23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը։ Հիշեցնենք` Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցներից Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումի մասին հարցին, ասաց, որ Նաիրի Հունանյանը 20-ամյա ժամկետը լրանալուց հետո իրավական հնարավորությունից է օգտվել և դիմում ներկայացրել: Ըստ նախարարի՝ նման դիմում ստացվել է սեպտեմբերի 11-ին:
Նախարարը նշեց, որ դիմումի հետ կապված հնարավոր է մի քանի սցենար:
«Համար առաջին սցենար. եթե Պրոբացիայի ծառայությունը և Քրեակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։
Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է կրկին հարցը քննարկել դատական կարգով։
Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում արդեն իսկ Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ Պրոբացիայի ծառայությունը ղեկավարվելու է նույն չափանիշներով նման գնահատական տալիս, կարծում եմ՝ ելքը պարզ է»,- ասաց նախարարը։
1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված ԱԺ նախագահ, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում և անգամ քննարկման օրակարգ է դարձել:
«Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետևանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում շատ ուղիղ, հասցեական հարցադրում է հնչեցնում Ռիմա Դեմիրճյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին:
«Իսկ եթե այդուհանդերձ նման հարց է բարձրացվել, ապա միայն մի բան կասեմ՝ դա իմ իրավունքը չէ, ես չեմ որոշողը, չեմ կարող լուծում տալ հարցին, բայց պետք է հիշել, որ դա միայն իմ կորուստը չէ, հայ ժողովրդի կորուստն է, նրա կյանքի, ապագայի, կործանված հեռանկարի, ամեն ինչի կորուստն է, որը շատ դժվար է վերականգնել»,- ասաց տիկին Դեմիրճյանը:
Կարեն Դեմիրճյանի այրին համարում է, որ այդ օրվա կրակոցները հենց հայ ժողովորդի դեմ էր ուղղված, և այդ օրվա կորստի բեռը միայն զոհերի ընտանիքները չեն կրել, կրել ենք բոլորս, հետևաբար՝ ժողովրդի խոսքն այդ հարցում պետք է լսելի լինի:
«Բոլոր դեպքերում դա ժողովրդի լուծելու հարցն է: Այդ ողբերգական միջադեպով սպանվեցին մարդիկ ու մեր ապագան, կորուստը միայն գնդակահարվածների ընտանիքներինը չէ, իմը չէ միայն: Ոչ մենք, և ոչ էլ մեր ժողովուրդն այդ կրակոցների հետևանքները մինչ օրս չենք մարսել: Մինչև 27-ը մենք ունեինք մեկ Հայաստան, հոկտեմբերի 27-ից հետո՝ բոլորովին ուրիշ Հայաստան: Այդ օրվա կրակոցներով սասանվեց ամբողջ ժողովուրդը, որովհետև դա հանցագործություն էր՝ ուղղված հենց ժողովրդի դեմ: Հետևաբար՝ այս հարցը, լավ կանեիք՝ նաև մեր ժողովրդին հղեիք։ Եթե ժողովուրդը կասի՝ այո՛, ինչ արած, ուրեմն թող ազատվի Նաիրի Հունանյանը կալանքից: Բայց եթե հարց հղեիք, ապա ես չեմ կարծում, որ հայերի մեջ կլինեն մարդիկ, ովքեր կտան իրենց համաձայնությունը, բացառությամբ մի քանիսի, որոնք կողմնակից են դաժան մարդասպաններին։ Բնավ, ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը կհամաձայնի դրան»,- ասում է տիկին Դեմիրճյանը:
Մեր դիտարկմանը, որ այս դեպքում ժողովրդի խոսքը որոշիչ չէ, Նաիրի Հունանյանի դիմումը հասցեագրված է երկրի ղեկավարությանը, հետևաբար՝ հանձնաժողովի կարծիքից հետո այն պետք է ուղարկվի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ու միայն երկրի ղեկավարների ստորագրությամբ է վճռվում, ուստի ի՞նչ ակնկալել երկրի բարձրագույն ղեկավարից, և ո՞րն է Կարեն Դեմիրճյանի այրու հորդորը վարչապետ Փաշինյանին՝ վերջինիս որոշիչ վճռից առաջ, նա պատասխանեց.
«Բնականաբար, երկրի ղեկավարությանն է հասցեագրվել դիմումը, բայց ես կարծում եմ՝ նրանք խելամիտ կմոտենան և հաշվի կառնեն բոլոր հանգամանքները, նրանք պարտավոր են հաշվի առնել ժողովրդի վերաբերմունքն ու կարծիքը ոճրագործին վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ»:
Հ.Գ. Տիկին Ռիմա Դեմիրճյանին ուղղված հարցերը շատ էին, բայց երբ նրան հարցրեցինք Նաիրի Հունանյանի գլուխ բարձրացնելու, նրա դիմումի քաղաքական ազդակների, քաղաքական հնարավոր վերադասավորումների մասին, նա հուզվեց և այլևս չկարողացավ զրույցը շարունակել:
Ես կառավարության ղեկավար ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ-ում բարձրացրեցի Ադրբեջանին զենքի վաճառքը սահմանափակելու հարցը։ Այս մասին հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Բաքվին զենք մատակարարելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
Վարչապետի խոսքերով, այդ հարցով ՀԱՊԿ-ում հաջողվել է կոնսենսուսի հասնել, քանի որ դիրքորոշումները մեծ մասամբ համընկնում են։ «Իրականացվում է համակարգում, եւ անհրաժեշտության դեպքում այն առավել ակտիվ կիրականացվի։ Սակայն նույնիսկ առանց համաձայնեցնելու եւ համակարգելու էլ մեր դիրքորոշումները այդ հարցում համընկնում են»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը, ապա, ինչպես նշեց Փաշինյանը, մոտ ապագայում այն դժվար թե զգալիորեն փոփոխվի։ «Ամեն դեպքում վերջին 13 տարիներին այն չի փոխվել։ Եւ հենց դա է հիմնական խնդիրը։ Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ երկխոսության կառուցողական դաշտ դուրս գալու կոչ ենք անում»,- նկատեց վարչապետը։
Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների առաջին փուլն է համարվում:
Առաջին գանգատը հոդացավն է, որոշ դեպքերում այտուցը եւ շարժումների սահմանափակումը ինչպես ծայրամասային հոդերում, այնպես էլ ողնաշարում: Հոդի ձևախախտումը և հաշմանդամության զարգացումը կարելի է կանխել, եթե բուժումը սկսվի հիվանդության զարգացման վաղ շրջանում: Այս տեսակետն է միշտ պնդում բժիշկ-ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վալենտինա Վարդանյանը և հիվանդների հետ շփումներում, և դասավանդելիս: Նա դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի թերապիայի բաժանմունքի ռևմատոլոգն է, աշխատում է նաև
Էկոսենս ախտորոշիչ կենտրոնում, ունի պացիենտների կայուն հոսք:
«Եթե հոդերը ժամանակին չբուժվեն , ամեն սրացման հետ կախտահարվեն նոր հոդեր ու կառաջանան անդառնալի փոփոխություններ, որոնք բուժել մենք անկարող կլինենք ու կզարգանա հաշմանդամություն: Ռեւմատոլոգիական հիվանդություններից շատերը համակարգային հիվանդություններ են, և դրանք անտեսելու դեպքում կարող է զարգանալ ներքին օրգանների, օրինակ, երիկամների, սրտի, ուղեղի, թոքերի ախտահարում: Կարող են առաջանալ նաև կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ»,- այս կարգի խնդիրներ ունեցողներին հուշում է մասնագետ Վալենտինա Վարդանյանը:
Հոդերի դեգերատիվ հիվանդությունները, օրինակ, օստեոարթրիտը, ավելի հաճախ զարգանում են 50-ն անց մարդկանց մոտ, հիվանդության թիրախում մեծամասամբ կանայք են:
Պացիենտի համար նաև ընկեր
Ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանը նշում է, որ Հայաստանում եւ արտերկրում բուժման եղանակները տարբեր չեն: Միգուցե Հայաստանում ռևմատոլոգները շատ չեն, բայց կարողանում են հետևել աշխարհում բժշկագիտության զարգացման ռիթմին, վերապատրաստումների, կոնֆերանսների են գնում, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցում: Բուժման ընթացքում էլ առաջնորդվում են Եվրոպական կամ ամերիկյան առողջապահական ուղեցույցներով: Արտերկրի հետ տարբերությունը, սակայն, դեղորայքի օգտագործման մեջ է:
«Եթե սինթետիկ դեղամիջոցները չեն օգնում որոշակի հիվանդությունների համար, անհրաժեշտ է նշանակել բիոլոգիական դեղամիջոցներ: Դրանք ստացվում են գենային ինժեներիայի միջոցով եւ չափազանց արդյունավետ են, որոնց շնորհիվ ռևմատոլոգիան բավականին առաջ է գնացել վերջին 10-15 տարիների ընթացքում։ Արդյունավետ են, սակայն բավականին թանկ արժեն: Եվրոպայում կամ Ամերիկայում կենսաբանական թիրախային այդ դեղամիջոցները կամ մտնում են առողջապահական ապահովագրության մեջ, կամ հիվանդներին անվճար տրվում են պետության կողմից: Հայաստանում այդ դեղամիջոցները չեն ընդգրկվել պարտադիր դեղամիջոցների ցանկում: Հիվանդը հիմնականում ի վիճակի չի գնել, քանի որ մեկ ինֆուզիայի արժեքը կարող է լինել 1500 դոլար»,- տարբերություններն ու նմանությունները ներկայացնում է բժշկուհին:
Վալենտինա Վարդանյանին փորձը բերել է այն համոզման, որ բացի դեղորայքային բուժումից, քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է նաև հոգեբանական աջակցություն։ Հայաստանում այդ օղակը պակասում է, չկան ֆորումներ, հիվանդների համար նախատեսված հատուկ խմբեր՝ ընդհանուր հարթակ, որտեղ կարող են հանդիպել, խոսել, իրար աջակցել հոգեբանորեն։ Արտասահմանում դրան շատ մեծ նշանակություն են տալիս։
«Եթե, օրինակ, ամիսը մեկ տվյալ հիվանդը գրանցված է բժշկի մոտ, նա այդ ընթացքում մի քանի անգամ պետք է հանդիպի հոգեբանին, շփվի իր հիվանդությունն ունեցող այլ մարդկանց հետ: Դա բուժման չափազանց կարևոր փուլ է, որը մեզ մոտ բացակայում է։ Ամբողջ հոգսն ու պատասխանատվությունը մնում է բժշկի վրա: Փաստորեն, բացի դեղորայքային նշանակումներից, բժիշկը նաև հոգեբանի դեր է ստանձնում»,- ասում է նա:
Ըստ նրա՝ կարևոր է, որ հիվանդը հարմարվի իր բժշկի հետ, ստեղծվի պացիենտ-ռևմատոլոգ փոխվստահության ու փոխգործակցության կապ: Յուրաքանչյուր պացիենտ ընտրում է այն բժշկին, ում հետ իրեն ավելի ապահով է զգում:
Բժիշկ Վալենտինա Վարդանյանի աշխատանքի տարբերիչ կողմն այն է, որ նա իր հիվանդների հետ հարազատանում է: Մարդիկ տարիներ շարունակ այցելում են, ստանում շարունակական խորհրդատվություն, հսկողություն ու բուժում: Այդ հարազատացումն անխուսափելի է, ակամայից բժիշկը տարիներ շարունակ որոշակի դեր ու մասնակցություն է ունենում իր պացիենտի կյանքում: Դրա համար կարևոր է, որ պացիենտը գտնի իր բժշկին: Այդ դեպքում միայն բժիշկը կդառնա նաև հոգեբան ընկեր:
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական, mednews.am
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Նպատակն, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե վեց տարի, այլ՝ մինչև 70 տարեկանը։
Հասկանալու բարդություն չկա։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի [ՍԴ] նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ հատուկ ընթացակարգ։ Դա իմ իրավունքն է։ Կարող էի ես ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել», — ասել է Հարությունյանը:
— Այսինքն, կարող էիք չսպասել՝ Ձեր 70-ամյակը լրանար, և ավելի շուտ հեռանալ այդ պաշտոնից։
— Անշուշտ, դա մարդու իրավունքն է։ Նայեք Սահմանադրության 57 հոդվածը, և նաև դա իմ իրավունքն է։ Ես չեմ ընտրվել նախագահ, հետո դատարանի անդամ (ԲԴԽ), դրանք տարբեր իրավական ակտերով են եղել։ Ես վայր եմ դրել լիազորությունները ՍԴ նախագահի, մնացել եմ անդամ մինչև թոշակի ձևակերպումը։
— Ձեզ չեն ստիպել, որպեսզի այդ քայլին գնաք, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ։
— Դա հեքիաթներ է, հեքիաթների ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ։
Այլ հարցերի Գագիկ Հարությունյանը չի պատասխանել:
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Արթուր Սարգսյանի, հանրությանը հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքներին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչեւ վերջ՝ բոլոր մանրամասներով:
Երեկ մամուլի հրապարակման առիթով Գեւորգ Կոստանյանը բացել է որոշ փակագծեր, բայց ժամանակն է ասելու այն` ինչ շատերդ չգիտեք:
Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարար պատեհ-անպատեհ մեղադրել են Ա. Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ բնականաբար նաեւ ՄԱՀՎԱՆԸ: Ժամանակին Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, ով առաջիններից էր, ով պահանջում էր իմ հրաժարականը, երեք օր անց հրաժարվեց այդ պահանջից` հասկանալով, որ ես ՈՉ Մի կապ չունեի եւ չէի կարող ունենալ այդ դեպքի հետ: Հետագայում էլ տղայի արդարամտությունը թույլ տվեց ասել ճշմարտությունը` անգամ իշխանափոխությունից հետո, երբ այնքան հեշտ էր ամեն ինչ կապել նախկինների հետ: Կրկին շնորհակալ եմ իրեն այդ արարքի համար:
Բայց դա չխանգարեց բազմաթիվ անգետների, մոլորվածների, բարոյականությունը հայելու հիշողության մեջ թողածների եւ մահը մանրադրամ դարձրածների շարունակել մահվան մեղադրանքով լայքեր հավաքելու գարշելի պրոցեսը: Տարբեր փուլերում տարբեր պատճառներով լռել եմ` հավատալով, որ ճշմարտությունը շքամուտքով կազդարարի իր գալուստը ու բոլորը կհասկանան, որ ես ՈՉ ՄԵԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՆԳԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԵՄ, որ գիշերները հանգիստ եմ քնում, ոչ թե որովհետեւ ցինիկ եմ, այլ քանզի խղճիս առաջ մաքուր եմ:
Իշխանափոխությունից հետո եւս հանգիստ ու վստահ էի, քանզի Նիկոլ Փաշինյանը այս հարցի ուղղակի պահանջատեր է եղել, հարցի` իր կարծիքով մեղավորների անուններ է հնչեցրել ԱԺ ամբիոնից, գլխավոր դատախազության մուտքի մոտից եւ այլ վայրերից: Բայց երբ իշխանության մեջ եղած մի քանի պատգամավորներ (ֆեյքերն ու բոտերը՝ առավել եւս) սկսեցին մեղադրանքը կրկնել, ես հասկացա, որ նրանք ոչ միայն ոչինչ չեն կարդացել եւ ծանոթ չեն իրենց առաջնորդի մտքերին, այլեւ անգամ ցուցում չունեն տարրական բարոյականություն պահպանել ու մարդուն հանիրավի չմեղադրել:
Հասունացել է պահը ձեզ ներկայացնելու որոշ հայտնի ու անհայտ հանգամանքներ ու փակել այս թեման: Ընդ որում, հատուկ եմ ընդգծում՝ ո՜չ արդարանալու նպատակ ունեմ, ո՜չ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու կամ էլ հավատացնելու,այլ շարադրելու եմ դեպքերը եւ հանգամանքները։
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
• Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, ( քրեակատարողական հիմնարկ ու եվրոպական դատարան ներկայացվելուց հետո) երբ փաստաբանները դիմել էին նաեւ ՄԻԵԴ անհապաղ միջոց կիրառելու մասով անընդհատ կապի մեջ եմ եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ, հրատապ կերպով այդ փաստաթղթերում ներկայացված հիվանդությունների ազդեցության հարցը կալանքի հարցի վրա պարզելու համար։ Այսինքն` անհապաղ կերպով կազմակերպվել են հետազոտություններ, ուսումնասիրություններ: Լսելով բժիշկների տեսակետը Արթուրի անբուժելի հիվանդության մասին, հավաստիանալով, որ մտահոգությունները տեղին են, այդ հարցի կապակցությամբ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ այն ժամանակ ԵՎՍ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ ներկայացրել իրավիճակը:
Ինչու իրեն` քանզի նա է նախաքննության եւ հետաքննության օրինականության հսկողության համար (կարդալ՝ այս դեպքում կալանքի) թիվ մեկ պատասխանատու անձը երկրում: Կարծում եմ՝ ազնվությունը թույլ կտա, որ Արթուր Դավթյանը չհերքի «սուպեր» հեռախոսակապով տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ողջամտությունն ու տրամաբանությունն էլ թույլ կտան չհերքել «VIBER»-ով տեղի ունեցած խոսակցությունը: Զանգահարողը եղել եմ ես։ Այսպիսով` ես եւ Գեւորգը անշեղորեն եւ արագությամբ կատարել ենք այն ինչ պարտավոր էինք անել այդ պահին, այդ փուլում` մեր իրավասության շրջանակներում:
• Այս ամենից հետո 2016 թվականի դեկտեմբերի 30-ին բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա ԴԱՏԱԽԱԶԻ կողմից կայացված որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց եւ նա ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ:
• Նույն օրը նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին, քանզի դա օրենքի պահանջն էր:
• 2017 թվականի հունվարի 31-ին ստացվեց փորձաքննության եզրակացությունը, որը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին ու որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում եւ ուրեմն` նրա նկատմամբ կալանքը ՉԷՐ ԿԱՐՈՂ կիրառելի լինել։
ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԵՐ
2017 թվականի հունվարի 31-ի փորձաքննությունից հետո, տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց շուրջ, հարգելի տիկնայք եւ պարոնայք, պետք է մտածեք՝ ակնկալելով պատասխանատու անձանցից պատասխաններ։
• 2017թ. հունվարի 31-ին, երբ միջգերատեսչական հանձնաժողովը ասում է, որ Արթուր Սարգսյանը ունի կալանքի հետ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ հիվանդություն, քննիչի կողմից ՆՈՒՅՆ ՕՐԸ որոշում է կայացվում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ ենթադրաբար` ոչ առանց հսկող դատախազի իմացության:
ՀԱՐՑ՝ ինչու՞, այդ ի՞նչ հիմնավորում է դրված եղել դրա հիմքում: Ինչո՞վ պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն:
• 2017 թվականի փետրվարի 8-ին ստացվում է ԿՐԿՆԱԿԻ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հակառակ առաջին փորձաքննության ասում է, որ Արթուրի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի:
• 2017 թվականի փետրվարին 8-ին` այսինքն նույն օրը, երբ փորձագետը ասում է, որ Արթուրը կալանքի տակ կարող է գտնվել, քննիչը որոշում է կայացնում Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին, իսկ հաջորդ օրը դատավորի որոշմամբ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորում է:
ՀԱՐՑ՝ ինչու՞ է կրկնակի փորձաքննությունը տեւում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են ( արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում: Տարօրինակ չէ՞։
ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորման մասին իմացել եմ հեռուստացույցից, արդարադատության նախարարը ի պաշտոնե կապ չունի քննիչի, դատախազի, փորձագետի ու մնացած դերակատարների հետ: Այս հարցերի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ նախաքննության մարմինն է, իսկ արդարադատության նախարարը ունի զրո իրավասություն:
Ռուստամ Բադասյանից հարցրեք` արդյոք ինքը կարող է ասել մեկին ձերբակալեն կամ կալանավորեն, թե ոչ ինքը առհասարակ կապ ունի այդ պրոցեսների հետ թե ոչ, քան ուղղակի քրակատարողական հիմնարկում պահելու պարտականությունը այդ որոշումների դեպքում։
• 2017 թվականի փետրվարի 13-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը, քննիչի որոշման պատճառով չկարողանալով տեսակցել Արթուր Սարգսյանի հետ, հանդիպել են այլեւս գեներալ Արթուր Դավթյանի հետ եւ նրա հետ քննարկել Արթուր Սարգսյանի կալանավորման փոփոխության հարցը: Ճիշտ կարդացիք` ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ հետ են հանդիպել ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, քանզի հարցը Արթուր Դավթյանի իրավասության տիրույթում էր։
( Մեկնաբանությունում տես՝ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի լայվը դատախազության մուտքի մոտ։
Մեկնաբանությունում տես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Քուանշ» վերտառությունը կրող հայտնի ելույթը խորհրդարանում, որտեղ նա թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», որոնց համար հավանաբար շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում)։
Այս հանդիպումից հետո Արթուր Դավթյանը շուրջ 26 օր քննարկում էր պատգամավորների անձնական երաշխավորությունը, որ պարզեր պատգամավորները ունեն հեղինակություն թե ոչ, որ կալանքը փոխարիներ: Ի վերջո, մարտի 6-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։
ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
Վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ առնվազն պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել այդ չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը եւ ԻՆՉՈՒ՞, ու՞մ ցուցումով, ո՞վ եւ ի՞նչ ցուցում է տվել փորձագետին կամ տվե՞լ է թե ոչ ու պատժել մեղավորներին: Ի դեպ, բացառությամբ որոշ փաստերի, այս ամենը հայտնի է եղել Նիկոլ Փաշինյանին, ուստի մեղմ ասած զարմանալի է, որ նա երբ պատգամավոր էր հիշում էր բոլորի պատասխանատվության տիրույթները, իսկ այժմ կարծես չի հիշում:
Ուշադրություն դարձրեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց հստակ ուրվագծում եմ որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։
1. Քննիչ ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար)
2. Հսկող դատախազ եւ նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար)
3. Դատավոր` ի դեպ այս իշխանության օրոք Երեւան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար)
4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար):
Սրանք այն պաշտոնյաներն են, որ ներկայումս էլ շարունակում են պաշտոնավարել։ Ավելին՝ այս հարցում առանցքային դեր ունեցած պաշտոնյաները ունեցել են առաջխաղացում կամ պարգեւատրվել են հենց նոր իշխանությունների օրոք։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պաշտոնյաները այլեւս որեւէ կերպ պատասխանատու չեն Արթուր Սարգսյանի հետ կապված որեւէ դրվագի համար, թե՞…..
Հ.Գ. Ինչո՞ւ շուտ չէի խոսում այս մասին`
Անմիջապես Արթուր Սարգսյանի մահվանից հետո արդեն կային այս կապակցությամբ հարուցված քրեական գործեր, ու ես սպասում էի որ ճշմարտությունը բացահայտվելու է` թե իշխանափոխությունից առաջ եւ թե հետո: Բայց ժամանակն անցնում էր ու միեւնույն է` նողկալի շահարկումները շարունակվում էին: Սա առիթ էր խոսելու, թեեւ հակված չէի, քանզի անհեթեթագույն մեղադրանքների սովորաբար չեմ անդրադառնում: Այսուհետ եւս` այս թեմայի մասով լինելու եմ լուռ, ասելիքս սպառիչ եմ շարադրել, խիղճս մաքուր է, խոսքերս էլ ճշմարիտ՝ ասված՝ ոչ թե ինձ սիրողների կամ ատողների համար, այլ իրականության կարիքն ունեցողների համար։
Հ.Հ.Գ. Հարգելի լրագրողներ խնդրում եմ վերնագիր դնել այս նյութի վերտառությունը, որեւէ այլ միտք համապարփակ չի արտացոլում ասելիքս։
Մնացեք խաղաղությամբ»:
«168 Ժամի» զրուցակիցն է ՌԴ Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:
– Պարոն Ցիգանոկ, օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնության են եկել, որի արդյունքում Թուրքիան ժամանակավորապես դադարեցնում է ակտիվ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Սակայն Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ասել է, թե հրադադարի մասին դեռևս խոսք չկա: Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում Սիրիայում վերջին օրերին ծավալվող իրադարձությունների և պայմանավորվածությունների ֆոնին:
– Իրավիճակը երկակի է, և միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ Մերձավոր Արևելքում հարաբերությունների շատ բարդ համակարգ է գործում: Թուրքիան սկսեց իր ռազմական օպերացիան, այն դատապարտեցին ԵՄ երկրները, Վաշինգտոնը և մի շարք այլ երկրներ, սակայն մինչ դա եղել էին որոշակի պայմանավորվածություններ նման գործողության համար: Ակնհայտ է, որ մեծ հաշվով Թուրքիան ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ Մոսկվայի և Վաշինգտոնի հետ, նա անընդհատ մանևրում է, փորձում նստել «երկու աթոռի» վրա: Հենց այդ պատճառով մենք այն տպավորությունն ենք ստանում, ինչը ներկայումս կա՝ մեկ Թուրքիան գրոհում է, առաջ է գնում, մեկ նահանջում արևմտյան ճնշումների և սպառնալիքների ներքո: Սակայն ես անձամբ այն կարծիքին եմ, որ իրականում Թուրքիան իր սեփական ծրագիրն է իրականացնելու:
Էրդողանը ցանկանում է Սիրիայի կողմում 20 կիլոմետր տարածքի ներգրավմամբ անվտանգության գոտի ստեղծել, և նա այդ ծրագիրն իրականացնելու է, թեև այստեղ իրավիճակը հետաքրքրական է, քանի որ վերջերս Թուրքիան ասաց, որ ցանկանում է միանալ ՇՀԿ-ին, շատ հետաքրքրական է իրավիճակը՝ ինչպե՞ս կաջակցի Ռուսաստանը, Չինաստանը: Սիրիան սահմանային իրավիճակում է՝ կա՛մ կշարունակի իր վերջնարդյունքին հասցնել նպատակը, կա՛մ միջազգային հանրությունը կկարողանա կանգնեցնել Թուրքիային: Կարծում եմ՝ զգուշորեն, բայց Թուրքիան իր գործը կշարունակի:
Թուրքիայի քայլերը ճշգրիտ կանխատեսելը բարդ է, քանի որ Թուրքիայի հետագա քայլերը պայմանավորված են Մոսկվայի, Վաշինգտոնի հետ փոխհարաբերություններով, Եվրոպայի հետ հարաբերություններով: Պարոն Էրդողանը բավական խորամանկ քաղաքական գործիչ է, ցանկանում է բոլորին դուր գալ, բայց այդ ընթացքում լուծում է իր գլխավոր խնդիրը:
Այն, որ Թուրքիան նպատակ ունի իր սահմանները մեծացնել 20 կիլոմետրով՝ անկասկած է, անկախ այդ ամենից՝ նա իր սեփական խնդիրն է լուծում ներկայումս, հատկապես, երբ քրդերն աջակցում են և աջակցություն են ստանում սիրիական զորքերից, առավել ևս, երբ ամերիկացիներին կորցրել են և թեքվել են դեպի Ռուսաստան: Առաջիկա օրերին, դեռ կարծում եմ, որ այս սահմանային իրավիճակը շարունակվելու է:
– Արևմուտքի ինչպիսի՞ ճնշումները կարող են կանգնեցնել Թուրքիային:
– Կարծում եմ՝ տնտեսական պատժամիջոցները վախեցնում են Թուրքիային, հենց այդ պատճառով Թուրքիան իր նպատակին փորձում է հասնել անընդհատ պայմանավորվելով Միացյալ Նահանգների հետ՝ զուգահեռաբար փորձելով իրավիճակներից քաղել առավելագույնը: Այնուամենայնիվ, այն պայմանավորվածությունը, որից խոսեցիք, ուշագրավ է, սակայն չեմ կարծում, որ այն այս փուլը կանգնեցնող պայմանավորվածություն է դառնալու: Թուրքիան հայտարարում է, որ բոլոր քրդերը պետք է հեռանան իր նախանշած անվտանգության գոտուց, ինչը նշանակում է, որ պայմանավորվածություններով գուցե փորձի իր խնդիրը լուծել: Կարծում եմ՝ պրոցեսները եռում են, և միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ: Դեռ պետք է հետևենք:
– Սիրիական իրադարձությունների ֆոնին ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում ԼՂ հակամարտության գոտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներգրավելով Թուրքիային՝ Ադրբեջանը վերջին շրջանում էականորեն սրել է հռետորաբանությունն այս թեմայի ուղղությամբ:
– Ես չեմ կարծում, որ կլինեն դրամատիկ զարգացումներ Ղարաբաղյան գոտում: Ադրբեջանն աջակցում է Թուրքիային Մերձավոր Արևելքում, բայց չի խախտի հրադադարը լայնածավալ կերպով Ղարաբաղի հետ շփման գծում: Իրավիճակն այնպիսին է, որ Էրդողանի համար Ադրբեջանի խնդիրները, անկախ նրա հրապարակային անդրադարձներից, առաջնահերթություն չեն, Ադրբեջանի համար ժամանակ ու ռեսուրս չկա, իսկ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը չի կարողանա խախտել հրադադարի ռեժիմը: Իսկ հռետորաբանությունը սրվում է բանակցային սեղանին արդյունքների բացակայության պատճառով: Հռետորաբանությունը գործիք է այս դեպքում, և ոչ՝ որպես մոտ ապագայի ծրագրերի հանրայնացում:
– 2020 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծով նախատեսվում է ռազմական պաշտպանության ծախսերն այսօրվա 18,2%-ից նվազեցնել 16,1%-ի: Սա որքանո՞վ է նպատակահարմար, եթե հաշվի առնենք պատերազմի սպառնալիքը, զուգահեռաբար՝Ադրբեջանի աճող ռազմական բյուջեն:
– Դա, իհարկե, անհանգստացնող է չկարգավորված հակամարտության առկայության պարագայում: Բայց ինձ համար առավել անհանգստացնող այլ հանգամանքներ կան, որոնք վերաբերում են ՀՀ անվտանգությանը: Հարցն այն է, որ ՀՀ ներկայիս կառավարությունում այնպիսի գործիչներ են, որոնք կա՛մ նախկինում են ակտիվորեն համագործակցել Վաշինգտոնի հետ, կա՛մ ներկայումս:
Եվ երբ Հայաստանում բարձրանում է հարցը, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա չպետք է լինի, դա նշանակում է, որ ինչ-որ մեկը լուծում է ամերիկացիների խնդիրը, քանի որ ամերիկացիները կարծում են, որ ռուսական ռազմաբազա չպետք է լինի Հայաստանում, ինչը Հայաստանի համար ծայրաստիճան վատ է: Որքան էլ մարտահրավերային է, Հայաստանը պետք է բարեկամություն անի Ռուսաստանի և Իրանի հետ: Ինձ անհանգստացնում է, որ արևմտյան ուղղության մեջ են, սա մտահոգիչ է:
– Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետը բազմիցս նշել է, որ Հայաստանը չի փոխելու իր արտաքին քաղաքական վեկտորները: Դուք փոփոխություն նկատո՞ւմ եք, ի՞նչն է այդ փոփոխության ապացույցը:
– Հայաստանում տիրող իրավիճակը Ռուսաստանի համար ավելի ու ավելի վատ է դառնում, ինչ խոսակցություն էլ որ լինի պաշտոնական մակարդակում: Միտումները հօգուտ Ռուսաստանի չեն, գործընթացների մասին է խոսքը: Բնականաբար, սա հօգուտ երկկողմ համագործակցության ու անվտանգային հարաբերությունների չէ:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացմանն օժանդակելու համար, որը Բաբայանը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանի պաշտպան պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Նա տեղեկացրեց, որ Արսեն Բաբայանի հետ կարդացել են մեղադրանքի տեքստը և փորձել հասկանալ, թե ի՞նչ մեղադրանք է։
«Մեղադրանքն իրականության հետ աղերս չունի, ով ինչ ցուցմունք ուզում է տա»,–ասաց նա՝ նշելով, որ Արսեն Բաբայանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։
Վարոսյանը նշեց, որ Բաբայանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը.
«Մեղադրանքը առնչվում է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ և այն պրոցեսի, որը կատարվում է ՍԴ–ի շուրջ, սա իշխանությունների պլան «Գ»-ն է, ես որպես իրավաբան իմ պրակտիկայում առաջին անգամ չեմ կարող իրավական գնահատական տալ առաջադրված տեքստին։ Ասում են ինչ–որ թուղթ մուտք է եղել x օրը , բայց դուրս է եկել y օրը, բայց իրենք էլ հիմնավորել են՝ որ օրը թուղթը եկել է, այդ օրը մուտքագրվել է, սակայն դրանից ոչինչ չի փոխվում»,–ասաց նա։
Վարոսյանը հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան Արսեն Բաբայանին կալանավորելու համար։
Հարցին, թե ինչու՞ է դատավոր Կարեն Ֆարխոյանը խուսափել քննել ձերբակալման որոշման դեմ բողոքը, փաստաբանն ասաց.
«Հավանաբար դատարանը վարույթն իրականացնող մարմնի հետ կապի արդյունքում իմացել է, որ կալանքի միջնորդություն պետք է քննվի, նիստը նշանակել են վաղը, որ օրենքի խախտմամբ այդ երկու հարցը լուծեն»։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր պետք է քններ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը, սակայն վերջինիս ներկայությունը դատական նիստին չի ապահովվել։
Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։ Գործը, որով կասկածվում է Բաբայանը, միացվել է ՀՔԾ–ում քննվող իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
ՀՎԳ Համբարձումյաններ խանութ-սրահին Արտաշատում վստահում են բոլորը: Արտաշատի, առհասարակ Արարատի մարզի, նույնիսկ Երևանի բնակիչները ցանկացած դժվար գտնվող ապրանք փնտրում են հենց այս խանութում: Այստեղ ներկայացված է շինանյութի, շինարարական գործիքների, կենցաղային ապրանքների և գյուղատնտեսական տեխնիկայի որակյալ և բազմազան տեսականի. <<Առաջարկելով որակյալ շինանյութ և կենցաղային տեխնիկա՝ Արտաշատ քաղաքի բնակիչներն այլևս Երևան գնալու անհրաժեշտություն չունեն: Մեր խանութ-սրահում ներկայացված է բազմազան տեսականի ամենատարբեր ճաշակի տեր անձանց համար: Ամեն բան կապված շինանյութի և կենցաղային տեխնիկայի հետ՝ կգտնեք մեկ վայրից>>,- նշում է տնօրեն Գագիկ Համբարձումյանը:
Տան վերանորոգման աշխատանքներն անելիս կարևոր է մտածել յուրաքանչյուր դետալի մասին: Ծանրաբեռնված աշխատանքից հետո հաճելի է, երբ բացում ես դուռն ու հայտնվում կոմֆորտ պայմաններում: Իմ տունն իմ ամրոցն է կարգախոսն իրականություն կդառնա, եթե տան վերանորգման աշխատանքներում օգտագործվի միայն բարձրորակ շինանյութ: <<Եթե ցանկանում եք վերանորոգել ձեր բնակարանը կամ առանձնատունը, ապա շինանյութի և շինարարական գործիքների հետ կապված ամեն բան կգտնեք մեզ մոտ: Համագործակցելով միջազգային շուկայում հարուստ փորձ ունեցող ապրանքանիշերի հետ՝ մենք ներկայացնում ենք միայն որակյալ ապրանքատեսականի>>,- նշում է տնօրեն Համիկ Համբարձումյանը
Թարմ տեսք ունեցող, նոր վերանորգված բնակարանում կենցաղային տեխնիկան ևս հաճելի է, երբ նոր է լինում: Կոմֆորտ պայմաններում ապրելն ու բարձրորակ կենցաղային տեխնիկա օգտագործելը մաքսիմալ թեթևություն կպատճառեն ձեզ: Ձեր առօրյան ձեզ համար հոգս չի դառնա. <<ՀՎԳ-ն էլեկտրատեխնիկա արտադրող շվեյցարական ABB և ռուսական IEK ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Արտաշատ քաղաքում:
ՀՎԳ-ի հեղինակության շնորհիվ՝ խանութի ապրանքատեսականուց օգտվում են մարզի շատ դպրոցներ, գյուղապետարաններ, ինչպես նաև Արտաշատի քաղաքապետարանը և պարզապես Արտաշատի ու շրջակա բնակավայրերի բնակիչները>>,-նշում է տնօրեն Հ. Համբարձումյանը:
Գյուղատնտեսությամբ զբաղվողներն ևս գյուղատնտեսական որակյալ տեխնիկա կարող են ձեռք ՀՎԳ Համբարձումյաններ խանութ-սրահից: Բարձրորակ տեսականին և սպասարկումը իրենց գործելաոճի առանցքն են կազմում. <<Յուրաքանչյուր հաճախորդի տրվում է համապատասխան խորհրդատվություն՝ կապված տվյալ ապրանքատեսականու մասին: Մեր խորհրդատու-վաճառողուհիները կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարելու>>,-նշում տնօրեն Գ. Համբարձումյանը:
ՀՎԳ Համբարձումյանները համագործակցում են ոլորտի առաջատար ընկերությունների հետ. <<Իդեալ>>,
<<Կերամա Մարացի>>,<<Նոր տուն>> և այլն:
Յուրաքանչյուր հաճախորդ այցելելով Արտաշատ քաղաքի, Օգոստոսի 23 փ.-ի, 14 շենքում գտնվող ՀՎԳ Համբարձումյաններ խանութ-սրահ՝ կգտնի շինանյութի և կենցաղային տեխնիկայի որակյալ և բազմապիսի տեսականի: Համբարձումյան եղբայրները մեծագույն սիրով են անում իրենց գործը և կարծում են, որ բիզնեսի հաջողությունն ազնիվ աշխատանքի մեջ է:
Yerevaklur.am



- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.