23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ, լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
«Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել էին, որ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում: Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն էլ ժամանակավորապես դադարեցվել են
Հնդկաստանի քաղաքացի Սուխպրետ Սինգխ Դալիվալը, որը հայտնի է նաեւ Բուդդա մականվամբ, ձերբակալվել է Դելիի օդանավակայանում Հայաստանից վտարվելուց հետո:
Բուդդա մականվամբ հայտնի գանգսթերը հետախուզվում էր 15 քրեական գործի շրջանակում, որոնցից են սպանությունը, սպանության փորձն ու շորթումը: Նա ձերբակալվել էր Հայաստանում այս տարի օգոստոսին Ինտերպոլի միջոցով, հաղորդում է Hindustan Times-ը: Դեռ ավելին, Հայաստան էր ուղարկվել Փենջաբ նահանգից իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված հատուկ խումբ:
Ոստիկանության խոսքով՝ Բուդդան գտնվել է ԱՄԷ-ում նախքան Հայաստան ժամանելը:
Բուդդան «Դավինդեր Բամբիխա» անունով հանցավոր խմբավորման ղեկավարն է: Նա նաեւ կասկածվում է Հալիստան արմատական շարժման հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է Times Now հնդկական կայքը:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի եւ պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին հայտնում է «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։
Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև Նազելի Վարդանյանի գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է ապացուցման բեռ, թե ընկերությունն ունի՞ արդյոք գործարար և բարի hամբավ:
Տիկին Նազելի Վարդանյանի դեմ հայց են ներկայացրել հետևյալ հայտարարության համար. «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ… ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձև ա, ուրիշ տարբերակ չկա…»
Ընկերությունը ցանկանում է, որ հրապարակային հերքվի այս տեղեկատվությունը: Նախադասությունը չունի կետադրական նշաններ «Դատալեքսում» մուտքագրված հայցի բովանդակության մեջ:
Զարմանալին այն է, որ գործը հետ է վերադարձվել, հետո կրկին ներկայացվել է դատարան: Սեպտեմբերի 25-ին եղել է առաջին նախնական դատական նիստը, իսկ հետո նշանակվել է դեկտեմբերի 2-ին ժամը 12։00-ին միանգամից դատաքննություն, սակայն տիկին Նազելի Վարդանյանը չի ծանուցվել այս գործի վերաբերյալ, առանց իրեն ծանուցելու անցել են միանգամից դատաքննության»:
Անվտանգության տեսախցիկները արձանագրել են Սուխումի կենտրոնում գտնվող «Սան Ռեմո» ռեստորանում երկու «օրենքով գողերի» վրա հարձակման տեսարանը: Կադրերում երևում է, որ օրենքով գողերից մեկը մահացու կրակոցից որոշ ժամանակ անց ողջ է մնացել:
Տղամարդը և կրակոցից վիրավորված 22-ամյա մատուցողուհի Դոմինիկա Ակիրտավան ընկած են եղել հաստատության մուտքի դիմաց: Միևնույն ժամանակ, հանցավոր հեղինակության գործընկերները միանգամից վազել են նրա մոտ և փորձել օգնել՝ ուշադրություն չդարձնելով աղջկան: Դեպքի վայրից փախուստի դիմածներին հետապնդել են ոստիկանները։ Շուտով նրանք գտել են հանցագործների այրված մեքենան և սպանության գործիքները՝ ավտոմատներ և ատրճանակներ:
Ավելի վաղ դիմակավորված անձինք սպիտակ Toyota Mark 2-ով մոտեցել են «Սան Ռեմո» ռեստորանին և կրակ բացել այցելուների վրա: Ենթադրվում է, որ թիրախը եղել են օրենքով գողերը: Տեղում մահացել են հանցավոր աշխարհի երկու հեղինակւթյուններ՝ Աստամուր Շամբան և Ալխաս Ավիդզբան:
https://www.youtube.com/watch?time_continue=26&v=jLg1gWBUQdA&feature=emb_logo
https://www.youtube.com/watch?time_continue=15&v=dhkiaPoNsAg&feature=emb_logo
Մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը բացման խոսքում նշել է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումը մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը, որի արդյունքում աշխարհում կտրուկ նվազել են ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Արսեն Թորոսյանն ուշադրություն է դարձրել նաև մարդու պապիլոմավիրուսի պատվաստումների կարևորությանը:
«Հայաստանում տարեցտարի ակտիվանում է հակապատվաստումային շարժումը՝ նպաստելով պատվաստումներից հրաժարվողների թվի աճին: Նման միտումների շարունակության դեպքում կանխատեսվում է Հայաստանում արդեն իսկ վերացված կարմրուկ, կարմրախտ, փայտացում, պոլիոմիելիտ, դիֆթերիա հիվանդությունների հետվերադարձ և կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակի առաջացում», – ասել է նախարարը:
«Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը պատվաստումների համատեքստում կարևորել է երեխայի իրավունքը` ապրելու կանխարգելվող վարակիչ հիվանդություններից զերծ միջավայրում: Նա ընդգծել է նաև բուժաշխատողների դերը, ովքեր իրականացնում են առողջության պահպանման համար կարևորագույն առաքելություն և ահռելի ազդեցություն կարող են ունենալ պատվաստումների նկատմամբ ծնողների վստահության ձևավորման գործում` լիարժեք ներկայացնելով պատվաստումների առավելություններն ու կարևորությունը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը ներկայացրել է 2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագրի նպատակների հասանելիության արդյունքները (պոլիոմիելիտից ազատ, կարմրուկից և կարմրախտից էլիմինացված՝ վիրուսների տեղական շրջանառության ընդհատում, նոր պատվաստանյութերով ավելի շատ հիվանդությունների վերահսկում, ֆինանսական կայունություն և այլն), ինչպես նաև` պատվաստումների նկատմամբ անվստահության հիմնական պատճառները:
«Կոչ եմ անում աշխատաժողովի բոլոր մասնակիցներին ակտիվորեն քննարկել և բացահայտել պատվաստումների նկատմամբ անվստահության պատճառները, ոլորտում առկա մտահոգությունները, խնդիրները, խոչընդոտները և լսել դրանց լուծմանը կամ մեղմացմանը հասցեագրված առաջարկությունները», – ասել է Արսեն Թորոսյանը:
Անվտանգության ընդհանուր միջոցառումներ կան, որոնց մասին հասկացողը գիտի, որ եթե դրանք պահպանվեին, ադրբեջանցին մուտք չէր գործի Միլանի հայկական եկեղեցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 20-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վայր ադրբեջանցի բլոգերի մուտքին և վարչապետի հետ հարց ու պատասխանին:
«Երկրի վարչապետի հետ նման պատմությունները, սադրանքները պիտի հասցնել անհնարիության աստիճանի: Մտածում եմ՝ եթե Գրիգորի Հայրապետովը Միլանի հայկական եկեղեցում լիներ, ադրբեջանցին մուտք չէր գործի, նա թրծված էր, պատրաստված: Ինչպե՞ս էին թույլ տվել, որ դա մտնի հայկական եկեղեցի, էն էլ՝ վարչապետի հետ հանդիպմանը: Ինչի պիտի մտներ ու վարչապետին ըտենց պռովոկացիոն հարց տար, ինքն էլ բացատրեր, մեկնաբաներ: Նրա համար շատ էր երկրի վարչապետին հարց տալը: Մեր լրագրողների համար պատկերացրեք ինչ բարդ կլինի Ադրբեջանի նախագահին մոտենալը և հարց տալը»,-նշեց Ալիկ Սարգսյանը:
Հարցին՝ ի՞նչ կարող էին անել, եթե վարչապետը հորդորեց՝ հանգիստ թողնեն, Սարգսյանը պատասխանեց. «Բա ինչ ասեր, եթե եկել ու հասել էր դիմացը, ես էն կարծիքին չեմ, որ ձեռ ու ոտքը պիտի կապեին ու դուրս շպրտեին: Կրկնեմ՝ պարզապես չպիտի թողնեին մուտք գործեր, որ մի հատ էլ հող ուզեր: Էտ բացատրություն էլ, ադրբեջանցու հետ շփումն էլ չպիտի լիներ: Շփումը իմ համար շատ խորթ ու անհասկանալի էր: Չեք մտածում, որ կարող էր այնպիսի բան անել, որ երկրի վարկանիշը հասցներ զրոյի: Ադրբեջանցի թափթփուկը, կապ չունի ՝ բլոգեր, հատուկ ծառայության աշխատակից, ինչի պիտի հայկական եկեղեցում նման բան սարքեր: Երկրի վարկանիշի խնդիրն է. փողոցում էլ կարող են սադրանք կազմակերպել ու ցույց տալ, որ երկրի վարչապետի հետ նման բան է կատարվում: Բա ինչի են մարդիկ թիկնապահներով շրջում, որ նման դեպքերը բացառեն: Եթե վարչապետի հետ այդտեղ մի բան լիներ, հետո ինչ, ծառայողական քննություն էի՞ք անելու, ո՞ւմ էիք մեղադրելու: Գնալու էր Ադրբեջան, հերոսանար, մեդալներ ստանար: Կարող է՝ զենքով էլ կարողանար մտնել»,-նշեց նա:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ պետք է լրացուցիչ բացատրություններ տրվեն, Նիկոլ Փաշինյանը դրան պետք է հետամուտ լինի:
«Եթե նման դեպք մեկ-երկու կրկնվի, ես արդեն այլ հետևություններ կանեմ», -եզրափակեց նա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում հայտնել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ս.թ. հոկտեմբերի 26-ին հարուցված վերոհիշյալ գործը, քրեադատավարական նորմերի խստիվ պահպանմամբ, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ս.թ. նոյեմբերի 12-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել ժամանած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամները դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով։
ՀՅԴ-ականները պնդեցին, որ ներսի և դրսի դաշնակցականներ չկան, ապա հավելեցին, որ ապազգային քաղաքականություն է վարում ԿԳՄՍ նախարարը և պետք է հրաժարական տա։
«Ո՞րն է ապազգային քաղաքականությունը։ Ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին գիտեի, բայց իմ․․․20 տարի շարունակ Ձեր գործընկերները եղել են իշխանության ․ Մարտի 1-ը եղել է Ձեր իշխանության օրոք, Հոկտեմբերի 27-ը եղել է Ձեր իշխանության օրոք, ամենամեծ կոռուպցիան կրթական համակարգում եղել է ձեր նախարարի օրոք․․․հարգանքներս, բայց ճիշտ կողմնորոշվեք, որովհետև ձեզ ապատեղեկացնում են և ստում են ձեզ»,-ասաց Արայիկ Հարությունյանը։
Հայաստանում արտագաղթն ավելացել է: Այս մասին «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում արտագաղթը նվազել է գրեթե 90%-ով:
Բագրատյանը ներկայացրել է գործազրկության և արտագաղթի նվազման մասին վարչապետի հայտարարությունների կապը:
ՀՀ նախկին վարչապետը նախ անդրադարձել է հայտարարությանն առ այն, որ 3 ամսում 47 հազարով պակասել է գործազրկությունը (2019թ.-ի առաջին եռամսյակում): «Ինչ է արել վիճակագրական վարչությունը. վիճվարչությունը հրապարակեց թիվ, որ 26 000-ով կրճատվել են աշխատատեղերը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` 50 000 նոր գրանցված աշխատատեղ է ստեղծվել: Դա կապված է Հայաստան ներկրվող ավտոմեքենաների հետ. մենք առաջին 9 ամիսներին արդեն 76 000 մեքենա ենք բերել ու դրանցից 53 մլրդ դրամի հարկ ենք ստացել, որը նախատեսված չէր: Այս «խլամը» բերում, լցնում ենք այստեղ, թիթեղագործները սկսում են դրանք սարքել, հնդիկներին էլ բերում են, որ դրանք հասցնեն լվանալ»,-պարզաբանել է Բագրատյանը` հավելելով, թե օդի աղտոտման հետևանքով լինում է քաղցկեղածին հիվանդությունների կտրուկ աճ:
«Հիմա, այ այդ բերողներին, բոլորին, ովքեր վճարել են հարկ, գրանցել են որպես աշխատող, և ստացվել է, որ գործազուրկների թիվը 260 000-ից նվազել էր: Տարվա առաջին եռամսյակում ունենք գործազուրկների կտրուկ աճ, երկրորդ եռամսյակում` կտրուկ անկում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ գործազրկության թիվը կեղծված է»,-ասել է Բագրատյանը:
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կան աշխատատեղեր, բայց դիմումներ չեն լինում, Բագրատյանն արձագանքել է. «Դա գալիս է նրանից, որ վարչապետը չունի մասնագիտական կրթություն տնտեսագիտության ոլորտում, և չունի համապատասխան էրուդիցիա: Եթե կա աշխատատեղ, և կան գործազուրկներ, բայց այդ աշխատատեղը չեն լրացնում, պետք է հաշվել, որ այդպիսի աշխատատեղեր չկան: 60 000 կամ 70 000 դրամ վարձատրությամբ աշխատատեղը աշխատատեղ չէ: Աշխատատեղ ասելով՝ նկատի ունենք էֆեկտիվ աշխատատեղը, որի նկատմամբ պահանջարկ կա: Եվ եթե աշխատատեղ կա, որի նկատմամբ պահանջարկ չկա, ուրեմն` ֆիկտիվ աշխատատեղ է:
Պարզապես, մասնագիտական կրթության բացակայությունը թույլ չի տալիս, որ Փաշինյանն անի այս խիստ դատողությունները: Երբ այս դիտողություններն անի, ըստ այդմ էլ կորոշի` ինչպես ճիշտ շարժվել»:
Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի հայտարարության` Հայաստանից արտագաղթը 90%-ով նվազել է, ՀՀ նախկին վարչապետն արձագանքել է՝ վախենամ ՝ արտագաղթը կրկնապատկվել է:
«Կա մեկնողների և եկողների տարբերություն, և այդ նույն թիվը կա փաստաթղթերով: 2016թ.-ին այդ տարբերությունը -45 000 է, Հայաստանում`-54 000: 2017-ին թիվն իջնում է` -35 000, 2018թ.-ին մենք ունենք +15 000 մեկնողներ և եկողներ, և -5000` հայկական փաստաթղթերով: 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում ունենք -35 000 տարբերություն` հայկական փաստաթղթերով մեկնողների և եկողների:
Հետաքրքիր երևույթ` 2016թ.-ին այդ թվերը չկան, 2017թ.-ին Հայաստան է գալիս 11 260 հնդիկ: Հնդիկների ավելացումը կապված է ավտոմեքենաների ավելացման հետ: Եթե մեքենա կա, լվացող է պետք: Թող չնեղանան հնդիկ բարեկամները, բայց ես նշում եմ, որ նրանք երբեմն անում են այն աշխատանքը, որ հայերը չեն անում: Հնդիկներն այդ գործն անում են ավելի արագ և ավելի արդյունավետ: Հիմա, 9 ամսում 35 000 անձ գնացել է, նույն ժամանակահատվածում եկել է 37 519 հնդիկ: Բացի այն, որ հայերը շարունակում են գնալ, տեմպը չի նվազում, տեղի է ունենում հայերի` հնդիկներով փոխանակում»,-պարզաբանել է ՀՀ նախկին վարչապետը` նշելով, թե ստացվում է, որ արտագաղթն ավելացել է:
«Սա գալիս է վարչապետի, փոխվարչապետների, նախարարների մակարդակից, երբ վարչապետին թիվ են ասում, ինքն էլ հանպատրաստից հայտարարում է»,-հավելել է նա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ` այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
21.11.2019թ.-ին Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության շահերից ելնելով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի քննության այս փուլում ձեռնպահ է մնում այլ մանրամասներ հայտնելուց:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.