23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ես Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում երբեք չեմ բախվել այդ հարցի հետ։ Մեր հարաբերություններում եւ բանակցություններում երբեք չեմ լսել այդ մասին մեր ռուսաստանցի գործընկերների կողմից։
Այս մասին Հայաստանի կառավարությունում ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Նովոռոսիա» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Ստանիսլավ Սմագինի այն հարցին, թե ինչ կարելի է անել Հայաստանում եւ Ռուսաստանում Գարեգին Նժդեհի անձի տարբեր մեկնաբանությունների հետ, եւ իմաստ ունի՞ արդյոք պատմաբանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների երկխոսության համար ստեղծել հանձնաժողով, որպեսզի այդ հարցը քննարկվի եւ ընդհանուր եզրակացությունների գանք։
«Այդ հարցը առկա է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների օրակարգում։ Առաջին անգամ ես այդ հարցի հետ բախվել եմ Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում։ Սակայն ինձ համար անակնկալ է այն, որ այդ հարցը առկա է նաեւ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում։ Երբեք ռուսաստանցի գործընկերների հետ առնչվելիս Գարեգին Նժդեհի անունը չի շոշափվել»,- ընդգծել է Փաշինյանը։ Խոսելով հանձնաժողովի ստեղծման մասին՝ նա նշել է, որ տարօրինակ կլիներ, եթե մենք ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծեինք, որպեսզի ուսումնասիրենք սեփական պատմությունը, այդ թվում նաեւ այն, թե որտեղից է մեր պատմության մեջ հայտնվել Գարեգին Նժդեհի անունը։ «Նրա անունը հայտնվել է Սարդարապատի ճակատամարտից, որի արդյունքում 1918թ․ ստեղծվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Ի դեպ, նույն ճակատամարտին մասնակցել է նաեւ Հովհաննես Բաղրամյանը։
Նրանք կողք կողքի մարտնչել են թուրքերի դեմ՝ իրենց հայրենիքի համար։ Ինչպես հայտնի է, Բաղրամյանը հետագայում դարձել է Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ երկակի հերոս։ Մեզ համար Գարեգին Նժդեհը եւ Հովհաննես Բաղրամյանը նույն ակունքներն ունեն, որպես պատմական անձինք։ Նրանք մարտնչել են Հայաստանի համար, հայերի համար եւ փորձել են իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդին թուրքերից, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունը։
Շատ է խոսվում այն մասին, որ օրինակ, Նժդեհը ինչ-որ կապեր է ունեցել Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ։ Մոլոտովը (ԽՍՀՄ արտգործնախարար 1939-1949թթ․ — խմբ.) նույնպես շփվել է Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ։ Այդ դեպքում եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք եւ ուսումնասիրենք ամեն ինչ։ Որեւէ մեկը Ռուսաստանում դատապարտե՞լ է դա։ Իսկ ինչու՞ ոչ։ Եթե սկսենք, ապա եկեք սկսենք Մոլոտովից։ Ի՞նչ էր նա ասում, ինչո՞ւ , ինչի՞ մասին էր պայմանավորվում, ինչո՞ւ էր պայմանավորվում։
Իսկ Ստալինը տեղեկացվա՞ծ էր՝ ինչի մասին է պայմանավորվածությունը։ Մեզ համար չկա այդ հարցը, թե ով է Նժդեհը։ Նա այն մարդն է, որը ապագա մարշալ Բաղրամյանի հետ պայքարում էր հայրենիքի համար։ Խոսե՞լ է նա նացիստների հետ։ Հնարավոր է՝ խոսել է։ Մոլոտովնել է խոսել, Ստալինը նույնպես խոսել է»,- հավելել է վարչապետը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեւէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
««Սերժ Սարգսյանը երբեւէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ»։
Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ իբրեւ թե եղած շփումների մասին:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո եւ ո՛չ էլ որեւէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ, բացառությամբ 2018 թվականի ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրապարակային եւ ընդամենը մի քանի րոպե տեւած հանդիպման»։
Ցավում եմ, որ իմ որոշ գործընկերներ անձնավորված, թիրախավորեցին մեր որոշ պատգամավորների։ Այս մասին «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ եւ լրացումներ կատարելու» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին օրինագծերի քվերակրության ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։
««Բարգավաճ Հայաստանի» մոտեցումը հետևյալն է, որ ցանկացած հանցագործ պետք է պատժվի, ցանկացած սպառնալիք պետք է մեկուսացվի, սակայն իրավական առումով այս նախագիծը ծայրից ծայր խոցելի է, հետևաբար մենք քվեարկելու ենք դեմ»,-նշեց պատգամավորը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նկատեց, որ գաղափարն իրենց կողմից ընդունելի է և միանշանակ ասում են, որ քրեական ենթամշակույթը պետք է վերացվի. «Պետություն պետության մեջ չի կարելի, որ գոյություն ունենա։ Սակայն քանի որ բուն իրավական խնդիրներ կան, մենք այս հարցի հետ կապված շատ զրուցեցինք, և խմբակցությունը որոշել է, որ ձեռնպահ կքվեարկի՝ հույս ունենալով, որ մինչև երկրորդ ընթերցում այն խնդրահարույց նորմերը, որոնք իրավական անորոշություն են առաջացնում, դրանք կվերանան»,-ասաց պատգամավորը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ կառավարության կողմից ներկայացված այս նախագիծը դրված է եղել հանրային քննարկման, դրանից հետո հդռնբաց նիստի շրջանակներում հանձնաժողովում քննարկվել է. «Նախագիծը հասանելի է եղել բոլորին, որևիցե առաջարկ, որևիցե բովանդակային քննարկում կապված նախագծում առկա իրավական բացերի հետ չի բարձրաձայնվել, եթե տեխնիկական խնդիրներ կան և կհնչեն առաջարկներ, առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում դրանք կլրացվեն»,-հավելեց Վլադիմիր Վարդանյանը։
Որոշումն ընդունվեց 73 կողմ, 11 դեմ, 9 ձեռնպահ ձայներով։ Նշենք, որ նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար։
Եթե որևէ զիջում չի կարող լինել, ապա այս քննարկումը չէր լինի։ Այս մասին նոյեմբերի 18-ին, դասախոսների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք պատրաստ ենք երկխոսության և ես իմ հայտարարությունների մեջ նշել եմ։ Չգիտեմ՝ որտեղից եք վերցրել, թե ասել եմ՝ որևէ զիջում չի կարող լինել։ Եթե որևէ զիջում չի կարող լինել, ապա այս քննարկումը չէր լինի։ Այո, ասել եմ, որ կան սկզբունքային հարցեր, որոնք ամբողջությամբ փոխում են օրենքի տրամաբանությունը և բնականաբար եթե կա որոշակի գործընթաց և օրենքի հիմքում դրված է որոշակի տրամաբանություն, ապա այդ տրամաբանությանը պետք է հետևել և պաշտպանել փաստերով ու փաստարկներով քո սկզբունքը, այստեղ որևէ վատ բան չկա»,-նշեց նա։
Անդրադառնալով օրենքի նախագծի մասով իրենց ուղղված դիտողություններին, Արայիկ Հարութունյանը ասաց՝ բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում հայերենի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման դիտողություն չի եղել. «Ես այսօր խնդրել եմ ևս մեկ անգամ այդ փաստաթղթերը նայել։ Մեզ այդ հարցի հետ կապված եկել են պատմության ֆակուլտետի դիտարկումները։ Բանասիրականից ոչինչ չենք ստացել»։
Նա վրդովվեց, որ մեկ այլ կարևոր դրույթ որևէ դասախոս չնշեց․ «Որևէ մեկդ չնշեց, որ հայերենի քննությունը օրենքի նախագծով պետք է պարտադիր լինի ՀՀ քաղաքացիների համար, բա ինչի չէիք պայքարում, որ չհանեին»։
Արայիկ Հարությունյանը, արձագանքելով դասախոս Ռիտա Սաղաթելյանի՝ (ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքույրը) մասով կոռուպցիայի հարցին, ասաց․ «Կոռուպցիոն գործընթացը բացահայտելը բարդ գործընթաց է, բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանան նաև պատասխանները»։
Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ ինքը խոսում էր հայոց լեզվի մասին։
Նախարարը խնդրեց չընդհատել․ «Ես չեմ ընդհատել, ուրեմն բարի եղեք լսել, եթե Ձեր ականջներին հաճելի չէ»։
ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք հյուրընկալել են դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին, ում հետ խոսեցին մշակույթի ոլորտում առկա խնդիրներից և անելիքներից:
Ըստ Վիգեն Ստեփանյանի, եթե Արայիկ Հարությունյանը հեռանա պաշտոնից, ոչինչ չի փոխվելու: «Ես ունեմ վառ օրինակ. գնաց Լիլիթ Մակունցը, եկավ Նազենի Ղարիբյանը, և վիճակը էլ ավելի վատթարացավ։ Հիմա եկել է Արա Խզմալյանը։ Սպասում ենք, թե ինչ կլինի, բայց արդեն պարզ է, որ նա նախաձեռնող չէ, նա կատարող է: Գալիս են կատարողներ, նախաձեռնում են ուրիշ մարդիկ, ուրիշ առանձնասենյակում նստած»,- ասաց նա:
Նա հարց բարձրացրեց, որ միթե հնարավոր չէր հայտարարել մրցույթ՝ լավագույն ֆիլմ կամ լավագույն ներկայացում անվանակարգ` նվիրված Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին, որոնց 150-ամյակն է այս տարի: Ըստ դերասանի` թատրոնում այսօր ռեֆորմներ են պետք:
«Թատրոնում կան դերասաններ, որոնք ամեն օր են բեմ դուրս գալիս, բայց կա դերասան, որ ամիսը մեկ կամ երկու անգամ դուրս է գալիս, բայց ստանում է ավելի շատ: Դա անարդար է: Թատրոնը պետք է դառնա այն վայրը, որտեղից դերասանը չցանկանա բացակայել»,- ասաց նա և նշեց, որ եթե թատրոնը պետական է, ապա ռեֆորմներն էլ պետք է լինեն պետական:
Ինչ վերաբերում է «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դառնալուն, ապա Վիգեն Ստեփանյանը նշեց, որ ինչ-որ տեղ կհամաձայնի հայերենի ուսուցումը ոչ պարտադիր լինելուն բուհերում, եթե լինի փայլուն ուսուցում դպրոցում:
Ոչ միայ նորակյալ, այլև հավասարապես հասանելի ու մատչելի կրթություն բոլոր երեխաների համար. այս սկզբունքով է աշխատում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը։
Կազմակերպությունն ի սկզբանե աշխատել ու աշխատում է կրթության ոլորտում՝ նախադպրոցական, դպրոցական, բուհական, զբաղվում է ծնողների, ընտանիքների, ուսուցիչների, մանկավարժների և ոլորտի այլ մասնագետների վերապատրաստումներով, հրատարակում է մանկավարժական ու մանկական գրականություն՝ երեխաների հետ աշխատող մասնագետների համար։ Հիմնադրամի իրագործած ծրագրերն առաջարկում և կիրառում են երեխայակենտրոն կրթական տեխնոլոգիաներ և ռազմավարություններ, ուսուցման անհատական և սովորողակենտրոն մոտեցումներ։ Կազմակերպությունն իր հիմնական առաքելությունն այսպես է ձևակերպում. «Նպաստել Հայաստանում բաց, ժողովրդավարական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա իր ողջ ներուժը դրսևորելու հնարավորություն»։
«Քայլ առ քայլ»-ի՝վաղ տարիքի երեխաների խնամքին, դաստաիրակությանն ու կրթությանը միտված կրթական ծրագրերն աջակցում են Հայաստանի նախադպրոցական և տարրական կրթության ոլորտի բարեփոխումներին: Ծրագիրն իրագործվում է Հայաստանի ամբողջ տարածքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հեռավոր մարզերին և հասարակության առավել անապահովխավերին, օգնում է ստեղծելու կրթության հավասար հնարավորություններ բնակչության խոցելի խավերի և հատուկ կարիքներով երեխաների համար: «Քայլ առ քայլը» խիստ կարևորում է և մեծ տեղ է հատկացնում երեխաների ուսուցման և դաստիարակության գործընթացին ընտանիքների, համայնքների մասնակցությանը։
«Վաղ մանկության կրթության խնդիրները»
«Քայլ առ քայլը»հոգում է նաև այն մասին, որ մանկավարժներին, ծնողներին, կրթության մասնագետներին և վաղ մանկության զարգացման ոլորտում ներգրավված այլ մարդկանց ու կազմակերպություններին հասանելի լինեն նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձը, գիտականհետազոտություններն ու ձեռքբերումները, ինչը կօգնի առավել զարգացնելու և արդյունավետ դարձնելու մեր աշխատանքը։
«Քայլ առ քայլի» նոր ծրագիրը նպատակ ունի Հայաստանում ներկայացնել «Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային ամսագիրը, որ հրատարակվում է «Բեռնարվան Լիր» հիմնադրամի կողմից։ Սա վաղմանկության զարգացման խնդիրներին նվիրված ամսագիր է, որի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, տեղեկացնել այդ ոլորտի լավագույն փորձի մասին և ոգեշնչել ու նպաստելդրանց տարածմանը։
Ծրագրի շրջանակներում հայերեն են թարգմանվել ամսագրի մի քանի հրապարակումները և նախաձեռնվել են դրանց քննարկումները վաղմանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ. ուսանողներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք։
Քննարկման համար ներկայացվել են աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։
Չինաստան. Վաղմանկության զարգացմանն ուղղվածհամայնքային ծրագիր
Այս ծրագիրն իրականացվել է Չինաստանի գյուղական և հեռավոր բնակավայրերում մինչև 3 տարեկան երեխաների համար: Երեխաների զարգացման նպատակով կրթական ծրագրերը ամենուր ներդրվում են հիմնականում նախակրթարաններում, մանկապարտեզներում ու դպրոցներում 3 տարեկանից սկսած: Իսկ մինչև 3 տարեկանների համակարգային զարգացմանն ուղղվա ծծրագրեր հիմնականում չեն գործում հատկապեսգ յուղական համայնքներում: Քաղաքային բնակավայրերում գործուղված մանկության զարգացման մասնավոր կենտրոնների ծառայություններն էլ աղքատ կամ գաղթական բնակչության համար հաճախ մատչելիչ են ֆինանսականառումով: Նման կենտրոններում երեխաների խնամքն ու վաղ զարգացումը խթանելու համար տարիքին համապատասխան նյութերը սովորաբար բավարար չեն լինում, իսկ խնամատարները լինում են ցած րորակավորմամբ, բավարար վերապատրաստումներ չանցած և երեխայի զարգացման վերաբերյալ մակերեսային պատկերացում ունեցողու երեխայի զարգացմա նկարևոր այդ շրջանը բաց է մնում: Մինչդեռ այդ տարիքում ստացած գիտելիքներն ավելի օգտակար են երեխայի հետագա կրթական հաջողությունների համար:
Ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է Չինաստանում: 2013 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Կանանց համաչինական ֆեդերացիայիհետ, այն իրականացրել է Չինաստանի վեց նահանգների 146 համայնքներում խոցելի խավերի մինչև 3 տարեկան երեխաների համար:
Երեխաների դաստիարակությանը և խնամքին ուղղված ինտեգրված մոտեցումը լավ է ընդունվել համայնքներում թե՛ ծնողների և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչի մասին վկայում են նման ծառայությունների մատուցման ինտեգրումը բարելավելու և ծրագիրը շարունակելու հարցում համագործակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Փորձնական ծրագրի հաջողված արդյունքների հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը և նրա պետական գործընկերները պայմանավորվել են համատեղ աշխատել շահառուների հետ անմիջականորեն շփվող վաղ մանկության զարգացման աշխատուժի ստեղծման և ողջ երկրում այս մոդելի տարածման ուղղությամբ:
«Պատասխանատու, ներգրավված ևսիրող հայրեր»
Աշխարհի շատ երկրներում դեռ կա այն կարծրատիպը, որ երեխաների խնամքն ու դաստիարակությունը միայն մայրերի գործն է: Ու հայրերի ներգրավվածությունը երեխաների խնամքի գործում սովորաբար փոքր տոկոս է կազմում:
«Պատասխանատու, ներգրավվածևսիրող հայրեր» ծրագիրը հայրերին հասցեագրված մեթոդական նախաձեռնությունէ, որն առաջին անգամ փորձարկվել է Հյուսիսային Ուգանդայում: Ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվել մինչև երեք տարեկան երեխաներ ունեցողտ ղամարդկանց հետ, որոնք առաջին անգամ են հայր դարձել: Հայրն ում այրը ընտրում են համայնքում հարգանք վայելող մարդկանց, որոնք վերապատրաստվում են, որպեսզի մենթորական օժանդակություն ցուցաբերեն երիտասարդ հայրերին:
Հայրերը սովորաբար զբաղված են աշխատանքով, ապահովում են ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը, սակայն մասնակցություն երեխաների դաստիարակության ու խնամքի մեջ գրեթե չեն ունենում, կամ մասնակցում են միայն որպես պատժող, խիստ մեկը, ում կերպարով մայրը սաստում է երեխաներին:
Այնինչ մանկական հոգեբանները վստահեցնում են, որ այն երեխաները, ում հայրերը ակտիվ մասնակցությունն ունեն նրանց առօրյա կյանքում, սոցիալապես ավելի լավ են զարգանում ու ավելի հաջողակ լինում: Այդ են փաստում նաև այլերկրներում «Պատասխանատու, ներգրավված և սիրող հայրեր» ու «Ծրագիր P» ծրագրերի արդյունքներն ու հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչ հսկայական տարբերություն է լինում երեխայի զարգացման մեջ, երբ հայրերը ներգրավվում են նրա խնամքի գործում:
«Սեզամի փողոց» հաղորդաշար
«Սեզամի փողոց» հաղորդաշարը ստեղծվել է 1969 թ. Անբարենպաստ պայմաններում ապրող նախադպրոցական տարիքի երեխաներին գրել, կարդալ սովորեցնելու և դպրոցին նախապատրաստելու նպատակով: Բայց ժամանակի ընթացքում այն ընդլայնել է թե՛ իր լսարանը տարիքային ու աշխարհագրական առումով, թե՛ թեմաներն ու ընդգրկումը: Սամինչև 12 տարեկան երեխաներին խաղային ֆորմատով ներկայացնում է ոչ միայն գիտելիքներ, այլ նաև ժամանակակի ցհասարակության արժեքներն ու նորմերը, երեխաների մեջ դաստիարակում ինքնահարգանք, լավատեսություն, կենսականակտիվ դիրքորոշում, և խթանում հետաքրքրասիրությունը:
Հաղորդումն այնպիսի հաջողությունունեցավ, ո րսկսեց ցուցադրվել տարբեր երկրներում: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Գերմանիան և Մեքսիկան, նույնպես ցանկացան իրենց երեխաների համար օգտագործել ուսուցման և զվարճանքի համատեղման այս նորարարական մոտեցումը: Յուրաքանչյուր նոր երկրում հաղորդաշարի վրա աշխատում են տեղացի հոգեբաններ ու մանկավարժներ՝ ստեղծում «Սեզամի փողոցի» լիովին տեղայնացված տարբերակներ. բովանդակությունը հարմարեցվում է տվյալ տարածքին, լեզվին և մշակույթին, ընտրվում են նոր այնպիսի կերպարներ ու պատմություններ, որոնք հասկանալի կլինեն տեղացի երեխաներին:
Միջազգային համատեղ արտադրանքը պահպանում է «Սեզամի փողոցի» մոդելը և հիմնական կրթական նպատակները, բայց յուրաքանչյուր երկրի համար ստեղծվում է ուսումնական հատուկ ծրագիր՝ հարմարեցնելով տվյալ երկրի երեխաների առանձնահատուկ կարիքներին: Այսօր արդեն այն հասանելի է 150երկրների երեխաների, ովքեր այդ դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում: «Սեզամի փողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը:
Ամբողջական հոդվածները ՝ այստեղ
Սուտ է: Այսպես արձագանքեց 2 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը, արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում չգտնվելու մասին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:
«Եթե 4 սպաների խոսքը օրենքով չի անցնի, ուրեմն հալալ լինի էդ քննչական կոմիտեին էլ, էս հայկական օրենքին էլ: Թող իրենք իրենց օրենքով շարժվեն, մենք՝ մեր օրենքով: Սպաները մարզպետի հետ կանգնած զրուցել են նույնիսկ, նա ներկա է եղել ու չի կանխել ծեծկռտուքը»,- ասաց փոխգնդապետի եղբայրը` շեշտելով, որ դեպքին ականատես 4 սպաներն էլ ցուցմունք են տվել, որ մարզպետը դեպքի վայրում է եղել:
Արդեն 2 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի եղբայրն ասաց, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ոչ մի անգամ չի հետաքրքրվել իր եղբոր առողջական վիճակով:
Կարեն Մխիթարյանն ասաց, որ դեպքից ուղիղ 2 ամիս անց եղբոր վիճակում փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն հայտարարել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:
Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար:
Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
Արդյոք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ այն դեպքում, երբ դրա ձեւավորման ողջ պատմությունը վկայում է ապակառուցողական, միայն տվյալ պահին հարմար լուծումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայության մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում քննարկվող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցին։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր խորհրդարանում քննարկվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցը, ու արդեն այս շաբաթ վերջապես պարզ կդառնա հանձնաժողովի առաջին կազմը (եթե իհարկե արդեն ձեւավորվող ավանդույթի համաձայն քվեարկությունը չտապալվի։) Հասկանալու համար, թե արդյոք հանձնաժողովը կդառնա կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքը, կարեւոր է իմանալ այն ողջ գործընթացը, որը նախորդել է հանձնաժողովի ձեւավորմանը։
• «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվել էր դեռեւս 2017 թվականին, եւ սահմանում էր մրցութային հանձնաժողովի ներգրավմամբ հանձնաժողովի ձեւավորման կարգը։
• Իշխանափոխությունից հետո, չնայած այն հանգամանքին, որ կային հանձնաժողովի ձեւավորման հստակ օրենսդրական ժամկետներ, երկիրը մոտ մեկուկես տարի մնաց առանց հանձնաժողովի, համապատասխանաբար նաեւ առանց հայտարարագրման պատշաճ համակարգի։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար իշխանությունները ընդունեցին հակասահմանադրական օրենք՝ մեռած իրավական նորմերին հարություն տալու։ Հանձնաժողովի չձեւավորմամբ պայմանավորված խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել են նաեւ միջազգային կառույցները։
• Իշխանափոխությունից մեկ տարի հետո՝ այս տարվա հունիսին իշխող ուժը վերջապես ձեռնամուխ եղավ հանձնաժողովի ձեւավորմանը՝ վերաձեւելով հանձնաժողովի կազմը իր կադրային բանկի եւ քաղաքական նպատակահարմարություններին համաձայն։
Հանձնաժողովի ձեւավորման կարգը ենթարկվեց էական փոփոխությունների, որոնցից առանցքային էր այն, որ մրցութային հանձնաժողովը վերացվում էր, եւ հանձնաժողովը ձեւավորվում էր ամբողջովին քաղաքական գործընթացի արդյունքում։ Բացի դրանից էապես իջեցվում էին հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Ինչպես սրանից որոշ ժամանակ առաջ նշել եմ, հիմա էլ կպնդեմ՝ այս կերպ նոր իշխանությունները օրենսդրական մակարդակով վերացնում են այն, ինչը իրենք չունեն՝ փորձառություն, ճանաչելիություն մասնագիտական շրջանակներում, բանակում չծառայելը, շարքը բավական երկար է։
Հարկ է նշել, որ նախորդիվ օրենսդրական կարգավորումները մշակված էին միջազգային չափանիշների խիստ հաշվառմամբ։ Այսպես՝ Հայաստանին վերաբերող բազմաթիվ փաստաթղթերով ՏՀԶԿ-ն(OECD) ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է ձեւավորվի ներառական, թափանցիկ, ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ գործընթացների արդյուքում։ Ավելին, անդրադառնալով վերջին օրենսդրական կարգավորումներին նույն Վենետիկի հանձնաժողովը հղում էր կատարել հենց ՏՀԶԿ-ի մանդատին եւ դրա կողմից առաջարկվող չափանիշներին։
Սակայն ինչ ունենք մենք հիմա՝
• Հանձնաժողովի հինգ անդամներից երեքին առաջադրում են համապատասխանաբար Կառավարությունը, «Իմ քայլը» դաշինքը եւ Բարձրագույն դատական խորհուրդը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանությունների տարանջատումը գրեթե չգործող սկզբունք է եւ վերոգրյալ բոլոր մարմիններից որեւէ մեկը առանձին կամք արտահայտելու հնարավորություն չունի՝ ստացվում է, որ Ազգային ժողովի կիսադատարկ դահլիճում առանց երկարատեւ քննարկումների հավանություն է տրվում իշխանության երեք թեկնածուներին։ Սա այն մարմնի դեպքում, որը պետք է լինի ամենաապաքաղաքականը։
• Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադրվի, եթե պահանջները չփոխվեին։ Կասկածի տակ չդնելով ու չքննարկելով որեւէ թեկնածուի մասնագիտական ունակությունների առկայությունը (օրինակ ասում են՝ Լիլիթ Ալեքսանյանը, ինչպես նաեւ Հայկուհի Հարությունյանը լավ թեկնածուներ են), այնուհանդերձ արձանագրենք, որ թեկնածուների առաջադրումը հնարավոր դարձավ օրենսդրական փոփոխություններից հետո։ Ավելին՝ հետաքրքրական է, որ կան այնպիսի «սկզբունքային» թեկնածուներ, որոնք ներկայացնում են նախորդ «ձախողված» իշխանության էթիկայի «ձախողված» հանձնաժողովը, բայց նույնիսկ այդ պարագայում ստացել են իշխող ուժի վստահությունը։( Էդգար Շաթիրյան) Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է։
Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյոք կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ մարմին կարելի է ունենալ այն դեպքում, երբ դրա ձեւավորման ողջ պատմությունը վկայում է ապակառուցողական, միայն տվյալ պահին հարմար լուծումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականի բացակայության մասին»։
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի համար սեփական ավտանգությունն ապահովելու գործընթացում գերխնդիրը պետք է լինի առավելագույնի օգտագործմամբ հակառակորդին սանձելը և հակամարտության գծի երկայնքով մշտապես սեփական օրակարգը թելադրելը։
Ինքնախաբեությամբ չզբաղվենք․ Մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական դասավորվածությունն այնպիսին է, որ ցանկացած պահի Հայաստանը կարող է ներքաշվել անմիջական ռազմական գործողությունների մեջ, ավելին, դառնալ ռազմական ագրեսիայի օբյեկտ, կամ այլ կերպ ասած՝ ներքաշվել իրեն պարտադրված պատերազմի մեջ։
Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը պետք է ձգտի ստեղծելու այնպիսի զինված ուժեր, որոնք վերը նշված իրադրության պայմաններում ունակ կլինեն ամբողջովին ոչնչացնելու հակառակորդի ռազմական ուժը և կազմալուծելու նրա տնտեսական համակարգը:
Հայաստանը պետք է գիտակցի, ելնելով նաև ոչ վաղ անցյալի պատմական կոնկրետ իրողություններից, որ սեփական անվտանգությունն ապահովելու գործում Ադրբեջանի հետ հակամարտության որևէ ռազմական փուլում հնարավոր չէ ապավինել որևէ ռազմավարական դաշնակցի, ուստի անհրաժեշտ է ստեղծել այնպիսի անվտանգային ու պաշտպանական համակարգ, որը հնարավորություն կտա անգամ կրիտիկական իրավիճակներում արագ արձագանքելու և հաջող ելք գրանցելու համար»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.