23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` լրացուցիչ քննության։
Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։
Գլխավոր դատախազությունն այսօր երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ:
ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 11-ի հրամանով՝ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:
ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամաններով՝ Լոռու կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում:
ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 17-ի հրամաններով՝ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում:
Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը փոխադրվել և նշանակվել է Արարատի մարզի դատախազի պաշտոնում:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Սամվելի Մարգարյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում:
Մարտի 1-ի իրադարձությունները սադրանքների արդյունք լինելու վերաբերյալ փաստաբանի ներկայացրած հաղորդումը կցվել է ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործին, սակայն դիմումատուն, նրա վստահորդներն առ այսօր չեն հրավիրվել նախաքննական մարմին։
Նկատենք՝ քրեական դատավարության օրենսգիրքը 10 -օրյա ժամկետ է սահմանում հաղորդումները քրրակելու համար, որը տվյալ պարագայում արդեն լրացել է։
«Իմ ներկայացրած հաղորդումը վերաբերում էր նրան, որ մարտի 1-ի բախումները հրահրվել են, սադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից։
Դատախազությունը հաղորդումն ուղարկել է ՀՔԾ՝ «Մարտի 1»-ի մայր գործին կցելու համար»,- ասաց Կոչուբաևը։
Վերջինս բացառեց, որ հանցագործության մասին հաղորդումը կանտեսվի։
«Ըստ ՀՔԾ պահվածքի՝ մենք կպլանավորենք մեր քայլերը։ Եթե քրեական գործի հարուցումը մերժվի, մենք կբողոքարկենք դատարան։ Եթե ընդհանրապես որևէ պատասխան չստացվի կրկին կդիմենք դատարն։ եթե քրեական գործ հարուցվեց, մենք կհայտնենք, թե ում կողմից էին այդ նյութերը մեզ տրամադրվել, քանի դրանք խիստ գաղտնի փաստաթղթեր են, որոնք ժամանակին եղել են «Մարտի 1»-ի գործի մեջ, իսկ հեղափոխությունից հետո հանվել էին։ Մենք արդեն իսկ կներկայացնենք այն մարդկանց և պաշտոնատար անձանց անունները, ովքեր տրամադրել էին մեզ սա՝ զուտ քրեական գործի բնականոն ընթացքն ապահովելու համար»,- ասաց փաստաբանը։
Հարցին, թե ինչու՞ են այդ նյութերը հեղափոխությունից հետո գործից առանձնացվել՝ փաստաբանը կարծիք հայտնեց, որ երևի թե «Մարտի 1»-ի գործին ցանկալի հուն հաղորդելու նկատառումներից ելնելով։
«Այն, որ իմ կողմից ներկայացված նյութերը ժամանակին առգրավվել էին լրատվական կայքերից և գտնվում էին «Մարտի 1»-ի քրեական գործում, փաստ է։ Իսկ թե ինչու են հանվել, իհարկե կռահում եմ, թե ինչ նկատառմամբ, սակայն քանի դեռ, հիմնավոր չեն և ընդամենը կասկածի մակարդակի է, կխուսափեի մեկնաբանել»,- ասաց Կոչուբաևը։
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Այսպիսով՝ Վ. Ղազարյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի ապօրինի հարստանալու, դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թվականի հունիսի 20-ին և 21-ին խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։ Արդյունքում տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։
Հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ ու Վ.Ղազարյանին, նրա կնոջն առաջադրել մեղադրանքներ, սակայն Ղազարյանը դիմել էր ՍԴ եւ վարչական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։
Նա կարծում էր, որ ինքը հանցագործության սուբյեկտ չէ, հետևաբար՝ հանցակազմը բացակայում է, ինչն էլ բացառում է արարքի հանցավորությունն ու պատժելիությունը։
Սահմանադրական դատարանը Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում որոշել էր, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող 314.3 հոդվածով և 310.1-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն կոնկրետ մեկնաբանության եւ կոնկրետ հանգամանքների առկայության պարագայում. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել էր ՍԴ-ն։
վարչական դատարանը եւս ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսունյանի նախագահությամբ, բավարարել էր Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։
Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ` որպես դատական ծախս։
Քրեական գործով բացահայտվել էին նաեւ հարկային չարաշահումներ՝ առանձնապես խոշոր չափերի։
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց: Այսինքն` հիմնավորվել է Վաչագան Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Ռ. Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը:
«Նախաքննության ընթացքում Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2,837 մլրդ ՀՀ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- նշեց Մարինա Օհանջանյանը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Զինված ուժերում այս տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը.
«2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետեւանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը hորդորում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, փորձագետներին եւ «վերլուծաբաններին» զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու, դրանցից անձնական եւ քաղաքական դիվիդենտներ քաղելու ապակայունացնող փորձերից, հասարակությանն էլ կոչ է անում ապատեղեկատվությունից խուսափելու եւ մանիպուլյացիաների չենթարկվելու համար հետեւել պաշտոնական լրահոսին:
Բանակը մեր երկրի կայունությունն ապահովող հիմնական կառույցն է եւ այս կամ այն կերպ առնչություն ունի ոչ միայն պետության՝ որպես մեկ ամբողջության, այլեւ անհատապես մեզանից յուրաքանչյուրի հետ: Հասկանալի է հանրության բուռն արձագանքը ԶՈւ հետ կապված ցանկացած միջադեպի առնչությամբ, առանձնապես երբ մահվան ելքով դեպքեր են գրանցվում: Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն եւ խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետեւություններ եւ հնարավոր ամեն ինչ բացթողումները շտկելու եւ հետագայում բացառելու համար: Հորդորում ենք բոլորին լինել համբերատար, զերծ մնալ զգացմունքային բնորոշումներից, որակավորումներից եւ անհիմն մեղադրանքներից, լինել զգոն եւ առավելագույնս զգուշավոր լրատվամիջոցներում, սոցցանցերում եւ այլ հարթակներում պետության անվտանգությունն ապահովող կառույցի հետ կապված ցանկացած հրապարակային միտք արտահայտելիս:
Յուրաքանչյուր զինծառայողի մահը մեծ կորուստ եւ ցավ է Զինված ուժերի հրամանատարական կազմի համար: Կրկին ցավակցում ենք բոլոր մահացած զինծառայողների հարազատներին, համբերություն ենք մաղթում նրանց: Վստահեցնում ենք, որ զինծառայողների մարտունակությունը բարձր է, եւ մենք շարունակում ենք անշեղորեն կատարել մեր առջեւ դրված մարտական խնդիրները»:
Այսօրվա դրությամբ «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմանադրամում ավելի քան 32 000 դոնոր է կամավորագրվել։ Ռեեստր դիմած 5980 հիվանդի հետ նախնական համընկնող 5232 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 34-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Պոտենցիալ դոնորների թիվը վերջերս համալրվեց 70 երիտասարդ արվեստագետներով։
Ոսկրածուծի Դոնորների Հայկական ռեեստրը և հիմնադրամի բազմամյա գործընկեր Թերլեմեզյանի Անվան Գեղարվեստի Պետական Քոլեջը համատեղ միջոցառում-դոնորահավաք անցկացրեցին՝ նվիրված մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա խորհրդին, որը նշվում է փետրվարի 15-ին: ՈԴՀՌ-ի կամավոր դոնորների շարքերը համալրեցին մոտ 70 երիտասարդ արվեստագետներ՝ արտահայտելով իրենց պատրաստակամությունը՝ սատար կանգնելու փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին: Այսպիսի միջոցառումները կարևոր են երիտասարդների շրջանում տեղեկացվածության բարձրացման հարցում:
Ցողունային բջիջների փոխպատվաստումը այսօր կիրառվում է որպես նորարարկան եւ բարձր էֆֆեկտիվություն ապահովող բուժման մեթոդ արյան մի շարք հիվանդությունների ժամանակ։ Ըստ գիտական տվյալների՝ այդ միջամտությունը բուժվելու մոտ 60 տոկոսանոց շանս է տալիս այն պացիենտներին, որոնց համար բուժման այլ մեթոդները արդյունավետ չեն եղել։
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:
Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար.
հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն,
փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում»,-գրել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը անկախ «Մոնիթոր» պարբերականից, 2005 թվականի փետրվարին 10 օր է անցկացրել Լեռնային Ղարաբաղում եւ նրա հարակից տարածքներում, որը հետագայում ներկայացրել է իր նյութերում եւ հարցազրույցներում։ Նա նաեւ թույլ է տվել իրեն բացահայտ կերպով կասկածել ադրբեջանական պաշտոնական վարկածի իսկությանը, կապված խուջալուեցիների խմբի զոհվելու հետ։ «Մի աանգամ, մի քանի տարի առաջ, ես հանդիպեցի խոջալուեցի փախստականների հետ, որոնք ակնհայտ կերպով խոստովանեցին ինձ, որ հայերը, գրոհից դեռ մի քանի օր առաջ բարձրախոսով իրազեկում էին քաղաքացիական բնակչությանը սպասվող գործողության մասին եւ առաջարկում, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հեռանա գյուղից եւ շրջափակումից դուրս գա բացված մարդասիրական միջանցքով մինչեւ Կարկար գետը։ Խոջալուեցիների խոսքերի համաձայն, նրանք օգտվել են այդ միջանցքից եւ իրապես, հայկական ուժերը կրակ չեն բացել իրենց վրա։
Ադրբեջանական ժող ճակատի ջոկատի որոշ զինվորականներ չգիտես ինչու խոջալուեցիների մի մասին դուրս բերեցին Նախիջեւանիկ գյուղի մոտ, որն այդ պահին գտնվում էր հայերի ասկերանյան ջոկատի մարտիկների հսկողության տակ»։ Ֆաթուլլաեւը գրում է, որ ծանոթանալով տեղանքի աշխարհագրությանը, ինքը կասկած անգամ չունի, որ հայկական կողմը միջանցք բացել է, այլապես խոջալուեցիները չէին կարող պաշարված եւ աշխարհից մեկուսացված վիճակից դուրս գալ։ «Սակայն դուրս գալով շրջափակումից, խոջալուեցիների խումբը չգիտես ինչու, կիսվել է երկու մասի եւ մի մասը ուղղվել է դեպի Նախիջեւանիկ եւ կարծես թե Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինվայլները ոչ այնքան ձգտում էին ազատագրել խոջալուեցիներին, որքան հասնել մեծ արյունահեղության՝ Մութալիբովի պաշտոնանկության ճանապարհին»։ Նույնիսկ ադրբեջանցի լրագրողն է փաստում, որ ակնհայտ է այն, որ «ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան առնվազն ոչ թե Խոջալուի տարածքում, այլ լրիվ այլ տեղ՝ ադրբեջանական Աղդամ շրջկենտրոնից ոչ հեռու»։ Սա այն դեպքում, երբ ադրբեջանական լրատվամիջոցները վերջին տարիներին այս փաստը անտեսել են, եւ կանխամտածված կերպով կեղծ ինֆորմացիա են տարածել։
Արդեն հայտնի է, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները երեքշաբթի անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ՝ պայմանավորված բանակում ստեղծված հույժ տագնապալի իրավիճակով, երբ, փաստորեն, վերջին մոտ մեկ և կես ամիսների ընթացքում արդեն գրանցվում է 13-րդ զոհը:
Վերջին ցավալի դեպքն արձանագրվել էր փետրվարի 14-ին, երբ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու հատկանիշներով) հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:
Բանակում արձանագրվող ողբերգական դեպքերի թվի նման անբնական աճն իսկապես սպիտակ սարսափ է առաջացնում՝ միաժամանակ մեջտեղ բերելով հարցեր, որոնք հատկապես այս օրերին առավել քան էական բնույթ են ստանում:
Ոչ վաղ անցյալում էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան գրառմամբ ավետել էր բանակում արձանագրվող ողբերգական դեպքերի աննախադեպ մինիմիզացման մասին: Մինչդեռ այդ գրառումից երկար ժամանակ չանցած, փաստորեն, բոլորովին հակառակ պատկերն է արձանագրվում: Ի՞նչ է կատարվում:
Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների ցավոտ խնդիրն, որից էլ, ըստ էության, հիմնականում ածանցվում են ողբերգությունները, առկա է ոչ միայն հայկական զինված ուժերում. նույնիսկ աշխարհի ամենաառաջատար երկրների բանակներում նման խնդիրներ նույնպես ծագում են՝ ոչ պակաս ողբերգական հետևանքներով: Հայկական բանակում ևս, գրեթե մշտապես խնդիրներ եղել են, սակայն այն, ինչ կատարվում է վերջին շրջանում, ողբերգական դեպքերի այն ինտենսիվությունը, որ, փաստորեն, բնորոշ է դարձել 2020-ի առաջին ամիսներին, գործնականում երբեք մեզանում չի արձանագրվել. խնդիրն այլևս ձեռք է բերում ազգային անվտանգությանը սպառնացող մասշտաբներ:
Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ դեպքերի զգալի մասը, փաստորեն, ներկայացվում է որպես ինքնասպանություն, այլ ոչ թե սպանություն: Իսկապե՞ս ինքնասպանություններ են դրանք, թե՞ ինքնասպանությամբ քողարկված սպանություններ, իհարկե, իրավապահների պարզելիքն է, սակայն, եթե նույնիսկ գործ ունենք առավելապես ինքնասպանությունների հետ, ապա դրանից իրավիճակի սրությունը բացարձակապես չի մեղմվում, քանի որ ինքնասպանությունները, որպես կանոն, հետևանք են անձի՝ այդ քայլին ինչ-որ մեկի կողմից դրդվելու. կյանքի ու մահվան միջև ազատ ընտրության հարց չէ սա:
Միևնույն ժամանակ ողբերգությունների անվերջանալի շարանն առաջ է բերում հրատապ հարցեր՝ առնչվող բանակային կյանքի խորքային շերտերին: Ի՞նչ է արվում, որպեսզի հնարավոր լինի խուսափել ողբերգության տանող գործոններից: Այս իմաստով կարևոր է այս ամենում հասկանալ հատկապես հրամկազմի ունեցած պատասխանատվության աստիճանը:
Հեղափոխությունից հետո նոր իշխանություններն իրենց առաջ խնդիր դրեցին՝ լոյալ հրամկազմ ձևավորելու: Այդ նպատակով շատ հաճախ կարևոր պաշտոնների նշանակվեցին այնպիսիք, որոնք չեն համապատասխանում իրենց պաշտոններին: Ցավոք, կադրային վերադասավորումներ կատարելիս՝ առաջնային է դիտարկվում քաղաքական կոմպոնենտը, ինչի արդյունքում հարվածի տակ է հայտնվում որակական բաղադրիչը: Ավելին՝ ասում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիր է դրված՝ առավելագույն սեղմ ժամկետներում ձևավորելու հեղափոխությանը լոյալ հրամկազմ՝ ցանկացած գնով. Տոնոյանը կա՛մ պետք է կատարի հրամանը, կա՛մ պետք է հեռանա: Արդյունքում, ղեկավար պաշտոնների են նշանակվում շատ դեպքերում ոչ կոմպետենտ անձինք, ինչն էլ ազդում է բանակում տիրող իրավիճակի վրա. թույլ, ոչ պրոֆեսիոնալ հրամկազմի պարագայում շատ դեպքերում նորմալ չի կազմակերպվում նույնիսկ զինվորների օրվա գրաֆիկի պատշաճ տնօրինումն, ինչի արդյունքում ազատ ժամանակն ավելին է լինում, քան պետք է լիներ, ինչն էլ, իր հերթին, պարարտ հող է ստեղծում ներանձնային բախումների՝ հանգեցնելով ողբերգական հետևանքների: Եթե այլ դեպքերում վատ կադրի թերի աշխատանքի արդյունքը կարող է տեսանելի դառնալ միայն տարիրներ անց, ինչպես, օրինակ՝ Փաշինյանի համակրանքը վայելող Արայիկ Հարությունյանի դեպքում, ապա վատ զինվորականի վատ աշխատանքի հետևանքը տեսանելի է դառնում անմիջապես, և այս պարագայում, ցավոք, գրանցվող մահերի տեսքով:
Ասում են՝ յուրաքանչյուր երկրի բանակ այդ երկրի հասարակության յուրահատուկ հայելին է: Գուցե, սակայն միանշանակ է, որ բանակային ծառայությունը նախևառաջ կոչված է հայրենիքին իրենց ծառայությունը մատուցող երիտասարդ քաղաքացիների լիարժեք վերակերտմանը, նոր արժեհամակարգի մատուցմանը, և եթե ինչ-որ մեկը բանակ է զորակոչվել խեղված աշխարհայացքով՝ ներծծված նույն քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով, ապա սպայական անձնակազմի առաջ պետք է խնդիր դրված լինի՝ մաքրելու ռազմիկ դարձող երիտասարդ քաղաքացու աշխարհընկալումն ու տալու այն, ինչը՝ ինչ-ինչ հանգամանքների բերումով տվյալ անհատը նախկինում գուցե չի ստացել: Այս իմաստով ակնհայտ է, որ բանակում անելիքներ իսկապես դեռ շատ կան, և կուտակված խնդիրների լուծման հարցում միայն ասենք սննդի կամ համազգեստի հետ կապված հարցերը չեն, որ էական դեր են խաղում:
Մյուս կողմից՝ նմանօրինակ իրավիճակների բացառման հարցում անչափ էական է խնդիրների գոյության մասին համարձակորեն բարձրաձայնելը, դրանք չկոծկելն ու հասարակության առաջ զինված ուժերի ղեկավարության, սպայական կազմի հաշվետվողականության մակարդակի բարձրացումը: Գուցե՞ պետք է նաև նոր հիմքերի վրա դնել սպայական կազմի ընտրության սկզբունքն ու ընտրել իսկապես լավագույններին: Խնդիրներին պետք է տրվեն բացառապես պրոֆեսիոնալ լուծումներ՝ արմատախիլ անելու հանցանք ու ողբերգոթյություն ծնող պատճառները. առանց ճշգրիտ ախտորոշման, յուրաքանչյուր դեպքի հանգամանալից վերլուծության, պրոբլեմի դեմ արդյունավետ պայքար հնարավոր չի լինի մղել, ընդհակառակը՝ վիճակը կարող է խորանալ, և այս իմաստով անչափ կարևոր է լինելու այն գործիքակազմերի ընտրության հարցը, որոնցով փորձ է արվելու լուծել խնդիրը:
Գուցե՞ իրավիճակից ելքը կարող է լինել բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նոր ռազմավարության կիրառումը, երբ այդ գործում ներգրավված կլինեն ոչ միայն սպայական անձնակազմն, այլև, կրթական համակարգը, մշակութային օղակները և այլն: Իրավիճակից ելք կարող է լինել նաև որոշ երկրների դրական փորձի տեղայնացումը. oրինակ՝ նույն Իսրայելում նմանօրինակ խնդիրների հաղթահարման հարցում էական դեր է ունեցել ծառայության առավել ազատ ռեժիմի հաստատումն, ինչը ոչ միայն չի թուլացրել բանակի մարտունակությունը, այլև, փաստորեն, է՛լ ավելի է բարձրացրել:
Վերջին շրջանում Հայաստանում լայն քննարկման առարկա դարձած ամենաառաջնային թեման առավելապես սահմանադրության փոփոխություններին առնչվող հարցն է, ներքին հասարական-քաղաքական կյանքին վերաբերող խնդիրներն ու խժդժությունները, որ արհեստականորեն գեներացվել են իշխանությունների կողմից՝ յուրատեսակ ներքին կեղծ օրակարգի վերածվելով: Մինչդեռ, նախքան ավելորդ մանրախնդրություն դրսևորելը, նախևառաջ հարկավոր էր լուծել ամենակարևոր գերխնդիրը՝ անվտանգային հարցը, որի հիմնահենքային բաղադրիչներից մեկն էլ բանակի ներքին կյանքին առնչվող մեծ ու փոքր պրոբլեմներն են, որոնց անտեսումը, ինչպես կյանքն է ցավալիորեն ապացուցում, վերաճում է իսկական ողբերգության՝ վտանգի մատնելով բոլորիս գոյությունը:
Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ բանավեճի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե միջազգային մեծ ճնշում պետք է լինի Հայաստանի վրա, որպեսզի նա կատարի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը:
Ալիևին արձագանքելով՝ ՀՀ վարչապետն ասել էր. «Որն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը՝ առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, դադարեցնել բռնությունն ու ռազմական գործողությունները: Եթե նայենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 8.8.4 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները:
…Այո, շատ կոնկրետ բան կա, որ միջազգային հանրությունը կարող է անել: Հստակորեն հայտնել, ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, միջազգային հանրությունը պետք է հստակ և միանշանակ կերպով դա շեշտի և ասի: Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում և ասում է, թե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում, ես կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխաներ, որ այդ պարագայում ուրեմն մենք կարող ենք ասել, որ այս հակամարտությունն արդեն լուծված է: Ես սակայն կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական, հարատևելի խաղաղություն:
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ներկայացնում բանակցային գործընթացում, սակայն ես գիտեմ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ստեղծելու համար: Եվ որպես Հայաստանի վարչապետ՝ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային, գլոբալ անվտանգության համար: Եվ ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը: Այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն որպես մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր: Եվ մեր պարտականությունը, մեր պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումն ունենալ գլոբալ, համաշխարհային անվտանգության մեջ: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են դրան»,- շեշտել էր ՀՀ վարչապետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.