23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ կատարված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ, որոնց առթիվ դատախազության հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր:
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը, արդյունքում երեք դպրոցներում պարզված հանգամանքների առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր:
Մասնավորապես, ոստիկանության Կումայրի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գյումրու թիվ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2014-2018թթ. տարբեր ժամանակահատվածներում որպես գործավար, հավաքարար, գրադարանավար և տնտեսվար գրանցվել են անձինք, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Մեկ դեպքում է պարզվել , որ անձին բակապահի հաստիքին 0.5 դրույքով նշանակելուց մոտ մեկ ամիս անց, այդ ընթացքում աշխատանք չկատարելու պայմաններում, տրամադրվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Աշխատաժամանակի տեղեկագրերի կեղծմամբ այդ անձանց անվամբ որպես աշխատավարձ կամ այլ վճարումներ, հատկացվել է ընդհանուր շուրջ 3 մլն դրամ, որը վատնման կամ յուրացման եղանակով հափշտակվել է:
Նշված փաստերի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում նախապատրաստված նյութերով էլ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անձը 2017թ. օգոստոսից մինչև 2019թ. փետրվար գրանցված է եղել որպես համակարգչային օպերատոր, չի հաճախել աշխատանքի, սակայն նրան է փոխանցվել կազմակերպության դրամական միջոցներից վճարված խոշոր չափերի ընդհանուր մոտ 1.4մլն ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև տրամադրվել է նախ նախածննդյան և հետծննդյան, ապա երեխայի խնամքի նպատակային արձակուրդ:
Նույն բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոսի 27-ին «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո անձը փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն պաշտոնեական կեղծիք կատարելով հաստատել է մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ իր անվամբ բոլոր աշխատանքային օրերին աշխատանքային պարտականությունները կատարած լինելու հանգամանքը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը: Ապա շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը՝ ստացել և յուրացման եղանակով հափշտակել է իր անվամբ հաշվարկված և կազմակերպության դրամական միջոցներից վճարված զգալի չափերի գումարները:
Նկատի ունենալով, որ նշված վերջին երկու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանության Ախուրյանի բաժնում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի տարբեր մասերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս ոլորտում ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ, որոնց արդյունքների մասին նաև կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
«Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործն այնպիսի սպեցիֆիկ էր, որ շատ տեղեկություններ մենք էլ իմանում էինք ոչ թե մեզ տրամադրված նյութերից, այլ մամուլի միջոցներից»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա մանրամասնեց, որ ՀՔԾ հարցաքննության համար հրավիրված անձինք դուրս գալուց անմիջապես հետո հարցազրույցներ էին տալիս՝ ներկայացնելով իրենց տված ցուցմունքները։
«Տեսեք, Բաբայանին մեղադրում են, ասում են՝ մարտի 5-ին հայտնված փաստաթուղթը ձևակերպվել է ամսի 2-ով։ Մի կողմ թողնենք այն, որ բացարձակ տարբերություն չկա՝ թե այդ փաստաթուղթը ամսի 2-ին, թե ամսի 5-ին գոյություն կունենար։ Փաստ է, որ փաստթղթի հեղինակը հաստատել է, որ այն գոյություն ունեցել է ու առձեռն առաքվել է ԱԺ, փաստաթուղթը ստացողը ևս փաստել է, որ մարտի 2-ին այդ փաստաթուղթը եղել է ԱԺ-ում և գտնվել է իր սեղանին, ինչի հիման վրա ինքը հայտարարություն է արել»,-ներկայացրեց Վարոսյանը՝ ընդգծելով, որ այդ փաստական տվյալները վկայում են ոչ միայն իր պաշտպանյալի անմեղությունը, այլև մեղադրանքում շարադրված տեքստի՝ իրականության հետ անգամ առնչություն չունենալը։
Փաստաբանը հիշեցրեց, երբ դատարանը քննարկում էր կալանքի հարցը, իրենք բազմաթիվ անգամ պահանջել են, որ փաստաթղթերը ներկայացվեն դատարանին, սակայն նախաքննություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը «հերոսաբար» դիմադրել է մինչև վերջ, անգամ երբ դատարանն էր ցանկանում, որ այդ փաստաթղթերը ներկայացվեն, չեն տրամադրվել։
«Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի, ցուցմունք կամ ապացույց, որը կվկայի այն մասին, որ ինքն առանչություն ունի կամ կատարել է որևէ հանցավոր արարք, ասեմ ավելին, գոյություն ունենալ էլ չի կարող էս մեղադրանքի պարագայում։ Մեղադրանքում շարադրված են հանգամանքներ, որոնք ուղղակի գոյություն ունենալ չեն կարող, ուստի դրանց մասին վկայող ապացույց էլ լինել չի կարող»,-ասաց Երվանդ Վարոսյանը՝ նկատելով, որ քաղաքական հետապնդման այս ձևն աննախադեպ է։
Փաստաբանի խոսքով, ինքն ու գործընկերները քաղաքական շատ հետապնդումների ականատեսն ենք եղել, բայց նման իրավիճակ երբեք չի եղել։
«Անգամ փորձ չի արվում իրականությունը մի փոքր շեղելով կամ օրենքի մեկնաբանությունը մի փոքր սխալ կատարելով անձին մեղադրել, այլ փորձ է արվում իրականության հետ առնչություն չունեցող մի տեքստ հրամցնել որպես մեղադրանք։ Նման բան իրոք չի եղել, իրավաբանությունն այս աստիճանի երբեք չի չի իջեցվել, անգամ որևէ անձի նկատմամբ հետապնդում իրականացնելու համար»,-ասաց նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկեն պատմաբանները։ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրահամը վետո կիրառեց Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ։
Ստեղծված իրավիճակում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մի քանի առաջարկներ է ներկայացրել, թե ինչ պետք է անի հայկական կողմը։
«Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ՝
1. Հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով: Մեր արխիվները միշտ բաց են եղել:
2. Շտապ հեռախոսազրույց ունենալ Սենատոր Լինդսի Գրահամի հետ, ով վետո է կիրառել բանաձևի նկատմամբ` հասկանալու տրամադրվածությունը:
3. Հեռախոսազրույցի ընթացքում փորձել առաջինը չբացել վետոյի թեման: Սա ԱՄՆ ներքին գործն է: (Եթե սենատորը խոսի թեմայի մասին, ապա Փաշինյանը պետք է խնդրի վետո կիրառելու փոխարեն պարզապես դեմ քվեարկել բանաձևին, բայց բլոկ չանել):
4. Խոսել բացառապես Էրդողանի սուտ հայտարարության մասին, ներկայցնել իրողությունը: Սենատորը հեռախոսազանգի տողատակը վստահաբար կհասկանա:
Եթե հեռախոսազրույցը ուշանում է, կամ չի կայանում, վարչապետի անունից Սենատորի հետ կարող է հանդիպել Լիլիթ Մակունցը ով այս պահին Վաշինգտոնում է: Խոսել վերը նշված նրբությունները հաշվի առնելով:
Սա Հայաստանի իշխանությունների համար ստեղծված լեգիտիմ առիթ է թեմայի մեջ ներքաշվելու համար: Ուզում եմ հարցի լրջությունն ու կարևորությունը հասկանան մեր ազգի համար»,-գրել է Սուրեն Սարգսյանը։
Գլխավոր դատախազությունը մերժել է դադարեցնել քրեական հետապնդումը ԱԺ նախկին նախագահ, իշխանության յուրացման գործով մեղադրյալ Արա Բաբլոյանի նկատմամբ: Նման պահանջով քրեական գործը վերահսկող կառույցին էր դիմել Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
ԱԺ նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Հատուկ քննչական ծառայությունը նրա խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ «Ազատության» հետ զրույցում 72-ամյա նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր՝ մեղադրանքը չի ընդունում։
«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, իսկ պատշաճ աշխատանք կարելի է ունենալ միայն կրթության միջոցով. չպետք է հոգնենք այս ուղերձը տալով»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախևառաջ պետք է երեխաների վերաբերմունքը փոխվի կրթության նկատմամբ. «Երեխաների ուշադրությունը պետք է գրավեն, կներեք բառի համար, ոչ թե քուչեքում պպզածները, այլ՝ իրենց աշխատանքով, կրթությամբ ՀՀ-ում ու աշխարհում հաջողության հասած մեր հայրենակիցները: Սա, այո՛, նաև աղքատության հաղթահարման ռազմավարական կարևոր բաղադրիչներից է»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:
Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:
Դրա համար մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց։ Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նոյեմբերի 12-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական գործով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ, արդարադատության ավագ Ս. Մ.-ն, ենթասպա Գ. Գ.-ն և երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ենթասպա Ս. Գ.-ն ձերբակալվել են։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել ձերբակալված փաստաբանների վերաբերյալ։
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու փաստաբանի բերման ենթարկելու և ձերբակալելու վերաբերյալ:
Նախ` պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երկրորդ, «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է նաև իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում պաշտպանելը:
Փաստաբանների պալատը, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այժմ էլ միջոցներ է ձեռնարկելու ձերբակալված փաստաբանների իրավաբանական օգնության հարցը ճշտելու և ըստ անհրաժեշտության այդ օգնությունը կազմակերպելու ուղղությամբ:
Երրորդ, Փաստաբանների պալատը մշտապես պայքարել և պայքարելու է կոռուպցիոն երևույթների դեմ, անկախ այն հանգամանքից դրանում ներգրավված են փաստաբաններ, թե՝ ոչ:
Կոռուպցիոն երևույթներն ամենաշատը վնասում են փաստաբանի մասնագիտական հեղինակությանը, քանի որ զրոյացնում են փաստաբանի մասնագիտական ջանքերը և հավատը փաստաբանության նկատմամբ:
Պատահական չէ, որ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը Փաստաբանի կողմից քաղաքացիական, քրեական կամ վարչական գործով վստահորդի օգտին դատական ակտի կայացման խոստում տալը, ինչպես նաև քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից վստահորդի օգտին վերջնական որոշում կայացման խոստում տալը, համարում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում և փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման հիմք:
Արտոնագրի գործողությունը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ փաստաբանը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։
Դեռևս ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրների ուսուցման շրջանակներում, հատուկ ուշադրություն է դարձվում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ իրազեկումներին: Փաստաբանի արտոնագրեր տալու միջոցառման ժամանակ առիթը բաց չի թողնվում նոր փաստաբաններին հիշեցնելու կոռուպցիայից հեռու մնալու պատվիրանի մասին:
Ամփոփելով վերոհիշյալը, Փաստաբանների պալատը կրկին անգամ կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում և հավատարիմ մնալ փաստաբանի մասնագիտական կոչմանը:
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով` դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հիշյալ պատրվակով, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը, փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել են կատարած հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։
ԵՊՀ ուսանողները շարունակում են դասադուլը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով: Նրանք վանկարկում են՝ դասախո՛ս, միացի՛ր:
Դասախոսներից հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, դիմելով ուսանողներին, ասաց. «Պետք չէ վանկարկել «դասախոս, միացիր», որովհետև դասախոսը երբեք ձեզանից անջատ չի եղել: Դուք առաջին օրն ասացիք, որ նախազգուշական դասադուլ եք անում, որից հետո որոշեցիք՝ դասադուլը տանել այլ ուղղությամբ, իհարկե՝ հաճելի է ո՛չ քաղաքական: Խնդրում եմ՝ չշահարկե՛ք, ուսանողներին ինչ-որ քաղաքական խաղերի մեջ չտանե՛ք, ուսանողների պայքարն արդար է, մենք աջակից ենք իրենց»,- հայտարարեց դասախոսը:
Նրա կարծիքով՝ պետք է խնդրի վերաբերյալ նախարարության հետ քաղաքակիրթ քննարկում կատարել, երկխոսության գնալ: Հարցին, թե եթե նախարարն օրենքի նախագծից հայոց լեզվի, գրականության ու պատմության դասավանդման հայեցողական դրույթը հանի, իրենք այլևս նախարարի հրաժարականը չե՞ն պահանջի, Ա.Տեր-Մինասյանը նկատեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մենք նախարարի հրաժարականն ենք պահանջում», հետո՝ երբ հիշեցրին՝ ուսանողները, դասախոսը նշեց. «Ո՞ր ուսանողները: Ես նորից եմ ասում՝ ուսանղները սկսել են շարժումն առանց քաղաքականության: Մարդը կարող է ցանկացած տեղ դրսևորել իր քաղաքական հայացքները, բայց սա քաղաքական պայքար չէ, պետք չէ ուսանողներին նույնացնել որևէ կուսակցության հետ:
Ա.Տեր-Մինասյանը նշեց, որ ժամը 13-ին հայագիտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում կանցկացվի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.