23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը՝ արտահայտելով իր հիասթափությունը: Նա մասնավորապես գրել է.
«Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատից հիասթափված եմ: Արցախյան հարցում Փաշինյանից դրական առաջընթաց կամ լուծումներ երբևէ չեմ ակնկալել ու դրա մասին ասել եմ: Մյունխենում տեղի ունեցած ցաքուցրիվ, սարկազմախառը խոսքուզրույցը, մեղմ ասած կոտրեց հնարավոր հույսերը: Ակնհայտ է, որ Փաշինյանն Արցախի կարգավորման հարցում դժվարանում է նույնիսկ պաուզան պահել:
Ալիևը մեկ անգամ ևս նշեց, որ բանակցային գործընթացում hարցը տանում են դեպի փուլային լուծման: Այսինքն, որոշ տարածքների վերադարձ, փախստականների և տեղահանվածների վերաբնակեցում, հարաբերությունների նորմալացում, այնուհետ Ադրբեջանի կազմում, որպես ազգային փոքրամասնություն ուրախ, անհոգ կյանք և այլն: Փաշինյանը՝ Ալիևի այս դիտարկմանը լիարժեք պատասխան չտվեց՝ կցկտուր խոսելով Դուշանբեից, ուղիղ կապից (որի ընթացքում ծիծաղում էր Մամեդյարովը) Արցախի անվտանգությունից և կոնֆլիկտի պատմությունից:
Ի՞նչ իմաստ ուներ երկար-բարակ խոսել ներկաների մոտ քմծիծաղ առաջացնող «միկրո, մինի հեղափոխություններից», սեփական անձի գովերգումից, ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը կատարված տեսնելու հարցում միակը լինելուց: Ի՞նչ է շահում դրանից Հայաստանը: Մի՞թե Փաշինյանն այդքան միամիտ է, որ կարծում է դրանով գովասանքի է արժանանալու կամ հայկական կողմի համար բանակցային հարմար դիրքեր է ապահովելու:
Վարողի հարցին, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը միջազգային հանրությունից՝ Փաշինյանը նշում է, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Դա հազար անգամ արվել է, առանց մեր ակնկալելու: Ինչո՞ւ չի նշում, որ Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է, որպեսզի վերջինս պայմաններ ստեղծի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա ճանաչման համար՝ բացատրելով դրա նշանակությունը: Փոխարենը Ալիևն է նշում, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ զորքերի դուրսբերման հարցում:
Երբ Ալիևը մեզ խորհուրդ է տալիս ինքնորոշվելու համար մեկ այլ տարածք գտնել, բացահայտ հասկացնելով, որ մերժում է բանակցային օրակարգի մեր ցանկացած շահ, ինչո՞ւ է Փաշինյանը նորից վերադառնում Տիգրան Մեծի ժամանակաշրջան` առաջ բերելով ներկաների ծիծաղը: Ո՞րն էր իմաստը անցյալին հղում անելու կամ պատմության հետ կռիվ տալու: Պատերազմ հաղթած և ուժի դիրքերում նստած պետության ներկայացուցիչն իրավունք չունի նման վախվորած, պաշտպանվողական ու շփոթված կեցվածքով ներկայանա միջազգային բաց քննարկմանը: Մի՞թե փակ հանդիպումներում էլ է այդպես: Ալիևյան պատից պետք չէ վախենալ, դա միևնույն է քանդվելու է:
Չգիտեմ, թե անվտանգության տեսանկյունից աշխարհին ի՞նչ տվեց Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատը, բայց մեր երկրի ռազմա-քաղաքական անվտանգության տեսանկյունից լուրջ հետևություններ պետք է անենք:
P.S.
«Օկուպացված տարածքներ» տերմինը երկար ժամանակ ազերիները չէին կարողանում խցկել նույնիսկ հասարակական կազմակերպությունների փաստաթղթերում, իսկ հիմա ամենաբարձր մակարդակով կիրառում են ու մեր կողմից պատասխան չկա»:
Թուրքիայում իշխանությունների սուր քննադատություններով հայտնի հայազգի իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter-ի իր էջում պատմել է, որ թուրք իրավապահներն իր նկատմամբ ապօրինի և անհարգալից գործողություններ են կատարել:
«Նախ ինձ ապօրինի կերպով ձերբակալեցին: Ապա մերկ վիճակով խուզարկեցին: Վերջին 3 տարիների ընթացքում տասնյակ հազարավոր կանանց այսպես նվաստացում են` խուզարկելով մերկ վիճակով: Այսպիսի կամայականություններին պետք է վերջ դրվի հնարավորինս շուտ»,- գրել է Ավազյանը:
Գրառմանը կից հայազգի իրավապաշտպանը նաև տեսանյութ է տեղադրել, որտեղ ասում է. «Իմ մարմինն ինձ է պատկանում և ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ: Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի հայազգի իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դատապարտումը և ժխտողականության մերժումը այն ամուր երաշխիքն է, որով հնարավոր է կանխարգելել կրոնական և ազգային խտրականության պատճառով նոր ցեղասպանություններն ու ոճրագործությունները և կառուցել խաղաղ ու համերաշխ աշխարհ։
Սիրիայի ժողովուրդն այսօր վերահաստատեց ավելի քան 100 տարիներ առաջ իր նախնյաց հանձնառությունն ու վճռականությունը, ովքեր Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին ապաստան տվեցին հայրենազրկված ու տարագրված մեր ազգի զավակներին։ Դեյր Զորի անապատում տասնամյակներ առաջ, Ձեր բարեհիշատակ հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի նախագահության շրջանում Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը դարձավ հերթական արձանագրումը Հայոց ցեղասպանության հարցում Սիրիայի իշխանությունների որդեգրած կեցվածքի։ Ներկա ժամանակներում բազմիցս ականատեսն ենք եղել Ձեր և Ձեր ժողովրդի ընդգծված բարեհոգությանն ու ուշադրությանը առ մեր ժողովուրդը, որոնց խոսուն արտահայտությունն են Սիրիայի հողի վրա վեր խոյացած հայկական սրբավայրերը, մշակութային և կրթական հաստատությունները, սիրիահայ համայնքի բարեշեն կյանքի բազմաթիվ վկայությունները», — ասված է Վեհափառ Հայրապետի նամակում։
Նորին Սրբությունը, զորակցություն հայտնելով Սիրիայի բարեպաշտ ժողովրդին, մաղթել է, որ երկրում հաստատվի բաղձալի խաղաղությունն ու անդորրը և իրականություն դառնան դժվարություններ հաղթահարող եղբայր ժողովրդի պայծառ կյանքի երազները:
«Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը: Իսկ թե ինչ է նա ենթադրում կամ ինչ է ակնարկում, իր գործն է, դիմեք թող ինքն էլ պարզաբանի: Ասեմ ավելին՝ հորդորում եմ, որ Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարություններին և վերջ դնենք այս անհեթեթ քննարկումներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հայտարարությանը, որը թեև հաստատեց իր դատվածության մասին մամուլի հրապարակումները, բայց միաժամանակ ակնարկեց, թե այդ տեղեկատվության արտահոսքը կազմակերպել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նրա հայտարարությունն էլ սոնցցանցում ու մամուլում որակվեց որպես ակնարկ՝ ուղղված Վանեցյանին ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Արթուր Վանեցյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ հավելելով, որ այս իշխանությանը բնորոշ է մանիպուլյացիաների ու կեղծիքի օգնությամբ իրենց նկատմամբ կարեկցանք հարուցելն ու հանրության ուշադրությունը բուն խնդիրից շեղելը:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սուրեն Պապիկյանը դիմեց ՀՀ ԱԱԾ պետին, ոստիկանության պետին, և խնդրեց պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել հասանելի հանրության և լրատվականների համար. «Խնդրում եմ՝ սա ընդունել իբրև հայտարարություն, անհրաժեշտության դեպքում ես կարող եմ մոտենալ բաժին և դիմումով դիմել իրավապահ մարմիններին»։
Փետրվարի 14-ին ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու հատկանիշներով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միաձայն որոշել է չմասնակցել հանրաքվեին։ Այս մասին կուսակցությունը որոշում է կայացրել այսօր հրավիրված խորհրդի նիստում։
«Նիստի սկզբում քաղխորհրդի անդամները, պատգամավորները, տարածքային կառույցների պատասխանատուները ներկայացրին իրենց դիրքորոշումը՝ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, որից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց իր քաղաքական տեսակետը, նշելով, որ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի կարևորագույն գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այդ գործընթացին»,- ր նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ այս գործընթացը սկզբից եւեթ իշխանությունը հարցն իրավական հարթությունից տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարատության։
«Մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի։ Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման այս էջը և մեր բոլորի հավաքական ուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին»,-ասաց Զոհրաբյանը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 17-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հայտարարության համաձայն, սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: Գրությունը (դիմումը) կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:
Գրությանը կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության:
Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով սահմանադրական հանրաքվեն նշանակվել է 2020թ․ ապրիլի 5-ին։ Քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ից և կավարտվի ապրիլի 3-ին։
Դուռը բացեցի, տեսնեմ՝ աղջիկս արնաշաղախ պառկած է, ոտքերը՝ դեպի հարևանի դռան կողմը, գլուխը՝ դեպի աստիճանը։Ընտանեկան բռնության աննախադեպ գործով դատական նիստում հայտարարեց ամբաստանյալի նախկին աները։
Նրա խոսքով՝ իր աչքերի առջև նախկին փեսան կացնահարում էր արդեն իր կնոջը։ Բացի այդ՝ դստերը՝ Թագուհի Մանասյանին արնաշաղախ վիճակում տեսել է իր թոռը՝ Թագուհու և ամբաստանյալի երեխան, ով լացակումած կանչում էր՝ մամա, մամա։ Տուժողն ասաց, որ կռիվ է տվել մինչև վերջ և արնաշաղախ վիճակում դիմել է ոստիկանություն։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ շուրջ 3,5 տարի առաջ հասարակությանը ցնցած աննախադեպ ընտանեկան բռնության գործը։
Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսի 8-ին, Երևանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքում, Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, և աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը տեղում մահացել էր, իսկ հայրն ու դուստրը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն, սպանության փորձ և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք:
Դատաքննությունը մոտենում է ավարտական փուլին եւ այսօր՝ դատական վիճաբանությունների շրջանակներում ճառերով հանդես եկան տուժող կողմի ներկայացուցիչները։
«Քրեական գործի ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Վլադիկ Մարտիրոսյանը վարույթ իրականացնող մարմինների մոտ ցանկանում է իրեն ներկայացնել իբրև զոհի, թե իբրև իր նախկին կինն ու նրա ծնողները թույլ չեն տվել իրեն տեսակցել իրենց մանկահասակ երեխային, այդ ամենի արդյունքում դարձել է տառապյալ, ստիպված է գնացել այդ հրեշավոր արարքի: Ակնհայտ է, որ այդ ամենը Մարտիրոսյանը փորձում է անել, իր մտածելով, համոզմունք ստեղծելու համար արդեն դատարանի մոտ, թե ինքը այդ հրեշավոր մարդը չէ, որպեսզի իր նկատմամբ դատարանը ցուցաբերի հնարավորինս մեղմ մոտեցում»,- ասաց տուժող կողմի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Նա նշեց, որ Վլադիկ Մարտիրոսյանը և Թագուհի Մանսուրյանն ամուսանցել են 2014 թվականի փետրվարին, ունեցել են համատեղ որդի, բայց ամուսնությունը կարճ է տվել, քանի որ Թագուհի Մանսուրյանը նույնիսկ հղի վիճակում ենթարկվել է խոշտանգումների նրա կողմից, և արդեն 2015թ. նրանք ամուսնալուծվել են։ Նախկին ամուսինը շարունակել է հետապնդել տուժող Մանսուրյանին և ամեն անգամ ծեծի ենթարկել ինչպես Թագուհուն, այնպես էլ ծնողներին:
Տուժող Վաչագան Մանսուրյանն ասաց, որ աղջկան անընդհատ փողոցում հարվածելով, տրանսպորտի մեջ հայհոյելով՝ ոստիկանությունը ոչինչ չի արել, ոչ մի քայլ չի արել:
«Ո՞ւր էին օրենքները, ոստիկանությունն ու մնացած աշխատողները»,- նշեց նա:
Ելույթ ունեցավ նաեւ տուժած կինը՝ Թագուհի Մանսուրյանը, իր ճառում խնդրելով ամենախիստ պատիժը՝ ընդհուպ ցմահ:
«Ինչու եմ ուզում ցմահ, որ երբեք դուրս չգա ու չխանգարի երեխայիս, ես կարողանում եմ երեխային հասցնել իր նպատակին: Իր ծնողները մինչև օրս չեն եկել ու չեն հետաքրքրվել երեխայով, որն արդեն 5 տարեկան է: Չեմ ուզում երեխայի անդորրը խանգարվի»,- նշեց Թագուհին:
Ամբաստանյալն ու նրա փաստաբանը ժամանակ խնդրեցին՝ ճառերին պատրաստվելու համար եւ դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 3-ին՝ ժամը 16։00-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Վլադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի, վերջինիս ծնողներ Կարինե և Վաչագան Մանսուրյանների հետ ունենալով անբարյացկամ փոխհարաբերություններ, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի բակում իր մանկահասակ երեխային` 31.10.2015թ. ծնված Նորայր Մարտիրոսյանին տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վերջիններիս հետ վիճաբանելուց հետո, երբ Թագուհի և Կարինե Մանսուրյանները գնացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, երեխային տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում:
Երբ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում Թագուհի և Կարինե Մանսուրյանները մտել են Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի մուտք և բարձրացել առաջին հարկում գտնվող իրենց տան ուղղությամբ, շքամուտքում, նրանց համար անսպասելի հետևի կողմից հարձակվել է Թագուհի և Կարինե Մանսուրյանների վրա, նախ` կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա` նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել շքամուտքից դեպի 2-րդ հարկ տանող աստիճաններին կանգնած Կարինե Մանսուրյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար կյանքից զրկելով նրան:
Այնուհետև, նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու հանկարծակի ծագած դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի և Կարինե Մանսուրյանների օգնության կանչի ձայներից տանից դուրս եկած Վաչագան Մանսուրյանի գլխին, ուսին, ձեռքերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Վաչագան Մանսուրյանին ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված գործողություններն ավարտին չի հասցրել, քանի որ աղմուկի ձայներից հարևանությամբ բնակվող Սարգիս Գրիգորյանը դուրս է եկել բնակարանից և գործուն միջոցներ ձեռնարկելով` հետևի կողմից փաթաթվելով` Վ.Մարտիրոսյանին հեռացրել է Մանսուրյաններից, խոչընդոտել և կանխել է Վ.Մարտիրոսյանի հանցավոր մտադրության վերջնական իրականացումը:
Բացի այդ, Վլադիկ Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 3-ին, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում սպառնացել է, որ կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան երկու տարեկանը չի բոլորի, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել»:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությանում, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
Մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մի շարք պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար։ Բացի այդ, ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։ Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։
«Դեռ անցյալ տարի մենք առաջարկում էինք կառավարության կառուցվածքում ստեղծել ներքին գործերի նախարարություն, որը կընդգրկեր իր մեջ ոստիկանությունը, բայց այն մերժվեց. անցավ մեկ տարի, կառավարությունը հանգեց այն մտքին, որ պետք էր ունենալ ներքին գործերի նախարարություն»,- այս մասին «Հոդված 3» ակումբում ոստիկանությունում բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ նշելով, որ դրական է գնահատում փոփոխությունները: Սիմոնյանը, նախատեսվող բարեփոխումները համարեց ուշացած, բայց կարևոր:
Միևնույն ժամանակ ընդգծեց, որ միայն ոստիկանության փոփոխություններով չպետք է սահմանափակվել, պետք է փոխել դատաիրավական համակարգն առհասարակ: «Եթե մենք ունենանք լավ ոստիկանություն, բայց վատ դատարաններ, դա խնդիր է առաջացնում, հակառակ պարագան նույնպես խնդիր է»,- նշեց նա: Նա նաև հավելեց, որ այլ ուժային կառույցները, ինչպես օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը, եւս չպետք է լինեն պետության ղեկավարի ազդեցության տակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.