23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը՝ չնայած դրան խանգարելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բոլոր ջանքերին։ Այս մասին են գրում համաշխարհային ԶԼՄ-ները։
Համարյա բոլոր թերթերի ու գործակալությունների հրապարակումներում ընդգծվում է, որ Սենատի կողմից բանաձեւի հենց հիմա ընդունումը կապված է Թուրքիայի վարքագծի հետ։
«Հինգշաբթի օրը Սենատը միաձայն քվեարկեց այն բանի օգտին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես ամերիկյան արտաքին քաղաքականության հարց։ Փաստաթուղթը ընդունվեց Թրամփի վարչակազմի առարկությունների ֆոնին եւ դարձավ երկու կուսակցությունների օրենսդիրների զայրույթի արտահայտությունը Թուրքիայի հանդեպ»,- գրում է The New York Times-ը։
Ինչպես նշում է AFP-ը, մինչ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը Սենատը հավանության էր արժանացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցները։ «Օրենսդիրները մարտահրավեր նետեցին Թրամփին, որպեսզի նա հավանություն տա Ցեղասպանության բանաձեւին, թեեւ նրա պաշտոնական ստորագրությունը չի պահանջվում»,- հայտնում է գործակալությունը։
AFP-ը մեջբերում է կոնգրեսական Ադամ Շիֆին, որը հայտարարել է, թե Կոնգրեսը միաձայն համամիտ է, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասվի։ «Եկել է ժամանակը, որ նախագահը միանա»,- հայտարարել է նա։
Bloomberg-ում հոդվածի հեղինակ Դենիել Ֆլեթլին նույնպես կարծում է, որ բանաձեւն ընդունվել է Թուրքիայի հետ լարված հարաբերությունների համատեքստում։ Փաստաթուղթը, նրա խոսքերով, ընդունվեց՝ չնայած Պետդեպի կողմից դիմակայությանը եւ այն մտավախություններին, որ դա ավելի կբարդացնի Թուրքիայի հետ հարաբերությունները։
Բրիտանական The Guardian-ը նույնպես գրում է, որ Թուրքիան երկար ժամանակ օգտագործում էր ՆԱՏՕ-ում դաշնակից լինելու լծակը եւ սպառնում էր երկկողմ հարաբերությունների համար հետեւանքներով։ «Հինգշաբթի օրը Թրամփն անկարող էր Սենատում իր կողմնակիցներից որեւէ մեկին համոզել հանդես գալ դրա դեմ»,- ասվում է հոդվածում։
The Washington Post-ը նույնպես կարծում է, որ Թուրքիայի գործողությունները մեծ հիասթափություն են առաջացրել Կոնգրեսում՝ նոր խթան հաղորդելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերակենդանացման ջանքերին։ «Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը ինտենսիվ լոբբիի թեմա էր տասնամյակներ շարունակ, այն դեպքում երբ Թուրքիան օրենսդիրներին, ազգային անվտանգության խորհրդականներին համոզում էր այդ փաստաթղթի դեմ հանդես գալ»,- գրում է թերթը։
Սակայն, չնայած ընդունված փաստաթղթի հանդեպ լկտի քաղաքական մոտեցմանը, շատ լրատվամիջոցներ չեն կարողացել շրջանցել նաեւ զգացմունքային բաղադրիչը։ Հատկապես նշվում է ոչ միայն հայկական լոբբիի, այլեւ սենատոր Ռոբերդ Մենենդեսի ջանքերը, որի համար այս հաղթանակը հատկապես կարեւոր էր։
«Մենենդեսը չկարողացավ թաքցնել զգացմունքները՝ ասելով․ «Ես երախտապարտ եմ, որ այս բանաձեւն ընդունվեց այն ժամանակ, երբ դեռեւս կան ցեղասպանությունից հետո վերապրածներ, եւ նրանք կարող են տեսնել, որ Սենատը ճանաչում է, թե ինչի միջով են իրենք անցել»,- գրում է CNN-ը։
«Նյու Ջերսիից դեմոկրատը հուզվեց, երբ պատմում էր Ցեղասպանության սարսափների մասին»,- նշում է USA Today-ը։
New York Daily-ն ընդգծել է, որ երբեք չի լինում համապատասխան ժամանակ նրա համար, որպեսզի բարձրաձայնվի անհարմար ճշմարտությունը, սակայն Սենատը հենց այդպես վարվեց՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ։
Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ոչ ազգային վարորդական վկայականների հիմքերը։ Դրանց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ՌԴ նմուշի 84 վարորդական վկայականների հիման վրա տրամադրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 84 վարորդական վկայականներից 3-ը ՌԴ ոստիկանության կողմից չեն տրամադրվել, և ներկայացված կեղծ վարորդական վկայականների հիման վրա քաղաքացիներին հատկացվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ։
Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ 3 քաղաքացու կողմից հնարավոր կեղծ վարորդական վկայականներ ձեռք բերելու և օգտագործելու, ինչպես և դրանք հայկական նմուշի վարորդական վկայականներով փոխարինելու հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու համար։
Նշված դեպքերի առթիվ դեկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարոցվել են քրեական գործեր։
Կատարվում է նախաքննություն։
ԱԺ-ը քննարկում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու օրինագիծը: Դրանով նախատեսվում է ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորել տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:
Այդ ձայնագրությունները տրամադրվելու են որոշակի խմբի մարդկանց: Նախաքննության փուլում գտնվող գործերի տեսաձայնագրությունները տրվելու են միայն վարույթը վարող մարմնի գրավոր թուլտվությամբ: Ոստիկանությունում որպես կանոն հարցաքննության առանձին սենյակներ չկան, ուստի՝ դրանք պետք է ձևավորվեն: Կահավորումն էլ պետք է կատարվի օրենքի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում:
«Իմ քայլը» խմբակցությունից Սերգեյ Ատոմյանը նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանին հարցրեց. «Եթե ոստիկանությունը խոշտանգելու մտադրություն ունենա, կարող է խոշտանգել այլ սենյակում, հետո տանել տեսաձայնագրվող հատվածը: Այդ դեպքում իմաստը ո՞րն է»:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տ. Եսայանը նկատեց. «Եթե չար մտքեր ունենան, ամեն ինչ էլ կարելի է հնարել: Մենք, որպեսզի սահանափակենք այդ հնարավորությունները, քայլ ենք անում, հարցաքննություններն անցկացվում են պաշտոնական: Մենք նաև հնարավոր ռիսկերն ենք վերանայում: Լուրջ միջոցներ ենք ձեռնարկում՝ նման դեպքերը կանխարգելու համար»,- նշեց նա:
«Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել, քանի որ փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը»,- այսօր կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ ո՞վ պետք է լիներ, փոխվարչապետը պատասխանեց. «Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով կզբաղվի դրանով»:
Վարչապետն էլ կատակեց, թե ավելի լավ է տղամարդկանց հարցերով խորհուրդ ունենալ։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ խորհրդում քննարկվել են բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց վերաբերյալ հարցեր, բացի այդ, ըստ նրա, ունենալու են թիրախավորված, փաստերի վրա հիմնված անհատական փաթեթներ և ունեցած վիճակագրությունն էլ կբարելավվի։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրել է՝ տղամարդկանց մասով կոնկրետ բան կա՞ գրված, ասում է՝ կանայք ավելի խոցելի են, դրա համար են կանանց գրում։ «Քանի որ իրավիճակ է փոխվել և իրավիճակը հա փոխվում է, տղամարդկանց բառը պետք է մեկ-մեկ շեշտվի, քանի որ տղամարդկանց նկատմամբ բռնությունն էլ է շատացել։ Մեկ-մեկ գրենք, որ տղամարդիկ հիշեն՝ իրենց էլ տեր կա, թե չէ անընդհատ ասում ենք՝ կանանց նկատմամբ բռնություն, մի քիչ լավ չի ստացվում»,- նշեց ԱԻ նախարարը։
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ընդգծեց, որ տղամարդկանց նկատմամբ բռնությունների մասին բողոքները իրենց մոտ ավելացել են։
«Փաստորեն մի բան գիտեիք, պարոն Ցոլակյան»,- ծիծաղելով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի նախագահականից հետո չուշացավ նաև ԱԳՆ արձագանքը։ ԱՄՆ Սենատի որոշմանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Նա թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ասելով.
«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք. ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։
Արձագանքել է նաև Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ այս որոշումը « թե քաղաքական, թե տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ»։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, մեջլիսի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ կուսակցության անունից, 40 պատգավորի ստորագրությամբ առաջարկ է ներկայացվել խորհրդարան՝ Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի վտանգները ուսումնասիրելու համար։
Յավուզյըլմազը մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Մեծամորի ատոմակայանը Իգդիրից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում, և ատոմակայանի անվտագնությունը Թուրքիայի և տարածաշրջանի երկրների համար կենսական նշանակություն է կրում։
«Պարզելու համար, թե Մեծամորի խնդիրը մեր երկրի և հարևան երկրների վրա ինչ կործանիչ հետևանքներ կարող է ունենալ, ինչպես նաև խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար, մենք ԺՀԿ-ի անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական հետազոտության առաջարկ ենք ներկայացրել»,- ասել է Յավուզյըլմազը։
Աղբյուրը՝ ermenihaber.am
Երեկ ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ Ռ. Հայրապետյանը, ով միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ. իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Ըստ նույն տեղեկությունների՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Այն, որ գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իշխանափոխության առաջին իսկ օրից փորձում են նյութեր հավաքել նախկին այն պաշտոնյաների կամ գործարարների, առանձին անհատների դեմ, որոնք, մեղմ ասած, չեն հիացել իր անձով և իր գործունեությամբ, կամ չեն գովերգում, ենթարկվում իրեն, միանգամայն ակնհայտ է բոլորի համար։ Բոլորիս աչքի առջև թավշյա իշխանափոխությունից անմիջապես հետո կախարդական փայտիկի մի շարժումով երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ասած օլիգարխները, թալանի մասնակիցները դարձան օրինապաշտ, օրինակելի գործարարներ։ Ավելին, դարձան նրա ընտանիքին շատ հարազատ մարդիկ, նվիրատվություններ սկսեցին անել Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ այդպիսով նաև սահուն «պլստալով» իշխանությունների հետապնդումներից։
«Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ մենք օլիգարխներ չունենք: Հիմա ես անուններ տա՞մ: Էդ ո՞ր մեկն է դրանցից՝ առաջ օլիգարխ էր, հիմա օլիգարխ չի: Հիմա գործարար է, հա՞: Բոլորին հարգում եմ, բայց, ասենք, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը հիմա օլիգարխներ չե՞ն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը նաև շատ դիպուկ նկարագրել էր Փաշինյանի գործելաոճը.
«Հենց վիճակը վատանում է՝ հնարք է մոգոնում: Սրան կբռնենք, նրան կբռնենք: Բոլորին ջարդել, սպանել, կալանավորել»,- ասել էր Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ հենց վարչապետ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է:
Հիմա, ըստ մեր տեղեկությունների, իշխանական մեքենան կենտրոնացած է Ռուբեն Հայրապետյանի ուղղությամբ։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել։
Իսկ ինչո՞ւ հնարավորինս շուտ։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին ղեկավար և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո գործկոմի նիստում որոշվեց, որ ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները տեղի կունենան շուտով՝ դեկտեմբերի 23-ին:
Երեք թեկնածուներ են պայքարում՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, «Անի» ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը համակարգային փոփոխությունների անվան տակ և դրանց փոխարեն հետզհետե հարմարվում է գործող կիսագաղութային համակարգին։
Երևույթն ավելի ցցուն է Արցախի հարցում։
Գործող իշխանությունը, երկրի ներսում հանդես գալով «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսի ներքո, զուգահեռաբար ոչ միայն չի հրաժարվում Մադրիդյան սկզբունքներից և դրանց վրա կազմված ՀՀԿ կոնսպեկտներից, այլև հետ գնալով հասնում է մինչև Արցախի հայկական և ադրբեջանական համայնքներին հավասարեցնող ապազգային հայեցակարգի վերակենդանացում։
Ակնհայտ է, որ օրվա իշխանությունը խճճվել է Արցախը աբխազացնելու միջոցով Հայաստանը լիակատար արտաքին կառավարման տակ առնելու, իսկ այնուհետև ամբողջ Այսրկովկասում իր տիրապետությունը վերահաստատելու ձգտում ունեցող Ռուսաստանի Դաշնության ակտիվացող աշխարհաքաղաքական խաղերի սարդոստայնում։
Արձանագրում ենք, որ գործող իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի և մյուս բոլոր ռազմավարական հարցերի նկատմամբ, ինչը կարող է անդառնալի բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետականության համար։
Ազգային կենսական շահերը պահանջում են, իսկ աշխարհաքաղաքական միջավայրը և զարգացումների միտումները բարենպաստ են Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու համար։
Դրա փոխարեն տեղում դոփելը, առավել ևս՝ անցյալին վերադառնալու ձգտումները, դառնալու են Հայաստանի և հայության պատմական ձախողման պատճառ, որի պատասխանատուն լինելու է գործող իշխանությունը։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
11 դեկտեմբեր 2019 թ.
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի կոմիտեն ընդունել է Ռոջեր Գեյլի զեկույցը, որն ամփոփել է կոմիտեի 2019 թվականի հունվար-դեկտեմբերի գործունեությունը եւ տվել մոնիթորինգի ենթարկվող երկրների, այդ թվում՝ Հայաստանի առաջընթացի գնահատականը։ Զեկույցում ողջունվում է ընտրությունների կազմակերպումը՝ միջազգային չափորոշիչների հաշվառմամբ, ինչպես նաեւ Հայաստանի հավատարմությունը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ եւ բարեփոխելու դատական համակարգը՝ դրա անկախության ամրապնդման նպատակներով։
Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել դատական համակարգի բարեփոխումը՝ դրա անկախության եւ արդյունավետության ամրապնդման նպատակով՝ ձեռնպահ մնալով ցանկացած գործողությունից, որը կարող է ընկալվել որպես ճնշում կամ միջամտություն դատական համակարգի աշխատանքին, եւ շարունակել ամրապնդել կանանց, ինչպես նաեւ ԼԳԲՏ եւ այլ փոքրամասնությունների իրավունքները։ Զեկույցում նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց է գրանցվել, ինչի մասին վկայում են Հատուկ քննչական կոմիտեի կողմից զեկուցողներից ներկայացված թվերը։ Դրական վերաբերմունքը կոռուպցիայի դեմ պայքարին հաստատվում է իշխանությունների ձգտմամբ՝ լուծելու այնպիսի սոցիալական խնդիրներ, ինչպիսին են գենդերային անհավասարությունը եւ ԼԳԲՏ հանրույթի իրավունքները։ Զեկույցում նշվում է, որ եւս մեկ հաճելի իրադարձություն է հավասար հնարավորությունների ապահովման գործողությունների պլանի եւ ռազմավարության մշակումը, որոնք ուղղված են գենդերային անհավասարության խնդրի լուծմանը։
Այնուամենայնիվ, նշվում է, որ որոշ կոնկրետ գործողություններ պետք է իրականացվեն տեղերում, քանի որ կանայք դեռեւս բավարար չափով ներկայացված չեն պետական հատվածում։ «Կանայք Հայաստանում ստանում են միջինը 35,9 տոկոսով քիչ տղամարդկանցից»,- ասվում է հաշվետվությունում։
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ի ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով` մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար: Մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է օդամղիչ 6 հրացան, որոնք, ըստ քաղաքացի Ա. Մ.-ի, պատկանում են ՀՀ քաղաքացի Կ.Դ.-ին:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և հրացաններն ի պահ են հանձնվել մաքսային պահեստում:
https://www.youtube.com/watch?v=rjukNYSfGAc&feature=emb_logo
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.