23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր քջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցած՝ ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև բախմանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Օրենքի առաջ անհավասարության լավագույն դրսևորումներից է, երբ մի դեպում (դատարանների) մուտքը փակելու ընթացքում ոստիկանությունը «սատարում» է փակողներին, իսկ մյուս դեպքում (այսօր, նախարարության) բերման ենթարկում»:
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն արդյունքում մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։
Ազգային ժողովի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա էին իրականացնում դեկտեմբերի 2-ին, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները։
Նրանք Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչներ են։
Արթուր Աջամյանի մայրը՝ Ֆերոյան Գոհարը պնդում էր՝ ցանկանում է իմանալ պատճառը, թե ինչու է սպանվել իր որդին․ «Ես իմ զինվորին եմ ուզում, 20 տարի որբ պահեցի, ես սրտից հիվանդ եմ, բալես իմ խնամքի տակ էր, բերեք իմ բալին։ Ով ա սպանել, բերեք։ Ինչի համար են սպանել, եթե իմ երեխեն խելոք է եղել։ Իմ երեխեն ոչ ծխող էր, ոչ խմող։ Ինչի են սպանել»։
Նա ասաց, որ դեկտեմբերի 1-ին է խոսել որդու հետ․ «Ասել է դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, ոչ մի կռիվ չկա, երանի թուրքի ձեռով գնար, քան թե հայի ձեռով իմ բալեն գնար»։
Մայրը նշեց, որ ՊՆ-ից իրենց ոչ ոք չի այցելել, չեն հայտնել, թե ինչու է իր որդին սպանվել։
Հարազատների հետ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, նա ասաց, որ քրգործ է հարուցվել, որը կտա պատասխանները․ «Ամեն քայլին հետամուտ եմ լինելու, որ գործն օրինական ընթացքի մեջ լինի, ինչ տեղի է ունեցել բացահայտվելու է, եթե կան մեղավորներ, նրանք օրենքով կենթարկվեն պատասխանատվության»։
Սպանվածի մայրը հանդիպման ժամանակ ուշագնաց եղավ։ Ռուստամ Բաքոյանը և հավաքվածները օգնություն ցուցաբերեցին և մորը ուղեկցեցին դեպի շտապօգնության մեքենան։
Վերջին ժամանակներս շատացել են դեպքերը, երբ փաստերը փորձում են խեղաթյուրել եւ այնպես ներկայացնել, որ ժողովուրդը սկսի ծափահարել «ձեռքբերումներին»։ Այս մասին դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։
Նրա խոսքերով՝ կառավարությունը հաճախ է խոսում այն մասին, որ հարկերը կնվազեն, եւ դրա շնորհիվ կբարձրանան քաղաքացիների աշխատավարձերն ու եկամուտները։ «Սակայն նրանք մշտապես մոռանում են հիշատակել մի մանրուք, իսկ, ինչպես մենք գիտենք, «սատանան մանրուքների մեջ է թաքնված»։ Եւ այս նույն մանրուքն է հանդիսանում կուտակային թոշակի համակարգը, որի փոփոխությունները կսկսեն գործել արդեն հաջորդ տարվանից։
Օրինակ, եթե միջին աշխատավարձը երկրում կազմում է 178 000 դրամ, իսկ դա վիճակագրական կոմիտեի տվյալն է, ապա մինչեւ 2023թ․ այդ քաղաքացիների աշխատավարձերը կբարձրանան միայն 1000 դրամով։ Միջին աշխատավարձի աճը նույն 2023թ․, որը ես հանել եմ մեր աշխատավարձից, կկազմի 10 000 դրամ, երբ եկամտահարկը կնվազի մինչեւ 20 տոկոս։ Դրանից կշահեն թերեւս նրանք, ովքեր ստանում են 1 միլիոն դրամից ավել, եւ այն էլ՝ ոչ այդքան շատ։
Հետեւաբար, հայտարարություններն այն մասին, որ քաղաքացիների աշխատավարձերը կբարձրանան եկամտահարկի տոկոսդրույքների նվազման հաշվին, առասպել է, քանի որ ուժի մեջ կմտնեն կուտակային թոշակի համակարգի փոփոխությունները։ Դրան կավելանա նաեւ ինֆլյացիան, որի մասին մեզ, չգիտես ինչու, մոռանում են հիշեցնել։ Այն հիմնականում պայմանավորված է ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզելային վառելիքի, բնական գազի եւ ծխախոտի ակցիզային հարկի սանդղակի բարձրացմամբ։ 2020թ․, ԵՏՄ պայմանագրի հետ կապված, կաճեն նաեւ որոշ սննդամթերքների գները, ինչպիսին են՝ միսը, կարագը, դեղամիջոցները, հացահատիկը։ Եւ այս ամենի ֆոնին առաջարկվում է ներդնել բնակչության ապահովագրման ընդհանուր համակարգ, ինչը կհանգեցնի հարկերի եւս 60 տոկոսով բարձրացման»,- պարզաբանեց Գորգիսյանը։
Ընդ որում, ինչպես նշեց պատգամավորը, դա որեւէ կերպ չի կարելի անվանել ապահովագրություն, որպես այդպիսին, քանի որ տվյալ դեպքում կստեղծվի պետական հիմնադրամ, որը փաստորեն զրկված կլինի որեւէ վերահսկողությունից, կհայտնվի մենաշնորհային վիճակում։ Գորգիսյանը չբացառեց նաեւ տարատեսակ կոռուպցիոն սխեմաների առաջացման հնարավորությունը։
Ակնհայտ է, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Երբ սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ հանդիպելու երիտասարդների պահանջը այդպիսի վերաբերմունքի է արժանանում, սա նշանակում է իշխանության տվյալ ներկայացուցիչն անելիք չունի այս երկրում»,-ասաց նա։
Մինասյանը երիտասարդների գործողություններն օրինական է համարում․
«Ես կարծում եմ երիտասարդների գործողությունները անօրինական չեն եղել, մուտքը փակելը անօրինական չի եղել։ Եթե այսօրվա իշխանության որոշ գործողություններ օրինական էին համարում, ինչու պետք է ընդդիմադիրների նման գործողություններն անօրինական լինեն։ Սա քաղաքական ենթատեքստ պարունակող վարքագիծ է, որի պատասխանը պետք է տա իշխանությունը»։
Հարցին՝ իսկ ինչու ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն իր աջակցությունը չի հայտնել ՀՅԴ-ական երիտասարդներին, Մինասյանն արձագանքեց․ «Ի՞նչ կապ ունի Լևոն Մկրտյանը այս գործողության հետ»։ Դիտարկմանը, որ Արայիկ հարությունյանն էր հիշատակում նրան, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Արայիկ Հարությունյանը շատ բաներ է ասում, հակաօրինական, հակաժողովրդավարական և իր լիազորություններից չգիտակցող վարքագիծ է դրսևորում»։
Դիտարկմանը, թե Լևոն Մկրտչյանը չի սատարում և չի ողջունում այս ակցիաները, նա պատասխանեց․ «Նման բան չկա, չի կարող լինել, Դաշնակցականը անկախ իր դիրքից կուսակցական վարքագիծը չի փոխում։ Մենք ԳՄ անդամ ենք, Լևոն Մկտչյանը անդամ չէ։ Այսօրվանից հետո նախարար անունը չպետք է դրվի նման վարքագծով անձի առաջ»։
Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում այսօր՝ դեկտեմբերի 3–ին, հավաքվել էին Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչներ, որոնք պահանջում են, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը:
Արթուր Աջամյանի հարազատները հայտնել են, որ թույլ չեն տալու իրականացնել դիահերձման աշխատանքները, քանի դեռ ապահովված չէ դիահերձման տեսագրումը:
«Այստեղից մեկ քայլ չենք հեռանալու, մինչեւ չպարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու են սպանել մեր զինվորին: Մենք ամեն օր իր հետ խոսել ենք, երբեք չի դժգոհել ծառայությունից: Երեկ էլ իր ծնունդն էր։ Զինվոր եմ ուղարկել, որ դիակ հետ ստանա՞մ։ Կռվարար երեխա չի եղել, չափից դուրս համեստ է եղել։ Ծառայության ընթացքում մեզ հետ անընդհատ կապի մեջ է եղել։ Որ օրը ծնվել է, այն օրն էլ մահացավ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի հորաքույր Էլեոնորա Աջամյանը:
Աջամյանի պապը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ մահվանից մեկ օր առաջ խոսել է թոռան հետ. «Ասեց՝ պապի ջան, դիրքերում եմ, ես էլ նախօրոք շնորհավորեցի ծնունդը։ Ասեցի՝ վաղը հաշվեհամարիդ գումար եմ փոխանցելու, ինձ ասաց՝ պապի, ունեմ, պետք չի։ Երեկ էլ զանգեցին,ասեցին՝ սենց դեպք է եղել»։
Նա ասաց, որ դիակի զննության ժամանակ ներկա է եղել. «Ճակատից խփել են, հետեւից փամփուշտը դուրս է եկել։ Աջ ձեռքի հատվածում կան նոր վերքեր, իսկ ձախում՝ հին վերքեր, ճակատին՝ կապտուկներ»։
Նշենք, որ Աջամյանը ծառայում էր ազգային հերոս Քյարամ Սլոյանի զորամասում, նա մահացել է հենց իր ծննդյան օրը:
Հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել. նրանք պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին. «Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում»,-ասաց հարազատներից մեկը:
Այստեղ էր նաեւ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, որը ողջ եզդի համայնքի կողմից դատապարտեց կատարվածը ու հույս հայտնեց, որ իրականությունը կբացահայտվի:
Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 2–ին, ժամը 06:50-ի սահմանում, Պաշտպանական բանակը հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի զինված ուժերում նոր նշանակումներ է կատարել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ալեքսան Ալեքսանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից»,-ասված է հրամանգրում:
Մեկ այլ հրամանգորվ էլ Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ալբերտ Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային վարչության պետի պաշտոնից»:
Աղբատար «ԿամԱԶ»-ները եղել են ոչ թե անհատույց նվիրատվություն քաղաքին, այլ դրա դիմաց կազմակերպությունները ստացել են շինթույլտվություններ, ինքնակամ կառույցների օրինականացումներ: Քաղաքային իշխանությունները կոռուպցիան հիմա կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն են կոչում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Օրինակ՝ Օհանով 15/1 հասցեում է գրանցված «Ալեքս ընդ հոլդինգը», որը, այսպես ասած, նվիրատվություն է կատարել և Օհանով 15/1 հասցեն, որ որպես ինքնակամ շինություն է, օրինականացվել է: Մեկ այլ դեպքում, ես տեղեկություն ունեմ, որ թույլ էին տվել ավելի շուտ սկսել շինարարությունը, քան տվել էին շինթույլտվությունը և գնացել էին, հետին ամսաթվով տուգանք են նշանակել, որպեսզի գոնե այդ խնդիրն իրենց վրայից դուրս գա: Սրանք ինչ են, եթե ոչ գործարք, եթե ոչ քաղաքաշինությունն առևտրի վերածելու միջոց»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
Նա հավաստիացրեց, որ ինքնակամ շինությունն օրինականացնելու համար դիմած անձինք բախվել են բազմաթիվ խնդիրների. «Ես որևէ գործարարի որևէ բան չեմ կարող ասել, որովհետև, իմ ունեցած տեղեկություններով, քաղաքապետարանն ինքն է սրան հանդիպակաց առաջարկություն արել: Այս կազմակերպությունները երբ դիմել էին շինթույլտվության համար, նրանց շինթույլտվության տրամադրումն ամիսներ շարունակ ձգձգվել է, մերժել են, հետո առաջարկել են, ասել են՝ եթե դու այս գործարքին գնաս, այդ դեպքում շինթույլտվությունը կտանք»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարեցին, որ քաղաքապետարանը որպես նվիրատվություն է ստացել գույք և չի հրապարակել, թե ովքեր են նվիրատուները: Քաղաքային իշխանությունները նախ հերքեցին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատուներից մեկն է, սակայն այնուհետև հրապարակեցին նվիրատուների ցանկը, որտեղ կար նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե իրեն այսօր էլ հարցնեն, թե Սամվել Ալեքսանյանն աղբատար մեքենա նվիրել է քաղաքին, կասի՝ ոչ:
«Պարոն Մարությանը կարող է պնդել, որ ինքը չի տիրապետում, թե ում է պատկանում «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը: Կարծում եմ, որ մեր հայրենակիցների մեծ մասը տեղյակ է դրա մասին, և դա ընդհանրապես քննարկման ենթակա չէ, ուստի լավ կլիներ քաղաքապետն այլ մասին մտածեր, որ իր տված կեղծ ինֆորմացիան ինչ-որ կերպ շտկեր»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
«Լույս» խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ քաղաքապետին հրավիրել է բաց, հրապարակային բանավեճի, քանի որ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում չի պատասխանել իր հարցադրումներին:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել:
Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ դատախազությունն այս կոռուպցիոն կծիկը պետք է բացի, քանի որ այն «Երևան հիմնադրամի» կոռուպցիոն գործարքների կրկնությունն է:
«Հեղափոխությունից հետո մի բան եմ սովորել, որ որևէ գործողություն, հանցանք անպատիժ չի մնում: Եթե իրենք հանդգնեն սա ծածկադմփոց անել՝ առանց հարցերի պատասխանները տալու՝ անտեսելով բոլոր մեր բարձրաձայնած խնդիրները, դա կնշանակի, որ այդ առերևույթ հանցանքների բացահայտումն անելու է հաջորդ իշխանությունը: Հիմա եթե իրենք համոզված են, որ մնալու են անպատիժ, դա երկար չի տևելու, թող իրենք իրենց աչքի առջև ունենան նախկինի փորձը, որ անպատիժ ոչինչ չի մնալու»,- նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը:
Նա նաև նշեց, որ ճարտարապետական միջին և խոշոր բոլոր տեսակի հարցերում իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը տալիս է գլխավոր ճարտարապետը:
«Անկասկած, գլխավոր ճարտարապետն իր ստորագրությունը փաստաթղթերի տակ դնում է: Անկեղծ ասած, չեմ կարող պարոն Մեսչյանին որևէ քննադատական խոսք հղել, որովհետև նա իմ պատանեկության մտավորականներից էր, բայց պետք է ասեմ, որ այս ամենից հետո ես իմ տեղը պարզապես չեմ գտնում: Հիմա, փաստորեն, նա գնում է այդ գործարքներին, գուցե այն համոզմունքով, որ լավ բան է անում քաղաքի համար կամ իրեն այլ կերպ են ներկայացնում, ես չգիտեմ, բայց սա կոռուպցիոն կծիկի ներգրավվածության նշան է, ինչի համար շատ ցավում եմ: Հուսով եմ՝ պարոն Մեսչյանը մի օր կանդրադառնա այս հարցին և իր քայլերը կհիմնավորի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ հետաքննություն սկսել, գրում է ermenihaber-ը:
Պատճառը 2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարությունն է: Կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:
Դիարբեքիրի իրավաբանական ընկերակցության՝ 2018թ ապրիլի 24-ին «Կիսում ենք հայ ժողովրդի չապաքինվող մեծ ցավը» խորագրով հայտարարության մեջ նշվել էր.
«Ժամանակին պատասխանատուները, նախ հայ մտավորականներին և առաջնորդներին ոչնչացնելով, իսկ հետո «Աքսորի մասին օրենքի» անվան տակ զինվորական ստորաբաժանումների և Հետախուզական կառույցի՝ Teşkilatı Mahsusa (Հատուկ կազմակերպություն) միջոցով մեկ միլիոնից ավել քաղաքացու դեպի Սիրիայի սահմաններ մահվան տանելով, դաժան քաղաքականություն են վարել:
Տառապանքն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել են հայ ժողովրդի նկատմամբ կատարվածից ոգեշնչված: Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքաներում, որտեղ հայեր են ապրել, կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը և խորը ցավը թարմ է մնում: Հարգանքով ոգեկոչում ենք ցեղասպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց և անմեղ բոլոր հայերին»:
Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տեղեկացնում են Դատախազությունից։
ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայումս նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելություն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում: Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ նշված պաշտոնատար անձի կողմից հիշյալ անձանց թույլատրվել է նաև պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպել՝ էական նյութական վնաս պատճառելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի օրինական շահերին:
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը 2019թ. ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակով մի շարք քաղաքացիների խոտհունձ կազմակերպելու համար կաշառքի դիմաց տրամադրել է արտոնյալ պայմաններ: Մասնավորապես՝ թույլատրել է պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպելը, որի դիմաց, որպես կաշառք, պահանջել և ստացել է պայմանագրով չնախատեսված տարածքներից հնձված խոտի 30-ից 50-ը տոկոսը:
Պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կատարվել է խոշոր չափերով վատնում: Խոտհունձ կազմակերպելու մասին պայմանագրերով նախատեսված՝ նշված ՊՈԱԿ-ին տրամադրվող խոտի մի մասը՝ 500 խոտի տուկ, վաճառել է մի անձի, որի դիմաց պայմանվորված 1.100.000 ՀՀ դրամից ստացել է 600.000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի վերաբերյալ պայմանավորվել են, որ այն պետք է վճարվի 2019թ. դեկտեմբերին:
Փաստի առթիվ 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ապա նախաքննություն կատարելու համար ուղարկվել Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ 2019թ. դեկտեմբերի 2-ին ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մաս 2-րդ կետով, 311-րդ հոդված 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 308 հոդված 1-ին մասով, 311-րդ հոդված 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքների լիարժեք պարզման նպատակով:
«Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է․
«Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով: Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձիք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին: Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ դեռևս 2018թվականի հունիսին հայտնի ավտոկայանի դեպքերը, ոչ թե բնակչության ցասման արտահայտումն էր, այլ մի խումբ անձանց կողմից կազմակերպված սանդրանք, որոնց պարագլուխներն էին նույն այդ 2 եղբայրները: Պահանջում ենք, որ ԱՀ Ոստիկանությունն ու մյուս պատկան մարմիններն այս գրությունն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության, քանզի այս անձանց համար պատասխանատվության չենթարկվելը դարձել է օրինաչափ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.