23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 25-27 Երևանում տեղի ունեցավ Իմունոգենետիկայի ԵվրոպականՖեդերացիայի 8-րդ Տարածաշրջանի Բալկանյան Որակի Վերահսկման Տարեկան գիտաժողովը(European Federation of Immunogenetics Region 8 and Balkan EPT):
Դեռ 2019-ի հունվարին մեկնարկել էին ՈՍԴՀՌ-ի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները և այս գիտաժողովը ևս ամփոփում էր հիմնադրամի 20ամյա գործունեությունը:Գիտաժողովը հատկանշական էր նաև նրանով , որ այն ամփոփում էր նաև ԵՖԻ 8րդ տարածաշրջանի Բալկանյան HLA տիպավորման որակի վերահսկման 2019 թվականի արդյունքները:
ժողովին մասնակցում էին շուրջ 150 մասնակիցներ Եվրոպայից և տարածաշրջանի այլ երկրներից: HLA տիպավորման, Ցողունային բջիջների և սոլիդ օրգանների փոխպատվաստման ասպարեզում իրենց հարուստ փորձով և գիտելիքներով կիսվեցին համաշխարհային ճանաչում ունեցեղ մասնագետներ:Ծրագիրը կազմելիս հաշվի էր առնված երկրում տեղի ունեցած և սպասվող փոփոխությունները փոխպատվաստման ասպարեզում, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին հուզող խնդիրները: Այն հետքրքիր էր և՛ սկսնակների և ՛բնագավառի մասնագետների համար, որոնք հնարավորութուն ունեցան առանց կտրվելու ուսումից կամ աշխատանքից հարուստ գիտելիքներ ձեռք բերել և քննարկել իրենց հուզող հարցերը ոլորտի ամենաառաջատար մասնագետների հետ: Իր գործունեության 20 տարիների ընթացքում ՈԴՀՌ-ը միշտ եղել է միջազգային չափանիշների համապատասխանության կրողն ու ջատագովը մեր երկրում՝ կազմակերպելով բազմաթիվ միջազգային գիտաժողովներ: Լաբորատորիայի որակի հիմնական ցուցանիշը ոչ միայն թանկարժեք սարքավորումների առկայությունն է, այլ նրա հաջող մասնակցությունն է Որակի ստուգման ծրարգրերին, որի ժամանակ բոլոր տվյալները համեմատվում են ռեֆերենտ լաբորատորիայի տվյալների հետ:Ռեեստրի լաբորատորիան մշտապես մասնակցում է որակի վերահսկման Եվրոպական և Ամերիկյան տարեկան ստուգումներին, որը հնարավորութուն է տալիս ստանալ տարեկան Եվրոպական հավատարմագիրը և համաքայլ ընթանալ աշխարհի նմանատիպ այլ լաբորատորիաների հետ:Այս առումով նաև շատ արդիական էին որակի ստուգման և միջազգային չափանիշները ներկայացնող ելույթները, քանզի լաբորատոր ծառայությունների Որակի ստուգման գործընթացը այսօր Հայաստանում գտնվում է կայացման փուլում:
Փոխպատվաստման, ինչպես նաև դրա հետ կապված լաբորատոր հետազոտությունների ոլորտը փոփոխվում գլխապտույտ արագությամբ և համաքայլ ընթանալ և կատարելագործվել օգնում են այսպիսի միջազգային գիտաժողովները: Վստահ ենք , որ ժողովի ընթացքում փեռք բերված գիտելիքները և համագործակցության նոր կամուրջները լավագույնս կծառայեն բժշկության այս խիստ կարևոր և դժվարին ոլորտի զարգացմանը Հայաստանում:
Ժողովին իրենց մասնակցության և ելույթի հայտն են ներկայացրել իմունոգենետիկայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից, EFI նախագահն ումոտ 80 մասնակիցներ եվրոպական և տարածաշրջանային այլ երկրներից:
Քննարկվեցին HLA անտիգեների հետ առնչվող հիվանդությունների,իմունոգենետիկայի, ցողունային բջիջների/օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները:
Գիտաժողովի պաշտոնական բացումը եղավ Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում հոկտեմբերի 26-ին ժամը 9-ին:
Այն, ինչ տեղի ունեցավ 20 տարի առաջ Երևանում, դասական ողբերգություն էր, որի հետևանքով բառացիորեն գլխատվեց Հայաստան պետությունը, և որի պտուղները քաղում ենք տևական ժամանակ։ Սակայն ՀՀ այսօրվա իշխանություններն ու իր մերձակա սեկտորը մի այլ ոգևորվածություն է ցուցաբերում այս հարցի շուրջ՝ պարբերաբար առաջ քաշելով ցնդաբանություն հիշեցնող և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող մեկնաբանություններ։
Վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում իշխանական պրոպագանդան լծված էր «Հոկտեմբերի 27»-ի թեմայի հետ կապված մի յուրահատուկ բեմականացման, որին նախապատրաստվել էին ամենայն մանրամասնությամբ։ Դերաբաշխումը կազմակերպվել էր այնպիսի յուրահատուկ ձևով, որ յուրաքանչյուրն իր չափաբաժինն ուներ և պետք է համապատասխան փուլում «մտներ թեմայի մեջ»։
ՀՀ իշխանություններին՝ ազգային ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնելու և որոշակի ժամանակահատվածով ևս մեկ անգամ ռեալ քաղաքական գործընթացներից շեղելու համար, փայլուն հնարավորություն էր, քանի որ Փաշինյանի համար դա հերթական միջոցն է իր քաղաքական իշխանությունը երկարաձգելու և վարչապետի աթոռին կառչած մնալու համար։ Այս ամենի հետ մեկտեղ՝ հատկանշական է, թե ինչո՞ւ հենց այս փուլում, հանրության համար՝ անակնկալ, իշխանությունների համար՝ «գուցե ոչ այդքան», Նաիրի Հունանյանը «կենդանության» նշաններ ցույց տվեց՝ դիմելու արդարադատության նախարարին իր վճիռը վերանայելու և ցմահ դատապարտումը փոփոխության ենթարկելու հարցով։
Սակայն սա դուրս է տրամաբանությունից ու ռացիոնալությունից այնքանով, որ թե Վազգեն Սարգսյանը, թե Կարեն Դեմիրճյանը ռուսական կողմնորոշում ունեցող գործիչներ էին և իրենց կեցվածքով ու հռետորաբանությամբ երբևէ հակառուսականությամբ չեն «տառապել»։ Այստեղ տեղին է փաստել մի կարևոր դրվագ ևս․ «Հոտեմբերի 27»-ի հետ կապված Բաբաջանյան-Փաշինյան տանդեմի շահերը համընկնում են ևս մի դրվագում, որպեսզի հանգիստ շրջանառության մեջ դնեն այդ ոճրագործության մեջ Ռոբերտ Քոչարյանի դերակատարումը՝ ամեն կերպ պնդելով, որ նա է «պատասխանատուն տեղի ունեցած ահաբեկչության համար»։
Այդպիսով, միանգամից լուծվում է մի քանի հարց․ նախ՝ Փաշինյանն ազատվում է մեծ գլխացավանքից, որը կոչվում է «Ռոբերտ Քոչարյան», ում հանդեպ, արդեն մեկ տարուց ավելի է, կիրառվում են բացահայտ ապօրինի ոտնձգություններ և ոչ իրավաչափ քայլեր, ավելին՝ ներկայացված մեղադրանքները ոչ մի բավարար հիմնավորվածություն չունեն, իսկ հոկտեմբերյան ոճիրի թելերը դեպի Քոչարյանի ուղղությամբ ձգելը հնարավորություն է տալիս Քոչարյանի վերջնական դեմոնիզացման գործընթացին։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ «Մարտի 1»-ի գործի «բացահայտումը» լրիվ ֆարսի է վերածվել, և հասարակությանը այլևս հնարավոր չէ «Մարտի 1»-ի բացահայտման շոուով կերակրել, նոր տեսարաններ է ստեղծում «Հոկտեմբերի 27»-ով։
Փաշինյանը, լինելով մանիպուլյացիոն մեծ վարպետ, այս 20 տարիների ընթացքում կարողացել է Քոչարյանին սարքել իսկական «մոնստր», ով «սեփական պետության նկատմամբ կատարել է այդ արյունարբու ողբերգությունը՝ զուտ սեփական քաղաքական ամբիցիաներից ելնելով»։ Համաձայնեք, որ դա նրան հաջողվել է, և փաշինյանական այդ ֆարսն արդեն գրեթե իրականացման փուլում է, այլապես ինչի՞ մասին էր ակնարկում Բաբաջանյանը, ով հայտարարեց, թե Նաիրի Հունանյանը տվել է ազգանուններ, որոնց հրապարակումը հանրության մոտ կառաջացնի իսկական շոկ։ «27»-ի մասով կա ևս մի «շահառու», ում մասին այս ընթացքում հիշեցվում է թեթև ակնարկներով․ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, ում նկատմամբ և՛ Փաշինյանի, և՛ Բաբաջանյանի հակակրանքը բավարար է՝ ցանկացած մեթոդով իրենց համար ցանկալի արդյունքի հասնելու համար։
Ի դեպ, նկատենք, որ հոկտեմբերի 27-ի զոհերն իրենց բոլոր հարցազրույցներում այս օրերին ընդգծում էին, որ ներկա իշխանությունները քաղաքական շահարկումների են ենթարկում, և, որ նրանց իրական նպատակները բոլորովին այլ են, «Հոկտեմբերի 27»-ի իրական բացահայտումը չէ։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում, այս գործի շրջանակներում, շարունակում է կռվել Սերժ Սարգսյանի ստվերի հետ՝ փորձելով այդ գործի շրջանակներում նույնպես հնարավորինս ներքաշել ու թաթախել մանրուքների մեջ։ Դրանով են պայմանավորված վահանշիրխանյանների, գագիկջհանգիրյանների ու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության՝ ՀԱԿ ներկայացուցիչների, ինչպես նաև որոշ «իրավապաշտպանների» ամենօրյա բարբաջանքները։ Ոչ ոք չի կարող չհամաձայնել այն մտքի հետ, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին գնդակահարվել է հայոց պետականությունը, և խնդրի հետ կապված պարզաբանումները պետք է տրվեն, ու դա պետք է լինի հիմնովին ու հոդաբաշխ։
Վազգեն Սարգսյանին լավ ճանաչողներն ասում են՝ Վազգենը դեմ էր փուլային զիջումներին ու կողմ՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքին։ Դրա համար էլ կրակեցին։ Գտնվեց մի ժամանակակից Հերոստրատ, ով օգտագործվեց, և ում հիմա կրկին ուզում են նույն շրջանակներն օգտագործել, բայց արդեն այլ տարբերակով և մեկ այլ գործակալի միջոցով։ Իսկ սա նշանակում է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը պատվիրատուների ու արտաքին հետքի մասով անաչառ քննության կարիք ունի։ Դա, սակայն, այս իշխանությունների գործը չէ, քանի որ գործող իշխանությունները, դատարկ շոուներից ու քաղաքական հետապնդումներից բացի, այլ բանի ունակ չեն։ Այս իշխանությունները մի խնդիր են լուծում՝ իշխանությունն ամեն գնով պահելու խնդիր։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առնչություն չունենալով եղբոր հիմնադրած «Շենգավիթ» բարեգործական հիմնադրմանի հետ, 2012-2017 թվականների ընթացքում հիմնադրամին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական գրություններ է ուղարկել Շենգավիթում գործունեություն ծավալող իրավաբանական ու ֆիզիկական անձանց, ինչի արդյունքում հավաքագրվել է 25․000․000 դրամ՝ խախտվելով պետության ու կազմակերպությունների օրինական շահերը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վարչական շրջանի ղեկավարի գիտությամբ, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով աշխատակազմի որոշ պաշտոնատար անձանց կողմից հիմնադրամի դրամարկղից կանխիկ գումարներ ստանալու համար կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, հիմնադրամի դրամարկղից ելքագրել ու յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված գումարները, քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ընդհանուր 3․318․000 դրամ։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։
2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց, տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն մամուլի ծառայությունը:
Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Ծանուցում. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում:
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։
Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաբլոյանը ՀՔԾ էր հրավիրվել։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:
ԱԱԾ-ն ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առերևույթ դեպքեր:
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, համաձայն ստացված փաստական տվյալների՝ ՀՀ երկու քաղաքացիներ 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով կեղծել են պաշտոնական փաստաթղթեր՝ տեխզննման կտրոններ և հեղուկ գազի բալոնների շահագործման թույլտվություններ, որոնք իրացրել են օտարերկրացիներին հենց ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում՝ համապատասխանաբար 15.000 և 5.000 ՀՀ դրամով, սակայն հոկտեմբերի 4-ին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում:
Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց, պատճառ չի տեսնում Նաիրի Հունանյանին ազատ արձակելու համար։
«Դարի համար մեկ ոճրագործություն անողը դուրս գա ժողովրդի մեջ՝ ի՞նչ անի»,- տարակուսեց Միքայելյանը։
«Շատ մարդիկ կան, որ իրենց դերակատարությունը պետք է ունենան ոճրագործության բացահայտման հետ կապված։ Օրինակ, դիմում եմ իմ ընկերոջը՝ պարոն Ջհանգիրյանին։ Նա այդ ժամանակ ասաց, որ պիտի հայտարարություն անի, հետո պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանի գրությամբ նա հայտարարություն չարեց հոկտեմբերի 27-ի հետ կապված, թե ինչ է կատարվել։ Այսօր մենք 20 տարի հետո՞ էլ պիտի լռենք, եղբայր։ Ժամանակն է, որ Ջհանգիրյանը ասի, թե ինչ է կատարվել։ Այդ ժամանակ Ջհանգիրյանն է քննել Նաիրի Հունանյանի գործը և այսօրվա դրությամբ ինքն ավելի շատ բան պետք է իմանա, քան որևէ մեկը», — ասաց Միքայելյանը։
https://www.facebook.com/azatutyun/videos/691899274639208/
Ուղիղ եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԴԱԻՇ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան փաստը: «Նախորդ գիշեր մի քանի տարի որոնումներից հետո Ամերիկյան զինուժին հաջողվեց Սիրիայի հյուսիսում ոչնչացնել աշխարհի ամենադաժան խմբավորման՝ ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին: Օպերացիայի հետևանքով ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել, այն դեպքում, երբ Բաղդադիի հետ ոչնչացվել են նրա զինակիցները: Մենք նրան հետևում էինք 2 շաբաթ շարունակ, շինությունը, որտեղ նա գտնվում էր, ականապատված էր: Մինչև վերջին պահը Բաղդադին գոռգոռում ու լացում էր, ողորմություն խնդրում: Նա արցունքն աչքերին մեզ խնդրում էր խնայել իրեն, բայց սատկեց ինչպես վախկոտ շուն: Նա փորձել է թունելով փախչել՝ իր հետ տանելով 3 երեխաների: Սակայն թունելի մոտքը փակված է եղել և նա ինքնապայթյուն է իրականացրել՝ իր հետ սպանելով նաև երեխաներին:
Այն տնից, որտեղ ապրում էր Բաղդադին, դուրս է բերվել 11 երեխա:
Ուզում եմ բոլոր նրանք, ովքեր հպարտանում են նրանով, իմանան, որ նա որպես հերոս չի մահացել, այլ՝ որպես վախկոտ շուն»,- ասում է Թրամփը:
Նա նախ խոստացել է արմատախիլ անել ահաբեկչությունը աշխարհում:
Թրամփը նաև համագործակցության և աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Սիրիային, Իրաքին, իրաքյան քրդերին:
Հոկտեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ովքեր պարզել են, որ «Առինջ մոլ» մտնող՝ Բալահովիտ գյուղ հրդեհի ահազանգով մեկնած հրշեջ խմբին ազդանշան տալու համար կանգնեցրել է Mazda մակնիշի ավտոմեքենան, և վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։
Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում Երևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնում, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։
Կայքի տեղեկություններով՝ Արթուր Ավագյանն աշխատում է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավոր։
Հնարավոր է՝ մի գործընթաց սկսենք, որից ավելի շատ Նաիրի Հունանյանն օգտվի, քան որեւէ մեկը, եւ ճշմարտությունը ոչ հասարակությունն իմանա, ոչ էլ հարազատները, այսինքն՝ դառնա շահարկման առարկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Հարցին՝ արդյո՞ք համամիտ է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի տեսակետին, թե առանց դատական համակարգի բարեփոխման, որեւէ դատավարություն հույս չի ներշնչելու, Մարուքյանը պատասխանել է, որ Ա. Սարգսյանի հայտարարությունը խորը մտածված եւ ողջամիտ քաղաքական դիրքորոշում է։
«Կարծում եմ՝ դա պետք է լինի մի այնպիսի փուլում, երբ բոլորս վստահ կլինենք՝ գործընթացը որեւէ ձեւով չի քաղաքականացվի։ Այս գործը Քենեդու սպանության հետ են հաճախ համեմատում։ Միացյալ Նահանգներում քանի տարի է անցել Քենեդու սպանությունից, դեռ բազմաթիվ հատորներ գաղտնի են, հրապարակման ենթակա չեն, ամերիկյան հասարակությանն այդ հատորները մատչելի չեն, քանի որ մտածում են, թե դրան դեռ վաղ է անդրադառնալը։ Նույնը մեզանում է, այսինքն՝ մենք վստա՞հ ենք, որ այս գործը վերաբացվի, մեր դատարաններում դա քննարկվելու է արդարացի բոլոր պայմաններով, կա՞ նման վստահություն»։
Է. Մարուքյանը համակարծիք է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ, որն առավոտյան լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պետք է խոսի հոկտեմբերի 27-ի մասին։
«Գագիկ Ջհանգիրյանը, երբ գլխավոր դատախազի տեղակալ էր, Օպերայի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ու խոսեց Հոկտեմբերի 27-ի մասին։ Եթե այդ մարդիկ ինչ-որ բաներ ասեն, որոնք կդառնան նոր երեւան եկած հանգամանքներ, ապա եկեք քննարկենք։ Իսկ Նաիրի Հունանյանի ասածը չեմ կարող արժանահավատ համարել», ասել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: Կարեն Դեմիրճյանը հուղարկավորվեց Կոմիտասի անվան պանթեոնում։
Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:
Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:
Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.