23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրք — քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսնյութեր է հրապարակել Սիրայում տեղի ունեցած դեպքերից ու գրել.
«Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողնաից։ Էրդողանի աջակցությունը վայելող Ջայիշ ալ-Մուհամմեդի, կամ Մուհամմեդի բանակ խմբավորման հիմնական առաքելությունն է ներխուժել ռմբակոծվծ բնակավայրեր և իրականացնել էթնիկ սպանդ՝ ավերելով նաև կրոնական փոքրամասնության սրբատեղիները։ Գիշերվա դաժանությունից կադրեր։կապ էի հաստատել Քամիշլոյի մեր հայրենակիցների հետ: Քամիշլոյից դուրս գալն անհնար է: Քաղաքը ենթարկվում է ռմբակոծության, վիդիոկապով ես էլ ականատես եղա պայթուներին: Դեռևս բջջային կապ, ինտերնետ կապ կա: Աստված պահապան… Ինչ ասեմ»։
Մենք միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, մեր ամենամեծ զենքը մեր համախմբվածությունն է։ Այս մասին հոկտեմբերի 8-ին, Երկրապահ կամավորական միության Լոռու մարզային խորհրդի նիստին ելույթում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, փոխանցում է Armlur-ը։
«Ես ձեզանից մեկն եմ, նույն ճանապարհն անցած, սովորական, հասարակ գյուղացի, որ այստեղ նստածներից շատերի հետ առաջին իսկ կանչի դեպքում զենք ենք վերցրել և դուրս ենք եկել հայրենիքը պաշտպանելու»,–նշեց նա։
ԵԿՄ նախագահը շեշտեց՝ պետք է ամեն ինչ անել, որ հաջորդ սերունդներն ունենան խաղաղ, անկախ պետություն. «ԵԿՄ–ն կազմավորվեց Վազգեն Սարգսյանի օրոք, նրան հաջողվեց համախմբել բոլոր ջոկատները, մեր տղերքին։ Մեր սերունդը պետք է ունենա նորմալ երկիր, նորմալ պետականություն, համախմբված ժողովուրդ, իր քրտնաջան աշխատանքով կարողանա աշխատել, արարել, թե չէ այս ամենն անիմաստ էր, պահի տակ չոգևորվենք ու պահի տակ չհուսահատվենք։
Թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ միանգամից հունի մեջ չի ընկնի, բայց եկեք լցվենք հավատով, համերաշխությամբ, վստահությամբ, և մեր պետության հիմքերն ամրապնդենք, որ մեր հաջորդ սերունդներն ունենան խաղաղ, անկախ պետություն։ Մենք միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, անսպասելի հարձակման դեպքում մեր ամենամեծ զենքը մեր համախմբվածությունն է»։
Նա նաև վստահ է՝ թշնամուն կարող ենք հաղթել համախմբվածությամբ. «Այսօր ես կոչ եմ անում, պահանջում և խնդրում եմ՝ տղերք, խելքի եկեք, թողեք այս ամեն ինչը, մենք երեխեք ունենք, մենք թոռներ ունենք, մենք պատանիներ ունենք, սերունդ ունենք, որ նոր կյանք պետք է մտնի, մենք պետք է համախմբված լինենք, թշնամին պետք է հասկանա, որ ինչքան էլ զինված լինի, մենք հաղթելու ենք համախմբվածության շնորհիվ»։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6 րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում բարեգործական նպատակներով Արցախի Հանրապետություն ավտոմեքենաներ ուղարկելու պատրվակով իր ղեկավարած վարչական շրջանի տարածքում գործող տարբեր տնտեսվարողներից հավաքագրել է տարբեր չափերի հասնող գումարներ:
Այդ գումարներով նույն թվականին Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերվել «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ, սակայն նշված տրանսպորտային միջոցները Արցախի Հանրապետություն ուղարկելու փոխարեն նախկին թաղապետը նվիրաբերել է իր մտերիմ անձանց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այդ մասին որոշումը կայացվել է այսօր:
Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս գործառույթի իրականացման մասով մենք ետ գնացինք 19 տարի:
Հիշեցնեք, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:
Որոշման մանրամասները կհայտարարվի լրացուցիչ, բայց կարող եմ ասել, որ որոշումն ունի նույն պարամետրերը, ինչ շահառուների շրջանակը հետահայաց ընդլայնելու նախորդ որոշումները»:
Անի Փաշայանը գրաքննադատ է,գրականագետ։ Բայց ոչ թե իր աշխատասենյակում գրասեղանին հակված ընթերցող և ուսումնասիրող, այլ ակտիվ գրական գործիչ:Նա իր հեղինակային ռադիոհաղորդաշարերի, կազմակերպած ընթերցումների, հոդվածների և ուսումնասիրությունների միջոցով բացահայտում է նոր, երիտասարդ գրողներին, կապող օղակ ստեղծում ընթերցողի և գրողի միջև։ Գրականությունը իր ժամանակի արտացոլանքն է։ Եթե ուզում ես ավելի օբյեկտիվ ու խորքային ճանաչել քո ժամանակը, պիտի կարդաս ժամանակակից գրականություն։ Իսկ թե ի՛նչ կարդալ բառերի, տեքստերի, գրքերի հրատարակչական ու համացանցային այս քաոսում, ուղղորդում է գրաքննադատը։
Արվեստ և գրաքննադատություն
Որպես երաժիշտ (սովորել և ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական ուսումնարանի դաշնամուրային բաժինը)` նա հրաշալի է զգումխոսքի երաժշտականությունն ու ռիթմը. առանց դրա լավ գրականություն չի ստեղծվի։ Գրականությունը Անի Փաշայանի համար արվեստին մոտ լինելու հնարավորությունէ, արվեստի տարբեր ճյուղերը գրականության պրիզմայով ներկայացնելու միջոց։ Այդ մոտեցումն իր գիտական հիմնավորումը ստացավ «Աղասի Այվազյանի արձակի արվեստը» գիտական ատենախոսության վերջին գլխում, որը հենց այդպիսի մոիջդիսցիպլինար ուղղվածություն ունի։2007-ին ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գիտական ատենախոսությունը պաշտպանելուց և բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալուց հետո Անի Փաշայանն իր ակտիվ գործունեությամբ եկավ լրացնելու այն բացը, որ կար ժամանակակից գրականագիտական ու քննադատական ոլորտում։ Գրականագետը տեսնում էր, որ«Անկախացումից հետո մեր մշակույթը սկսել էր օր օրի բարգավաճել, ուժեղանալ։ Արձակում ու պոեզիայում նոր հետաքրքիր հոսք էր սկսվել, դա հենց ազատության զգացումն էր, որ ողողելէր գրողների երևակայությունն ու միտքը, նրանք ստեղծագործում էին էլ ավելի մեծ թափով, բոլոր այն գաղափարները, որոնք բողբոջել էին 1960-ականներին, ծաղկեցին, նորացան, թարմացան, ավելի բոցավառվեցին1990-ականներին և շարունակվում են առայսօր։»։ Կար նոր ժամանակների խոսքը, բայց չկար այն կազմակերպող, համակարգող գրականագիտական-քննադատական նոր ուժը։ Անի Փաշայանը որոշեց լրացնել այդ բացը։ Նա դարձավ հայ ժամանակակից գրական գործընթացի ակտիվ մասնակիցը, նպաստեցնոր գրողների առաջխաղացմանը։
Վատն է այն գրաքննադատը, ով չի բացահայտել գոնե մեկ գրողի. Վ.Բելինսկի
Գրաքննադատները համաշխարհային ու հայրենական գրականություն ուսումնասիրած փորձագետներ են, ովքեր գրական խոսքում լավն ու վատըզգում ու տարորոշում են անմիջապես, ձևավորում ընթերցողական ճաշակ ու կարծիք այս կամ այն նոր գրողի ու ստեղծագործության մասին, իրենց ելույթներով, հոդվածներով փորձում են պահպանել ու մեծացնել հասարակության հետաքրքրությունը նոր գրքերի ու գրողների հանդեպ։ Անի Փաշայանի բազմաթիվ հրապարակումները տպագիր և էլեկտրոնային բազմաթիվ պարբերականներում նվիրված են ժամանակակից հայ գրողներին. և՛ նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են անում դեպի գրական աշխարհ, և՛ նրանց, ովքեր ունեն ավելի փորձառու գրիչ։ Նրա Leges artis (լատ.՝ արվեստիկանոններով) սյունակը «Գրական թերթում», հաղորդաշարերը «Երկուսը՝ հեղինակ որոնելիս»(«Նոյյան տապան»), «Գրական ընտրանի» (2015-2019 թթ.՝«Վեմ» ռադիոկայան) ժամանակակից հայ գրականության մասին են, հյուրերը՝ ժամանակակից գրողներ, որոնք հնարավորություն են ստանում արտահայտվել, ներկայանալ ընթերցողին: «Ընտրել եմ մի քանի տասնյակ գրողների`արձակագիրների, դրամատուրգների, բանաստեղծների, էսսեիստներիայնպիսի մի շրջանակ,որոնք լավ չեն որոնվում, բայց տաղանդավոր են և ուշադրության արժանի: Այդպես նրանքհանրությանը ներկայանալու, ճանաչվելու հնարավորություն են ստանում»։ Անի Փաշայանըայդ գրողներից շատերի ժողովածուների խմբագիրն է, առաջաբանների հեղինակը։Նա բացահայտում ու ավելի ճանաչելի է դարձնումԲենիկ Ստեփանյանի, Նարինե Ավագյանի, Վահան Զանոյեանի, Մարգարիտա Վարդանյանի,Ժաննա Ղոչիկյանի, Կարինե Ռաֆայելյանի,Աննե Մարիի, Աշոտ Հովսեփյանի, Նաիրա Փիրումյանի, Ռուզան Ասատրյանի և ուրիշների ստեղծագործությունները, շարունակում վերլուծել հայտնի ժամանակակիցներին՝Ալիս Հովհաննիսյան, Նանե, Անուշ Ասլիբեկյան, Նոնա Պողոսյան, Գոհար Գալստյան, Արամ Պաչյան։Ու էլի շարունակում են հայտնվել նոր ստեղծագործողներ, որոնք դիմում են Անի Փաշայանին, ուզում լսել նրա մասնագիտական կարծիքը, վստահում նրան իրենց գրքերի մասին գրախոսականներ գրելու գործը։ «Գրականության զարգացման մեջ կան տեղատվություններ ու մակընթացություններ, կա ինքնին անընդհատ ստեղծագործական գործընթաց։ Այսինքն՝ մենք հենց հիմա այստեղ նստած զրուցում ենք, ու հենց այս պահին ինչ-որ տեղինչ-որ բան է գրվում: Գրողը չի սպասում՝ իրեն կսիրեն, չեն սիրի, կընդունեն, թե ոչ:Նա գրում է, ստեղծագործում։ Բայց ուշադրության արժանի են բոլորը։ Գրաքննադատների միջոցով նա ներկայանում է հասարակությանը, ով ինչպես կընդունի, անհատական է»։
Ուսումնասիրելով գրականությունը՝ ճանաչում ենք աշխարհը
«Գրականությունն ուղիղ կապ ունի հասարակության մտավոր էներգիայի և քաղաքական իրավիճակների հետ և անմիջապես արձագանքում է դրանց։ Հիշենք՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը, քա՜նի ստեղծագործություններ նվիրվեցին իրենց կյանքը հայրենիքին նվիրած տղաներին։ Փոխվում են կյանքը, ապրելակերպը, ընտանեկան պատկերացումները, ու այդ ամենը նույնպես արտացոլվում է գրականություններում։ Գրականությունը դարձել է ավելի բաց ու ազատ, այնպիսի գրողներ, ինչպիսիք են Արփի Ոսկանյանը,Նառա Վարդանյանը,ազատ մտածողության գրականություն են ստեղծում, պետք չէ պախարակել։ Կարևորը, լավ են գրում:Նրանք իրենց ժամանակների և ինքնատիպ մտածողության կրողներեն։ Օրինակ՝ մեկ ուրիշ գրող՝ Նաիրա Փիրումյան, կրկին թարմ անուն է, նա էլ մարդկային դժբախտության, ցավի արձակագիր է»,-նորօրյա գրական տրամադրություններն է ներկայացնում Անի Փաշայանը։ Ժամանակակից գրողներիստեղծագործության շնորհիվ՝ մարդն ավելի ծավալուն ու օբյեկտիվ է տեսնում ժամանակակից աշխարհը։ Առանց լավ ժամանակակից գրականության մարդիկ պարզապես կկաղապարվեն իրենց առօրյա հոգսերում ու գործերում։ Անի Փաշայանը ժամանակակից հայ գրականությունումնորագույն գրողների ճանաչման ու հանրայնացման ուղիներ է փնտրում՝ օգտագործելով տպագիր և էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի բոլոր հնարավոր միջոցները. «Մանրամասն վերլուծում եմ յուրաքանչյուր ստեղծագործություն, որ ինձ վստահվում է, գրում եմ առաջաբաններ, ինչը հաճախգրատպության ժամանակ անտեսվում է տարբեր պատճառներով: Այնինչ, բոլոր գրքերը, որոնք մեծ ճանաչում են ունեցել, լավ առաջաբաններ են ունեցել։ Օրինակ՝ հիշենք ամերիկացի ԷզրաՓաունդին՝ հայտնի տեսաբանինևքննադատին, որըմեծդերխաղացանգլալեզումոդեռնիստականգրականությանզարգացմանգործում։ Նաառաջաբաններ էր գրում, ստեղծումալմանախներ, խմբագրում, տպագրում վերլուծություններ, ընթերցումներ կազմակերպում։ Գրականագետի և քննադատի խնդիրը հենց դա է՝ մանրամասն ներկայացնել արվեստագետին,նրա կերպարը, նրա մտքերն ու գաղափարները։ Դա ես անում եմ ինչպես իմ առաջաբաններով, հոդվածներով, այնպես էլ հաղորդաշարերով, հարցազրույցներով, որտեղ թողնում եմ, որ իրենք խոսեն իրենց մասին, արտահայտվեն, բացահայտվեն ընթերցողների համար»։
Գրականությունը մարդու չափանիշն է, գուցե, մարդ լինելու։ Առանց գրականության մարդը անասուն է դառնում. Աղասի Այվազյան
Անի Փաշայանը որպես գրականագետ ու գրաքննադատ թրծվեց
ԱղասիԱյվազյանիստեղծագործություններիվերլուծությանևուսումնասիրության քուրայում։ 1999 թ. Գրականության ինստիուտում ատենախոսության թեմայի՝ «Աղասի Այվազյանի արձակի արվեստը» հաստատումով բացվեց Անի Փաշայանի այվազյանական գրի առաջին էջը։ Ատենախոսություն, Աղասի Այվազյանի ստեղծագործության տարբեր կողմերը վերլուծող հոդվածներ, «Այվազյանական ընթերցումներ», Այվազյանական դրամատուրգիական փառատոններ… Անի Փաշայանի շնորհիվ հայ ընթերցողը բացահայտեց Աղասի Այվազյանի ստեղծագործության բազմակողմանիությունն ու խորությունը. «Աղասի Այվազյանը փակ անուն էր, ու ես փորձեցի բացահայտել նրան։ Ասպարեզում միայն մեկուսումնասիրություն կար, որը հեղինակել էր Համո Մաթևոսյանը։ Նա առաջին հետազոտողն է եղել, բայց դա միայն մուտք էր Աղասի Այվազյանի աշխարհ։Աղասի Այվազյանին ավելի խորքային ներկայացնելու, նրա ստեղծագործությունների բազմաբովանդակ կեղևը բացահայտելու առաջին փորձը ես արեցի։ Ամեն ինչ սկսվեց 1999 թ., երբ ատենախոսության թեմայի ընտրության հարցի առաջ էի կագնել։ Խորհրդակցեցի իմ դասախոս, գրականագետ Աբգար Ափինյանի հետ, որն այն ժամանակ գրողների միության առաջին քարտուղարն էր, ընտրեցինք 4 գրող՝ Գուրգեն Մահարի, Խաչիկ Դաշտենց, Մուշեղ Գալշոյան, Աղասի Այվազյան, բայց գրականության ինստիտուտը ինձ հնարավորություն տվեց ընտրել միայն Աղասի Այվազյանին։ Ես ցնծում էի.կատարվեց իմ ամենամեծ ցանկությունը, ես «տերը» դարձա միմեծաշխարհի բացահայտման: Աղասի Այվազյանի հետ ջերմ բարեկամներ դարձանք, նրան տեսա ուրախ և տխուր պահերին, հիվանդ ու դեղեր ընդունելիս, ես չկարողացա հոգ տանել նրա առողջության մասին, բայց ինձ վիճակված էր հոգ տանել նրա գրական ժառանգությանը։ Դա արել ու անում եմ սրբորեն։ Գրեցի հոդվածներ, կազմակերպեցի ընթերցումներ, դրամատուրգիական փառատոններ, բայց իմամենամեծ հաղթանակը եղավ այս տարի, երբ վերջապես նրա անունով ֆեյսբուքյան էջ բացեցի, այն ունի մոտ 100 մասնակից, որոնք էջում տեղադրում են Աղասի Այվազյանի ստեղծագործություններից, խոհերից, հուշերից»։ Հետևորդները կավելանան, այն կտարածվի՝ համոզված է ԱնիՓաշայանը,որովհետև մարդիկ հոգևոր սով են զգում, որովհետև այվազյանական գիրը սովորեցնում է երջանիկ լինել և մենակ չմնալ, սիրել հայրենիքը, վերադառնալ հայրենիք, ցույց է տալիս մարդկային բնազդներն ու կրքերը, մարդու հայացքն ուղղորդում դեպի համամարդկային արժեքներ ստեղծած արվեստագետները, որոնց Այվազյանը ներկայացնում է համակարգի՝ Մեծ մարմնի մեջ:
Մեծ լսարանների գրաքննադատը
Այսօրվա նյութական ու վիրտուալ աշխարհումմարդը հոգևոր քաղց է զգում։ Նա էսթետիկ բավարարության, գեղեցիկը տեսնելու, լսելու և զգալու կարիք է ունենում։ Ու որքան էլ մեր օրերում զարմանալի թվա,ժամանակակից գրողներին նվիրված գրական ընթերցումները, որոնք կազմակերպում է Անի Փաշայանը, անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Բայց նորարար գրականագետը որոշել է գնալ թատրոնի ճանապարհով, գեղարվեստական պատկերները ավելի վառ ու տպավորիչ դարձնել թատերական բեմադրություններով՝ միախառնելով ընթերցումն ու խաղը։ Այդ ընթերցումները միշտ սպասված են, հատկապես երիտասարդների մեջ։ Երիտասարդությունը բաց չի թողնում ոչ մի լավ գիրք, լավ ներկայացում ու ֆիլմ, ասում է Անի Փաշայանը։ Նա դասավանդում է 1995 թվականիցև ուսանողներին համարում է հասարակական կյանքի կարևոր կենտրոն. «Այն օրը, երբ ես մտա լսարան, լրիվ ուրիշ զգեստ հագա, զգեստավորվեցի, հոգեպես պատրաստվեցի ինչպես եկեղեցի մտնելիս։ Այստեղ ես միջնորդ եմ, որի միջոցով ուսանողըհաղորդակցվում է տիեզերական գիտելիքների հետ: Ընթերցողը, ուսանողը այնպիսի տարածքներ է ուզում, որտեղ կտեսնի իրեն: Եսգրականության մեջ ցույց եմ տվել նրանց այդ տարածքները։ Ես գրականության, արվեստի, գեղեցիկի սերմեր եմ նետում նրանց հոգու մեջ։ Այդ սերմերը, ինչպես վիտամիններն են անտեսանելի ու աննկատ ամրացնում մարմինը, նույնքան աննկատ կամրացնեն նրանց հոգիները, բարու և գեղեցիկի ձգտման ծիլեր կտան:
Գրականությունը զվարճանք չէ, ժամանց չէ, խրատաբանություն ու տվյալների շտեմարան չէ։ Գրականությունը սրտի զրույց է սրտի հետ։
Գրաքննադատը միշտ դիմում է ընթերցողին։ Բայց ընթերցողից բացի նա մեկ այլ հասցեատեր էլ ունի՝ գրողը։ Ընդհանրապես, քննադատություն ասելով նախևառաջ հասկանում ենք գրողի սխալների, թույլ կողմերի հայտնաբերում։ Բայց իրականում դա չէ լավ գրաքննադատի խնդիրը։ Նա ձգտում է հնարավորինս լիարժեք ներկայացնել հեղինակի միտքը, օգնել նրան՝ շտկելու թույլ կողմերը, նպաստել գրողի տաղանդի զարգացմանը։
Անի Փաշայանը շատ գրողների է օգնել գրքի խմբագրման, շնորհանդեսների կազմակերպման մեջ։Շնորհանդեսը նա համարում է ծիսական արարողակարգ, տոն, որտեղ նշվում է տվյալ գրքի ծնունդը, և այդ ծնունդին պետք է պատրաստվել ամենայն պատասխանատվությամբ. «Ես կողմեմ, որ ստեղծվի այն ինստիտուտը, որ գրողը և գրականագետը նախ քննարկումներ ունենան ապագա գրքի շուրջ, քննադատը իր դիտողությունները ներկայացնի, շտկվեն, մաքրվեն վրիպակներն ու սխալները, հեղինակը նորից աշխատի ստեղծագործության վրա, հետո միայն հանձնիտպագրության։ Այսինքն, միասինպատրաստեն գրքի ծնունդը, ինչ հրաշալի կլինի։ Մի բան է գիրք տպելը, մի բան է՝ ով է կարդալու այդ գիրքը: Դրա համար պետք է գիտակցել՝ ամեն ինչ չէ, որ պետք է տպագրել։ Ճիշտ է՝ հիմա ազատ է տպագրությունը, բայց գոնե պետք է խորհրդակցեն մասնագետների հետ, գոնե տպագրեն առանց վրիպակների ու սխալների»։
Մի կողմից գրաքննադատը մատնանշում է ստեղծագործության արժանիքներն ու թերությունները, նպաստում գրողի գաղափարական աշխարհայացքի ընդլայնմանը, վարպետության կատարելագործմանը, մյուս կողմից, դիմելով ընթերցողին, քննադատը ոչ միայն մեկնաբանում է գրական երկը, այլ նրան ներքաշում կարդացածը նոր մակարդակում միասին իմաստավորելու կենդանի պրոցեսի մեջ։ «Գրականությունը կարևոր առաքելություն ունի կյանքը լիարժեք զգալու մեջ։ Գրքերը կարող են կանխել նախ ինքնասպանությունները։ Դրանք ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման բանալիներ են տալիս մարդուն։ Եթե գրականության հետ ինչ-որ առնչություն ունես, քեզ համար հազարապատկվում են կյանքի շերտերն ու գույները։ Գրականությունը սովորեցնում է պայքարել կյանքը վայելելու համար, փոխանցում է ապրելու մշակույթ, սիրելու մշակույթ, ուղղորդում դեպքի սերը՝ օգնելով ականջ դնել ինքդ քեզ ու քո հոգուն»,- ասում է գրականության մեծ սիրով ապրող գրաքննադատը։
Այսօրվա վիճակով մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1,2 տոկոսով: Իհարկե տարվա արդյունքներով տեմպը հնարավոր է որոշակի փոփոխություններ կրի, բայց ուզում եմ ասել, որ կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման մասով մենք աննախադեպ ցուցանիշ ենք գրանցել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ի՞նչ անել-2. Տնտեսական հեղափոխություն. Ընկալում և գործարկում» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, վատ նորություններ էլ կան, որոնք վերաբերում են վարքագծային կոմպոնենտին. «Շատ դժվար է փոփոխություններ անել վարքագծի մասով, սակայն պետք է ընդունել, որ այդ մասով ժամանակ է պետք»:
Վարչապետը որպես օրինակ խոսեց Գյումրիի մասին: Նա նշեց, որ Անկախության տոնակատարությունների ժամանակ Գյումրի այցելել է 15 հազար մարդ, ռեստորաններում, սրճարաններում ազատ տեղ չի եղել. «Սրանով պայմանավորված ես որոշեցի պարզել, թե ինչ տնտեսական շարժ է եղել այդ օրը Գյումրիում և ինձ համար անսպասելի իրողություն է պարզվել: Պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները եղել են նույն չափով, որքան՝ նախորդ օրերին: Առևտրի ծավալը մեծացել է 10 միլիոն դրամով, իսկ ՀԴՄ-ների թիվը նույնն է մնացել»:
Փաշինյանի խոսքերով, վերոնշյալն իրականում շատ վատ նորություն է. «Իհարկե, այդ օրը Գյումրիում իմացել են, որ հարկայինը որևէ բան չի անելու, ոչ ռեյդ է լինելու, ոչ որևէ այլ բան: Կառավարությունն իր գործողություններում այդպիսի մասշտաբային գործողություն իրականացրեց, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն է: Բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի՞, թե՝ ոչ: Գործընկերության տրամաբանությունը կարևոր է, տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել: Այն պետք է լինի երկխոսություն: Բայց ուզում եմ ասել, որ դրա հետ կապված լավ նորություն էլ ունենք: 2019 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով, նախորդ տարվա տվյալների հետ կապված 75 միլիոնով ավել ՀԴՄ է տպվել: 10 ամիսների տվյալներով թիվը հասել է 85 միլիոնի»:
2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ: Այս մասին Livenews.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքազյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկեl, րոպե առաջ պատասխան են տալու»,- ասաց նա:
Բալասանյանը նշեց, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ ասել է, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. « «Ցռան Վերգոյի» տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ, եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա»,- ասաց նա:
Բալասանյանը հայտարարեց նաև, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- եզրափակեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հայաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ, որ Արցախում իրենց թեկնածուն դառնա նախագահ, դրանից հետո իրենք կարող են ազդել ԼՂՀ ուժային կառույցներում կադրային փոփոխությունների վրա և նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր ամբողջովին վերահսկելի են ՀՀ վարչապետի կողմից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը`անդրադառնալով Արցախում 2020 թվականի ընտրություններին և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի թեկնածության առաջադրելուն:
Արմեն Բադալյանի ենթադրությամբ՝ ՀՀ իշխանությունների նախընտրելի թեկնածուն այս պահի դրությամբ հենց Մասիս Մայիլյանն է: Ըստ նրա՝ բացի նրանցից, ովքեր հայտարարել են իրենց թեկնածությունը առաջադրելու մասին, կլինեն նաև նոր թեկնածուներ: «Այստեղ կարևոր հարց է, որ ԼՂՀ-ում նախագահի ընտրությունները միայն ներքին քաղաքական հարց չէ, և դրանց վրա մեծամասամբ և անտեսանելի իր ազդեցությունն են ունենալու նաև Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն ինչով աջակցելու են, որ ՀՀ վարչապետի համար ցանկալի թեկնածուն Արցախում դառնա նախագահ»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգը նշեց, որ եթե դա հաջողությամբ ավարտվի, ապա կարող ենք փաստել, որ Լեռնային Ղարաբաղի իշխանական ողջ համակարգը ամբողջովին մտնելու է ՀՀ վարչապետի կողմից իր անձնիշխան համակարգ: «Եթե վարչապետին հաջողվեց Արցախում իր համար ցանկալի մարդուն դարձնել նախագահ, ապա կարող ենք ասել, որ վարչապետը վերահսկում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև ԼՂՀ-ի գործադիր, ուժային կառույցները»,-ասաց նա:
«Եթե ՀՀ իշխանությունների համար այդ ընտրությունները ցանկալի ավարտ չունենան, Հայաստանի իշխանությունները կարող են չճանաչել այդ ընտրությունները` դրանից բխող բոլոր հետևանքներով՝ պահանջելով վերահաշվարկ, վերաքվեարկություն, մինչև հասնի իրեն ցանկալի արդյունքի, իսկ ԼՂՀ նախագահի պաշտոնը բավականին ազդեցիկ է, և այնտեղ նախագահը նաև ուժայի կառույցների ղեկավարն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ առաջադրում է իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում: «Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաև Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը։ Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը»,-իր հայտարարության մեջ նշել էր նա։
Քննչական հետաքննության կողմից ներկայացվել է իր երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի տան տեսանյութը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Կադրերում աղջիկները ցույց են տալիս, թե ինչպես են կատարել հանցագործությունը։ Կրտսեր եւ միջնեկ քույրերը խոստովանում են, որ նրան թիկունքից են մոտեցել, երբ քնած է եղել բազկաթոռին։
«Նա (կրտսերը-խմբ․) դանակի առաջին հարվածը հասցրեց, նա արթնացավ, այնուհետեւ ես մուրճով հարվածեցի, չեմ հիշում՝ մեկ անգամ թե երկու»,- պատմում է միջնեկ քույրը՝ Անգելինան։ Վիրավոր Միխայիլ Խաչատրյանը վեր է կացել եւ սկսել է հարցնել՝ ինչ է կատարվում։ Դրանից հետո մեղադրյալները զանգել են ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել։ Անգելինան նշում է, որ իրենք նախօրոք հաստատված դերեր չեն ունեցել եւ հանպատրաստից են գործել։ Ընդ որում, ավագ քույրը փորձել է հետ համոզել նրանց եւ մինչեւ վերջին պահը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը։ Ենթադրվում է, որ աղջիկները տղամարդուն սպանել են այն բանից հետո, երբ նա հերթական անգամ հարձակվել է կրտսեր քրոջ վրա։
https://www.youtube.com/watch?time_continue=234&v=MBvRiSigCyY
Պնդել, թե իրենց փոքրիկին վաճառել են, պարզապես անմտություն է՝ հենց միայն պտղի մահածին և արդեն դիահերձված լինելու պատճառով: Այսպիսի հայտարարությամբ պարզաբանում է տարածել Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը։
Ամբողջական պարզաբանումը՝ ստորեւ․
«Նկատի առնելով մամուլի՝ վերջին օրերի հրապարակումները, որոնցով անդրադարձ էր կատարվում Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում մահածին պտղի դեպքին, հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները:
Ծննդաբեր Հայկուհի Խաչատրյանի պտուղը ծնվել է 24.09.19 թվականին, ժամը 22.20-ին՝ արդեն մահացած: Ծնողներին պտղի մահացած լինելու մասին ծնունդը վարող բժիշկը վերջնական տեղեկացրել է ժամը 18.00-ի սահմաններում՝ սոնոգրաֆիայից հետո: Բացի այդ, գոյություն ունեն փաստը ապացուցող այլ տվյալներ՝ վարող բժշկի զննման գրառումը, ինչպես նաև ծննդկանի գրությունը՝ պտղի ներարգանդային մահվան պատճառը ճշտելու վերաբերյալ: Պնդել, թե իրենց փոքրիկին վաճառել են, պարզապես անմտություն է՝ հենց միայն պտղի մահածին և արդեն դիահերձված լինելու պատճառով: Ավելին՝ ծննդկանի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, ծննդաբերելուց հետո տեսել է պտղի դին:
Մահացած պտղի հերձումը և հետազոտությունը ՀՀ-ում կարգավորվում է կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ հիվանդանոցը պարտավոր է մահվան արձանագրումից 12 ժամվա ընթացքում պտղի դին ուղարկել դիահերձման, ինչը և արվել է:
25.09.2019թ.–ից մինչև 27.09.2019թ.–ը հերձված դին պահպանվել է դիահերձարանի սառնարանում, և միայն Ոստիկանության՝ 30.09.2019 թ.-ի պահանջով, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար, նույն օրը դիահերձարանից իրավապահ մարմնին տրամադրվել են պտղի օրգանները: Մեր կողմից միջնորդություն է արվել նաև կատարել ԴՆԹ հետազոտություն:
Նրա ամուսինը, տեղեկանալով պտղի ներարգանդային մահվան մասին, հիվանդանոցում աղմուկ է բարձրացրել՝ կոտրելով ծնարանի դռան ապակիները, խանգարելով մյուս հիվանդների անդորրը:
Ավելին՝ ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, ԲԳԴ-պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանն անձամբ զանգել և հանդիպման է հրավիրել մահացած փոքրիկի ծնողներին, ինչը մերժվել է:
Ցավակցելով երիտասարդ ծնողներին, և իբրև բժիշկներ՝ քաջ գիտակցելով նրանց հոգեվիվիճակը, այնուամենայնիվ անընդունելի ենք համարում այն անհիմն աղմուկն ու վիրավորական արտահայտությունները, որոնք արվել են հատկապես սոցիալական մեդիայի հարթակում: Ըմբռնելով ծնողների խորը վիշտն ու դրանից բխող հուզական պոռթկումները՝ անհրաժեշտ է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և քննչական մարմինների գործողությունների ավարտին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.