23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարին ԱԱԾ նախկին տնօրեն, այդ պահին ՀՖՖ գործող նախագահ Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված.
Հարց-Պարոն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:
Պատասխան-Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:
Հարց-Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:
Պատասխան-Կարծում եմ՝ այո:
Հարց-Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:
Պատասխան-Ոչ, նման խնդիր չի դրվել:
Հարց-Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:
Պատասխան-Այո, սպասելի էր:
Հարց-Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:
Պատասխան-Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:
-Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարոն Վանեցյան:
Պատասխան-Կարծում եմ՝ այո:
Հարց-Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:
-Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է:
Պատասխան-Եթե կարճ պատասխանենք՝ այո:
Հարց-Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, պարոն Վանեցյան:
-Կարծում եմ՝ այո:
Հարց-Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցությունները ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:
Պատասխան-Այո:
Հարց-Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:
Պատասխան– Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:
Պատասխան-Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:
Հարց-Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:
Պատասխան– Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը:
Պատասխան– Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:
Պատասխան-Կարծում եմ:
Հարց-Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:
Պատասխան-Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու:
Հարց-Ի՞նչ պլաններ ունեք, պարոն Վանեցյան: Շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:
Պատասխան-Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:
Հարց-Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն:
Պատասխան-Ինչի՞ համար:
Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է գիտաժողովի մասնակցելու համար Ղազախստանում գտնվող ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նամակը։
«Հարգելի գործընկերներ, երեկ մեծ գիտաժողով էր Նուր-Սուլթանում, զեկույց ներկայացրի «Հայ պատմիչները ղազախների մասին» թեմայով։
Այնքան հպարտ էի, որ ղազախները շնորհակալ էին մեր ազգի մեծերին, որ մեր շնորհիվ իրենց պատմությունը պահպանվել է։
Հիմա՝ հյուրանոցում նստած, լսում եմ իմ երկրի վարչապետին, որն ինձ սուրճ խմող է անվանում։ Ուր հասանք…»։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողներն այսօր՝ նոյեմբերի 21–ին, ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից։
Նպատակը հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումն է եղել։
Տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։
Արդյունքում վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «Գազելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։ Ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու։
Հիշեցնենք, որ օրերս դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը: Նա ասել էր, որ դեպքի պահին դիմացի մայթին եղել է ոստիկանական մեքենա, ավտոբուս, բայց ոչ մի արձագանք չի եղել նրանց կողմից:
Դերասանը Ոստիկանությանը կոչ է արել հետեւողական լինել. «Իմ կյանքը վտանգված է աստեղ, Հայաստանում դեռ վիկինգների կուլտուրան է, այսինքն թրերով կարող ենք հելնենք»,-ասել էր նա եւ հայտարարել, որ մեծ դանակով է շրջելու այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանները «ԳԱԶԵԼ»-ների վարորդների մեքենաներից այդ զենքերը չեն վերացրել: Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ իրենք ուսումնասիրում են դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը:
Անհայտ հանգամանքներում ՄԻԱՎ-ով վարակված փոքր աղջկա բուժման մեջ զգալի առաջընթաց է նկատվում։ Նրա կյանքին այժմ ոչինչ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի նախկին խոսնակ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը։
Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ այդ դեպքի հետ կապված երկու կարեւոր հարց կա․ առաջինը՝ որտեղ, երբ եւ ինչպես է երեխան վարակվել, երկրորդը՝ ինչպես նրան բուժել։ Առաջին հարցին, Բաբլոյանի խոսքերով, պետք է պատասխանեն իրավապահ մարմիններն ու փորձագետները, որոնք այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Երկրորդ հարցով զբաղվում են «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկները։
Ինչպես նշեց Բաբլոյանը, աղջիկը, դատելով ամեն ինչից, բավական վաղուց է հիվանդացել։ Մայիսին նրա վիճակը վատացել է, նա սկսել է քաշը կորցնել, հրաժարվել սննդից։ Եթե նախկինում նա քայլել է, ապա այդ ժամանակ դադարել է ոչ միայն քայլել, այլեւ նստել։ Օգոստոսի 20-ին աղջկան ծանր վիճակում բերել են հիվանդանոց, եւ բավական արագ բժիշկները նրա մոտ իմունոդեֆիցիտ են կասկածել, իսկ շուտով անալիզները հաստատել են նրանց մտավախությունները։ ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի կենտրոնի գործընկերների հետ համատեղ նրանք նաեւ որոշել են, թե ինչպիսին է աղջկա վիրուսային ծանրաբեռնվածությունը։
Այժմ աղջիկը բուժում է ստանում, նրա իմունային համակարգը նկատելիորեն ամրացել է վերջին շաբաթներին, շատ ցուցանիշներ սկսել են լավանալ։
Արա Բաբլոյանը նաեւ նշեց, որ իրենք գործըկերների հետ միասին աղջկա անալիզներն ուղարկել են Ավստրիայի կլինիկաներից մեկը, որտեղ միանշանակ պատասխան կտան՝ կա՞ արդյոք աղջկա մոտ իմունոդեֆիցիտի ի ծնե խնդիր, թե՞ այն նրա մոտ ձեռքբերովի է։ Բանն այն է, որ սա ամենահասարակ դեպքը չէ, եւ ՄԻԱՎ-ի ոչ բոլոր թեսթերն են աղջկա մոտ դրական՝ հետազոտությունների որոշ մեթոդներ նաեւ բացասական արդյունք են տվել։
Հիշեցնենք, որ փոքրիկ աղջիկը, որի մոտ ՄԻԱՎ-վարակ է հայտնաբերվել, բուժվել է երկրի շատ բժշկական կենտրոններում, եւ դեռեւս անհայտ է, թե որտեղ եւ ինչպես է նա վարակվել։ Երեխայի ծնողների մոտ ՄԻԱՎ չի հայտնաբերվել։
Հիշեցնենք նաեւ, որ հոկտեմբերի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժանմունքը տուժած աղջկա տատիկից հայտարարություն էր ստացել այն մասին, որ անչափահաս երեխայի մոտ օգոստոսից մինչեւ հոկտեմբերի 11-ը պարբերաբար ջերմություն է գրանցվել։ Նա հոսպիտալացվել էր «Արաբկիր» ԲԿ, որտեղ նրա մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել։ Մինչ այդ պահը ո՛չ երեխայի, ո՛չ էլ նրա ծնողների մոտ ՄԻԱՎ չէր եղել։
Հայաստանի Քննչական կոմիտեն հետաքննում է ՄԻԱՎ-ով փոքրիկ աղջկա վարակվելու հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել 123 հոդվածի 2-րդ կետի 3-րդ մասով։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ տեղի ունեցավ: Եկեղեցի մտավ ադրբեջանցի մի բլոգեր, ով հայտարարեց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:
«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասաց նա:
Ապա ադրբեջանցի բլոգերը հարցրեց՝ արդյոք իրեն հնարավորություն կտան հետո այդտեղից դուրս գալու: «Այո, ես երաշխավորում եմ»,- արձագանքեց Փաշինյանը:
«Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,- ասաց վարչապետը:
https://www.youtube.com/watch?v=PSNNhmD1FyU&feature=emb_logo
Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 21-ին, բողոքի ակցիա իրականցնող Կոնդի, Եկմալյանի եւ Ֆիրդուսի բնակիչների հետ հանդիպելու էր եկել ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։
«Որեւէ մեկդ իր հետ որեւէ բան չխոսեք, հերիք եղավ, բոլ եղավ»,-նրան տեսնելով այսպես արձագանքեց Կոնդի բնակիչներից մեկը։
Ղազարյանը նրան խնդրեց ձայնը չբարձրացնել։
«Ձայնս կբարձրացնեմ, ոնց որ դու էիր քո ձայնը բարձրացրել, կարո՞ղ ա մենք քո դեմը լակոտ ենք։ Ինքը միտումնավոր չի թողել․․․»,-ասաց բնակիչը։
Ի պատասխան Ղազարյանը քաղաքացուն ասաց․ «Տեսախցիկների առաջ քեզ ազատություն մի տուր ու ժողովրդին մի խաբի»։
Բնակիչները վրդովվեցին․ «Մենք չենք խաբում, 20 տարի է մեր դիմումները տեղ չի հասնում»։
Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ նորություն ունի միայն Կոնդի բնակիչների համար․ «Հանձնարարությունը գնացել է Կադաստրի կոմիտե, հաշվարկներ են կատարվում Կոնդի տարածքում գեոդեզիա, քատեզագրում իրականացնելու համար։ Գումարների խնդիրն է։ Գումարներն է հաշվարկվում ամբողջ Կոնդի տարածքում գեոդեզիա, քարտեզագրում իրականացնելու համար»։
Եկմալյանի և Ֆրդուսի բնակիչներին Ղազարյանն ասաց, որ միայն Կոնդի բնակիչներին հայտնելու ինֆորմացիա ուներ։
Իմ որդին սովորում էր արտերկրում։ 2018 թվի նախաշեմին ես վարչապետ չէի, ընդիմադիր քաղաքական գործիչ էի, նա եկավ Հայաստան եւ այլեւս չվերադարձավ, որովհետեւ մարտին լրանալու էր նրա 18 տարին եւ նա պետք է ծառայեր բանակում։ Այս մասին նոյեմբերի 20–ին, Միլանի հայ համայնքի հետ հանդիպանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համայնքի ներկայացուցիչներից մեկի դիտարկմանը, որ իր տղայի 18 տարին լրանում է եւ փաստաթղթերի համար ասել են, որ պետք է մեկնի Հայաստան։
Նիկոլ Փաշինյանը արձագանքելով դիտարկմանը, որ տղան նույնիսկ լավ չի տիրապետում հարերենին, մի դրվագ է հիշել իր պատգամավորական տարիներից։
«Պատգամավորներով մեկնել էինք զորամասերից մեկը ներկա լինելու զինվորների երդման արարողությանը։ Ինձ ահավոր հուզեց մի քանի դրվագ, երբ զինվորները երդման գրքույկները վերցրած, թոթովախոս հայերենով, ռուսերեն առոգանությամբ, Հայաստանի Զինված Ուժերում ծառայության անցնելու կապակցությամբ զինվորական երդում էին տալիս»,– ասել է վարչապետը։
Փաշինյանն ասել է, թե ուրախ է, որ իր որդին ծառայում է հայկական Զինված Ուժերում եւ կոչ է արել արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացի զինապարտներին՝ գալ եւ ծառայել հայրենիքում։
«Մեր բոլոր որդիներին, որոնք զինապարտ են, կոչ եմ անում գալ հայրենիք եւ զինվորական ծառայությունն անցնել հայոց բանակում, մանավանդ, որ բանակում այսօր շատ ծավալուն, բովանդակային փոփոխություններ են տեղի ունենում եւ հայրենիքի առաջ պարտքը կատարելը, կարծում եմ, կարեւոր է բոլորի համար, առաջին հերթին ինքազգացողության, ինքնագնահատականի եւ ապագայի համար»,– ասել է վարչապետը։
Զրուցակցի դիտարկմանը, թռ տղան պետք է դեռ 3 տարի սովորի, վարչապետը պատասխանել է. «Իմ տղան էլ պետք է սովորեր 3 տարի, բայց եկել ու ծառայում է»։
Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ԵԺԿ համագումարում ասել է ՀՀ 3–րդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
«Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից:
Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը:
Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում »,– ասել է 3–րդ նախագահը:
Կալանավորվել է Նովոսիբիրսկում հայ գործարար Անդրանիկ Մուրադյանի սպանության մեջ կասկածվողը։ Ինչպես հայտնում է NGS.ru-ն, 32-ամյա Նիկոլայ Կվոչկինին գտել են Կեմերովոյում։
Անդրանիկ Մուրադյանի սպանության մեջ կասկածվողը դեռեւս հուլիսի 1-ից Կենտրոնական շրջանային դատարանի կողմից երկու ամսով հեռակա ձերբակալված էր։ Քննիչները կարծում էին, որ Կվոչկինը կարող է թաքնվել Ղազախստանում հարազատների մոտ, այդ պատճառով նրա հանդեպ միջազգային հետախուզում էին հայտարարել։ «Նոյեմբերի 17-ին անցկացված գործողության ընթացքում տվյալ քաղաքացին կալանավորվել է վարձակալված բնակարանում՝ Կեմերովո քաղաքում, որտեղ նա թաքնվում էր ոստիկանության աշխատակիցներից։ Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողի եւ կասկածյալի միջեւ ֆինանսական տարաձայնությունների պատճառով վեճ է ծագել»,- պատմել են Նովոսիբիրսկի մարզի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունում։
2019թ․ հունիսի 25-ին հանցագործը, գտնվելով Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնական շրջանի Գոգոլի փողոցի թիվ 1 տան մոտ, ատրճանակից հինգ անգամ կրակել էր 41-ամյա տղամարդու վրա։ Ստացված մարմնական վնասվածքներից տուժողը մահացել էր բժշկական հաստատությունում, իսկ մարդասպանը դեպքի վայրից թաքնվել էր։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաեւ, պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Մասնավորապես, պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ:
Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, ապա` այն համայնքի ավագանու որոշմամբ եւ սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու փոխարեն, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5.132.891 ՀՀ դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը:
Բացի այդ, 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գեւորգյանին օտարելու վերաբերյալ: Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը համայնքի ղեկավարի ցուցումով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման եւ արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70.000 ՀՀ դրամով վաճառվել է Աշոտ Գեւորգյանին:
19.11.2019թ.-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Լավրենտիկ Առաքելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ Աշոտ Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.