23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):
Սակայն 2013 թվականի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երևանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։
Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ` վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը և կառուցել բնակելի տունը:
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Մինչ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է՝ լավ ապրելու համար պետք է աշխատել, առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ բժիշկներին գործազուրկ թողնելու։
ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով։ Ծննդատների դեպքում ԱՆ որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանվել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն։
«Բայց ո՞վ է ասում, որ ռայոններում տարեկան 150 ծնունդ պիտի լինի։ 2018 թվականի համեմատ Եղվարդի ծննդատանը ընդունված ծնունդները 17-ով ավելացել են։ Ունեցել ենք 136 ծնունդ»,- նշում են ծննդատան բուժաշխատողները։
Եղվարդի ծննդատան աշխատակիցներն ասում են, որ ծնունդների թվի նվազման պատճառ կարող է լինել նաև հանգամանքը, որ ծննդատունը տեղափոխվել է, և շատ ծնողներ չգիտեն այդ մասին։ Նրանք նշում են, որ եթե փակելու ծրագիր կար, ապա դա պետք է արվեր այն ժամանակ, երբ իրենք աշխատում էին, իրենց բնորոշմամբ, անմարդկային պայմաններում։
«Իսկ հիմա արդեն 3 ամիս ա՝ ամեն ինչով ապահովված ծննդատուն ունենք, պիտի սա փակեն, մենք անգործ մնանք, իսկ Երևանում հիվանդանոցները գերագեցած դառնա՞ն։ Էդ դեպքում կարո՞ղ են ծննդկանին անհրաժեշտ ուշադրություն հատկացնել։ Բոլորս էլ մարդ ենք, հանգստի կարիք ունենք, բժիշկը չի կարող անընդհատ ուշադիր լինել»,- նշում են Եղվարդի ծննդատան աշխատակիցները։
Եղվարդի «Նաիրիի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Նազարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռևս պաշտոնական գրություն չեն ստացել՝ ծննդատան լուծարման վերաբերյալ։
«Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, որ ծննդօգնության կարգավորումը լինի բարձր մակարդակով»,- նշեց Արմեն Նազարյանը։
Վերջինիս խոսքով, կախված հղիության ընթացքից և խնդրի աստիճանից, հղի կանայք հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ բուժհաստատությունը։
Այնուամենայնիվ, Եղվարդին ամենամոտ համայնքը, որտեղ հղի կանայք կստանան բուժօգնություն, գտնվելու է ամենաքիչը 15 կմ հեռավորության վրա՝ Երևանում։
Արմեն Նազարյանը նշում է, որ իրենք շտապ օգնության մեքենաներ են տրամադրելու հիվանդանոց դիմած բոլոր հղիներին, որպեսզի վերջիններս տեղափոխվեն անհրաժեշտ բուժհաստատություն։
Մինչ Եղվարդում լուծարվող ծննդատան աշխատակիցները դժգոհում են ստեղծված «անարդար» իրավիճակից, Աչաջրի նորոգված և բարվոք ծննդաբերական բաժանմունքում 2020 թվականի հունվարի 1-ին, 2-ին և 3-ին երեք ծնունդ են ընդունել, ի հեճուկս ծննդատան լուծարման հանգամանքի։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող և հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը ևս 2020 թվականի հունվարի 1-ից պետական ֆինանսավորում չի ստանում։
Բժշկուհի Նունե Ներսիսյանը նշում է, որ Աչաջուրի բժիշկների ինքնագործունեությունը կարող է իրավական հետևանքներ ունենալ. «Մենք ապրում ենք այնպիսի Հայաստանում, որ այսպես են վարվում բժշկի հետ։ Բայց բժիշկը տալիս է Հիպոկրատի երդում և չի կարող օգնություն ցույց չտալ։ Բացի այդ, բժիշկները 3 օր առաջ են հեռուստատեսությունից տեղեկացել, որ այլևս չեն ֆինանսավորվելու։ Այսինքն, եթե նույնիսկ իրավական քայլ լինի, իրենք կարող են նշել, որ գրավոր ծանուցում չեն ստացել, թեև նախարարությունը 2 ամիս առաջ պետք է գրավոր ծանուցում իրականացնի»։
Ներսիսյանի խոսքով, նախարարությունը որդեգրել է կարգախոս՝ «մահը ցուցանիշ չէ»։
«150 ծննդի հաշվարկը չգիտեմ ինչ տնտեսական վերլուծություններով են արել, քանի որ 5500 բնակիչ ունեցող Աչաջուրը մոտ 90 ծնունդ ունեցել է, թեև նախորդ տարի առաջին 3 ամիսներին ծննդատունը չի աշխատել, քանի որ ասել են՝ այն լուծարվելու է»,- նշեց Նունե Ներսիսյանը։
Նույն ճակատագրին է արժանացել Մարալիկի ծննդատունը։ 17 գյուղական համայնքներին սպասարկող ծննդատունը այս հունվարից այլև չի ֆինանսավորվելու։ Արդյունքում, 12 բուժաշխատողներ գործազուրկ կդառնան։
Առողջապահության նախարարությունը ծննդատան լուծարումը հիմնավորում է ծնունդների նվազման հանգամանքով։ 2018 թվականի համեմատ 2019 թվականին գրանցված ծնունդները նվազել են 50-ով։
Այս դեպքում Մարալիկի և հարակից 17 գյուղական համայնքների բնակիչներ ստիպված են լինելու գնալ Գյումրի կամ Արթիկ՝ կտրելով 12-27 կմ ճանապարհ։ Նշենք, որ Գյումրի-Մարալիկ երթուղային միկրոավտոբուսի ուղեվճարը 300 դրամ է, իսկ Արթիկ-Մարալիկ երթուղայինինը՝ 200 դրամ։
Սա՝ եթե հղին մենակ է գնում։ Այնինչ շատ հաճախ անհրաժեշտ կլինի նրան ուղեկցել։ Եթե ֆինանսական պահով անգամ դա ընդունելի տարբերակ է, ապա հնարավոր է, որ միշտ հղին կգտնի իրեն ուղեկցող։
Տեղեկություններ կան, որ լուծարման եզրին է նաև Վարդենիսի ծննդատունը։ Հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ ծանուցում չեն ստացել՝ ծննդատան լուծարման հետ կապված։
«2019 թվականին մեր մետ 247 ծնունդ է գրանցվել։ Նախորդ տարի ևս այդքան ծնունդ ենք ունեցել։ Ճիշտ է, վերջին տարիների ամսական ծնունդները նվազել են՝ 20-25 ծնունդ ենք ունենում, բայց 150-ի շեմը հատում ենք»,- նշեց Հովիկ Սարգսյանը։
Վերջինիս խոսքով, եթե Վարդենիսի ծննդատունը չգործի, հղի կանայք ստիպված են լիելու 30 կմ ճանապարհ անցնել, որպեսզի հասնեն մոտակա համայնքի՝ Մարտունու ծննդատուն. «Վարդենիս-Մարտունի տրանսպրոտ չկա, մարդիկ պետք է իրենց մեքենաներով հասնեն ծննդատուն։ Մարտունու ծննդատունը համարվում է ավելի բարձր կարգի, և ուղեցույցներով տրված է, եթե տեղափոխման հարց կա, շտապ օգնության մեքենանյով կտեղափոխվի, եթե հիվանդանոցում է պառկած ծննդկանը։ Բայց տնից գնալու դեպքում պետք է իր միջոցներով հասնի հարևան համայնք»։
Համաչափ զարգացան և դեմոգրաֆիկ աճի մասին խոսելուն զուգընթաց կառավարությունը որդեգրել է մարզային հիվանդանոցները և ծննդատները «անդամահատում» սկզբունքը։ 2020-ի համար առողջապահական բնագավառին հատկացրել է հավելյալ 1,9 մլրդ դրամի միջոցներ, որով նախարարությունը, ընտրելով ամենահեշտ տարբերակը, հիվանդ ատամը ոչ թե բուժելու, այլ հեռացնելու է։
Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ ՝ քաղաքական նկատառումներից ելնելով:
«Ու՞ր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներով:
Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-գրել է Պապյանը:
«Կան պնդումներ, որ կոմպրոմատների գաղափարն է օգտագործվում՝ անհատական տվյալների ապօրինի հավաքագրում եւ դրանց օգտագործում, որպեսզի դատավորները այդ ճնշման տակ համաձայնվեն։ Իհարկե, եղան նաեւ որոշ գերատեսչությունների , օրինակ, ոստիկանության կամ դատախազության կողմից հերքումներ, որոնք շատ դեկլարատիվ էին եւ անգամ իրականում տեղի ունենալու պարագայում ենթադրելի էր, որ հերքում կգնար, որովհետեւ խիստ ապօրինի եւ անթույլատրելի գործընթացի հետ ենք բախվում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի գործնական կիրառումն դրական արձագանք տալուն հակելուն ուղղված իշխանության հնարավոր գործողություններին։
Նշենք, որ մինչեւ այս պահը ՍԴ դատավորներից եւ ոչ մեկը դրական չի արձագանքել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքին, որով նախատեսվում է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ՍԴ դատավորի հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, ստանալ կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելաչափի չափով։ Փորձագիտական ու մասնագիտական շրջանակներն այս նախաձեռնությանը դիտարկում են որպես պետական մակարդակով կաշառքի առաջարկ։
Հիշեցնենք, 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել ՍԴ երկու դատավորների վերաբերյալ, որոնք վերաբերում են նախկինում այդ դատավորների ունեցած արտամուսնական կապերին։ Ըստ աղբյուրի, այդ տեղեկություններով ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում: Իսկ ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար:
«Որտեղ է իրականությունը , դեռեւս փաստերի մակարդակով չգիտենք, բայց առնվազն ինձ համար արժանահավատ են լրատվամիջոցի տեղեկությունները՝ զուտ հաշվի առնելով, որ բարեխիղճ լրագրությունը առնվազն ենթադրում է փաստերի ստուգման որոշակի գործողություններ։ Հաշվի առնելով նաեւ պրոֆեսիոնալիզմը, ճանաչումը, ենթադրում եմ, որ անպատասխանատու չէին գտնվի նման լուրջ տեղեկատվություն հրապարակելու պարագայում եւ ինչու ոչ , երբ արձագանքեցին դատախազությունը եւ ոստիկանությունը, եղավ հակադարձում, որ այդ տվյալները համապատասխանում են իրականությանը եւ լրատվամիջոցը տիրապետում է դրանք հավաստող փաստերի։ Եթե դրանք գոյություն ունեն, կարծում եմ, որ միջազգայնորեն շատ բացասական եւ կոշտ արձագանք է լինելու, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովն ուշադրությամբ հետեւում է, որպեսզի հավաստիանա, որ կամավորությունը որեւէ կերպ չի խախտվել»,-ընդգծեց իրավապաշտպանը
Սիրանուշ Սահակյանը շեշտեց օրենսդրական մակարդակում կամավորության երաշխիքների տրամադրման մասին եւ ընդգծեց՝ իշխանությունը պետք է զերծ մնա պրակտիկայում այդ կամավորությունը խեղաթյուրելուց ՝ անկախ միջոցից, լինեն կոմպրոմատների հավաքագրումը, քրեական հետապնդումները, թե խրախուսումները։
«Տեսնենք՝ ինչպես կընթանան զարգացումները, դատավորները ինչ որոշումներ կկայացնեն, եթե լինեն դրական որոշումներ, կարծում եմ ՝ պետք է ուսումնասիրվի, արդյո՞ք կամավորությունը պահպանվել է, թե ՞ հենց այդ գործոնների ներքո են հրաժարականներ տրվել»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Մենք արդեն ունենք ուժի մեջ մտած օրենք, որը հնարավորություն է տալիս ՍԴ դատավորներին հրաժարական ներկայացնել մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետը լրանալը՝ 70 տարեկանը եւ ստանալ աշխատավարձին հավասարեցված կենսաթոշակ ։ Ինչպես իշխանություններն են ներկայացնում, այդ օրենքի նպատակը նախկին կազմի հեռանալն է, բայց մարդասիրական լուծումներով։ Քանի որ օրենքը ուժի մեջ է մտել, ենթադրելի է, որ պետք է ստանա նաեւ այն ներգործությունը, որպեսզի դատավորները օգտվեն իրենց տրված այդ հնարավորությունից»։
Իրավապաշտպանը նաեւ ընդգծեց, որ առանձին դատավորներ ի սկզբանե մերժել են վաղ կենսաթոշակի գաղափարը, իսկ բազմաթիվ գործիչներ եւ իրավապաշտպաններ անթույլատրելի են համարում օրենքի տրամաբանությունը՝ հաշվի առնելով, որ հրաժարականի ցանկության դիմաց հարկատուների միջոցների հաշվին են ֆինանսավորելու դատավորներին այն դեպքում, երբ վերջիններս որեւէ գործառույթ չեն իրականացնի։
Նշենք, որ Սիրանուշ Սահակյանը դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստի հանդես էր եկել ելույթով, որտեղ բարձրաձայնել էր դատաիրավական համակարգի խնդիրների մասին։ «Հատկապես ուշադրություն էինք հրավիրել ՍԴ-ն զավթելու օպերացիային։ 2020 թվականի հունվարի 29-ից 30-ը նախատեսվում է խորհրդի նիստ, այդ նիստի շրջանակներում արդեն իսկ մեր հայտարարությանը եւ առաջարկներին անդրադարձ կկատարվի։ Ես մի փաստաթղթի եմ ծանոթ, որը կազմվել է հենց ՄԱԿ-ի շրջանակներում եւ այնտեղ արտացոլված է այն խնդիրը, որ ՀՀ դատական իշխանությունը գործադիրի կողմից ճնշումների է ենթարկվում։ Թե ինչպիսի հանձնարարականներ կտրվեն եւ պետությունը ինչպես կարձագանքի, արդյո՞ք պատրաստակամություն կհայտնի սերտորեն աշխատել եւ իրականացնել հանձնարարականները, թե կփորձի արդարացումներ գտնել, այս քննարկումների արդյունքում կորոշակիանա»,-նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ գործընթացները դեռեւս շարունակվում են եւ առաջիկա ամիսների ընթացքում կունենաք զեկույցը եւ նաեւ ՀՀ իշխանություններին ուղղված հանձնարարականները։
«Նաեւ կտեսնենք, թե որ երկրներն են դրանք տվել, որովհետեւ այդ հանձնարարականներն առաջարկվում են ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից, օրինակ, նախկինում Գերմանիան , Շվեդիան, ԱՄՆ-ը շատ ուշադիր են եղել դատական իշխանության անկախությանը վերաբերող հարցերում եւ հետեւողական առաջարկներ են ներկայացրել»։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ՍԴ-ի հարցին լուծում տալու հնարավորությանը՝ իրավապաշտպանը նշեց. «Դեռեւս ամիսներ առաջ ես ինքս էլ հրապարակային ելույթներում նշել եմ, որ այս իշխանության ճանապարհներից մեկը լինելու է նաեւ Սահմանադրությունը փոխելու կամ օրենքի ճանապարհով ՍԴ կազմի փոփոխությունը, օրինակ, Վճռաբեկ դատարանի կամ ՍԴ-ի միաձուլումն է, որը ինստիտուցիոնալ տեսանկյունից հիմնավոր չէ եւ իր հետ բազում խնդիրներ է առաջ բերելու՝ ոչ մի խնդիր չլուծելով , ինչեւէ , իրենց հռչակած խնդրին հասնելու համար դա իրավական ուղի կարող է լինել, բայց կարծում եմ, այն կառույցները, որոնք եզրակացություն են տալու, նայում են ոչ միայն մասնագիտական լուծումները, այլ նաեւ պրոցեսը ՝ արդյո՞ք այդ պրոցեսները տեղի են ունենում միայն իրավական բարեփոխումների, թե նաեւ քաղաքական խնդիրներ լուծելու տեսանկյունից։ Ես վստահ եմ, որ չեն կարողանալու անուշադրության մատնել շղթայի օղակները, որ մասնավորապես, դատավորի ներդրմամբ պրոցես է սկսվել, որը ձախողել է ինչ-որ փուլերում եւ երբ որ այդ բոլոր օղակները ձախողել են, վերջին հանգրվանն է դառնում սահմանադրական բարեփոխումների միջոցով միաձուլումը եւ չեմ կարծում, որ այդ գաղափարը ողջունվելու է»։
Ինչ վերաբերվում է սահմանադրական բարեփոխումների լեգիտիմությանը, ըստ Սիրանուշ Սահակյանի, նախ եւ առաջ անհրաժեշտ է մատնանշել այնպիսի հասարակական պահանջ, որը արդարացնում է երկրի Սահմանադրության փոփոխությունը, որովհետեւ սահմանադրական կայունությունը, ինչպես շեշտում է Սիրանուշ Սահակյանը, կարեւոր երաշխիք է։ «Դեռեւս հիմնավորումներ նախաձեռնողների կողմից չեմ լսել, նաեւ չեմ տեսնում գերկենտրոնացված վարչապետի դիրքի փոփոխությանը ուղղված հայտարարություններ , հետեւաբար, չեմ ենթադրում, որ դրանք իրական եւ բարի նպատակը բալանսավորումն է եւ օրինակ, գործադիրի որոշակի լիազորությունների կիսումը նախագահի հետ կամ այլ ուղղությամբ եւ հետեւաբար,չէի հերքի այն մոտեցումը, որ այդ բարեփոխումների նպատակների մեջ նաեւ ՍԴ կազմի հարցի լուծումն է, եթե այս կենսաթոշակային օրենքը ձախողվի»,-եզրափակեց իրավապաշտպանը։
2020 թ. հունվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հետեւյալի մասին. «2019 թվականին ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրական եւ նկարագրական տվյալները հավաքագրում է 2010 թվականից: Մահացության դեպքերը զինված ուժերում տարբերակվում են ըստ երկու մեծ ենթախմբերի՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով եւ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի: Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողը զինվորական ծառայության վայրում է մահացել, թե ոչ՝ մենք դիտարկում ենք որպես զինված ուժերի կորուստ, քանի որ բոլոր զինծառայողներն ընդգրկվում են զինված ուժերի թվաքանակում: Ավելին՝ այն դեպքերը, երբ զինծառայողը մահանում է ավտովթարի կամ, ինչպես որոշ դեպքերում է նշվում, ինքնասպանություն գործելու միջոցով՝ տանը, դրանք նույնպես համարում ենք զինված ուժերի մարդկային կորուստ, քանի որ միայն նախաքննությունը կարող է վերջնական եզրակացություն տալ, թե արդյոք զինվորական ծառայությունից դուրս մահվան դեպքը պայմանավորված է զինծառայության հետ կապված հանգամանքներով, թե՝ ոչ:
Նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ զինված ուժերում գրանցված մահացությունների «պատմական մինիմումի» վերաբերյալ՝ արձանագրենք, որ 2019 թվականի համեմատ ավելի քիչ մահացություններ գրանցվել են նաեւ 2011, 2013, 2014 թվականներին։
Այնուամենայնիվ, բացի վիճակագրական տվյալներից, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ զինված ուժերում թավշյա հեղափոխությունից հետո իրականացված փոփոխություններին:
Բացի հրապարակային ներկայացված՝ զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ գործողություններից՝ զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, առողջապահության վիճակի, գնումների բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որեւէ հայեցակարգի, ռազմավարության վերաբերյալ քայլեր չեն կատարվել: Նման պայմաններում նույնիսկ մահացության թվի նվազման պատկերը չի կարող համարվել տարիներ շարունակ զինված ուժերում արձանագրված համակարգային խնդիրների լուծման համարժեք ցուցանիշ: Հաշվի առնելով, որ նույնիսկ 2013 թվականին վարչական մեծ ջանքերի գնով հաջողվել էր պատմական նվազագույնի հասցնել մահերի թիվը՝ 31 հոգի (պաշտոնական՝ 30 հոգի), այդ փաստը երաշխիք չհանդիսացավ հետագա տարիներին մահացության թվի կտրուկ աճ գրանցելու համար, որը պայմանավորված էր զինված ուժերում համակարգային փոփոխությունների իրականացման եւ զինված ուժերի նկատմամբ արդյունավետ քաղաքացիական վերահսկողության բացակայությամբ:
Ավելորդ չենք համարում նշել, որ զինված ուժերում մահացության դեպքերով քննության արդյունավետությունը նույնպես ապահովված չէ, եւ մահվան դեպքերի պատճառների վերացման ուղղությամբ համակարգային մոտեցումները շարունակում են մնալ չձեւակերպված եւ չկատարված:
Որպես քաղավիացիայի կոմիտե մենք պարտավոր ենք հայտարարել որեւէ ռիսկ, որ կարող է առաջանալ չվերթի ընթացքում: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը` անդրադառնալով դեպի Իրան չվերթի հետաձգմանը:
«Բայց ի վերջո ավիաընկերությունը, թռիչքային անվտանգության պատասխանատուն ինքն է որոշում կայացնելու` ինքը մեր ռեկոմենդացիներին լսելու է, թե` ոչ: Մենք տենց հայտարարություն չէինք անի, եթե որեւէ վտանգ չլիներ: Այսինքն մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ շատ սերտորեն եւ այդ ռեկոմենդացիները գալիս են միջազգային կառույցներից, որ հիմա չարժի Պարսկաստանի օդային տարածքով թռնեն եւ պետքա զգույշ լինել»,-ասաց նա:
Ռեւազյանը նշեց, որ Իրանում կործանված ինքնաթիռի հետ կապված այս պահին քննություն է ընթանում եւ դրա համար մենք պարտավոր ենք զեկուցել, որ վտանգ կա, մինչեւ քննության արդյունքները չլինեն:
Ավարտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախնական քննության տվյալներով` ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության 8-րդ բաժնի գլխավոր օպերլիազորներ Կ. Թադևոսյանը և Վ. Հակոբյանը «ՍՎՍ-Դայմոնդ» ՍՊ ընկերությունում խախտումներ չհայտնաբերելու համար կաշառք են պահանջել:
««ՍՎՍ-Դայմոնդ» ՍՊ ընկերությունում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս, նշված ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու, այն է՝ նշված ընկերությունում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խախտումներ չհայտնաբերելու, դրանք չարձանագրելու, հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս պահանջել և 2019 թվականի հուլիսի 26-ին Երևան քաղաքում գտնվող այգիներից մեկում ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք», — նշված է մեղադրանքում:
Վ. Հակոբյանը կալանավորվել է, իսկ Կ. Թադևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ:
Հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգյանը հրամաններ է ստորագրել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ա. Սարգսյանի հրամանով լուծարվել են ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, որը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համակարգում ընդունված է որպես «օպերատիվնիկ»։
Արտակ Կարապետյանի կենսագրությունը
Ծնվել է 1966 թ. հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:
1984-1988 թթ.` սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանը: 22.09.1988-31.08.1989 թթ.` ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերում,
31.08.1989-14.06.1991 թթ.` ՀԽՍՀ ՆԳՆ ՀՊՎ թիվ 4 ԻՌՀՄ պետի տեղակալ,
14.06.1991-25.12.1992 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության կազմեթոդական բաժնի օպերլիազոր, 25.12.1992-20.12.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀ վարչության իրային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր ,
20.12.1993-08.09.1994 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 3-րդ բաժնի անչափահասների գործերով ավագ օպերլիազոր,
08.09.1994-30.10.1995 թթ.` Երևան քաղաքի Մաշտոցի ՆԳԲ ՔՀԲ պետի պրոֆիլակտիկայի գծով տեղակալ,
30.10.1995-18.03.1996 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ 4-րդ բաժնի պետ,
18.03.1996-28.10.1996 թթ.` Երևան քաղաքի Կենտրոնական ՆԳԲ պետի օպերատիվ գծով տեղակալ, 23.06.1997-19.08.1999 թթ.` ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բաժնի պետ,
19.08.1999-08.08.2005 թթ.` ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ,
08.08.2005-13.07.2011 թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ,
13.07.2011-22.05.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ,
22.05.2012-12.10.2012 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՆԳ վարչության Նոր Նորքի բաժնի պետ,
12.10.2012-18.10.2013 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ,
ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հոկտեմբերի 18-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2018 թ. մայիսի 18-ի հրամանով նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2018թ. օգոստոսի 20-ի հրամանով նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2020թ. հունվարի 8-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ: Պարգևատրվել է` ՀՀ ոստիկանության պետի կողմից բազմաթիվ խրախուսանքներով: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն արձագանքել է «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ իր դեմ հրապարակված հոդվածին։
«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով:
Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:
Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:
Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:
Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:
Պատիվ ունեմ։
Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ», –ինստագրամում գրել է Ա.Վանեցյանը
Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր):
«Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում մի նյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են տարբեր անուններ, Հայաստանի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին վարկաբեկելու ինչ-որ գործընթաց։
Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ, եթե ցանկություն ունենայի զբաղվել քաղաքականությամբ, դա կանեի հրապարակային, առանց ստվերային խարդավանքների։
Քաղաքականությամբ զբաղվող բոլոր կողմերին, այսօր եւ ապագայում, խորհուրդ եմ տալիս չփորձել ինձ ներքաշել եւ շահարկել իմ անունը ձեր քաղաքական խաղերի մեջ։
Իսկ այն անձանց, ովքեր իրենց առօրյա անձնական շահերից ելնելով իմ անվան հետ կապված ստեր են հորինում ու իրենց ղեկավարներին հրամցնում, զգուշացնում եմ` միշտ հիշեք, որ վաղ թե ուշ իրականությունը պարզվում է, ամոթով է մնում ու տուժում է սուտը հնարողն ու տարածողը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
«Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն կարող ենք անվանել քաղաքագետ.օռգ, Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: Կայքի խմբագրի եւ Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը», կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար»,-գրել էր կայքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.