներկայանալ, և մարտական խնդիրը կատարել»,- նշեց գնդապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ից Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 5–ը։ Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:
«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի հայրն իր երեխայի մահվան մեջ մեղադրում է ԲԿ-ի ավագ բուժքրոջը։ Այս մասին ասաց մահացած նորածնի հայրը՝ Գարիկ Ենգիբարյանը։ Ենգիբարյանների ընտանիքը Կոտայքի մարզից է, նորածինը նրանց երրորդ երեխան էր։
«Մանկաբարձն իր մասնագիտական պարտականությունները թերի է կատարել։ Կինս պատմում էր, որ ասել է՝ լավ չի զգում իրեն, մանկաբարձն էլ ասել է՝ ոչ մի վտանգավոր բան չկա, երրորդն է, դրանից են ցավերը։ Հույս է տվել կնոջս ու շարունակել է զբաղվել իր չարչիությամբ, կոֆեով, սեմոչկայով։ Ամեն անգամ, երբ կնոջս տարել եմ «Արմենիա» ԲԿ՝ ստուգման, միշտ ասել են՝ հղիությունը լավ է տանում, ամեն ինչ կարգին է։ Սկզբից ինձ ասում են՝ երեխան 3 կիլոգրամ 2 հարյուր գրամ է, հետո ասում են՝ 3 կիլոգրամ 8 հարյուր գրամ։ Ոչ քաշն են ճիշտ ասում, ոչ կարողանում են որոշել, թե երեխան ինչի հետեւանքով է մահացել, բոլորիս մոտ մութ է մնացել, թե ինչից մահացավ երեխաս։ Մտել եմ գլխավոր բժշկի մոտ, ինձ ասում է՝ չգիտենք՝ ինչից եղավ։ Կնոջս բժիշկը միշտ հոգատար է եղել, ես իրենից որեւէ դժգոհություն չունեմ։ Դե, բժիշկը ինչ պատկերացնի, որ երրորդ հարկի Ալինա անունով ավագ քույրը այդպես կվարվի ծննդկանի հետ»,- պատմեց հայրը։
Հարցին՝ ով է իրեն պատմել ավագ բուժքրոջ նման վարվելաձեւի մասին, Գարիկ Ենգիբարյանն ասաց, որ պատմել է իր կինը. «Կինս ասել է՝ ցավեր ունեմ, լավ չեմ զգում ինձ, ոնց որ երեխան շուռ եկավ, կնոջս ասել է՝ դա տենց ա, երրորդն ա, դրանից ա, մի վախեցի»։
Նա ասաց, որ սպասում է փորձաքննության արդյունքներին, հետագայում կորոշի՝ ինչպես վարվել. «Արդյունքներից պարզ կլինի՝ բուժքույրը պատասխանատվության կենթարկվի, թե՝ ոչ»։
Հարցին՝ արդյոք ԲԿ-ում հանդիպել է ավագ բուժքրոջը, հայրն ասաց, որ հիմա նա աշխատանքի չի գալիս։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.