23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պատերազմի սպառնալիքը միշտ է պահպանվում, քանի որ Ադրբեջանը գիտի, որ այն, ինչ ուզում է Բաքուն, բանակցությունների ճանապարհով չի ստանա։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հանրային քննարկումների շրջանակում հայտարարեց «Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Նա նկատեց, թե 2016թ․ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Բաքուն պատրաստ չէ պատերազմի՝ չնայած տեխնիկայի առկայությանը։
«Այժմ, կարծես, որոշ ակնկալիքներ կան Նիկոլ Փաշինյանից։ Այլ բան է, թե որքանով են դրանք իրական։ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», ֆլուկտուացիա է, իսկ ահա ԱԳՆ ղեկավարի ելույթը ցույց տվեց, որ իշխանությունները ուզում են պահպանել այն գիծը, որից դուրս գալը վտանգավոր է»,- նշեց Մանուկյանը։
Նա նկատեց, թե ՄԱԿ ԱԽ բանաձեւերում նշված է, որ պետք է լուծել տարածքների եւ Արցախի կարգավիճակի հարցը, սակայն նշված չէ ինչպես։
«Այսօր Ադրբեջանը ուզում է ամեն ինչ, եւ եթե նա ստանա որեւէ տարածք, դա լուրջ սպառնալիք կստեղծի մեզ համար, անհրաժեշտ է շարունակել բանակցություններ վարել»,- հավելեց նախկին վարչապետը։
Նա ընդգծեց, որ բանակցությունների սեղանին դեռեւս մնում է տարածքների եւ Ղարաբաղի անկախության հարցը։ «Միաժամանակ, այս տարիներին քննարկվել են տարբեր գաղափարներ, այդ թվում՝ միասնական պետության գաղափարը, ինչպես նաեւ այն գաղափարը, որ Արցախը ճանաչվում է անկախ, իսկ Ադրբեջանը ստանում է ճանապարհ Զանգեզուրի միջով, սակայն դրան բացասական գնահատական է տրվել։ Կարեւոր է նշել, որ Բաքվի համար Զանգեզուրն ունի ավելի մեծ նշանակություն, քան Արցախը։ Սյունիքի մարզի գրավումը Բաքվի ռազմավարական ծրագիրն է, եւ դրա իրականացումը թույլ կտա բացել թյուրքալեզու ժողովուրդների միասնական գոտին՝ Թուրքիայից մինչեւ Չինաստան։ Դա վտանգավոր է ոչ միայն մեզ համար, այլեւ Ռուսաստանի եւ Չինաստանի համար։ Մեր շահերը ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի հետ մասամբ համընկնում են, մասամբ՝ ոչ։ Նույնպիսի իրավիճակ է Իրանի հետ»,- ամփոփեց Մանուկյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից՝ պատվիրատու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ից միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխհսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ, որոշումներ են կայացվել՝ նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված չարաշահումների ամբողջական հանգամանքները և չարաշահումների ծավալները պարզելու, մեղավոր անձանց ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Այսօր հայտնի դարձավ, որ դատարանն ազատ է արձակել Պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահմյանին, ով մեղադրվում է ապօրինի որդեգրումների սկանդալային գործով: Այդ ընթացքում համացանցը ողողվեց Ռազմիկ Աբրահամյանի դեմ հազարավոր գրառումներով: Մարդիկ պատմում են, թե ինչ վերաբերմունքի են արժանացել Հանրապետական ծննդատանը, ինչերի միջով են անցել` բուժանձնակազմին և անձամբ Ռազմիկ Աբրահամյանին դիմելուց հետո: MAMUL.am-ը ևս բողոքներ է ստացել, որոնք, քաղաքացիների խնդրանքով հրապարակում ենք՝ անանունության սկզբունքով:
Մեզ դիմած քաղաքացիներից մեկն, ով ավարտել է բժշկական համալսարանը, պատմում է, որ Ռազմիկ Աբրահամյանի մոտ անհնար է եղել քննություն ստանալն առանց կաշառքի. «Աղոթում էինք, որ նա մեզնից քննություն չվերցնի: Անգամ ամենախելացիներին նա քննություն չէր դնում առանց կաշառքի: Կաշառքը վերցնում էր բացահայտ, առանց ձևականությունների, առանց քաշվելու»:
Մեզ դիմած քաղաքացիներից մեկն էլ պատմում է, թե ինչեր է իր աչքով տեսել Հանրապետական ծննդատանը մի քանի ամիս պառկելու ընթացքում: «Անքուն գիշերներին շրջում էի միջանցքներով, մտնում քույրերի սենյակ: Այնքան երկար էի մնացել այնտեղ, որ արդեն մտերմացել էինք: Մի անգամ մտա երեխաների հատուկ խնամքի բաժին, որտեղ մուտքն արգելված է: Այնտեղ տեսա 4 երեխա, որոնք ակնհայտորեն նորածին չէին: Երեխաներից մեկը 8-9 ամսական կլիներ: Երբ քույրերին հարցրի, թե ինչ գործ ունեն այս երեխաներն այստեղ, նրանք խնդրեցին լռել՝ վախեցած կողքերը նայելով: Ես տեսել էի այն, ինչը չպիտի տեսնեի: Ավելի ուշ քույրերը կցկտուր պատասխաններ տվեցին՝ ասելով, որ այդ երեխաների մայրերը հրաժարվել են նրանցից: Իմ հարցին, թե ինչու այդ դեպքում երեխաները մանկատանը չեն, քույրերը պատասխանեցին՝ ինչ մանկատուն, այստեղ այնքան պահում են, մինչև Ռազմիկ Աբրահամյանը հարմար գնորդ ճարի, թանկով ծախեն: Հիմա մտածում եմ՝ միգուցե ո՞չ բոլորի ծնողներն են հրաժարվել: Միգուցե նրանց մայրերին էլ խաբել էին, թե երեխան մահացած է, կամ անբուժելի հիվանդ ու հափշտակել էին երեխային»,- պատմեց մեր զրուցակիցը:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը 2019 թվականի ներքին զարգացումները դիտարկում է՝ որպես իրարամերժ զարգացումներ: Նրա համար ներքաղաքական զարգացումների ամենամեծ մտահոգությունը դատական համակարգի դեմ արշավն է:
«Դատական իշխանության խնդիրը հանրության սպասելիքները բավարարելը չէ: Դատական իշխանության լեգիտիմությունը բացառապես կապ չունի հանրության սպասելիքների բավարարման հետ: Դատական իշխանության լեգիտիմությունը Սահմանադրությանն ու օրենքներին նվիրված լինելն է»,- նկատեց ՀՀ նախկին վարչապետը:
Խոսրով Հարությունյանը համեմատեց Նոր Հայաստանն ու Հին Աթենքը: Մեր թվարկությունից առաջ Աթենքում հավաքվում էին աթենացիները և քաղաքականություն էին որոշում: Դրան զուգահեռ՝ գործում էր գերագույն դատարանը: Այդ դատարանում նստում էին աքսակալները՝ օրենքի և փիլիսոփայության իմաստունները: Բայց աթենացիները հանկարծ սկսեցին մտածել, որ ճիշտ չէ այն, որ իրենք որոշում ու իրականացնում են ամեն բան, բայց դատում են աքսակալները: Ու որոշեցին իրենց ներկայացուցիչներով իրականացնել նաև դատական իշխանության գործառույթը: Մեծ պայքարից հետո աթենացիները հասան իրենց նպատակին, ձևավորեցին իրենց նախընտրած կազմով դատարանը, որը հետևում էր հանրության պահանջին: Ու հենց այդ դատարանը Սոկրատեսին մահապատժի ենթարկեց, որովհետև հանրությունը դա էր պահանջում:
«Դատական իշխանության նկատմամբ վերաբերմունքը հակաժողովրդական է: «Այն ո՞ր դատավորն է, որ ինձ կասի՝ ո՛չ»,- այս թեզը դատական համակարգը ոչնչացնում է»,- հավելեց Հարությունյանը:
Հանրության սպասելիքները բավարարելը Սահմանադրական դատարանի խնդիրը չէ: Բարձրագույն դատարանը կարող է միայն սահմանադրականության ապահովման տեսանկյունից սպասելիքներ բավարարել:
Նախկին պատգամավորը համոզված է՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Ճգնաժամ կլիներ, եթե այդ պետական ինստիտուտը չկարողանար կատարել իրեն վերապահված լիազորությունները: Այսօր ՍԴ-ն ունակ է այդ լիազորությունները կատարել և կատարում է:
«Այն, որ երկու հոգի կարծում են, որ Սահմանադրական դատարանի մյուս դատավորներն արժանի չեն դատավոր կոչվելու, դա որևէ պարագայում ճգնաժամ չի կարող առաջացնել: Ճգնաժամ չէ նաև այն, որ մի ամբողջ քաղաքական մեծամասնություն է այդպես մտածում»,- ասաց Խ. Հարությունյանը:
«Հանրային կաշառքը», որը, ըստ Հարությունյանի՝ իշխանություններն առաջարկում են Սահմանադրական դատարանի 7 դատավորին՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով, Հարությունյանի համար վտանգավոր է իրավական, ժողովրդավարական պետություն ձևավորելու գործընթացում: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի 7 դատավորի քաղաքացիական կամքով է պայմանավորված՝ արդյո՞ք մեր երկիրը ժողովրդավարական պետության զարգացման ճանապարհով կգնա, թե՞ ոչ:
«Եթե նախագահն անգամ ստորագրի ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը, ապա խորհրդարանական ընդդիմությունն իր քաղաքական դիրքորոշումն ամրապնդելու համար՝ կարող է ինքը դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականության հարցը պարզելու համար»,- ասաց Հարությունյանը:
Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը: Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին:
«Դատարանը որոշեց Ռազմիկ Աբրահամյանի նկատմամաբ նախաքննության մարմնի՝ կալանքի միջնորդությունը մերժել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով»,- զրույցում ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեծ ներդրում ունի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտում և չէր կարող ապօրինի որդեգրման գործընթացում ներգրավված լինել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։
«Որպես մարդ, որպես փաստաբան ինձ համար ցավալի է, որ հանրապետությունում մի քանի կանայք կարողացել են այսպիսի մեծ ալիք բարձրացնել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
«Շատ է խոսվում, թե ինչու է Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած ինստիտուտից իրականացվել երեխաների որդեգրումը։ Մամուլը այն կապում է ուղիղ Ռազմիկ Աբրահամյանի անձի հետ, բայց իրականում դա ունի այլ պատճառ, որը նախաքննության մարմնի կողմից եւ հանրային քննարկումներում չի բարձրացվում։ Ինձ՝ որպես փաստաբանի, հետաքրքիր էր այդ հանգամանքը։ Երբ արդեն սկսեցի խորանալ, տեսա, որ այստեղ լուրջ պատճառ կա։ Պատճառն այն է, որ այն ինստիտուտում, որ գլխավորում է Ռազմիկ Աբրահամյանը, կա հանրապետությունում միակը հանդիսացող բաժանմունք, որը նախատեսված է միայնակ մայրերի, չհաշվառված կանանց, ինչպես նաեւ սեռավարակներով եւ այլ վարակներով վարակված կանանց ծնելիությունը կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Այսինքն՝ գործ ունենք մարդկանց մի խմբի հետ, որոնք պրոբլեմներով են գալիս, դրա համար եթե հաշվառումներ չեն անցել, հետազոտություններ չեն անցել, նշանակում է այդ կանանց մի մասը կարող են լինել անչափահասներ և որոշակի խնդիրներ են ունեցել։ Այն կանայք, որոնք այդտեղ ծննդաբերել են, իրենց որոշումն հիմնականում այն է եղել, որ իրենք իրենց երեխաներից հրաժարվել են։ Մենք այս տարի ունեցանք մի դեպք, երբ աղբանոցում նորածին երեխա էին հայտնաբերել։ Երեխայի հայտնվելն աղբանոցում, բնականաբար, պատճառներ ունի, պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ հղիանում են, բայց ամոթից, խայտառակությունից, թասիբից, պատվից ելնելով հրաժարվում են երեխաներից»,-նշեց նա։
Դիլբանդյանը շեշտում է՝ խոսքը ընդհուպ մոտ 20 տարվա դեպքի մասին է․ «Երեխային ծնողից բաժանելը կյանքում որպես երեւույթ չի կարող տեղ ունենալ, քանի որ ծնողի, մոր համար կյանքում ամենամեծ արժեքը իր զավակն է։ Բացի այդ, մենք խոսում ենք դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 2000 թվականին, 2015, 2016 թվականին։ Այդ կանայք, որոնք թողել իրենց երեխային, հեռացել են, 20 տարի 10 տարի, 5-6 տարի հետո արթնանում են, հիշում են, որ իրենք ինչ-որ մի ժամանակ երեխա են թողել ինչ-որ մի տեղ։ Այսինքն՝ հիմնավորում են, թե իրենց ինչ-որ բան պարզաբանված չի եղել։ Բայց այդ պատճառաբանությունն, ըստ էության, ձեւական բնույթ է կրում, որովհետեւ եթե իրենց ցանկանային, կարող էին ցանկացած ժամանակ գալ, իրենց երեխային տեր կանգնել։ Ես ուզում եմ, որ հանրությունը ճիշտ ընկալի, հասկանա։ Ես չգիտեմ՝ ովքեր են կանգնած այս գործընթացի ետեւում, բայց չի կարելի ոտնատակ տալ մի ամբողջ կոլեկտիվի աշխատանքը։ Այսօր մանկաբարձներից շատերը վախենում են մոտենալ հղիներին, որովհետեւ ամեն մի քայլը, որ կարող է խնդիր առաջացնել հղի մոտ, ստիպում է մտածել, որ վաղը իրենք կարող են ձերբակալվել։ Սա լուրջ վտանգ ու սպառնալիք է ծննդաբերության եւ վերարտադրողականության հայեցակարգի համար»։
Փաստաբանը չի հերքում՝ հնարավոր է որդեգրման գործընթացում խախտումներ եղած լինեն․
«Միգուցե որդեգրման գործընթացում խախտումներ տեղի ունեցած լինեն, ես դա չեմ հերքում, բայց այն հոդվածը, որ կիրառվել է եւ մեղադրանք է ներկայացվել, այսինքն ապօրինաբար երեխային ծնողից զրկելու մասին, աբսուրդ է, այսօր ոչ մի ծնողից իր երեխային ոչ մեկ չի կարող զրկել»։
Հարցին՝ Ռազմիկ Աբրահամյանն ընդունո՞ւմ է, որ որդեգրման գործընթացում խախտումներ են թույլ տրվել, նա ասաց․ «Պարոն Աբրահամյանը ոչ մի բան էլ չի ընդունում, նաեւ դատարանում փաստվեց, որ այն մեղադրանքը, որ իրեն առաջադրվել է, հիմնավոր կասկածը բացակայում է։ Դրա համար կալանքի միջնորդությունը մերժվեց»։
Դիլբանդյանը համոզմունք հայտնեց՝ ունենք հեղափոխական փուլն անցած երկիր, որտեղ դատարանները կարող են անկախ որոշումներ կայացնել․ «Ես շնորհակալ եմ մեր արդարադատությանը, շնորհակալ եմ այս վիճակին, որ ունենք հեղափոխական փուլն անցած երկիր, որտեղ դատարանները կարող են անկախ, իրենց խղճին ու արդարությանը համապատասխան որոշումներ կայացնել»։
Նա պնդեց՝ Ռազմիկ Աբրահամյանը մեծ ներդրում ունի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտում, չէր կարող ապօրինի որդեգրման գործընթացում ներգրավված լինել։
«Ներկայիս բանակցությունները կողմերից յուրաքաչյուրը կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում է»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և հնարավոր զարգացումներին:
Հիշեցնենք, որ հանդիպումից օրեր անց ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ սեղանին դրված է կոնկրետ փաստաթուղթ, և հանդիպման ընթացքում կոնկրետ և իրական հարցեր են քննարկվել՝ խուսափելով դա որակել՝ որպես բովանդակային բանակցություն: Մամեդյարովը հիշատակել է, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը, նրա խոսքով՝ մշակվել է 2.5 տարի առաջ Մոսկվայում՝ եռակողմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը»՝ միաժամանակ նշելով, թե բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և, այսպես թե այնպես, պետք է լինելու շարունակել բանակցությունները»,- հայտարարել է նա:
Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»: Դեռևս Բրատիսլավայում կայացած բանակցություններից անմիջապես հետո Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը դիմել է համանախագահներին՝ անվտանգության բանաձև մշակելու խնդրանքով:
«Հայկական կողմը կարևորում է կարգավիճակը և անվտանգությունը: Բաքուն և համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է՝ կարգավիճակ, սակայն չեն հասկանում, թե ինչ ասել է՝ անվտանգություն, և հենց այս պատճառով դիմել են համանախագահներին՝ այդ անվտանգության բանաձևը մշակելու համար»,- նշել է Մամեդյարովը:
Հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայկական բնակչությունը նույնպես իրենց քաղաքացիներն են, և Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը ևս: Հայկական կողմն իր հերթին՝ հերքեց որևէ պլանի առկայությունը բանակցային սեղանին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, թե չգիտի՝ ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը:
Ալեքսեյ Մալաշենկոյի դիտարկմամբ՝ վերջին տարիներին տարբեր առիթներով խոսվել է ռուսական առաջարկների առկայության մասին, այդ թվում՝ արևմտյան համանախագահների կողմից, ինչը նշանակում է, որ դրանք ունեցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը, այսինքն՝ եղել են կոնսենսուսային առաջարկներ: Ավելին, նրա խոսքով՝ դրանք կողմերի համար բոլորովին նոր առաջարկներ չեն եղել: «Վերջերս կրկին ասվեց, որ դրանք հիմնվում են Մադրիդյան սկզբունքների վրա, պարզապես Ռուսաստանը՝ որպես ակտիվ միջնորդ, ով ունի ազդեցություն հակամարտող երկրների նկատմամբ, ունենալով սերտ հարաբերություններ, ում վստահում են նաև արևմտյան համանախագահ երկրները, չնայած ունեն տարաձայնություններ այլ հարցերում, որոշակի փուլերում մշակել է սեղանին առկա առաջարկները և ներկայացրել մեկ փաթեթով: Ուշագրավ է, որ ռուսական կողմը մշտապես հերքել է նման փաստաթղթի առկայության մասին խոսակցությունները, բայց նման բան կարող է լինել: Այլ հարց է՝ ներկայումս այն քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ: Յուրաքանչյուր կողմ կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանա:
Կարծում եմ՝ կարգավորման որ հարցերի շուրջ ընկալումներ են քննարկվում, այսինքն՝ դրանք կարգավորման բաղադրիչներն են, որոնք իսկապես կոնկրետ հարցեր են, սակայն, թե դրանք կոնկրետ այս փաթեթի մա՞ս են, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Բնականաբար, կա կողմ, որն ավելի հետաքրքրված է, որպեսզի նման քննարկումներ տեղի ունենան, բայց ներքին քննարկումների բովանդակությունն այդքան էլ հասկանալի չէ: Հետաքրքրականն այն է, որ բավականին երկար դադարից հետո կողմերն այս հանդիպումից առաջ և հետո բարձրաձայնեցին «կարմիր գծերը», ինչը երևի թե պետք է անեին, քանի որ հասարակությունների համար հասկանալի չէր, թե ինչի շուրջ են ընթանում կողմերի միջև խոսակցությունները:
Այդ «կարմիր գծերի» հրապարակումից պարզ դարձավ, որ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել, և, եթե այդ մասին հայտարարվում է բարձրաձայն, նշանակում է՝ մոտ ապագայում էլ չի փոխվելու, իսկ դա բանակցային գործընթացը դնում է վտանգի տակ, սակայն հասարակությունները վստահեցվում են, որ կողմերն իրենց դիրքորոշումներից ետ չեն կանգնել: Բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ պատերազմի հավանականություն կա, բայց այս պահին չկան նպաստավոր պայմաններ դրա համար, քանի որ հակամարտող երկրներում ներքաղաքական ակտիվ գործընթացներ են, որոնց ընթացքում լայնածավալ գործողություններ չեն կարող լինել. ամենաշատը կարող են գրանցվել հրադադարի խախտումներ: Այս ընթացքում կարող են ընթանալ նաև բանակցություններ, բայց դրանց ընթացքում լուրջ առաջընթաց չեմ սպասում, ինչպես և չեմ սպասում արդյունքներ բանակցային գործընթացից ավելի հեռու ապագայի համար: Կարծում եմ՝ այս հակամարտությունը շատ ավելի երկարատև հակամարտություն է, քան թվում է»,- ասաց Մալաշենկոն:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը միտումնավոր է անընդհատ այս թեզն առաջ քաշում՝ փորձելով Մոսկվային ավելի լուրջ ակտիվության դրդել: «Սակայն շատ առաջարկներ են եղել Ղարաբաղյան կարգավորման սեղանին, ես չեմ կարծում, որ այդ առաջարկներով է կարգավորվելու այս հակամարտությունը»,- ասաց նա:
Մալաշենկոն նշեց, որ 2020թ. սկզբին սպասվող հանդիպումից ակնկալիքն այն է, որ այն կուրվագծի հաջորդ տարի բանակցությունների ճանապարհային քարտեզը, ակտիվությունը, և հաջորդ տարի ևս կողմերը կհանդիպեն, քանի որ դրանք ինչ-որ մթնոլորտ են ստեղծում կողմերի միջև: Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումներին, ապա Մալաշենկոն գտնում է, որ հայկական կողմը կարող է աշխատել այդ ուղղությամբ լավ արդյունքներ արձանագրելու առումով: «Իհարկե, դա հեշտ չէ, բայց միջազգային հանրության ուշադրությունն է հարկավոր հրավիրել այդ հանգամանքի վրա, կարծում եմ՝ սա է ճանապարհը»,- ասաց Մալաշենկոն:
«ՔԿՀ-ներում ինքնասպանություն գործած անձինք հինգն են, որոնք եղել են կալանավորներ, նրանց դժգոհությունը պայմանավորված չի եղել ՔԿՀ-ի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։
Գոյունյանի խոսքով, հինգ դեպքերով էլ հարուցվել են քրեական գործեր, երկու դեպքերով քրեական գործերի վարույթները ավարտվել են, կարճվել են հանցադեպի բացակայության պատճառով.
«Մեկով անձը եղել է պարսկահայ, մեղադրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար և թողել է հետգրություն՝ խնդրելով իր ինքնասպանության դեպքով ոչ մեկին չմեղադրել։ Մյուսով, որով նախաքննությունը կրկին ավարտված է, ինքնասպանություն կատարող անձը մեղադրվել է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Հասկանալի է, որ ինքնասպանության շարժառիթը դրանով էլ պայմանավորված է եղել»։
Կալանավորների ինքնասպանության համար պայմաններ է ստեղծում նաև զբաղվածության բացակայությունը։ Խնդրով զբաղվում է «Դատապարտյալների աջակցության հիմնադրամը», որը, Գոյունյանի որակմամբ, ոչ արդյունավետ կառավարման արդյունքում կուտակել է մեծ պարտքեր։
«Իմ առաջ խնդիր եմ դրել, որ առաջիկայում լուծվի դատապարտյալների զբաղվածության հարցը։ Այդ նպատակով զբաղվում է «Դատապարտյալների աջակցության հիմնադրամը», որի լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է, ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, ձևավորել եմ աշխատանքային խումբ, որպեսզի ուսումնասիրեն միջազգային պրակտիկան և փորձենք տեղայնացնել։ Անհրաժեշտ են մեծ ներդրումներ, որպեսզի «Դատապարտյալների աջակցության հիմնադրամը» ոչ արդյունավետ կառավարման արդյունքում կուտակել է մեծ պարտքեր եւ այդ պարտքերի առկայության պայմաններում որքան էլ փորձեն՝ հեռանկարը ապահվելը շատ դժվար կլինի»,- նշեց Գոյունյանը։
Ըստ Գոյունյանի, քրեական ենթամշակույթի դեմ պայքարել պետք է ոչ միայն օրենսդրական փոփոխություններով, այլ նաև ՔԿՀ-ների ծառայողների աշխատավարձերը բարձրացնելով.
«Պետք է բարելավվեն ՔԿՀ-ների շենքային պայմանները, հոգեբանական ծառայությունները լուրջ խնդիր ունեն կատարելու։ Օրինակ, «Արմավիրում», որտեղ 750 անձ է պահվում, ունենք ընդամենը երեք հոգեբան, որոնք տուն էլ չգնան, չեն հասցնի։ Ինքնասպանության հակում ունեցող անձի հետ հոգեբանները աշխատանք են տանում»։
Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի են ունենում գաղտնի, բուռն գործընթացներ, որոնց մասին հանրությանը պետք է բացատրություններ տրվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելով, որ Նիկոլ Փաշինյանի հայտարությունների մեջ որոշակիություն չկա:
«Պիտի հայկական կողմը չզլանա, կարողանա ձևը գտնել խոսելու, իր հասարակության հետ խոսելիս չսահմանափակվի «արդեն ասել եմ, սա, նա» ասելով: Հասարակության մոտ առկա անորոշությունն աշխատելու է այս իշխանությունների դեմ: Դրանք բոլորը վնասում են այս իշխանությունների կայունությանը, իմիջին»:
Լարիսա Ալավերդյանի խոսքով ՝ բուռն քննարկումների արդյունքում կարող է որոշում կայացվել, որը հետագայում անակնկալի կբերի հասարակությանը: Ըստ նրա ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որոշակիություն չեն պարունակում:
«Նիկոլ Փաշինյանը չունի այնպիսի մի խումբ, որն իրեն կարողանա օգնել: Ղեկավարը պարտավոր է կազմակերպել բարձր մասնագիտական կարողություններ ունեցող խմբեր, որոնք իրեն կտրամադրեն բոլոր հնարավոր վարկածները»,-նշեց նա:
Լարիսա Ալավերդյանի խոսքով ՝ժողովրդի մեջ Արցախի հարցում կոնսենսուս կա, որն արտահայտվել է տարբեր ձևերով՝ սկսած 1992-1994 թթ., ապա նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ: Ըստ նրա՝ Արցախի հիմնահարց չկա, այն լուծված է, արցախահայությունը համայն հայության հետ միասին արդեն տվել է լուծում. դա Արցախի Հանրապետությունն է, և մնում է, որ Հայաստանի Հանրապետությունն այդ լուծումը պահպանի և պաշտպանի:
Մանրամասները՝տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=SkNW9pwgUus&feature=emb_logo
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին 20-ին Սանտկ Պետերբուրգում ընթացող Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին ԵԱՏՄ զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար շնորհեց բարձր պետական պարգև՝ «Բարեկամության» շքանշան։
ՌԴ ղեկավարը նշեց, որ Տիգրան Սարգսյանն անձնական մեծ ներդրում է ունեցել ԵԱՏՄ-ի զարգացման գործում, նրա ղեկավարությամբ ԵՏՀ-ն վերջին 4 տարիներին շատ հաջող է աշխատել՝ լուծելով ամենաբարդ հարցերը։
«Նա շատ բան է արել, որ ԵԱՏՄ-ն դառնա արդյունավետ տնտեսական միություն։ Մեծ ջանքեր է գործադրել բարձրացնելու նրա միջազգային հեղինակությունը։ Տիգրան Սարգսյանի ներդրումը մեծ է նաև հայ-ռուսական հարաբերությունների ընլայնման և ամրապնդման գործում»,-ասաց ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինը նաև ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը, լինելով ԵՏՀ նախագահ, կարողացել է ստեղծել շատ լավ աշխատանքային մթնոլորտ։
«Նա համբերատարություն էր ցուցաբերում այն հարցերի շուրջ, որոնք ընթանում էին սուր քննարկումների շրջանակում, ուժ էր գտնում ամեն ինչի համբերելու, բոլոր պայմանները ստեղծում էր, որ գայինք միասնական որոշման։ Ցանկանում եմ Ձեզ առողջություն ու հետագա հաջողություններ»,-ասաց Պուտինը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.