23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ, ըստ քրեական գործի նյութերի, «Զվարթնոց» Ավիաօդերևութվաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում 19.06.2017թ. իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ թվով 6 երկաթյա բաշխիչ արկղ, ըստ հաշիվ-ապրանքագրի, ԱՁ-ից ձեռք է բերվել նախկին տնօրենի կողմից, որոնք պետք է տեղադրվեին «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում, բայց չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել, սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի, նշված բաշխման արկղերը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում տեղադրվել են և հանձնվել շահագործման:
Նշված ակտը վավերացվել է ընկերության կլոր կնիքով, նշված ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենի, ընկերության տեխնիկական սպասարկման ծառայության սարքավորումների սպասարկման բաժնի պետի և նույն բաժնի տեխնիկի ստորագրություններով:
Հետագայում ընկերությունում կատարված ներքին ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրով ընկերության տնօրենի կողմից ԱՁ-ից գնվել է թվով 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն նշված ապրանքները չեն արտացոլվել ընկերության 2015-2016թթ. գույքային ցանկում, 2016թ. գույքագրման ցանկում և նախարարի հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված ընդունման-հանձնման գույքային ցանկում: Այսկերպ ընկերությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.060.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնում ենք, որ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Արծվիկ Մինասյանը որևէ առնչություն չունի առերևույթ յուրացման և փաստաթղթերի կեղծման հետ: «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունը ստեղծվել է երբ Մինասյանը եղել է Բնապահպանության նախարար և այդ ընկերության ստեղծման, ինչպես նաև գործունեությանն առնչվող քննության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման համար այսօր Մինասյանը՝ որպես վկա, հրացաքննվել է:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով ՀՅԴ ՀԵՄ անդամների՝ իր հրաժարականի մասին պահանջին, նշել է. «Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները լիարժեք չեմ կատարում… Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարներին, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Նախորդ տարվա իրադարձություններից հետո Դաշնակցությունն այլ պահվածք պետք է դրսևորեր, նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և երկրորդը` փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը և շարունակում են տապալել»:
https://www.facebook.com/azatutyun/videos/551314565412442/
2019 թ․ հոկտեմբերի 29-ին ամերիկահայերը նշանակալից հաղթանակ տարան ԱՄՆ Կոնգրեսի սրահներում: 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերն հաստատող թիվ 296 բանաձևը։
Ես օգտագործեցի հաստատող եզրույթը, քանի որ ի տարբերություն բազմաթիվ հայ և ոչ հայ մեկնաբանների, առաջին անգամը չէր, որ Միացյալ Նահանգները ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։ Իրականում, սա ամերիկյան կառավարության կողմից հինգերորդ ճանաչումն էր: Ինչպես անցյալ տարիներին ես արդեն բազմիցս ասել եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1951-ին, երբ պաշտոնական փաստաթուղթ էր ուղարկել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)՝ Հայոց ցեղասպանությունը ներկայացնելով որպես ցեղասպանության օրինակ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975 և 1984 թվականներին ընդունված երկու բանաձևերով, իսկ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել 1981 թ․ ապրիլի 22-ին՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը:
1. «2019 թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին անգամն էր հարյուր տարում, երբ Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: Այդպես չի եղել․․․Իրականում, թիվ 296 բանաձևի տեքստն ինքնին թվարկում է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի կողմից բոլոր նախորդ ճանաչումները և այն նկարագրում է որպես հաստատում, այլ ոչ թե ճանաչում:
2. «Թիվ 296 բանաձևը սահմանում է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը»: Նման բան չի արվել։ Այս բանաձևը, դրան նախորդած մյուսների նման ոչ պարտադիր բանաձև է, որն արտահայտում է պարզապես Կոնգրեսի կամքը: Դա օրենք չէ և իրավական հետևանքներ չունի:
3. «Թիվ 296 բանաձևը պարտավորեցնում է Թրամփին օգտագործել ցեղասպանություն եզրույթն իր հաջորդ ապրիլքսանչորսյան ուղերձում»: Նախագահը, ցանկության դեպքում, կարող է օգտագործել այլ մեղմասացություններ՝ Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար, ինչպես ինքն ու ԱՄՆ այլ նախագահներ արել են նախագահ Ռեյգանից հետո:
4. «Թիվ 296 բանաձևը թույլ կտա հայերին դատական հայցեր ներկայացնել ԱՄՆ-ի դատարաններում Թուրքիայի դեմ՝ պահանջելով վերականգնել Ցեղասպանության ընթացքում կրած վնասները»։ Սա ճիշտ չէ։ Ինչպես վերը նշվեց, Կոնգրեսի երկու նմանատիպ բանաձևերն ընդունվել են 1975 և 1984 թվականներին, որոնք չենօգնել հայերին ԱՄՆ դատարաններում որևէ դատական գործ շահել Թուրքիայի դեմ:
5. «Թիվ 296 բանաձևի ընդունումից հետո, եթե ԱՄՆ Սենատն ընդունի իր համապատասխան բանաձևը (Սենատի թիվ 150 բանաձև), և նախագահ Թրամփը ստորագրի այն, այն ժամանակ այդ բանաձևը կստանա օրենքի ուժ»։ Սա ճիշտ չէ, քանի որ ինչպես Ներկայացուցիչների պալատի և այնպես էլ Սենատի տարբերակները «առանձին» բանաձևեր են։ Եթե Սենատի տարբերակը նույնպես ընդունվի, ապա բանաձևը չի փոխանցվի նախագահին ստորագրման համար, քանի որ Պալատի և Սենատի տարբերակաները չեն ներկայացվել որպես «Համատեղ բանաձև»:
Այնուամենայնիվ, վերոնշյալ պարզաբանումներից և ոչ մեկը չի արվում 2019 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված թիվ 296 բանաձևն արժեզրկելու համար։ Ստորև ներկայացված են այն պատճառները, թե ինչու է այս բանաձևը նշանակալից հաղթանակ Հայ Դատի համար․
1. 35 տարի շարունակ Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի ընդունման փորձ կատարելուց հետո, ամերիկահայ համայնքի համար սա նշանակալից ձեռքբերում է՝ վերջապես կարողանալ նման հաղթանակ նշել։ Հնարավոր չէ շարունակ պահանջել, որ հայ հանրությունը տասնամյակներ շարունակ աջակցի մի գործի՝ առանց ժամանակ առ ժամանակ որոշակի արդյունքի հասնելու: Այս հաղթանակը կաշխուժացնի ամերիկահայերին՝ շարունակելու իրենց նվիրվածությունը Հայ Դատին և ավելի շատ աշխատել ավելի մեծ նվաճումների հասնելու համար:
2. Թեև 296 բանաձևի ընդունումը չի պարտադրում Միացյալ Նահանգների նախագահին, սակայն մեծացնում է ճնշումը նրա վրա, որպեսզի պատշաճ ձևով ճանաչի Հայոց ցեղասպանությունը ապրիլքսանչորսյան իր հայտարարության մեջ:
3. Թիվ 296 բանաձևը նաև դժվարացնում է Թուրքիայի կառավարության վիճակը՝ շարունակելու Հայոց ցեղասպանության ժխտումը:
4. Տարօրինակորեն, թիվ 296 բանաձևի ընդունմանը Թուրքիայի ղեկավարների կոշտ արձագանքները նպաստեցին թուրք ժողովրդին և ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հիշեցմանը։
5. Թիվ 296 բանաձևի ընդունման վերաբերյալ հազարավոր հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ և սոցիալական ցանցերիգրառումներ օգնեցին ավելի հանրայնացնել Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհում: Ցեղասպանությունից հետո ավելի քան 100 տարի անց, արդարության համար ճիչը դեռևս հնչում է հայերի և նրանց աջակիցների ակտիվության շնորհիվ։
6. Թիվ 296 բանաձևի ընդունումը ևս մեկ քայլ է Թուրքիայի և համաշխարհային հանրության վրա հայերի կողմից ճնշում գործադրելու պայքարում՝ հետագա քայլեր ձեռնարկելու Ցեղասպանության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար՝ չնայած ավելի քան մեկդարյա ուշացմանը․․․
7. Բացի պատմական իրադարձության տարեգրության ուղղումից, Ցեղասպանության բանաձևի ընդունմանն ուղղված ջանքերը քաղաքական պայքար են ամերիկահայ համայնքի և Թուրքիայի կառավարության ու նրա վճարովի լոբբիստների միջև, թե որ կողմն ավելի մեծ քաղաքական ազդեցություն ունի Վաշինգտոնում: Ճնշող մեծամասնության հաղթանակը (405 ձայն ընդդեմ 11-ի) Թուրքիայի ջախջախիչ պարտության և հայերի լիարժեք հաղթանակի ակնհայտ մատնանիշ է։
8. Տարիներ շարունակ Թուրքիայի կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնել՝ վարձելով ամերիկյան բարձրակարգ լոբբիստական ընկերություններ՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևերի հաստատումը խափանելու ձախողված փորձերի համար: Անհնարին է խեղաթյուրել ցեղասպանությունը որպես մարդկային արարք, անկախ նրանից, թե քանի միլիարդ դոլար է ծախսում Թուրքիան լոբբիստների վրա:
9. Թուրքիայի պարտությունը նաև ուղերձ է թուրքական հասարակությանը, որ իրենց վճարած հարկերը մսխվում են իրենց կառավարության կողմից`անհերքելին ժխտելու համար:
10. Ոմանք թիվ 296 բանաձևի ընդունումն պատճառաբանում էին նրանով, որ Կոնգրեսը օգտվել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերություններից: Չնայած դա ճիշտ է, բայց կան մի քանի հակափաստարկներ.
ա) Կոնգրեսը քաղաքական մարմին է. հետևաբար, նրա բոլոր քննարկումներն ու որոշումները քաղաքական բնույթ են կրում.
բ) Եթե չլինեին ամերիկահայ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի եռանդուն ջանքերը, երաշխիք չկար, որ այդ բանաձևը հայտնվեր Ներկայացուցիչների պալատի օրակարգում: Քանի որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դժգոհ էր Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիա ներխուժումից, Ներկայացուցիչների պալատը կգոհանար 2019 թ․ հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառող բանաձև ընդունելով՝ քրդերի դեմ իր բարբարոսական հարձակումների համար: Սակայն հայկական ակտիվության պատճառով Ներկայացուցիչների պալատը նույն օրը ընդունեց նաև Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
գ) Մենք չենք կարող այնքան միամիտ լինել ակնկալելու, որ որևէ կառավարություն կպաշտպանի Հայ դատը, եթե դա անելով կհակասի իր շահերին։ Միանգամայն տրամաբանական է, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը համընկնում էր Թուրքիայի նկատմամբ այլ պատճառներով Կոնգրեսի զայրութի հետ։ Փաստորեն, որքան շատ հայերը կարողանան գտնել իրենց շահերը այլ երկրների շահերի հետ համապատասխանելու պատճառներ, այնքան ավելի հաջողակ կլինեն Հայ դատի հետապնդման հարցում:
Որպես հաջորդ քայլ, ես հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատը կընդունի Սենատի թիվ 150 բանաձևը։ Սա կարևոր է, քանի որ ԱՄՆ Սենատը երբեք չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Եվ միգուցե հաջորդ տարի Հայոց ցեղասպանության բանաձևը կարող է վերանայվել, բայց այս անգամ որպես «Համատեղ բանաձև», ինչը կնշանակի, որ եթե Կոնգրեսի պալատները բանաձևն ընդունեն, իսկ Նախագահը ստորագրի այն, ապա Հայոց ցեղասպանության բանաձևը կդառնա ԱՄՆ օրենք, և ոչ թե պարզապես «ոչ պարտադիր» բանաձև: Սա Ամերիկայի ապագա բոլոր նախագահներին պարտավորեցնելու է օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը իրենց ապրիլքսանչորսյան ուղերձներում կամ որևէ այլ առիթով։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հեռացրել են համալսարանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արայիկ Հարությունյանին հեռացրել են համալսարանից:
Այս փաստաթղթից տեղեկանում ենք, որ հայոց սուպերնախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ից համալսարանում չի աշխատում: Վերոնշյալ պարոնը բազմիցս հայտարարել է, որ համալսարանի իր աշխատանքից երբեք չի հրաժարվելու եւ ուրեմն, եթե հավատանք պարոնին, ապա նա հեռացվել է համալսարանից:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի փաստաբան Հրանտ Անանյանը հերքում է Բաղդասարյանի անօրինական գործունեության վերաբերյալ ցանկացած վարկած։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ասել է Ռուսլան Բաղդասարյանի փաստաբանը։
Հրանտ Անանյանի խոսքով՝ անընդունելի է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում շտաօում են անձի պատիվն ու արժանապատվությունը կասկածի տակ դնող հայտարարություն հրապարակել.
«Այն պայմաններում, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալների ձեռք բերման համար, գուցե մարդիկ տվել են բացատրություն, բայց նրանք չեն նախազգուշացվում, որ սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու։ Շտապել հրապարակել, թե իբր 9 միլիոն դրամի հափշտակություն է իրականացրել, դա նշանակում է անհատից շահադիտական դրդումներով ապօրինի գանձել սեփական կամ ուրիշի մեկ այլ անձի սեփականությունը հանդիսացող գույքը։ Պետք է նման հրապարակում անելուց առաջ պատշաճ հիմնավորեին»։
Փաստաբանն ասել է, որ իրենց քրեական գործը հարուցելու վերաբերյալ որոշում առայժմ չի տրվել. «Այս պայմաններում ինչպե՞ս է ոստիկանությունն արդեն հասցրել հիմնավորել եւ նման տեղեկություն տարածել, իմիջայլոց իրենց հրապարակման ձեւակերպումը շատ զգուշավոր է։ Մենք դեռեւս Քննչական կոմիտեից հրավեր չենք ստացել, մեզ համար է անակնկալ եղել»։
Անանյանը նաեւ չբացառեց այն տարբերակը, որ գուցե սա նաեւ Բաղդասարյանի քաղաքական ակտիվությանը ճնշելու տարբերակ է. «Պարոն Բաղդասարյանը բավականին ակտիվ է քաղաքական դաշտում, եւ լրջորեն քննադատում է նաեւ քաղաքային իշխանությանը։ Չի բացառվում, որ հաղորդում ներկայացնողները հենց քաղաքային իշխանության ներկայացուցիչներ են»։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն անհեթեթություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտի սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։
Վանեցյանը հերքեց նաև այն հայտարարությունը, թե ինքը ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ կապվել է Արայիկ Խանդոյանի հետ․ «Ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ ռադիոկապով կապնվել է, եթե ցանկանում են իմանալ՝ ով է այդ մարդը, թող դիմեն Ազգային անվտանգության ծառայություն, եթե ԱԱԾ-ն կորոշի բացահայտել այդ մարդուն, թող բացահայտեն, ես իրենց ասած մայորը չեմ, սա հստակ եւ պաշտոնապես ասում եմ»։
Նոյեմբերի 2-ին Սոչիում տեղի է ունեցել մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա, որի շրջանակներում իրենց ուժերն են փորձել «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի 9, ինչպես նաեւ ակադեմիայի Կապանի մասնաճյուղի թվով 6 սաները։
Երեխաները մրցել են ըստ տարիքային խմբերի եւ մենթալ թվաբանության բարդության աստիճանների։
Արդյունքում, Ռաֆայել Մովսեսյանը եւ Դավիթ Սուքիասյանը դարձել են սուպերչեմպիոններ, Աննա Մանուկյանը, Սյունե Միրզոյանը եւ Մարիաննա Աթայանը՝ չեմպիոններ, Նատալի Աքսյանը եւ Մհեր Գեւորգյանը զբաղեցրել են առաջին տեղեր, Մայա Միտոյանը, Կամո Հակոբյանը, Մարիամ Ոսկանյանը, Սյունե Ջհանգիրյանը, Լուսինե Մարտիրոսյանը, Միլանա Հարությունյանը եւ Սոնա Մկրտչյանը՝ երկրորդ, իսկ Գեւորգ Գյուլխասյանը զբաղեցրել է երրորդ տեղը:
Ուշագրավ է, որ ինչպես մրցութային, այնպես էլ մրցանակաբաշխության օրվա հաղորդավարը լինելու առաջարկ էր ստացել «Աբակ» ակադեմիայի համահիմնադիր ու ավագ մարզիչ Դիանա Հովհաննիսյանը, որ միջոցառման երկու օրերի ընթացքում, առիթից օգտվելով, հայ երեխաներին բեմից շարունակ ոգեւորել է հենց հայերենով։
Աղբյուրը՝ yerevaklur.am
Ադանայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ընդդիմադիր կրոնական գործիչ, հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված նոր կառույց է հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է Internethaber.com կայքը:
Նշվում է, որ կառույցը ստեղծվում էր գյուլենականների ազդեցությունը Թուրքիայում տարածելու համար: Կառույցի ձերբակալված անդամները զբաղվում էին կառույցի ֆինանսական հարցերով:
Կազմակերպության ձերբակալված անդամներից մեկի տանը գտել են 1965 թվականին թվագրվող նամակ՝ ուղղված այն ժամանակի Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին՝ ստորագրված Ֆեթուլլահ Գյուլենի կողմից:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Չեմ կարող դադարել անիծել հայերի նկատմամբ 1915 թվականի մեծ ցեղասպանությունը: Ես քննադատում եմ մեր մարգարե Հիսուսի զավակների սպանությունն իրենց մահմեդական կոչող տգետների կողմից: Դրա համար Ձեզ՝ ով պատվելի, շնորհակալություն եմ հայտնում և աղոթում եմ, որ մեր հայ և հույն քաղաքացիները համերաշխությամբ ապրեն թուրք եղբայրների հետ»:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Այսօրվա դատական նիստին կրկին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում, պաշտպանները նշում են, որ պատճառն ամբաստանյալի առողջական վիճակն է:
Դատական նիստին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը, համաձայն որի՝ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։
Պաշտպանները նաև միջնորդեցին փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը:
Նրանք նշում են, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում առկա է բացակասան դինամիկա:
Մեղադրող կողմը նշեց, որ բացասական դինամիկան կարող է պայամանվորված լինել ոչ միայն զուտ կալանքով, այլ նաև, օրինակ՝ դեղորայքը ոչ պատշաճ ընդունելուց:
«Մանվել Գրիգորյանի դրսևորած վարքագիծը կապված սնունդ և դեղորայք չընդունելու, դա իր ապստամբելու իրավունքն է: Իրականում,եթե պետությունը չի կարողանում քո իրավունքը պաշտպանել, Մանվել Գրիգորյանն ընտրել է իր պաշտպանվելու իրավունքը, նա հրաժարվել է սնունդ ու դեղորայք ընդունելուց: Նրան բռնի հիվանդանոցից տեղափոխել են քրեակատորղական հիմնարկ, և եթե անձը հացադուլ է հայտարարում ու դու մարդուն մեղադրում ես, որ այ դու դեղադուլ ու հացադուլ ես հայտարարել, այ դրա համար է քո իրավիճակը վատացել, կներեք տղերք, բայց դա ցինիզմ է»,-ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
Գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանն էլ ասաց, որ ամեն դատական նիստի, երբ պաշտպանական կողմը միջնորդություն է անում, մեղադրող կողմն ասում է, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ չի կարող դրսևորել պատշաճ վարքագիծ. «2018-ի ավարտին 2019-ի սկզբին, Մանվել Գրիգորյանը մեկ ամիս եղել է ազատության մեջ, որտե՞ղ եք տեսել նրա ոչ պատշաճ վարքագիծը, ի՞նչ է արել Մանվել Գրիգորյանը: Բացի այդ, բոլոր փորձագետները նշում են, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Խնդրում եմ, որպեսզի միջնորդությունը բավարարեք»:
62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։
ԱՄՆ-ում Armenian Power՝ «Հայկական ուժ» հայկական ավազակախմբի պարագլուխներից Մհեր «Մայք» Դարբինյանը նոյեմբերի 4-ին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ բազմաթիվ հանցագործությունների համար: Այս մասին տեղեկացնում է dailynews.com կայքը:
Հանցագործությունները կապված են եղել հիմնականում դրամաշորթության հետ, ինչի շնորհիվ նա կուտակել է ավելի քան 1 միլիոն դոլար:
44-ամյա Մհեր Դարբինյանը, որը նախկինում ապրում էր Վալենսիայում, ԱՄՆ-ում դատավոր Գարի Կլաուսների որոշմամբ պետք է նաև 170 000 դոլար որպես տուգանք և վնասի փոխհատուցում վճարի իր գործունեությունից տուժած անձանց: Դատական փաստաթղթերի համաձայն՝ բանտից ազատվելուց հետո Դարբինյանին սպասվում է արտաքսում Հայաստան:
Դեռևս 5 տարի առաջ Դարբինյանը Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ մեղավոր էր ճանաչվել ավելի քան 40 քրեական գործով և դատապարտվել էր 32 տարվա ազատազրկման, սակայն վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել մեղադրանքները:
Այս հունիսին Դարբինյանն իրեն մեղավոր է ճանաչել միանգամից 30 կետով: Նրա փաստաբան Մայքլ Սեվերոն նշել է, որ իր պաշտպանյալը նպատակ չի ունեցել ինչ-որ մեկին վնասելու:
«Հայկական ուժ» («Armenian Power») խմբավորումը ձևավորվել է 1980-ականներին Լոս Անջելեսում: Ինչպես նմանատիպ այլ կազմավորումներ, խումբը սկզբնական շրջանում ձևավորվել է օտարներից և մրցակիցներից պաշտպանվելու համար, սակայն հետագայում վերափոխվել է հանցախմբի, որը զբաղվել է ամեն ինչով՝ սկսած սպանություններից և խարդախություններից, վերջացրած շորթմամբ և բանկերի թալանով: Հանցախումբը տարբեր անձանց բանկային հաշիվների թալանով է զբաղվել՝ հիմնականում թիրախ ընտրելով տարեց մարդկանց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.