23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից:
Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:
Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:
ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա:
Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաեւ Սիրիայի հյուսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։ «Ժամանակն է ճանաչելու եւ դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
2020թ. հունվարի 16-ին Նաիրա Այվազյանը դիմում է հասցեագրել ՔԿ նախագահին «Վերարտադրողական առողջության, պրինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում իր նորածին երեխային փոխելու վերաբերյալ, ինչի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ տեղեկացնում եմ, որ 2020թ. հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմնից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը։
Նույն օրը դատախազություն էր ստացվել նաև Նաիրա Այվազյանի ներկայցուցիչ փաստաբան Սուսաննա Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ նախկինում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Դիմումի և միջնորդության քննարկման ընթացքում պահանջվել և ՀՀ քննչական կոմիտեի արխիվից ստացվել, ուսումնասիրվել է այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով 29.12.2017թ. վարույթը կարճված քրեական գործը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, ինչպես նաև անցել են ՀՀ քրեական դատավարությա օրենսգրքի 263-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման համար նախատեսված ժամկետները։
Սակայն նկատի ունենալով, որ դիմումում և միջնորդության մեջ նշված է եղել այն մասին, որ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում Նաիրա Այվազյանի նորածին երեխան փոխվել է, ինչն իր մեջ կարող է պարունակել ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ՝ Նաիրա Այվազյանի դիմումը և Սուսաննա Սարգսյանի միջնորդությունը 31.01.2020թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և այդ շրջանակներում դիմումի ու միջնորդության մեջ վերը հիշատակված հանգամանքներում հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում Նաիրա Այվազյանն իր բացատրությամբ պնդել է, որ իր երեխային ծննդաբերությունից հետո փոխել են, քանի որ նախաքննության ընթացքում ինքը երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը չի ծանոթացել: Նշել է, որ վերոնշյալ փորձաքննության եզրակացությանը ծանոթացել է վերջերս իր փաստաբանի հետ, ինչից համոզվել է, որ իր երեխային փոխել են, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության լուսանկարներում պատկերված մահացած երեխան այն երեխան չէ, որին իրեն ցույց են տվել ծննդաբերությունից անմիջապես հետո:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՌԴ-ից նույնաբովանդակ դիմում է ստացվել Ն.Այվազյանի ամուսնուց:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հանցագործության հատկանիշներ և դրանք անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ՝ դատավարական, քննչական և օպերատիվ-հետախուզական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ, փետրվարի 13-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ»,- գրել է Գոռ Աբրահամյանը։
Ռուսաստանը պատասխանել է Սիրիայում խաղաղ բնակչության դեմ հարձակումների վերաբերյալ Էրդողանի հնչեցրած մեղադրանքներին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի ՊԵսկովը հայտարարել է, որ սիրիացի զինվորականները հարվածներ են հասցնում ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ահաբեկիչներին։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
ՌԴ արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի սրման պատճառը Թուրքիայի կողմից նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական անտեսումն է։
Խոսքը մասնավորապես 2018թ․ սեպտեմբերի 18-ին Սոչիում կնքված ռուս –թուրքական հուշագրով ստանձնած պարտավորությունների խախտման մասին է։ Միևնույն ժամանակ, ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և հակված է շարունակել համագործակցությունը։
«Ներկա պայմաններում մեր գլխավոր խնդիրն ենք համարում աշխարհում բռնության մակարդակի նվազեցումը, լարվածության նվազեցման (դեէսկալացիայի) գոտու ներսում և դրսում գտնվող երաշխավոր երկրների զինծառայողների անվտանգության ապահովումը, ինչպես նաև՝ չմտածված ուժային գործողությունների արդյունքում զինված կոնֆլիկտների բռնկման կանխարգելումը», — նշել է Զախարովան։
Հավելենք, որ Սիրիայի արտգործնախարարությունը ևս իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական ուժերի դեմ հարձակվելու սպառնալիքների հեղինակը՝ Էրդողանը, «կտրված է իրականությունից»։ Դիվանագետները կարծիք են հայտնել, որ Էրդողանը աջակցում, զինում ու մարզում է ահաբեկիչներին, իսկ հետո հանդես գալիս «դատարկ հայտարարություններով»։ Սիրիայի ԱԳՆ-ն անօրինական է համարել Թուրքիայի ներկայությունը սիրիական հողերում։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Թուրքիայի մեջլիսում ելույթ ունեցած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Մոսկվային և Դամասկոսին՝ սիրիական Իդլիբում խաղաղ բնակչության դեմ զինված հարձակումների մեջ և սպառնացել ամենուր հետապնդել ու բոլոր հնարավոր միջոցներով պայքարել կառավարական ուժերի դեմ։
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն օրերս տեսազննման են ենթարկել Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, արդյունքում պարզվել է, որ մեքենայի բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ: Այնուհետև խորը զննման անգարում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի գազաբալոնային համակարգի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել է 92 տուփ փամփուշտ:
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է թուրքական արտադրության 12մմ տրամաչափով և 34 գրամ քաշով 2300 որսորդական փամփուշտ:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
«5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդություն է ներկայացվել Դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Պաշտպանի փոխանցմամբ՝ Թավադյանի համար երաշխավորել են ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդությունից բացի, բողոքարկվել է նաև Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Ընդ որում՝ այդ մասին պաշտպանական կողմը տեղեկացել է ՝ ի պատասխան գրավոր ներկայացված միջնորդության։ Հարցին ի պատասխան, թե՞ ինչու նախաքննական մարմինը չի տեղեկացրել գույքի վրա կալանք դնելու որոշման մասին և արդյո՞ք այդտեղ միտում է նկատվում, պաշտպանը նկատեց, որ նախկինում նման գործընթացով անցել են և միտում տեսնում է։
«Ընդհանրապես օրենսդրությունը նախատեսում է, որ, եթե գույքի վրա կալանք է դրվում և այդ որոշման շրջանակներում գույքն առգրավվում է, պետք է անձին նախապես ներկայացվի այդ որոշումը, որի մեջ պետք է նշված լինի կոնկրետ պատճառաբանություն, թե ինչու է դա դրվում, նշված լինի կոնկրետ չափ, թե ինչ չափն է բավարար այդ նպատակին անցնելու համար և այդ չափով անձին առաջարկվի հանձնել գույք՝ իրեն պատկանող և արձանագրություն կազմվի դրա մասին։ Դա պատշաճ դատավարական ընթացակարգ է։ Մեզ մոտ ամեն ինչ հակառակ է կատարվում։ Սկզբից կատարվում են առգրավումներ, վերցվում են խուզարկության նպատակների հետ կապ չունեցող միջոցներ, հետո դրանից հետո որոշում է կայացվում գույքի վրա կալանք դնելու, հետո այդ որոշումը միայն մեր կողմից պահանջելուց հետո է տրամադրվում մեզ։ Այսինքն՝ մինչև այդ մենք պահանջել ենք զուտ ենթադրություն ունենալով, որ նման որոշում կա։ Եթե չպահանջեինք, գուցե չտային էլ»,- ասել է Խուդոյանը։
Խուդոյանի խոսքով՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ։
«Անձի անշարժ գույքի վրա կալանք են դնում, երբ որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու է դա կատարվում և ինչ չափն է բավարար»,- նշել է Խուդոյանը՝ հավելելով, որ այս գործով մեկ-երկու փորձաքննությունից ավել 150-200.000 ՀՀ դրամից ավել ծախս չի կարող լինել։
Ըստ նրա՝ խուզարկության ընթացքում առգրավված դրամական միջոցներն անհիմն վերցվել և պահվում են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
«Իմ տպավորությունը հետեւյալն է` դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, եւ այդ գերխնդիրը լուծելու փորձերը մարդկանց ստիպում են անել հապճեպ քայլեր, չմտածված քայլեր, որոնք շալ լուրջ խնդիրներ դեռեւս կառաջացնեն Հայաստանի համար»,- այսօր «Լույս» հիմնադրամի 2019 թվականի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ Aravot.am-ի հարցին`ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՍԴ հարցով հապշտապ, առանց եվրոպական կառույցների հետ համագործակցության, հանրաքվեի անցկացումը, մանավանդ, այդ կառույցներից արդեն իսկ բավական կոշտ հայտարարություններ են հնչել, այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Եվրոպական կառույցին անդամակցելը եւ լինելը ավելի մեծ ընտանիքի անդամ, ենթադրում է խաղի կանոններ, որը երկիրը կամովին է ստանձնել եւ այդ կանոնները չպահպանելը, ես կարծում եմ, սասանելու է մեր միջազգային հեղինակությունը։ Բայց ամենալուրջ խնդիրը, ես կարծում եմ՝ դա չէ: Իհարկե, պետք է կարեւորենք եւ ուշադրություն դարձնենք եվրոպական կառույցների կարծիքին, բայց եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է եւ եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, սա հղի է ավելի լուրջ վտանգներով, որը մենք այսօր, հնարավոր է, անգամ չենք տեսնում: Սա շատ ավելի վտանգավոր է հենց մեզ համար, մեր երկրի ապագայի համար»։
Եթե հանրաքվեն պսակվեց իշխանության ակնկալած արդյունքով եւ ՍԴ դատավորները դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, ըստ բանախոսի, տասնամյակներ դեռ ճաշակելու ենք դրա բացասական արդյունքը. Դատավորները նշանակվում են 12 տարով եւ 12 տարի հետո, խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կցանկանա փոխել ամբողջ դատարանի կազմը. «Կհայտնվեն 12 նոր դատավորներ`ընտրված դարձյալ այդ օրվա քաղաքական մեծամասնության կողմից»: Սա, ըստ նախկին նախարարի, բերելու է անընդհատ անկայունության եւ ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող անձանց առկայության ՍԴ-ում: Դատական իշխանության առանձնահատկությունը, Դավիթ Հարությունյանը համարում է այն, որ անդամները ժամանակի ընթացքում են փոխվում: ՍԴ դատավորների՝ Եվրոպական դատարան դիմելու և հաղթելու հնարավորությունները մեծ են, բայց Դավիթ Հարությունյանը չի ցանկանում գնահատել, թե դա ի՞նչ կարժենա պետության վրա` ֆինանսական արտահայտությամբ: «Մեր խնդիրն այն չէ, որ պետությունը հաղթի կամ պարտվի ՄԻԵԴ-ում: Շատ կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի դիրքորոշումը, բայց դա ամենակարեւորը չէ։ Պետությունը պարտվելու է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պետությունը պարտվում է իր ապագայում»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ սա մեր դիրքերը թուլացնելու է արտաքին քաղաքականության առումով և Հայաստանին դնելու է ավելի թույլ վիճակում. «Արտաքին քաղաքականությունը շատ հետաքրքիր ոլորտ է, որտեղ շատ հաճախ ձեռնտու է, որ դիմացի կողմը լինի թույլ: Ինչքան ուզում ես այստեղ հոխորտա եւ ասա` եվրոպական կուսակցությունները կաշառված են, Վենետիկի հանձնաժողովը կաշառված է եւ բոլորը, ովքեր քո մասին որեւէ դիրքորոշում կհայտնեն`ասա կաշառված են, դա բոլորովին չի օգնում: Էլ ավելի է բարդացնում իրավիճակը եւ ավելի թույլ վիճակում է դնում ՀՀ-ն»:
Կապանում կայացած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախկին իշխանության ներկայացուցիչները գնում եւ եվրոպական կառույցներում բողոքներ են ներկայացնում, թե ՍԴ անդամների վրա ճնշումներ են իրականացվում: Հարցին` նախկին իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հարցով եվրոպական կառույցների հետ քննարկումներ եղե՞լ են, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ եղած քննարկումների մասին տեղեկություններ չունի, բայց եւ Վենետիկի հանձնաժողովի, եւ ԵԽԽՎ-ի և ԵԺԿ-ի հետ քննարկումներ կունենան: Մեկ այլ հարցի` ընդդիմադիրները դեռ չեն որոշել`«Ոչ»-ի ճամբար ստեղծելո՞ւ են, թե՞ ոչ, ինչ է մտածում այդ առիթով, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ»-ի ճամբար կարող է լինել եւ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ այս հարցը ոչ թե հակասահմանադրական է այլ կարելի է բովանդակային առումով քննարկել, բնականաբար, պետք է ստեղծեն «Ոչ»-ի ճամբար: Ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի եւ պետականության դեմ։ Ես չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը։ Սա հարց է, որին չես կարող պատասխանել «այո» կամ «ոչ»։ Ինքնին հարցադրումն անթույլատրելի է եւ հակասահմանադրական: Ինքս չեմ պատրաստվում մասնակցել քարոզչությանը`որեւէ ձեւով, որովհետև պրոցեսը համարում եմ հանցագործություն եւ Հայաստանի ապագան վտանգող»։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ամփոփել են իրենց տնտեսությունների նախնական արդյունքները: Եվրասիական ամբողջ հնգյակը՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, աճ Է արձանագրել, բայց, ինչպես գրում Է Gazeta.ru-ն, ՀՆԱ-ի աճի տարբերությունը ցնցող Է՝ գրեթե յոթ անգամ:
Անվիճելի առաջատարը Հայաստանն Է: 2019 թվականին առաջինն ինն ամսվա արդյունքներով Հայաստանի տնտեսության աճն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 7,5 տոկոս:
Ռուսաստանի տնտեսությունը 2019 թվականին աճել Է ընդամենը 1,3 տոկոսով, Բելառուսինը՝ միայն 1,2 տոկոսով: Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամբողջ տարվա համար 7,9 տոկոս աճ Է կանխատեսել: Սա ամենածանրակշիռ արդյունքն Է ոչ միայն եվրասիական գործընկերների շրջանում: Հայաստանը կարող Է լավագույնը դառնալ սեւծովյան տարածաշրջանում, որը ներառում Է Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան եւ այլ երկրներ:
Ինչպես նշում Է Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի նախագահ Դմիտրի Պանկինը, այն դրական քայլերը, որոնք այժմ արվում են Հայաստանում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար խաղի հասկանալի պայմանների ստեղծումը, թափանցիկ բանկային համակարգը. այս ամենը դրականորեն Է ազդում ներդրողների պլանների վրա:
Նա կանխատեսում Է, որ Հայաստանի տնտեսության զարգացման վրա դրականորեն կազդի բյուջեում ենթակառուցվածքի զարգացման համար պետության կապիտալ ծախսերի բաժինը ՀՆԱ-ի 2,8 տոկոսից մինչեւ 5 տոկոս բարձրացնելու մտադրությունը: Ինչպես գրում Է լրատվամիջոցը, բեկումն ապահովվել Է տնտեսությունը ստվերից դուրս բերելու եւ ազատականացնելու իշխանությունների եւ հասարակության ցանկությամբ:
«Ակնհայտ է, որ այս քրեական գործով առաջին հերթին մեղավոր են նշանակել, ընտրել են հոդվածը, դրանից հետո ամբողջ նյութերից հանել ու գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք, իրենց կարծիքով, ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում»,-դատական նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիմնավորեց, թե ինչու է նման տպավորություն առաջացել իր մոտ։
«Ծանոթ եմ քրեական գործին։ Ամբողջ քրեական գործում կա ընդամենը երկու նյութ, երկու նամակ ԱԱԾ-ից։ Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք այդ իրադարաձությունները, ի՞նչ է կատարվում Հայաստանում, և հանկարծ մեր կայացած կառույցներից մեկը որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ։ Հնարավո՞ր է դրան հավատալ այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և միայն այս քրեական գործում կա քրեական գործ հարուցելու մասին որոշումը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ երկրորդ նամակը վերաբերում է այն բանին, որ գործը՝ 3 հատոր 750 էջ ուղարկվել է ՀՔԾ մարտի 2-ին։
Նա հարց հնչեցրեց, հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չի տիրապետել այդ ամբողջ ընթացքում։
«Հնարավոր չէ հավատալ։ Մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա։ Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք տրամադրել մեզ նյութերի ամբողջ ծավալը, ես վստահաբար ասում եմ, գիտեք ինչի մասին եմ ասում, ես եղել եմ նախագահ ու ամեն շաբաթ ԱԱԾ պետը՝ բարձր կարգի արհեստավարժ մարդը զեկուցում էր ինձ, ես գիտեմ՝ ինչ էր ինքը զեկուցում։ Ես այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, չկան։ Ես չեմ կասկածում, որ այդ նյութերը կան միգուցե այն 600 հատորում կամ այսօր ԱԱԾ-ում, որոնք չեն տրամադրվել այս գործընթացների համար»,- մանրամասնեց նա։
Նա զավեշտալի է համարում այն, որ վերջերս հրապարակված «Վիկիլիքսի» նյութերից տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի մեծ ինֆորմացիա ուներ Հայաստանի քաղաքական իրադարձությունների մասին, քան ԱԱԾ-ն։
«Այն, ինչ այնտեղ ես կարդում էի, դա ինձ զեկուցվում էր այն ժամանակ, քրեական գործում՝ զրո, բացարձակ նման բան չկա»,-ասաց ՀՀ երկորրդ նախագահը՝ ընդգծելով, որ իրենք այդ մասին բազմիցս ասել են քննիչներին, սակայն իրենց չի տրամադրվել նույնիսկ ՀՔԾ ուղարկված երեք հատորը։
Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ ինքը հիմնավոր կասկած ունի, որ 600 հատոր ում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար։
«Ես ենթադրում եմ, ունեմ ողջամիտ կասկած՝ մտածելու, որ կան բավարար նյութեր, ուղղակի չեն ուզում դա անել։ Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ չեն ուզում, քանի որ դա կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի բովանդակությանը, և երկորրդը՝ ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյոք տուժողներն այս նիստին պե՞տք է մասնակցեն, թե՞ ոչ։ Այս երկու մոտիվացիան ինձ համար ակնհայտ է՝ կամ նա է, կամ սա է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքից հետո տուժողները սկսեցին աղաղակ բարձրացնել։
ՀՀ երկրորդ նախագահը շարունակեց իր խոսքը. «Փորձեմ նաև հիմնավորել, թե ինչու եմ այդպես մտածում երկրորդ դրվագով։ Տասը սպանության հետ կապված առնվազն երեքի շրջանակում պարզ է, մարդիկ զոհվել են հատուկ միջոց չերյոմուխայի կիրառման պատճառով։ Նաև պարզ է, որ 4 թե 5 ոստիկան է կիրառել այս հատուկ միջոցները, որն իրականում զենք չի համարվում։ Հայտնի է, թե քանի ոստիկան է կիրառել այդ զենքը, խնդիրը այն է, որ հնարավոր չի պարզել, թե կոնկրետ, որ զենքի կրակոցից են այդ մահվան դեպքերը եղել։ Բայց պարզ են շրջանակները։ Որևէ մեկը, որ այստեղ նստած է, կապ չունի այդ դեպքի հետ և ակնհայտ է, որ սա դիտավորյալ սպանություն չէ։
Հիմա ինձ համար հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ամբողջ նյութերը կապված այդ գործի հետ չեն տրամադրվում, որովհետև տրամադրվելու պարագայում հասկանալի կլինի, որ առնվազն այդ երեք դեպքով այս քրգործով՝ սահմանադրական կարգի տապալման տուժող չի կարող ճանաչվել։ Կան նմանատիպ այլ դեպքեր։
Ուղղակի ցանկացա սրա մասին բարձրաձայնել՝ ցույց տալով, որ ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որոնք շատ ավելի խորքային են, որոնք կարող են գործի ամբողջական բացահայտման համար էական դերակատարություն ունենալ, բայց չեն տրամադվում դիտավորությամբ։
Եվ ձեր որոշումը կայացնելուց ես կցանկանայի, որ նաև Դուք այս ամենը հաշվի առնեիք։ Բազմաթիվ փաստարկներ են բերվել, ամեն մի փաստարկ ինքն իրենով բավարար է այս գործը կարճելու, այս քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Մենք ունենք մի մեծ փունջ այդպիսի փաստարկներ։ Հասկանում եմ նաև, որ Դուք անձամբ բավական դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը։ Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները, Դուք Ձեզ ինքներդ չեք հետևում, մենք Ձեզ հետևում ենք և տեսնում ենք, որ սա այն ցավոտ կետն է, որի հիշատակման պարագայում ինչպիսի ռեակցիա եք տալիս, բայց այնուամենայնիվ այս բանը Դուք պետք է հաղթահարեք Ձեր մեջ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Դատավորը հայտարարեց՝ կսահմանափակի Քոչարյանի ելույթը, եթե ըստ էության փաստարկներ չներկայացնի։
«Ես այնուամենայնիվ որոշում եմ չշարունակել ելույթս, որովհետև ես տեսնում եմ, որ այն մի քիչ Ձեզ նյարդայնացնում է։ Շնորհակալություն։ Լավ եղեք»,-խոսքն ամփոփեց Ռոբերտ Քոչարյանը, ինչին հետևեցին դահլիճում նստածների երկար ծափահարությունները։
Դատավորը կարգադրիչներին հանձնարարեց քաղաքացիներին կարգի հրավիրել։
Մեղադրող կողմը դեմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարույթի կարճման և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանական կողմի միջնորդություններին՝ նշելով, որ դրանք ենթակա են մերժման։ Դատախազ Բաղդասարյանը, հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, նշեց, որ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի պարագայում գործ չունենք նոր հանցագործության հետ, այլ՝ նոր դրույթի, այսինքն՝ սահմանվել է մի արարք, որը նախկինում սահմանված եղել է։
Ինչ վերաբերում է «Յոթի» գործին և նույն նորմի՝ տարբեր կերպ մեկնաբանման մասին պաշտպանների հայտարարությանը՝ դատախազը նշեց, որ թեեւ դատախազությունը միասնական համակարգ է, դա դեռ չի զրկում դատախազներին իրավական նորմը յուրովի մեկնաբանելու հնարավորությունից։
Անդրադառնալով՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի իրավական որոշակիության մասին պաշտպանների փաստարկներին՝ Բաղդասարյանն առաջարկեց գործընկերներին ստուգել սպանության մասին հոդվածի իրավական որոշակիությունը՝ նշելով, որ ցանկացած նորմ կարելի է ավելի որոշակիացնել։ Սույն գործով ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հատկանիշներով, իսկ Ռոբերտ Քոչարյանին նաև կաշառք ստանալու համար, ինչը Բաղդասարյանի պնդմամբ, կապված չէ իրենց լիազորությունների հետ։ «Մեղսագրվում են գործողություններ, որոնք կատարելու լիազորությամբ անձինք օժտված չեն եղել»,- ասաց դատախազը եւ ընդգծեց, որ կաշառք ստանալը որևէ մեկի լիազորությունների սահմանում չէ։
Բացի այդ՝ դատախազը նկատեց, որ կաշառք ստանալու հանգամանքը միտումնավոր է շրջանցվել։ Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.