23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը անդրադարձել է այն քննադատություններին, թե Էրեբունի Պլազայի շենքում կրակոցներ արձակած զինված տղամարդն ինչու է առանց ձեռնաշղթաների եղել։
Ահարոնյանը տեղեկացրել է, որ ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ։
«Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:
Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր:
Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:
Այսինքն ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ:
Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»,-Ֆեյսբուքում գրել է Աշոտ Ահարոնյանը:
«Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2019-ի արդյունքներով Հայաստանը ստացել է 5.54 միավոր նախորդ 4.79 միավորի փոխարեն եւ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:
«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը: Ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունենք ոչ միայն փոքր, այլ նաեւ մեծ իմաստով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ զեկույցում արձանագրվել է՝ չնայած առաջընթացին, Հայաստանը շարունակում է համարվել այսպես ասած, հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր:
Նա նշեց, որ սա նույնպես կապվում է դատական համակարգում առկա խնդիրների հետ եւ այդ բարեփոխումների ճակատագրից է կախված, թե Հայաստանը երկու ոլորտներում էլ միջին երկրների սանդղակը երբ կհաղթահարի եւ կհայտնվի առաջատար երկրների ցանկում: «Մենք պետք է 2020 թվականին հակակոռուպցիոն ոլորտում,, կենտրոնանանք, որ վերջնականապես ճեղքենք այն սահմանը, ինչը մեզ պահում է միջին երկրների շարքում: Սա մեզ չի բավարարում»,- ասաց վարչապետը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, թե այդ ինդեքում երբեք Հայաստանն այդպիսի հորիզոնականում չի եղել. «Հայաստանում ամենաբարձր արդյունքը եղել է 2014 թվականին, երբ միավորը եղել է 37: Այսինքն երբեք Հայաստանը 42 միավոր չի ունեցել: Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրով նախատեսել ենք, որ 2023 թվականին 55 միավոր է լինելու: Այս զեկույցը ցույց է տալիս, որ դա ավելի քան իրատեսական է: Որոշ շրջանակների կողմից նշվում է, որ թափանցիկության ապահովումը կարող է ազել ներդրումների վրա, կայունության վրա, մինչդեռ հենց այս ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ մեր գործողությունները նպաստելու են կայունությանը եւ ներդրումների համար բարենպաստ միջավայր են ապահովելու»,- ասաց նախարարը:
Վարչապետն ի պատասխան ասաց, որ 2019-ի արդյունքները ցույց տվեցին՝ տնտեսությունը ոչ միայն չի վախենում մեր բարեփոխումներից, այլեւ հակառակը, բարեփոխումներից ոգեւորված շատ մեծ տեմպերով ակտիվություն է ցուցաբերում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է երեխայի վերջինիս հայրը։
Այս պատմությունը պայթեց, երբ նախորդ տարվա մայիսին լուր տարածվեց, որ Արմավիրի մարզում 13-ամյա երեխա է հղիացել։
Մայրը երեխային տարել էր բժշկի արդեն հղիության 23 շաբաթում՝ իբր երեխան իր համասադարանցիներից էր հղիացել։
Աղջիկը հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունի, տեղի ունեցածի մասին հավաստի մանրամասներ այդպես էլ չէր կարողացել պատմել։
Երեխան ծնվեց առողջ, կեսարյան հատումով։
Newmedia.am-ը պարզել է, որ ծննդաբերած երեխան ու նրա մայրը հրաժարվել են երեխայի հետագա խնամքից ու նրա նկատմամբ իրավունքներից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնել են, որ փոքրիկը գտնվում է իրենց ենթակայությամբ գործող երեխայի խնամքի կենտրոններից մեկում։
Հիշեցնենք, որ երեխան ծնվել էր 2 կիլոգրամ 640 գրամ քաշով ու 49 սանտիմետր հասակով։ Մայրն այդ ժամանակ լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ անունը Դավիթ է դրել՝ կեսարյան հատումն արած Դավիթ Աբովյանի պատվին։
Նորածնին այդ ժամանակ թողել էին հիվանդանոցում, որ քաշ հավաքի։ Դրանից հետո նրանից հրաժարվելու որոշում է կայացվել։
Դա նշանակում է, որ երեխան ենթակա է որդեգրման։
«Ավանդատուները ներդրման օրվա համար եկամուտ ստանալու հնարավորություն կունենան»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով, նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, մուտքագրման օրվա համար որևէ եկամուտ չեն ստացել։ Մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար ԿԲ-ից որոշակի գումար է ստանում. «Այսինքն՝ մեր առաջարկած նախագծով խարխլված արդարությունը կվերականգնվի»։
Մանուկյանը նշեց, որ եղած տվյալների հիման վրա կատարվել է գնահատում. նոր կնքված պայմանագրերի արդյունքում առավելագույն եկամուտը, որ կարող էր ավանդատուն ստանալ, 2019 թվականի 11 ամիսների տվյալներով՝ 320 մլն դրամի է հասնում։
«Էս կարգի գումար ավանդատուները կարող էին հավելյալ ստանալ»,- նշեց Մանուկյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ժամկետային ավանդային պայմանագրերի քանակը որքան է, քանի՞ ավանդատու կա, և որքա՞ն գումար են քաղաքացիները շահելու։
«11 ամսվա տվյալներով 320 մլն դրամի մասին է խոսվում։ Բայց այս նախագիծը ավանդատուների թվի հետ կապ չունի»,- նշեց Մանուկյանը։
Պապոյանը հակադարձեց, նշելով, որ առավոտյան ժամը 9-ին կնքված պայմանագիրը բանկին կարող է ավելի մեծ օգուտ բերել, քան երեկոյան ժամերին կնքվածը. «Էս պահը հաշվի առե՞լ եք։ Եթե այդ ավանդը բանկին օգուտ է բերելու, հաշվի առնվե՞լ է՝ որ ժամին է մուտքագրվել գումարը»։
Մանուկյանը պատասխանեց, որ գործառնական օրվա ընթացքում կատարված մուտքագրումը՝ լինի դա 09.00-ին, թե 14.30-ին, միևնույն է, բանկն ունի հնարավորություն այդ գումարից օգուտ ստանալու։
«Էս պարագայում րոպեական ճշտությունները գնահատելը դժվար է, բայց ժամից անկախ օրը գործառնական է»,- նշեց Մանուկյանը։
Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու» մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
«Ոչ մի պայմանով, ոչ մի պատճառաբանությամբ, ոչ մի դեպքում հուլիսի 2-ին այս թեմային չենք վերադառնալու»,-խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սպանդանոցներում մորթ կազմակերպելու խնդրին։
Վարչապետն ասաց, որ մինչեւ ս.թ. փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումների իրականացումը, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ տրանսպորտային տեխնիկայի ձեռք բերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։ Բացի այս, նրա խոսքով, կառավարությունը մարզպետարանների եւ ՍԱՊՏ –ի հետ կձեւավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ եւ հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք կլուծեն այդ սփռվածության եւ հասանելիության խնդիրը։
Փաշինյանը հայտարարեց, որ «եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մինչեւ հուլիս 1-ը միասին աշխատենք եւ պրոցեսը մինչեւ վերջ տանենք, պայմանով, որ թեմային հուլիսի 2-ից ի վեր այլեւս չենք վերադառնալու» կառավարությունը կգնա այդ ճանապարհով, եթե ոչ՝ հենց այս պահից կգործի այն կարգավորումը, որը գոյություն ունի։
Փաշինյանն ասաց, որ մինչեւ մարտի մեկը ֆինանսավորումը կբացեն, մինչեւ փետրվարի 6-ը այլ առաջարկներ կլսեն, մինչեւ հուլիս 1-ը ժամանակ կտան, որ քաղաքացիները միավորվեն եւ ներդրումներն արվեն։ «ՀՀ-ն պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով։ Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ ապրենք, որովհետեւ այստեղ հարմար է, այստեղ սովորել ենք ապրել ։ Տյունինգ անել վարկերը եւ լինզինգային ծրագրերը,մինչեւ հուլիսի մեկը հետաձգել ՝բացառությամբ սուպերմարկետների եւ ռեստորանային, հանրային սննդի ցանցից՝ պայմանով, հուլիս 2-ից ոչ մի պարագայում թեմային չենք վերադառնալու, ինչ պարզվի, չպարզվի։ Սա է մեր դիրքորոշումը»,-հայտարարեց Փաշինյանը։
Ուշագրավ էին նաեւ վարչապետին հարցն ուղղած պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ հարցի հետ հնչեցրած գնահատականները։ «Սպանդանոցային մորթը բերելու է նրան , որ սատկած անասունի միս ՀՀ շուկաներում չի հայտնվելու, տավարի մսի անվան տակ ձիու միս չի վաճառվելու, հակահիգիենիկ վայրերում արված մորթի միսը մեր երեխաները եւ հասարակությունը չեն ուտի»,-հայտարարեց Գեւորգ Պապոյանը՝ հավելելով, թե որոշ մարդիկ, անտեսելով հանրային շահը, պնդում են իրենց անձնական շահը, իսկ գործին «լծվել են հայտնի շրջանակների քարոզչամիջոցները»։
Մյուս կողմից էլ, ըստ պատգամավոր Պապոյանի, գյուղացիները նշում են, որ կա սպանդանոցների ոչ բավարար քանակ։
Ըստ Փաշինյանի, բացի պատգամավորի նշած «առողջապահական խնդիրներից, սա նաեւ երկրի ստանդարտների եւ վարկանիշի հարց է։ Փաշինյանը նաեւ նկատեց, որ բողոքի ձայն բարձրացնող «սիրելի քաղաքացիների» փաստարկն այն է, որ չունենք սպանդանոցների բավարար քանակ։ Վարչապետի խոսքով, այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ շինարարության պրոցեսի մեջ են, մտավախություն են ունեցել այս մեկ ու կես տարվա ընթացքում, որ այնպես չստացվի՝ ներդրում անեն, կառավարությունը չեղարկի որոշումը։
Վարչապետը նաեւ հայտարարեց, որ խնդիրն իր համար նաեւ քաղաքակրթական խնդիր է։
«Հուսահատության ճանապարհը պետք է թողնել եւ ինքներս մեզ համար որպես ժողովուրդ, հանրություն, ֆերմեր, մսավաճառ պետք է ավելի բարձր նշաձողեր դնենք, եւ ես հույս ունեմ, որ մենք այս թեմային անդրադառնում ենք իսկապես վերջին անգամ»։
Սպանդանոցների թեման շարունակություն ունեցավ, ԼՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե Արցախի հետ կապված ինչպես է հարցը կարգավորվելու։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք ասում ենք, որ մեր շուկայում այլեւս 5-րդ ձեւ կոչված սերտիֆիկատ չունեցող միս չի վաճառվելու, Արցախի Հանրապետությունը հայելային ձեւով նույն կարգավորումը պետք է ներդնի, եթե ուզում են որ ՀՀ շուկայում միսը վաճառվի»։
Փաշինյանը հավելեց, որ ասֆալտի վրայից հակահիգիենիկ պայմաններում միս վաճառելը այլընտրանք չունի, ապա հիշեց իր լրագրողական անցյալը, երբ գյուղացիները դժգոհում էին , թե «գյոզալ կոլխոզները քանդեցին», որոնք ըստ վարչապետի զենքի ուժով են ստեղծվել, իսկ հիմա , նրա խոսքով, հնարավորություն կա դրանք հիմնելու, էժան վարկ ստանալու։
Վերջում հորդորեց տեղում կանգնած չմնալ, քայլել, որ ամեն ինչ լավ լինի. «Չի կարելի տեղում կանգնած մնալ եւ հույս ունենալ , որ լավ է լինելու, եթե մենք տեղում կանգնած ենք, ոչ մի բան լավ չի լինելու, պետք է քայլել, գնալ առաջ»։
Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, որովհետև ի սկզբանե ահազանգ է եղել, որից հետո ոստիկանության ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր, իմ միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա։ Խորհրդարանում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե արդյոք վարչապետի կողմից հատուկ հրահանգներ իջեցվում են դեպքի քննության հետ կապված։
«Դա եղել է իմ միակ հրահանգը ոստիկանությանը։ Հիմա ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննության ընթացքում կպարզվի» ,-ասաց վարչապետը։
Պատգամավորի մեկ այլ հարցի՝ արդյոք նախկին պաշտոնյաների հետ կապված կա՞ առանձնակի պաշտպանության կարիք.
«Ենթադրենք կամ Գեորգի Կուտոյանին կամ որևէ այլ անձի հսկողության տակ պահելու համար պետք է իրավական հիմք, որովհետև ենթադրենք այդ դեպքից առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով իրավապահ մարմինները մտնում էին և դեպքը կանխում էին։ Պատկերացնու՞մ եք դրանից հետո ինչ էր լինելու։ Ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով է հսկողություն սահմանվել Գեորգի Կուտոյանի նկատմամբ։ Պետք է իրավական հիմք լինի։ Կարծում եմ՝ սա է ճիշտ մոտեցումը։ Այն դեպքերում, երբ նման անելու իրավական հիմք չկա, չենք կարող անել»,-ասաց վարչապետը։
Վերջինս նկատեց՝ դա ողբերգություն է, որ տեղի է ունեցել և եթե նաև մերձավոր շրջապատի կողմից աջակցություն լինի, ապա այս գործը 100 տոկոսով կբացահայտվի։
ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, Ազգային ժողովում կարծիք ու խոսք լսելու անհանդուրժողականություն կա. «Ասում ենք՝ բանկային գաղտնիքի ինստիտուտը սասանում ենք, մեզ ասում են, որ պետական շահին դեմ ենք: Այս շենքում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ պետական շահը միայն իրենք գիտեն: Նրանք կարծում են, որ ամենալավը կարող են այդ շահը սպասարկել»:
Մարուքյանի խոսքերով, այդ «գլուխը կորցրած վիճակը» որևէ լավ բանի չի կարող բերել .«Հասկացանք, որ ժողովրդի վստահությունը վայելում եք: Բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ այդ վստահությունը մսխվում է այս մարդկանց կողմից: Նրանք այդ վստահությունը մսխելու ընթացքում իրենց գլուխը կորցնում են, էյֆորիայից կորցնում են էլի:
Իշխանությունը կարող է փչացնել մարդուն, եթե նա կայացած չէ, կամային հատկանիշներ չունի գայթակղություններին չտրվելու համար: Այսօրվա քաղաքական մեծամասնությունը փչանում է, տրվում է գայթակղություններին»:
Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, որը մեղադրվում է երեխաների ապօրինի որդեգրումների գործով, այս օրերին պարբերաբար հաճախում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուռոլոգիայի բաժին։ Այս մասին վկայում է «Հրապարակի» աղբյուրը։
Աբրահամյանն, ըստ մեր աղբյուրի, բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, այդ թվում երիկամներում քարեր։ Այժմ նրա կոլեգաները հիվանդության պատմություն են կազմում Հանրապետական ծննդատան տնօրենի համար, և չի բացառվում, որ այդ բժշկական փաստաթղթերը դատարանում օգտագործվեն որպես մեղմացուցիչ հանգամանք։ Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը հաստատեց, որ նա երիկամների հետ կապված խնդիրներ ունի։ «Այդ հիվանդությունն առաջ էլ կար, բայց հիմա հոգեկան ապրումներից թուլացում է տեղի ունեցել նյարդային համակարգի, լուրջ սթրես է տանում», — ասաց փաստաբանը։
Դուք այս հանգամանքը որպես մեղմացուցիչ օգտագործելո՞ւ եք դատարանում։ Նա պատասխանեց․ «Իհարկե, բժշկական տեղեկանքները օգտագործելու ենք։ Օրենքի պահանջ է դա»։ Ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ Ռազմիկ Աբրահամյանը մի քանի օր անցկացրեց «Արմենիա» բժշկական կենտրոնի կարդիոռեանիմացիայի բաժանմունքում։ Նա սրտի իշեմիկ հիվանդության սրացում ուներ, և այդ հիմքով դեկտեմբերի 22-ին դատարանը մերժեց Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, որպես խափանման միջոց կիրառելով ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։ Ռազմիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու և առևտրային կաշառքի համար։
Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանի ուղեկցությամբ հունվարի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում: Ադոլֆո Տոռես Ռամիրեսը մասնավորապես գրել է. «Ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհը հարգի, հասկանա Հայոց ցեղասպանությունը եւ կարողանանք ապրել խաղաղ պայմաններում: Այն պետք է ճանաչվի բոլորի կողմից, իսկ հայ ժողովուրդը խաղաղության ջատագովը դառնա»:
Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղմ պատժի դատապարտված «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը հարցաքննվել է:
ՀԺ-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու եւ առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու պահանջով:
Գործով առանցքային վկա Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի՝ անցած տարի ներկայացրած դիմումի հիման վրա Պողոսյանի սպանության գործով Քննչական կոմիտեում նոր վարույթ էր հարուցվել: Արդյունքում, ըստ դատախազության երեկ տարածած հաղորդագրության, ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության մասին:
Հաղորդագրությունից հետեւում է, որ ձեռք բերված նոր հանգամանքներից մեկը Աղամալ Հարությունյանից բացի՝ սպանությանն այլ անձանց մասնակցությունն է, որը նախկինում քննության առարկա չի հանդիսացել: Մյուսը հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության արդյունքներն են, որոնք տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից: Առաջին ատյանի դատարանը 2002 թվականի դատավճռով հաստատված էր համարել այն հանգամանքը, թե «Առագաստ» սրճարանի զուգարանում Աղամալ Հարությունյանի եւ Պ. Պողոսյանի միջեւ տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որի ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետեւի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, ինչի հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Այնինչ, ըստ դատախազության, Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում գլխին հարվածներ հասցնելու վերաբերյալ ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատվում են, որ մի խումբ անձինք ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, եւ պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.