23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի դատական երկու նիստն էլ հետաձգեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աջակից, փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Նարեկ Մութաֆյանը գոնե խոսել է տիկին Դանիբեկյանի հետ, Սարգիս Օհանջնանյանը որևէ խոսքի չի արտաբերել, և մենք գործ ունենք արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանցակազմի հետ` այնպիսի պայմաններում, որ մարդը փաստացի ուղղակի դատավորի առջևով քայլել է, որևէ բառ չի խոսել»-ասաց նա:
Վահե Եփրիկյանը նշեց, որ օրենքի և, առհասարակ, իրավունքի կոպտագույն խախտումներով՝ քննիչը ներկայացրել է մի «իրավախայտառակ» միջնորդություն, և դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Ըստ նրա՝ դատարանը պետք է վերացնի կալանքը և տղաները ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ: «Մենք գործ ունենք Նոր Հայաստանի հետ, թավշյա արդարադատության հետ, ինչով էլ պայմանավորված են արդեն իսկ կայացված կալանավորման որոշումները, չեմ կարծում, թե այնքան հեռու են իրավունքից և օրենքից, որ կայացրել են այս ակտերը, հակառակ դեպքում՝ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, որը դասական առումով դրսևորվում է տղաների նկատմամբ, և նրանք երկուսն էլ, այո, քաղաքական բանտարկյալներ են»,-ասաց նա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:
Մանրամասները` տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=X6XCzM1okQE
Ձերբակալումը կամ կալանավորումն անթույլատրելի է, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Երբ մի քանի ամիս առաջ իմ եւ Փաշինյանի շնորհիվ այլեւս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում, նաեւ սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու, էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։
Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլեւս ոչ ոք այլ բան չի սպասում՝ քան հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը։
Եվ նրանք Նիկոլ Փաշինյանի հենարանն են»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին, գրում է Hetq.am-ը։
Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ «Հետք»-ի ստացած տեղեկությունը ստուգելու համար նախ գրավոր հարցմամբ դիմեցինք երեք նախարարությունների։ Ստացանք աշխատողների թվի և աշխատավարձային ֆոնդի վերաբերյալ մայիս-օգոստոս ամիսների տվյալները։ Մի նախարարության դեպքում նույն թվով աշխատակիցների պարագայում աշխատավարձային ֆոնդի էական տարբերություն կար։ Լրացուցիչ հարցում ուղարկեցինք երեք նախարարների՝ հարցնելով, թե նախարարը որքան աշխատավարձ, պարգևատրում և աշխատավարձին հավասարեցրած այլ վճարում է ստացել։ Օրինակ՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին միասին ստացել է 6 միլիոն դրամ աշխատավարձ, նույնը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեպքում էր։ Եթե աշխատավարձի թիվը բաժանում ենք 4 ամիսների միջև, ստանում ենք ամիսը 1.5 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին էլ էինք նույնաբովանդակ հարցում ուղարկել։ Նախարարության գլխավոր քարտուղարը մեզ չտրամադրեց Ջանջուղազյանի աշխատավարձի մասին տեղեկություն։ Փոխարենն առաջարկեց սպասել տարեկան հայտարարագրին։
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։
Նույն պատկերն է փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձերի դեպքում։ Օրենքով սահմանված գործակցով փոխնախարարի աշխատավարձը 562 հազար 160 դրամ է, որը դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ։
Երբ արդեն ամեն բան պարզ էր, թե ինչ է կատարվել, գրավոր հարցմամբ դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։
Ներկայացնում ենք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պատասխանը․
«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաեւ պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ, հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերեւույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:
Մեծ ոգևորությամբ կառավարությունն ազդարարեց «Ռայան Էյր» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա։ Հնչեցին փոխադարձ գովեստի խոսքեր Քաղավիացիայի կոմիտեի նախագահի և կառավարության անդամների կողմից։ «Ռայան Էյր» ընկերության մուտքը կարծես ոգևորությամբ ընդունեցին նաև քաղաքացիները։ Բայց հետո պարզվեց, որ այնքան էլ ոգևորվելու հիմքեր չկան։ Էժան գնով Եվրոպա հասնելու հեռանկարներն ամենևին էլ միանշանակ չեն։ Կան բազմաթիվ մութ կետեր, որոնք թաքնված են ընկերության առաջարկած գնի տակ։
Եվ հետո, դրա դիմաց կառավարությունը պարտավորվել է որոշակի ֆինանսական արտոնություններ տալ։ Խոսքը նախ՝ «օդի հարկից» հրաժարվելու մասին է։ Դա գումար է, որը գնում է պետական բյուջե։ Այսինքն` «Ռայան Էյր» ընկերության կողմից էժան թռիչքներ իրականացնելու դիմաց միայն այս մի արտոնության մասով կառավարությունը վճարում է շուրջ 20 եվրո։ Բայց, իհարկե, դա միակ արտոնությունը չէ։
Կառավարությունը բյուջետային փոխհատուցում կտա Գյումրիից թռիչքներ իրականացնելու համար։ Այս պահին փոխհատուցման չափը գաղտնի է պահվում։ Ու մինչ կառավարությունը չի պատրաստվում գաղտնազերծել ավիափոխադրողի նկատմամբ ստանձնած ֆինանսական բեռի չափը, ինչը նախկին իշխանությունները հրաժարվել էին վերցնել, տարբեր թվեր են շրջանառվում. մեկ ուղևորի հաշվով՝ ընդհուպ մինչ 75-80 եվրո։
Իրականում թե ինչքա՞ն է լինելու կառավարության փոխհատուցումը, ի վերջո, հայտնի է դառնալու։ Բայց այլ կերպ, թերևս, դժվար էր պատկերացնել, որ կարող էր նման էժան գնային առաջարկ ներկայացվել։ Չի կարող այնպես լինել, որ մի ընկերության դեպքում թռիչքի գինը, ասենք` 360, մեկ այլ ընկերության դեպքում` 36 եվրո լինի։ Պարզ է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Այնպես չէ նաև, որ դա կապված է բացառապես հարակից այլ ծառայությունների անհամեմատ ավելի թանկ լինելու հետ։
Ինչքան էլ կառավարությունը խուսափում է բացահայտել «Ռայան Էյր» ընկերության՝ հայաստանյան շուկայում հայտնվելու գաղտնիքները, դրանք մի օր ջրի երես են դուրս գալու։ Ու լավ կլիներ, որ քաղաքացին ի սկզբանե իմանար, թե ի՞նչ է վճարելու որոշ մարդկանց էժան ուղևորությունների կազմակերպման համար և ի՞նչ է ստանալու ինքը դրանից։
Հազիվ թե կարելի է կարծել, որ հայաստանյան շուկա ընկերության մուտք գործելուց հետո բոլորը վազելու են Եվրոպա։ Իհարկե, կլինեն նաև այդպիսիք, բայց դա չէ, որ դրդել է կառավարությանը մտնել նման ծանրության տակ։ Կառավարության նպատակը ոչ այնքան՝ Հայաստանի քաղաքացիներին էժան գներով Եվրոպա հասցնելն է, որքան՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ ներգրավելը։
«Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման»,- այն բանից հետո, երբ «Ռայան Էյր» ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և 2020թ. հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնելու Հռոմ-Երևան, Միլան-Երևան, ամռանից՝ նաև Բեռլին-Երևան և Մյունխեն-Գյումրի ուղղություններով, իր ֆեյսբուքյան էջում շտապեց Հայաստանի քաղաքացիներին աչքալուսանք տալ Նիկոլ Փաշինյանը։
Զբոսաշրջիկների հոսքերի ավելացման առումով վարչապետի լավատեսությունը հիմնված է հաշվարկների՞ վրա, թե՞ ենթադրություն է, առայժմ պարզ չէ։ Ամեն դեպքում կոնկրետ կամ մոտավոր ցուցանիշներ այս նախաձեռնության և զբոսաշրջային հոսքերի վերաբերյալ ներկայացված չեն։
Մնում է հուսալ, որ դրանք, այնուհանդերձ, կան։ Այլ հարց է, թե որքանո՞վ կիրականանան։
Իշխանափոխությունից հետո, երբ հայտարարվում էր «թավշյա հեղափոխության» արդյունքում Հայաստանի նկատմամբ համաշխարհային հանրության հետաքրքրությունների աննախադեպ աճի մասին, հնչում էին կարծիքներ, որ դա բերելու է զբոսաշրջային հոսքերի կտրուկ ավելացման։ Բայց փորձը ցույց տվեց, որ այդ սպասումները, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, խիստ չափազանցված էին։
Զբոսաշրջիկների թվի ավելացում հայաստանյան շուկայում, անշուշտ, նկատվում է։ Բայց այնպես չէ, որ դա հեղափոխության բացառիկ շնորհն է։
Մինչ այդ էլ նման երևույթ կար` զբոսաշրջիկների հոսքերն ավելանում էին ու շատ ավելի մեծ տեմպերով, քան իշխանափոխությունից հետո։
Պաշտոնական տվյալներով՝ 2017թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել էր ընդհուպ մինչև 18,7 տոկոսով։ Ու դրա վրա էական ազդեցություն էին ունեցել նախկին կառավարության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ ռուսաստանյան զբոսաշրջիկների համար Հայաստան այցելելու պայմանները դյուրացնելու ուղղությամբ։
Այդ քայլերի ազդեցությունն այսօր էլ կա։ Բայց դա չի խանգարել, որպեսզի զբոսաշրջային հոսքերի աճի տեմպը հեղափոխությունից հետո դանդաղի։
Իշխանափոխության առաջին տարում, չնայած ձևավորված այդքան մեծ սպասումներին, զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան ավելացան 10,5 տոկոսով։ Այս տարվա առաջին կեսին աճը կազմել է 12,3 տոկոս։ Այսինքն` ինչպես անցած, այնպես էլ՝ այս տարվա առաջին կեսին աճի տեմպը զգալիորեն ցածր է, քան մինչև իշխանափոխությունն էր։
Հիմա կառավարությունը հույս ունի, որ «Ռայան Էյրի» մուտքով կավելանան նաև նշված երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկները։ Կասկած չկա, որ այդպես էլ կլինի։ Այլ հարց է, թե ինչպիսի՞ն կլինեն դրա տնտեսական օգուտները, և արժե՞ր արդյոք ստանձնել նման փոխհատուցման բեռ։
Զբոսաշրջությունը կարևոր գործոն է տնտեսության զարգացման համար։ Ընդունված հաշվարկներով՝ մեկ զբոսաշրջիկը մեր երկրում թողնում է օրական 80-100 դոլար։ Բայց այդ գումարի շատ փոքր մասն է հարկերի տեսքով մտնում բյուջե։ Ու դեռ պետք է հաշվարկել` ավիաընկերության նկատմամբ կառավարության ստանձնած ֆինանսական պարտավորությո՞ւնն է ավելի մեծ, թե՞ զբոսաշրջիկի թողած արդյունքը։
Ավիափոխադրումների գները, անշուշտ, կարևոր դեր ունեն զբոսաշրջության համար։ Այնուհանդերձ, այնպես չէ, որ դա միակ գործոնն է ոլորտի զարգացման և հոսքերի ավելացման համար։ Կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պակաս կարևոր չեն։ Զբոսաշրջիկներին Հայաստան բերելուց առաջ պետք է մտածել նախ՝ դրանց վերացման մասին։
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է օրեր առաջ կատարած իր գրառմանն ու, մասնավորապես նշել, որ մարզասրահում իրեն մոտեցած և ՀՔԾ քննիչ ներկայացած անձը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չէ։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Կինը միշտ ամենակատաղի կերպով է ձգտում նոր ամուսնուն ապացուցել, որ հնի հետ չի հանդիպել: Ու հատկապես նորի մասին չի բամբասել:
Շաբաթներ առաջ մի գրառում էի արել իրավապահ մարմնի ներկայացուցչի հետ ունեցած իմ մի անկեղծ խոսակցության մասին: Տասնյակ խոսակցություններից մեկի: Խոսակցություն, որի նմանօրինակն այսօր կարելի է հանդիպել ու լսել ամենուր` ամեն օրվա հետ շատ ու շատ ավելի հաճախ:
Առաջին հայացքից, մի շա՜տ սովորական գրառում ու ուղերձ այն մասին, որ մեր օրերում քննիչները, ոստիկաններն ու դատախազները կրակն են ընկել վերևից թելադրված «գործ կարելու» քաղաքական հանձնարարությունների ձեռքը, ու իրենք էլ չգիտեն, թե ինչ անեն` թողնեն դուրս գա՞ն համակարգից, թե՞ լուռ կատարեն օրվա ապօրինի «հանձնարարությունները», հույսով, որ ապագա իշխանությունները բարեգութ կգտնվեն ու ըմբռնումով կմոտենան իրենց էսօրվա արածին: Իրավապահ համակարգում աշխատողների հետ շփում ունեցողների համար ստանդարտ ու շատ տարածված խոսակցություն` վերջին գոնե մեկ-մեկուկես տարում: Այդ մարմիններում աշխատողների տան ամենօրյա խոսակցությունը: Բոլորին հայտնի:
Ուրեմն ինչումն է խնդիրը, ինչի՞ համար է դատախազության այս թատրոնը:
Ու հասկացա: Ախր, ինձ հետ նույն մարզասրահ է հաճախում նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մեկ-մեկ էլ պատահաբար հանդիպում, բարև բարի լույս ենք ասում: Լրիվ մոռացել էի: Ախր, վերևում կարող էին մտածել, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան հենց Գլխավոր դատախազն է, որ վերևների աչքից հեռու իր սիրտն է բացել: Նոր հասկացա: Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում:
Սիրելի ԱԱԾ-ականներ, հուսով եմ այդ խոսակցության մասին պատշաճ զեկուցել եք` ուր որ հարկն է: Մարդն իրոք անմեղ է: Ես հերքում եմ որևէ կասկած, որ հնարավոր է առաջանա որևէ կասկածամտի ուղեղում, թե այդ պաշտոնյան կարող էր Արթուր Դավթյանը լիներ: Ոչ: Նա ձեզ չի դավաճանել: Դեռ:
Իսկ «դատախազական փայլուն իրավական օպերացիայի» մասին ձեր այսօրվա հաղորդագրությունը վերջն էր: Դուք լու՞րջ եք, տղերք: Բա ժամանակի ու տարածության պակաս տվյալներ ունեիք, էդ ի՞նչ եք արել:
Էս անգամ, երևի, չեք պլստալու: Կհանդիպենք»:
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2020-ի բյուջեի նախագիծը, որից պարզ է դառնում, որ երկրի պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսված ծախսերն աճել են. պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել մոտ 2,3 մլրդ դոլարին համարժեք մանաթ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ մոտ 21%-ով ավելին է։
Պետք է նկատել, որ պաշտպանական ծախսերի ավելացումն Ադրբեջանում կրում է, ըստ էության, սիստեմատիկ բնույթ: Գրեթե ամեն տարի, երբ հրապարակվում է բյուջեի նախագիծը, պարզվում է, որ տվյալ ոլորտին տրամադրվող ծախսերն ավելին են, քան նախորդ շրջանում. սա, ըստ էության, նյութական արտահայտությունն է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում դրված ռազմատենչության, որի հիմնական ու գլխավոր թիրախը Արցախն է ու Հայաստանը։
Այս կոնտեքստում պարզ չէ, սակայն ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ի նիստում ընդունած հաջորդ տարվա բյուջեի նախագծի՝ խիստ խաղաղասիրական բնույթը. ռազմական պաշտպանության ծախսերն աճել են ընդամենը 0,8%-ով (քանի որ այս թիվը գնաճից ցածր է, ապա համադրելի գներով այն պրակտիկորեն նվազում է ենթադրում), ներկա 300,5 մլրդ դրամից հասնելով 303 մլրդ դրամի, այն դեպքում, երբ ընդհանուր պետական բյուջեն ծախսերի մասով նախատեսվում է ավելացնել ամբողջ 14%-ով. նախատեսվում է մոտ 4 մլրդ դոլարի ծախս։
2020-ի բյուջեով, մասնավորապես, 21%-ով կավելանան առողջապահությանը հատկացվող գումարները, կրթության ոլորտին տրվող ֆինանսավորումը կաճի 15%-ով, սոցիալական պաշտպանության ոլորտինն էլ՝ 10 տոկոսային կետով:
Թե վերջնարդյունքում ինչի կարող է հանգեցնել Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական ծախսերի ծավալների միջև գոյություն ունեցող համեմատական վիհն այն էլ Ադրբեջանի՝ զենքի առուծախի բազմամիլիադրանոց պայմանագրերի ու ահագնացող հայատյաց հայտարարությունների ֆոնին, երկար-բարակ բացատրել պետք չէ. հայկական երկու պետությունները փաստացի կանգնած են հերթական անգամ ռազմական ագրեսիայի ենթարկվելու վտանգի առաջ: Ենթադրվում էր, որ այսօրինակ իրավիճակը պետք է հարկադրեր իշխանություններին բյուջեի նախագիծ մշակելիս շատ ավելի բալանսավորված մոտեցումներ ցուցաբերել, քան փաստացի արվել է:
Ճիշտ է՝ կա կարծիք նաև, որ իրականում սխալ է բյուջեի նախագծին նայելով լիարժեք պատկերացում կազմել Հայաստանի ռազմական ծախսերի մասին՝ հաշվի առնելով հարցի սպեցիֆիկան, սակայն ակնհայտ է, որ նման տրամաբանությամբ առաջնորդվելիս կարելի է շատ հեռուն գնալ. նույն տրամաբանությամբ կարելի է և Ադրբեջանի ռազմական ծախսերի վերաբերյալ ներկայացված թվերը համարել խիստ պայմանական ու ենթադրել, որ իրականում նախատեսվող գումարները ոչ թե մի քանի միլիարդ դոլարի են հասնում, այլ՝ մի քանի տասնյակ:
Իսկ հիմա հարցի մյուս կողմի մասին: Ո՞րն է, այնուամենայնիվ, Կառավարության՝ գրեթե բացառապես սոցիալական ուղղվածության բյուջե ձևավորելու բուն նպատակը, երբ 10 կամ 20 տոկոսային կետով ավելացվում են ոչ թե պաշտպանական, այլ ասենք առողջապահության կամ կրթության ոլորտների ծախսերը:
Միանշանակ է, որ նմանբովանդակ նախագիծ բերելով՝ Կառավարությունը փորձ է անում առաջին հերթին լուծել իր համար գերառաջնային հարցը՝ ղեկավարի քաղաքական ամբիցիաների խնդիրը: Փաշինյանն, ով երկրի ղեկին է շուրջ մեկ և կես տարի, խնդիր ունի իշխանությունների համար հասարակական իրական, չմաշվող հենք ստեղծելու, հասարակության շրջանում դրական ակնկալիքները սրելու, որ մարդիկ մտածեն, թե թեկուզ դանդաղ, բայց ինչ-որ պրոցես ընթանում է ու դրա վրա հիմնվելով՝ աղմուկ չբարձրացնեն, շարունակեն հավատալ, թե վաղն ամեն բան լավ է լինելու: Այսինքն՝ գործ ունենք պոպուլիստական բյուջեի նախագծի հետ, ուր ակներևաբար անտեսված է ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներին ադեկվատորեն արձագանքելու հրամայականը՝ առավելությունը տալով «ավելի կարևոր» խնդիրների լուծմանը։ Իշխանությունը, փաստացի, ներկայացնում է բյուջեի նախագիծ՝ հուսալով, որ պատերազմ չի լինի։
Տպավորիչ գունային խաղ, բուռն էմոցիաներ ու ամեն նայելիս մի նոր ասելիք բացահայտելու հնարավորություն ընձեռող նկարներ, որոնք մինչևհոկտեմբերի 26-ը հնարավորություն ունեք դիտելու՝ այցելելով Թումանյանի 10հասցեով՝ Nova Arts Gallery & Wine:
Երիտասարդ, քչախոս, բայց շատ տաղանդավոր նկարիչ Անանիա Քոչարյանիանհատական ցուցահանդեսն է, ամփոփել է վերջին 5 տարիների ապրումները, փոթորկուն պահերն ու հախուռն մտքերը, ուրախությունն ու տխրությունը: Ամեն մի նկար իր պատմությունն ունի. «Նկարներից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի, շատ տարբեր հոգեվիճակներով եմ նկարել:Դուք հիմա տեսնում եք նկարները իրենց վերջնակետում, բայց գործեր կան, որ ծնվել են ամիսների ընթացքում, մի քանի անգամ խմբագրել եմ՝ ամփոփելով այդ ընթացքում ունեցածս հույզերը, պայքարելով ինքս իմ դեմ: Ես ապրում եմ նրանով ինչ անում, դրա համար են երևի մարդիկ ասում, որ անկեղծություն կա նկարներումս»:
Անանիայի արվեստի հետաքրքրությունը նաև նրանում է, որ գործերը թեմատիկ տեսանկյունից պարտադրող չեն, յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ էմոցիան ու գունային համադրությունը կգտնի կտավներում: Կզգա և´ բնության ուժեղ ազդեցությունը, և´ մարդու կռիվն ինքն իր հետ և´ մարդկային հարաբերությունների բարդությանն ու պարզությանը. «Այդքանով հանդերձ ես միշտ փորձում եմ մարդուն պոզիտիվ լիցքեր տալ, իմ աշխատանքներով ցույց տալ, որ անգամ ամենածանր իրավիճակում կա մի լուսավոր կետ դեպի ուր պետք է շարժվել: Ու որ նայեք՝ բոլոր նկարներում պարտադիր կա այդ թեկուզ փոքր, բայց կարևոր հանգրվանը, կետը դեպի ուր ես ուղղում եմ մարդու հայացքը նկարը նայելիս:Ու ինքը միշտ պայծառ գույներով է: Եվ ամենակարևորը՝ ես ուզում եմ որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում փնտրեն, իրենց զգայական աշխարհում, ոչ իրենցից դուրս», -ասում է Անանիան ու անցնում նաև նկարների արտթերապևտիկ ազդեցության բացատրությանը: Զգում ես, թե նկարիչն ինչպես է ապրում գույների ու հույզերի աշխարհում:
Անանիան դժվարանում է ասել, թե որ հայտնի ուղղության մեջ է ստեղծագործում՝ խուսափելով կոնկրետ շրջանակների մեջ իրեն դնելուց: Ասում է. «Ճիշտ է առավել մոտ է աբստրակցիային, բայց ոչ դասական իմաստով: Ես ուղղակի խոսում եմ մարդկանց հետ»,- ժպտում է նա:
Ի դեպ, մասնագիտությամ նկարիչ- քանդակագործ Անանիան զուգահեռ շատ ակտիվ նաև էզոթերիկա ու հոգեբանություն է ուսումնասիրում, կարող է նույն ոգևորվածությամբ ու հիմնավորվածությամբ խոսել ինքնաճանաչման ու ինքնազարգացման ճանապարհ անցնելու կարևորության մասին, կիսվել տեխնիկաներով, որոնք օգնում են բացահայտել ու ավելի հաշտ ապրել ինքդ քեզ հետ, սիրել կյանքն ու կարողանալ քեզ երջանիկ ու ներդաշնակ զգալ պահի մեջ. «Արվեստն էլ ինձ համար ինքս ինձ բացահայտելու յուրովի աշխարհ է, հնարավորություն է վերապրելու զգացմունքներս ու կիսվելու մարդկանց հետ: Ստեղծագործելու բուռն փուլերի ընդմիջումներում էլ շարունակում եմ հետազոտել մարդկային հարաբերություններն ու օրինաչափությունները, ինձ շրջապատում եմ հետաքրքիր ու իրենց անհատականությունը ունեցող մարդկանց, որպեսզի իմ արվեստով հետաքրքրվողներին միշտ ասելիք ունենամ»,- ասում է նա ու մոտենում ցուցահանդեսի այցելուներին, որոնք հետաքրքրված ու մի քիչ էլ անհանգիստ հայացքներով սպասում են մեր հարցազրույցի ավարտին, որ իրենք էլ առիթ ունեն շփվելու նկարչի հետ: Իսկ ես հեռանում՝ ոգևորված այն գաղափարով, որ այսուհետ սենյակիս պատին ամեն օր տեսնելու եմ տաղանդավոր նկարչի գործերից մեկը, որն ուղղակի չէի կարող չգնել ցուցահանդեսի ժամանակ:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայն ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաեւ Եվրոպական կոնվենցիային: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
«Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ եւ, քրեական գործը հարուցելու որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ` այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը: Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է: Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող եւ շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա` «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող: Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը եւ նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետեւաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ»,–նշել է նա:
Կոստանյանի համոզմամբ՝ այս փուլում արդեն կարելի է արձանագրել, որ «Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետեւանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ»:
Հարցին՝ արդյո՞ք քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է բողոքարկվել, նա պատասխանել է. «Նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման որոշումը ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, ըստ էության, դիտվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում` ոչ թե ձեւական, այլ բովանդակային տեսակետից, ապա, այո, հարուցման որոշումը եւս բողոքարկման ենթակա է»:
Դիտարկմանը, որ չկա դատավարական կարգավիճակ ունեցող անձ, Կոստանյանը նշել է.
«Ֆորմալ տեսակետից ճիշտ եք ասում, չունենք: Բայց նկատի ունենալով, որ բովանդակային տեսակետից մենք արդեն ունենք` Հրայր Թովմասյանն է, հետեւապես Հրայր Թովմասյանի նկատմամբ բովանդակային առումով արդեն հարուցված է քրեական հետապնդում` չնայած Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի արգելքին: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ եւ քրեական գործի հարուցումն է ապօրինի, հակասում Եվրոպական կոնվենցիայի պահանաջներին, եւ, միաժամանակ, թեեւ ձեւականորեն Հրայր Թովմասյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց բովանդակային տեսակետից նա դիտվում է Եվրեպական Կոնվենցիայի իմաստով որպես մեղադրյալ` դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով…Ասում եք` քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չունենք մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, բայց մեր Սահմանադրությամբ միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներպետական օրենքները, իսկ այս դեպքում ավելի բարձր իրավաբանակն ուժ ունեցողը Կոնվենցիան է, որի մեկնաբանությունը Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներով հստակ սահմանել է: Հետեւաբար, անկախ նրանից մեր օրենքով նման իրավունք գրված է, թե ոչ, նկատի ունենալով, որ Կոնվենցիայով նման հնարավորություն վերապահված է` կարող է բողոքարկվել»։
Հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին է ստացվել սույն թվականի հոկտեմբերի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Սամվել Ֆարմանյան անհատական տվյալներով օգտատիրոջ էջում տեղադրված գրառման վերաբերյալ հրապարակումը: Համաձայն դրա՝ Սամվել Ֆարմայնաը հայտնել էր, որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձի կողմից մարզասրահի շոգեբաղնիքում իրեն մոտենալու, քրեական գործի, այդ շրջանակում նաև իր քրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կրկին ընտրելու մասին իրեն տեղեկություն փոխանցելու վերաբերյալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հրապարակման ճշմարտացիությունը, պաշտոնատար անձի հետ հաղորդակցվելու հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան մարզահամալիրում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել և ուսումնասիրվել են մարզահամալիրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Պարզվել է, որ նշված օրը Ս. Ֆարմանյանի՝ մարզահամալիրի շոգեբաղնիքում գտնվելու ընթացքում այնտեղ գտնվել է միայն մեկ անձ: Նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալներով պարզվել է նշված անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել բացատրություն: Պարզվել է, որ տվյալ անձը ոչ միայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլև առհասարակ իրավապահ որևէ մարմնում չի աշխատում և հանդիսանում է մի ՍՊԸ-ի ֆինանսական վերահսկող: Ավելին, վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ նշված օրը սպորտային համալիրում որևէ օտար անձի հետ չի շփվել, անձնապես Ս. Ֆարմանյանին չի ճանաչում, ընդհանրապես չի իմացել, որ իր հետ շոգեբաղնիքում գտնվող անձը եղել է Ս.Ֆարմանյանը և առհասարակ որևէ տեղեկություն չունի Ս. Ֆարմանյանի քրոջ վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տվյալ անձի անհատական տվյալներով (անուն ազգանունով) անձ չի աշխատել և չի աշխատում:
Ս. Ֆարմանյանից բացատրություն վերցնելու նպատակով վերջինս բազմիցս հրավիրվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին, սակայն նա չի ներկայացել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ չի ցանկանում հրապարակման վերաբերյալ բացատրություն տալ:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք չի բերվել Ս. Ֆարմանյանի գրառման մեջ նշված հանգամանքները հաստատող որևէ փաստական տվյալ, որը կվկայեր պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելու մասին՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
ՀՀ ոստիկանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.