23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Yerkir.am-ի խմբագրությունը նամակ է ստացել քաղաքացի Գարեգին Գաբրիելյանից, որը ներկայացված է ստորև.
«ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ և ոչ ոք չի փորձում հստակ պատասխան տալ, թե ինչ եղավ այդ պատկառելի գումարը: 10 միլիոնը նախատեսված էր Լեզվի կոմիտեի աշխատակիցների երրորդ և չորրորդ եռամսյակների պարգևավճարների ու լրավճարների համար: Նախարարության ֆինանսական բաժինը դուրս է գրել վերոհիշյալ գումարը, սակայն փողերը կես ճանապարհին անհետացել են և այդպես էլ չեն հասել հասցեատերերին:
Լեզվի կոմիտեի աշխատակիցները Ամանորի նախօրեին նամակով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` փորձելով նրանից ստանալ այդ առեղծվածային փաստի պատասխանը: Սակայն կառավարությունից նրանց նամակն ուղարկվեց ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից էլ` Լեզվի կոմիտե և ի վերջո առանձին գրությամբ նրանց հայտնեցին, թե ճիշտ է, գումարը եղել է, բայց այն հանկարծ սպառվել է: Թե որտեղ է սպառվել, ով է սպառել, ինչ նպատակի համար է սպառվել` այս հարցերն այդպես էլ իրենց պատասխանը չունեն: Փաստն այն է, որ ինչպես նախարարության պատասխանատուները, այնպես էլ Լեզվի կոմիտեի ղեկավարները հիմա ամեն ջանք գործադրում են, որ հարցը փակվի և խնդրի մասին այլևս չբարձրաձայնվի: Իսկ Կոմիտեի թալանված աշխատակիցները այլևս ոչ թե պարգևատրում են ուզում, այլ ընդամենը իմանալ` ի վերջո ո՞վ է գրպանել իրենց գումարները»:
2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
https://www.facebook.com/newsamtv/videos/271193067192647/
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ
▪️Հարց. Տիկին Նաղդալյան, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ Ձեր մեկնաբանության մեջ նշել եք, որ նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչ է նշանակում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ սահմանումը:
▪️Պատասխան. Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ:
Ինձ ասում են, որ երեխաս մահացած է ծնվել, բայց երեք օր առաջ գնում եմ Զագս և տեսնում, որ իմ երեխան անուն-ազգանուն ունի։ Չծնված երեխան կարո՞ղ է անուն-ազգանուն ունենալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց երեխաների ապօրինի որդեգրման դեպքով տուժող մայրերից մեկը։
«Ես 1979 թվականին եմ ծննդաբերել, ասել են՝ պտուղը մահացած է։ Ես երեք օր առաջ գնում եմ Զագս ու տեսնում իմ երեխայի անուն-ազգանունը, իմ հասցեն, իմ տվյալները, ամուսնուս անունը։ Բոլոր տվյալները համընկնում են։ Ծննդաբերության հաջորդ օրը սանիտարական միամտաբար ասում է՝ շատ գեղեցիկ երեխա էր, ամուսնուդ նման էր»,-ասաց որդուն կորցրած կինը՝ պնդելով, որ հավատում է՝ իր որդին այժմ 41 տարեկան է և ողջ է։
Նշենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ մերժեց Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու պահանջի վերաբերյալ դատախազության բողոքը։
Հիշեցնենք, որ Ռ.Աբրահամյանը մեղադրվում է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործ նախարարների եռօրյա հանդիպմանը:
«Շատ ողջունելի է, որ բանակցային գործընթաց է գնում և շատ դրական եմ գնահատում, որ այն երկար է տևում։ Դա նշանակում է, որ կա նյութ, փաստաթուղթ, հենք, որի շուրջ քննարկում է գնում, ավելին՝ խոսք է գնում ժամանակացույցի մասին։ Համոզված եմ, որ այս ընթացքում, երբ Արցախում և Ադրբեջանում ընտրություններ են, ռազմական գործողություններ չեն լինի, Ադրբեջանը չի գնա արկածախնդրության՝ անելանելի ելքով խնդիրներ լուծելու։ Սա դրական է բոլորիս համար։ Խնդրի լուծման տարբերակները շատ չեն, նոր հեծանիվ հորինելու ուղղակի մեթոդ չկա։ Աշխարհը նման կարգի խնդիրները լուծում է պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքով, և այս երկու սկզբունքների համադրության արդյունքն է, որը կարող է Արցախի հիմնահարցի խաղաղ տարբերակ բերել»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե իշխանության հասցեին քննադատություն կա, որ ՀՀ վարչապետը չունի պատկերացում, ծրագիր, մոտեցում, թե, ի վերջո, ինչպես է լուծվելու Արցախի հարցը, Սարգսյանը պատասխանել է. «Այո՛, մարդիկ կարող են այդպես մտածել: Բայց ես անձամբ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, այդ թեմաներով զրուցել եմ շատ երկար, և պիտի ասեմ հետևյալը. երբ Ադրբեջանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ լուծում ունի խնդրի լուծման առումով, դա լա՞վ է, թե՞ վատ։ Բանակցային գործընթացում բազում նրբություններ կան։ Այն, որ Ադրբեջանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում, դա բավականին դրական է և Ադրբեջանին Լավրովյան սկզբունքներից հետ կբերի Մադրիդյան սկզբունքների դաշտ, այսինքն՝ խնդրի լուծման տարբերակներ գտնելու դաշտ։ Եթե ուզում ենք թշնամին մեռնի, ստիպված ենք գրավել ոչ միայն Բաքուն, այլև Ստամբուլը, որովհետև դրանք նույն կերպ փոխկապակցված են, ինչքան Երևանն ու Ստեփանակերտը: Անհնար է Բաքուն գրավել ու դրոշ դնել՝ առանց Ստամբուլը գրավելու: Նույն ժողովուրդն են, մտնելու են պատերազմի մեջ։ Եթե ուզում ենք թշնամի չունենալ, պիտի փորձենք լուծումներ գտնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՔԾ-ն մերժել է ոստիկանության ծառայողի կողմից ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին վիրավորական և սպառնալից գրառում կատարելու դեպքի քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալից մեկնաբանություն կատարած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։
Հիշեցնենք, որ Ոստիկանության ծառայակից Վազգեն Սիմոնյանը սպառնալից և անպարկեշտ մեկնաբանություն էր գրել Հրայր Թովմասյանին առնչվող նյութերից մեկում, որը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում Հրայր Թովմասյանի գտնվելուն և հուզմունքը չթաքցնելուն։
Ոստիկանության ծառայակիցը նշել էր՝ «Հաջորդը դու ես լինելու»։
Արված հայտարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն։
Հարցաքննությունը քննիչի մոտ բավականին խայտառակ շրջադարձ ունեցավ վերջին րոպեներին։ Այս մասին այսօր ՀՔԾ-ից դուրս գալուց հետո ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հկ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, որ, ըստ էության, ՀՔԾ էր հրավիրվել «իկռայի գործով» և ՀՔԾ-ն հաստատել է իր կողմից հայտնած գրեթե բոլոր տեղեկությունները։
«Հարցաքննությունը կատարվում էր ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանի կողմից։ Իմ խորին համոզմամբ՝ հարցաքննության ողջ ընթացքը վերահսկվում էր Սասուն Խաչատրյանի կողմից։ Հարցերին տալիս էի շատ կոնկրետ պատասխաններ, քննիչը պարտավոր էր արձանագրել իմ ցանկացած պատասխանը, ինչ-որ պահից քննիչը դուրս եկավ սենյակից՝ մոտավորապես 7- 10 րոպեով ու հետո եկավ նոր հարցերով»,-պատմեց Սամսոնյանը։
Նա նշեց, որ հարցաքննությունից հետո վերցրել է իր ցուցմունքը՝ ծանոթանալու համար, թե ինչ է գրել քննիչը. «Պարզվեց, որ քննիչը՝ պաշտոնեական կեղծիքի միջոցով, իմ կողմից տրված պատասխաններն արձանագրել էր սկզբում, սակայն տպելուց առաջ ջնջել էր մի հատվածը, նոր տպել այն։ Նմանատիպ աբսուրդ իրավական մոտեցում ես չեմ տեսել»։
«Քաղաքացիական գիտակցություն» հկ-ի ղեկավարի խոսքով, քննիչը իր պատասխանի մի հատվածը հանել է և պատասխանի տրամաբանությունը լրիվ փոխել. «Ինձ տրված հարցին ես պատասխանել եմ հետևյալը՝. «Իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ ձևավորվել է նաև արտաքին գործոններով, որոնցից ամենաառաջինն այն է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվել, զբաղվում ու պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ես չունեմ արժանահավատություն՝ ՀՔԾ-ի նկատմամբ»։ Ցուցմունքի այս հատվածն արձանագրությունից հանվել է քննիչի կողմից։
Սամսոնյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է, որի նպատակն իր խոսքի ազատությունը սահմանափակելն ու իրեն մեկուսացնելն է, նաև հնարավոր ձևով մեղադրանք առաջադրելը։
«Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով Սասուն Խաչատրյանը հերթական քաղաքական հետապնդումն է նախաձեռնել իր հետ հանցակից դարձնելով Լեռնիկ Ստեփանյան անուն-ազգանունով հատկապես կարևորագույն գործերով քննիչին, որի հանրային ճանաչելիությունը խոստանում եմ ապահովել գրասենյակ հասնելուն պես»,-ասաց Սամսոնյանը։
Նա հայտնեց, որ ինքը գրիչ է նվիրել քննիչին, սակայն իր խոսքով՝ կեղծարար քննիչն այն չի վերցրել, նաև չի կարողացել «սելֆի» անել, քանի որ ներսում ցանկացել են հեռախոսը վերցնել ու նա այն փոխանցել է իր փաստաբանին։
Սամսոնյանը հայտնեց նաև, որ քննիչը վերելակի մոտ իրեն սպառնացել է իրեն դատել. «Այդ սպառնալիքն ուղղակիորեն ուղղված է եղել ինձ, որ ես դատվելու եմ։ Սպասում եմ նրան, թե ինչ հոդվածով են ինձ դատելու»։
Կորոնավիրուսի նոր տեսակն ամերիկյան տնտեսության համար անորոշության գործոն է: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները, հայտնում է Forbes-ը:
Ըստ Փաուելի, կորոնավիրուսի բռնկումը կարող է խաթարել նաև տնտեսական գործունեությունը Չինաստանում, և, հավանաբար, ամբողջ աշխարհում: Փաուելը նշել է, որ սա շատ լուրջ խնդիր է, և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ուշադիր հետևում է իրավիճակին:
Փաուելը նաև նշել է, որ Չինաստանում վատթարացող իրավիճակը կապված է տեղաշարժման սահմանափակման և ընկերությունների փակման հետ, հայտնում է CNBC-ն: Այնուամենայնիվ, Փաուելը նշել է, որ դժվար է ասել կորոնավիրուսի տարածման հետևանքների մասին: «Այս անորոշության լույսի ներքո, ես չեմ պատրաստվում խոսել այս մասին ներկա փուլում»,- հավելել է նա:
«Դատելով նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դրան, ակնհայտ է որ սա մի ամբողջ շղթայի հերթական մասն է կազմում՝ կապված Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում եթեր հեռարձակված ռեպորտաժի մասին հարցին, մասնավորապես, որ խախտվել էր գաղտնիության սկզբունքը:
Նա նշեց, որ այս գործողություններն ապացուցում են այն փաստը, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական և անձնական հետապնդում, այստեղ քրեական հետապնդման մասին խոսել չի կարելի:
Փաստաբանի խոսքով, Սահմանադարական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն նույնիսկ այն դատավորների նկատմամբ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, այդ հետապնդումն ու վարույթը պետք է իրականացվեն ծայրահեղ գաղնիության պայմաններում, նույնիսկ Հատուկ քննչական ծառայության քննիչը այդ մասին նախազգուշացրել է փաստաբաններին, որպեսզի նախաքննական գաղտնիք չհրապարակվի:
«Մինչդեռ տեսնում ենք, որ իշխանության քմահաճույքներին համաձայն, ՀՔԾ-ն հանդիսանալով այս ճնշումների, յուրացման փորձերի կատարման համակատարողներից մեկը, գաղտնի կերպով ինֆորմացիա է տրամադրել լրատվական միջոցին, ինչի արդյունքում պատրաստվել է տվյալ ռեպորտաժը, ինչը խոսում է այդ ճնշումների աննախադեպ և քաղաքական բնույթի մասին»,- ասաց Մ. Պողոսյանը:
Նա ասաց, որ այսօր քննիչից պարզաբանումներ են պահանջել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող Էլեկտրիկ Երևան անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ոստիկանության գնդապետ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան վարչության պետի տեղակալի պաշտոնը, 2015 թվականի հունիսի 23-ին անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2015 թվականի հունիսի 23-ին` ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևան քաղաքում անցկացվող հավաքը ցրելու ընթացքում, Ազատության հրապարակին հարակից տարածքում, Ա. Ա.-ն ոստիկանության երկու այլ ծառայողների հետ բռնել է հավաքի մասնակիցներից Ֆիլիպ Արզումանյանին և, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռունցքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա գլխի շրջանին` էական վնաս պատճառելով Ֆիլիպ Արզումանյանի իրավունքներին ու օրինական շահերին:
Քրեական գործից Ա. Ա.-ի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում մի շարք այլ դրվագներով ևս հնարավոր է եղել ձեռք բերել հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության 4 ծառայողների, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նրանց վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.