23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

« Քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալները վկայում են ինքնասպանության մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին:
Գլխավոր դատախազն ընդգծեց, որ մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածներն ամենայն խորությամբ ստուգվելու են:
«Եթե խնդիրներ չլինեն, չենք ունենա հարուցված գործ և չենք խոսի լայնածավալ և խորը քննության մասին, բայց առավել շահարկումներից խուսափելու համար այս պահին հաստատում եմ այդքանը, որ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ ինքնասպանության մասին վկայող: Բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի, քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու, առավել ևս, քննության արդյունքների մասին մենք բոլորս, անձամբ ես, ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»,- ասաց Դավթյանը:
Ինչ վերաբերում է երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան դեպքերին, Արթուր Դավթյանն ասաց, որ երկու դեպքում էլ է հարուցվել քրեական գործ և քննությունն այժմ ընթացքի մեջ են, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում` իր բնակարանում, հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
ԱԱԾ նախկին տնօրեն /2016-2018թթ/ Գեորգի Կուտոյանի մահը անկախության շրջանի պատմության ընթացքում Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի երկրորդ ինքնասպանություն-սպանությունն է, որը տեղի ունեցավ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական, սիրո և հանդուրժողականության » հեղափոխությունից հետո: Իսկ առաջինը՝ նորանկախ Հայաստանի ազգային անվտանգության նախարար Մարիուս Յուզբաշյանի սպանությունն էր. նա սպանվեց 1993 թ. հունիսի 21-ին Երևանի
Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի պաշտոնավարման շրջանում:
Ցավոք, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում այս էլ երրորդ դեպքն է, երբ ուժային կառույցի նախկին պաշտոնյաների, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների մահեր ենք ունենում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյան, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյան, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյան:
Ընդ որում, երեք դեպքում էլ հանգամանքները մշուշոտ են, իսկ հաջորդած առկախ հարցերը՝ բազմաթիվ:
Ի դեպ, շատ կարևոր է արձանագրել հետևյալ հանգամանքը. Հայկ Հարությունյանի մահն անմիջապես հաջորդել էր Մարտի 1-ի գործով նրա հարցաքննվելու վերաբերյալ իրազեկմանը, իսկ Կուտոյանինը նախորդել էր նրա հաջորդի՝ կրկին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդեպ իշխանությունների առճակատման դրսևորումները: Այսինքն, երկու դեպքում էլ տվյալ ոլորտները և ոլորտային պաշտոնյաներն ու անձինք ուշադրության կենտրոնում էին հայտնվել… Նկատենք, սակայն, Գ.Կուտոյանի անունը չի շոշափվել որեւէ քրեական գործով՝ թե քննչական կոմիտեն եւ թե ՀՔԾ-ն հայտարարել են, որ նրան որեւէ քրեական գործով չեն հրավիրել հարցաքննության։
Վերը նշված՝ թավշյա շրջանի մահերի, ինչպես նաև՝ անկախության տարիների չբացահայտված հնչեղ սպանությունների և հանցագործությունների համատեքստում շատ կարևոր է հիշել և հիշեցնել ՀՀ դատախազությանը, որ 2018 թվականի հունիսի 14-ին դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձրարություններ էր տվել՝ ակտիվացնելու չբացահայտված եւ հանրային հնչեղություն ունեցող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտնման ուղղված աշխատանքները. «Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում՝ վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները»,-ասել էր Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ։
Սակայն, ինչպես երևում է գլխավոր դատախազի հանձնարարականները ձևական բնույթ են կրել:
Մինչ ներկա իշխանությունները պետությունը դարձրել են ֆեյսբուքյան լայվերով ու լայքերով սնվող պետություն, ազգային անվտանգության ոլորտն էլ վերածել ՀՀ քաղաքացիների շրջանում վհուկներ որսացողների, կարևոր բնագծերում շարունակ կորուստներ ենք ունենալու:
Ցավալի է, բայցև՝ փաստ՝ պատմությունը կրկնվում է, դաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են, ժամանակներ, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մեջ կային արտոնյալներ, որոնք առաջնորդվում էին «չկա մարդ, չկա պրոբլեմ» ստալինյան սկզբունքով՝ իրենց հրեշավոր մտքերի մսաղացով անցկացնելով մարդկային ճակատագրեր և կյանքեր:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Գեորգի Կուտոյանի մահը քաղաքական սպանություն է։
Ըստ նրա՝ պարոն Կուտոյանը սովորական քաղաքացի չէր.նա եղել է ԱԱԾ տնօրեն այն շրջանում, երբ Հայաստանն ապրում էր իր պատմության ամենախնդրահարույց, ամենավտանգավոր ժամանակաշրջանը, որը կոչվում էր «Թավշյա հեղափոխություն»։
«Ոչ մեկի համար այս մահը չի կարող սովորական թվալ կամ, ինչպես շատերը փորձում են ներկայացնել, ինքնասպանություն լինել, որովհետև պարոն Կուտոյանը, ինչպես ասում են, շատ բան գիտեր։ Այդ շատ բան իմանալու հետևանքներից մեկը եղավ դա՝ հաշվի առնելով կապը նախորդ իշխանությունների, հատկապես՝ պարոն Սերժ Սարգսյանին շրջապատի որոշ ներկայացուցիչների հետ »,- ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով. «Հաշվի առնելով՝ Հայաստանում այժմ տեղի ունեցող գործընթացները ենթադրում եմ՝ սա քաղաքական սպանություն է»։ Բացի այդ՝ քաղաքագետը նշեց, որ չի հավատում, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել։
«Սա հերթական քաղաքական սպանությունն էր՝ տեղի ունեցած հետհեղափոխական Հայաստանում՝ 2020թ.-ին, որն իր բացասական հետևանքներն անպայման ունենալու է»,- ասաց Համբարյանը՝ նշելով, որ այս սպանությունները սրելու են իրավիճակը և քաղաքական դաշտում գործող ուժերի փոխհարաբերությունները։
Նրա խոսքով՝ Կուտոյանը շատ մեծ տեղեկատվության էր տիրապետում և շատ լավ գիտեր թե՛ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների, թե՛ այս իշխանությունների ներկայացուցիչների անցյալը, նրանք ով են եղել, ում հետ են համագործակցել, ով ում է «գցել»՝ քաղաքական առումով։
«Այդ հանգամանքները հաշվի առնելով էլ երևի թե վերջնական որոշում է ընդունվել, որ պարոն Կուտոյանը պետք է հեռացվի, որովհետև հայտնի ֆիլմի հերոսների ասելով՝ он слишком много знал»,- ասաց Համբարյանը՝ նշելով, որ խոսքը գնում է տարբեր թիմերի մասին և ոչ մեկի համար էլ նա անվտանգ չէր։
Նրա խոսքով՝ Կուտոյանի ֆիզիկական հեռացումը ձեռնտու էր այն ուժերին, որոնք ունեին վախ, որ Կուտոյանը կարող էր բացել իր սնդուկը և տեղեկատվություն տալ հանրությանը։
Համբարյանը նշեց, որ քաղաքական տարբեր բևեռներում գործող անձինք իրենց անվտանգ չեն զգա և իրենց անվտանգությունն ապահովելու համար կարող են դիմել որոշ գործողությունների, այդ թվում՝ շանտաժի։
«Եթե Հայկ Հարությունյանի այսպես ասած ինքնասպանությունը որոշ չափով մեղմ ընդունվեց քաղաքական դաշտում խաղա խոշոր ներկայացուցիչների կողմից և շատերը մտածեցին, որ Հայկ Հարությունյանն իսկապես չդիմացավ «պրեսինգին» և ինքնասպան եղավ, ապա Կուտոյանի պարագայում սա դառնում է միտում։ Չի բացառվում, որ Հայկ Հարությունյանի և Կուտոյանից հետո գա երրորդը, չորրորդը, հինգերորդը և այդպես շարունակվի մինչև վերջ։ Այդպիսի քաղաքական սպանություններն իրենց շատ մեծ վտանգներ են պարունակում»,- շեշտեց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար։
Նշենք, որ առաջին դեպքը եղել է 1993թ.-ին, երբ սպանվել է ԱԱԾ նախկին տնօրեն Մարիուս Յուզբաշյանը։
«Անկախացումից ընդամենը երկու տարի անց սպանվում է Մարիուս Յուզբաշյանը, իսկ այսպես կոչված «Թավշյա հեղափոխությունից» մոտավորապես երկու տարի անց սպանվում է Գեորգի Կուտոյանը »,-ասաց Համբարյանը։
Քաղաքագետն ընդգծեց, որ անկախ քաղաքական կողմնորոշումից, բոլոր երկրներում տիրող իրավիճակի համար պատասխանատու է գործող իշխանությունը։
Նրա խոսքով՝ երկրում տիրող բարոյահոգեբանական և քաղաքական լարված, հասարակության բևեռացված վիճակում մեղավոր չի կարող լինել ընդդիմությունը, որովհետև ընդդիմությունը չունի համապատասխան լծակները, որով կարող է հարթեցնել իրավիճակը։
«Մենք ըմբոշխնում ենք այն պտուղները, որը ՀՀ-ում ցանեցին գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ հեղափոխությունից ընդամենն ամիսներ անց՝ Երևանի ավագանու ընտրության ժամանակ իշխանությունը պատռեց իր դիմակը և հասարակությունը բաժանեց սևերի և սպիտակների։
Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Հոկտեմբերի 27-ի գործով անջատված մասն այլ քննչական ենթակայության հանձնելու և քննչական խումբ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝միջնորդությունը Դատախազությունը ստացել է երեկ։ Նշենք, որ ներկայացված միջնորդությունում Անահիտ Բախշյանը խնդրել էր գործի անջատված մասն ուղարկել ԱԱԾ-ից ՀՔԾ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ահաբեկչության զոհ Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով կարճված վարույթը վերսկսվել է: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին գործի նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին։
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության ամենաարյունալի էջն է: Այդ օրը ԱԺ-ում գլխատվեց քաղաքական էլիտան: Ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Նաիրի Հունանյանը, որը դատապարտվել է ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար։Քրեական գործով ցմահ են դատապարտվել նաեւ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարի ազատազրկման:
2019 թվականի սեպտեմբերի 11-ին Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, ինչը մերժվել է։
Բացի այդ՝ հայտնի է, որ Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո:
Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
«Ունենք հետևյալ դեպքը. Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին։ Այս պահին եղած տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։Մահվան դեպքերով որպես կանոն բազմաթիվ վարկածներ ենք առաջ քաշում։ Կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, բազմաթիվ վարկածներ։ Հետագայում արդեն համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողություններով, որոնք պլանավորվում են, դրանց արդյունքով պարզ կլինի ընդհանուր պատկերը»,-նշեց Արթուր Մելիքյանը։
Ըստ նրա՝ վնասվածքը եղել է քունքային հատվածում։ Մարմնական վնասվածքների քանակի ու բնույթի մասին ավելի ստույգ տեղեկություն կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանն այն մասին, որ դեպքի վայրում եղել է նաև կոնյակի դատարկ շիշ՝ Արթուր Մելիքյանն ասաց. «Փորձաքննությամբ կպարզենք արյան մեջ սպիրտի պարունակություն կա, թե ոչ»։
Արթուր Մելիքյանը նաև հայտնեց, որ այս պահին դեպքի վայրում զննություններ են կատարվում, տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, տեսաձայնագրությունները խմբի քննիչների կողմից առգրավման պրոցեսում են, կատարվում են նաև հարցաքննություններ։
Հարցին՝ ովքեր են հարցաքննվում և արդյոք պաշտոնատար անձինք են, ՔԿ նախագահի տեղակալն ասաց. «Այս պահին ոչ»։
Հարցին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եկա՞վ դեպքի վայր, ՔԿ նախագահի տեղակալը բացասական պատասխան տվեց. «Հրայր Թովմասյանն անձամբ ինձ է խնդրել, որ բարձրանա դեպքի վայր, ես թույլ չեմ տվել։ Շատ հուզված էր համենայն դեպս»,-նշեց Արթուր Մելիքյանը։
Նշենք, որ ՔԿ նախագահի տեղակալի խոսքով դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK տեսակի ատրճանակ, որն օրինական պարգևատրման ճանապարհով էր Գեորգի Կուտոյանին էր տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։
Նա նաեւ հաստատեց, որ դեպքի վայրում՝ մի քանի տասնյակ փամփուշտներ են հայտնաբերվել։
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել բուժհիմնարկի տնօրենին:
2019թ. օգոստոսի 23-ին տեղեկություններ են ստացվել՝«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում չարաշահումների վերաբերյալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը պաշտոնավարման ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով 2017թ. հունվարի 1-ից 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում:
Բուժհաստատության տնօրենի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսևորումներ ևս:
Քննությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության ֆինանսական ծախսերի կրճատման և այլ աղբյուրներից հավելյալ ֆինանսական հոսքեր ապահովելու նպատակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ բուժհաստատության տնօրենը բուժհիմնարկի աշխատակիցներին հանձնարարել է ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝ իբրև ամբուլատոր բուժում ստանալու վերաբերյալ, անաշխատունակության թերթիկներ կազմել ինֆեկցիոն բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ՝ առանց համապատասխան հիմնավորման և աշխատանքի չհաճախելու և բուժում ստանալու անհրաժեշտության բացակայության պայմաններում, որոնք վավերացրել է:
Արդյունքում՝ կազմված կեղծ փաստաթղթերի հիման վրա, տևական ժամանակահատված, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նշված աշխատակիցներին վճարվել են ժամանակավոր անաշխատունակության նպաստներ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջների խախտմամբ՝ հատուկ պայմաններում բուժման ենթակա ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշմամբ հիվանդները տևական ժամանակ ստացիոնար բուժում են ստացել սոմատիկ բաժանմունքում՝ այդ բաժանմունքի հիվանդների հետ մեկտեղ՝ էական վտանգ ստեղծելով վերջիններիս կյանքի ու առողջության համար:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ շտապօգնության կեղծ կանչեր ձևակերպելու, դրանց հիման վրա համապատասխան փաստաթղթեր և ավտոմեքենայի երթուղային թերթեր լրացնելու միջոցով դուրս է գրվել վառելիք, որը յուրացման եղանակով հափշտակվել է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ թվով երեք ընկերություններից ստանալով ընդհանուր առմամբ 26.000 լիտր դիզելային վառելիք, տնօրենը ծախսի ձևակերպումներ կատարել է 22913,5լ. դիզելային վառելիքի համար, իսկ մնացած՝ 1.080.275 ՀՀ դրամ արժողությամբ 3.086,5 լիտր դիզելային վառելիքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փաստացի դուրս է բերել ընկերության գույքային ֆոնդից և յուրացրել:
Բացի այդ, «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության համար ֆինանսական լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, ընկերության «Շտապ օգնություն» ծառայության աշխատակցի՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ սոմատիկ բաժանմունքում ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրում վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ օբյեկտիվորեն գոյություն չունեցած տվյալներ մտցնելու եղանակով, առանց համապատասխան հիմնավորման և փաստացի ստացիոնարում շուրջօրյա հսկողությամբ բուժում ստացած չլինելու և այն թաքցնելու նպատակով, ի պաշտոնե վավերացրել է կազմված ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝ աշխատակցի կողմից այդ օրերին չաշխատելու վերաբերյալ գրառումներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված՝ աշխատակցի շուրջօրյա հսկողություն պահանջող ստացիոնար բուժման ծառայության վճար ընկերության հաշվեհամարին ապահովելով 107.900 ՀՀ դրամի մուտք:
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բուժհիմնարկի տնօրենը հիվանդանոցի գլխավոր բուժքրոջը հանձնարարել է հիվանդանոցի երկու բժիշկների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կատարել աշխատավայրում ներկա գտնված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող նշումներ և վավերացրել դրանք այն դեպքում, երբ հիշյալ բուժաշխատողները այլ ՓԲ ընկերության հետ կնքված առանձին քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա Քաջարան քաղաքում ծառայություններ են մատուցել, իսկ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ հետ ունեցած աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակում փաստացի աշխատանքի չեն ներկայացել և ստանձնած պարտականությունները չեն կատարել:
Արդյունքում՝ կեղծ տեղեկագրերի հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ գույքային ֆոնդից տվյալ ժամանակահատվածի համար վերոհիշյալ բժիշկներին վճարվել է աշխատավարձ՝ այդ կերպ վատնելով ՓԲ ընկերության գույքը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու, չարաշահումներին առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Սոցիալական ապահովության ծառայությունից տեղեկացնում են, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման, 2019 թվականի դեկտեմբերի 30-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների հավաքագրումը, մինչև գործընթացը կարգավորող իրավական ակտերի նախագծերի ընդունումը և ուժի մեջ մտնելը:
«Խնդրում ենք հետևել Ծառայության պաշտոնական կայքի, Ծառայության սոցիալական ցանցի (Facebook) պաշտոնական էջի, ինչպես նաև զանգվածային լրատվական աղբյուրների միջոցով տարածվող հաղորդագրություններին, աշխատանքային գրքույկների թվայնացման հետագա ընթացքին իրազեկ լինելու համար»,-նշում են ծառայությունից։
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունն աշխատանքային հարաբերություններում:
Գործատուն, կառավարության սահմանած կարգով, 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին
Ձեզ հովանավորողներին Աստված կպատժի։ Նման արտահայտություն կատարեց «Հանրապետական» հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանից։ Վերջինիս խոսքերը հավանաբար ուղղված էին բողոքի ակցիայի մասնակի կանանց։
Նրանցից Հայկուհի Խաչատրյանը, դիմելով Ռազմիկ Աբրահամյանին, ասաց. «Ինչու՞ էիք ինձ մեկ միլիոն առաջարկում, կարո՞ղ եք ասել»։ Ռազմիկ Աբրահամյանը չպատասխանեց ո՛չ մայրերի, ո՛չ լրագրողների հարցերին։
Նշենք, որ նախքան դատական նիստերի դահլիճ մտնելը՝ Ռազմիկ Աբրահամյանն հայտարարեց՝ ծննդատները երեխաների ապօրինի որդեգրման հետ ոչ մի առնչություն չունեն։
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ մարզային մի շարք բուժկենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ բավական ուշագրավ տեղեկատվություն է փոխանցում ներկա կառավարության նպատակաուղղվածությունների վերաբերյալ:
Պարզորոշ տեսանելի է, որ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուի առջև հստակ հանձնարարական է դրված՝ բյուջեն լցնելու վերաբերյալ: Մոտավորապես այս տրամաբանությամբ՝ գտեք, հայտնաբերեք աղբյուրներ, իմա՝ պետական հաստատություններ, որոնց օպտիմալացման արդյունքում կունենաք պարգևավճարներ:
Կարծում եմ՝ հանրությունը դեռ չի մոռացել մշակույթի ոլորտում Նազենի Ղարիբյանի ռացիոնալիզատորական առաջարկությունները՝ այդ թվում՝ միմյանցից տարբեր ՊՈԱԿ-ներ միացնելու, հաստիքներ կրճատելու և գումարներ խնայելու մասին:
Այս համատեքստում, օրինակ, սոցապը ներկայացնում է ծերանոցների և մանկատների օպտիմալացման իր ծրագիըը, քաղաքային իշխանությունն արդեն իսկ քննարկում է որոշ երաժշտական դպրոցներ միացնելու ծրագիր, կառավարությունը մի պահ նույնիսկ մտմտում էր մշակութային բուհերի՝ պետական կոնսերվատորիա, գեղարվեստի ակադեմիա, ևա այլն, միացման շուրջ…
Հիմա, ծննդատների ֆինանսավորման դադարեցումը հենց այս տիրույթում է:
Ընդհանրապես, թավշյա յուրաքանչյուր ղեկավար ունի բյուջեն լցնելու իր առասպելը, ասենք, անթիվ-անհամար հնոտիք մեքենաների մուտքը Հայաստան, ինչ է, թե՝ դրանց մաքսազերծման արդյունքում բյուջեն կլցվի, սակայն թե դրանից հետո՝ ժողովրդի՝ թոշակառուի թոշակի կամ նվազագույն աշխատավարձի ու պայմանագրային զինծառայողի, ուսուցչի, գիտնականի աշխատավարձի քանի տոկոսը կբարձրանա, հոգ չէ, կարևորը վերին մակարդակներում նստած անարդյունավետների աստղաբաշխական պարգևատրումներն են:
Ի դեպ, 2019 թվականին կատարված փորձագիտական հետազոտության տվյալներով՝ Հայաստանի մի շարք մարզերում մահերն ավելին են եղել, քան ծնունդները: Միտումը տագնապեցնող է: Եվ առողջապահության նախարարի այս առաջարկն ուղղակի հարված է լինելու գյուղական բնակավայրերին, հատկապես՝ սահմանամերձ գյուղերին: Նման առաջարկն ուղղակի վկայում է այն մասին, որ կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Մի կողմից մինչև 2050 թվականը հինգ միլիոն բնակչության մասին է խոսք գնում, մյուս կողմից՝ առանց այն էլ նվազ ծնունդների նվազեցման քաղաքականություն է վարվում: Այսինքն, առողջապահության նախարարը ծնունդները խթանելու փոխարեն ուղղակիորեն վիժեցնում է ծնունդները, մինչդեռ գյուղական բնակավայրերում ամեն ծնվող երեխայի համար պետությունը թիվ 1 նախանձախնդիրը պիտի լինի, մինչդեռ պետությունն է նրանց համար բարդություններ ստեղծում: Թերբեռնված և տեխնիկական վերազինման կարոտ բուժհաստատությունը կարելի է դարձնել ավելի կոմպակտ՝ զուգահեռաբար էլ տեխնիկապես հագեցնել: Հակառակ դեպքում՝ շղթայական կապով՝ մանկապարտեզ ու դպրոց կփակվի, մանավանդ, այսօր իշխանությունները կրկին ոգևորված են համայնքների խոշորացմամբ, որը հղի է դեպի ինֆրաստրուկտուրաներին մոտ բնակավայրեր տեղափոխմամբ, արդյունքում՝ գյուղեր կդատարկվեն՝ իրենց բոլոր հետոյական հետևանքներով:
Այսպես, քանդելու տրամաբանությամբ ծրագրված քաղաքականություն է վարվում: Քանդել-քանդել մինչև վերջ տրամաբանությամբ:
Մի անգամ արդեն այդ փուլն անցել ենք, երբ Խորհրդային Հայաստանի ողջ արտադրական պոտենցիալը մսխվեց՝ հաստոց առ հաստոց, մաս-մաս վաճառեցին այն ժամանակվա իշխանությունները՝ որպես մետաղի ջարդոն: Այդ էին կարող և այդ արեցին՝ թողնելով նախկին արդյունաբերական Հայաստանի կմախքը:
Ներկաների ճանապարհն էլ, ըստ էության, նույնն է: Առայժմ ոչինչ չեն ստեղծել ու կառուցել, բայց ինտենսիվ քանդում են:
Ա. Ե.
Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով պայմանավորված:
Օրենքով՝ սահմանվել է, որ թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում (մեջբերված է բառացի.-խմբ.):
Սահմանվել է նաև, որ ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու օրվանից:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել կառավարության համապատասխան որոշումը և փոփոխել նոր իրավակարգավորումներին առնչվող դրույթները: Որոշմամբ լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:
Մասնավորապես` հստակեցվել է, որ hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին:
Հստակեցվել է նաև, որ նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.