23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեզ դատարանից մղում են դուրս: Այսինքն` բառիս բուն իմաստով մեր նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում, մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումներն այլևս փակված են, և դրանք պետք է ման գալ կամ փողոցում, կամ քաղաքական հարթակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Բոլորիդ քաջ հայտնի է, որ Մանվել Գրիգորյանի կալանքի մեկ յոթերորդը ես կամավոր կրում եմ իր հետ` համոզված լինելով, որ մեղադրանքի առնվազն 90%-ը հերյուրանք է: Առայժմ ժամանակ ունեմ, դեռ կյանք ունեմ, ունեմ կեցվածք, որ նահանջելու տեղ չկա` ոչ տարիքս է ներում, ոչ էլ ապրելակերպս: Մենք կընդունենք այս մարտահրավերը և կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք հնարավոր է այս պարագայում ձեռնարկել»,-ասաց նա:
Նա նշեց, թե ըստ դատարանի`պաշտպանները չարաշահում են իրավունքը, բայց իր խոսքով` այդպես չէ. «Մենք անգամ ցանկության դեպքում չենք կարող իրավունքը չարաշահել, որովհետև գործ ունենք ծանր հիվանդ պաշտպանյալի հետ»:
Մկրտչյանի կարծիքով` խնդիրը միայն իրավական չէ: Իր խոսքով` պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել, որ դատարանը լսի բժշկական փորձագետներին, բայց դրանք մերժվել են:
«Գուցե մենք ընդունում էինք անգամ մեղադրանքի դիրքորոշումը, բայց մենք հարցեր ունենք, որոնց փորձաքննությունը չի պատասխանել: Փորձագետներին չլսելը, իմ կարծիքով, գործը տանում է դեպի արագ հանգուցալուծում, որ Մանվել Գրիգորյանը դատարանի կողմից և դատարանին հանձնարարություն տվողի կամ տվողների կողմից դիտարկվում է որպես նախկին օլիգարխ, և սխալմամբ է դիտարկվում, որովհետև իրականությունն այլ է, ես շատ ժամանակ եմ իր հետ անցկացնում և տիրապետում եմ մեծ ինֆորմացիայի:
Մանվել Գրիգորյանի համարձակությունը, խիզախությունը խառնել են ունեցվածքի հետ, և եթե մարդը համարձակ խոսել է, մտածել են` դե, հարուստ է: Միշտ մտածել են, թե եթե նախկինները միշտ համարձակ են իրենց պահում, ուրեմն`շատ փող ունեն, մինչդեռ փողը չէ ազատ խոսելու պատճառը»,-հայտարարեց Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում կայանում էր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Երևանի խմբակցության «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր Երևանի ավագանու հերթական նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ ավագանու նիստից ելնելով առավոտվանից իր գլխում պտտվում է «Иван Васильевич меняет профессию» ֆիլմը:
«Կարծեք թե, մենք բոլորս այդ ֆիլմի մեջ ենք նկարահանվում և նիստի առաջին հատվածում պարզեցինք` царь не настоящий: Քաղաքապետարանում տեղի է ունեցել առերևույթ հանցագործություն, որն առաջիկայում կբացահայտվի»,- ասաց նա:
Թեհիմնա Վարդանյանն ասաց, որ խոսակցություններ են պտտվում, որ կառուցապատողներից շինթույլտվության համար քաղաքապետը և Հայկ Սարգսյանը պահանջում կամ թուղթ են ստորագրել տալիս, որ կառուցապատողը բնակարանների հինգ տոկոսի չափով պետք է տա համայնքին:
Հայկ Մարությանը նշեց, որ մարդիկ նվերներ են տալիս քաղաքին, որպես սոցիալական պատասխանատվություն, ինչը նորմալ միջազգային պրակտիկա է: Նա նշեց, որ շատ մարդիկ բարեգործություն են անում, բայց չեն ուզում իրենց անունները հնչեցնել, և քաղաքապետն է պնդել, որ հնչի, որպեսզի հանրությունն իմանա և մյուս գործարարների համար վարակիչ լինի:
«Եթե ուզում եք համեմատել հին իշխանությունները նոր իշխանությունների հետ, ցավում եմ Ձեզ համար, կարծես թե Ձեզ համար հինը ավելի լավ էր»,-ասաց քաղաքապետը, իսկ ավագանու անդամն արձագանքեց.«Պարո՛ն քաղաքապետ, ես էլ Ձեզ համար եմ ցավում, որ Դուք հիմա մի կերպ տակից դուրս եք գալիս»:
«Ինչի՞ համար պետք է տակից դուրս գամ, ուզում եմ հասկանալ»,- արձագանքեց Հայկ Մարությանը՝ ավելացնելով «Երևան» հիմնադրամը ռեստարտ են անելու, վերակենդանացնելու են:
Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։
Հայկական կողմը գործելով օպերատիվ, կանխել է հակառակորդի գործողությունները, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխրաձգություն։ Ադրբեջանական կողմը տալով առնվազն մեկ ծանր վիրավոր, հետ է նահանջել, վիրավոր դիվերսանտին տանելով իրենց հետ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են, իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ։ Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված բոլոր տվյալները փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն։
Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը Սյունիքի մարզի Տանձատափ համայնքից էր: Խոշորացված Շինուհայր համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար էլ է անհասականալի, թե ինչպես կարող էր նման բան պատահել:
«Կիրթ երեխա էր, համալսարան ընդունված: Դեկտեմբերին պետք է լրանար ծառայության մեկ տարին, ֆիզիկապես առողջ երիտասարդ էր»,- ասաց նա:
Համայնքապետը տեղեկացրեց, որ Վահան Մուշեղյանն ունի մեկ քույր և մեկ եղբայր, նա կրտսերն էր:
«Դեպքի մասին դեռ մանրամասներ չգիտեմ, հարցում եմ արել, դեռ ոչ ոք չգիտի, ասում են՝ այդպես են հայտնաբերել: Երեկ չէ առաջին օրն էլ եղբայրն էր գնացել տեսակցության, զանգել էր հորը ասել՝ շատ լավ է, հաղթադնամ տղա դարձած ու հիմա այսպես, չգիտեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր. «Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
168.am-ը հայտնում է, որ կապ է հաստատել այս պահին ՌԴ-ում գտնվող նախկին գլխավոր դատախազի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել ՀՔԾ որոշումը:
«Ես և՛ իրենց հետ պայմանավորվածությամբ, և՛ բազմիցս էլ հրապարակային ասել եմ, որ անպայման վերադառնալու եմ ու նաև ասել եմ այս պահին չվերադառնալուս պատճառը: Ասել եմ, որ դասերի եմ, ու երբ սեսիան ավարտվի, գալու եմ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Վերջինս, սակայն, չգիտի, թե ինչո՞վ է պայմանավորված այս արհեստականությունն ու հրատապությունը, եթե ինքը նրանց ասել է, որ դասընթացն ավարտվելուն պես անպայման գալու է:
«Այլ դետալների ծանոթ չեմ, ձեզնից իմացա, որ նման բան կա: Երբ որ ավելի մանրամասն ծանոթանամ, նոր այդ մասին կխոսենք: Բայց արհեստականությունը, կարծում եմ, բոլորի համար է ակնհայտ»,- նշեց նախկին գլխավոր դատախազը:
Ճշգրտող հարցին, թե այնուամենայնիվ, արդեն այս իրողության համատեքստում ինքն ինչ որոշում ունի՝ գալո՞ւ է Հայաստան, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ միանշանակ, գալու է:
«Իմ ամբողջ խնդիրն այն է, որ ես գիտեմ, որ եթե ես այս պահին գամ, ինձ առնվազն թույլ չեն տալու, որ ես հետ գամ, այդ պատճառով էլ կգամ այն ժամանակ, երբ կավարտեմ ընթացիկ դասընթացը: Այո, ես պատկերացնում եմ, որ առնվազն հիմա իմ գալու դեպքում իմ՝ երկրից դուրս գալու իրավունքը սահմանափակվելու է, հետևաբար դրա համար եմ ուզում կատարել պարտավորություններս ու հետո նոր վերադառնալ»,-եզրափակեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Դիակիզումը մեր ավանդույթին հարիր չէ: Կարծում ենք, որ ժողովուրդը կպահի իր ավանդույթը և այդ օրենքն իրականում իր հազիվ թե ամբողջապես կիրառվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով 2020-ին ՀՀ-ում 2 դիակիզարան կառուցելուն:
«Ենթադրվում էր, որ եթե օրենքն ընդունվել է, պետք է որ, ի վերջո, նաև կառուցեին դիակիզարաններ: Դիակիզման հետ կապված եկեղեցին ունի իր դիրքորոշումը. մեր ավանդույթին այդ դիակիզումը հարիր չէ: Բայց օրենքն ընդունված է, բնական է, որ դիակիզարաններ, ի վերջո, պետք է սարքվեին: Մենք կարծում ենք, որ ժողովուրդը կպահի իր ավանդույթը և այդ օրենքն իրականում դժվար թե ամբողջապես կիրառվի, հենց միայն այն պատճառով, որ ժողովուրդն ունի իր ավանդույթը և կպահի այն»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2006 թվականի փետրվարի 27-ին ընդունվել էր «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը:
Նոյեմբերի 25-ին «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը Panarmenian.net-ի հետ զրույցում ասել էր, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի. «Օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Կարևոր չէ, թե ինչպիսին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը»,- հայտարարել էր Արման Իսկանդարյանը:
Հայ ժողովրդի համար ղարաբաղյան հարցը շատ կարեւոր է։ Ցանկալի կլիներ, որ միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ մուսուլմանական համաժողովներում, Հայաստանի եւ Ղազախստանի դիրքորոշումները չխաչաձեւվեին։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայ-ղազախական հարաբերություններին նվիրված գիտական համաժողովի ժամանակ հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա խոսքերով, Հայաստանը եւ Ղազախստանը բարեկամական երկրներ են, եւ նրանց մոտ կարող են նաեւ տարաձայնություններ ծագել, որոնք, անկասկած, ավելի քիչ են, քան այն խնդիրները, որոնք համատեղ մոտեցումներ են պահանջում։
«Հայաստանը, մասնավորապես, մեծ հույսեր է կապում Ղազախստանի հետ «Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակներում համագործակցության հարցում»,- ամփոփեց դեսպանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը:
«Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»։
ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանն այս պահին ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները:
Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբանը` նշելով, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում:
«ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից քննիչ Օնիկ Առաքելյանը ցանկանում է իմ գրասենյակի բոլոր համակարգիչներն առագրավել ինչ-որ քրեական գործի շրջանակներում, որտեղ ես եղել եմ վկայի ներկայացուցիչ: Բայց մեր համակարգիչները բոլորը բացառապես իրենց մեջ պարունակում են գաղտնիք պարունակող տեղեկատվություն, որոնք առգրավվել հնարավոր չէ, որեւէ իրավական ակտի ուժով:
Անգամ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով այն հնարավոր չէ առգրավվել, փաստաբանության մասին օրենքը հստակ սահմանում է դա»,-ասաց նա` նշելով, որ «Աշտարակ կաթ» ընկերության հետ կապված են ցանկանում առգրավվել համակարգիչները:
Փաստաբանը նշեց, որ այս պահին ինքը հրաժարվում է տրամադրել համակարգիչները, բայց չի բացառում, որ ուժ կիրառելով էլ կարող են առգրավել:
Փաստաբան Չամսարյանի գրասենյակում է գտնվում նաեւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.