23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դեմ ՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ աղբյուրի՝ գործը քննելու է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո Մալյանը բողոքի ակցիա էր իրականացրել «Բաց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի մոտ և հայտարարել էր, որ արդարադատության հաջորդ նախարարը՝ Ռուստամ Բադասյանը, նշանակված է լինելու այս գրասենյակի կողմից։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook-յան էջում մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը, որը հանդես էր եկել Reuters գործակալության տեղեկության հերքմամբ Իրաքից զորքերի դուրսբերման մասին՝ ըստ գործակալության տրամադրության տակ հայտնված նամակի:
«Առաջարկում եմ ֆիքսել «սխալմունք» բառը, այլապես վաղը կրկին կսկսեն «ռուս հաքերների» կամ RT-ի վրա բարդել»,- գրել է նա:
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիայի զորքերի դուրսբերման մասին ավելի վաղ հրապարակված նամակը «սխալմունք» է եղել:
Նրա խոսքով՝ դա եղել է վատ կազմված սեւագիր, որն անգամ ստորագրված չէր եւ չպետք է հրապարակվեր:
«Այն (նամակը) ուղարկվել է մի քանի իրանցի առանցքային զինծառայողների օդային փոխադրումների եւ այլնի համակարգման համար: Հետո մեկի ձեռքից մյուսին է ուղարկվել, այնուհետեւ հայտնվել է ձեզ մոտ»,- պարզաբանել էր Միլլին՝ կրկին հաստատելով Էսփերի խոսքը, որ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս չեն գալիս:
Հիշեցնենք, որ Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է Իրաքից զորքերի դուրսբերման մասին՝ մեջբերելով իր տրամադրության տակ հայտնված նամակից:
Գործակալությունը հայտնել էր, որ նամակը գրել էր ԱՄՆ ծովային կորպուսի բրիգադի գեներալ Ուիլյամ Սիլին եւ հասցեագրված էր Իրաքի պաշտպանության նախարարությանը:
Գործակալության հայտարարությամբ՝ նամակի իսկությունը հաստատել էր Իրաքի պաշտպանության նախարարությունից աղբյուրը:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է.
«Վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել. «Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորեւ)։ Հղում է կատարված IMF-ի home page-ին։
Անմիջապես ասենք, որ նման բան չկա։
1. ՀՆԱ վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-Ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող։
2. ՆՓ-ի երազանքը, որ ՀՀ-ն կանցնի Ադրբեջանին 2020-ին ապացուցված չէ։ Ապացուցված է սակայն, որ, 1995-1999թ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել։ Օրինակ, 1996-ին ՀՀ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար։ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009թթ։ Սա ի գիտություն ՆՓ-ի և նրա հետևորդների, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում։
3. 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) ետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով։ Ի դեպ, 2017-ին (մինչև ՆՓ-ի վարչապետությունը) ետ էր մնում սոսկ 5.9%-ով Ադբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։
4. Ցուցանիշի “բարելավմանը” նպաստել է ոչ թե չկայացած տնտեսական աճը, այլ դրամի կուրսի արժևորումը։ Գլուխ ենք գովում չէ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) ետ է մնում Ադրբեջանից 1.8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1.2 անգամ (12004 դոլար։
Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի։ Այդ բանը հնարավոր է եղել միայն «թալանի» տարիներին»։
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հերքել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին տեղեկությունը, հայտնում է BBC News-ը:
«Ամեն ինչից անկախ՝ Իրաքից դուրս գալու որոշում չի կայացվել: Ես չգիտեմ, թե դա ինչ նամակ է… Մենք փորձում ենք պարզել, թե այն որտեղից է հայտնվել, ինչ է դա: Բայց Իրաքից դուրս գալու որոշում չի եղել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է նա:
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիայի զորքերի դուրսբերման մասին ավելի վաղ հրապարակված նամակը «սխալմունք» է եղել:
Նրա խոսքով՝ դա եղել է վատ կազմված սեւագիր, որն անգամ ստորագրված չէր եւ չպետք է հրապարակվեր:
«Այն (նամակը) ուղարկվել է մի քանի իրանցի առանցքային զինծառայողների օդային փոխադրումների եւ այլնի համակարգման համար: Հետո մեկի ձեռքից մյուսին է ուղարկվել, այնուհետեւ հայտնվել է ձեզ մոտ»,- պարզաբանել է Միլլին՝ կրկին հաստատելով Էսփերի խոսքը, որ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս չեն գալիս:
Հիշեցնենք, որ Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է Իրաքից զորքերի դուրսբերման մասին՝ մեջբերելով իր տրամադրության տակ հայտնված նամակից:
Գործակալությունը հայտնել էր, որ նամակը գրել էր ԱՄՆ ծովային կորպուսի բրիգադի գեներալ Ուիլյամ Սիլին եւ հասցեագրված էր Իրաքի պաշտպանության նախարարությանը:
Գործակալության հայտարարությամբ՝ նամակի իսկությունը հաստատել էր Իրաքի պաշտպանության նախարարությունից աղբյուրը:
Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու: Նման համոզման է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Սա սխալ հաշվարկված մեկ քայլանի գործողություն էր, առանց ռազմավարության ու մարտավարության:
1. Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը:
2. Իմպիչմենտի վրա այս քայլը ազդեցություն չի ունենալու: Դրական իմաստով չի ունենակու նաև վերընտրվելու հնարավորության վրա: (չմոռանանք Քարտերին, ով չվերընտրվեց Իրանի քաղաքականության տապալման պատճառով):
3. Վաշինգտոնում ներքաղաքական կրքերն ավելի են բորբոքվել:
4. Բացի դեմոկրատներից, Թրամփի այս քայլի հետ համաձայն չեն եղել նաև իր իսկ վարչակազմում:
5. ԱՄՆ-ն Իրանից հավանաբար նույնքան ցավոտ և համաչափ հարված կստանա:
6. Այս քայլով Իրանի քաղաքականության փոփոխություն և Իրանի զսպում տարածաշրջանում տեղի չի ունենա:
7. Այս քայլի արդյունքում Իրանի ժողովուրդը համախմբվելու է իշխանության շուրջ, այսինքն ներքին ընդվզումը թուլանալու է:
8. Չնայած պատերազմ չի լինի Իրանի կամ ԱՄՆ տարածքում, բայց պրոքսի պատերազմները կթեժանան, լայնացնելով աշխարհագրությունը:
9. Դրանք առավել ցցուն կլինեն Սիրիայի, Իրաքի, չի բացառվում նաև Լիբանանի տարածքում, որտեղ տեղակայված է Հեզբոլլահը:
10. Իրաքից ԱՄՆ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը այս երկրի համար ծանր հետևանքներ կունենա: Բաղդադը Վաշինգտոնի հետ արդեն իսկ գնում է բաց հակասությունների, որոնք հասան իրենց գագաթնակետին սպանությունից հետո:
11. Իրավիճակից բնականաբար կօգտվեն ահաբեկչական խմբավորումները: Սա նոր և լայն հնարավորություն է կիսամեռ Իսլամական պետության համար, որը գաղափարական միավորում է, հետևապես վերածնվելի:
12. Սա նոր հնարավորություն է նաև քրդերի համար:
13. Նոր մարտահրավեր Թուրքիայի համար, որը պարբերաբար ներխուժում է Իրաքի տարածք քրդերին հարվածելու համար:
14. Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը վերաբերելի է հայկական սփյուռքին, մանավանդ Լիբանանում և Սիրիայում:
15. Այլ վտանգ է իրենից ենթադրում պրոքսի բախումների հնարավոր հեռանկարը Հարավային Կովկասում, այդ թվում Հայաստանի տարածքում: ԱՄՆ և Իրանի հատուկ ծառայությունները կարծես վաղուց են օգտվում Հայաստանի տարածքից միմյանց դեմ աշխատելու համար»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Երեւանի կենտրոնում 16-ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար»,- նշվում է հաղորդագրությունում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Իրաքի դեմ՝ հայտարարելով, որ եթե ամերիկյան զորքերը լքեն երկիրը, Իրաքի կառավարությունը ստիպված կլինի Վաշինգտոնին վճարել երկրում տեղակայված «չափազանց թանկ» ռազմաբազայի համար, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ եթե Իրաքն ԱՄՆ զինված ուժերին խնդրել է լքել երկիրը «ոչ բարեկամական հիմքով», ապա «ԱՄՆ-ը նրանց դեմ այնպիսի պատժամիջոցներ կսահմանի, որ նրանք նախկինում չեն տեսել, եւ դրա համեմատ Իրանի դեմ պատժամիջոցները ձանձրալի կթվան»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին:
Բացի այդ, նա անտեսել է ավելի վաղ արտահայտած մտավախություններն այն մասին, որ որպես թիրախ Իրանի մշակութային օբյեկտների ընտրությունը կարող է ռազմական հանցագործություններ սադրել:
«Նրանց կարելի է սպանել մեր մարդկանց: Նրանց կարելի է ճանապարհային ականներ կիրառել եւ պայթեցնել մեր մարդկանց: Իսկ մեզ չի՞ կարելի ձեռք տալ նրանց մշակութային օբյեկտներին: Այդպես չի լինի»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորախմբերը մեկնել են Լիբիա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ զորախմբերը զբաղվելու են Լիբիայի ազգային համաձայնության կառավարության համակարգմամբ:
«Մեր նպատակը օրինական կառավարությանն աջակցելն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ և ասել, որ Լիբիայում արտասահամանյան միջամտությունը միայն կբարդացնի իրավիճակը:
Ավելի վաղ Էրդողանը հաստատել էր Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև կնքված ռազմական համագործակցության համաձայնագիրը: Թուրքական Միլլի մեջլիսում կայացած քվեարկության արդյունքում Էրդողանին՝ Լիբիա զորք ուղարկելու մանդատ տալու օգտին քվեարկել է 323 պատգամավոր, դեմ՝ 184: Դեկտեմբերի 26-ին Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնության վերաբերյալ պաշտոնական խնդրանքով դիմել էր թուրքական կողմին:
Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:
Իրանում հրաժեշտ են տալիս սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Վերջինիս դուստրը խոստացել է, որ հոր մահը սև օր կդառնա ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Ամբողջ Իրանում սգո արարողություններին մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ:
Հարյուր հազարավոր մարդիկ Թեհրանի «Հեղափոխություն» փողոցում են: Ժողովրդի շարքերում վեր են բարձրացել զոհված գեներալի լուսանկարները, սգո սև և վրեժի կարմիր դրոշները: Երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անձամբ է աղոթք կարդացել և սգացել գեներալի մահը: Ժողովրդի շարքերի միջից լսվում են «մահ Ամերիկային» բացականչություններ:
Սոլեյմանիի հրաժեշտի արարողությունը ներկայացվում է ուղիղ հեռարձակմամբ:
Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։
ԱԱԾ-ից հիշեցնում են, որ այս տարվա հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է։
Ծառայությունը չի հրապարակել ոչ ձերբակալվածի անուն ազգանունը, ոչ էլ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որի հատկանիշներով քրգործ է հարուցվել։
Ըստ ԱԱԾ տարածած տեսանյութի, քաղաքացին նշել է՝ որ հրապարակումն արել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու համար, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ, և «անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»։
Նրա խոսքով, չի պատկերացրել, որ իր հրապարակած գրառումը կարող է նման մեծ արձագանք ունենալ ու վնաս հասցնել Հայաստանի շահերին ու ազգային անվտանգությանը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.