23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) 48-էջանոց հույժ գաղտնի զեկույցը, որը պատրաստվել է 1988 թ․ օգոստոսին և որոշ ջնջումներով բացահայտվել 2012-ին, կրում է՝ «Անկարգություններ Կովկասում և ազգայնականության մարտահրավերը» խորագիրը: Չնայած վաղեմությանը՝ զեկույցը ներառում է հետաքրքիր վերլուծություն Արցախյան հակամարտության մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների տեսանկյունից:
ԿՀՎ-ի վերլուծաբանն այս զեկույցի նախաբանում գնացել է Արցախյան հակամարտության ակունքների հետքերով․ «Հայկական և ադրբեջանական հակամարտող կողմերի միջև թշնամությունը գոյություն է ունեցել հարյուրավոր տարիներ, իսկ 1920-ական թվականներին Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոնն Ադրբեջանի Հանրապետությանը ենթարկելուց հետո այդ թշնամանքը եղել է հայերի հիասթափության և մտահոգության մշտական, թեև երկար ժամանակ թաքուն, աղբյուր: Հայերի նկատմամբ ադրբեջանցիների թշնամանքը ուժեղացել է քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական փոփոխություններով պայմանավորված, որոնք բացասաբար են անդրադարձել ադրբեջանցիների քաղաքական կարգավիճակի վրա և ընդլայնել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև կենսամակարդակների ճեղքվածքը: Մասնավորապես, Ադրբեջանի արագ աճող երիտասարդ չափահաս բնակչությունը մեծ ճնշում է գործադրել Հանրապետության կարողություննների վրա՝ համապատասխան աշխատատեղեր, բնակարաններ և կրթություն ապահովելու համար։ Ադրբեջանական հիասթափությունը ելք է գտել հայերի վրա հարձակումների մեջ»։
ԿՀՎ-ի անանուն վերլուծաբանը հաղորդել է, որ Քաղբյուրոյի ներսում Արցախյան ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ առկա պառակտումն ավելի սրեց իրավիճակը։ Երկրորդ քարտուղար Լիգաչովը և ՊԱԿ-ի (ԿԳԲ) նախագահ Չեբրիկովը կոշտ գծի կողմնակիցներ էին, որոնք կտրականապես դեմ էին Ադրբեջանից Արցախի անջատմանը։ Նրանք համաձայն չէին Գորբաչովի բարեփոխումներին և արտաքին տերություններին մեղադրում էին Խորհրդային Միության ներսում անկարգություններ հրահրելու մեջ:
Երբ երկու նշանավոր հայ գրողներ՝ Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը, 1988-ի փետրվարին Մոսկվայում հանդիպեցին Գորբաչովի հետ, նրանք հաղորդեցին, որ նա լավ տեղեկացված է և վստահեցրել է, որ ինքն «արդար լուծում» է ցանկանում: Նա ընդունել է «[հայկական] ցույցերի խաղաղ բնույթը և շեշտել իր անձնական համակրանքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորվելու փափագին․․․»։
Հայ պատվիրակների Երևան վերադառնալուց հետո, 1988 թ․ փետրվարի 27-ի ռադիոհաղորդման ժամանակ Կապուտիկյանը կոչ արեց հայերին վստահել Գորբաչովին։ «Նա գիտի և հասկանում է մեր խնդիրը և ցանկանում է այն անձամբ լուծել … Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ վնաս չլինի նրան», հայտարարեց Կապուտիկյանը։
Ինչ վերաբերում է Խորհրդային Միության մտահոգություններին՝ արտասահմանցիների, մասնավորապես ամերիկահայերի միջամտությանը Խորհրդային Միության ներքին անկարգություններին, ԿՀՎ-ի վերլուծաբանը հաղորդեց․ «Վերջին անկարգությունները, կարծես թե ստիպել են խորհրդային պաշտոնյաներին ավելի շատ վախենալ օտարերկրյա խաղացողների դերակատարումից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում։ Այսօր աշխարհում 5․5 միլիոն հայերենով խոսող մարդկանց մոտ 60 տոկոսը ապրում է Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս, ԽՍՀՄ-ում՝ շուրջ 1․4 միլիոն, իսկ արտերկրում՝ 2 միլիոն: Մինչ օրս, հայ արտագաղթողները, որպես իրենց ազգի պատմական կեղեքիչ, տեսնում են ավելի շատ Թուրքիային, քան Ռուսաստանին, և ակտիվորեն ներգրավված չեն խորհրդային համակարգը փոխելու կամ խորհրդային քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու գործում։
Մոսկվան անհանգստացած է, որ սփյուռքի վերաբերմունքը կարող է խիստ քննադատական դառնալ ԽՍՀՄ-ի նկատմամբ և, որ Միացյալ Նահանգների հայերը, մասնավորապես, կարող են վերաճել հզոր հակախորհրդային ճնշման խմբի։ Խորհրդային իշխանությունները զգուշանում են հայերի մեծ համակենտրոնացումից Կալիֆորնիայում և Նյու Յորքում՝ մեծ թվով ընտրական ձայներ ունեցող նահանգներում, որոնք ակտիվորեն վիճարկվել են նախորդ նախագահական ընտրություններում»:
Նախորդ պարբերության տողատակի ծանոթագրությունում ԿՀՎ-ի վերլուծաբանը նշել է, որ «Միացյալ Նահանգներում բնակվում է առնվազն 600 հազար հայ։ Խորհրդային Հայաստանից արտագաղթած հայերի 90 տոկոսը եկել է Կալիֆորնիա։ Լոս Անջելեսի հայկական համայնքը ամենամեծն է (100 հազար) Երևանից դուրս։ Նյու Յորքի շրջանում ապրում է շուրջ 70 հազար հայ, որոնք հիմնականում եկել են Լիբանանից և Իրանից։
ԿՀՎ-ի վերլուծաբանը հավելել է․ «Մոսկվան կարող է անհանգստանալ, որ օտարերկրյա հայկական ահաբեկչական խմբավորումները, ինչպես օրինակ, «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը» (ԱՍԱԼԱ), կարող են թիրախավորել Խորհդրային Միությանը, չնայած մենք որևէ ապացույց չունենք դրա իսկության մասին։ Մինչ այժմ ԽՍՀՄ-ը շատ քիչ է երևացել ԱՍԱԼԱ-ի ի մարքսիստական գաղափարախոսության հետ խառնված զինված պայքարում, ԱՍԱԼԱ-ի գերիշխող խմբակցությունը Խորհրդային Հայաստանը համարում է ազատագրված տարածք, և խումբն իր հարձակումները կենտրոնացնում է բացառապես թուրք պաշտոնյաների վրա:
Փաստորեն, ԱՍԱԼԱ-ն, ի վերջո, կցանկանար «հայկական մարզերը», որոնք այժմ գտնվում են Թուրքիայում և, հավանաբար, Իրաքում [՞] տեսնել վերամիավորված Խորհրդային Հայաստանի հետ։ Ավելին, ԱՍԱԼԱ-ն այժմ գտնվում է դադարի փուլում, և նրա առաջնորդը սպանվել է ապրիլի 28-ին [1988 թ․]: Այնուամենայնիվ, ԱՍԱԼԱ-ն ապրիլի սկզբին չափավոր ձևակերպված ուղերձ հղեց Գորբաչովին՝ աջակցելով Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորմանը, միաժամանակ հատուկ ընդգծելով, որ Հայաստանը ԽՍՀՄ-ի անբաժանելի մասն է և ձգտում է միայն շտկել սահմանը, այլ ոչ թե պահանջներ ներկայացնել Մոսկվային»:
Վերջապես, ԿՀՎ-ի վերլուծաբանը բացատրել է Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ․ «Թեև թուրքական կառավարությունը բացահայտորեն Ադրբեջանի կողմը չանցավ, սակայն Թուրքիայի մտահոգությունը վերածնված հայկական ազգայնականությունից ստիպեց Անկարային համակրել Բաքվին։ Երբ փետրվարին [1988] ճգնաժամն սկսվեց, Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները հրապարակայնորեն մատնանշեցին, որ միջազգային պայմանագրերն Անկարային ձայնի իրավունք են տալիս այս ճգնաժամում՝ ակնհայտ վկայակոչում անելով ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1921 թ․ կնքված պայմանագրին, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի անցմանը Ադրբեջանին:
Անկասկած, Թուրքիան վախենում էր, որ Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Հայաստանին կգրգռի հայերի ախորժակը և կհանգեցնի Նախիջևանի կարգավիճակի փոփոխության և Թուրքիայի նախկին հայկական շրջաններն ստանալու ճնշման մեծացման։ Թուրք պաշտոնյաները, հավանաբար, նշել են նաև, որ «Մեծ Հայքի» հայկական ծավալապաշտական որոշ պահանջներ հիմնված են ավելի շատ պատմական պահանջների, քան տուժած տարածքների էթնիկական կազմի վրա։ Այսպիսով, որոշ հայեր պահանջել են Նախիջևանի վերադարձը, չնայած նրան, որ այժմ ադրբեջանցիները թվաքանակով մեծապես գերազանցում են այս տարածաշրջանում ապրող հայերին: Նման պատմական չափանիշներ օգտագործելով հայերը կարող են հայց ներկայացնել նույնիսկ Թուրքիայի որոշ սահմանամերձ հատվածների նկատմամբ, որտեղ այժմ ապրում է ընդամենը 50 հազար հայ»:
ԿՀՎ-ի վերլուծաբանն իր զեկույցը եզրափակել է ուրվագծելով հինգ տարբերակ, որոնք ԽՍՀՄ-ն ուներ Արցախյան հակամարտության լուծման համար․
1) «Ստատուս քվոյի պահպանում»․
2) «Լրացուցիչ տնտեսական զիջումների կատարում» հայերին․
3) «Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ուժեղացում Ադրբեջանի կազմում»․
4) «Արտատարածքային հայրենի մշակութային հաստատությունների» ընդլայնում․
5) «Լեռնային Ղարաբաղի վերակազմավորում»`այն բաժանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունն ընդգրկում է ամբողջ աշխարհը «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի սաները կրկին կմրցեն միջազգային հարթակում «Աբակ» -ը կմրցի միջազգային հարթակում Մենթալ թվաբանության ակադեմիայի սաները կրկին կմրցեն միջազգային հարթակում Նոյեմբերի 2-ին Սոչիում տեղի կունենա մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա, որի շրջանակներում իրենց ուժերը կփորձեն «Աբակ»-ի 9-ը, ինչպես նաեւ ակադեմիայի Կապանի մասնաճյուղի թվով 6 սաները։ Ռաֆայել Մովսեսյանը, Մայա Միտոյանը, Նատալի Աքսյանը, Գեւորգ Գյուլխասյանը, Աննա Մանուկյանը, Կամո Հակոբյանը, Դավիթ Սուքիասյանը, Մհեր Գեւորգյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը Երեւանից, ինչպես նաեւ Միլանա Հարությունյանը, Մարիամ Ոսկանյանը, Մարիաննա Աթայանը, Սյունե Միրզոյանը, Սյունե Ջհանգիրյանը եւ Սոնա Մկրտչյանը Կապանից կմրցեն ըստ տարիքային խմբերի եւ մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Տեղեկացնենք, որ մասնակիցներից 8-ամյա Ռաֆայել Մովսեսյանը միջազգային օլիմպիադաների կրկնակի սուպերչեմպիոն է, իսկ 11-ամյա Մհեր Գեւորգյանը եւ 8-ամյա Մայա Միտոյանը միջազգային օլիմպիադաների առաջին տեղերի մրցանակակիրներ։
Ուշադրության կենտրոնացում, երևակայության զարգացում, զննողականության, տրամաբանական, ստեղծագործական մտածողության, տեսողական հիշողության զարգացում: Ըստ էության, մենթալ թվաբանության նպատակը արագ հաշվել սովորեցնելը չէ, դա միայն օգտակար «կողմնակի» ազդեցություն է:
Պարապմունքների գլխավոր իմաստը շատ ավելի խորն է: Այս պարապմունքները նպաստում են, որ զարգանա նաև ուղեղի աջ կիսագունդը, որը հսկայական չօգտագործվող պոտենցիալ ունի: Ինչպես գիտենք ձախ կիսագունդը, որը սովորաբար ավելի զարգացած է լինում, պատասխանատու է վերլուծական մտքի, դետալների հանդեպ ուշադրության, տրամաբանության համար: Իսկ աջ կիսագունդը ինտուիտիվ, հուզական, ստեղծագործական աղբյուր է:
Ուղեղի զարգացած աջ կիսագունդ ունեցող մարդիկ ուժեղ երևակայություն ունեն, կարող են առաջարկել ինքնատիպ գաղափարներ, ստեղծագործել: Մենթալ թվաբանությունը ուժեղացնում է երեխայի ուղեղի նեյրոնային կապերը, զարգացնում նրա մտածողության որակն ու արագությունը: Ուղեղի կիսագնդերը միաժամանակ աշխատեցնող երեխայի մեջ զարգանում են հմտություններ ու կարողություններ, որոնք նրան պետք կգան ամբողջ կյանքում. այն է՝ դպրոցական հանձնարարությունների արագ կատարում, ժամանակի տնտեսում, օտար լեզուների արագ յուրացում, զարգացած երևակայություն և ստեղծագործական մտածողություն, տարբեր առաջադրանքներ միաժամանակ կատարելու ընդունակություն, ինքնուրույնություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ: Մեր դարում ավելի ու ավելի է կարևորվում հենց ստեղծագործ, ինքնատիպ գաղափարներ առաջարկող մասնագետների պահանջը: Մենթալ թվաբանությունը, հավասարապես զարգացնելով ուղեղի երկու կիսագնդերը, իդեալական պայմաններ է ստեղծում երեխաների զարգացման համար:
Ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող երիտասարդները մանկատան սաներ են: Տարիներ առաջ նրանք խոշտանգվել են մոր կողմից, ինչից հետո տեղափոխվել են մանկատուն, նրանցից մեկին 7 տարեկան հասակում մայրը դանակահարել է, ինչի համար և դատապարտվել է:
Կասկածյալ Հրաչ Գ.-ի մայրը 7-ամյա որդուն դանակով հարվածել է, ինչի հետևանքով նրա սրտի, ստոծանիի ու ստամոքսի հատվածում վնասվածքներ է ստացել: Այնուհետև մայրը իր մոր հետ իր որդուն տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են, սակայն այդ ընթացքում ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ իր երկու որդիներին խոշտանգելու համար: 2001 թվականին ծնված Սարգիս Գ.-ին և Հրաչ Գ.-ին փայտով, գոտու ճարմանդով, փոկով և տարբեր այլ առարկաներով հարվածներ հասցրել:
Նրա որդիների վրա ընդհանուր թվով 58 և 65 սպիներ են հայտնաբերվել:
Ռիտա Գ-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու և ՔՕ-ի 119-րդ հոդվածի՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու մեջ և դատապարտվել ազատազրկման հինգ տարի ժամկետով: Այդ դեպքերից հետո որդիներին տեղափոխել են Իջևանի մանկատուն:
Tert.am-ի տեղեկություններով՝ նրանց տատը Պռոշյանում հայտնի կին է, իսկ որդիների մայրը նրա խորթ աղջիկն է:
Եղբայրները հանրապետության տարբեր համայնքներում հայտնի են: «ՍՈՍ» մանկատնից նախ վերադարձել է ավագ եղբայրը, իսկ փոքր եղբայրը վերադարձել է վերջերս։ Համայնքում լռում են երիտասարդների մասին, սակայն որոշ տեղեկություններով՝ նրանք տարբեր հափշտակություններ են արել Հանրապետության տարբեր քաղաքներից, ունեցել են ոչ պատշաճ վարքագիծ նաև մանկատանը։ Տարբեր արարքներով նրանք աչքի են ընկել, այսօրվա դեպքից հետո էլ սովորականի պես հեռացել են դեպքի վայրից, չեն փորձել թաքնվել և հայտնաբերվել են ոստիկանների կողմից:
Եղբայրները սովորականի պես դուրս են եկել տնից հերթական գողության հետքերով, այնուհետև կողոպուտից հետո հանդիպել են ոստիկանության ծառայողների խոչընդոտին, նախ փախել են, ապա դիմադրել, այնուհետև նրանցից մեկի զենքով սպանել են մյուս ոստիկանին ու հանգիստ վերադարձել տուն, իրավապահներին չեն ներկայացել: Գիշերը հարևանները տարօրինակ ոչինչ չեն նկատել մինչև ոստիկանների այցը Պռոշյան համայնք:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Մահացած ոստիկանը՝ Տիգրան Առաքելյանը, Արարատի մարզի Արգավանդ գյուղից էր, երկու անչափահաս երեխա ուներ:
Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու նվազագույն հնարավորություն անգամ չունեն։ Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի համար մեկնաբանելով համացանցում տարածված ինչ-որ ֆլեշմոբի կադրերը, որի մասնակիցներն Ադրբեջանում իբր մտադրվել են գնալ Արցախ։
«Նախ՝ պետք է ստուգել, թե արդյոք այդ կադրերը թարմ են, թե հին կադրեր են։ Եթե նույնիսկ կադրերը նոր են, ապա սա առաջին նման դեպքը չէ, այլ չորրորդ եւ նույնիսկ վեցերորդ։ Եկեք վերլուծենք, թե ինչ է կատարվում։ Ես այս գործողությունները կորակեի որպես հերթական ցածրակարգ «հայրենասիրական-քաղաքական ֆլեշմոբ»։ Ինչո՞ւ։ Նախ, որպեսզի հասկանանք, թե հնարավոր է արդյոք նման երթ, պետք է նվազագույն պատկերացումներ ունենալ սահմանների մասին։ Իսկ Ադրբեջանի հետ մեր սահմանը ոչ թե ուղղակի սահման է, այլ փաստացի կրակի գիծ։ Եթե այդ մարդիկ իրոք ուզում են հատել սահմանը, նրանք սկզբի համար պետք է հաղթահարեն ադրբեջանական ԶՈՒ-ի մի քանի պաշտպանական գծեր, այնուհետեւ հատեն ականապատված գոտին, որը բավական լայն է։ Ադրբեջանցիների կողմից ականապատված գոտին։ Այսինքն, նրանք նույնիսկ մեր սահմաններին մոտենալու հնարավորություն չեն ունենա, որովհետեւ բոլորը կպայթեն այդ գոտում։ Եւ ադրբեջանական կողմը հազիվ թե տեխնիկա օգտագործի եւ գոտին մաքրի։ Դրանից հետո նրանք պետք է անցնեն եւս մեկ գոտի մեր կողմից։ Այսինքն նրանք նույնիսկ ֆիզիկապես չեն կարող հասնել մեր դիրքերին, էլ չեմ ասում սահմանը հատելու մասին։
ետեւաբար նմանօրինակ ֆլեշմոբերը էժանագին ակցիա են, որի կազմակերպիչները տարբեր նպատակներ են հետապնդում։ Այնտեղ կան մի քանի մարգինալ կազմակերպություններ, օրինակ՝ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», որոնք ստիպված են ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց մասին։ Ինչ-որ մեկը իր մասին հիշեցնում է մերկանալու եւ ծովափնյա ճեմուղով քայլելու միջոցով, իսկ մյուսն էլ՝ այս միջոցով։ Այս, այսպես կոչված, «հայրենասիրությունը» որեւէ վնաս, առավել եւս կյանքի եւ առողջության համար սպառնալիք չի ներկայացնում, քանի որ այդ գաղափարն իրագործելը տեխնիկապես անհնար է։ Դե, գալիս են, բղավում են, գոռում են, պաստառներ են թափահարում, գնում են տուն։ Ահա «դեպի պատմական հայրենիք» անվանումով թատերականացված ներկայացման ամբողջ իմաստը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Եթե ես 100 դոլար փող տարած լինեմ բանակից, եթե 100 դոլար փող տարած լինեմ պետական ինչ–որ տեղից, տարեք, ինձ կախեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով բանակը թալանածների մասին հարցին։
«Փաստերով խոսեք, իմ վրա կեղտ մի շպրտեք։ Փաստով ասեք Բալասանյան Վիտոն 100 դոլար վերցրել է, զինվորին արձակուրդ է ուղարկել, 5 լիտր բենզինը տարել, լցրել է իր հոր մեքենան կամ երբ պատգամավոր կամ ԱԽ քարտուղար է եղել, իրեն խանութ են նվիրել»,–նշեց նա՝ հավելելով, որ ուրիշների մասին չի ակրող խոսել, քանի որ ուրիշների փողերը չի հաշվում, հայտարարագրերը չի ուսումնասիրում։
Դեռևս գարնանը Նիկոլ Փաշինյանը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ խորհրդակցության ժամանակ խոսելով առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցի կարևորության մասին՝ երկրում հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, կարևորել էր դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:
«Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախ և առաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում»,-մասնավորապես արձանագրել էր վարչապետը՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման 2007 թվականին:
Հոկտեմբերի 15-ին կայացել էր Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկումը, որին իր աջակցությունն էր բերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
Այստեղ ուշագրավ է հատկապես այն, որ, պարզվում է, օրենքն ունի հետադարձ ուժի հնարավորություն: Ինչպես վստահեցրել է փոխնախարարը, միջազգային լավագույն փորձի հիման վրա ընտրվել է ուսումնասիրման տասնամյա ժամանակահատվածը, սակայն կլինեն նաև բացառություններ՝ մինչև 1991 թվականը «եթե, ինչպես իրավասու մարմնի, այնպես էլ՝ պատասխանողի համար պահպանվել են հնարավոր ապացույցները»:
Իհարկե, նախագիծը, նախքան լիարժեքորեն գործող օրենք դառնալը, դեռ որոշակի փուլեր պետք է անցնի, սակայն կասկած չկա, որ իշխանություններն անելու են իրենցից կախված ամեն բան, որպեսզի անցումային արդարադատությանը բնորոշ որոշակի տարրերով հագեցած նախագիծն արագորեն հաղթահարի բոլոր խոչընդոտներն ու հնարավորինս արագ միսուարյուն ստանա:
Թվում էր՝ պետք է որ իշխանությունների հապճեպությունն ուրախալի լիներ՝ հաշվի առնելով այն ռեալները, որոնց պայմաններում ապրում է Հայաստանը, սակայն ողջ խնդիրն այն է, որ այն փաստացի կյանքի է կոչվելու ամենևին էլ ոչ սովորական միջավայրում կամ պայմաններում, այլ՝ նորհայաստանյան՝ դրանից բխող բոլոր ռիսկային հետևանքներով:
Որո՞նք կարող են լինել այդ հետևանքները: Շատ մեծ է ռիսկը, որ իշխանությունների մոտ կարող է ստեղծվել գայթակղություն՝ համապատասխան օրենքը բանեցնելու գլխավորապես սեփական քաղաքական շահերին ի նպաստ՝ ընդդեմ քաղաքական ընդդիմախոսների, ախոյանների և, առհասարակ, իշխանությունների հասցեին քննադատական խոսք հնչեցնողների: Իշխանությունների դիրքերն իրականում թույլ են, ու չնայած թվում է, թե նրանց այսօր ոչինչ չի սպառնում, սակայն կասածից վեր է, որ իրական այլընտրանքի ի հայտ գալուց հետո Փաշինյանի իշխանությունը կարող է սասանվել՝ հաշվի առնելով չիրականացված խոստումների բազմությունն ու դրանց նկատմամբ հասարակական գերզգայունությունը: Այս պայմաններում իշխանություններին այլ ելք չի մնում, քան հարստացնել սեփական զինանոցն ու հեղինակավոր միջազգային ինստիտուտների անունը շահարկելով առաջ մղել սեփական օրակարգը:
Մյուս կողմից՝ հաշվի առնելով վերջին տասնամյակների հայաստանյան ռեալները՝ պետք է արձանագրել, որ սկզբունքորեն խոցելի վիճակում կարող են հայտնվել շատ-շատերը կամ գրեթե բոլորն՝ անկախ ունեցած քաղաքական հայացքներից:
Բանն այն է, որ Հայաստանը մի երկիր է, ուր եկամուտների կամ ունեցվածքի մասին իրական տվյալները սովորաբար քողարկվել են, դրանց մասին չի բարձրաձայնվել: Հայաստանը մի երկիր է, ուր, օրինակ` աշխատավորների գերակշիռ հատվածը թղթերով 60000-ից ավել աշխատավարձ երբեք չի ստացել՝ լինելով գրանցված աշխատող և այլն: Ասել կուզի՝ եկամուտների, ունեցած շրջանառության, ինչքի վերաբերյալ պետությանը հայտնած տվյալները երկար տարիներ ու տասնամյակներ քաղաքացիների բացարձակ մեծամասնության կողմից կեղծվել են, այդպես է ապրել Հայաստանը, և դա նորմալ է համարվել: Եթե իշխանությունները, վկայակոչելով ասենք զարգացած երկրների փորձը, այժմ ջանում են մշակել ու կյանքի կոչել նմանօրինակ օրենքներ, ապա հաջորդ իսկ վայրկյանին հարց է առաջանում, թե հատկապես ո՞ւմ վրա են տարածվելու այս կարգի օրենքները: Բոլորի՞ վրա: Բայց այդ դեպքում կարող է պարզվել, որ ազգիս 90%-ը հանցագործ է կամ զեղծարար ու պետք է բանտ ուղարկվի: Եվ ի՞նչ, 3 մլն-ին էլ հո չե՞ս կարող ձերբակալել ու դարձրել բերդի բռնավոր: Եվ ահա այստեղ է, որ առաջ է գալու իրական ռիսկը. իշխանություններն այսպես թե այնպես ստիպված են լինելու ընտրողաբար իրականացնել իրենց քայլերն՝ ունենալով մեծ գայթակղություն՝ այդ քայլերն ուղղելու իրենց կողմից քաղաքականապես ռիսկային դիտարկվող սուբյեկտների ուղղությամբ: Օրենքի գոյության մասին կհիշեն միայն այն ժամանակ, երբ այն պետք կգա, երբ դրա քաղաքական անհրաժեշտությունն իսկապես կզգացվի, երբ պարտվելով բանավեճում՝ իշխանավորներն այլ ելք չեն ունենա, քան գործնական հարթության մեջ հիշեցնելու՝ ով ով է, և կամ ով է իրավիճակի տերը Հայաստանում:
Հայաստանում մարդկանցից պահանջել եկամուտների կամ ունեցած անշարժ գույքի օրինական ծագումը փաստող ապացույցներ հետադարձ ունեցող օրենքի ուժով, կնշանակի տոտալ շանտաժի ենթարկել ազգաբնակչության մեծագույն մասին: Եվ ուրեմն՝ իշխանությունների փութաջանությունը՝ նմանօրինակ օրենքներն արագորեն կյանքի կոչելու, բացատրվում են բացառապես քաղաքական դրդապատճառներով՝ մի կողմից՝ խուսափելու ավելորդ մրցակցությունից, մյուս կողմից՝ ժողովրդի առնվազը մի հատվածի համար տեսարաններ ապահովելու ու դրա հաշվին հավելյալ ռեյտինգ կամ ֆեյսբուքյան լայք վաստակելու:
Փոխնախարարն ասում է, որ փորձելու են առավել մանրակրկտորեն քննել հատկապես վերջին 10 տարիները: Արդյոք հենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, չէ՞, որ ընտրվել է վերջին 10 տարին: Չնայած 90-ականների վրա նույնպես օրենքը տարածվելու է, սակայն գրեթե կասկած չկա, որ այդ ժամանակահատվածի քննությունն իշխանությունների համար առաջնահերթություն չի դառնալու՝ պայմանավորված միանգամայն հայտնի պատճառներով: Նույնիսկ եթե ինչ-ինչ բացահայտումներ արվեն էլ, ապա դրանք կրելու են հատուկենտ բնույթ՝ «ապացուցելու» իշխանությունների «անկողմնակալությունը»:
Բայց կա նաև հարցի մեկ այլ կողմ ևս՝ տնտեսականը:
Ի՞նչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ այն դեպքում, եթե ստեղծվի մի միջավայր, ուր հարվածի տակ կհայտնվեն բոլորը: Արդյոք կարո՞ղ է նմանատիպ մթնոլորտում տնտեսություն զարգանալ, արդյոք կապիտալի արտահոսքի վտանգ չի՞ կարող ի հայտ գալ: Վերջիվերջո, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում շատ դժվար է պեղել ու գտնել բացարձակ մաքուր կապիտալ: Առանց այն էլ տնտեսական գրավչության իմաստով Հայաստանն օբյեկտիվորեն մրցունակ չէ, և եթե իշխանությունները հաջողեցնեն խրտնեցնել նաև ներքին ներդրողին, ապա արտաքին ներդրումների փաստացի բացակայության կամ ակնհայտ պակասության պայմաններում Հայաստանի վիճակը կարող է էապես վատանալ. պոտենցիալ ներդրողը կփախչի Հայաստանից ու կգնա այնտեղ, ուր ավելորդ հարցեր մարդկանց չեն տալիս: Այս իմաստով հետաքրքիր է, թե արդյոք իշխանությունները մտածե՞լ են խոստացված տնտեսական հեղափոխության ճակատագրի մասին, երբ որոշել են մարդկանցից «արյուն վերցնել» :
Իրականում Հայաստանի ռեսուրսները, մեղմ ասած, անսպառ չեն, և եթե այս պայմաններում իշխանություններն իրենց ամեն մի քայլը չկշռադատեն՝ հրաժարվելով ամեն ինչում սեփական քաղաքական շահը կորզելուց, ապա առանց այն էլ վատթար իրավիճակն է՛լ ավելի է սրվելու՝ հանգեցնելով անկանխատեսելի հետևանքների՝ բոլոր հարթություններում:
Բայց մի՞թե դա հետաքրքրում է իշխանությանը, կարևորը էժանագին պոպուլիզմն ու արդարության, հավասարության համար պայքարի կեղծ տպավորություն ստեղծելն է, քանի դեռ դա է պահանջում կիսագրագետ ամբոխը՝ Նիկոլ Փաշինյանի միակ, բայց հետզհետե մաշվող հենարանը:
Օստեոպորոզը հիվանդություն է, որի հետևանքով ոսկորները դառնում են ավելի փխրուն ու անգամ թեթև շարժումը կարող է հեշտորեն դառնալ կոտրվածքների պատճառ: Օստեոպորոզի դեպքում ոսկորի մի կոտրվածքին հաջորդում է մյուսը, ու հաճախ դա կարող է ճակատագրական լինել մարդու համար: Ըստ Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի տվյալների` օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները սպառնում են ամեն երեք կանանցից մեկին, 50 տարեկան և ավելի բարձր տարիքի ամեն հինգ տղամարդկանցից մեկին ամբողջ աշխարհում: Հոկտեմբերի 8 և 9-ին օստեոպորոզի զարգացման պատճառների, ռիսկերի, կանխարգելման միջազգային մոտեցումների մասին 2 կարևոր միջոցառումներ տեղի ունեցան Հայաստանում: Հոկտեմբերի 8-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում օստեոպորոզի միջազգային երրորդ գիտաժողովն էր, որին ներկա էին 28 երկրներից շուրջ 60 հեղինակավոր մասնագետներ:
Գիտաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր, Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը, ով ողջունեց ներկաներին՝ նշելով, 2016 թ. Հայաստանը դարձել է կենտրոն, որտեղ հավաքվում են օստեոպորոզի միջազգային ասոցիացիաների ղեկավարները և քննարկում են իրենց ասոցիացիաների առաջ ծառացած արդիական խնդիրները, օստեոպորոզի կանխարգելմանն ուղղված հարցերը: Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի նախագահ և Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն Վարտա Բաբալյանը mednews.am-ին փոխանցեց. «Սա արդեն 3-րդ հանդիպումն է և տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Այս տարի մենք քննարկում ենք վիտամին Դ-ի ստատուսն ամբողջ աշխարհում:Վիտամին Դ-ի պակասը մարդու օրգանիզմում օստեոպորոզի զարգացման կարևոր պատճառներից է, հենց այդ պատճառով էլ այս հավաքվել ենք հասկանալու, թե որ երկրներում ինչ իրավիճակ է, ինչպես է Վիտամին Դ-ի պակասն ազդում օրգանիզմի վրա ու ինչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ կանխարգելելու օստեոպորոզի տարածվածությունը»: Նա նաև նշեց, որ մինչև դեկտեմբերի վերջ կունենանք Հայաստանում վիտամին Դ-ի հետազոտության արդյունքները. «Հետազոտել ենք 1350 մարդու: Այս հետազոտությունների հիման վրա մենք կունենանք օստեոպարոզի տարածվածության ցուցանիշները, որը կօգնի էլ ավելի թիրախային կազմակերպել օստեոպորոզի կանխարգելման ռազմավարությունը մեր երկրում»,- ուրախությամբ փաստեղ Վարտա Բաբալյանը: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետի պարտականությունները կատարող Կարինե Գաբրիելյանը` նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բավականին կարևորում է այս թեման` հատկապես շեշտադրելով, որ ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններում գերակա է օստեոպորոզի խնդիրը. «Նախաձեռնությունը շատ դրական է այն առումով, որ հավաքվում են բոլոր շահագրգիռ կողմերը և հենց այսպիսի օրերին է ձևավորվում այն ռազմավարությունը, որով պետք է շարժվել տվյալ խնդրի դեմ պայքարելու համար»:
Օստեոպորոզի Ռուասատանի ասոցացիայի նախագահ Օլգա Լեսնյակն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա նշանակալի միջոցառում է, քանի որ փորձի փոխանակումը բժիշկների համար շատ կարևոր է: Իսկ օստեոպորոզի զարգացումից խուսափելու համար մարդկանց խորհուրդ տվեց նախ հետևել ճիշտ ապրելակերպին. «Սա հիվանդություն է որը շատ հաճախ առաջանում է մեծահասակների մոտ, հատկապես 50 տարեկանից բարձր կանանց մոտ` մենոպաուզայի` դաշտանադադարի շրջանում, երբ օրգանիզմում կալցիի պակաս է առաջանում: Առողջ ապրելակերպը` սննդակարգում կաթնամթերքի ներառումը, արևի բավարար ճառագայթները` վիտամին Դ ստանալու համար, ֆիզիկական վարժությունները և վնասկար սովորություններից հրաժարվելը (ծխել և ալկոհոլի չարաշահում) կօգնեն խուսափել օսթեոպորոզից»: Իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ վաղուց ամենամյա դարձած Օստեոպորոզի 13-րդ ամենամյա սիմպոզիումը. «Արտերկրից հրավիրված առաջատար մասնագետները ներկայացրին օստեոպորոզի կանխարգելման և բուժման վերաբերյալ իրենց փորձը՝ հանդես գալով ուսուցողական դասախոսություններով շուրջ 400 հայ մասնագետների առաջ:Այս ամենն արվում է օստեոպորոզի դեմ պայքարի օրվա շրջանակներում, քանի որ ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է այդ օրը, որի նպատակն է հիվանդության լրջությունն ու կանխարգելման մեթոդները հասցնել հանրությանը, իրազեկել բժիշկներին տարբեր միջոցներով, թե սոցկայքերով, թե լրատվական միջոցներով»,- պատմեց Վարտա Բաբալյանը:
Օտարազգի մասնագետներն էլ իրենց ելույթներում շեշտադրեցին այն փաստը, որ ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլիզիկյանի ջանքերի շնորհիվ հարևան երկրների համեմատությամբ Հայաստանում ավելի հասանելի են դենսիտոմետրիկ հետազոտությունները ու կոչ անում հայ կոլեգաներին ավելի ակտիվ օգտագործել այդ հանգամանքը օստեոպորոզ հիվանդության ախտորոշման հարցում: Միջոցառման ուշագրավ պահերից էր կազմակերպված ֆլեշմոբը Golds Gym ընկերության հետ համատեղ: Շուրջ 400 հայ մասնագետներն ու դրսից ժամանած հյուրերը պարեցին ու ֆիզիկական վարժություններ կատարեցին՝ կոչ անելով մարդկանց վարել առողջ ապրելակերպ օստեոպորոզից խուսափելու համար: Ի դեպ, մինչ միջոցառումները Օստեոպորոզի կենտրոնի Ջոն Բիլեզիկյանը և Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն Վարտա Բաբալյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և Ջոն Բիլեզիկյանի խոսքով՝ նախագահի հետ բավական արդյունավետ քննարկում է եղել ՀՀ-ում օստեոպորոզի բուժման, կանխարգելման և միջազգային փորձը կիրառելու հարցերի վերաբերյալ:
Օստեոպորոզի կենտրոնը շարունակելու է Օստոպորոզի կանխարգելման միջազգային օրվան՝հոկտեմբերի 20-ին, ուղղված միջոցառումները: Ավելին, յուրաքանչյուր երկուշաբթի ու հինգշաբթի օրերին կենտրոնը կազմակերպում է դասընթաց, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ իմանալու ավելին օստեոպորոզի զարգացմանը նպաստող գործոնների, ռիսկերի, ախտորոշման ու բուժման առանձնահատկությունների մասին:
ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը եւ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին եւ կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ եւ 1փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ ՀՀ իշխանությունների, իշխանամերձ շրջանակների միջեւ վերջին շրջանում թեժացած ինտերնետային հրաձգությունը չափազանց անհանգստացնող եւ անընդունելի է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՍԴՀԿ քաղաքական դիվանը։
«Անընդունելի է հայ ազգի եւ հայկական պետությունների միջեւ արհեստական պատնեշների կառուցումը, լարվածության սերմանումը, որով այժմ զբաղված են կողմերը։
Դատապարտելի է քաղաքական դիվիդենտների հետեւից վազքով տարված հնչեցնել ներքին կայունությանն ու ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարություններ։
Երկու կողմերին էլ հորդորում ենք սթափ գնահատել սեփական գործողությունները եւ հետեւողական լինել արտահայտած մտքերում ։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ նմանատիպ քայլերից եւ տալ իրադարձություններին արժանի գնահատականը»,–նշված է հայտարարության տեքստում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված Մեծ պալատի ծանուցումը և մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը գրավոր դիտարկումներ կներկայացնի ՄԻԵԴ։ Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու հարցով ՍԴ դիմումը ՄԻԵԴ Մեծ պալատի հանձնաժողովի կողմից վարույթ ընդունելուն եւ պաշտպանական թիմի հետագա քայլերին։
«Որպես դատավարության մասնակից կողմ մենք կներկայացնենք մեր ծավալուն դիրքորոշումն ու հիմնավորումները 300.1 հոդվածի հետ կապված, ամբողջ այն իրավական խնդիրը, որն առաջացնում է այդ հոդվածը, կներկայացնենք Քոչարյանի գործով ողջ գործընթացի մանրամասները,- ասաց Վարդևանյանը։ Վերջինս նշեց, որ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունի նաև Ազգային ժողովը։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես՝ Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ խորհրդատվական կարծիք ստանալու հարցի քննությունը հնարավոր է իրականացվի գրավոր ընթացակարգով, որտեղ կողմերի ներկայությունը պարտադիր չէ։
«Եվրոպական դատարանի նախագահի կողմից այս գործով հրատապության ռեժիմ է սահմանվել, ինչի պարագայում քիչ հավանական է, որ գործը քննվի բանավոր ընթացակարգով։ Ամենայն հավանականությամբ, ՄԻԵԴ մեծ պալատը գործը կքննի գրավոր ընթացակարգով՝ կընդունի գրավոր դիրքորոշումները, կուսումնասիրի փաստաթղթերը և խորհրդատվական կարծիք կտա»,- պարզաբանեց իրավաբանը՝ շեշտելով, որ Մեծ պալատում գործում են վարույթի ընդունման խիստ պահանջներ և եթե այդ շեմը հաղթահարվում է և դիմումը վարույթ է ընդունվում, ապա նշանակում է, որ կոնվենցիոնալ իրավունքների տեսանկյունից խնդիր կա։
Արամ Վարդևանյանը նկատեց, որ Հայաստանը Ֆրանսիայից հետո երկրորդ պետությունն է, որի համար ՄԻԵԴ–ը խորհրդատվական կարծիք պետք է տրամադրի։
Անդրադառնալով ՄԻԵԴ–ում Քոչարյանի գործով պաշտպանական խմբի կողմից ներկայացված գանգատներին՝ Վարդևանյանը նկատեց, որ այդ գանգատների առկայության փաստը ևս կարող է որոշակիորեն անդրադառնալ խորհրդատվական կարծիքի վրա։
«Քոչարյանի գործով ներկայացված բոլոր գանգատներն էլ որոշակի առնչություն ունեն երկրորդ նախագահին առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հադվածի հետ, և խորհրդատվական կարծիքն իրենից ենթադրում է ելակետ թե՛ Երոպայի խորհրդի անդամ երկրների համար, թե՛ դիմող կողմի համար՝ իրավունքների խախտումները վերանցնելու, այսինքն՝ կանխարգելելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ ներկայացված գանգատների հանգամանքը լուրջ իմպուլս կտա խորհրդատվական կարծիք տալու համար և կարելի է ասել, այդ պրոցեսը շատ ավելի կարագանա»,- ասաց նա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների ընթացքին՝ Վարդևանյանը նշեց. «Մենք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված երկու դիմում էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որոնք հետագայում միավորվեցին մեկ վարույթում. ավելի ուշ մենք մեկ այլ դիմում ներկայացրինք, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանում բողոքարկման իրավունքին, երբ անձը կալանավորվում է Վերանքնիչ ատյանի կողմից։ Վերջինն իրենից ենթադրում է իրավունքի խախտման արձանագրում, սակայն ընդհանուր առմամբ, առանցքայինը 300.1 հոդվածի հետ կապված հարցն է»։
Վարդևանյանի կարծիքով՝ Եվրոպական դատարանում շատ ավելի ակտիվ են լինելու զարգացումները և Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հիշատակումներ ավելի շատ արվելու են հենց Եվրոպական դատարանում։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ, որի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև՝ մարդու իրավունքների հանձնակատարի գրավոր փաստարկների ներկայացման համար։
ՀՀ սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է Քոչարյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.