23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի անջատված մասը կվերաբացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։
«Ժողովուրդ ջան, տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին»,-նշել է նա։
Հիշեցնենք, դեկտեմբերի 18-ին Անահիտ Բախշյանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։
Գործի այս մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն «Հոկտեմբերի 27»-ից առանձնացված այս գործը Գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004 թվականին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։
Վերջին շաբաթների ընթացքում, երբ Կոնգրեսի երկու պալատները, մեկը ճնշող մեծամասնությամբ, մյուսը՝ միաձայնությամբ, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձևերը, շատերը հույս ունեին՝ սա կհանգեցնի նրան, որ Թրամփը ևս կճանաչի այն իր գալիք ուղերձում 2020 թ․ ապրիլի 24-ին, չնայած նա պարտավոր չէ դա անել։ Ի վերջո, ընդհանուր առմամբ Կոնգրեսի երկու պալատների 505 անդամներն աջակցել էին երկու բանաձևերին, որոնցից միայն 11-ն էին դեմ եղել, այսինքն ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 94%-ը կողմ էր քվեարկել:
Սակայն, Թրամփը հիասթափեցրեց աշխարհի ճնշող մեծամասնությանը, բացառությամբ թուրք և ադրբեջանցի ժխտողականների, երբ անցյալ շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարեց, որ «վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն այս հարցի վերաբերյալ արտացոլված են անցյալ տարվա ապրիլին նախագահի վերջնական հայտարարության մեջ»:
Այս երկու բանաձևերն անտեսող պետդեպարտամենտի հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց վռնդել ամերիկյան զորքերը Թուրքիայում գտնվող երկու ավիաբազաներից և խնդրել Թուրքիայի խորհրդարանին բանաձև ընդունել՝ բնիկ ամերիկացիների սպանությունները ճանաչելով որպես ցեղասպանություն։
Վերջին երեք տարիների ընթացքում Թրամփը չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը՝ 1915 թ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կանխամտածված զանգվածային սպանությունները հիշատակելիս։ Թրամփն այսպիսով հետևել է նախագահներ Օբամայի, Բուշ կրտսերի, Բիլ Քլինթոնի և Բուշ ավագի նախադեպին, որոնք բոլորն էլ հրաժարվել էին հայկական զանգվածային սպանությունները որակելուց որպես ցեղասպանություն: Միակ բացառությունը եղել է Ռոնալդ Ռեյգանը, որը 1981 թ․ ապրիլի 22-ին նախագահական հռչակագիր է հրապարակել՝ Օսմանյան կայսրության կողմից հայկական սպանությունները հիշատակելով որպես ցեղասպանություն:
Թրամփը 2019 թ․ ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է տարբեր մեղմասացություններ՝ «Հայոց ցեղասպանությունը» հիշատակելու համար ՝ առանց օգտագործելու այդ եզրը․ «1915 թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին»: Թրամփը հավելել է․ «Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը»։ Բացի այդ, Թրամփը գործածել է «Մեծ եղեռն» եզրույթը՝ խուսափելու «Հայոց ցեղասպանություն» բառերն արտասանելուց։ Թրամփը պարզապես պատճենել է նույն եզրույթը, որն օգտագործել էր նախագահ Օբաման։ Ցավոք, Թրամփը, որը հաճախ մերժում է Օբամայի քաղաքականությունը, որոշել էր հետևել իր նախորդի՝ «Հայոց ցեղասպանություն» եզրը օգտագործելու մերժմանը։
Թրամփի կողմնակիցներին նյարդայնացրել էր այն հանգամանքը, որ մի քանի թերթեր անվանապես անդրադարձել էին նախագահ Թրամփին՝ որպես «Հայոց ցեղասպանություն» եզրը մերժողի։ Թեև Թրամփն այս հարցի վերաբերյալ անձնական հայտարարություն չէր արել, սակայն պետդեպարտամենտը, որպես Թրամփի վարչակազմի մաս, նման հայտարարություն չէր անի առանց իր «Մեծ շեֆի» հավանության․․․ Բացի այդ, պետդեպարտամենտի խոսնակը ինքն անձամբ հղում էր կատարել Թրամփի՝ անցյալ տարվա ապրիլյան ուղերձին։ Թրամփի օգտին միակ բանն այն է, որ նա քարոզչական խոստում չի տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ՝ ի տարբերություն իր չորս նախորդների։ Թեև նա պարտավորություն չունի պահելու չտված նախընտրական խոստումը, սակայն նա չպետք է բերանը փակեր Անկարայի բռնապետի ճնշմամբ և հետապնդեր իր անձնական ֆինանսական շահերը, ինչպես հայտարարել է Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:
Թեև 2020 թ․ ապրիլի 24-ը դեռ առջևում է, սակայն հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելի բնավորությունը, չի կարելի վստահ լինել, որ նա այդ ժամանակ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրը, անձամբ ես, ոչ մի ակնկալիք չունեմ, որ նա կառերեսվի ճշմարտությանը և կհրաժարվի իր անձնական շահերից։
Անցյալ շաբաթ մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ Թրամփի վերընտրության հեռանկարների վրա։ 2019 թ․ դեկտեմբերի 19-ին, «Քրիստոնեությունն այսօր» (Christianity Today) ազդեցիկ ավետարանական ամսագրի գլխավոր խմբագիր Մարկ Գալին խմբագրական գրեց՝ «Թրամփը պետք է հեռացվի պաշտոնից» վերնագրով։ «Քրիստոնեությունն այսօր» ամսագրի հիմնադիրը հայտնի պատվելի Բիլլի Գրեհեմն է։ Սա կարևոր խմբագրական է, հաշվի առնելով այն փաստը, որ սպիտակամորթ ավետարանականների ճնշող մեծամասնությունը սատարում է նախագահ Թրամփին։
Ահա թե ինչպես է նախագահ Թրամփի հեռացումը պաշտոնից արդարացվում խմբագրականում․
1) Նախագահ Թրամփի փորձը՝ հարկադրելու Ուկրաինայի առաջնորդին հետաքննել իր քաղաքական հակառակորդին (Ջո Բայդենին)՝ «ոչ միայն Սահմանադրության խախտում է, այլ ավելի կարևոր՝ խորապես անբարոյական է»:
2) «Այս նախագահը վարկաբեկել է բարոյականության գաղափարը իր կառավարության մեջ: Նա վարձել և աշխատանքից ազատել է մի շարք մարդկանց, որոնք այժմ դատապարտված հանցագործներ են: Նա անձամբ խոստովանել է բիզնեսում անբարո գործողությունների և կանանց հետ ունեցած հարաբերությունների մասին, որոնցով նա շարունակում է հպարտանալ։ Միայն նրա թվիթերյան էջը՝ իր խեղաթյուրումների, ստերի և զրպարտանքների սովորական տողերով, գրեթե կատարյալ օրինակ է այն մարդու համար, որը բարոյապես կորած և շեղված է»:
3) «Մենք կարծում ենք, որ պաշտոնազրկման լսումները բացարձակապես պարզ են դարձրել, ինչը չի կատարվել Մյուլլերի գործով հետաքննությամբ, որ Թրամփը չարաշահել է իր լիազորությունները անձնական շահերի համար և դավաճանել է իր սահմանադրական երդմանը: Պաշտոնազրկման լսումները լուսաբանեցին նախագահի բարոյական թերությունները բոլորի համար։ Սա վնասում է նախագահության հիմնարկությանը, վնասում է մեր երկրի հեղինակությանը, նաև վնաս է հասցնում ինչպես մեր ժողովրդի ոգուն, այնպես էլ ապագային: Նախագահի դրական կողմերից ոչ մեկը չի կարող հավասարակշռել այն բարոյական և քաղաքական վտանգը, որին մենք բախվում ենք նման կոպիտ անբարո բնավորության տեր առաջնորդի ղեկավարությամբ»:
4) «Արդյոք Թրամփը պաշտոնից կհեռացվի Սենատի կողմից, թե համաժողովրդական քվեարկությամբ հաջորդ ընտրությանը, դա խելամիտ դատողության հարց է։ Այն, որ նա պետք է հեռացվի, կարծում ենք, որ ոչ թե կուսակցական հավատարմության, այլ Արարչի Տասը պատվիրանների նկատմամբ հավատարմության խնդիր է»։
5) «Հին ասացվածք օգտագործելով՝ ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով, ասել, որ անկախ նրանից, թե քանի ձեռք ենք շահում այս քաղաքական պոկերային խաղում, մենք խաղում ենք կոպիտ անբարոյականությամբ և բարոյական անունակությամբ դարսած խաղաքարտերով։
Եվ երբ մտածում ենք, որ ժամանակն է մեր բոլոր խաղանիշերը հրել սեղանի կենտրոն, հենց այդ ժամանակ է, որ ամբողջ խաղը փլուզվելու է։ Այն կփլուզվի ավետարանական կրոնի հեղինակության և ավետարանի աշխարհընկալման վրա։ Այն կփլուզվի նաև տղամարդկանց և կանանց պետության վրա, որոնց բարեկեցությունը ևս մեր խնդիրն է»։
Ամերիկահայերը և նրանց համախոհները պետք է շարունակեն ամոթանք տալ բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սկսած նախագահ Թրամփից, պետքարտուղար Մայք Պոմպեոյից և Ներկայացուցիչների պալատի այն 11 հանրապետական անդամներից, որոնք 2019 թ․ հոկտեմբերի 29-ին դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Դրանք են՝ Գրեգ Փենսը, Լարի Բուքշոնը, Ջեյմս Բերդը և Սյուզան Բրուքսը՝ Ինդիանա նահանգից, Մայք Ռոջերսը՝ Ալաբամայից, Էնդի Հարիսը՝ Մերիլենդից, Վիրջինիա Ֆոքսը և Մարկ Մեդոսը՝ Հյուսիսային Կարոլինայից, Թոմ Քոլը՝ Օկլահոմայից և Մակ Թորնբերին ու Քևին Բրեյդին՝ Տեխասից։
Հաջորդ տարվա նախագահական ընտրություններում ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի նախագահ Թրամփի և ոչ էլ Կոնգրեսի 11 հանրապետական անդամների օգտին, որոնք դեմ են քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևին․․․
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
«Երևանն ու Բաքուն լավ կանեն՝ արագ գործեն: Նրանք կարող են սկսել զրույցը փակուղային հարցերի շուրջ. Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ապագան, որոնց վրա հայ վերաբնակեցվածները իրենց տներն են կառուցել, միջազգային խաղաղապահ ուժերի պոտենցիալ դերը և ամենաառանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,-Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group-ICG) «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ հերթական զեկույցում նման խորհրդով է հանդես եկել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
ՄՃԽ զեկույցի համաձայն՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը դժվար կլինի, բայց դա միակ ճանապարհն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դուրս գալ փակուղուց: Եթե կողմերը հապաղեն, ապա, փորձագետների կարծիքով, կարող են բաց թողնել առաջընթացի հասնելու հնարավորությունը, որի պայմաններում հարաբերական խաղաղությունը չի կարող շարունակվել:
«Ելքեր փակուղուց» զեկույցն ուշադրություն է հրավիրում երեք հարցի վրա, որոնց շուրջ կողմերը հակադիր դիրքորոշումներ են ունեցել 90-ականների պատերազմից ի վեր։ Առաջինը Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ճակատագիրն է։ «Բանակցությունների համար պայմաններ ստեղծելու տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանը համոզի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին կասեցնել վերաբնակեցման նոր ծրագրերը, որի դիմաց Ադրբեջանն էլ կխոստանա վերաբնակեցման հետ կապված բողոքներ չուղարկել միջազգային դատարաններ կամ չպարտադրել հետագա պատժամիջոցներ սահմանված ժամկետով: Երևանը պնդում է, որ վերաբնակեցման ընդլայնման վերաբերյալ որոշումները Ստեփանակերտի ձեռքում են: Իրականում, սակայն, Հայաստանը զգալի ազդեցություն ունի՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության հիմնական երաշխավոր, որպես նրա բյուջեի մոտ կեսի մատակարար և նրա ապրանքների հիմնական շուկա: Իր հերթին՝ Բաքուն կարծես թե դեմ է նման փոխադարձ քայլերին՝ վախենալով, որ վերաբնակեցման սառեցման վերաբերյալ իրավական գործողությունների դադարեցման դեպքում ռիսկ կա, որ արդեն գոյություն ունեցող բնակավայրերը կընդունվեն այն պահին, երբ Երևանը կզգա, որ ավելի մեծ միջազգային աջակցություն ունի: Բայց Ադրբեջանը կարող է հրապարակայնորեն հաստատել իր դիրքորոշումն առ այն, որ վերաբնակեցումը հակասում է միջազգային օրենսդրությունը, նույնիսկ, եթե պարտավորվել է դադարեցնել նոր պատժամիջոցները կամ իրավական գործողությունները, և դրանով իսկ ազդանշան տալ, որ մերժում է գոյություն ունեցող բնակավայրերի շարունակական գոյությունը»,- ասվում է զեկույցում:
Երկրորդ հարցը, որի վրա ուշադրություն են հրավիրում ՄՃԽ փորձագետները, բանակցություններն են հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայելու, դրա կազմի ու մանդատի շուրջ։
«Չնայած 1994-ից ի վեր որոշակի ընդմիջումներով նման առաջարկները շրջանառվում են, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից, նման որևէ առաքելություն չի տեղակայվել: Կողմերից երկուսն էլ, որպես կանոն, հակադրվել են ռազմական ուժին: Նմանատիպ առաքելությունների պլանավորման համար 1990-ականներին ձևավորվել է ԵԱՀԿ ԲՄՊԽ, որը, սակայն, տապալվել է բանակցությունների առաջընթացի բացակայության պայմաններում: Կողմերի աջակցությամբ ԵԱՀԿ-ն կարող էր վերականգնել այն և նրան օժտել որոշակի, սահմանափակ ժամանակահատվածով (գուցե մեկ տարի) մանդատով՝ սահմանելու տարբերակները: Հետագայում սա կարող է կողմերի համար հիմք դառնալ՝ նման առաքելության շուրջ քննարկումների համար»,- նշում են խմբի փորձագետները:
Եվ երրորդ՝ վերջին կարևոր հարցը, զեկույցի համաձայն՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ ՄՃԽ փորձագետները զեկույցում ներկայացնում են այս հարցի վերաբերյալ երեք կողմերի դիրքորոշումները, արձանագրելով՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը և կողմերի միջև դիրքորոշումների տարբերությունը՝ կարգավիճակի վերաբերյալ ցանկացած բանակցություն, ամենայն հավանականությամբ, պետք է սկսել զգույշ և կիսապաշտոնական ձևաչափով:
«Երեք հարցերը փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրի առաջընթացը պահանջում է (և կարող է խթանել) առաջընթաց մյուսների մասով: Բայց կողմերը դանդաղ են գործել առաջին երկուսի՝ վերաբնակեցման և միջազգային խաղաղապահների կամ դիտորդների հնարավոր դերակատարության մասով` վախենալով, որ դրանք կարող են ազդել երրորդի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա քննարկումների վրա: Այս խոչընդոտները մեղմելու համար կողմերը կարող են խոստանալ, որ ձեռք բերված ցանկացած համաձայնագիր չի վնասի այլ հարցերի շուրջ բանակցություններին»,- ասված է զեկույցում:
Աշխատությունում Ղարաբաղյան հակամարտության բազմաթիվ հարցերի շարքում առանձին գլխով անդրադարձ կա Ռուսաստանի դերին։ Ուշագրավ է, որ զեկույցի այս հատվածում տեղեկատվություն կա «Լավրովի պլանի», դրա շուրջ հայաստանյան և ադրբեջանական դիրքորոշումների մասին: «Երևանն իր հերթին՝ մերժեց այդ առաջարկը։ Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ դրույթների բացակայությունը և հայ ղեկավարների մտավախություններն էին, որ նման խաղաղապահները, փաստորեն, Ղարաբաղին կզրկեն անկախության ապագա հեռանկարներից: Հայ որոշ պաշտոնյաներ, ըստ հաղորդումների, հայտարարել են, որ փաստաթուղթը, հնարավոր է՝ պատրաստվել էր Բաքվում՝ նկատի ունենալով, թե որքան համահունչ է այն, իրենց կարծիքով, ադրբեջանական շահերին։ Այսօր Լավրովի առաջարկը չի քննարկվում։ Ոչ միայն Հայաստանն է շարունակում մերժել այն, այլև Ադրբեջանն է վերադարձել «հավասարակշռված խաղաղապահ ուժերի» նախկին կոչերին, որոնք ներառում են մի քանի երկրների, այլ ոչ միայն՝ Ռուսաստանի խաղաղապահներից կազմված զորակազմեր: Ոմանք Բաքվում նույնիսկ վերադարձել են հին բանաձևերին՝ պնդելով, որ, եթե համանախագահող երկրներն իրենց ներդրումն են ունենում խաղաղապահ ուժերում, ապա նրանց անհատական ներդրումները պետք է կազմեն առաքելության անձնակազմի թվի ոչ ավելի, քան 10 տոկոսը՝ դրանով իսկ կրճատելով ռուս զինծառայողների թիվը, և, որ խաղաղապահները պետք է անզեն լինեն»,- ասված է զեկույցում:
«168 Ժամի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայաննանդրադառնալով զեկույցին՝ ասաց, որ ուսումնասիրում են ցանկացած նման զեկույց: Նրա որակմամբ՝ նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված և ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: Հետևաբար, Բաբայանի գնահատմամբ՝ այնտեղ բնական է, որ ոչ լիարժեք և օբյեկտիվ տեղեկություններ են: «Որոշ գաղափարներ ինչ-որ տեղ իրականությանը մոտ են, օրինակ՝ այն, որ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ, սա միանշանակ է, որովհետև Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումը, չգիտես ինչու՝ գրված չէ, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, որևէ տեղ գրված չէ Սաֆարովի հերոսացման և մի շարք այլ գործողությունների մասին…
Այս ամենը ցույց է տալիս, որ արդեն իսկ կա սուբյեկտիվ մոտեցում՝ հաշվի առնելով թուրքական և ադրբեջանական լոբբիների ազդեցությունն այդ խմբի վրա: Ընդհանուր առմամբ, սա մի զեկույց է, որը, չեմ կարծում, որ շատ ազդեցիկ է, պարզապես ծանոթանալու համար է: Հաշվի առնելով հեղինակությունը՝ ինչ-որ տեղ իներցիայի ձևով տարբեր կառույցներ կարող են նայել և ասել, որ այսպիսի զեկույց է եղել, բայց մտածել, որ այն ունի մեծ ազդեցություն տարբեր վերլուծական կենտրոնների, քաղաքական կենտրոնների դիրքորոշման վրա, այդպես չէ: Ժամանակին եղել է օբյեկտիվ, անաչառ, հիմա թուրք-ադրբեջանական լոբբին մտել է, և դա բերել է նրան, որ իրենց հեղինակությունը՝ որպես անաչառ, բարձր, որակյալ, օբյեկտիվ վերլուծական կենտրոն, հօդս է ցնդել»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ պետք է ուսումնասիրել այն խորհրդատվությունները, որոնք տեղ են գտնում զեկույցում, քանի որ դրանք ցույց են տալիս նույն թուրքական-ադրբեջանական արտաքին քաղաքականության միտումները: «Բայց ընդունել՝ որպես բեկումնային զեկույց, զեկույց, որը կարող է մեծ կարևորություն ունենալ, այդպես չէ: Նույն այդ զեկույցում, օրինակ, նրանք չէին կանխատեսել ապրիլյան պատերազմը: Ամենակարևոր միտումները չեն նկատվել՝ չե՞ն կանխատեսել, թե՞ դա միտումնավոր են արել, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ: Խորհուրդներից ոչ բոլորում կարելի է գտնել ադրբեջանական հետք, բայց կա նման բան, և խորհրդատվություններից ամեն ինչին չէ, որ պետք է լուրջ վերաբերվել»,- ասաց Բաբայանը:
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն էլ նշեց, որ նման զեկույցները ճանաչողական բնույթ են կրում, որոնք արտացոլում են իր արևմտյան գործընկերների պատկերացումները, գիտելիքներն այս հակամարտության, դրա կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ ՄՃԽ-ն կարգավիճակի հարցն արձանագրում է որպես էական հարց՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել: «Նրանք հասկանում են և անուղղակիորեն արձանագրում, որ Բաքվի՝ տարածքային ամբողջականության մասին կատեգորիկ հայտարարություններն արդեն չեն անցնում, նրանք ֆիքսում են, որ լայնածավալ ուժային սցենարի հավանականությունը ներկայումս չկա: Կանխատեսում են սադրանքի բնույթ ունեցող լարում, որը չի կարող լինել երկարատև»,- ասաց Տարասովը:
Խոսելով զեկույցում տեղ գտած «Լավրովի պլանի» հիշատակման մասին՝ Տարասովն ասաց, որ Մոսկվան պաշտոնապես հայտարարում է, որ չկա «Լավրովի պլան», պետք է ճիշտ հասկանալ, որ Մինսկի խումբը համակարգային կերպով իր առաջարկներն է մշակել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խնդրանքով այդ դիրքորոշումը հանրայնացնում է Մոսկվան, և դա սկսել են անվանել «Լավրովի պլան»: «Կարելի էր համակերպվել դրա հետ, եթե դրա ետևում լիներ բովանդակություն, բայց Ադրբեջանում դա այն կոնտեքստում են ներկայացնում, որ կարգավորման բանալիները Մոսկվայում են, և հենց Մոսկվան է մանիպուլյացնում իրավիճակը և Մոսկվան խաղում է, բայց այդպես չէ: Մոսկվան ընդամենը հանրայնացրել է ՄԽ առաջարկները: Այսքանը»,- ասաց Տարասովը:
Ընդհանուր առմամբ, ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ նկատվում է, որ կան ադրբեջանամետ տեսակետներ: «Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի. դա ես դիտարկում եմ՝ որպես զգուշացում և քամի, որը փչում է Բաքվից: Մի շարք այլ դիտարկումներում ևս նկատվում էր Բաքվի ազդեցությունն այս զեկույցի վրա»,- ասաց Տարասովը:
Նա համաձայն չէ շրջանառվող այն կարծիքների հետ, թե այս տարվա զեկույցն ավելի մանրամասն է և առանձնահատուկ կերպով տարբերվում է նախորդ տարիների զեկույցներից: Նրա որակմամբ՝ փորձագետներն ընդհանուր առմամբ ամփոփել են բոլոր զարգացումները և արտացոլել են այն հայտարարությունները, տեղեկությունները, որոնք եղել են շրջանառության մեջ այս տարի:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ: Այս մասին տեղեկացնում է ՊՎԾ-ն:
Մասնավորապես՝
· 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։
· Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով՝ 14801 քմ:
· 2016-2017թթ. ընթացքում համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրվել է օգնության գումարներ՝ խախտելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ համայնքի ղեկավարը իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները. միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրենքով այլ նպատակով նախատեսված, սակայն համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրված գումարը ենթակա է վերադարձման համայնքապետարանի բյուջե:
· Համայնքապետարանը՝ չունենալով նշագծման աշխատանքներ պատվիրելու իրավասություն, պատվիրել և վճարել է գծանշման աշխատանքների համար:
· Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից 2016-2017թթ. ընթացքում ամսական (փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ) ներկայացված կատարողական ակտերում առկա ծառայության միավորի գների համադրությամբ պարզվել է, որ յուրաքանչյուր ամիս տարբեր գին է սահմանվել սանիտարական մաքրման ծառայության համար, որի արդյունքում ընկերությանն ավել գումար է վճարվել:
· Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր։
· Առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի համայնքապետարանի կարիքների համար նախատեսված ապրանքների մատակարարման համար իրականացվել է վճարում:
· 2016-2018թթ Եղեգնաձորի ծննդատանը մարտի 8-ից- ապրիլի 7-ը ծնված երեխաներին օգնություն հատկացնելու նպատակով վճարված գումարի մի մասը որևէ փաստաթղթով չի հիմնավորվում:
· Համայնքապետարանի և «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև 03.02.2016թ. կնքվել է պայմանագիր, սակայն կատարողի կողմից ներկայացվել է պայմանագրային գնից ավելի մեծ գումարի չափով մատուցված ծառայություններ, որն էլ ամբողջությամբ համայնքապետարանի կողմից ֆինանսավորվել է:
· Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում համայնքի բյուջեով նախատեսված շենք-շինությունների կապիտալ վերանորոգումների համար նախատեսված գումարի մի մասը ծախսվել է ընթացիկ վերանորոգումների համար, ինչի արդյունքում ոչ նպատակային են ծախսվել ֆոնդային բյուջեի գումարները:
· 2016-2019թթ. իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ և թերացումներ։ Մասնավորապես՝ փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալներ, փաստաթղթերով ավել հաշվարկված գումարներ, պայմանագրային գնի թանկացում նախահաշվի նկատմամբ, իսկ իրականացված ասֆալտապատման աշխատանքների մի մասը դիտարկվել են որպես անարդյունավետ ծախս՝ ասֆալտապատման աշխատանքների ոչ պատշաճ որակի ապահովման տեսանկյունից:
· Եղեգնաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրամներից մեկի հետ 2018 թվականին կնքվել է մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր և իրականացվել է համապատասխան վճարում: Սակայն անպարտաճանաչ կապալառուի պատճառով աշխատանքները դադարեցված են, վերսկսման ժամկետ նախատեսված չէ, ինչի արդյունքում ամիսներ շարունակ համայնքի մոտ 122 երեխաներ մնացել են առանց նախադպրոցական կրթության, իսկ մանկապարտեզների աշխատակիցներին փաստացի չաշխատելու պայմաններում վճարվել է աշխատավարձ:
· Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետարանից ստացվել է համապատասխան գրություն, որի համաձայն կապալառու կազմակերպությունները պարտավորվել են ողջամիտ ժամկետում պատվիրատուի պահանջով վերացնել առկա բոլոր թերությունները։
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։
Անցած տարի հրապարակվել էր 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, այս տարի՝ 6.5 կամ 7 տոկոս, եւ այդ թվերը նույնպես «նկարված են», քանի որ չափազանցված են շուրջ երկու անգամ: Այդ մասին դեկտեմբերի 24-ին՝ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ ներդրումների մասին ցուցանիշները նույնպես սխալ են, քանի որ ընտրված է հաշվարկի սխալ մեթոդաբանություն:
Նա ընդգծել է, որ անցած տարի աշխատավարձն ավելացել է 3.8 տոկոսով, նույն ժամանակաշրջանի կտրվածքով գնաճը կազմել է 2.5 տոկոս, իսկ այս տարի աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով, իսկ գնաճը՝ 1.5 տոկոսով: «Սակայն իշխանություններն այստեղ հաշվի են առնում նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգը եւ դիտարկում դա որպես եկամուտ, սակայն դա այդպես չէ»,-պարզաբանել է նա:
Տնտեսագետի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր ցուցանիշը հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունն է: «Այս տարի 15 տոկոսով կավելանա հարկահավաքությունը՝ ի տարբերություն անցյալ տարվա, կամ 200-220 մլրդ դրամ ավելին կհավաքվի: Այդ գումարից 90 միլիարդը տնտեսական աճի արդյունք է, շուրջ 75 միլիարդը՝ ավտոմեքենաների ներկրման արդյունք: 60 միլիարդ դրամ կհավաքվի հարկային վարչարարության շնորհիվ: Դա նշանակում է, որ «հեղափոխության շունչն» արժե ընդամենը 60-70 մլրդ դրամ: Հաջորդ տարի անգամ դա չի լինի»,-ընդգծել է Հրանտ Բագրատյանը:
Նա հավելել է, որ միակ ելքը դրամի փոխարժեքի բարձրացումն է, եւ եթե Կենտրոնական բանկը դա չանի, կառաջանա ռիսկ, որ մեկ օրվա ընթացքում ցանկացած ժամանակ կյանքի որակը Հայաստանում կարող է ընկնել 2.5-3 անգամ, ինչը Հայաստանը կդարձնի տնտեսական գերեզմանատուն: «Ներկայիս կառավարության օրոք մենք լավագույն դեպքում կունենանք տնտեսական կորուստներ, ամենավատ սցենարով՝ այդ կորուստները կարող են հսկայական լինել»,-ամփոփել է վարչապետը:
Վերջին օրերին, հատկապես Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ կապված, հաճախակիացել են տարբեր կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պարենային և իրային նվիրատվություններ կատարելու վերաբերյալ դիմումները, որոշ դեպքերում նաև համացանցով հայտարարություններ տարածելու դեպքերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Այս կապակցությամբ ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ պարենային և իրային բոլոր միջոցներով։ Միևնույն ժամանակ՝ գնահատելով հայոց բանակին աջակցելու պատրաստակամությունը, պաշտպանության նախարարությունը հորդորում է նվիրատվության համար ձեռք բերված նյութական միջոցները ոչ թե անմիջականորեն փոխանցել զորամասերին, այլ, առանց ավելորդ գովազդի և հրապարակային հայտարարությունների, հանձնել ԶՈՒ կենտրոնական պահեստներ` հաստատված ընթացակարգով և կանոնակարգված կերպով բաշխումն իրականացնելու նպատակով:
Ընդ որում՝ պաշտպանության նախարարությունը հաշվի կառնի նվիրատվությունը կոնկրետ զորամասի տրամադրելու նվիրատուի ցանկությունը, ինչպես նաև լիարժեք հաշվետու կլինի փոխանցված նյութական միջոցները ԶՈՒ զորամասերին տրամադրելու գործընթացի վերաբերյալ»,-նշված է հայտարարությունում։
Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ, որովհետև դեռ չի սպառվել այն ինֆորմացիայի ծավալը, որ ունի Երևանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Այս վերջին ամիսների ընթացում այնքան գործարքներ են իրականացրել, մեկը մյուսի հետևից ջրի երես են բարձրանում»,- նշեց Խաժակյանը:
Նրա խոսքով, պարզապես պետք է հետևել գնումների առցանց ընթացակարգերին ու տեսնել, թե ինչքան վիճահարույց դրույթներ, փոխկապակցվածություններ կան, ուղղակի դրանք 100 տոկոսանոց ապացուցելն է բարդանում, ժամանակատար լինում, որովհետև քաղաքային իշխանությունը հեշտ ամեն ինչ հերքում է, պետք է ամեն ինչ ապացուցել:
«Իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերը խոսում են Կամազների հետ կապված գործարքների մասին, որոնք իրավական վիճահարույց հենք ունեն, պետք է իրավաբանները մանրամասն ուսումնասիրեն: Դրանք հանձնելու եմ ԱԺ քննող հանձնաժողովին: Փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ, բացահայտում են այդ սխեմայի մանրամասները»,- ասաց Դ. Խաժակյանը:
Նրա խոսքով, «ԿամԱզների» գործարքը եղել է դասական քաղաքական կոռուպցիա, միտումը սեփական կառավարչական ձախողումները քողարկելն է, որովհետև երբ այն պարտադիրության սկզբունքի վրա է, ոչ կամավորության, ինչն, ըստ էության, տողատակով սկսել են խոստովանել քաղաքապետարանի պաշտոնյաները:
«Մարդկանց մոտ այս ընկալումը նոր է: Պետք է հասկանանք, որ եթե առաջ պայքարն անձնական կոռուպցիայի, անձնական հարստացման դեմ էր, չի նշանակում, որ կոռուպցիայի մյուս տեսակները պետք է ընդունելի լինեն: Հիմա մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, բացատրենք, որ կոռուպցիայի տեսակ է: Այս դեպքում կոռուպցիայի առարկան այն է, որ տրվում է շինթույլտվություն կամ ինքնակամ շինության օրինականացում, դրա դիմաց քաղաքապետարանը ստանում է ինչ որ գույք»,- ասաց ավագանու անդամը:
Նա նշեց, որ շատ քաղաքացիների թվում է, որ սա իրենց չի հասնելու, վերաբերում է խոշոր կառուցապատողների, բայց պետք է հասկանալ, որ խոշոր կառուցապատողներից գնում անելու են հենց բնակիչները և այն գումարը, որը տրվել է քաղաքապետարանին, ըստ էության, արձանագրվելու է իր գնած բնակարանի արժեքի մեջ թանկացման տեսքով:
«Մի օր էլ, եթե, իհարկե, այս աղմուկից հետո հանդգնեն նման բան անել, գնան փոքր ու միջին ձեռնարկություններից ինչ-որ բաներ պահանջել, ինչը, բնականաբար, կլինի անընդունելի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչ 41-ամյա Գարիմով Աղամամադիի նկատմամբ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ն մասի (սպանություն) հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը. և Գ. Աղամամադին դատարանից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել էին Հրազդան քաղաքում առանձնակի դաժանությամբ 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանությունը։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու քննիչները մի քանի օպերատիվ քննչական խմբերով եղել էին մի քանի հասցեներում և, ի վերջո, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն էին բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գարիմով Աղամամադիին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն ազգությամբ թուրք է և Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ձերբակալվել էր։
Եթե ես զգայի, որ կոռուպցիոն նոր տարբերակ է սկսվում, ապա լուրջ կվերաբերվեի դրան, բայց ամեն ինչ շատ սահուն եղավ։ Այս մասին այսօր «Ազատություն TV»-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` անդրադառնալով նվեր ստացած «ԿամԱԶ»–ների դիմաց քաղաքապետարանի կողմից որոշ ընկերությունների շինթույլտվություններ տրամադրելու թեմային։
«Ամենակարևորը՝ քաղաքը ազատվեց աղբից։ Աղբի խնդիրը լուծելու համար պատերազմական ռեժիմի աշխատանք էր պետք կատարել։ Եթե այդ կարգավորման ընթացքում ինչ-որ բաներ են եղել, որ որոշ մարդկանց դուր չի եկել, ապա կներեք, բայց ես ավելի շատ մտածում եմ մեր երեխաների մասին, որ աղբի կողքով չանցնեն, քան այդ ինչ-որ խոսակցությունների»,- ասաց նա։
«Եթե «ԿամԱԶ»–ները չնվիրեին՝ աղբահանության խնդրի լուծում մի քիչ ավելի կերկարեր։ Շինթույլտվության հետ ոչ մի կապ չկա։ Ինչի համար աղբահանության այն ծրագիրը, որ վերջապես կառուցապատողների վրա որոշակի սոցիալական պարտավորություն դնել, բարձրացվեց ավագանիների կողմից, ԱԺ-ի կողմից։ Մենք գիտենք, որ ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ, և պետք է աղբյուրներ գտնենք, որպեսզի կարողանանք որոշակի հարցեր լուծել»,- ասաց Մեսչյանը։
Նրա խոսքով՝ «ԿամԱԶ»–ների տրամադրումը կոռուպցիա չէր, քանի որ անձնական շահ չկար։ Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր քաղաքում քաղաքապետն է որոշում, թե ինչ պարտավորություններ դնի կառուցապատողի վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարել էին, որ քաղաքապետարանը որպես նվիրատվություն է ստացել գույք և չի հրապարակել, թե ովքեր են նվիրատուները: Քաղաքային իշխանությունները նախ հերքեցին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատուներից մեկն է, սակայն այնուհետև հրապարակեցին նվիրատուների ցանկը, որտեղ կար նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը, որը պատկանում է նրա ընտանիքին։
Հիշեցնենք նաև, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ Օհանով 15/1 հասցեում է գրանցված «Ալեքս ընդ հոլդինգը», որը, այսպես ասած, նվիրատվություն է կատարել և Օհանով 15/1 հասցեն, որ որպես ինքնակամ շինություն է, օրինականացվել է: Նրա խոսքով՝ Օհանով 15/1 հասցեում շինթույլտվության համար դիմում էր ներկայացրել գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։
Առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։
Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.