23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԱԾ-ի անցկացրած հերթական փակ սոցիոլոգիական հարցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման նոր ռեկորդ է գրանցել՝ 19․5 տոկոս վստահություն վարչապետի նկատմամբ, այս մասին հայտնում է 168․am-ը՝ վկայակոչելով կառավարության մոտ կանգնած իր աղբյուրներին։
«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԱԱԾ-ի անցկացրած հերթական փակ սոցիոլոգիական հարցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման նոր ռեկորդ է գրանցել՝ 19․5 տոկոս վստահություն վարչապետի նկատմամբ։
Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, այդ տվյալը գրեթե ճշգրտորեն (19․3) կրկնել է վերջերս իրական ամերիկյան «Գելլափ» ընկերության անցկացրած հատուկ հարցման տվյալները։ Ասում են, թե հարցման պատվիրատուի (այսինքն՝ կառավարության) ներկայացուցիչը՝ Վլադիմիր Կարապետյանը, մեկ-երկու օր հապաղել է վարչապետին տվյալները ներկայացնել՝ կանխատեսելով նրա զայրույթը։ Եվ հենց այդ մեկ-երկու օրում էլ գաղափար է առաջացել, այսպես կոչվող՝ «կոոպերատիվ Գելլափի» հարցումը հրապարակել, որպեսզի Փաշինյանը հավատա այն թվերին, որոնց կուզեր հավատալ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին և 23-ին «GALLUP International association»-ի Հայաստանում՝ իրենց իսկ բնորոշմամբ, լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը երկու օր լրագրողների միջոցով հանրությանը ներկայացրեց անցկացված հարցման ցանկալի արդյունքները:
Բայց իրականությունը դրանից չի փոխվում: 19․5 տոկոս վարկանիշը չափազանց մտահոգող տվյալ և տհաճ նվեր է տարեմուտին»,- գրում է կայքը։
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մարդու իրավունքների սահմանափակում է: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Այսինքն՝ ում, երբ ուզեն, ոնց ուզեն՝ կլսեն: Ոնց են մարդուն գաղտնի լսում: Կարող ես ամեն ինչ լսել՝ ում հետ ժամադրվել, ինչ է արել: Ոստիկանության նախկին աշխատողներ կան, հին բնավորության համաձայն, ամեն ինչ կարող են անել, որ նման բաները լսեն: Ես չգիտեմ՝ ինչ դեպքում ոստիկանն իրավունք ունի լսելու: Եթե մենք այս ձևով ենք ուզում մեր երկրում կարգ ու կանոն հաստատել, դա, իմ կարծիքով, չի լինելու»,- ասաց նա, ապա հավելեց. «Մարդուն ոնց որ բռնեք «ժուչոկ» դնեք վրան»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց, թե խոսքը «ժուչոկների» մասին չէ: «Եթե «ժուչոկ», կարող է հավաքարարն առավոտն այստեղ դրած լինել: Իրավակարգավորումը վերաբերում է հեռախոսային լսումներին, որոնք իրականացվում են միայն դատարանի որոշմամբ»,-ասաց նա:
Քվեարկությամբ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ։
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանն են: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը:
«Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցն ընդհանուր առմամբ արտացոլում է իրողությունները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին:
Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խումբն օրերս իր հերթական զեկույցն է տարածել, որն այս տարի վերնագրված է «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում»: Ըստ զեկույցի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում բացված թույլ հնարավորությունները փակվելու ռիսկի տակ են: «Եթե դա տեղի ունենա, Բաքուն ու Երևանը կարող են ոչ միայն կորցնել այն ձեռքբերումները, որոնց հասել են վերջերս, այլև որոշ ժամանակով թաղել խաղաղության գործընթացը: Երևանն ու Բաքուն լավ կանեն արագ գործեն: Նրանք կարող են սկսել զրուցել այն փակուղի բերած հարցերի շուրջ. Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ապագան, որոնց վրա հայ վերաբնակեցվածներն իրենց տներն են կառուցել, միջազգային խաղաղապահ ուժերի պոտենցիալ դերը, և ամենաառանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ասվում է զեկույցում: Փորձագետների պատրաստած աշխատությունում առանձին գլխով անդրադարձ կար նաև ՌԴ դերակատարությանը կարգավորման գործընթացում, «Լավրովի պլանին»:
Ուվե Հալբախի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ ՄՃԽ զեկույցն արտացոլում էր այն իրողությունները, որոնք առկա են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Ըստ նրա՝ զեկույցը հայացք է առավելապես տարածաշրջանից դուրս աշխատող փորձագետների կողմից, որոնք մասնագիտացած են այս հակամարտության հարցում, բայց ոչ միշտ են հետևում ներքին միտումներին: «Կարծում եմ՝ հակամարտության գոտում իրավիճակի բռնկման հնարավորություն կա միշտ: Բնականաբար, այն հաջողությունները, որոնք գրանցվում են բանակցային սեղանի շուրջ սովորաբար, ևս վտանգված են նման հակամարտության դեպքում՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության բարդ բնույթը: Այսինքն՝ արժանահավատ են գնահատականները, որ բանակցությունները փակվելու ռիսկի տակ են, եթե չլինի շարունակական առաջընթաց բանակցային սեղանի շուրջ: Դա, թերևս, հեշտ խնդիր չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան տարաձայնություններ կողմերն ունեն թվարկված երեք առաջնահերթ խնդիրների, մասնավորապես` ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ:
Բանակցությունների ամենասուր հարցերը հենց սրանք են, հենց այս հարցերի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել: Այսինքն՝ խնդիրը ճիշտ է ներկայացված, կանխատեսումներն են շատ ավելի մեղմ ձևակերպված, երևի թե նկատի են առել այն հանգամանքը, որ բանակցային ներկայիս ինտենսիվությունը կպահպանվի, ինչը կչեզոքացնի բացասական սցենարների հնարավորությունը: Սակայն ես երկու սցենարն էլ հնարավոր եմ համարում:
Չեմ կարծում, որ առանցքային հարցերի ուղղությամբ առավելապաշտական ցանկությունները մի կողմ են դրվելու առաջիկայում և կողմերի դիրքորոշումները մոտենալու են, խնդիրը հենց սրանում է, որ կողմերի մոտեցումները, դիրքորոշումները կարևոր կետերում չեն հատվում, և երբ այդ մասին հայտարարվում է, իրավիճակը փակուղի է մտնում: Դրա միտումներն ինձ տեսանելի չեն: Կողմերն իրենց բոլոր առանձին անդրադարձներով հաստատում են, որ պատրաստ չեն զիջումների, ավելին՝ նախորդ շրջանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ծավալված խոսակցությունները և պայմանավորվածություններն առաջընթաց չեն համարում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Նա ուշագրավ համարեց նաև ռուսական պլանների մասին տեղեկությունները, որոնք տեղ են գտել զեկույցում: «Շատ տարբեր կարծիքներ են եղել այդ առաջարկների վերաբերյալ, արտահոսքեր են եղել, այդ առաջարկները կա՛մ որակվել են՝ որպես ադրբեջանամետ, կա՛մ հայամետ, կարևոր է իսկապես հասկանալ Ռուսաստանի դերը, շահերը տարածաշրջանում, հասկանալու համար նաև այն, թե ինչ կարող է առաջարկել Ռուսաստանը, և որքանով է այդ առաջարկը համաձայնեցված համանախագահ մյուս երկրների հետ: Ես կարծում եմ, որ համաձայնեցված է, և այստեղ միջնորդ երկրների միջև, որքան էլ որ տարօրինակ է, չկան տարաձայնություններ: Որքանո՞վ իսկապես կհաջողվի այդ առաջարկը դնել սեղանին ու քննարկել՝ չեմ կարող ասել, շատ անորոշ է, քանի որ կողմերից մեկը դա ցանկանում է, իսկ մյուսը՝ ոչ»,- ասաց Հալբախը:
Նրա համոզմամբ՝ առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնք կծավալվեն հաջորդ տարի, եթե բանակցային սեղանին չմիանա Արցախը, Հայաստանը պետք է փորձի շեշտը դնել շփման գիծը վերահսկելուն ուղղված գործողություններ նախաձեռնելու և իրավիճակի բռնկում թույլ չտալու վրա, որի մասին ենթադրություններն արվում են՝ դիտարկելով հայկական կողմի վերջին հայտարարությունները:
«Թե այլ ինչ հարցեր կարող են քննարկվել, չեմ կարող կանխատեսել, ես միայն տեսնում եմ այն, որ կողմերից մեկը ցանկանում է քննարկել այս թեման, մյուսը՝ բուն պլանները, որը Հայաստանը չի ցանկանում անել առանց Արցախի»,- նկատեց նա:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ՀՔԾ-ից:
Հիշեցնենք՝ այսօր առավոտից Հրայր Թովմասյանը ՍԴ-ում հարցաքննվում է ՀՔԾ քննիչների կողմից:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 հասցեի շենքն օտարելու գործընթացի շրջանակներում կատարել են ապօրինություններ։
Մասնավորապես, նրանք կազմել են անհիմն փաստաթղթեր, իսկ հիշյալ վարչության պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունը ընդամենը մեկ օրում կատարել է գույքի գնահատում՝ հիշյալ շենքը 2018 թվականի հունվարի 30-ին գնահատելով իրականից անհամեմատ ցածր՝ 259․304․000 դրամ։
Այնուհետև, մարտի 15-ին կառավարության որոշման հիման վրա կնքված պետական գույքի օտարման պայմանագրով շենքը 216․086․667 դրամով վաճառվել է մի ընկերության, որը շենքը գնելուց ընդամենը 2 օր անց այն բանկում գրավադրել է՝ 539․000․000 դրամով։ Այս կերպ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննական մարմնին։
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցւոմ տեղեկարցեց նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը՝ ապօրինի ճանաչել Թավադյանի ձերբակալությունը:
«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով, բավարարել է քննիչի միջնորդությունը: Որոշել է պարոն Թավադյանին երկու ամսով կալանավորել: Միանշանակ բողոքարկելու ենք, հայտարարությամբ հանդես կգանք, կտեղեկացնենք, հիմա կտեղափոխվի ձերբակալվածների պահման վայր, այնուհետև կալանավայր, դեռ հայտնի չէ, թե որ»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է Արմեն Թավադյանը:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով, «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Հայաստանի Հանրապետության տարածքից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի հնարավոր ելքը կանխելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման պայմաններում նրա՝ ՀՀ «Զվարթնոց» սահմանային անցակետով ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՀ ՀՔԾ վարույթ»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը հատել էր ՀՀ պետական սահմանը և որոշում էր կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Ավելի վաղ, ոստիկանությունից հայտնել էին, որ Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել են փամփուշտներ, որի հանգամանքները պարզվում են, սակայն չէին մանրամասնել, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը:
Ըստ մամուլում տարած տեղեկությունների` Սամվել Ուզունյանը մեկնելիս է եղել Մոսկվա՝ Երևան-Մոսկվա չվերթով, և հենց «Զվարթնոց» օդանավակայանում են նրա ուղեբեռը ստուգելիս հայտնաբերել փամփուշտը: Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն: Սամվել Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված ստուգումներով ու նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը, հանդիսանալով «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կատարել է ապօրինություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Պարզվել է, որ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-ից 2019 թվականների ընթացքում հիշյալ բարեգործական հիմնադրամին հատկացրել է ընդհանուր 316 հազար եվրոյից և 32 միլիոն դրամից ավելի արժեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես անապահով ընտանիքներին մարդասիրական օգնություն։
Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու անվան տակ, անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 89 միլիոն դրամից ավելի կազմող տարբեր իրեր։
Պարզվել է նաև, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը և, ձևական աճուրդներ է կազմակերպելով ու կեղծիքներ կատարելով, իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։
Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը, հաստատապես իմանալով, որ որդուն պատկանող հողամասում բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը առանց համապատասխան թույլտվության առանձնատուն է կառուցում, ոչ միայն չի կասեցրել ապօրինի շինարարությունը, այլև կազմել և տրամադրել է պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի Ստեփանավանի գրասենյակում 2015 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ Հանգամանքները պարզվում են։
Ես պարտավոր եմ լինել իմ կոլեգաների կողքին։ Այս մասին Armnewsհեռուստաընկերության եթերում ասել է երգչուհի Նունե Եսայանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության մասին հայտարարության տակ իրենց ստորագրությանը։
«Հարգարժան շատ մարդկանց հետ միացել եմ մի գաղափարի, որպեսզի փոխվի խափանման միջոցը մի մարդու, ով եղել է մեր երկրի երկրորդ նախագահը, ով ազգային հերոս է, ազատագրել է Արցախը եւ կարելի է այսպես շարունակել։ Թող լինի դատ, լինեն ապացույցներ, եթե կապացուցվի ինչ-որ բան, թող դատեն։ Բայց մինչև այդ պահել կալանավայրում, դա ինձ համար անթույլատրելի է»,- ասաց Նունե Եսայանը։
Նա ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն իրենց ընտանիքին հարազատ է.
«Ես միացել եմ իմ կոլեգային, Սյուզանը, Սիրուշոն, արդեն Լեւոնը մեր ընտանիքի անդամներն են։ Ես պարտավոր եմ լինել նրանց կողքին։ Որեւէ մեկը մեզնից ապահովագրված չէ, եւ կարող է մի օր էլ մեզ հետ ինչ-որ բան պատահել, եւ եթե իմ ընկերը, բարեկամը, կոլեգան իմ կողքին չլինեն, ապա իմ ապրելն արժեք չունի։ Երբ եղել է այդ հայտարարությունը, եղել են ստորագրություններ նաեւ Ռուսաստանից, որոնք եղել են հայտնի ու ազդեցիկ մարդիկ, նրանք իրենց արած գործով այդ գրողների մազերի չափ գործ են արել։ Ու հիմա դուք անուն եք դնում այդ մարդկանց, թե ինչու եք ստորագրե՞լ… ո՞վ են դրանք, թշնամիներ են եւ այլն։ Չեմ զղջում, որ ստորագրել եմ, քանի որ յուրաքանչյուրն ունի իր իրավունքը»։
Երգչուհին անդրադարձավ նաեւ իր եւ իր ընտանիքի մասին քննադատություններին. «Ոմանք անցել են ցենզուրայի սահմանը եւ ներխուժում են ընտանիք։ Իմ ու Ավոյի երկար ու երջանիկ ամուսնական կյանքը երեւի ոմանց զայրացնում է։ Եթե այն ժամանակ չեմ պատժել, հիմա պատրաստ եղեք, պատժելու եմ։ Հիմա մայր առյուծին արթնացրել եք, խնդրեմ»։
Նունե Եսայանը շեշտեց, որ օրենքի սահմաններում «պատասխան են տալու ամեն բառի համար». «Ես այսքան ժամանակ չեմ արձագանքել այդպիսի մեկնաբանություններին»։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ հանցանքի առկայության հարցը: Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Դավթյան,
Սույն բաց նամակով առաջարկում ենք քննարկել, թե արդյոք ստորև շարադրված հանգամանքներում առկա չէ հանցագործություն:
Այսպես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հրապարակային հետևյալ գրառումը՝ «Հրայր Թովմասյանը ղեկավարած հանցագործների բանդան այսօր չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ վերացրել է Բարձրագույն դատական խորհուրդ սահմանադրական մարմնի կարևոր գործառույթը։ Այսպիսի բան հնարավոր չէ պատկերացնել։ ՍԴ-ն իր այս որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորի լիազորությունները դադարեցնելու կարևորագույն գործառույթից։ Շարունակեք ձեռք մեկնել հանցագործներին․․ Հ․Գ․ Նախագահն էլ չստորագրեց ձեր վաղ կենսաթոշակների օրինագիծը» (աղբյուրը՝ , կցվում է նաև գրառման արտատպումը):
Պատգամավոր Արման Բաբաջանյանը նշված գրառմանը կից տեղադրել է նաև «news.am» լրատվական կայքի՝ «Օր առաջ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները պետք է դադարեցվեն. ՍԴ-ն ԲԴԽ-ի որոշումը հակասահմանադրական է ճանաչել» վերտառությամբ հոդվածը, որը լրատվամիջոցում հրապարակվել է 24.12.2019թ., ժամը 17:31-ին (կցվում է):
Լրատվամիջոցի հրապարակած այդ հոդվածի վերտառությունը և բովանդակությունը վկայում են այն փաստի մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանում քննվել է կոնկրետ գործ, այսինքն՝ իրականացվել է արդարադատություն, այդ գործով ընդունվել է որոշում: Պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հրապարակային հայտարարության մեջ հղում կատարելով նշված որոշմանը (դատական ակտին), ինչպես նաև՝ «որոշում է կայացրել» և «Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ…» արտահայտություններով հաստատելով, որ խոսքը վերաբերում է կոնկրետ գործը դատարանում քննելուն, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանում որոշումներն ընդունվում են գործերի կամ նյութերի քննության արդյունքներով, ՀՀ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին և մի շարք դատավորների վերագրելով «հանցագործների բանդա ղեկավարելու» և «բանդայում մասնակցելու» գործողություններ, հրապարակային զրպարտել է կոնկրետ հանցագործության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդված):
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև վերլուծելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հրապարակային հայտարարությունը` գտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերոհիշյալ արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներ, մասնավորապես՝ Արման Բաբաջանյանը ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին մեղադրել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ, այն է՝ անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով զինված խումբ (բանդա) ղեկավարելը և բանդայում մասնակցելը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանի`ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (դատավոր) լինելը հանրահայտ իրողություն է, գտնում ենք, որ դա լրացուցիչ հիմնավորման կամ ապացուցման անհրաժեշտություն չունի:
Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի դիսպոզիցիայի «զրպարտելը» գործողության հասկացությանը, նշանակությանը և նկարագրությանը, ինչով էլ ապացուցված կհամարվի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելը.
1. «Զրպարտություն» հասկացությունը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասում «Զրպարտություն» հասկացությունը սահմանված է հետևյալ կերպ․
«Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով ընդունված որոշման՝ անհրաժեշտ է ցույց տալ չորս նախապայմանների առկայություն, որպեսզի արտահայտությունը համարվի զրպարտող։ Այդ նախապայմաններն են.
1) հայտարարությունը պետք է լինի փաստի մասին (փաստացի տվյալներ),
2) հայտարարությունը պետք է ներկայացված լինի հրապարակային եղանակով,
3) հայտարարությունը պետք է չհամապատասխանի իրականությանը,
4) հայտարարությունը պետք է լինի անձի պատիվը, արժանապատվությունը կամ
գործարար համբավն արատավորող։
5) Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011թ. ՍԴՈ-997 որոշմամբ առանձնացրել է ևս մեկ հատկանիշ, այն է՝ հայտարարությունը պետք է անձին մեղադրի հանցանքի կամ զանցանքի մեջ, այսինքն` անձին վերագրվող արարքը պետք է արգելված լինի քրեական, մաքսային կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով:
Այսպիսով, համադրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հիշյալ հրապարակային հայտարարությունը «Զրպարտություն» հասկացության հետ՝ արձանագրում ենք․
1) Փաստի մասին հայտարարություն
Արման Բաբաջանյանի հրապարակային հայտարարությունը պարունակում է ՀՀ ՍԴ նախագահ (դատավոր) Հրայր Թովմասյանի և ՍԴ մի շարք այլ դատավորների մասին «փաստացի տվյալներ», ավելի ստույգ` Բաբաջանյանն իբրև հաստատված տեղեկություն, փաստ է ներկայացնում վերջիններիս` հանցավոր բանդայի մաս կազմելն ու այն փաստացի ղեկավարելը որն արտահայտվել է՝ «Հրայր Թովմասյանը ղեկավարած հանցագործների բանդան․․․» արտահայտությամբ, իսկ մյուս դատավորներին այդ բանդայում մասնակցելու մեջ մեղադրելը հաստատվում է՝ «Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ․․․»: ՀՀ սահմանադրական դատարանն այդ որոշումն ընդունել է կոլեգիալ կարգով, ձայների մեծամասնությամբ, հետևաբար դրան մասնակցած բոլոր դատավորները մեղադրվում են բանդայում մասնակցություն ունենալու մեջ:
2) Հրապարակային հայտարարություն
Հրապարակային է այն արտահայտությունը (կամ ներկայացված փաստերը), որը կատարվել է առնվազն երրորդ անձի ներկայությամբ, իսկ եթե հայտարարությունը կատարվել է ռադիոյի, հեռուստատեսության, համացանցի և կապի ու լրատվության այլ միջոցներով, ապա երրորդ անձին հաղորդակից դարձնելով (Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով որոշում): Պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառումը կատարել է համացանցային տիրույթում, «Facebook» սոցիալական ցանցի իր էջում, բոլորին հասանելի եղանակով:
3) Իրականությանը չհամապատասխանող հայտարարություն
Այս պահանջը պետք է հասկանալ բառի սովորական իմաստով։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ այդպիսին են սուտ, անհիմն կամ ոչ հավաստի տեղեկությունները: Պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից արված` քննարկվող հայտարարության մեջ ՀՀ ՍԴ նախագահ (դատավոր) Հրայր Թովմասյանի և ՍԴ մի շարք այլ դատավորների մասին արտահայտված մտքերը սուտ են, զուրկ են որևէ հիմքից և չեն պարունակում որևէ հավաստի տեղեկություն:
4) Արատավորող հայտարարություն
Քննարկվող հայտարարությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև իր բնույթով արատավորող է։
Համաձայն Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 որոշման՝ «Արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
5) Վերագրվող արարքը պետք է արգելված լինի քրեական օրենսգրքով
Պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հրապարակային զրպարտությունը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով նախատեսված արարքին: Պատգամավորը ՍԴ նախագահ (դատավոր) Հրայր Թովմասյանին և մի շարք այլ դատավորների մեղադրել է բանդիտիզմում, մասնավորապես՝ բանդա ղեկավարելու և բանդայում մասնակցություն ունենալու մեջ:
Այսպիսով՝ գտնում ենք, որ ամբողջությամբ առկա են առիթն ու հիմքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար:
Միաժամանակ առաջարկում ենք նկատի ունենալ, որ սույն նամակում շարադրված հանգամանքները քննարկելիս, եթե գտնեք, որ առկա չէ հանցագործություն, ապա այդպիսով հնարավորություն կստեղծվի հետագայում նույն զրպարտությունները հնչեցնել դատախազների ու քննիչների հասցեին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.