23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լավ իմացեք պարոն Փաշինյան, ոչ մի վարչապետի թույլ չենք տա մատ թափ տալ խորհրդարանի վրա,- վարչապետի ելույթից հետո հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինս նշեց, թե իր մոտ վարչապետի ելույթից տպավորություն է ստեղծվել, որ եթե դատավորներ կան, որոնք նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կամ հետո այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպետք է պաշտոնավարեն ու ընդգծեց, որ այն մարմինները, որոնք պետք է լինեն սահմանադրությամբ անկախ մարմիններ, պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ՝ տարբեր իշխանություններ կողմից նշանակված։
«Այսօր Առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում աշխատում են հարյուրավոր դատավորներ, որոնք նշանակվել են Սերժ Սարգսյանի կողմից, Ռոբերտ Քոչարյանի կողմից, չեմ բացառում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից աշխատող դատավորներ կան։ Փաստորեն՝ այս տրամաբանությունը կարելի է կիրառել նաև ընդհանուր իրավասության դատարանների վրա, եթե գործադիր իշխանության ղեկավարը համաձայն չէ, որ այնտեղ կան դատավորներ, որոնք նշանակվել են նախկին իշխանությունների կողմից։ Բայց ՍԴ և անկախ մարմինների ամբողջ իմաստն այն է, որ մարմիններում տարբեր ժամկետներում նշանակվում են տարբեր իշխանությունների կողմից մարդիկ, որը ևս որոշակի անկախության երաշխիք է եղել, հիմա մենք դա հաշվի չենք առնում»,- նշեց Մարուքյանը՝ շեշտելով, որ ամենաշատը մտահոգված է վարչապետի այն մոտեցմամբ, որ վերջինս ամբիոնից սպառնում էր այն ուժերին, ովքեր կարող են իրավական ճանապարհով կարող են վիճարկվել այսօրվա որոշումները։
«Փաստորեն Դուք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը, ովքեր են ազգի նվիրյալները։ Ուր ենք գնում պարոն վարչապետ։ Սա է՞ Ձեր երազած ժողովրդավարությունը։ Այսինքն՝ Ձեր երազած ժողովրդավարությունը այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին, բարեկամներին, նվիրյալներին, կարող է սրբեր կարգի, դավաճանների կարգի, անիծյալներ կարգի, սատանաներ օրհնի։ Սա ի՞նչ քաղաքականություն է, պարոն վարչապետ։ Սա ժողովրդավարությու՞ն է կոչվում։ Ժողովրդավարությունը սահմանափակված է այն մարդկանց իրավունքներով, ազատություններով, ովքեր համաձայն չեն և նրանք կարող են տարբեր նկատառումներով համաձայն չլինել։ Քանի դեռ մենք այս պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տալ պառլամենտի վրա »,- ասաց Մարուքյանը՝ դիմելով Փաշինյանին։ Վերջինս ընդգծեց, որ այն մոտեցումները, որոնք հռչակվեցին վարչապետի կողմից, լավ տեղ չեն տանի։
«Ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ոչ ոք։ Ուզում է՝ 99% ձայն ստանաք, ոչ ոք։Մի մարդ էլ համաձայն չլիրնի, ես պատրաստ եմ այդ մարդու կողքին կանգնել և կգանգենք։ Ու ոչ ոք չփորձվի այստեղ պալիտբյուրո դարձնել։ Սա պալիտ բյուրո չի դառնալու։ Սուպերվարչապետական համակարգը փաստորեն մեր երազած համակարգն էր, ՍԴ-ն էր, որ մեր երազածը չէր, դա էլ պետք է փոխենք»,- շեշտեց Մարուքյանը՝ նշելով, որ ԼՀԿ-ն դեմ կքվեարկի նախագծին և ապագա գործողությունները կքննարկեն տարածքային ստորաբաժանումների հետ։
ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ են անում Սահմանադրական փոփոխություններ նախատեսող նախագծերի շուրջ հնարավորինս շուտ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։
«Հայաստանի խորհրդարանը որոշել է փետրվարի 6–ին արտահերթ նիստ անցկացնել ՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում պետք է հանվի պահանջը, ըստ որի, Սահմանադրական դատարանը ստուգում է օրինագծերի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը։ Ի թիվս այլ հարցերի, սա նաև փոխելու է Սահմանադրությունը վերանայելու ընթացակարգը։ Բացի դրանից՝ սահմանադրական մեկ այլ առաջարկվող փոփոխություն կարծես թե նպատակ ունի դադարեցնել Սահմանադրական դատարանի մի քանի անդամների լիազորությունները։
Այս երկու թեմաները կարևոր են, իսկ առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ սահմանադրական հաստատությունների գործունեության վրա։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս առնչությամբ բարձրացված որոշ հարցեր, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորին շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին և ստանալ ԵԽ փորձագիտական մարմնի կարծիքը։ Հանձնաժողովի կարծիքը, որը կարող է ստացվել հրատապ ընթացակարգով, կարծում ենք, արժեքավոր կլիներ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի ընտրողների համար, եթե հարցը դրվելու է հանրաքվեի»,–հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը (Սլովենիա, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա, Սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խումբ): Հայտարարության տեքստը տեղադրված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել տպագիր մամուլի 9 գլխավոր խմբագիրների հետ և այդ ընթացքում պատասխանել նրանց հարցերին:
Հարցին, թե ինչպե՞ս է աշխատել ԱԱԾ-ն, ի՞նչ հարաբերություն է ունեցել վարչապետ Փաշինյանի և կառավարության հետ, ի՞նչ հանձնարարականներ են իջեցվել, այդ թվում՝ անօրինական հանձնարարականներ, որոնք ինքը կատարել է, արդյոք իր պաշտոնավարման այդ փուլում ունեցե՞լ է անկեղծ խոսակցություն վարչապետի հետ, զգուշացրե՞լ է նրան հնարավոր հետևանքների մասին, կոնկրետ գործերի հետ կապված ինչպիսի՞ տարաձայնություններ են եղել, ինչպիսի՞ կոնֆլիկտներ է ունեցել նրա հետ, Արթուր Վանեցյանն ասաց, որ 20 տարվա օպերատիվ աշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը, երբեք չի պատմի իր՝ վարչապետի հետ ունեցած անձնական և աշխատանքային զրույցների մասին, բայց, այնուամենայնիվ, կանդրադառնա այն հարցին, թե արդյոք եղե՞լ են անօրինական հանձնարարականներ.
«Վարչապետը բազմիցս հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի… կատարման ենթակա չեն եղել: Օրինակ՝ կառավարության նիստին վարչապետն ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները, հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում. ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին, իբր ժողովրդական պահանջ է, և իբր նրանք հասարակությանը վտանգ են ներկայացնում: Վերջին իրադարձությունները նայելով և վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Անլրջացնում են: Մարդիկ արդեն ծիծաղում են: Դուք հասկանո՞ւմ եք՝ մարդուն բերման են ենթարկում, մարդը դուրս է գալիս և ծիծաղում է, հարցազրույց է տալիս և ինչ-որ անթույլատրելի արտահայտություններ է անում: Բայց ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: Եթե նպատակը մարդկանց վախեցնելը, լռեցնելն է, ես մի ավելի լավ առաջարկ ունեմ գործող իշխանություններին՝ Խորհրդային Միության տարիներին, ով իրեն խելոք չէր պահում, բռնում էին՝ 15 սուտկա նստեցնում էին: Թող մի հատ օրենք ընդունեն՝ ով իրենց դեմ է խոսում, ով իրեն խելոք չի պահում՝ կստանա 15 սուտկա: Գոնե կասենք՝ օրենք են ընդունել, մի բան են անում: Ի՞նչ է նշանակում՝ մարդն ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում, հասնում է տուն՝ թևերը ոլորում են, պառկեցնում են գետնին՝ ոնց որ վերջին ահաբեկչին, բերում են ոստիկանություն, կես ժամ հետո բաց են թողնում: Դա նորմա՞լ է, իհարկե, նորմալ չէ»,-ասաց Վանեցյանը:
Նա ուշադրություն հրավիրեց, ըստ իրեն, ևս մեկ կարևոր հանգամանքի վրա. «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրականում գրվում է, որ ոստիկանությունը սաբոտաժ է անում և անհիմն բերման է ենթարկում մարդկանց, որը դեմ է հեղափոխությանը. «Դուք հավատո՞ւմ եք, որ ոստիկանությունում կարող է լինել ինքնուրույն որոշում, որ գնան՝ հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկե՞ն: Իհարկե, ո՛չ: Կամ Փաշինյանի վերջին հանձնարարությունը ԱԱԾ-ին՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները»,-ասաց Վանեցյանը:
Դիտարկմանը, թե դրան ընթացք է տրվել, Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ում զինվորական մարդիկ են, որոնք իրենց վերադասի հրամաններն ընդունում են»:
Անդրադառնալով Քննչական կոմիտե հրավիրվելուն՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ որպես վկա հրավիրվել է գաղտնալսման գործով հարցաքննվելու:
«Հարցաքննվել եմ, ներկայացրել եմ իմ ունեցած տեղեկատվությունը: Դա նախաքննական գաղտնիք է, դրանից ավել բան այս պահին ասել չեմ կարող: Երկրորդ գործով, որով հրավիրվել եմ Քննչական կոմիտե, եղել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, ևս տվել եմ ցուցմունք, որի մասին էլի չեմ կարող մանրամասներ հրապարակել, դա նախաքննական գաղտնիք է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա Արթուր Վանեցյանն ասաց, որ իրեն որևէ մեկը աշխատանքից չի ազատել. «Ես եմ ներկայացրել հրաժարականի դիմում»:
Հարցին, թե վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվում, որ ԱԱԾ-ն զբաղվում էր բացառապես ներքին օրակարգով, արդյո՞ք ռեսուրսներ մնում էին արտաքին անվտանգային խնդիրները լուծելու համար, Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն շատ բարդ և բազմաշերտ կառույց է, ԱԱԾ-ին օրենքով վերապահված իր լիազորություններն է իրականացնում և հանդիսանում է հանրապետության անվտանգային համակարգի ամենաառանցքային դերակատարներից մեկը: «Ազգային անվտանգության խնդիրներն են հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, պետական սահմանների պահպանությունը, ինչպես նաև տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներ: Տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներն իմ պաշտոնավարման ընթացքում եղել են բոլորի աչքի առջև, բայց մեր աշխատանքի ընթացքում, հավաստիացնում եմ ձեզ, մենք ունեցել ենք լրջագույն հաջողություններ հետախուզական և հակահետախուզական ոլորտում, ռազմական հակահետախուզության ոլորտում»:
Հարցին, թե իր հրաժարականը երկրի ղեկավարի համար անակնկա՞լ է եղել, ասաց՝ ոչ, եղել են նաև այլ դիմումներ, եղել են քննարկումներ. «Առաջին հրաժարականի դիմումս եղել է գաղտնալսումից հետո, եղել է նաև ընթացքում, հետո եղել է այդ ժամանակ: Եվ երբ հայտարարում էին՝ իբր դժգոհ է եղել վարչապետը ԱԱԾ աշխատանքից, դրա համար է Վանեցյանին ազատել աշխատանքից… ես ուզում եմ՝ մի բան վերհիշենք: Դեկտեմբերի 20-ին ԱԱԾ ծառայողի տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ում մի ծավալուն ելույթ ունեցավ և ԱԱԾ աշխատանքն ամենաբարձր գնահատականի արժանացրեց: Երևի թե որևէ պետական մարմին այդ շրջանում նման բարձր գնահատականի չի արժանացել: Ես այդ գնահատականը տալու ընդամենը երկու ամիսը չեմ աշխատել ԱԱԾ-ում: Բայց ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, նաև մեր հասարակությանը, որ ԱԱԾ-ն, չնայած հիմիկվա տիրող իրավիճակին, այս անհասկանալի մթնոլորտին, կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները, կատարում է շատ որակյալ, և մենք ունենք բավականին դրական արդյունքներ մեր հիմնական ուղղությունների աշխատանքների մեջ»:
Առաջնային բուժօգնության օղակից՝ պոլիկլինիկաներից անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկը չի փոխվել, որն անցած տարվանից առողջապահության նախարարությունն էր հաստատել։
Արտոնյալների ցանկում են նաև նպաստառուների գնահատման համակարգում ընդգրկված այն ընտանիքները, որոնք 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեն, իսկ այս տարվանից միավորի շեմն է փոխվել՝ հօգուտ նպաստառուի։
Ի՞նչ դեղերի անհրաժեշտություն ունեն շահառուները, որոնք նշանակվում են բժշկի ցուցումով, բայց անվճար տրամադրվող դեղորայքների ցանկում չկան: Նման դեղորայքը կարող է լինել ոչ միայն թանկարժեք: Անկախ գնից` հիվանդին խիստ անհրաժեշտ ու մշտական օգտագործվող բազմաթիվ դեղեր անվճարների ցանկում չեն, այսինքն` սոցիալական կարգավիճակն այստեղ դեր չունի, հիվանդը այն գնելու է։
Մեկ տարի առաջ փոփոխություններով անվճար դեղերի ցանկը հաստատվել է որոշ հիվանդությունների տարածվածությամբ և դիմելիության աճով պայմանավորված։ Դրանք հիմնականում սիրտ-թոքային անբավարարություն, ուժեղ գլխացավեր, զարկերակային ճնշման գանգատներ ու այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք են: Առողջապահության նախարարությունը ընթացիկ տարվա և պոլիկլինիկաների շահառուների քանակով է գնումներ իրականացնում, բայց երբեմն ներկայացված քանակը պահանջարկը գերազանցում է։ Անվճար դեղորայքը շուտ սպառվում է։
Այս տարի անվճար դեղորայքից օգտվող քաղաքացիների թվի ավելացում է սպասվում նպաստառուների գնահատման համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում։ Փոխվեց սոցիալական անապահովության միավորի սահմանը` նպաստ ստանալու իրավունք այսուհետև կունենան «Փարոս» համակարգում 30-ի փոխարեն 28 միավոր ունեցող ընտանիքները։
9-ամյա տղայի նկատմամբ կրկին սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտեում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` 9-ամյա տղա երեխայի նկատմամբ առերեւույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունը կշարունակվի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 2010թ. ծնված տղայի մայրն ահազանգել է այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին, 27-ին եւ 28-ին իր 9-ամյա որդու նկատմամբ բնակարանում եւ նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, երեք անձինք սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:
Դեպքի առթիվ 2020թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ: Երեխան հարցաքննվել է օրինական ներկայացուցչի, փաստաբանի եւ մանկավարժի ներկայությամբ եւ տվել ցուցմունքներ: Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք ունեցել են սեռական հարաբերություն:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնանշել է բնակարանի ննջասենյակը, որտեղ նրա նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ինչպես նաեւ՝ շենքի բակային տարածքը, որտեղ կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում երեխան ենթարկվել է սեռական բռնության:
Տուժող երեխայի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն արդեն իսկ ստացվել է:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնին՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Որպես վկա հարցաքննվել է երեխայի տատիկը, ով հերքել է թոռնիկի կողմից հայտնած տեղեկատվությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնում ենք նաեւ, որ նույն երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ քննվել է նաեւ 2017թ., որի ընթացքում տեւական ժամանակ կատարվել են քննչական գործողություններ:
Նշված քրեական գործը 2019թ. կարճվել է:
Պետական բյուջեն կոպեկ առ կոպեկ ծառայելու է ժողովրդին։ Ոչ մի լումա, ոչ մի դրամ ավելորդ չի ծախսվելու։ Ոչ մի շռայլություն թույլ չենք տալու։ Դրամ առ դրամ հաշվետու ենք լինելու ժողովրդին։ Կոռուպցիան Հայաստանում իսպառ վերացել է։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք արտասանում է հաճախ։ Այսպես գրում է Yerevan.Today-ը:
Հայաստանում երբ ինչ-որ հիմնարկ է փակվում, լուծարվում, պաշտոնական հիմնավորումը պետբյուջեի ծախսերի խնայումն է։ Ու այդպես տարեսկզբին փակվեց Մարալիկի ծննդատունը, որտեղ նվազագույն չափանիշ՝ 150 ծնունդի փոխարեն 100-120 ծնունդ էր ընդունվում։ Կառավարությունը դրա արդյունքում կխնայի 18 մլն դրամ։ Փակվեցին մի քանի այլ ծննդատներ, որոնք ավելի փոքր էին։ Փակվեցին երկու-երեք դպրոցներ, և աշակերտներին խորհուրդ տրվեց հարևան գյուղերի դպրոցները գնալ։ Այդ բոլորը՝ պետբյուջեի միջոցները խնայելու համար։
Վատ վիճակում գտնվող դպրոցներից մեկի՝ Դրախտիկ գյուղի դպրոցի 150 սաները ձմեռը դիմավորեցին առանց պատուհանի, ցուրտ դասասենյակներում։ ԿԳՄՍ նախարարը մեկնաբանեց, որ շատ դպրոցներ են այդպես, դա է պատկերը, ու վերանորոգման գումար չկա։
Բայց մենք կողքի հետ ունենք ոչ փոքր ավելորդ ծախսերի մի ամբողջ շարք, որոնց ուշադրություն այդպես էլ չենք դարձնում։
Շարքի ներկայացուցիչներից մեկը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է։
Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 20-ին։ Այդ օրվանից ի վեր երբևէ մասնակցություն չի ունեցել ՍԴ նիստերին, քննարկումներին։ Սահմանադրական դատարանը պարբերաբար նիստեր է գումարում, որոշումներ է ընդունում, դատավորներից յուրաքանչյուրն ունի հասցեագրված գործեր։ Իսկ ի՞նչ է անում Վահե Գրիգորյանը։ Պարզապես ոչինչ։
Բայց ոչինչ չանելով հանդերձ, նա օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնցով օժտված է ՍԴ դատավորը։ Վահե Գրիգորյանը 2019 թվականին ըստ աղբյուրի ստացել է 10 միլիոն դրամից ավելի գումար` աշխատավարձի ու պարգևատրումների տեսքով, օգտվում է ծառայողական մեքենայից, առանձնասենյակից և այլն։ Ոչինչ չանելու համար պետբյուջեից այդքան գումար ստանալը, ճի՞շտ է, արդա՞ր է․ որովհետև ձեր ընկերն է, կոռուպցիա չէ, չէ՞։ «Սուրճ խմելով են զբաղված» հիմնավորմամբ լուծարվեցին նախարարություններ և հազարավոր աշխատողներ մնացին անգործ, որովհետև ձեր ընկերները չէի՞ն։ Պարզվում է, որ այս մեկ չաշխատող դատավորի աշխատավարձով, կարելի էր Մարալիկի ծննդատունը չփակել։
Եվ ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրճատում հազարավորներին ու տասնյակ կառույցներ, բայց պահում այս 1-ին, մյուսին, էն մյուսին։ Ընդ որում, այդ մեկին պահելով՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է ժողովրդին։ Ինչո՞ւ։ Որովհետև այլ դեպքերում (արդարացի, թե ոչ, այլ հարց է) վարչապետը բոցաշունչ լայվ կմտներ, ելույթներ կունենար, միգուցե իրավապահներին ցուցումներ կտար՝ զբաղվել դրանով, բայց այս մեկից, պարզվում է, տեղյակ էլ չէ։
Հիշում ենքъ նա հայտարարում էր, որ ամեն կոպեկը պետք է ճշգրտությամբ տնօրինի, որ իշխանությունը գնալու է ամեն մի լումայի հետևից։ Իսկ երբ լրագրողը հարց է տալիս Վահե Գրիգորյանի չաշխատելու մասին, Փաշինյանը պատասխանում է․ «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան, և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:
Մեզ չի կարող չմտահոգել մեր՝ հարկատուներիս միջոցներով ձևավորված պետական բյուջեի մսխումը, ուստի դիմում ենք ոչ միայն վարչապետին այլ նաև Սահմանադրական դատարանին։ Տարակուսանքի տեղիք է տալիս այդ կառույցի՝ իր շարքերից ձրիակերներին մաքրելու հարցում անգործությունը։
Պահանջում ենք, որ Հրայր Թովմասյանը խնայի հարկատուներիս միջոցները և լուծի ՍԴ անդամի անգործության հարցը։ Կարծում ենք, որ այսօր հանրային պահանջը Սահմանադրական դատարանից անխափան աշխատանքն է, և համարում ենք, որ եթե մի դատավոր որևէ կերպ չի մասնակցում աշխատանքների և ստանում է աշխատավարձ, դա կարող է մյուս դատավորների համար վատ օրինակ հանդիսանալ։ Եվ այդ դեպքում իրոք ճգնաժամ տեղի կունենա։
Պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու համածառայակցի։ Այս մասին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
«Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան»,- նշեց Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում մահվան ելքով վերջին դեպքը գրանցվեց հունվարի 30-ին։ ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացավ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի: Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը:
Նույն օրը հայտարարվեց, որ ձերբակալվել է երեք համածառայակից։ Փետրվարի 4-ին ՔԿ-ն հայտնեց, որ երեք ձերբակալված անձանցից մեկին՝ Դավիթ Մովսիսյանին, ով Առաքել Մովսիսյանի որդին է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը բավարարվել է։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումներն արմատախիլ անելու սկզբունքին, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք:
ԱԱԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության շահերին հակառակ, չկատարելով իրենց պաշտոնեական լիազորությունները եւ չարաշահելով պանշտոնեական դիրքը, պատշաճ կերպով չեն վերահսկել քաղաքապետարանի հետ դեռեւս 2014 թ. կնքված պայմանագրով բազմաբնակարան շենքերի աղբատարերի սպասարկման, շինարարական աղբի տեղափոխման եւ գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացնելու պարտականությունը ստանձնած «Դավարս» ՍՊԸ-ի գործունեությունը:
Պաշտոնատար անձինք անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտման դեպքերը, ստորագրել են ընկերության ծառայողների կողմից ուռճացված տվյալներով կազմված կատարողական ակտերը, ինչպես նաեւ՝ աշխատանքների ու ծառայությունների մատուցման ընդունման-հանձնման արձանագրությունները։
Արդյունքում՝ 2015-2019 թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1.862.000.000 ՀՀ դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450.000.000 ՀՀ դրամի պետական միջոցներ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները եւ կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու եւ վերականգնելու ուղղությամբ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 4-ից ուժի մեջ է մտել դրամական միջոցների ներմուծման և արտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 06.08.19թ. թիվ 130 որոշումը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որոշման առաջին մասով սահմանվել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միաժամանակյա ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միաժամանակյա արտահանման դեպքերում, եթե ընդհանուր գումարը գերազանցում է հայտարարագրման օրվա դրությամբ գործող դրույքաչափով հաշվարկված 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, ապա ուղևորային մաքսային հայտարարագրից բացի պետք է ներկայացնել նաև դրամական միջոցների և գործիքների ծագումը հաստատող փաստաթղթեր:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում, ասվում է.
«Ինչպես հայտնի է «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությունից (Հայկական ժամանակ, armtimes. com) պահանջել էինք հերքել նշված կայքում հունվարի 12-ին հրապարակված «Պատիվ ունեմ, թե պատիվ չունեմ…» վերնագրով հոդվածում Արթուր Վանեցյանի վերաբերյալ սուտ, զրպարտչական տեղեկությունները։ Դիմումն ու հերքման բովանդակությունը մեր կողմից հրապարակվել էր, և հանրությունը հնարավորություն ունեցել է առանձին-առանձին մեջբերումներով ծանոթանալ, թե կոնկրետ որ արտահայտություններն են հանդիսանում զրպարտություն ու որոնք է անհրաժեշտ ամբողջությամբ հերքել։
Այսօր, սակայն, նշված ընկերությունից ստացել ենք հավանաբար մեզ ուղղված մի գրություն, որով հայտնվում է, թե «հերքման մասին դիմումը և դրան կից ներկայացված հերքման տեքստը» ընկերության կողմից քննարկման առարկա չեն դարձվում։
Նույն գրությամբ, սակայն, քննարկման առարկա դարձնելով թե՛ դիմումը, թե՛ հերքման տեքստը, հեղինակը նշում է.
1. Ա.Վանեցյանի ներկայացուցիչները, վերջինիս կողմից տրված լիազորագրի համաձայն ունեն «հերքման պահանջ ներկայացնելու իրավունք», բայց չունեն «նման բովանդակությամբ հերքման տեքստ ներկայացնելու իրավասություն»։
2. Հերքման տեքստում ու դիմումում նշված չէ, թե «հրապարակված հոդվածում, կոնկրետ, որ արտահայտություններն են Արթուր Վանեցյանի համար եղել զրպարտող կամ նրա իրավունքները խախտող»։
Մինչդեռ մեզ տրված լիազորագրերի համաձայն մենք լիազորված ենք և՛ ներկայացնելու «հրապարակված նյութի վերաբերյալ հերքում տարածելու պահանջ, այդ թվում ներկայացնելու հերքման տեքստ», և՛ «անելու հայտարարություններ, ներկայացնելու և ստանալու փաստաթղթեր, դիմումներ, բողոքներ, հաղորդումներ, այլ նյութեր, ստորագրելու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»։
Կարծում ենք այս գրությունը լիովին համարժեք է 12.01.2020 թվականին հրապարակված հոդվածի բովանդակությանը, դրա հավելյալ մեկնաբանումը ժամանակի անտեղի վատնում է, իսկ ժամանակը հարկ է օգտագործել արդյունավետ՝ քաղաքացիական հայցը նախապատրաստելու և հնարավորինս արագ այն դատարան ներկայացնելու համար։
Ա.Վանեցյանի ներկայացուցիչներ
Լուսինե Սահակյան
Արամազդ Կիվիրյան»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.