23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

antifake.am-ը տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին և գրում. Քիչ առաջ դիմակավորված անձինք իր տան շենքի բակից տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին:
Պոլսո Հայոց նոր պատրիարք Սահակ Բ․ Մաշալյանը 2019 թ․ դեկտեմբերի 11-ին, իր ընտրվելուց ի վեր թուրքական մամուլին մի շարք հարցազրույցներ տալուց հետո, 2020 թ․ հունվարի 15-ին պատասխանել է իրեն քննադատող հայերին՝ պաշտոնական «Լուսաբանություն» տալով Թուրքիայում հրատարակվող հայկական թերթում։ Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարեւոր է նշել, որ պատրիարքին քննադատողները պարզապես նրանք չէին, ովքեր ապրում են Թուրքիայի սահմաններից դուրս՝ անարդարացիորեն մեղադրվելով ստամբուլահայերի նկատմամբ Թուրքիայի կառավարության կողմից բռնակալական վերաբերմունքի մասին անտեղյակ լինելու մեջ: Բացի Հայաստանի եւ Սփյուռքի հայերի քննադատությունից` պատրիարքը քննադատության ենթարկվեց նաեւ Թուրքիայում ապրող հայերի, ինչպես նաեւ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կողմից։
Թուրքական «Աքշամ» թերթին պատրիարքի տված հարցազրույցն առաջացրեց ամենամեծ հակասությունը, քանի որ նա պոլսահայերին ոչ միայն հեռացրեց սփյուռքահայերից, այլեւ նսեմացրեց Հայոց ցեղասպանության ահռելի ողբերգությունը։ Նորին Ամենապատվությունը դժգոհեց, որ «Աքշամի» հետ հարցազրույցում մի քանի արտահայտություններ, ստանալով առավել բացասական մեկնաբանություններ եւ չափազանցելով հասկացողության սահմանները, վերածվել են իր անունը մրոտելու արշավի։
Պատրիարքն ափսոսանք է հայտնել, որ քառասուն րոպե տեւողությամբ իր հարցազրույցում նրա «ներկայացրած ծավալուն բացատրություններն ու մանրամասնությունները, բնականաբար, տեղ չեն գտել հոդվածում։ Թերթում հայտնված խոսքերը զտված են այն բացատրություններից, որոնք տրված էին ի պատասխան մասնավոր հարցման։ Սույն ոճը եղել է խմբագրի ընտրությունը։ Առանց հարցումները նկատի ունենալու, երբ միայն պատասխաններն են ներկայացվում, տեղ է գտնում իմաստափոխություն, որովհետեւ խոսքերը զետեղված են իրարահաջորդ ձեւով՝ իրար հետեւից։ Այս պարագայում, դրանք վերածվում են անհստակ ասույթների եւ սխալ արտահայտությունների, որոնք իմաստազրկում են փոխանցված գաղափարը»։
Այնուհետեւ պատրիարքը հայտարարել է, որ թուրքահայերի մասին հարցմանը ինքը տվել է հետեւյալ պատասխանը. «Թուրքիայի հայերը, ի տարբերություն Սփյուռքի եւ Հայաստանի հայերի, կազմում են մի երրորդ հատված։ Վարչական եւ տնտեսական տեսակետից, հայկական Սփյուռքը մեզ հետ կապ չունի․ մենք ինքնաբավ ենք»։
Երբ Նորին Ամենապատվությանը հարցրել են Թուրքիայի նկատմամբ սփյուռքահայերի անհաշտ վերաբերմունքի եւ նրանց բացասական կեցվածքի պատճառների մասին, նա պնդել է, որ տրված պատասխանը չի պատկանում իրեն, այլ պարզ սոցիոլոգիական ճշգրտում է՝ բոլորին ծանոթ՝ հետեւյալ ձեւով արտահայտված․ «100 տարի առաջ մեծ ողբերգություններով այս հողերից մեկնած մարդիկ, իրենց ապրած հոգեցնցումը փոխանցել են ապագա սերունդներին եւ անդրադարձել են, որ հայոց ինքնության եւ դրա պահպանման համար օգտակար եւ անհրաժեշտ է կառուցել ցեղասպանության գիտակցություն։ Նրանք 100 տարուց ավելի շարունակում են ապրել Թուրքիայից եւ թուրքերից հեռու գոյավիճակի մեջ։ Իսկ մենք՝ Թուրքիայում մնացած հայերս, շարունակել ենք մեր կյանքը կիսել թուրքերի հետ այս հողերի վրա եւ ձեռք բերել միասին ապրելու փորձառություն։ Այս առումով, մենք յուրահատուկ հայեր ենք Հայկական աշխարհում»։
Պատրիարքի «Լուսաբանությունը» շարունակում է․ «Նման գերզգայուն նյութերի շուրջ մարդկանց առաջնահերթությունը եղել է այն, որ միշտ իրենց ուզածն են լսել, եւ ոչ թե այն՝ ինչ Թուրքահայոց պատրիարքներն են ասում եւ ինչպիսի պայմանների ներքո։ Թուրքիայի Հայոց պատրիարքներին վիճակված է լինել երբեք չհալչող երկու խոշոր սառցաբեկորների միջեւ ճզմվող նավի նավապետ։ Այս դրության մեջ, հնարավոր չէ միշտ ներդաշնակություն ապահովել, եւ տեղի են ունենում վրիպումներ, որոնք կողմերից մեկին սխալ են թվում։ Սահակ պատրիարքը եւս, իր նախորդների նման, փորձել է հայկական հարցի շուրջ բոլոր կողմերին գոհացնող կատարյալ պատասխաններ տալ։ Երբեք ընդունելի չէ որեւէ կողմի նկատմամբ մերժողական եւ աննկատ թողնելու կեցվածքը։ Յուրաքանչյուր անհատ պետք է նախ ճիշտ ըմբռնի, թե իրականում ինչեր են արտահայտված արտասանված խոսքերով եւ ապա քննադատել»։
Սփյուռքում ոմանք կարող են համաձայնել պատրիարքի խոսքերի հետ՝ ընդգծելով այն ծանր պայմանները, որոնցում գտնվում են նա ու հայկական համայնքը։ Ցանկացած հայ, որը ծանոթ է այդ բռնակալական պայմաններին, կարող է ինչ-որ չափով կարեկից լինել պատրիարքի դրությանը։
Մեր նպատակը երբեք չի եղել հորդորել պատրիարքին հակադրվել թուրքական իշխանություններին։ Ի վերջո, նա պատասխանատու է իր համայնքի անվտանգության համար: Պատրիարքից միայն մի խնդրանք ունենք՝ զգույշ լինել իր խոսքերում, չվանել իր հետեւորդներին Թուրքիայում եւ չվիրավորել 1․5 միլիոն հայ նահատակների հիշատակը՝ ներգրավվելով ուղղակի ժխտողականության մեջ:
Հնարավորության դեպքում պատրիարքը պետք է խուսափի հարցազրույցներ տալուց թուրքական մամուլին: Նա պետք է նշանակի մամուլի խոսնակ, որն ի վիճակի է խուսափել դժվարին եւ զգայուն հարցերից, հատկապես` քաղաքական հարցերի վերաբերյալ: Եթե խոսնակն է սխալ թույլ տալիս, դրա հետեւանքն ավելի նվազ է, քան պատրիարքի թույլ տված սխալի: Խոսնակներին կարելի է հեռացնել աշխատանքից, իսկ պատրիարքի պաշտոնը ցմահ է։
Ի վերջո, պատրիարքի համար անընդունելի է մեղադրել թուրքական թերթին իր խոսքերի իբր սխալ մեկնաբանման համար։ Նախ եւ առաջ, մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ է ասել պատրիարքը թուրքական թերթին եւ արդյոք այն իսկապես սխալ է մեկնաբանվել: Օրինակ՝ իր վերոնշյալ «Լուսաբանության» մեջ, պատրիարքը պնդում է, որ թուրքական թերթին տված հարցազրույցում նա օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ինչն անհավանական է․․․
Երկրորդ, պատրիարքը մեկն է, որ ծնվել ու մեծացել է Ստամբուլում եւ լավ գիտի թուրքական լրատվամիջոցները։ Նա պետք է իմանար, որ թուրքական մամուլը հաճախ է խեղաթյուրում նրանց խոսքերը, ում հետ հարցազրույց է անցկացնում: Հետեւաբար, թուրքական մամուլին հարցազրույց տալը, այնուհետեւ դժգոհելը, որ նրա խոսքերը աղավաղվել են, անկեղծ չէ: Պատրիարքը դա պետք է նախապես իմանար: Թուրքական լրատվամիջոցների աղավաղումների մասին բողոքել հարցազրույցի հրապարակումից հետո՝ անխոհեմություն է:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Վայոց ձորում 2019 թվականի սեպետմբերին ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Փոխգնդապետի վիճակը չի փոխվել, նույնն է, ինչ առաջին օրերին ասել ենք։ Այսինքն՝ որևէ փոփոխություն՝ ոչ դրական, ոչ բացասական, չկա»,- նշեց փոխնախարարը։
Նշենք, որ Արա Մխիթարյանը հոսպիտալ է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, բավականին մեծ արյունազեղման օջախով, ուղեղի աջ կիսագնդի դիսլոկացիայով, անգիտակից վիճակով։
Հիշեցնենք, որ որ 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին, իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ: գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ըստ ԶԼՄ-ների՝ ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։
Քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել էին, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Նշենք, որ միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
«Օրինակ, եթե վարչապետը այցելեր ՍԴ եւ ՍԴ-ի անունից դատարանի նախագահը այդպիսի գրիչ տար իրեն, դա 100 տոկոսով կկարգավորվեր այդ օրենքով, բայց այդպիսի շփումների վրա դա ազդում է, թե ոչ, դժվար է ասել: Ես այդ նրբությանը չեմ տիրապետում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Թրանսփերենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկ չկա այն հանգամանքում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի պահանջին համապատասխան, պետությանը կամ համայնքին չի հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գրիչը, որը համաձայն երկրի վարչապետի հայտարարության, ՍԴ նախագահն իրեն էր նվիրել՝ ի նշան քծնանքի:
«Ես խնդիրը այդպես չեմ տեսնում: Որքան ես գիտեմ, դա կարգավորվում է Հանրային ծառայության մասին օրենքով, բայց խոսքը գնում է պաշտոնական այցելությունների ժամանակ տրվող նվերներին, իսկ այստեղ, կարծես թե պաշտոնական շփում չի եղել եւ իմ միակ մեկնաբանությունն այն է, որ ուղղակի այդ նվերը չպետք է վերցվեր, շատ կոշտ ձեւով պետք էր մերժել եւ չվերցնել»,-ասաց Վարուժան Հոկտանյանը:
Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքը: Ըստ այդմ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են` պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը, հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները, սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը` տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները:
Նույն հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերն իր արժեքով գերազանցում է 75 000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները կառավարության սահմանած կարգով պարտավոր են այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Վարուժան Հոկտանյանը դժվարանում է նշել՝ արդյոք հիշյալ հոդվածը տարածվում է տվյալ իրավիճակի վրա, բայց հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը համոզված է ՝ գործ ունենք էթիկական խնդրի հետ. պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան եւ այդպիսի նվեր փոխանցելուց։
«Ես տեսնում եմ զուտ էթիկական խնդիր, որ այդպիսի թանկարժեք նվեր չեն ընդունում եւ վերջ, եւ չեն տալիս: Եթե իսկապես դա այդպիսի թանկարժեք նվեր է , չպետք է տրվեր, եթե դա իհարկե, եղել է, որովհետեւ որքան ես հասկանում եմ, այս պատմությունը զարգացում է ունենալու եւ կարող է պարոն Թովմասյանը հայտարարի, որ ինքը դա չի առաջարկել, դեռեւս այդ պատմությունը, որքան ես հասկանում եմ, ավարտված չէ»,-մեզ հետ զրույցում շարունակեց Վարուժան Հոկտանյանը:
Նշենք, որ թանկարժեք համարվող գրիչը դեռ շարունակում է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետը կրկին ցուցադրել է այն:
Հիշեցնենք, Կապանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հայտարարել որ, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իշխանափոխությունից հետո բազմիցս քծնել է իրեն, փորձել իր ծառայություններն առաջարկել, սակայն Փաշինյանը հրաժարվել է: Այն բանից հետո, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ապացույցներ ներկայացնելու համար Փաշինյանին 20 օր ժամանակ տվեց՝ հակառակ դեպքում դատարան հայց ներկայացնելու զգուշացումով, Նիկոլ Փաշինյանը խոստացավ «հուժկու հակահարված» հասցնել վերջինիս եւ ապացույցներ հրապարակել եւ Երեւան վերադառնալով հրապարակեց մի գրիչի լուսանկար:
«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», -Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այն իրեն 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին Հրայր Թովմասյանն է փոխանցել:
Այս գրառմանը հաջորդեց Փաշինյանի մեկ այլ գրառում, որով նա հայտնեց, թե շոկ է ապրել գրիչի գինն իմանալուց հետո:
Նախորդ տարի Հայաստան ներմուծվել է 200 հազ. ավտոմեքենա, ինչը մեզ նման փոքր երկրի համար խայտառակ թիվ է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։
Նրա խոսքով՝ Ղազախստանից շատ մարդիկ էին եկել Հայաստան ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով, սակայն դա չի կարող կազմել 100 տոկոսը. «Եթե 50 տոկոսն արտահանվել է, մյուս 50 տոկոսը մնացել է Հայաստանում։ Դա լուրջ խնդիր է դառնալու բոլոր տեսանկյուններից։ Նախ այն մարդիկ են տուժելու, որոնք այդքան մեքենա են ներմուծել, որովհետև շատերը վարկային միջոցներ են ներգրավել այդ նպատակի համար։ Այժմ փորձելու են արագ ազատվել այդ ավտոմեքենաներից, որպեսզի կարողանան կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Դա կբերի ավտոմեքենաների շուկայի փլուզման, այսինքն գները կտրուկ կնվազեն»,-ասաց Արեն Ապիկյանը։
Վերջինս նշեց, որ եթե Ղազախստանի քաղաքացիները եկել ու փորձել են Հայաստանից ավտոմեքենա տանել Ղազախստան՝ չիմանալով իրենց օրենսդրությունը, վաճառողը կարող է չիմանալ։ Արեն Ապիկյանն այստեղ Հայաստանի օրենսդրության խախտում չի տեսնում։ Նրա կարծիքով պետական մարմինները պարզապես կարող էին կանխատեսել ու զգուշացնել ՀՀ քաղաքացիներին, որ Ղազախստանի քաղաքացիների հետ նման գործարքները լուրջ խախտումների կարող են հանգեցնել։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 24-ին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել: Ղազախստանի Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը 1-ամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական գնահատականը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել: Այս մասին գրել է ռուսական «Новые Ведомости»-ի կայքը:
Կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել բուժօգնության դիմել և նրան բուժող բժիշկը Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանն է:
Կայքը գրել է նաև, որ նևրաստենիայի ախտորոշում ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին նյարդային լարվածությունը հանող դեղամիջոցներ ու հանգիստ են նշանակել:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համայնքապետարանից ստացել է գրության, որում կասկածներ են եղել այն մասին, թե պետական գնումների շրջանակներում համայնքի մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին:
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախ կատարվել է մատակարարվող կարագի հսկիչ գնում, որի շրջանակներում էլ, ապրանքատեսակի նույնականացման նպատակով, իրականացվել է նաև նմուշառում մանկապարտեզներից: Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:
Միաժամանակ անցկացված փաստաթղթային փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատակարար հանդիսացող «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ն որպես «սերուցքային կարագ» մատակարարել է «Крестянское Раздолье» անվանմամբ ապրանքատեսակ, որին կից ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության համապատասխանության հայտարարագրերը: Կազմակերպության հայտարարագրերում սակայն բացակայել են «Крестянское Раздолье» ապրանքատեսակի մասին հղումները:
Բացի այդ, ապրանքի արկղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա վրա առկա մակնշումը կրկնապիտակ է և արտադրողի բնօրինակ մակնշումը բացակայում է:
Տեսչական մարմնի մասնագետները կապ են հաստատել նաև Ռուսաստանի ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության հետ, որի տնօրենը պաշտոնապես հերքել է իրեց կապը տվյալ ապրանքատեսակի հետ և հայտնել, որ «Крестянское Раздолье» ապրանքանիշով արտադրանք իրենց կողմից չի արտադրվում:
Որպես ներմուծող կրկնապիտակի վրա նշված է եղել Ա/Ձ Վիգեն Ստեփանյանը, որի գործունեությունը, սակայն, համաձայն պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության, ժամանակավորապես դադարեցված է:
Կրկնապիտակի տակ առկա մասամբ ջնջված մակնշման հետքերի վերծանումից պարզվել է, որ տվյալ տուփի պարունակությունը Ռուսաստանի Դաշնության «ДМФ» կազմակերպության կողմից արտադրված է բուսակաթնային արտադրանք է՝ «Սփրեդ»:
Զուգահեռաբար «Հանրապետական անասնաբուժասանիտսրական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքները ևս փաստել են, որ փորձաքննության ներկայացված ապրանքատեսակն իր ճարպաթթվային կազմով չի համապատասխանում կարագին ներկայացվող պահանջներին և պարունակում է բուսական յուղեր:
Այդպիսով, Սիսիանի մանկապարտեզներին սերուցէքային կարագի փոխարեն մատակարարվել է բուսաճարպային սպրեդ:
Սիսիանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա խմբաքանակների իրացումը կասեցվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կեղծիքի ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել վերադարձ անցյալին, այդ թվում՝ սահմանների առումով, դա անընդունելի է, անթույլատրելի, դա հանգեցնելու է աղետի ԱՀ-ի և հայոց պետականության համար։ Դա մենք մշտապես ասել ենք։
Անձամբ ես ունեմ նաև անձնական ներդրում այդ բոլոր գաղափարների մեջ՝ հենց ես եմ առաջարկել և շրջանառության մեջ դրել 1999 թվականին Քարվաճառը, որպես հայության հիդրոդոնոր՝ ջրային դոնոր, գաղափարը, և հենց դա է այսօրվա դրությամբ Քարվաճառը հայկական պահել, ամենակարևոր հիմքերից մեկը, և ես հպարտ եմ այդ ամենի համար, որ մի փոքր կետ մեր ազգային ազատագրական պայքարում, անվտանգության համակարգում, մեր շահերը պաշտպանելու հարցում ներդրել եմ։
Կրկնում եմ՝ մենք 21 տարի առաջ այդ գաղափարը դրեցինք շրջանառության մեջ, հետևաբար՝ մենք չենք կարող դիտարկել Հայաստանի ապագան՝ առանց Քարվաճառ։ Կարո՞ղ ենք պահել այն, ինչ ունենք, միանշանակ։ Պահելու համար պետք է ձևավորվի խելացի իշխանություն, լեգիտիմ, բանիմաց իշխանություն, որով պետք է լավը պահպանենք, իսկ լավը շատ է եղել, հրաշքներ են կատարվել Արցախում։
Այլ հարց է, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծենք, իսկ դրա համար պետք է լինենք միասնական, պետք է կառուցենք մեր երկիրը, լինենք բանիմաց, մաքուր, կոռուպցիայի դեմ պայքարենք, պահպանենք մեր բնությունը։ Միանշանակ պետք է աշխատենք միասին»:
Հայտնում ենք, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։
Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։
Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` armchinaembassy@mfa.am՝ անմիջական կապի մեջ լինելու համար։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Ավելի վաղ Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել, որով պահանջել էր, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ինքը 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել է «իր ծառայությունները»․ «Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։
Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը և կից գրել․
«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ:
Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:
Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:
Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:
Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:
Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է:
Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի, թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:
Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:
Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.