23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2019թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին մատակարարվող բնական գազի գինը փոխվեց, հասնելով հազար խորանարդ մետրի համար 150 դոլարի: Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց։ Հետհեղափոխական ժամանակներ էին և կառավարությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող, սխալ կհասկանային:
2019թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներքին ռեսուրսների (խնայողությունների) հաշվին, ինչը, բնական է, երկար շարունակվել չէր կարող։
Թե ինչն է ստիպել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, լինելով շահույթ հետապնդող կազմակերպություն, պարզապես հրաժարվել իր հիմնական գործառույթից ստացվող միջոցներից և աշխատել վնասով, դժվար է ասել։ Դրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրճատել է ներդրումների ծավալները։ Սրա հետևանքը պատկերացնելու համար պետք է հասկանալ, որ այս ընկերության կողմից կատարվող ներդրումների կրճատումը ենթադրում է համակարգի աշխատանքի վատթարացում, ինչն էլ բերում է գազի մատակարարման ոլորտում բնական կորուստների աճի։
Սակայն վերջին հաշվով սակագնի որոշման մեթոդաբանության համաձայն, գազի կորուստների փոխհատուցումը ներառվում և ներառվելու է սակագնի հաշվարկում։
2019թ. դեկտեմբերի 19-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը նշել էր, որ գազի սակագնից է կախված, թե համակարգում ինչպիսի աշխատանքներ և ինչ ծավալով կարելի է անցկացնել։ Այժմ սակագինը հայտնի չէ, ուստի 2020թ.-ի ներդրումներն ավելի քիչ ծավալով են նշված, քան 2021-2024թթ.-ին։ Գլխավոր տնօրենի խոսքերով, դեռ պարզ չէ, թե ինչ սակագին կլինի, դժվար է կանխատեսել, թե որքան միջոցներ կունենանք և ինչ աշխատանքների համար դրանք կբավականացնեն։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար, նշելով, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում էր միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի հստակեցրեց ժամկետները, նշելով, որ հիմա ընթանում են քննարկումներ, և այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ չկա։ Մինչդեռ չի բացառվում, որ հայտ կներկայացվի ապրիլի 1-ից հետո։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից յուրաքանչյուր տարի կատարված ներդրումները փոխհատուցվում են հաջորդ տարվա սակագնով՝ մաշվածության և շահույթի միջոցով։ 2018-2019թթ. ընթացքում «Գազպրոմ Արմեինա» ՓԲԸ կողմից իրականացված ներդրումները դեռևս չեն փոխհատուցվել, որովհետև թե՛ 2018 թվականին, թե՛ 2019 թվականին սպառողներին մատակարարվող բնական գազի սակագնի վերանայում չի եղել։ 2019թ. հունվարի 1-ից, ընդհանուր առմամբ, կուտակել ենք մոտ 30 մլն դոլար պարտք և 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին դեռ կշարունակենք պարտք կուտակել։
Արդյունքում ստացվում է, որ սակագնի որոշման ձգձգումը մի կողմից բերելու է պարտքերի կուտակման և հետո անդրադառնալու է սակագնի վրա, մյուս կողմից բացասական միջավայր է ստեղծում բիզնեսի համար, քանի որ նրանք չեն կարող գոնե մեկ տարվա կտրվածքով կանխատեսել հնարավոր ծախսերը։
Մի բան ակնհայտ է, գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից, սակայն կախված կուտակվող պարտքերից դրա արժեքը կարող է տարբեր լինել։
Աշոտ Խաչատրյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետը 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել է շտապ վիրահատության: «Մուրացան» հոսպիտալում նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։
2019թ.-ի նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Արա Մխիթարյանի առողջական վիճակում որոշ դրական փոփոխություն էր նկատվել, սակայն սպան շարունակում է մնալ կոմայի մեջ։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ պաշտոնական հաղորդագրության` մեղադրանք է առաջադրվել մարզպետի օգնականին, թեեւ մամուլի տեղեկություններով`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը: Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում էր իր մասնակցությունը միջադեպին, սակայն զորավարժություններից հետո հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն մարզպետ է նշանակվել օգնական պաշտպանը։
Փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը համոզմամբ՝ դեպքն ու նրա մասնակիցները ամբողջությամբ չեն բացահայտվում Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի խնդրանքով։
«Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Նախ պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ խոստացել էր, որ կբացահայտվեն դեպքին մասնակից բոլոր անձինք եւ կենթարկվեն քրեական ամենախիստ պատասխանատվության, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունենում»,- նախօրեին հղված փաց նամակում գրել է Ս.Մխիթարյանն ու արձանագրել. «Եթե այս դեպքը տեղի ունեցած լիներ որեւէ պաշտոնատար անձի որդու հետ, որ այս դեպքը տեղի ունեցած լիներ դատախազների, վարչապետի կամ ոստիկանապետի որդու հետ, նույն կե՞րպ էր քննություն կատարվելու, նույն կերպ էին գործից մարզպետն ու լնգու-լավազները մաքրվելու, թե դրանք վաղուց փռված էին լինելու ասֆալտին: Իհարկե ոչ, եւ սա բոլորին է պարզ, ուղղակի այս գործով չեն ցանկանում բացահայտել, չունեն բացահայտելու կոնկրետ հրահանգ եւ դրա համար էլ այս վիճակն է»:
Փոխգնդապետի հայրը դիմել էր պատասխանատու բոլոր պետական պաշտոնյաներին, ՀՀ գլխավոր դատախազին, քննիչներին, վարչապետին, պաշտպանության նախարարին՝ խնդրելով իրեն չդարձնել հանցագործ։ «Արեք ամեն ինչ, որ դեպքն ամբողջությամբ բացահայտվի, որ բոլոր մեղավոր անձինք պատասխանատվության կանչվեն, որ չփորձեն Զավեն Գրիգորյանին կամ մյուսներին հանեն այս գործից և արդարացնեն, քանի որ ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է»,- գրել է նա նամակում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ, հետևողական պայքար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական կայուն ուղու գործունեության դեպք։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացիներ և Ուրուգվայի Հանրապետության 1 քաղաքացի, նախնական համաձայնության գալով ԱՄՆ-ում բնակվող հայազգի հանցակցի հետ, ՀՀ տարբեր քաղաքացիների անվամբ՝ առանց վերջիններիս գիտության, փոստային առաքանիներում մանկական և գրենական պիտույքներում ծեփունով քողարկված թմրամիջոցները ԱՄՆ-ից մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան տեղափոխելու և իրացնելու նպատակով՝ ստեղծել են կայուն հանցավոր խումբ և փոստային ծառայության միջոցով տևական ժամանակ մաքսանենգությամբ ներկրել են «կոկաին», «մեթամֆետամին» և «հաշիշի յուղ» տեսակների առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։ Թվով 5 ծանրոցներով ուղարկված դրանց վերջին խմբաքանակը Հայաստանում գործող փոստային ծառայության գրասենյակ ստացվել է 2019 թ. դեկտեմբերի 26-ին, 2020 թ. հունվարի 8-ին և 10-ին, այնուհետև ս.թ. հունվարի 14֊ին հանցավոր խմբի անդամները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո ստացել են նշված ծանրոցներից մեկը, փոխադրել այն իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող ավտոտնակ, որից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավոր խմբի 3 անդամները բերման են ենթարկվել և ձերբակալվել։
ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված ստուգումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի նախկին քաղաքապետը և հողաշինության բաժնի պետը, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2006 թվականի մայիսին կազմակերպել են Հրազդանի Ջրառատ թաղամասում գտնվող 4 հեկտար մակերեսով հողատարածքի օտարման ձևական աճուրդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշյալ հողատարածքը իրական արժեքից ցածր գնով՝ 24․860․000 դրամով, փաստացի իրացվել է մի ընկերության սեփականատիրոջ։ Մեկ տարի անց նույն հողատարածքը գնահատվել է 537․500․000 դրամ ու ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում, այնուհետև փոխանցվել մեկ այլ ընկերության։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
Առեւանգման գործով գաղտնալսվել է մեղադրյալի, փաստաբանի եւ դատավարության այլ մասնակցի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ փաստաբանների պալատից։
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող Գևորգ Մկրտչյանի և անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Արմեն Ֆերոյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Էդգար Թումասյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ՝
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և, նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։
Այնուհետև, Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի (այսուհետ, նաև՝ Քննիչ) կողմից զննվել են այդ խոսակցությունները, դրանք արտացոլվել համապատասխան արձանագրության մեջ և կցվել քրեական գործին։
Բացի այդ, քննիչի կողմից մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցություններն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ, պատճառաբանվելով, որ այդ հեռախոսային խոսակցությունները քրեական գործով որևէ ապացուցման ենթակա հանգամանքի հիմքում չեն դրվել և չեն կարող դրվել, իսկ դրանք գործով էական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում»,- հայտնում են ՓՊ-ից։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի գործունեության արդյունքները։
Ըստ օրակարգի` ներկայացվել են ինչպես գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի, այնպես էլ իրականացված այլ առանցքային ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ զեկույցներ։
Մասնավորապես՝ 2019 թվականին Ծառայությունը ընթացք է տվել 1 մլն 389 հազար 278 վարույթների, որոնց կատարման շրջանակում պահանջատերերի օգտին վերականգնվել է ավելի քան 35 մլրդ 881 մլն ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը՝ շուրջ 25.73%-ով:
Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 18 մլրդ 733 մլն 98 հազար ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 223 մլն 611 հազար ՀՀ դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 1 մլրդ 471 մլն 852 հազար ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով՝ 762 մլն 643 հազար ՀՀ դրամ:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 11 հազար 647 լոտ՝ 12 մլրդ 197 մլն 727 հազար ՀՀ դրամ արժողությամբ, վաճառվել է 9762 լոտ, 3 մլրդ 62 մլն 940 հազար ՀՀ դրամ արժողությամբ։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանն ընդգծել է․
«Մենք շարունակելու ենք օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվական տեխնոլոգիաների նոր գործիքակազմի ներդրման գործընթացը Ծառայությունում, եւ կատարողական վարույթների շրջանակում համապատասխան կառույցների հետ փոխգործակցության ակտիվացումը, որն ուղղված է լինելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու արդյունավետության բարձրացմանը: Եվ, յուրաքանչյուրս պետք է հետամուտ լինենք այդ բարեփոխումների իրականացմանը, որպեսզի ունենանք ցանկալի արդյունք՝ պահպանելով օրենքի բոլոր կետերը: Սա է մեր առաքելությունը՝ լինել բացատրելի, արժանանալ քաղաքացու վստահությանը, իսկ աշխատանքը՝ ծառայեցնել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետությանն ու արդարադատության պահպանմանը»։
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել: Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Քննության ընթացքում ձեռք բերված հրապարակման ենթակա տվյալների վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասաց նա:
Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:
Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։
Քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարությունը նորանոր հարցեր է առաջացնում։
Եթե պարզվի, որ Գեւորգ Կուտոյանի մահն ինքնասպանություն չէ, ուրեմն մենք գործ ունենք առավել մեծ սպառնալիքի հետխ — նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ ՔԿ-ի տարածած հայտարարությունը նորանոր հարցեր է առաջացնում։
«Գ. Կուտոյանի ողբերգական մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:
Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:
Ստացվում է, որ որ Գ. Կուտոյանի կինն առնվազն տեղյակ է եղել, որ Ամանորից առաջ Գ. Կուտոյանը կրակոցներ է արձակել։
Ուստի հարց է առաջանում. Բացի կնոջից, ովքե՞ր են էլ տեղյակ եղել այդ կրակոցների մասին, ի՞նչ հոգեվիճակում է եղել այդ ժամանակ Գ. Կուտոյանը, ո՞րն է եղել այդ կրակոցներն արձակելու նպատակը, ինչո՞ւ չեն հայտնել այդ կրակոցների մասին, կամ եթե հայտնել են՝ ու՞մ են հայտնել, այդ կրակոցները կարո՞ղ էին լսած լինել հարևանները, թե՞ ոչ:
Այդուհանդերձ, եթե Կուտոյանն ինքն է կրակել, ապա ինչո՞ւ ինքը չէր հավաքել կրակված պարկուճները, որ խնդրել էր կնոջն այդ անելու։
Կամ ե՞րբ է խնդրել կնոջը: Կինն այդ պահին որտե՞ղ է եղել, ի՞նչ արձագանք է տվել այդ խնդրանքին, ու՞մ է հայտնել կինն այդ խնդրանքի կամ փաստի մասին։
Տարակուսելի է, որ այդ դեպքից շուրջ 20 օր անց Գ. Կուտոյանը կրկին անգամ ցանկացել է գնալ նշված բնակարան, և այդ հանգամանքը կնոջ մոտ հարցեր չի առաջացրել, կամ չի անհանգստացրել և տարօրինակ չի թվացել:
Առավել տարօրինակ է այն հանգամանքը, որ Գ. Կուտոյանը, ըստ հաղորդագրության, փորձել է գնալ այդ բնակարան՝ երկու-երեք օր հանգստանալու, այն դեպքում, երբ տոնական օրերն առավել լավ առիթ էին ընտանիքի հետ հանգստանալու համար, և որ ամենակարևորն է՝ նա նոր էր վերադարձել Հայաստան և հակառակը՝ պետք է ձգտեր առավելագույնս ընտանիքի հետ լինել։
Այնուամենայնիվ, քննության ընթացքում պետք է պարզվի, թե տան պատերին առկա կրակոցների հետքերն ի՞նչ վաղեմություն ունեն, նույն ատրճանակից են կրակվել, թե՞ ոչ, ի՞նչ նպատակով էր Գ. Կուտոյանը վերադարձել Հայաստան, նրան կանչե՞լ էին, թե՞ իր կամքով էր վերադարձել և որքա՞ն ժամանակով:
Անհրաժեշտ է նաև պարզել, թե վերադառնալուց հետո նա ո՞ւմ հետ է շփվել և ի՞նչ նպատակով:
Բացի այդ, քննությամբ պետք է պարզվի, թե ողբերգական դեպքից առաջ նա ի՞նչ հոգեվիճակում է եղել, արդյո՞ք նա ընկճված է եղել, դեպրեսիայի մեջ, եթե այո, ապա ովքե՞ր են նրան հասցրել այդ վիճակին։
Իսկ եթե պարզվի, որ ինքնասպանություն չէ, ուրեմն մենք գործ ունենք առավել մեծ սպառնալիքի հետ…»,- նշել է փաստաբանը ֆեյսբուքում։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, թե հատաքրքրված են Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի հրապարակայնությամբ:
«Բոլորն են հետաքրքրված, որ հետաքննությունը հնարավորինս բաց լինի և հանրությունն ամբողջովին տեղյակ լինի և, եթե կան անվտանգության հետ կապված որևիցե սպառնալիքներ, մենք ամբողջությամբ դեպքը հետաքննենք և հանրությանը ներկայացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Դիտարկմանը, որ Գեորգի Կուտոյանը բացառիկ տեղեկատվության տիրապետող անձ է և արդյո՞ք նրա անվտանգության պահպանման խնդիր չի եղել, Գրիգորյանն ասաց, որ քննչական մարմինն այս պահին տեղեկացնում է այն, ինչ անհրաժեշտ է և այս իշխանությունը հետաքրքրված է, որ հետաքննությունը բաց լինի:
Գրիգորյանը նշեց, որ նախկինում երբևէ չի շփվել Կուտոյանի հետ և ճանաչում է նրան որպես պաշտոնյա:
Դառնլով հարցին, որ սա արդեն երրորդ մահվան դեպքն է՝ Գրիգորյանը նշեց, որ նախնական ձեռք բերված տվյալների շրջանակներում սա չպետք է դնել լայն կոնտեքստում և պետք է դիտարկել որպես առանձին դեպք:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Կառավարության աշխատակազմի կողմից ուղարկված ցավակցությունը նշանակում է, որ վարչապետն իր ցավակցությունն է հայտնել:
Ինչ վերաբերում է գրառումներին, որ հաջորդը պետք է լինեն այլ հանրապետականներ, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանը, Գրիգորյանը կոչ արեց բոլորին զսպվածություն ցուցաբերել՝ նշելով, թե ցանկացած բռնության կոչ անընդունելի է:
«Ողբերգությունն այնպիսին է, որ բոլորս պատասխանատվություն պետք է ոնենանք»,- ասաց Գրիգորյանն՝ ընդգծելով, որ նման դեպքերում շատերը հաշվի չեն առնում, որ այդ գրառումները կարդում են նաև ընտանիքի անդամները:
«Կարող եմ ասել բացառիկ ազնվության մարդ էր, ում խոսքը խոսք էր: Հաճախ են լինում իշխանական օղակներում տարբեր տեսակի խարդավանքներ, ավելորդ խոսակցություններ: Կուտոյանը շահեկանորեն տարբերվում էր՝ հատկապես իր վերջին զբաղեցրած պաշտոնում, առանց որևէ հավելյալ շահարկման կամ իրականությանը չհամապատասխանող երևույթերի էր աշխատում: Դա ես տեսել եմ և համոզվել եմ»,- ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ ընգծելով, որ նրա հետ մշտապես շփվել է որպես բանիմաց, շատ պատրաստված և հայրենասեր երիտասարդ կադրի հետ:
Աշոտյանը ցավով արձանագրեց, որ երիտասարդ մարդու մահը դարձել է շահարկումների առարկա հատկապես իշխանական քարոզիչների դաշտում. «Ցավոք սրտի՝ այս մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ: Մարդիկ՝ դիակը չսառած, հողին չհանձնված, հոգին չլուսավորված և փրկություն չստացած , արդեն սկսել են քաղաքական բնույթի կեղտոտ խաղերը, որոնք պատիվ չեն բերում իրենց՝ որպես մարդկային էակների: Խիստ հիասթափված եմ նաև վարչապետի պահվածքից»:
Ըստ Աշոտյանի՝ նման ողբերգական առիթները նաև հասարակությունը միավորելու առիթներ են և այս ողբերգական մահը կարող էր դառնալ հասարակության վերախմբավորման, պետականության վերարժեվորման, պետական ինստիտուտների նկատմամբ գնահատականների վերականգման և ազգը միավորելու առիթ, սակայն այն, ինչ, որ մենք տեսանք, ըստ Աշոտյանի, բավականին տմարդի վերաբերմունք էր:
Նա հրապարակային հարց հնչեցրեց` արդյոք Կառավարության աշխատակազմի վարչության պետի արձագանքն համարժեք էր այն իրավիճակին, որը ստեղծվել է:
«Այս վերաբերմունքը տմարդի է իրականում, որովհետև բացարձակ չի տեղավորվում քաղաքական լոգիկայի մեջ »,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ սա ահազանգ է երկրում տիրող ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության, բարոյականության ճգնաժամի մասին:
Նրա խոսքով՝ չգիտի, թե էլ ինչ պետք է լինի, որ ղեկավարությունը հասկանա, որ սա ճանապարհ չէ, որ հասարակությունն այսպես բզիկ-բզիկ անել, լարել տարբեր ճամբարներն իրար դեմ՝ չօգտագործելով հնարավորությունները միավորվելու. «Ես այստեղից լավ հոտ չեմ առնում: Այսօր օրը չէ որևէ քաղաքական հայտարարություն կամ մեկնաբանություն տալու: Զուտ մարդակայնորեն եմ հիասթափված Նիկոլ Փաշինյանի` այդ տմարդի վերաբերմունքից»:
Ինչ վերաբերում է Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածին, ապա Աշոտյանն ասաց, որ ցավում է, որ կան որոշակի անբարո դրսևորումներ՝ խաղադրույքների և քվեարկության ձևով: Նրա խոսքով՝ դեպքի հանգամանքների ամբողջական քննությունն այսօրվա իշխանությունների պատասխանատվության ներքո է:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում` իր բնակարանում, հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.