23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդեն ասվել է, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Այս համատեքստում հերթական միջոցառումն իրականացվեց մայրաքաղաքում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր։
Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են, ուստի ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում՝ մշտապես իրականացնելով հատուկ միջոցառումներ, որոնք միտված են «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները վերացնելուն։
Հայաստանի նախկիան վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալով նմանվում է գնալով նմանվում է ԽՍՀՄ կոմունիստ ղեկավարներին, երբ պողպատի ու ցորենի արտադրությունը ամեն տարի ավելանում էր, իսկ մարդիկ կուշտ փորով հաց չէին ուտում։
Տնտեսագետն արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստան ժամանածների թվի վերաբերյալ երեկվա գրառմանը.
«Գիտեք մեր հարգարժան կառավարությունը անընդհատ տեղեկատվություն է հրապարակում, որն անպայման իրականությանը չի համապատասխանում։ Մարդ պիտի չափ սահման ունենա։ Հո չե՞մ կարող ես ամեն օր դիտողություններ անել վարչապետի կամ նախարարների ելույթի մասով։ Մյուս կողմից, արդյոք մտավորականը և նամանավանդ նախկին վարչապետն ու տնտեսագետը պարտավոր չէ վիճակագրական կեղծարարություններն ու անճշտությունները վեր հանել։
Հիմա ավելի կոնկրետ։ Երեկ էկոնոմիկայի նախարար ՏԽ-ը հայտարարեց, որ 2019-ին ՀՆԱ-ն սպասվում է 7.5% աճով։ Մի քանի ժամ հետո ԱՎԿ-ն վերջապես ավելի քան 1 շաբաթ ուշացումով հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ հունվար-նոյեմբերին՝ 7.5%։ Երեկ չէ մյուս օրը հայտնի հեռուստահաղորդման ժամանակ նշել էի, որ ԱՎԿ թիվը չի տալիս, սպասում է ցուցմունքի։ Ցուցմունքը եղավ։ Իսկ ՏԽ-ին պիտի ասեմ, որ նրա ասուլիսը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին։ Բանն այն է, որ վիճակագրությունը անկախ է, և ՏԽ-ն իրավունք չունի թիվ ասել ՍՄ-ից առաջ, երբ խոսքը վերաբերում է անցած շրջանին (ապագա կանխատեսումներ՝ խնդրեմ)։
Իսկ երեկոյան կարդացինք վարչապետ Փաշինյանի գրառումը դեպի ՀՀ և ՀՀ-ից մեկնողների ու ժամանաողների մասով (https://news.am/arm/news/554454.html)։ Նա ասում է. «2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ: 2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ: Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից:2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով: 2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավել է եղել, կրկին ուշադրություն, 133 հազար 826-ով:
Նախ, ի՞նչու է ՆՓ-ն, առաջ ընկնում ԱՎԿ-ից և հայտարարում թվեր, որոնք պաշտոնապես չեն հրապարակվել։ Եղբայր, անկախ վիճակագրության օրենքով դրա բացառիկ իրավունքը քեզ չի տրված։
Երկրորդ, 2018 և 2017 թվերը մեզ համար անհասկանալի են։ Նույն ՆՓ-ի օրոք ԱՎԿ 2017-ի համար համար սահմանային գրանցում է ֆիքսել. մուտք 3398143 մարդ և ելք 3425040 մարդ (https://www.armstat.am/file/article/sv_12_18a_520.pdf)։ 4373117 մարդ թիվը ո՞րտեղից։ Կամ 2018-ի համար գրանցվել է մուտք 3757168 և ելք 3741855։ ՆՓ-ի մոտ առկա է 4785875 ժամանում։ Իհարկե, կարելի է ասել, որ դրանք տարբեր թվեր են։ Բայց չէին կարող ՆՓ-ի թվերը մեծ լինել ԱՎԿ թվերից, քանզի առաջինի մոտ բազմակի այցելությունների պարագայում միայն մեկն է հաշվառվում, իսկ ԱՎԿ-ն պարզապես գրանցում է սահմանային անցակետերով մուտքերն ու ելքերը ըստ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների։ Ուրեմն, կամ ՆՓ-ն է սխալ, կամ ԱՎԿ-ն։ Չհաշված հնդիկների մուտքն ու ելքը և մեկ էլ ռազմաճակատի գծում ադրբեջանական դիրքապահների կողմից սահմանային խախտումները։
Երրորդ, ՆՓ-ն ընդունում է, որ և 2018-ին, և 2019-ին մեկնողները եկողներից շատ են եղել. 11982 և 9467 մարդ։ Հետո ասում է. պատկերացնու՞մ եք 2017-ին մեկնողների թիվը ժամանողների թվից շատ է եղել -133826 մարդով։ Իսկ ոչինչ որ նույն փաշինյանական ԱՎԿ 2017-ի համար մուտքի և ելքի տարբերության մասով տալիս է սոսկ -26847 մարդ, իսկ այդ թվում ՀՀ փաստաթղթերով՝ -36191 մարդ։ Լավ, կրկին ենթադրենք, որ խոսքը տարբեր մեթոդիկաների մասին է (պիտի ասեմ, որ մեկնողների և եկողների տարբերության մասով ոչ մի մեթոդիկա նման անդունդ չէր ունենա)։ Բա հնդիկնե՞րը։ ՆՓ ի՞նչու չեք ներկայացնում թվերը միայն ՀՀ փաստաթղթերով մարդկանց նկատմամբ։ Չ՞է որ նման հնարավորություն կա։ Եթե ընդհանուրով եք դատում, ապա կարելի է ասել, որ իրականում հայերը շարունակում են լքել Հայաստանը։ Իսկ թավշյա հեղափոխության ժողովրդագրական էֆեկտն այն է, որ հայերին փոխարինում ենք հնդիկներով։
Չորրորդ, ասում է 2019-ին 2017-ի համեմատ 22.1%-ով ավել մարդ է ժամանել։ Որ ի՞նչ։ է 2017-ին էլ 2015-ի համեմատ 25.4%-ով էր ավել (3398413-ը 2709273-ի դիմաց)։ Աճի տեմպը դանդաղել է…
Հինգերորդ … և այլն և այլն։
p.s. Այս էլ որերորդ անգամ ՆՓ-ն թվեր է ներկայացնում (հիշում եք տարեսկզբի վեճը աշխատատեղերի վերաբերյալ, տարվա կեսերին բյուջեի ավելի քան 25% գերակատարման, 1 շնչի ՀՆԱ-ի ցուցանիշի մասով և այլն) չպահպանելով տարրական վիճակագրական կանոններ, հապճեպ, թվերին տալով անհարկի քաղաքական երանգ, չխորհրդակցելով անձնակազմի հետ և այլն։ Նա գնալով նմանվում է ԽՍՀՄ կոմունիստ ղեկավարներին, երբ պողպատի ու ցորենի արտադրությունը ամեն տարի ավելանում էր, իսկ մարդիկ կուշտ փորով հաց չէին ուտում։
Մեր քաղաքական ուժը պայքարել է ՍՍ-ին իշխանությունից հեռացնելուն, սատարել է դրան։ Մենք հիմա էլ գտնում ենք, որ ՍՍ-ն 0 մակարդակի կառավարիչ է եղել։ Բայց մենք չենք տեսնում նաև որևէ արդյունավետություն ՆՓ-ի կառավարման մեջ։ Եվ պետք չի մեզ ասել. եթե ՆՓ-ին քննադատում եք, ուրեմն ուզում եք ՍՍ-ն հե՞տ գա։ Ո՞վ ասեց որ դա այդպես է»։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ձեւավորված է անձնիշխան համակարգ, որի ժամանակ օբյեկտիվ դատական գործընթացներ տեղի չեն ունենում հատկապես, երբ դրանք կապված են քաղաքական գործընթացների հետ, դժվար է ասել, թե վարչապետ Փաշինյանի հարցաքննությունը գաղտնալսման գործով ինչու է հիմա տեղի ունենում։ Ամենայն հավանականությամբ այդ պատվերն իրականացված է հենց իշխանական թիմից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՔԿ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը։
Հիշեցնենք, առավոտյան Փաշինյանը քննիչի հետ սելֆի հրապարակեց, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվել է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործերով։
ՔԿ-ի հաղորդմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված գործի շրջանակում Փաշինյանը ներկայացել է որպես վկա, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործի շրջանակներում որպես տուժող։
«Սա քաղաքական գործընթաց է, որը ծրագրում եւ իրականացնում են այդ ծրագրի ղեկավարները։ Մենք միայն կարող ենք ենթադրել, թե ինչու է նա հիմա հրավիրվել հարցաքննության։ Դա կարող է լինել եւ ԱԱԾ նախկին ղեկավարի հետ կապված եւ այլոց հետ կապված»,-նշեց Բադալյանը։
Ըստ նրա, եթե խոսք լիներ իրավական գործընթացի մասին, վարչապետը պետք է հարցաքննության ենթարկվեր դեռ 1.5 տարի առաջ։ «Հաշվի առնելով, որ անցել է 1.5 տարի եւ վերջին օրերին ԱԱԾ նախկին տնօրենի հետ կապված գործընթացներ եղան, չի բացառվում , որ «իրավական դիզայնով» այդ գործը կարող է շատ հանգիստ ուղղորդված լինել եւ ունենալ քաղաքական նպատակ՝ չեզոքացնելու անձնիշխան համակարգին այս պահի դրությամբ անհանգստացնող քաղաքական պոտենցիալ գործիչներից մեկին»,-ասաց քաղտեխնոլոգը։
Ըստ Բադալյանի, Հայաստանում թե գաղտնալսման, թե ՀՀ 2-րդ նախագահի եւ մյուսների դեմ հարուցված գործով իրավական գործընթաց տեղի չի ունենում։
«Այս գործընթացները արդեն քաղաքական են, իսկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկությունները, թե ինչու հիմա, իմանում են այդ գործընթացները նախաձեռնողները։ Տրամաբանական չէ ձայնագրությունից տարի ու կես հետո հարցաքննել։ Իհարկե, կարելի է ասել, թե հիմա փաստեր ի հայտ եկան, բայց մենք տեսնում ենք, որ այդ փաստերը հայտնաբերվում են այն ժամանակ, երբ այս կամ այն քաղաքական գործիչը ինչ-որ խնդիրներ է ստեղծում։
Օրինակ, ՀՀ 3-րդն նախագահի դեմ հանկարծ փաստեր հայտնաբերվեցին Զագրեբում ունեցած ելույթից հետո, 2-րդ նախագահի նկատմամբ՝ ապրիլ-մայիսյան իրադարձություններից անմիջապես հետո»,-նկատեց Արմեն Բադալյանը։
Նա շեշտեց՝ զարգացումները ցույց կտան, թե ուր է տանում սկսված գործընթացը։ «Մի նայեք այդ հարցին որպես իրավական, սա քաղաքական գործընթաց է»,-եզրափակեց Արմեն Բադալյանը։
Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների աճի մասին, մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսի 1-ից առաջին երեխայի համար միանվագ նպաստը 50 000 ՀՀ դրամի փոխարեն կդառնա 300 000 ՀՀ դրամ, իսկ երկրորդ երեխայի համար 150 000 ՀՀ դրամի փոխարեն՝ 300 000 ՀՀ դրամ։ 300 000 ՀՀ դրամի սահմանման հիմքում ընկած է երեխայի ծննդյան ժամանակ անհրաժեշտ ապրանքների հանրագումարը՝ մահճակալ, շորեր և այլն։ Անշուշտ, ողջունելի է առաջին և երկրորդ երեխաների նպաստերի բարձրացումը, սակայն դա մեր ժողովրդագրական խնդիրը չի կարող լուծել։ Մեր սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի երեք և ավելի երեխաների ծնունդների թվի աճին։
Խնդիր է նաև այս նպաստների վճարման գործընթացի չհամակարգված բնույթը:
2019 թվականի տարեվերջին լույս աշխարհ եկավ իմ առաջնեկը, և նրա ծննդյան վկայականը հանելիս միաժամանակ ստացա ծանուցում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության Շենգավիթի մասնաճյուղից (նախկին՝ ԶԱԳՍ), ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 13-ից հետո, իմ կողմից նախանշված բանկից կարող եմ ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ ներկայացնելով անձնագիրս և երեխայի ծննդյան վկայականը։ Ի դեպ, Երեխայի ծննդյան վկայական ստանալիս ինձնից պահանջել են միայն անձնագիր։ 2020 թվականի հունվարի 14-ին գնացի բանկ, մոտ 1,5 ժամ հերթ կանգնելուց հետո՝ պահանջեցին անձնագիրս և ծանուցումը։ Անձնագրիս տվյալները մուտք անելուց հետո բանկի աշխատակցուհին տեղեկացրեց, որ իմ անունով բանկի տարանցիկ հաշվին գումար չկա։ Երևույթի օրինաչափության մասին է խոսում նաև այն, որ մեկ այլ ծնող, ով ուներ ծանուցում 2020 թվականի հունվարի 8-ից հետո գումար ստանալու մասին, նույնպես մերժվեց՝ նրա անունով ևս տարանցիկ հաշվին գումար չկար։ Կապվեցի ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության հետ, որտեղիցտեղեկացրին, որ երեխայի միանվագ նպաստը փոխանցվել է։ Հետո զանգահարեցի նույն նախարարության թեժ գիծ՝ 114, որտեղից ինձ փոխանցեցին, որ բանկից գումարը պետք է ստանամ նույնականացման քարտով։ Եվ այսօր՝ անձնագրովս անհաջող ստուգումից հետո նույնականացման քարտով հաստատվեց, որ իմ անունով գումարը փոխանցվել է։ Մեկ օր ծախսելով այս խառնաշփոթի մեջ՝ պարզ դարձավ, որ ՀՀ սոցապ նախարարությունը երեխայի ծննդյան միանվագ նպաստը փոխանցում է նույնականացման քարտի տվյալներով՝ անկախ նրանից, թե ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության ծանուցման մեջ ինչ է գրված, իսկ բանկի աշխատակիցը շարժվում է ծանուցմամբ նշված փաստաթղթով՝ անձնագրով։ Անհասկանալի և անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ և արդադատության նախարարությունները։ Եթե ինքնաշխատ տեղեկատվական համակարգի առկայության պայմաններում ունենք նման խառնաշփոթ, ապա դա վկայում է այդ ոլորտի կառավարման ոչ համակարգված բնույթի մասին։ Հուսամ պատասխանատուները շատ արագ կվերանայեն իրենց աշխատելաոճը, յուրաքանչյուրն իր տեղում պատշաճ կիրականացնի իր գործառույթները և լրացուցիչ խնդիր չեն առաջացնի քաղաքացիների համար:
Մինչ այդ, առանց քաշքշուկների երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար հազարավոր մեր քաղաքացիներին հորդորում եմ անձնագրից բացի բանկ ներկայացնել նաև իրենց նույնականացման քարտը։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան
ԱԱԾ-ն բացահայտել է շորթման հերթական դեպք:
Այս առնչությամբ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին եւ որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով եւ տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային զինվորական կոմիսարից՝ զորակոչային տարիքի հասած 3 երիտասարդներին ժամկետային զինվորական ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իբր ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով, 2019 թ. հոկտեմբերին շորթմամբ պահանջել է 2 հաշվեհամարների փոխանցել առանձնապես խոշոր՝ 30.000 ԱՄՆ դոլար չափով գումար։
Իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել լրացուցիչ տվյալներ նույն հեռախոսահամարի օգտատերից մեկ այլ ՀՀ քաղաքացուց՝ երեխաներին ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով առանձնապես խոշոր՝ 15.000 ԱՄՆ դոլարի չափով, գումար պահանջելու վերաբերյալ։
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործների ինքնությունը բացահայտվել է, անձինք պարզաբանվել են: Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը 2019 թ. նոյեմբերի 21-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։
Հունվարի 14-ի առավոտյան ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Արդշինբանկի» մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել և մասնաճյուղում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը հարձակվողին վնասազերծել է, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Տաշիրի բնակիչ, 33-ամյա տղամարդուն բանկի մասնաճյուղից բերման ենթարկեց բաժին։
Ինչ էր տեղի ունեցել նախքան այդ։
Դանակով զինված տղամարդը մտել էր Տաշիրի Երևանյան փողոցի բանկ, աշխատակցուհիներից մեկին սպառնացել էր ու փող պահանջել։ Ոստիկանության ծառայողն ու մասնաճյուղի կառավարիչն անմիջապես մոտեցել են հարձակվողին, ոստիկանը կիրառել է ձեռնամարտի հնարքներ և համատեղ նրան գցել են գետնին։ Այդ ընթացքում հարձակվողի ձեռքից դանակն ընկել է։ Այն դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է։ Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունից քննչական բաժին ներկայացված տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդ թեկնածուները երեքն էին՝ 15 տարի հաստատությունը ղեկավարած Աշոտ Կուրղինյանը, «Գյումրի» բժշկական կենտրոնի ու «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը:
Հրաչ Մարտիրոսյանի փաստաթղթերը թերի էին: Նա չէր ներկայացրել բուժհաստատության զարգացման ծրագիր: Ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ Մարտիրոսյանի թեկնածությունը ձևական բնույթ էր կրում:
Թեժ պայքարը երկուսի մեջ էր ծավալվելու՝ Աշոտ Կուրղինյանի, ում աշխատանքի վերաբերյալ նախատոնական օրերին Գյումրի այցելած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դրական գնահատական էր տվել, և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մտերիմ շրջանակներից՝ Ժորժիկ Սերոբյանի: Նա 2018 թվականի ապրիլյան զարգացումներից հետո ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար դարձած Կարեն Պետրոսյանի քեռորդին է:
Մրցույթը, որին մասնակցեցին թեկնածուները, բաղկացած էր երեք փուլից: Նախ Կուրղինյանը և Սերոբյանը մասնակցեցին թեստավորման փուլին: Սերոբյանը երկու սխալ պատասխանով զիջեց Կուրղինյանին: Մյուս՝ բանավոր փուլը երկու թեկնածուներն էլ ճիշտ պատասխանեցին առաջադրված 5 հարցերին:
Երրորդ փուլում նրանք ներկայացրին բուժհաստատության զարգացման ծրագիրը:
Աշոտ Կուրղինյանն ավելի շատ խոսեց արված աշխատանքից: Ակնարկեց՝ դա այն հիմքն է, որի վրա հենվելու են ապագա ծրագրերը՝ մասնավորապես նոր մասնաշենքի կառուցում, գերժամանակակից սարքավորումների ստեղծում, աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը, որն ընձեռվել է առողջապահական պետական քաղաքականության արդյունքում:
Զարգացման ծրագրին հաջորդեց հանձնաժողովի քվեարկությունը:
Ժորժիկ Սերոբյանը խոսեց բուժհաստատության թույլ կողմերի մասին, ասաց՝ կառավարման ավտոմատացման համակարգը պետք է զարգացնել, շեշտը դնել մարկետինգի վրա: Խոսեց վճարովի և անվճար ծառայություններից օգտվող քաղաքացիներին բուժհաստատությունում տարբեր կերպ սպասարկելու վտանգների մասին:
Արևելք լրատվականն անդրադարձել է Լիբանաի հիվանդանոցներում ստեղծված վիճակին՝ նշելով, որ բժշկական սարքերի և դեղորայքի ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել : Պատճառն, ըստ պարբերականի, ամերիկյան դոլարի անսպասելի բարձրացումն է :
«Լիբանանի ամբողջ տարածքին բժշկական սարքերու, ինչպէս նաեւ դեղորայքի սուր
տագնապ մը երեւելի դարձած է։Ինչպէս այլ առիթներով ալ գրած ենք, այս տիպի տագնապին հիմնական պատճառըամերիկեան տոլարի սակին անսպասելի բարձրացումն է, որ նոյնպէս պատճառ կը հանդիսանայ, դեղորայքի եւ բժշկական սարքեր ներածող ընկերութիւններուն բախիլ բարդ կացութիւններու ու աւարտին ալ յայտնուիլ անդամալուծուած վիճակի մը մէջ։ Եւ այսպէս մինչ կառավարական մարմիններ կը դերանան մինչեւ հիմա առկայ պայմանաւորուածութիւնները լուծելու, անդին դեղորայք ներածողկազմակերպութիւններ նոյնպէս չեն կրնար կատարել իրենց վրայ եղած պարտաւորութիւնները։
Կը նշուի նաեւ, որ ներկայ պահու դրութեամբ տագնապահար դրութեան մէջ են
քաղցկեղէ տառապող հիւանդները, որոնց օգօգտագործած դեղերուն պակասը դարձած էերեւելի։
Կը նշուի նաեւ, որ կարգ մը հիւանդանոցներու մէջ բժշկական ծառայութիւնները կրնան
դադրեցուիլ, եթէ պատկան մարմինները ընդառաջ երթալով նեցուկ ցոյց չտան դեղ եւ
սարքեր ներածող ընկերութիւններուն»,-գրել է Արևելք լրատվականը։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է ծնունդները խթանելու իր բանաձեւը՝ ծննդաբերող կանանց մատուցել պատշաճ ծառայություններ, ավելացնել մարդկանց ծննդաբերելու ցանկությունը, և ոչ թե պահել ոչ պատշաճ ծննդատներ։
«Այս տարի մենք մոտ 700 մլն դրամ ավել գումար ունենք հենց ծննդօգնության ծառայությունների համար, որոնք ռեզերվ պահել ենք, որպեսզի ծնունդներն ավելանալու դեպքում կարողանանք ֆինանսավորել ծննդօգնության ծառայությունները։ Մենք 1,9 մլրդ դրամ միայն ծնելիության ծրագրի համար ունենք հատկացված, այսինքն` զարգացնելու ենք այդ ոլորտը այս ճանապարհով, ոչ թե պարզապես ֆիզիկապես որոշ դեպքերում ոչ այնքան պատշաճ, որոշ դեպքերում էլ թվային առումով ոչ ցանկալի հաստատություններ պահելով»,-նշեց Առողջապահության նախարարը։
Թորոսյանն ասաց, որ պետական բյուջեով նախատեսվում է մասնակի վերանորոգել Չարենցավանի բժշկական կենտրոնը, Լոռու մարզում կառուցել Տաշիր բժշկական կենտրոն, որը հնարավոր է կատարվի «Տաշիր» հիմնադրամի միջոցով, սակայն նախագիծը նախարարությունն է և դրա համար ծախսվելու է 31 մլն դրամ. «Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցում է նախատեսվում, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի կառուցում, Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցում, Արթիկի բժշկական կենտրոնի կառուցում, Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցում, Վաղարշապատի բկ-ի վերակառուցում, Մասիսի բկ-ի վերակառուցում, Կոտայքի մարզի «Նաիրի» բկ-ի նոր կենտրոնի կառուցում Եղվարդ քաղաքում և այլն»։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել։
«Ժամանակային առումով բավականին երկար է տևել, քննիչի նախաձեռնությամբ ընդհատվել է, մենք դուրս ենք եկել Հատուկ քննչական ծառայության շենքից, նորից ներկայացել ենք իրենց նշանակած ժամին, նորից ենք դուրս եկել ծառայության շենքից ու նորից ներկայացել ենք ծառայություն», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նա նշեց՝ քննչական ծառայության գործելաոճը գնահատելիս իր մոտ համոզմունք է ստեղծվում, որ քննչական ծառայությունը պաշտպանական թիմից ու Հրայր Թովմասյանից բանավոր պարզում է, թե երբ իրենց հարմար չի լինի հարցաքննության ներկայանալ ու այդ ժամին ծանուցագիր են ստանում հարցաքննության ներկայանալու։
«Ես արդեն այն համոզմունքի կրողն եմ, որ փորձ է արվում արհեստականորեն հիմքեր ստեղծել, որ, իբրև թե, Հրայր Թովմասյանը հարցաքննության չի ներկայանում կամ պաշտպանները հարցաքննության չեն ներկայանում», — ասաց Ամրամ Մակինյանը։
Հրայր Թովմասյանի պաշտպանն ընդգծեց՝ հաշվի առնելով, որ անօրինական քրեական հետապնդում է սկսվել, չեն բացառում, որ ապօրինի գործընթացները կարող են շարունակվել։
«Չենք բացառում, որ քննչական ծառայությունը կարող է գնալ ակնհայտ ապօրինի կալանավորման նախաձեռնության», — ասաց Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.