23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել ու ծառայել մեկ ամիս:
Նրա խոսքով՝ տարբեր մոդելները, որոնք այսօր գործում են և սահմանված են օրենքով, դրանք իրականացվում են միջազգային փորձի հիման վրա։
«Մենք մեր գործառույթները հստակ իրականացնում ենք և չենք գտնում, որը միջազգային այն փորձը, որը մեջբերվում է, ընդհանրապես կիրառելի է Հայաստանում։ ՀՀ ԶՈւ-ն, ՀՀ քաղաքացիները, իշխանությունները առանձնահատուկ պայմաններում են գործունեություն ծավալում, և որևէ միջազգային փորձ, որը կիրառվել է այլ երկրում, չի կարելի վերցնել և կիրառել Հայաստանում», — նշեց փոխնախարարը։
Գաբրիել Բալայանն ասաց, որ ՊՆ-ն բաց է քննարկումների համար, ցանկացած լավ փորձ, որը հնարավոր է կիրառել Հայաստանում, կարող ենք լոկալիզացնել. «Բայց այն, ինչ այսօր առաջարկել է պարոն Սարգսյանը, մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն ընդունելի չէ»։
Նրա խոսքով՝ զորակոչից հետո զինվորի համար առնվազն 5 ամիսը ուսումնական փուլ է, որից հետո միայն նա անցնում է լիարժեք զինվորական ծառայության։ Փոխնախարարը նշեց, որ ուսումնական փուլում զինվորները քրտնաջան աշխատանք են տանում, 17 առարկա են ուսումնասիրում։
«Մենք նաև գիտնականների հետ ենք աշխատում, որոնց անմիջական մասնակցությամբ է մշակվել այդ ծրագիրը։ Ես նաև կարող եմ ասել, որ այդ ուսումնական ծրագիրը վերցված չէ որևէ պետությունից, այլ հատուկ մեր Զինված ուժերի համար է մշակված»,- ընդգծեց նա։
Բագրատաշենի անցակետում խառնաշփոթ իրավիճակ է, հայերը վրացիներին, վրացիները հայերին են մեղադրում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող, վարորդ Դավիթ Կուռոյանը։
«Երեկվանից Շուլավերդից ֆուռերով հերթ ենք կանգնում, որ մինչև Վրաստանի կայանատեղի հասնենք, մտնենք այնտեղի անցակետ ու անցնենք։ Սակայն այնտեղ կուտակումներ կային, հարցնում ենք՝ խնդիրն ինչ է, ասում են՝ մեզ ոչինչ չկա, Հայաստանը պետք է թողնի»,- նշեց նա։
Վարորդը ներկայացրեց, որ վրացական անցակետում ասել են՝ խնդիրը Հայաստանի Բագրատաշենի անցակետում է, քանի որ, ըստ նրանց, անցակետում աշխատող հայերը բողոքել են, որ քիչ աշխատավարձ են ստանում, դրա համար նորմալ չեն աշխատում։ Դավիթ Կուռոյանը նշեց, որ նույն ժամանակ հայերն են վրացիներին մեղադրում։
«Հասնում ենք Հայաստանի անցակետ, ոչ մի տեղ չկա, 100-200 հատ ֆուռ կա կանգնած։ «Բարդակ» է բառից բուն իմաստով։ Ում, ոնց հարմար է, կանգնացնում են։ Հարցնում եմ՝ որտեղ մեքենաս կանգնացնեմ, ասում են՝ դե ինչ ասեմ, ստեղ մի տեղ կանգնի։ Կարգ ու կանոն չկա»,- ասաց վարորդը։
«Չգիտեմ, թե ում դիմեմ, որ այս ամենը կարգի բերեն։ Աշխատողներն իրանց համար սուրճը, ծխախոտը ձեռքերին կանգնած են, հարց ենք տալիս, ասում են՝ մեզ մի ասեք։ Բա ո՞ւմ ասենք, ինչի՞ համար եք ֆոռմա հագել ու աշխատում»,- ասաց Դավիթ Կուռոյանը։
Նրա գնահատմամբ՝ սա արհեստական խոչընդոտ է։ Նա ներկայացրեց, որ վրացի աշխատողները, երբ խոսել են հայերի հետ, ասել են՝ քանի որ քիչ են վարձատրվում, կարգին աշխատել չեն ցանկանում։
«Դեռ մի բան էլ մեզ են հարցնում՝ մեր աշխատելու մեջ խնդիր տեսնո՞ւմ եք։ Հա՛, տեսնում եմ»,- ասաց նա և հավելեց, որ որոշ կոռուպցիոն ռիսկեր կան անցակետում՝ եթե ոչ հայերից, ապա՝ օտարերկրացիներից գումար են վերցնում։
«Լարսը ընտիր ենք անցել, հերթ բացարձակ չի եղել, 10 րոպե է տևել անցնելս։ Հայն այնպես չի անում, որ իրենց գոհ լինենք»․- ամփոփեց նա։
Բոլոր նախկին զինծառայողները, ովքեր մարտական ծառայության ժամանակ հաշմանդամություն են ստացել, այսուհետեւ զինվորական թոշակ կստանան՝ անկախ հաշմանդամությունը ստանալու ժամկետից: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:
Օրինագիծը ներկայացնելիս նա, մասնավորապես, նշեց, որ որոշումը պայմանավորված է Սահմանադրական դատարամնի 2019 թվականի հուլիսի 12-ի վճռով:
Նշենք, որ նախկինում հաշմանդամությունը որոշվում էր 5 տարի ժամկետով, սակայն 5 տարի հետո, ըստ օրենքի, Կառավարությունն այլեւս իրավունք չուներ զինվորական թոշակ նշանակել:
«Սահմանադրական դատարանը որոշել է, որ սա հակասում է Հիմնական օրենքին, եւ մենք հիմա այս սահմանափակումը հանում ենք»,- պարզաբանեց փոխնախարարը:
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։ Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
««Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)»,-հայտնեցին ՀՔԾ-ից։
Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է այն նույն քրեական գործի շրջանակներում, որով երեկ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:
Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17.041.300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1.789.336.500 ՀՀ դրամ, որն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:
Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17.343.530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1.821.070.650 ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31.734.150 ՀՀ դրամ:
Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12.088.334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1.269.275.070 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846.183.380 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423.091.690 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5.255.196 լիտրի համար տրամադրված 551.795.580 ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551.795.580 ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6.131.062 լիտր դիզելային վառելիքի համար:
Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3.303.431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297.308.790 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ։
«Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության մասին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների մասին:
ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը, երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և սահմանադրականության պահպանմանը:
Գործող վարչակազմին ցնցումների մեջ է գցում Հանրապետականի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործունեությունը, ինչը հատկապես տեսանելի դարձավ ՀՀԿ ղեկավարի հայտնի զագրեբյան ելույթից հետո, որում շոշափվեցին հայ ժողովրդի կենսական շահերին վերաբերող խնդիրներ և տրվեցին հստակ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գնահատականներ:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու և անհեթեթ լինելու հանգամանքը՝ հայտարարում ենք.
1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում:
2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:
3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից:
4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի և թե հանրության անկոտրում դիմադրությանը:
5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա:
6. Հանրապետականն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»,– ասված է հայտարարությունում:
Օպերատիվ պրոցես է գնում, փոխնախարար է ձերբակալվել, լավ կլինի ունենա փաստաբաններ, պաշտպանվի. ես մի բան գիտեմ, որ կաշառքի գործով դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությանը:
Հարցին, թե ո՞նց է ստացվել, որ վարչապետը բազմիցս զգուշացրել է, որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, պատերին կտան, ասֆալտին կփռեն, ու հիմա ամենաթունդ հեղափոխականներից մեկը մեղադրվում է կոռուպցիայի գործով, Մարուքյանն արձագանքեց. «Աստվածաշնչում մի բան կա գրված. ասում է՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի: Հիմա գայթակղություն եղել է, մարդիկ գնում են գայթակղությունների, էս գործի մասին չեմ ասում, ընդհանրապես եմ ասում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այդպիսի գործերն անխուսափելի են: «Բա ի՞նչ, մտածում էիք, որ հեղափոխություն է եղել, ուրեմն իշխանության եկածները բոլորը սո՞ւրբ են: Ո՛չ, իրենք էլ են գայթակղվելու, լինելու են գայթակղություններ: Դրա համար մենք ուշադիր ենք: Դրա համար ենք ասում՝ խնդիր կա, ծառայության դիմաց է նվեր տրվել: Այսօր կարող է հանրային շահերի համար բան ուզեն, մյուս օրն էլ՝ իրենց համար: Պետք է բոլորս ողջամտությունը պահպանենք: Չպետք է ասենք վայ վույ, քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է, ոչ մեկը սուրբ չէ, բոլորը կարող են սխալներ թույլ տալ, պետք է փոխզսպումների մեխանիզմը աշխատի ու քաղաքական մեխանիզմը աշխատեցնեն, որովհետև հիվանդ է համակարգը»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու կասկածանքով։ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գևորգ Լոռեցյանից բացի, բերման է ենթարկվել նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել էր Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել էր 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:
Գեւորգ Կոստանյանը, որը հայտնում էր, թե Մոսկվայում է, ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե Կոստանյանը 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, եւ դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի անունները: Մասնավորապես, ըստ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաեւ 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները եւ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:
Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան և հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի և էլեկտրահարող սարքի սպառնալիքով աշխատակցից՝ 34-ամյա Արսեն Շ.-ից, հափշտակել այնտեղ եղած գումարը, մի քանի բջջային հեռախոսներ և համակարգիչը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դիմակավորվածներն իրենց սև գործն անելուց հետո Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Սարդարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բենզալցակայանում հափշտակության ժամանակ դանակից պաշտպանվելիս վնասվել է լիցքավորող, Երևանի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մ.-ի ձախ ձեռքի ափի շրջանը:
Քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախկին պաշտոնյաների փախուստը, որոնք անցնում են մի շարք քրեական գործերով, պետք է դիտարկել օրինականության եւ արդարության տեսանկյունից։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 4-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փախուստի մասին, որն անցնում է «2008 թվականի Մարտի 1-ի» գործով։ Վարչապետի խոսքով՝ արդարության հարցն անհանգստացնում է հասարակությանը, եւ այդ անհանգստությունը կիսում է նաեւ երկրի կառավարությունը։ Բայց այստեղ, նրա կարծիքով, ծագում է օրինականության հարցը։
Որպես օրինակ կառավարության ղեկավարը բերեց շրջակա միջավայրի նախկին նախարար Արամ Հարությունյանի փախուստը, որը, խորհրդարանի պատգամավոր լիելով, անձեռնմխելիության կարգավիճակ ուներ։ Նա, Փաշինյանի խոսքով, երկրից դուրս է եկել՝ արդեն իմանալով իր դեմ քրեական գործի հարուցման մասին, եւ իրավապահ մամինները չեն կարողացել խոչընդոտել դրան վերջինի անձեռնմխելիության պատճառով։ «Պատկերացրեք, ինչ աղմուկ կբարձրանար, եթե նրան կանգնեցնեին»,- նշել է կառավարության ղեկավարը։ Փաշինյանը նաեւ ավելացրել է, որ տառացիորեն նախօրեին քննարկվել է եւս մեկ պաշտոնյայի հարցը, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, կլքի երկիրը՝ իմանալով քրեական հետապնդման փաստի մասին։ «Այդ մարդկանց մի մասին, գուցե, մենք վերադարձնենք, մյուսներին ոչ, բայց այստեղ կարեւոր է հետեւել օրենքի տառին եւ ոգուն»,- ընդգծել է վարչապետը։
Պետությունը, նրա կարծիքով, պետք է ուժեղ լինի ոչ միայն կոպիտ ուժի, այլ նաեւ օրենքների կիրառման տեսակետից՝ ավելացնելով, որ այդ հարցում պետք է լինել առավելագույնս հետեւողական։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:Այդ մասին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից։
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:
Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17.041.300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1.789.336.500 ՀՀ դրամ, որն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:
Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17.343.530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1.821.070.650 ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31.734.150 ՀՀ դրամ:
Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12.088.334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1.269.275.070 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846.183.380 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423.091.690 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5.255.196 լիտրի համար տրամադրված 551.795.580 ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551.795.580 ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6.131.062 լիտր դիզելային վառելիքի համար:
Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3.303.431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297.308.790 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Այսպիսով, վերը նշված ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.